040.0073.050210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2010 թվականի N 73-Ն
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 14-ի
N 73-Ն որոշման
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
1. Ներածություն
1.1. Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագրի նպատակը մշակույթի ոլորտի որակյալ կադրերով ապահովման արդյունավետ համակարգի ձևավորումը, մշակութային ծառայությունների որակի բարձրացումը, կադրային պահանջարկի բավարարումը և կադրերի արդյունավետ տեղաբաշխման պայմանների ստեղծումն է:
Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման համալիր ծրագիրը ներառում է մշակութային կազմակերպությունների (պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում գործող, թատերահամերգային, գրադարանների, թանգարանների, գեղարվեստական կրթական հաստատությունների, մշակույթի տների և կենտրոնների) ստեղծագործական, վարչական և տեխնիկական աշխատողներին, ինչպես նաև, ըստ ցանկության, վերապատրաստմանը և վերաորակավորմանը կարող են ներգրավվել նաև անհատ ստեղծագործողներ:
1.2. Սույն ծրագրով նախատեսվում է`
ա) կադրերի մասնագիտական պատրաստում` կրթական հաստատություններում մասնագիտությունների ուսուցում ու որակավորում, ինչպես նաև առանձին մասնագիտությունների գծով կադրերի պատրաստում գիտամշակութային կազմակերպություններում.
բ) կադրերի վերապատրաստում` մասնագիտական որակավորման բարձրացում ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.
գ) կադրերի մասնագիտական վերաորակավորում` մասնագիտական գիտելիքների և ունակությունների հիման վրա հարակից նոր մասնագիտության ուսուցում ու որակավորում:
2. Առկա իրավիճակը և հիմնական խնդիրները
Մշակույթի ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման գործառույթներն իրականացնում են գեղարվեստական կրթության համակարգում ընդգրկված երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները, արվեստի միջին մասնագիտական, բուհական և հետբուհական հաստատությունները, մշակութային, գիտական և ստեղծագործական կազմակերպությունները:
Կադրերի վերապատրաստման և վերաորակավորման գործընթացներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի մշակութային կազմակերպությունների աշխատողները:
ՀՀ-ում մշակույթի ոլորտում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 15578, որից` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 82 պետական ոչ առևտրային կազմակերպությունում` 5891 (վարչական անձնակազմը 342, մասնագետները` 3256, այլ աշխատողներ և տեխնիկական անձնակազմը` 2292): Երևանում գործող 65 մշակութային կազմակերպություններում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 1656: ՀՀ մարզերում համայնքային ենթակայությամբ մշակութային 1586 կազմակերպությունում աշխատողների թիվը կազմում է 7941: Մշակույթի ոլորտի կադրերի առկա թվի, պահանջարկի և տեղաբաշխման վերաբերյալ տեղեկույթն ստացվել է 2007-2008 թթ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացված մոնիթորինգի արդյունքում և համեմատվել են Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ:
Մշակույթի բնագավառում կադրերի կառավարման խնդիրներն ամբողջովին կանոնակարգված չեն: Երկար տարիներ մշակույթի ոլորտում կադրերի վերապատրաստում և վերաորակավորում չի իրականացվել (բացառությամբ մի քանի փոքր ծրագրերի), ինչի արդյունքում նվազել է մշակութային ծառայությունների որակը, դժվարացել նոր տեխնիկական-տեղեկատվական միջոցների ներդրումը: Տարիֆաորակավորման բնութագրերի և ներկայացվող մասնագիտական պահանջների բացակայության հետևանքով կատարվել են ոչ նպատակային կադրային նշանակումներ: Նոր ժամանակների պահանջներին համահունչ անհրաժեշտություն է առաջացել կազմել մշակույթի ոլորտի մասնագիտությունների նորացված ցանկ, կադրերի պլանավորման և հավասարաչափ տեղաբաշխման նպատակով իրականացնել կադրերի հաշվառում` տեղեկատվական բազայի թարմացմամբ:
Կադրերի պատրաստման և վերապատրաստման շրջանակներում վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավորապես, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ 2007-2009 թթ. իրականացվել է ուսանողների ուսուցումն ու մասնագետների վերապատրաստումը ՌԴ-ում և Իտալիայում (երկու երկրների միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերի հիման վրա), «ICOM-ի թանգարանի աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագրքի մասին» ծրագիրը, Հայաստանի ազգային պատկերասրահի ուսուցման կենտրոնում կազմակերպվել է «Մեդիաարվեստ և նոր տեխնոլոգիաները թանգարաններում» խորագրով սեմինարը, մասնագետներ են գործուղվել Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Թանգարանների կառավարում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային սեմինարին, կազմակերպվել է «Թանգարանների կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ICOM ազգային թրեյնինգը (դասընթաց-վարժանք): Երկու տարի է, նախարարության հատուկ վերապատրաստման ծրագրով, Ռուսաստանի Դաշնության թանգարանային առարկաների վերականգնման կենտրոնում վերապատրաստում են անցնում վերականգնող նկարիչները:
2006-2007 թթ. Եվրահանձնաժողովի «Culture 2000» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի կողմից Հայաստանում երաժշտական գործիքների (լարային, փողային և ստեղնաշարային) վերանորոգմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվեցին նաև պետական նվագախմբերի հայ մասնագետները, ինչպես նաև Ֆրանսիա երկարաժամկետ պատրաստման գործուղվեց հայ մասնագետը:
2008 թ. Հայ-իտալական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում իտալացի մասնագետների օժանդակությամբ հանրապետությունում առաջին անգամ Հռոմի Պալացցո Սպինելլի արվեստի և վերականգնողական աշխատանքների ինստիտուտի երեք մասնագետների կողմից իրականացվեց Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի տեղափոխումը և վերականգնումը, որին մասնակցեցին նաև հայ մասնագետները` ծանոթանալով վերականգնման աշխատանքների նոր միջոցներին: Նույն համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսվում է հիմնել վերականգնման կենտրոն, ուր նախատեսվում են նաև իրականացնել պատրաստման և վերապատրաստման ծրագրեր:
2.1. Կադրերի պատրաստում
Մշակույթի ոլորտում կադրերի մասնագիտական պատրաստումն իրականացվում է եռաստիճան համակարգով` նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում:
Նշված համակարգի համար հիմնականում դիմորդներ են պատրաստում գեղարվեստական կրթական հաստատությունները` երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցները:
2008 թ. տվյալներով ՀՀ-ում գործել են 212 դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, որոնցից` երաժշտական 95, արվեստի 60, գեղարվեստի 26 դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական 31 կենտրոն` ընդհանուր 37469 աշակերտով:
Ստորև ներկայացնում ենք դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդվող առարկաները` ըստ մասնագիտությունների`
________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Դպրոցներում դասավանդվող մասնագիտությունները տոկոսային հարաբերությամբ ներկայումս անհավասարաչափ են բաշխված, ինչը ներկայացվում է նշված գրաֆիկում (ՀՀ երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում դասավանդվող բաժինների տոկոսային հարաբերությունը, ընդհանուրը` 100 տոկոս).
________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
Ելնելով նշվածից, ինչպես նաև նկատի ունենալով միջին մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատությունների պահանջարկը` անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել քայլեր` դպրոցներում դասավանդվող առարկաների առավել համամասնական բաշխման համար:
Նշված խնդրի լուծման նպատակով, ինչպես նաև նկատի ունենալով որոշ մասնագիտությունների գծով սովորողների թվի խիստ նվազումը` 2007-2009 թթ. ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային գործիքների ուսուցման գծով իրականացվեց նպատակային պետպատվեր` ուսման վարձավճարների փոխհատուցմամբ: ՈՒսման վարձավճարի փոխհատուցում են ստացել 2007 թ.` 134 դպրոցի 1993 սովորող, 2008 թ.` 139 դպրոցի 2062 սովորող, իսկ 2009 թ.` ազգային, լարային և փողային գործիքների ուսման վարձավճարի փոխհատուցում են ստացել 141 դպրոցի 2443 սովորող (ազգային նվագարաններ` 2082, լարային գործիքներ` 100, փողային գործիքներ` 261): Նշվածի արդյունքում գեղարվեստական կրթական հաստատություններում ավելացավ ազգային, փողային և լարային գործիքներ սովորողների թիվը, ինչն ապագայում կապահովի նաև միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար համապատասխան դիմորդների առկայությունը:
2.1.1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստում
2009/2010 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 29 նախնական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն, որից` 8-ում դասավանդվել են արվեստի և արհեստների 37 մասնագիտություն` 987 ուսանողով:
Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվել են հետևյալ մասնագիտությունները`
._____________________________________________________________________.
|Դասիչը| Մասնագիտությունը | Որակավորումը |
|______|____________________________|_________________________________|
|0500 | | |
|______|____________________________|_________________________________|
|0514 |Գեղարվեստական ձևավորման |Նկարիչ-ապակեպատող |
| |աշխատանքներ և դիզայն | |
|______|____________________________|_________________________________|
| | |Ցուցափեղկեր ձևավորող |
|______|____________________________|_________________________________|
| | |Գեղարվեստական ձևավորող |
|______|____________________________|_________________________________|
| | |Սանրվածքներ ցուցադրող |
|______|____________________________|_________________________________|
| | |Հագուստների ցուցադրող (մոդել) |
|______|____________________________|_________________________________|
|0515 |Զարդակիրառական արվեստ |Ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ) |
|______|____________________________|_________________________________|
| | |Բրուտագործ |
|______|____________________________|_________________________________|
| | |Խեցեգործական գեղարվեստական իրեր |
| | |պատրաստող |
|______|____________________________|_________________________________|
| | |Փայտյա գեղարվեստական իրեր |
| | |պատրաստող |
|______|____________________________|_________________________________|
| | |Կաշվե գեղարվեստական իրեր |
| | |պատրաստող |
|______|____________________________|_________________________________|
| | |Քանդակագործ-դրվագող |
|______|____________________________|_________________________________|
| | |Փայտի գեղարվեստական փորագրող |
|______|____________________________|_________________________________|
| | |Մետաղի գեղարվեստական մշակող |
|______|____________________________|_________________________________|
| | |Քարի գեղարվեստական փորագրող |
|______|____________________________|_________________________________|
| | |Ոսկրի գեղարվեստական փորագրող |
|______|____________________________|_________________________________|
| | |Ոսկերիչ |
|______|____________________________|_________________________________|
| | |Գորգագործ |
|______|____________________________|_________________________________|
| | |Գոբելենագործ |
|______|____________________________|_________________________________|
| | |Մանրանկարիչ |
|______|____________________________|_________________________________|
| | |Կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր |
| | |մշակող |
|______|____________________________|_________________________________|
| | |Հախճապակյա իրեր նկարազարդող |
| | |Դերձակ-մոդելավորող |
|______|____________________________|_________________________________|
|2305 |Լուսանկարչություն |Համակարգչային գրաֆիկայի օպերատոր |
|______|____________________________|_________________________________|
| | |Մինիլուսանկարչական տան օպերատոր |
|______|____________________________|_________________________________|
| | |Ֆոտոլաբորանտ |
|______|____________________________|_________________________________|
| | |Լուսանկարիչ |
|______|____________________________|_________________________________|
| | |Լուսանկարիչ-ձևավորող |
|______|____________________________|_________________________________|
|2904 |Վերականգնողական աշխատանքների|Զարդային-գեղարվեստական |
| |իրականացում |որմնանկարներ վերականգնող |
|______|____________________________|_________________________________|
| | |Զարդային ծեփի և ծեփված իրեր |
| | |վերականգնող |
|______|____________________________|_________________________________|
| | |Փայտյա հուշարձաններ վերականգնող |
|______|____________________________|_________________________________|
| | |Քարե հուշարձաններ վերականգնող |
|______|____________________________|_________________________________|
| | |Փայտե ստեղծագործություններ |
| | |վերականգնող |
|______|____________________________|_________________________________|
| | |Քարե ստեղծագործություններ |
| | |վերականգնող |
|______|____________________________|_________________________________|
|2908 |Հարդարման շինարարական |Խճանկարիչ |
| |աշխատանքների իրականացում | |
._____________________________________________________________________.
Ներկա պահին նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող մասնագիտությունների բազմազանությունն ապահովված է, սակայն հիմնական խնդիր է համարվում ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում արվեստի և արհեստների ուսուցման հավասարաչափ բաշխումը (արվեստի և արհեստների ուսուցումը բացակայում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում), ինչը կնպաստի ոչ միայն մշակույթի ոլորտն անհրաժեշտ կադրերով ապահովելուն, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը և արհեստագործական մարզային կենտրոնների գործարկմանը: Ելնելով նշվածից` 2011-2015 թթ. առաջնային խնդիր է համարվում մարզերում արվեստի և արհեստների նախնական մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստման հավասար հնարավորության ստեղծումը` հաշվի առնելով տվյալ մարզի առանձնահատկությունները:
2.1.2. Միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստում
2008/2009 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 12 քոլեջ, որտեղ արվեստի մասնագիտությունների գծով սովորել է 2571 ուսանող:
Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվել են հետևյալ մասնագիտությունները`
._____________________________________________________________________.
|Դասիչը |Մասնագիտությունը | Որակավորումը |Ընդունելության |
| | | |տեղերի թիվը |
| | | |________________|
| | | |ան- |վճա- |ընդա-|
| | | |վճար|րովի-|մենը |
| | | |ու- |ու- | |
| | | |սու-|սու- | |
| | | |ցում|ցում | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0501 |Գործիքային | | 112| 152 | 264|
| |կատարողական արվեստ | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0501.01|Դաշնամուր |Նվագախմբի և համույթի | 43| 72| 115|
| | |մենակատար, երաժշտության| | | |
| | |դասատու, նվագակցող | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0501.02|Լարային գործիքներ |Նվագախմբի և համույթի | 12| 27| 39|
| | |մենակատար, երաժշտության| | | |
| | |դասատու, նվագակցող | | | |
| | | | | | |
| | | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0501.03|Փողային և |Նվագախմբի և համույթի | 16| 22| 38|
| |հարվածային գործիքներ|մենակատար, երաժշտության| | | |
| | |դասատու, նվագակցող | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0501.04|Ժողովրդական |Նվագախմբի և համույթի | 41| 31| 72|
| |գործիքներ |մենակատար, երաժշտության| | | |
| | |դասատու, նվագակցող | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0502 |Երգեցողություն |Ակադեմիական երգչախմբի, | 68| 96| 164|
| | |համույթի մենակատար, | | | |
| | |ժողովրդական երգչախմբի, | | | |
| | |համույթի մենակատար | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0503 |Երգչախմբավարություն |Երգչախմբի և | 9 | 24| 33|
| | |ստեղծագործական համույթի| | | |
| | |ղեկավար, երգչախմբային | | | |
| | |առարկաների դասատու, | | | |
| | |երգչախմբի և համույթի | | | |
| | |մենակատար | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0504 |Երաժշտության |Տեսական և | 3| 16| 19|
| |տեսություն |երաժշտագիտական | | | |
| | |առարկաների դասատու, | | | |
| | |ռիթմիկայի դասատու | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0505 |Էստրադային |Էստրադայի մենակատար, | 5| 10| 15|
| |երաժշտարվեստ |ստեղծագործական | | | |
| | |կոլեկտիվի ղեկավար, | | | |
| | |դիջեյներ, ծրագիր | | | |
| | |վարողներ, շոումեններ | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0506 |Պարարվեստ | | 30| 34| 64|
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0506.01|Դասական պար |Բալետի մենակատար | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0506.02|Ժողովրդական պար |ժողովրդական համույթի | | | |
| | |մենակատար | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0506.03|Ժամանակակից պար |Համույթի մենակատար | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0507 |Դերասանական արվեստ |էստրադայի դերասան | 17| 20| 37|
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0508 |Կրկեսային արվեստ |Կրկեսի դերասան | 0| 0| 0|
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0509 |Ռեժիսուրա |Ռեժիսոր | 5| 15| 20|
| |(ըստ ճյուղերի) | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0510 |Թատերական ձևավորման |Նկարիչ-տեխնոլոգ | | | |
| |արվեստ | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0511 |Էստրադային |Էստրադայի մենակատար, | 3| 3| 6|
| |երաժշտարվեստ |ստեղծագործական | | | |
| | |կոլեկտիվի ղեկավար | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0512 |Գեղանկարչություն | | 38| 83| 121|
| |Նկարիչ, դասավանդող | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0513 |Քանդակագործություն |Նկարիչ-քանդակագործ, | 8| 17| 25|
| | |դասավանդող | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0514 |Դիզայն (ըստ |Դիզայներ | 36| 77| 113|
| |ճյուղերի) | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0515 |Զարդային կիրառական |Նկարիչ-վարպետ | 2| 3| 5|
| |արվեստ և | | | | |
| |ժողովրդական | | | | |
| |արհեստներ | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0516 |Արվեստի ստեղծա- |Նկարիչ-վերականգնող | 2| 15| 17|
| |գործությունների | | | | |
| |վերականգնում, | | | | |
| |կոնսերվացում և | | | | |
| |պահպանում | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0517 |Գրադարանային գործ |Գրադարանավար | 0| 15| 15|
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0518 |Սոցիալ մշակութային |Հեռուստառադիոլրա- | 4| 15| 19|
| |գործունեություն |գրություն | | | |
| |և ժողովրդական | | | | |
| |ստեղծագործություն | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0520 |Լուսային ռեժիսուրա |Տեխնիկ | 0| 0| 0|
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0319 |Պարի ուսուցում |Պարուսույց | 0| 15| 15|
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|0601 |Էկոնոմիկա, |Աուդիտորներ | 0| 15| 15|
| |հաշվապահական | | | | |
| |հաշվառում և աուդիտ | | | | |
| |(մշակույթի ճյուղերի)| | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|2019 |Կինոսարքավորումների |Տեխնիկներ | 3 | 15| 18|
| |և տեսատեխնիկայի | | | | |
| |շահագործում | | | | |
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|2307 |Զբոսաշրջություն |Էքսկուրսավարներ | 0| 15| 15|
|_______|____________________|_______________________|____|_____|_____|
|2305 |Լուսանկարչական գործ |Լուսանկարիչ, | 0| 0| 0|
| | |լուսանկարիչ-տեխնիկ | | | |
._____________________________________________________________________.
Միջին մասնագիտական կրթական հաստատություններում հիմնական խնդիրներից է նոր մասնագիտությունների ներդնումը, մասնավորապես, «Հնչյունային ռեժիսուրա», «Լուսային ռեժիսուրա», «Մենեջմենթ», «Էստրադային ռեժիսուրա», «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` մշակութային արժեքների վերականգնողներ` ըստ մասնագիտացումների, նվագարանների պատրաստում և վերանորոգում:
Առաջարկվող քայլերը. Մշակույթի ոլորտում միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատություններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում (նոր մասնագիտությունների ներառում), մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում:
2.1.3. Բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստում
Կադրերի պատրաստում Հայաստանում
2008/2009 ուսումնական տարում բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը ՀՀ-ում իրականացնում են 5 բուհում, որտեղ 34 մասնագիտությունների գծով ուսանում է 3993 ուսանող: Մշակույթի մասնագիտություններ դասավանդող բուհերի ցանկը նշված է աղյուսակում`
._____________________________________________________________________.
|Բուհի անվանումը/ դասիչը |Մասնագիտությունը |ՈՒսա- |
| | |նողների|
| | |թիվը |
|___________________________________|_________________________|_______|
| 1 | 2 | 3 |
|___________________________________|_________________________|_______|
|Երևանի Կոմիտասի անվան պետական | | |
|կոնսերվատորիա | | |
|___________________________________|_________________________|_______|
|Երաժշտական արվեստ 070100 |Գործիքային կատարողական | 549|
| |արվեստ | |
|___________________________________|_________________________|_______|
| |Վոկալ արվեստ | 213|
|___________________________________|_________________________|_______|
| |Խմբավարություն | 21|
|___________________________________|_________________________|_______|
| |Ստեղծագործական | 16|
|___________________________________|_________________________|_______|
| |Երաժշտագիտություն | 18|
|___________________________________|_________________________|_______|
|Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա| | |
|___________________________________|_________________________|_______|
|Քանդակագործություն 072100 |Քանդակագործություն | 35|
|___________________________________|_________________________|_______|
|Գեղանկարչություն 071900 |Գեղանկարչություն | 63|
|___________________________________|_________________________|_______|
|Գրաֆիկա 072200 |Գրաֆիկա | 57|
|___________________________________|_________________________|_______|
|Կերպարվեստի պատմություն և |Արվեստաբանություն | 32|
|տեսություն 072300 | | |
|___________________________________|_________________________|_______|
|Դեկորատիվ կիրառական արվեստ 071100 |Կիրառական արվեստի | 51|
| |ստեղծագործողներ | |
|___________________________________|_________________________|_______|
|Համակարգչային գեղարվեստական |Համակարգչային գրաֆիկա | 61|
|նախագծում 071800 | | |
|___________________________________|_________________________|_______|
|Դիզայն 070900 |Դիզայներ | 196|
|___________________________________|_________________________|_______|
|Հագուստի մոդելավորում 072400 |Հագուստի մոդելավորող | 164|
|___________________________________|_________________________|_______|
|Երևանի թատրոնի և կինոյի պետական | | |
|ինստիտուտ | | |
|___________________________________|_________________________|_______|
|Դերասանական արվեստ 070200 |Դերասան | 248|
|___________________________________|_________________________|_______|
|Ռեժիսուրա 070300 |Ռեժիսոր | 122|
|___________________________________|_________________________|_______|
|Թատերագիտություն 070400 |Թատերագետ | 35|
|___________________________________|_________________________|_______|
|Պարարվեստ 070700 |Պարարվեստի ռեժիսոր | 29|
|___________________________________|_________________________|_______|
|Գրական ստեղծագործություն 071200 |Դրամատուրգ | 12|
|___________________________________|_________________________|_______|
|Կինոարվեստ 071300 |Կինոարվեստի մասնագետ | 107|
|___________________________________|_________________________|_______|
|Օպերատորություն 071400 |Օպերատոր | 91|
|___________________________________|_________________________|_______|
|Սոցիալ-մշակութային գործունեություն |Մենեջեր | 24|
|(արվեստի կառավարում) 071700 | | |
|___________________________________|_________________________|_______|
|Գեղանկարչություն 071900 |Գեղանկարիչ | 38|
|___________________________________|_________________________|_______|
|Կինոգիտություն 072500 |Կինոգետ | 10|
|___________________________________|_________________________|_______|
|Երևանի պետական համալսարան | | |
|___________________________________|_________________________|_______|
|Արվեստաբանություն 031500 |Արվեստաբան | 30|
|___________________________________|_________________________|_______|
|Մշակութաբանություն |Մշակութաբան | 20|
|___________________________________|_________________________|_______|
|Արվեստ և հումանիտար |Արվեստաբան | 15|
|գիտություններ 031600 | | |
|___________________________________|_________________________|_______|
|Գեղեցիկ արվեստ 031700 |Գեղագետ | 20|
|___________________________________|_________________________|_______|
|Խ. Աբովյանի անվ. պետական | | |
|մանկավարժական համալսարան | | |
|___________________________________|_________________________|_______|
|Երաժշտական կրթություն 050700 |Մանկավարժ | 70|
|___________________________________|_________________________|_______|
|Կերպարվեստ և գծագրություն 050800 |Մանկավարժ | 78|
|___________________________________|_________________________|_______|
|Թանգարանային գործ և |Թանգարանագետ | 35|
|մշակութաբանություն | | |
|___________________________________|_________________________|_______|
|Գրադարանավարություն և |Գրադարանավար-մատենագետ | 15|
|մատենագիտություն | | |
|___________________________________|_________________________|_______|
|Սոցիալ-մշակութային գործունեություն,|Մանկավարժ | |
|այդ թվում` | | |
|___________________________________|_________________________|_______|
|Լուսանկարչություն |Գեղարվեստական լուսանկարիչ| 18|
|___________________________________|_________________________|_______|
|Փողային և էստրադային, |Նվագախմբի ղեկավար | 10|
|ժողգործիքների նվագախմբերի | | |
|ղեկավարում | | |
|___________________________________|_________________________|_______|
|Երևանի ճարտարապետության և | | |
|շինարարության պետական համալսարան | | |
|___________________________________|_________________________|_______|
|Ճարտարապետ 271500 |Ճարտարապետ-դիզայներ | 90|
._____________________________________________________________________.
Երևանի չորս բուհերում (Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի գեղարվեստի ակադեմիա, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան) կատարվում է 931 դիմորդի ընդունելություն, այդ թվում` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` 151, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում` 204, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` 204, Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում` 372:
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տարեկան ավարտում է 102 շրջանավարտ` դերասան, ռեժիսոր, օպերատոր, թատրոնի և կինոյի տեսաբան, թատերական մենեջեր մասնագիտությունների գծով:
Պետական կոնսերվատորիան ամեն տարի կատարում է 120-123 դիմորդի ընդունելություն, իսկ բուհն ավարտում է մոտ 100 շրջանավարտ: Դրա պատճառը երաժիշտների պահանջի անկումն է և ուսման բարձր վարձը (տարեկան 800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և ավելի):
Գեղարվեստի ակադեմիան հիմնական մասնագիտությունների գծով (գրաֆիկա, քանդակ, գունանկար) տարեկան ունենում է 125 շրջանավարտ: Այլ բաժիններում, հատկապես կիրառական մասնագիտությունների գծով (մոդելավորում, դիզայն), վիճակը փոքր-ինչ հուսադրող է:
Պատկերը գրեթե նույնն է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Այս բուհը պատրաստում է գեղարվեստի, նկարչության և երաժշտության դասատուներ, նկարիչներ, սոցիալ-մշակութային գործունեության մասնագետներ: Վերջերս բացվել է արվեստի պատմության և մշակութաբանության մասնագիտությունների ֆակուլտետը: Ընդունվողների քանակը մեծանում է, բայց թե՛ Գեղարվեստի ակադեմիայի, թե՛ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների մասնագիտական մակարդակը նվազում է: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մշակութային բուհի շրջանավարտների զգալի մասը չի աշխատում իր մասնագիտությամբ` ցածր աշխատավարձի պատճառով:
Մշակութային կրթական հաստատություններում մի շարք մասնագիտությունների գծով սովորողների թվի նվազումը պայմանավորված է ժամանակակից շուկայական հարաբերություններում սոցիալական վիճակով, ինչը նախընտրելի չի դարձնում մշակույթի ոլորտի մասնագիտությունների ընտրությունը, ինչպես նաև բարձր ուսման վարձավճարների պայմաններում մշակութային կրթությունը մատչելի չէ բոլոր ցանկացողների համար:
Բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում հիմնական խնդիրներից է նոր մասնագիտությունների ներդրումը, մասնավորապես, «Ռեժիսուրա» մասնագիտության մեջ ավելացնել հետևյալ մասնագիտացումները` «Երաժշտական ռեժիսուրա», «Հնչյունային ռեժիսուրա», «Էստրադային ռեժիսուրա», «Լուսային ռեժիսուրա»: Ժամանակակից մասնագիտությունների գծով ներդնել «Մենեջմենթ», «Մարքեթինգ», «Պրոդյուսերներ, ըստ ճյուղերի» մասնագիտացումները: Մշակութային ժառանգության ոլորտում ներդնել «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության գծով` «Մշակութային արժեքների վերականգնողներ» ըստ մասնագիտացումների, «Նվագարանների պատրաստում և վերանորոգում» մասնագիտությունը:
Առաջարկվող քայլերը. Մշակույթի ոլորտում բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի ճշգրտում և ուսումնական հաստատություններում մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտությունների ցանկի լրամշակում (նոր մասնագիտությունների ներառում), մշակույթի մասնագիտությունների գծով պետպատվերով սովորողների թվի ճշգրտում:
2.2. Կադրերի վերապատրաստում
Կադրերի վերապատրաստումն իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտակրթական և մշակութային կազմակերպություններում և արտերկրում:
2.2.1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտ
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում աշխատողների թիվը կազմում է 433: Կադրերի վերապատրաստում այս ոլորտում չի իրականացվել (միայն երեք մասնագետ վերապատրաստվել է արտերկրում): Հիմնական խնդիրներն են` հուշարձանների վերականգնման ավանդական մեթոդների փոխանցումը, ուսումնասիրման, հետազոտման և վերականգնման նոր տեխնոլոգիաների կիրառումը` ոլորտում գործող մասնագետների համար: Նշվածը վերաբերում է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության կադրերի վերապատրաստմանը:
2.2.2. Թանգարանային գործ և ոչ նյութական ժառանգության պահպանություն
ՀՀ-ում թանգարանային աշխատողների թիվը կազմում է 1456, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում` 1048, համայնքային ենթակայության թանգարաններում` 408:
Վերջին տարիներին թանգարանի աշխատողների վերապատրաստման դասընթացներ իրականացվել են «ՀԿ Հզորացման Ծրագիր Համաշխարհային ՈՒսուցում/ Հայաստան», «Մեդիաարվեստ և նոր տեխնոլոգիաները թանգարաններում», «Թանգարանների կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ ԻԿՕՄ ազգային թրեյնինգ» ծրագրերով, որին մասնակցել է 234 թանգարանային աշխատող: Սակայն թվարկած ծրագրերը պարբերական ու ամբողջական չեն և չեն ընդգրկում հանրապետության բոլոր թանգարանային աշխատողներին: Թանգարանների բոլոր աշխատողները տեղեկացված չեն առաջավոր փորձին, «Թանգարան 1» թանգարանների առարկաների տեղեկույթի համակարգչային ծրագրին, թանգարանների ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաներին:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում վերջին տարիներին մասնագետների վերապատրաստում չի իրականացվել, ինչը պայմանավորված էր ոլորտը կարգավորող իրավական ակտերի և համապատասխան ծրագրերի բացակայությամբ: Նշված խնդիրների լուծման նպատակով ընդունվեց ՀՀ կառավարության 2007 թ. մայիսի 3-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցի մասին» N 17 արձանագրային որոշումը, որի հավելվածի 9-րդ կետով նախատեսվում է ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի իրականացում: 2007-2008 թթ. վերապատրաստման ծրագրեր են իրականացվել ժողովրդական վարպետներ Անահիտ և Անժելա Աբգարյանների Ձեռարվեստի կենտրոնում, որտեղ 30 սան մասնակցեց 48 սեմինարի, ստեղծվեց «Հայ ավանդական դարբնագործության ուսուցման կենտրոն», որտեղ մեկ տարում վերապատրաստվեց 5 դարբին, Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի մասնակցությամբ իրականացվեց «Հայկական հուշանվերային գորգի ստեղծում» ծրագիրը:
Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության ոլորտում արհեստագործական մասնագետների վերապատրաստումը դիտարկվում է որպես հիմնական ուղղություն, քանի որ նախատեսվում է ստեղծել արհեստագործական կենտրոններ:
2.2.3. Գրադարանային գործ
ՀՀ-ում գրադարանային աշխատողների թիվը կազմում է 4800, այդ թվում` 889-ը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, 1674-ը համայնքային, 1400-ը դպրոցական գրադարաններում:
Վերջին տարիներին գրադարանային աշխատողների վերապատրաստման դասընթացներ իրականացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան, սակայն ուսումնական ծրագրերի բովանդակությունը, ուսուցման որակը, մեթոդական ապահովվածությունը և ուսումնական գործընթացի նյութատեխնիկական բազան չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին. բացակայում են հետևողականությունը և գործողությունների հաջորդականությունը, և վերջնական արդյունքը դեռևս մնում է անբավարար:
ՈՒսումնական գործընթացում առանձին դերակատարում ունեն միջազգային կազմակերպությունները և հիմնադրամները, մասնավորապես, Բաց հասարակության ինստիտուտի հայկական մասնաճյուղը, որոնք երբեմն ֆինանսապես աջակցում են ուսումնական ծրագրերի իրագործմանը:
Պետության կողմից գրադարանային ոլորտում իրականացվում են արդիականացման մի շարք ծրագրեր, սակայն գրադարանային կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը հետ է մնում ժամանակակից գրադարանների զարգացման դինամիկայից ու պահանջներից: Գրադարանների աշխատողները տեղեկացված չեն առաջավոր փորձին, գրադարանների ավտոմատացման գործընթացների և համակարգչային տեխնոլոգիաների վերաբերյալ ունեն ընդհանուր պատկերացումներ:
2.2.4. Թատերահամերգային գործունեություն և կինոարվեստ
Թատերահամերգային կազմակերպություններում ընդամենն աշխատում է 3731 ստեղծագործական աշխատող, այդ թվում` թատրոններում` 2450, համերգային կազմակերպություններում` 1169, կինոկազմակերպություններում` 212: Վերջին տարիներին նշված կազմակերպություններում վերապատրաստման ծրագրեր չեն իրականացվել: Վերապատրաստման ծրագրերի հիմնական խնդիր է դիտարկվում կազմակերպությունների վարչական աշխատողների վերապատրաստումը` նկատի ունենալով նոր տնտեսական հարաբերություններում կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, ստեղծվող շուկայական հարաբերություններին ինտեգրվելը, մենեջմենթի և մարքեթինգի բավարար իմացությունն ու կիրառումը: Ստեղծագործական անձնակազմի վերապատրաստման համար մշակութային միջոցառումների անցկացման ընթացքում (փառատոներ, համերգաշրջաններ, բիենալեներ) անհրաժեշտ է կազմակերպել վարպետության դասընթացներ, փորձի փոխանակում և այլն: Հիմնական խնդիրներից է նաև թատերահամերգային և կինոկազմակերպությունների տեխնիկական աշխատողների վերապատրաստումը, քանի որ վերջին տարիներին այդ կազմակերպությունները վերազինվել են ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով:
Առանձնակի կարևորվում է ՀՀ մարզերում գործող թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների վերապատրաստումը, ինչը կնպաստի այդ կազմակերպություններում մշակութային ծառայությունների որակի աճին:
2.2.5. Գեղարվեստական կրթության ոլորտ
2008/2009 ուսումնական տարվա ընթացքում նշված ուսումնական հաստատություններում դասավանդել է 3969 ուսուցիչ, որից` 1269-ը Երևանում: ՈՒսուցիչների 60.8 տոկոսն ունեցել է միջին մասնագիտական կրթություն: ՈՒսուցիչների մասնագիտացումների բաշխումը նշված է աղյուսակում`
________________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկ-գծագիրը չի բերվում
2008 թ. հիմնվեց Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը, որը մինչ այսօր իրականացնում է գեղարվեստական կրթական հաստատություններում կադրերի վերապատրաստման ծրագրեր, մասնավորապես, Երևանի և մարզային 11 մեթոդական կենտրոնում հանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաներին ու ուսուցիչներին ցուցաբերում է ուսումնամեթոդական և գործնական աջակցություն:
Գեղարվեստական կրթության մատչելիության և որակի ապահովվածության բարձրացման նպատակով ստեղծվել է 33 հենակետային դպրոց (յուրաքանչյուր մարզում 3-ական), 2008 թվականին այդ դպրոցներում բոլոր մասնագիտությունների գծով կազմակերպվել են վերապատրաստման 10-օրյա դասընթացներ` Երևանի և մարզերի գեղարվեստական կրթության 360 ուսուցչի համար, որը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի ընդամենը 9 տոկոսը:
Հիմնական խնդիրը փուլային եղանակով առաջիկա 5 տարիների ընթացքում մնացած ուսուցիչների վերապատրաստումն է (տարեկան 10-12 տոկոս):
2.3. Կադրերի վերաորակավորում
Մշակույթի ոլորտում առաջնային խնդիրներից է ստեղծագործական աշխատողների վերաորակավորումը (մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների հետևանքով նախկինում չի իրականացվել), որի հիմնական նպատակն առկա կադրերի արդյունավետ տեղաբաշխումն է, աշխատանքային գործընթացներում մշակութային կազմակերպությունների առջև դրված նոր խնդիրներին համապատասխան` մշակույթի ոլորտում ժամանակակից տեղեկատվական միջոցների ներդրումը, կառավարման արդի համակարգերի կիրառումը և շուկայական հարաբերություններով պայմանավորված նոր գործելակերպը: Կադրերի վերաորակավորումը հնարավորություն կտա նաև մշակութային կազմակերպություններում նոր խնդիրներից բխող փոփոխությունների ընթացքում պահպանել փորձառու մասնագետներին և առավել արդյունավետ օգտագործել նրանց մասնագիտական փորձը և կարողությունները:
Մշակույթի ստեղծագործական աշխատողների մասնագիտական գիտելիքների և ունակությունների հիման վրա հարակից նոր մասնագիտության ուսուցումն ու որակավորումը կհանգեցնի մշակութային գործունեության արդյունավետության բարձրացմանը, մատուցվող մշակութային ծառայությունների որակի աճին և շուկայական հարաբերություններին ճկուն ինտեգրմանը:
2.4. Կադրերի պատրաստում և վերապատրաստում արտերկրում
Արտերկրում մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ 2006-2008 թթ. ընթացքում իրականացվել է 18 ուսանողի և 10 մասնագետի փոխանակում` ՌԴ ստեղծագործական բուհերում սովորելու և վերապատրաստում անցնելու համար, և 10 մասնագետի վերապատրաստում Իտալիայում:
Ռուսաստանի Դաշնության բուհերում պատրաստված և վերապատրաստված մասնագետների ցանկը` ըստ աղյուսակի`
._____________________________________________________________________.
|Բուհի անվանումը | Մասնագիտությունը |ՈՒսուցման ձևը |
|_______________________________|______________________|______________|
|Գերասիմովի անվան կինոյի պետական|կինոգետ |պատրաստում |
|ինստիտուտ | | |
|_______________________________|______________________|______________|
|Սանկտ Պետերբուրգի կինոյի և |կինոյի և |պատրաստում |
|հեռուստատեսության պետական |հեռուստատեսության | |
|համալսարան |պրոդյուսեր, կինոգետ | |
|_______________________________|______________________|______________|
|Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի|սիմֆոնիկ |պատրաստում |
|պետական կոնսերվատորիա |դիրիժորություն | |
|_______________________________|______________________|______________|
|Մոսկվայի կուլտուրայի պետական |արտ-մենեջմենտ |պատրաստում |
|համալսարան | | |
|_______________________________|______________________|______________|
|Մոսկվայի կուլտուրայի պետական |թանգարանային գործ, |վերապատրաստում|
|համալսարան/Սանկտ Պետերբուրգ |գրադարանային գործ | |
|_______________________________|______________________|______________|
|Գրաբարի վերականգնողական կենտրոն|վերականգնող, գրաֆիկայի|վերապատրաստում|
| |վերականգնող | |
|_______________________________|______________________|______________|
|Մոսկվայի սցենարիստների և |ռեժիսուրա |վերապատրաստում|
|ռեժիսորների բարձրագույն | | |
|երկամյա դասընթացներ | | |
._____________________________________________________________________.
Իտալիայի բուհերում վերապատրաստված մասնագետների ցանկը` ըստ աղյուսակի`
._____________________________________________________________________.
|Բուհի անվանումը | Մասնագիտությունը |ՈՒսուցման ձևը |
|_______________________________|______________________|______________|
|Ֆլորենցիայի արվեստի և |վերականգնող |վերապատրաստում|
|վերականգնման Palazzo Spinelli | | |
|ինստիտուտում | | |
|_______________________________|______________________|______________|
|Միլանի ճարտարագիտական |ճարտարապետություն |վերապատրաստում|
|համալսարանում | | |
|_______________________________|______________________|______________|
|Պերուջայի արտասահմանցիների |իտալերեն լեզու և |վերապատրաստում|
|համար նախատեսված համալսարան |իտալական մշակույթ | |
|_______________________________|______________________|______________|
|Միլանի ճարտարագիտական |ճարտարապետ-վերականգնող|վերապատրաստում|
|համալսարանում | | |
|_______________________________|______________________|______________|
|Մանտովայի երաժշտական |վոկալ արվեստ |վերապատրաստում|
|կոնսերվատորիայում | | |
|_______________________________|______________________|______________|
|Միլանի ուսումնասիրությունների |հնագիտություն |վերապատրաստում|
|համալսարանում | | |
|_______________________________|______________________|______________|
|Ֆլորենցիայի արվեստի և |վերականգնող |վերապատրաստում|
|վերականգնման Palazzo Spinelli | | |
|ինստիտուտում | | |
._____________________________________________________________________.
Կադրերի պատրաստում և վերապատրաստում արտերկրում հիմնականում իրականացվում է այն մասնագիտությունների գծով, որոնք չեն դասավանդվում հայաստանյան բուհերում, կամ անհրաժեշտ ուսումնամեթոդական բազան բացակայում է: Նախատեսվում է նաև, որ արտերկրում վերապատրաստում անցած մասնագետները հետագայում կներգրավեն վերապատրաստման դասընթացներ Հայաստանում:
3. Ծրագրի նպատակները և խնդիրները
3.1. Ծրագրի նպատակներն են`
ա) մշակութային ծառայությունների որակի բարձրացումը.
բ) շուկայական հարաբերություններում ստեղծագործական աշխատողների մրցունակության ապահովումը.
գ) մշակութային կազմակերպությունները որակյալ մասնագետներով բաշխման ապահովումը` մարզերի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում.
դ) որակյալ մշակութային արտադրանք ապահովելու նպատակով` նոր և ժամանակակից մասնագիտությունների ներդրումը.
ե) մշակույթի ոլորտի կադրային պահանջարկի ապահովումը:
3.2. Ծրագրի խնդիրներն են`
ա) ոլորտի աշխատատեղերի և մշակութային ծառայություններ մատուցող մասնագետների շուկայի շարունակական ուսումնասիրումը, վերլուծումը կադրային պահանջարկի ճշգրտումը.
բ) կադրերի հաշվառումը և տեղեկատվական բազայի նորացումը.
գ) մասնագիտությունների ցանկի ճշգրտումը և նոր տարիֆաորակավորման բնութագրերի մշակումը, համակարգված պարբերական դասընթացների, սեմինարների կազմակերպումը.
դ) վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի ստեղծումը և հաստատումը` ըստ մասնագիտությունների.
ե) մշակույթի բնագավառում կադրերի կառավարման խնդիրների կանոնակարգումը, կադրերին ներկայացվող մասնագիտական և ծառայողական պահանջների սահմանումը:
4. Ծրագրի սկզբունքները
Ծրագրի սկզբունքներն են`
ա) կադրերի պատրաստման գործընթացի շարունակականությունը, ուսուցման մատչելիությունը,
բ) ուսուցման համապարփակությունը և համակողմանիությունը,
գ) կրթական գործընթացի ձևավորումը, որը ներառում է կազմակերպչական կառուցվածքը, կիրառման եղանակը, պատրաստվածության մակարդակը, ուսուցման բովանդակությունը և տևողությունը,
դ) ինովացիոն բաղադրամասի գերակայությունն ուսուցման գործընթացում` կապված մասնագիտական գիտելիքների արդիականացման հետ,
ե) ուսումնական պլանների և ծրագրերի նորովի կազմումը` վերապատրաստվող կազմի մասնագիտական պատրաստվածությանը և ուսումնական խնդիրներին համապատասխան,
զ) իրականացման գործընթացների փուլային հաջորդականությունը, ուսուցման բովանդակության նորացումը և ընդլայնումը:
5. Վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի կազմակերպումը
5.1. Տվյալ տարվա վերապատրաստվողների և վերաորակավորողների ընդհանուր ցուցակը կազմվում է մարզպետարաններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և մշակութային կազմակերպությունների կողմից մշակույթի լիազոր պետական մարմին ներկայացված հայտերի հիման վրա (հայտերի ներկայացման ձևը և կարգը հաստատում է մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինը): Մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինն ամփոփում է ստացված հայտերը, ճշգրտում տվյալ տարվա պահանջարկը, կազմում գործընթացի տարեկան ժամանակացույցը և ձևավորում մրցութային հայտը: Մրցութային հայտում նշվում է վերապատրաստվողների կամ վերաորակավորողների թիվը, անունը, ազգանունը, մասնագիտությունը, որակավորումը, վերապատրաստման կամ վերաորակավորման վայրը, ժամկետները և անհրաժեշտ այլ տվյալներ:
5.2. Յուրաքանչյուր տարվա վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերն իրականացնելու նպատակով հայտարարվում է մրցույթ` «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Մրցույթը կարող է նաև անցկացվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթին համապատասխան` մեկ անձից գնում կատարելու պայմանով, գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ, լիցենզիայի առկայությամբ:
5.3. Մշակույթի ոլորտի լիազոր պետական մարմինը մրցութային կարգով հաղթած կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագրեր` վերապատրաստման և վերաորակավորման ծրագիրն իրականացնելու նպատակով:
5.4. Աշխատողների վերապատրաստումը և վերաորակավորումն իրականացվում է դասընթացների ձևով` համապատասխան գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններում` բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, գիտամշակութային ինստիտուտներում, այլ կազմակերպություններում:
5.5. Աշխատողները վերաորակավորման և վերապատրաստման դասընթացներին պարտադիր կերպով մասնակցում են հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ:
5.6. Դասընթացներին մասնակցում են մշակույթի ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցողները:
5.7. Դասընթացները կազմակերպվում և իրականացվում են մշակույթի ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Դասընթացի ծրագիրը ներառում է դասընթացում ընդգրկված առարկաների և թեմաների անվանացանկը, դրանց հատկացված ժամաքանակը, ուսուցման ժամանակացույցը, ընթացիկ և ամփոփիչ ատեստավորման ձևերը (ստուգարք, քննություն, հաշվետվություն և այլն) ու պահանջները:
5.8. Դասընթացներն անցկացվում են 15-25 ունկնդրից կազմված խմբերով (եթե ծրագրով այլ քանակ չի նախատեսված):
5.9. Դասընթացներն անցկացվում են դասախոսությունների, սեմինարների, գործնական ու լաբորատոր աշխատանքների, գործնական խաղերի, հարցազրույցների, դիտումների, ստեղծագործական ինքնուրույն աշխատանքների և ծրագրով սահմանված այլ եղանակներով ու մեթոդներով:
5.10. Դասընթացների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են պատվիրատուի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5.11. Վերապատրաստման ժամանակահատվածում պահպանվում է ունկնդրի սահմանված աշխատավարձը:
5.12. Դասընթացներին մասնակցած ունկնդիրը մասնակցում է ամփոփիչ գնահատմանը` համաձայն դասընթացի ծրագրով սահմանված ձևի ու պահանջների:
5.13. Դասընթացների ունկնդիրների գնահատումն անցկացնում է գնահատման հանձնաժողովը, որի նախագահին կազմակերպության ներկայացմամբ հաստատում է մշակույթի ոլորտի լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ հանձնաժողովի կազմը` կազմակերպության ղեկավարը:
5.14. Ամփոփիչ գնահատման արդյունքում ունկնդիրն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական: Գնահատման արդյունքում դրական գնահատական ստացած ունկնդրին տրվում է սահմանված նմուշի վկայական, որի պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին, իսկ բացասական գնահատման դեպքում տրվում է տեղեկանք դասընթացներին մասնակցելու մասին:
5.15. Իրականացնող կազմակերպությունը յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն աշխատողների վերապատրաստման, վերաորակավորման դասընթացի իրականացման արդյունքների վերաբերյալ:
6. Նախատեսվող գործողությունները
6.1. Կադրերի պատրաստում
Մշակույթի ոլորտի համար կադրերի պատրաստման գործընթացը հիմնականում իրականացվելու է երկու ուղղություններով` կադրերի պատրաստում Հայաստանում և արտերկրում:
Ծրագրի շրջանակներում կադրերի պատրաստումը նախատեսվում է իրականացնել այն մասնագիտությունների գծով, որոնց դասավանդումը չի իրականացվում ներկա մասնագիտական կրթական համակարգում, թեև դրանք մշակույթի ոլորտում այսօր պահանջարկ ունեն:
Առանձնակի կարևորվում է հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների մշակութային կենտրոնները կադրերով ապահովելու խնդիրը, ինչի համար առաջարկվում է վերանայել բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) համակարգը, անցում կատարել նպատակային հասցեական գործուղումների համակարգին ընդունելության անվճար տեղերի սահմաններում:
Կադրերի պատրաստման ուղղությունները, մասնագիտությունները և պատրաստող կազմակերպությունները նշված են աղյուսակում`
._________________________________________________________________________.
| |ՈՒղղու- | Մասնագիտությունը |Պատրաստող կազմակերպությունը |
| |թյունը | |________________________________|
| | | |միջին |բարձրա- |պատրաստող |
| | | |մասնագի- |գույն |կազմակերպու- |
| | | |տական |մասնագի-|թյունն |
| | | |որակա- |տական |արտերկրում |
| | | |վորմամբ |որակա- | |
| | | | |վորմամբ | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|________|____________________________|_________|________|_____________|
|1.|Մշակու- |1.1. Արվեստի ստեղծագործու- |Երևանի |Երևանի |Ֆլորենցիայի |
| |թային |թյունների վերականգնում, |մշակույթի|գեղար- |արվեստի և |
| |ժառան- |կոնսերվացում և պահպանում |պետական |վեստի |վերականգնման |
| |գության |(գործվածքի, մետաղի, |քոլեջ |պետական |Palazzo |
| |պահպա- |խեցեղենի, արծաթագործ, | |ակադեմիա|Spinelli |
| |նություն|փայտի, գորգերի) | | |ինստիտուտ |
| | | | | |Իտալիայի |
| | | | | |Պալացիո |
| | | | | |Սպինելիի |
| | | | | |ռեստավրացիոն |
| | | | | |դպրոց |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |1.2. Նկարիչ-վերականգնող | |Երևանի |Ֆլորենցիայի |
| | | | |գեղար- |արվեստի և |
| | | | |վեստի |վերականգնման |
| | | | |պետական |Palazzo |
| | | | |ակադեմիա|Spinelli |
| | | | | |ինստիտուտ |
| | | | | |Գրաբարի |
| | | | | |վերականգնողա-|
| | | | | |կան կենտրոն |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |1.3. Որմնանկարիչ-վերականգնող| |Երևանի |Ֆլորենցիայի |
| | | | |գեղար- |արվեստի և |
| | | | |վեստի |վերականգնման |
| | | | |պետական |Palazzo |
| | | | |ակադեմիա|Spinelli |
| | | | | |ինստիտուտ |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |1.4. Թանգարանային մենեջմենթ | |Խ. | |
| | | | |Աբովյանի| |
| | | | |անվ. | |
| | | | |պետական | |
| | | | |մանկա- | |
| | | | |վարժական| |
| | | | |համալսա-| |
| | | | |րան | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |1.5. Թանգարանային գովազդ | |Խ. | |
| | |(PR) | |Աբովյանի| |
| | | | |անվ. | |
| | | | |պետական | |
| | | | |մանկա- | |
| | | | |վարժական| |
| | | | |համալսա-| |
| | | | |րան | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |1.6. Թանգարանային մարքեթինգ | |Խ. | |
| | | | |Աբովյանի| |
| | | | |անվ. | |
| | | | |պետական | |
| | | | |մանկա- | |
| | | | |վարժական| |
| | | | |համալսա-| |
| | | | |րան | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
|2.|Արվեստ |2.1. Ռեժիսուրա, այդ թվում` | | | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.2. Հնչյունային ռեժիսուրա |Երևանի | | |
| | | |մշակույթի| | |
| | | |պետական | | |
| | | |քոլեջ | | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.3. Երաժշտական ռեժիսուրա | |Երևանի | |
| | |(օպերային, էստրադային, | |թատրոնի | |
| | |օպերետային) | |և | |
| | | | |կինոյի | |
| | | | |պետական | |
| | | | |ինստի- | |
| | | | |տուտ | |
| | | | |Երևանի | |
| | | | |Կոմիտասի| |
| | | | |անվան | |
| | | | |պետական | |
| | | | |կոնսեր- | |
| | | | |վատորիա | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.4. Լուսային ռեժիսուրա |Երևանի | | |
| | | |մշակույթի| | |
| | | |պետական | | |
| | | |քոլեջ | | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.5. Կրկեսային ռեժիսուրա | |Էստրադա-|Մոսկվայի |
| | | | |յին և |կրկեսի և |
| | | | |ջազային |էստրադային |
| | | | |արվեստի |արվեստի |
| | | | |պետական |պետական |
| | | | |քոլեջ |ինստիտուտ |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.6. Մնջախաղի ռեժիսուրա |Երևանի |Երևանի | |
| | | |մշակույթի|կինոյի | |
| | | |պետական |և | |
| | | |քոլեջ |թատրոնի | |
| | | | |պետական | |
| | | | |ինստի- | |
| | | | |տուտ | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.4. Պարային ռեժիսուրա | | |Սանկտ |
| | | | | |Պետերբուրգի |
| | | | | |պարարվեստի |
| | | | | |ակադեմիա |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.5. Արտ-մենեջմենթ | |Երևանի |Մոսկվայի |
| | | | |կինոյի |կուլտուրայի |
| | | | |և |պետական |
| | | | |թատրոնի |համալսարան |
| | | | |պետական | |
| | | | |ինստի- | |
| | | | |տուտ | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.6. Մարքեթինգ (մշակույթի | |Երևանի | |
| | |ճյուղ) | |տնտեսա- | |
| | | | |գիտական | |
| | | | |համալսա-| |
| | | | |րան | |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.7. Պրոդյուսեր | |Երևանի |Սանկտ |
| | | | |կինոյի |Պետերբուրգի |
| | | | |և |կինոյի և |
| | | | |թատրոնի |հեռուստա- |
| | | | |պետական |տեսության |
| | | | |ինստի- |պետական |
| | | | |տուտ |համալսարան |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.8. Կինոգետ | | |Գերասիմովի |
| | | | | |անվան կինոյի |
| | | | | |պետական |
| | | | | |ինստիտուտ |
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.9. Սիմֆոնիկ դիրիժորություն| | |Պ. Ի. |
| | | | | |Չայկովսկու |
| | | | | |անվան |
| | | | | |Մոսկվայի |
| | | | | |պետական |
| | | | | |կոնսերվատորիա|
|__|________|____________________________|_________|________|_____________|
| | |2.10. Պարուսույց (բալետի, | | |Սանկտ |
| | |ժողովրդական, ժամանակակից | | |Պետերբուրգի |
| | |պարի) | | |պարարվեստի |
| | | | | |ակադեմիա, |
| | | | | |Համբուրգի |
| | | | | |բալետային |
| | | | | |բարձրագույն |
| | | | | |դպրոց |
._________________________________________________________________________.
Կադրերի պատրաստման վերջնական ցուցակները (այդ թվում` նաև արտերկրում) կկազմվեն մշակութային կազմակերպություններից ստացված տարեկան հայտերի հիման վրա: Ծրագրի գործողության ընթացքում կարող են սահմանվել կադրերի պատրաստման այլ կազմակերպություններ` նկատի ունենալով կոնկրետ պահանջարկը և կադրերի պատրաստման համար անհրաժեշտ ուսումնական բազան:
6.2. Կադրերի վերապատրաստում
Կադրերի վերապատրաստում նախատեսվում է իրականացնել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական ու մշակութային հաստատություններում: Կադրերի վերապատրաստումը կիրականացվի նաև մարզային և համայնքային կազմակերպություններում մայրաքաղաքից կամ արտերկրից հրավիրված համապատասխան մասնագետների կողմից:
Մշակույթի ոլորտի կադրերի վերապատրաստումը փուլային տարբերակով նախատեսվում է իրականացնել 2010-2015 թթ.` տարեկան ընդգրկելով աշխատողների 15-20 տոկոսը:
Առաջին փուլում 2010 թ. նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության թանգարանային և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերը:
Երկրորդ փուլում կշարունակվեն նշված ծրագրերը, ինչպես նաև 2011-2015 թթ. կիրականացվեն թատրոնի, կինոյի, պարարվեստի, պատմության և մշակույթի հուշարձանների, մշակութային արժեքների պահպանության, գեղարվեստական կրթության, հրատարակչական ոլորտների կադրերի վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերը:
2010-2015 թթ. կադրերի վերապատրաստման ուղղությունները, վերապատրաստվողների թիվը` ըստ ներկայացվող աղյուսակի`
._________________________________________________________________________.
| |Վերապատ-| Վերապատրաստվողների թիվը` ըստ տարիների |
| |րաստվող-| (տոկոս) թիվ |
| |ների | |
| |թիվը | |
|________________|________|_______________________________________________|
| |Մասնագիտու- | |2010 |2011 |2012 |2013 |2014 | 2015 |
| |թյունը | | | | | | | |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
|1.|Պատմության և | 273| | 20/55| 40/109| 60/164| 80/218|100/273|
| |հուշարձանների| | | | | | | |
| |պահպանություն| | | | | | | |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
|2.|Թանգարանային | 1336|15/200| 30/401| 45/601| 60/802|75/1002|100/ |
| |գործ | | | | | | |1336 |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
|3.|Գրադարանային | 4800| | 20/960|40/1920| 60/2880|80/3840|100/ |
| |գործ | | | | | | |4800 |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
|4.|Ոչ նյութական | 120| 15/18| 30/36| 45/54| 60/72| 75/90|100/120|
| |մշակութային | | | | | | | |
| |ժառանգություն| | | | | | | |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
|5.|Թատերահամեր- | 3619| | 20/724|40/1448| 60/2171|80/2895|100/ |
| |գային գործու-| | | | | | |3619 |
| |նեություն | | | | | | | |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
|6.|Գեղարվեստական| 3969| | 20/794|40/1588| 60/2381|80/3175|100/ |
| |կրթություն | | | | | | |3969 |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
|7.|Սոցիալ - | 1618| | 20/324|40 /647| 60/971|80/1294|100/ |
| |մշակութային | | | | | | |1618 |
| |գործունեու- | | | | | | | |
| |թյուն | | | | | | | |
|__|_____________|________|______|_______|_______|________|_______|_______|
| |Ընդամենը | 15462| 218| 3148| 6294| 9441| 12617| 15462|
._________________________________________________________________________.
2011-2015 թթ. կադրերի վերապատրաստումը կիրականացվի մշակութային կազմակերպություններում աշխատող երեք խմբերի` վարչական, մասնագիտական-ստեղծագործական և տեխնիկական աշխատողների հետ:
Կադրերի վերապատրաստումն ըստ ոլորտների կիրականացվի հետևյալ ուղղություններով`
6.2.1. Մշակութային ժառանգության պահպանություն
6.2.1.1. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն
._____________________________________________________________________.
| | ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ |
| | ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ | ԱՐՏԵՐԿՐՈՒՄ |
|___|______________________|________________________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|______________________|________________________|_________________|
|1. |Պատմաբան-վավերագիր |Երևանի պետական | |
| | |համալսարան Երևանի | |
| | |պետական մանկավարժական | |
| | |համալսարան | |
|___|______________________|________________________|_________________|
|2. |Հնագետ |Երևանի պետական | |
| | |համալսարան Երևանի | |
| | |պետական մանկավարժական | |
| | |համալսարան | |
|___|______________________|________________________|_________________|
|3. |Վիմագրագետ |Երևանի պետական | |
| | |համալսարան Երևանի | |
| | |պետական մանկավարժական | |
| | |համալսարան ՀՀ ԳԱԱ-ի | |
| | |հնագիտության և | |
| | |ազգագրության ինստիտուտ | |
|___|______________________|________________________|_________________|
|4. |Ճարտարապետ |Երևանի ճարտարապետության|Իտալիա, Գերմանիա,|
| | |և շինարարության պետական|Ֆրանսիա, |
| | |համալսարան |Ռուսաստանի |
| | | |Դաշնություն |
|___|______________________|________________________|_________________|
|5. |Դիզայներ |Երևանի ճարտարապետության|Իտալիա, Ֆրանսիա |
| | |և շինարարության պետական| |
| | |համալսարան Երևանի | |
| | |գեղարվեստի ակադեմիա | |
|___|______________________|________________________|_________________|
|6. |Ճարտարագետ-շինարար |Երևանի ճարտարապետության|Իտալիա, Ֆրանսիա |
| | |և շինարարության պետական| |
| | |համալսարան | |
|___|______________________|________________________|_________________|
|7. |Ճարտարագետ - |Երևանի ճարտարապետության|Իտալիա, Ֆրանսիա |
| |կոնստրուկտոր |և շինարարության պետական| |
| | |համալսարան | |
|___|______________________|________________________|_________________|
|8. |Արվեստագետ |Երևանի գեղարվեստի | |
| | |ակադեմիա ՀՀ ԳԱԱ-ի | |
| | |արվեստի ինստիտուտ | |
|___|______________________|________________________|_________________|
|9. |Որմնանկարիչ - |Երևանի գեղարվեստի |Իտալիա, |
| |վերականգնող |ակադեմիա |Ռուսաստանի |
| | | |Դաշնություն, |
| | | |Բուլղարիա |
|___|______________________|________________________|_________________|
|10.|Նյութագետ |Երևանի ճարտարապետության|Իտալիա, Ֆրանսիա |
| | |և շինարարության պետական| |
| | |համալսարան | |
|___|______________________|________________________|_________________|
|11.| Արհեստագործներ | | |
| |______________________|________________________|_________________|
| |ա) քարագործ-վարպետ | |Իտալիա, Ֆրանսիա |
| |______________________|________________________|_________________|
| |բ) պատշար | | |
| |______________________|________________________|_________________|
| |գ) ատաղձագործ | |Ռուսաստան |
| |______________________|________________________|_________________|
| |դ) մետաղագործ | |Իտալիա, Գերմանիա |
._____________________________________________________________________.
6.2.1.2. Մշակութային արժեքների պահպանություն
._____________________________________________________________________.
| |ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ |ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ|
| | |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ |ԱՐՏԵՐԿՐՈՒՄ |
| | |ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
|___|_______________________________|__________________|______________|
|1. |Փորձագետ (կերպարվեստի, |ՀՀ ԳԱԱ-ի արվեստի, |Ռուսաստան |
| |գործվածքի, հանդերձանքի-տարազի, |հնագիտության և | |
| |ասեղնագործության, |ազգագրության, | |
| |ժանեկագործության, սրբապատկերի, |պատմության | |
| |դրամի-բոնիստիկայի, |ինստիտուտներ | |
| |ժամացույցների, նախնադարյան | | |
| |մշակույթի, բրոնզեդարյան | | |
| |մշակույթի, ուրարտական | | |
| |մշակույթի, վաղ հայկական | | |
| |մշակույթի, միջնադարյան | | |
| |մշակույթի, հին ձեռագիր | | |
| |ժառանգության, տպագիր | | |
| |ժառանգության, գեղարվեստական | | |
| |մետաղի, փայտարվեստի և | | |
| |կահույքի, գեղարվեստական ապակու | | |
| |և կերամիկայի, զարդաքանդակ քարի| | |
| |կամ խեցու (կամեյա), ոսկրի, | | |
| |ֆիլատելիստական նյութերի | | |
| |(նամականիշներ, ծրարներ, | | |
| |բացիկներ), ֆալիերիստիկայի և | | |
| |զինանիշագիտության, կնիքների, | | |
| |մեդալների, կրծքանշանների, | | |
| |շքանշանների, ճարտարապետական | | |
| |տարրերի, տեխնիկական միջոցների | | |
| |և կենցաղային սարքերի, | | |
| |փաստավավերագրական նյութերի, | | |
| |կինո-ֆոտո-ֆոնո-, | | |
| |աուդիոնյութերի, | | |
| |տնայնագործության և արհեստների,| | |
| |հնէաբանական, մարդաբանական | | |
| |նյութերի, նվագարանների, | | |
| |փոխադրամիջոցների, կրոնածիսական | | |
| |առարկաների) | | |
._____________________________________________________________________.
6.2.1.3. Թանգարանային գործ և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն
._____________________________________________________________________.
| |ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ|ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ |ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ|
| | |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ |ԱՐՏԵՐԿՐՈՒՄ |
| | |ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
|___|________________________|_________________________|______________|
|1. |Արվեստաբան |Երևանի գեղարվեստի | |
| | |ակադեմիա | |
| | |ՀՀ ԳԱԱ-ի արվեստի | |
| | |ինստիտուտ | |
|___|________________________|_________________________|______________|
|2. |Էքսկուրսավար (անգլերեն, |Երևանի պետական | |
| |ֆրանսերեն, գերմաներեն, |համալսարան | |
| |ռուսերեն) | | |
|___|________________________|_________________________|______________|
|3. |Նկարիչ-դիզայներ, նկարիչ |Երևանի գեղարվեստի | |
| | |ակադեմիա | |
|___|________________________|_________________________|______________|
|4. |Մենեջեր |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|5. |Մատենագետ |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|6. |Ֆոնդապահ |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|7. |Արխիվարիուս |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|8. |Վերականգնող (գործվածքի, | |Իտալիա, |
| |մետաղի, խեցեղենի, | |Ռուսաստանի |
| |արծաթագործ, փայտի, | |Դաշնություն |
| |գորգերի) | | |
._____________________________________________________________________.
6.2.1.4. Գրադարանային գործ
._____________________________________________________________________.
| |ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ|ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ |ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ|
| | |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ |ԱՐՏԵՐԿՐՈՒՄ |
| | |ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
|___|________________________|_________________________|______________|
|1. |Գրադարանավար (գլխավոր, |Հայաստանի ազգային | |
| |առաջատար, 1-ին և 2-րդ |գրադարան | |
| |կարգի, շրջիկ) |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|2. |Մատենագետ (գլխավոր, |Հայաստանի ազգային | |
| |առաջատար, 1-ին և 2-րդ |գրադարան | |
| |կարգի, վիճակագիր, |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| |օպերատոր) |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|3. |Գրադարանային սոցիոլոգ |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|4. |Գրադարանային մենեջեր |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|5. |Կազմարար-վերականգնող |Հայաստանի ազգային | |
| | |գրադարան | |
|___|________________________|_________________________|______________|
|6. |Հավաքածուի մշակման և |Հայաստանի ազգային | |
| |դասակարգման մասնագետ |գրադարան | |
|___|________________________|_________________________|______________|
|7. |Տեղեկատվական ծառայության|Հայաստանի ազգային | |
| |մասնագետ |գրադարան | |
|___|________________________|_________________________|______________|
|8. |Հավաքածուի պահպանման |Հայաստանի ազգային | |
| |մասնագետ |գրադարան | |
| | |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
._____________________________________________________________________.
6.2.2. Թատրոններ, համերգային կազմակերպություններ, կինոարվեստ, պարարվեստ
._____________________________________________________________________.
| |ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ|ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ |ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ|
| | |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ |ԱՐՏԵՐԿՐՈՒՄ |
| | |ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
|___|________________________|_________________________|______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|________________________|_________________________|______________|
|1. |Մեներգիչներ |Երևանի Ալ. Սպենդիարյանի |Ռուսաստան, |
| | |անվ. օպերայի և բալետի |Իտալիա |
| | |ազգային ակադեմիական | |
| | |թատրոն | |
|___|________________________|_________________________|______________|
|2. |Բալետի դերասաններ | |Գերմանիա, |
| | | |Շվեյցարիա |
|___|________________________|_________________________|______________|
|3. |Պարող, պարուհի |Երևանի Ալ. Սպենդիարյանի | |
| | |անվ. օպերայի և բալետի | |
| | |ազգային ակադեմիական | |
| | |թատրոն | |
|___|________________________|_________________________|______________|
|4. |Բալետմեյստեր - | |Գերմանիա, |
| |պարուսույցներ (ազգային | |Շվեյցարիա |
| |և ժող.) | | |
|___|________________________|_________________________|______________|
|5. |Դերասաններ |Գ. Սունդուկյանի անվ. |Ռուսաստան |
| | |պետական ակադեմիական | |
| | |դրամատիկական թատրոն | |
|___|________________________|_________________________|______________|
|6. |Երաժիշտներ, այդ թվում` | | |
|___|________________________|_________________________|______________|
|7. |Դասական գործիքներ |Կոմիտասի անվ. պետական |Ռուսաստան |
| | |կոնսերվատորիա | |
|___|________________________|_________________________|______________|
|8. |Ժողովրդական գործիքներ |Կոմիտասի անվ. պետական | |
| | |կոնսերվատորիա | |
|___|________________________|_________________________|______________|
|9. |Պրոդյուսեր | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|10.|Ձայնահնչյունային | |Ռուսաստան |
| |ռեժիսորներ | | |
|___|________________________|_________________________|______________|
|11.|Լուսահնչյունային | |Ռուսաստան |
| |ռեժիսորներ | | |
|___|________________________|_________________________|______________|
|12.|Ձայնային օպերատոր | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|13.|Նեգատիվ մոնտաժող | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|14.|Լուսային օպերատոր | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|15.|Լույսի նկարիչ | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|16.|Նկարիչ-բեմադրող | | |
|___|________________________|_________________________|______________|
|17.|Զգեստների նկարիչ, |Երևանի գեղարվեստի | |
| |ազգային տարազների |ակադեմիա | |
| |նկարիչ-դիզայներ | | |
|___|________________________|_________________________|______________|
|18.|Դիմահարդարներ | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|19.|Բուտաֆոր-նկարիչներ - | |Ռուսաստան |
| |ձևավորողներ | | |
|___|________________________|_________________________|______________|
|20.|Մենեջերներ |Երևանի պետական | |
| | |տնտեսագիտական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|21.|Կեղծամ գործողներ | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|22.|Թատերական զգեստների | |Ռուսաստան |
| |մոդելյորներ | | |
|___|________________________|_________________________|______________|
|23.|Տիկնիկագործ-նկարիչներ | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|24.|Տիկնիկային մեխանիզմների | |Ռուսաստան |
| |տիկնիկագործ | | |
|___|________________________|_________________________|______________|
|25.|Ռեժիսոր | |Ռուսաստան |
|___|________________________|_________________________|______________|
|26.|Պարուսույց | |Գերմանիա, |
| | | |Շվեյցարիա |
|___|________________________|_________________________|______________|
|27.|Հուշարար |Երևանի Ալ. Սպենդիարյանի | |
| | |անվ. օպերայի և բալետի | |
| | |ազգային ակադեմիական | |
| | |թատրոն | |
|___|________________________|_________________________|______________|
|28.|Բեմի մեխանիկական սարքերի|Երևանի Ալ. Սպենդիարյանի | |
| |մասնագետներ (մոնտաժ, |անվ. օպերայի և բալետի | |
| |կահավորում, |ազգային ակադեմիական | |
| |վերականգնում) |թատրոն | |
| | |Գ. Սունդուկյանի անվ. | |
| | |ակադեմիական պետական | |
| | |թատրոն | |
._____________________________________________________________________.
6.2.3. Հրատարակչության ոլորտ
._____________________________________________________________________.
| |ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ|ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ |ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ|
| | |ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ |ԱՐՏԵՐԿՐՈՒՄ |
| | |ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
|___|________________________|_________________________|______________|
|1. |Մատենագետ |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|2. |Մատենագետ-վիճակագիր |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|3. |Մատենագետ-օպերատոր |Խ. Աբովյանի անվ. պետական | |
| | |մանկավարժական համալսարան | |
|___|________________________|_________________________|______________|
|4. |Տառատեսակների մասնագետ |Հայաստանի ազգային | |
| | |գրապալատ | |
._____________________________________________________________________.
6.3. Կադրերի վերաորակավորում
Մշակույթի ոլորտում կադրերի վերաորակավորման գործում գերակա են շուկայական հարաբերությունների հետ կապված մասնագիտությունները` մենեջերներ, մարքեթոլոգներ, գովազդի մասնագետներ, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ, ինչպես նաև նոր տեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով վերաորակավորումը` տեղեկատվական բազաների ստեղծման, ինտերնետային տեխնոլոգիաների կիրառման, համակարգչային նոր ծրագրերի կիրառման մասով:
Կադրերի վերաորակավորման վերջնական ցուցակները (այդ թվում` նաև արտերկրում) կկազմվեն մշակութային կազմակերպություններից ստացված տարեկան հայտերի հիման վրա: Ծրագրի գործողության ընթացքում կարող են սահմանվել կադրերի վերաորակավորման այլ կազմակերպություններ` հաշվի առնելով կոնկրետ պահանջարկը և կադրերի վերաորակավորման համար անհրաժեշտ ուսումնական բազան:
7. Ծրագրի ֆինանսավորումը
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելվող այլ միջոցներով:
8. Ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է`
ա) մշակույթի ոլորտի համալրում` անհրաժեշտ մասնագիտական կադրերով, ինչը կնպաստի հանրությանը մշակութային ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանը.
բ) կադրերի վերապատրաստում, որը կապահովի մշակույթի մրցունակությունը հանրապետությունում և արտերկրում.
գ) կադրերի վերապատրաստում, որը կնպաստի մշակույթի ոլորտում ներդրված արդիական համակարգերի արդյունավետ գործարկմանը և ինովացիոն գործունեության զարգացմանը.
դ) կադրային ներուժի զարգացում` որը հնարավորություն կընձեռի Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային միասնական տեղեկատվական տարածքին, էլեկտրոնային ռեսուրսների օգտագործմանը, հայ մշակույթի հանրահռչակմանը.
ե) աշխատանքի շուկայում վերապատրաստված մրցունակ կադրերի առկայություն` որը կնպաստի ստեղծագործական գործունեության զարգացմանը և մրցակցությանը.
զ) լուծել հանրապետության մարզերում մշակութային կազմակերպությունները համապատասխան երիտասարդ մասնագետներով համալրելու, ինչպես նաև բնակչության զբաղվածության խնդիրների հարցը:
9. Գործողությունների ժամանակացույցը
._________________________________________________________________________.
| |Միջոցառումները | Նպատակը |Ակնկալվող արդյունքը|Կատարման|Կատարողը |
| | | | |ժամկետը | |
| | | | | | |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|1.|Ոլորտի |շուկայի |կապահովի մշակույթի |2010 թ. |ՀՀ |
| |աշխատատեղերի և |ձևավորման և |ոլորտի կադրերի |1-ին |մշակույթի|
| |մշակութային |մասնագետների |պատրաստման, |կիսամյակ|նախարարու|
| |ծառայություններ|պատրաստման վրա |վերապատրաստման և | |թյուն |
| |մատուցող |ազդեցություն |վերաորակավորման | | |
| |մասնագետների |գործելու |գործընթացի | | |
| |շուկայի |նպատակով |արդյունավետ | | |
| |ուսումնասիրում,|մշակույթի |կազմակերպում | | |
| |վերլուծում, |բնագավառի | | | |
| |կադրային |ծառայություն- | | | |
| |պահանջարկի |ների, աշխատուժի| | | |
| |շարունակական |պահանջարկի | | | |
| |ճշգրտում |հետազոտում | | | |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|2.|Կադրերի |կադրային |մշակույթի ոլորտի |2010 թ. |ՀՀ |
| |հաշվառում, |պահանջարկի |առջև դրված նոր |1-ին |մշակույթի|
| |տեղեկատվական |ճշգրտում |խնդիրներին ու |կիսամյակ|նախարարու|
| |բազայի նորացում| |շուկայական | |թյուն |
| | | |պահանջներին | | |
| | | |համապատասխան | | |
| | | |կադրային պահանջարկի| | |
| | | |ճշգրտում | | |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|3.|Մշակույթի |մշակույթի |մշակույթի ոլորտին |2010 թ. |ՀՀ |
| |ոլորտի մասնա- |ոլորտին |անհրաժեշտ նոր |1-ին |մշակույթի|
| |գիտությունների |անհրաժեշտ |մասնագիտությունների|կիսամյակ|նախարարու|
| |լրամշակված |մասնագիտություն|ներդրում, ինչպես | |թյուն |
| |ցանկի կազմում |ների ցանկի |նաև առկա | | |
| | |սահմանում |մասնագիտությունների| | |
| | | |ցանկի | | |
| | | |համապատասխանեցում | | |
| | | |մշակութային | | |
| | | |կազմակերպություն- | | |
| | | |ների և շուկայում | | |
| | | |առկա պահանջարկին | | |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|4.|Հայաստանի |մասնագիտական |2010 թ. ընթացքում |2010 թ. |ՀՀ |
| |Հանրապետության |որակավորման |1336 թանգարանային |ընթաց- |մշակույթի|
| |թանգարանային և |բարձրացում ու |և 120 ոչ նյութական|քում |նախարարու|
| |ոչ նյութական |մասնագիտական |մշակութային | |թյուն |
| |մշակութային |գիտելիքների և |արժեքների | | |
| |արժեքների |աշխատանքային |պահպանության | | |
| |պահպանության |ունակություն- |կադրերի | | |
| |կադրերի |ների |վերապատրաստման և | | |
| |վերապատրաստման |հետևողական |վերաորակավորման | | |
| |և վերաորակա- |կատարելագործում|արդյունքում | | |
| |վորման ծրագրերի| |կապահովի նրանց | | |
| |իրականացում | |մասնագիտական | | |
| | | |որակավորումն ու | | |
| | | |աշխատանքային | | |
| | | |ունակությունների | | |
| | | |հետևողական | | |
| | | |կատարելագործում | | |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|5.|Մշակույթի |մշակույթի |մշակութային |2010 թ. |ՀՀ |
| |ոլորտում |ոլորտին |կրթության պետական |2-րդ |մշակույթի|
| |նախնական, միջին|անհրաժեշտ |ուսումնական |եռամսյակ|նախարարու|
| |և բարձրագույն |նախնական, միջին|հաստատություններում| |թյուն |
| |մասնագիտական |և բարձրագույն |նպատակային և | |ՀՀ |
| |կրթությամբ |մասնագիտական |արդյունավետ | |կրթության|
| |կադրերի |կրթությամբ |պետպատվերի և նոր | |և |
| |պահանջարկի |կադրերի |մասնագիտությունների| |գիտության|
| |ճշգրտում և |համալրման |ներդրմամբ աշխատանքի| |նախարարու|
| |ուսումնական |ապահովում |շուկայում մրցունակ | |թյուն |
| |հաստատություն- | |կադրերի առկայության| | |
| |ներում | |ապահովում և ՀՀ | | |
| |մշակույթի | |մարզերի մշակութային| | |
| |ոլորտի կադրերի | |կազմակերպություն- | | |
| |պատրաստման | |ները համապատասխան | | |
| |մասնագիտու- | |երիտասարդ | | |
| |թյունների ցանկի| |մասնագետներով | | |
| |լրամշակում, | |համալրման | | |
| |մշակույթի | |պայմանների | | |
| |մասնագիտու- | |ապահովում | | |
| |թյունների գծով | | | | |
| |պետպատվերով | | | | |
| |սովորողների թվի| | | | |
| |ճշգրտում | | | | |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|6.|Ներկայացված |վերապատրաստման |2010-2015 թթ. | | |
| |հայտերի հիման |իրականացում |կիրականացվի | | |
| |վրա տարեկան | |մշակույթի ոլորտի | | |
| |վերապատրաստման | |15462 կադրերի | | |
| |ծրագրի կազմում | |վերապատրաստում, | | |
| | | |ինչի արդյունքում | | |
| | | |կապահովի մշակույթի | | |
| | | |մրցունակությունը | | |
| | | |հանրապետությունում | | |
| | | |և արտերկրում, | | |
| | | |մշակույթի ոլորտում | | |
| | | |ներդրված արդիական | | |
| | | |համակարգերի | | |
| | | |արդյունավետ | | |
| | | |գործարկմանը և | | |
| | | |ինովացիոն | | |
| | | |գործունեության | | |
| | | |զարգացմանը | | |
|__|_______________|_______________|___________________|________|_________|
|7.|Ներկայացված |վերաորակավորման|վերաորակավորման |2010 թ. |ՀՀ |
| |հայտերի հիման |իրականացում |արդյունքում |2-րդ |մշակույթի|
| |վրա տարեկան | |կապահովի առկա |եռամսյակ|նախարարու|
| |վերաորակավորման| |կադրերի արդյունավետ| |թյուն |
| |ծրագրի կազմում | |տեղաբաշխումը, | | |
| | | |մշակույթի ոլորտում | | |
| | | |ժամանակակից | | |
| | | |տեղեկատվական | | |
| | | |միջոցների | | |
| | | |ներդրումը, | | |
| | | |կառավարման արդի | | |
| | | |համակարգերի | | |
| | | |կիրառումը: Կադրերի | | |
| | | |վերաորակավորումը | | |
| | | |հնարավորություն կտա| | |
| | | |նաև մշակութային | | |
| | | |կազմակերպություն- | | |
| | | |ներում նոր | | |
| | | |խնդիրներից բխող | | |
| | | |փոփոխությունների | | |
| | | |ընթացքում պահպանել | | |
| | | |փորձառու | | |
| | | |մասնագետներին և | | |
| | | |առավել արդյունավետ | | |
| | | |օգտագործելու նրանց | | |
| | | |մասնագիտական փորձը | | |
| | | |և կարողությունները| | |
._________________________________________________________________________.