041.0537.070998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 537
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Ա. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ Վ. ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ ԱՎՍՏՐԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Պետրոսյանին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի տեղակալ Վարդան Աստվածատրյանին 1998 թվականի սեպտեմբերի 14-20-ը գործուղել Ավստրիա` ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում կայանալիք Եվրոպայի ազգային իրավապահ մարմինների ղեկավարների չորրորդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Տ. Պետրոսյանի, Ա. Մկրտչյանի և Վ. Աստվածատրյանի Ավստրիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Տ. Պետրոսյանի, Ա. Մկրտչյանի և Վ. Աստվածատրյանի Ավստրիա մեկնելու հետ կապված հարցերը: