Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԵՎ Շ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 հունվարի 2010 թվականի N 1

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքի և շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենք-շինությունների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

նիստի N 1 արձանագրային որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր` 320 կալանավորված անձ և դատապարտյալ պահելու հաշվարկով, շենք-շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ

 

ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ - ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենք-շինությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

 

1. ՆԵՐԱԾԱԿԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների բաղկացուցիչ մաս են կազմում քրեակատարողական ծառայության բարեփոխումները, որին ուղղված առաջին քայլերը սկսվել են դեռևս 2001 թվականին` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած քրեակատարողական համակարգի բարեփոխումների ծրագրով:

Քրեակատարողական ծառայության բարեփոխումներում իրավական և այլ ուղղություններին զուգահեռ կարևորվում են ենթակառուցվածքային բարեփոխումները: Ծառայության հեռանկարային զարգացման ծրագրի համատեքստում այն ենթադրում է նաև քրեակատարողական հին և ոչ օպտիմալ օգտագործելի հիմնարկների փակում, առկա շինությունների վերափոխում, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական նոր հիմնարկների կառուցում:

Սույն առաջադրանքով նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» նոր քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` նոր քրեակատարողական հիմնարկ) շենքային համալիրի նախագծային-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Նոր քրեակատարողական հիմնարկի շենքային համալիրի կառուցման համար նախատեսվում է հատկացնել 10.0 հա ընդհանուր տարածք հետևյալ վայրում` ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս քաղաքից 8 կմ դեպի Խնձորեսկ:

Սույն առաջադրանքը կատարելու համար պայմանագիր շնորհելուց և ստորագրելուց առաջ Նախագծողները պետք է անցնեն նախաորակավորման փուլ («Պետության կարիքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների» ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի առաջին փուլ): Մասնավորապես, նշված ժամկետի ընթացքում Նախագծողները այլ որակավորման փաստաթղթերի հետ մեկտեղ պետք է Պատվիրատուին ներկայացնեն առաջադրանքը կատարելու հետ կապված իրենց տարբերակները:

Սույն Տեխնիկական առաջադրանքը ներառում է քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիրի կառուցման համար տեղանքի սկզբնական ուսումնասիրումը, անհրաժեշտ բոլոր նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, ինչպես նաև շինարարության ընթացքում իրականացվող հեղինակային հսկողության կատարումը: Նախագծողի կողմից մշակված գծագրերը և սույն առաջադրանքով սահմանված այլ շինարարական փաստաթղթերը ներառվելու են շինարարական կազմակերպության ընտրության մրցութային փաթեթի կազմի մեջ որպես մրցութային փաթեթի անբաժանելի մասեր: Տեխնիկական հատկորոշումները (սպեցիֆիկացիաները) և ծրագրերը պետք է մշակված լինեն Նախագծի կազմի մեջ ներառված բոլոր մասերի համար այն է`

Գլխավոր հատակագիծ,

Ճարտարապետաշինարարական մաս,

Ինժեներական մաս,

Կաթսայատուն և լվացքատուն,

Շինարարության կազմակերպում,

Նախահաշիվ.

ինչը հնարավորություն կտա շինարարություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթին մասնակցող բոլոր մասնակիցներին ունենալ պահանջվող ծավալների վերաբերյալ նույնատեսակ մոտեցումը: Նախագծի կազմի մեջ ներառման ենթակա ներկայացված մասերը հանդիսանում են նվազագույն պահանջ, սպառիչ չեն և Նախագծողը կարող է լրացնել նախագծային փաստաթղթերը նոր մասերով, եթե դա անհրաժեշտ է:

Սույն Տեխնիկական առաջադրանքը հանդիսանում է Պատվիրատուի կողմից տրվող Նախագծային առաջադրանք, որը պարտադիր է Նախագծողի կողմից կատարման համար:

 

2. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

 

Ա. Հիմնարկը պետք է ունենա

 

Նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային և կառուցապատման աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ քրեակատարողական հիմնարկը պետք է ունենա վարչական տարածքը սահմանազատող պարիսպ, որից ներս պետք է տեղակայված լինեն վարչական մասնաշենքը, խանութը, հանձնուքների ընդունման կետը, վարչական տարածքի հսկիչ անցագրային կետը, կաթսայատունը, էլ. ենթակայանը, դիզելային վառելիքի պահեստը, գեներատորային մասնաշենքը, ինչպես նաև հիմնական արգելապատը: Հիմնական արգելապատից ներս պետք է տեղակայված լինեն հսկիչ անցագրային հանգույցը և անվտանգության ապահովման հիմնական հանգույցը (հիմնական արգելապատին հարակից), ինչպես նաև ազատությունից զրկված անձանց բնակեցման համար նախատեսված բնակելի մասնաշենքը (մասնաշենքերը):

Անհրաժեշտ է, որ քրեակատարողական հիմնարկի բոլոր շինությունները ունենան քրեակատարողական հիմնարկին համապատասխան ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման, օդափոխության, բնական և արհեստական լուսավորության, էլեկտրական սնուցման, հեռահաղորդակցության և այլ հնարավորություններ` հակահրդեհային, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Իսկ ճաշարանը և կաթսայատունը անհրաժեշտ է ապահովել նաև գազամատակարարումով: Միաժամանակ, բոլոր նշված հանգույցները գործառութային իմաստով պետք է լինեն միմյանցից տարանջատված, սակայն ծավալային իմաստով պետք է լինեն մեկ ամբողջություն:

Հիմնարկը պետք է ունենա կալանավորված և դատապարտված անձանց հուսալի մեկուսացումը ապահովող տեխնոլոգիաներ:

 

Հիմնական արգելապատը

Հիմնական արգելապատը պետք է ունենա քրեակատարողական հիմնարկին բնորոշ անվտանգության ապահովման ֆիզիկական հատկանիշներ` լինի համասեռ երկաթբետոնե, առնվազն վեց մետր բարձրությամբ, 15 աստիճան դեպի ներս թեքությամբ, ինչպես նաև ապահովված լինի ժամանակակից ահազանգման և հեռահսկման համակարգերով:

 

Վարչական շենքը

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիմնարկը ունենալու է մոտ 250 աշխատող, վարչական շենքը պետք է ունենա առնվազն 20 աշխատանքային սենյակ (նախատեսված մոտ 55 աշխատողների համար), մեկ խորհրդակցությունների և հանդիսությունների անցկացման սրահ, մոտ 160 ծառայողի համար նախատեսված հանդերձարան, արխիվային սենյակներ, տնտեսական փոքր պահեստ:

Վարչական մասնաշենքին կից պետք է լինի մեքենաների կայանատեղի, հաշվարկված առնվազն 20 մեքենաների համար:

 

Հսկիչ-անցագրային հանգույցը

Անհրաժեշտ է, որ հսկիչ անցագրային հանգույցը ներառի ներքոհիշյալ գործառույթների իրականացման հնարավորությունները.

. արագ արձագանքման խմբի տեղակայում (նախատեսված մոտ 25 ծառայողների համար),

. զինանոց,

. անվտանգության ապահովման հեռակառավարման կենտրոն (հիմնարկի ամբողջ տարածքում տեղակայված տեսախցիկների, ահազանգման և կանխարգելման/պահպանման համակարգերի վերահսկողություն),

. հանձնուքների ընդունման հանգույց,

. կարճատև տեսակցությունների կազմակերպման հեռակենտրոն,

. մուտք գործող անձանց զննման սենյակ,

. տեսակցողների և հանձնուքներ բերողների փաստաթղթերի ձևակերպում,

. մեքենաների ստուգման հանգույց (շլյուզ),

. խուզարկության անցկացման սենյակներ,

. անհրաժեշտ ծառայողական սենյակներ:

 

Պահեստային տնտեսությունը

Անհրաժեշտ է, որ պահեստային տնտեսությունն ունենա մոտ 350 մարդու սպասարկելու համար նախատեսվող սննդի, չփչացող նյութերի բաժիններ:

 

Ազատազրկված անձանց բնակելի մասնաշենքը

Անհրաժեշտ է, որ ազատությունից զրկված անձանց բնակեցման համար նախատեսված բնակելի մասնաշենքը ունենա հետևյալ հանգույցները.

. կացարանային,

. ստացիոնար բուժսպասարկման,

. խոհանոցային (նախապատրաստման, բանջարեղենի մշակման, մսամթերքի մշակման, ձկնեղենի մշակման, պատրաստման և սպասքի լվացման արտադրամասեր),

. կարանտինային,

. պատժախցային,

. տեսակցությունների կազմակերպման:

Կացարանային հանգույցը անհրաժեշտ է նախատեսել 320 անձի համար: Այն պետք է բաղկացած լինի`

1. 150-170 ազատազրկված անձանց համար նախատեսված բլոկներից: Յուրաքանչյուր բլոկ պետք է պարունակի 1-2 մենախուց և չորս տեսականոց խցեր: Բլոկների 50 տոկոսը պետք է նախատեսված լինի փակ ուղղիչ հիմնարկին համապատասխանող պայմանների համար, 50 տոկոսը` կիսափակ ուղղիչ հիմնարկին համապատասխանող պայմանների համար:

2. Մեկ մենախցային բլոկ, բաղկացած 6-8 մենախցից: Մենախցային բլոկները պետք է նախատեսվեն կիսափակ ուղղիչ հիմնարկին համապատասխանող պայմանների համար:

Յուրաքանչյուր անձին պետք է բաժին հասնի առնվազն 5 քառակուսի մետր խցային տարածք: Կացարանային հանգույցում անհրաժեշտ է զբոսանքը կազմակերպել յուրաքանչյուր բլոկում` պահպանելով միջազգային` բաց երկինք և բացօթյա չափանիշը: Զբոսանքի տևողությունը չի կարող լինել 1 ժամից պակաս:

Ազատազրկված անձը պետք է հնարավորություն ունենա առանց բլոկից դուրս գալու ստանալ ամբուլատոր բուժում, սոցիալական աջակցություն, հեռախոսային զանգի հնարավորություն:

Կիսափակ ուղղիչ հիմնարկին համապատասխանող պայմանների բլոկները պետք է ունենան նաև ռեկրեացիոն տարածքներ: Միաժամանակ նրանք պետք է հնարավորություն ունենան ժամանակավորապես հեշտ ձևափոխվելու փակ պայմաններով բլոկների:

Խցերը պետք է ունենան սանհանգույց և լոգանքի հարմարություններ:

Խցերում կոմունիկացիաները պետք է նախագծվեն այնպես, որ նվազագույնի հասցնեն դրանք որպես թաքստոցներ օգտագործելու, ինչպես նաև դիտավորյալ վնասելու հնարավորությունը: Խցերի կոմունիկացիաները պետք է հնարավորություն ընձեռեն դրանց միջանցքից անջատման:

Խցերի պատերը, առաստաղը և հատակը պետք է ապահովվեն առավել բարձր պաշտպանությամբ` փորվածքների դեմ:

Ստացիոնար բուժսպասարկման հանգույցի կազմակերպումը պետք է նախատեսված լինի 45 անձի հաշվարկով (45 մահճակալների տեղակայում), յուրաքանչյուր խցում` 2-3 հոգու հաշվարկով: Յուրաքանչյուր անձին պետք է բաժին հասնի առնվազն 5 քառակուսի մետր խցային տարածք: Բլոկները պետք է ունենան զբոսանքի կազմակերպման հնարավորություն:

Պատժախցային հանգույցը պետք է կազմակերպվի մոտ 20 անձի համար, և ունենա 10 մենախուց, 4-5 տեղանոց խուց: Յուրաքանչյուր անձին պետք է բաժին հասնի առնվազն 5 քառակուսի մետր խցային տարածք: Բլոկը պետք է ունենա զբոսանքի կազմակերպման հնարավորություն: Յուրաքանչյուր խուց պետք է ունենա սանհանգույց, սակայն լոգանքի հնարավորությունը պետք է ապահովվի բլոկի ընդհանուր լոգարանում:

Նկատի ունենալով տվյալ հիմնարկի տրանզիտային հնարավոր նշանակությունը, կարանտինային բլոկը պետք է կազմակերպվի մոտ 25 անձի հաշվարկով, այդ թվում` 2 հատ երկու տեղանոց, 2 հատ երեք տեղանոց, իսկ մնացածը` 4 տեղանոց: Յուրաքանչյուր անձին պետք է բաժին հասնի առնվազն 5 քառակուսի մետր խցային տարածք: Բլոկը պետք է ունենա զբոսանքի կազմակերպման հնարավորություն:

Խոհանոցային հանգույցը անհրաժեշտ է նախատեսել առնվազն 320 անձի` սննդով ապահովելու համար` իր ֆունկցիոնալ և պահեստային համապատասխան հարմարություններով:

Տեսակցությունների կազմակերպման հանգույցը պետք է ներառի 7 սանիտարահիգիենիկ և խոհանոցային պայմաններ ունեցող երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ` յուրաքանչյուրը առնվազն 20 քառ. մետր, ինչպես նաև կարճատև տեսակցությունների համար նախատեսված սրահ: Հանգույցը պետք է ունենա զբոսանքի կազմակերպման հնարավորություն:

Նոր քրեակատարողական հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկը, ինչպես նաև նախագծի էսքիզային հնարավոր լուծումը կցվում են:

 

4. ՆԱԽԱԳԾՈՂԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սույն Տեխնիկական առաջադրանքը կատարելիս, Նախագծողը պետք է ուղղորդվի ՀՀ տարածքում գործող նախագծային նորմատիվ փաստաթղթերով, ստանդարտներով և շինարարությունը կարգավորող այլ նորմերով, մասնավորապես սեյսմակայուն շինարարության, հակահրդեհային և անվտանգության ահազանգման համակարգերը կարգավորող նորմատիվ փաստաթղթերով:

Առաջադրանքը կատարելու ամբողջ ընթացքում Նախագծողը պարտավոր է սերտ համագործակցել Պատվիրատուի հետ անհրաժեշտ ուղեցույցներ ստանալու նպատակով: Միաժամանակ, առաջադրանքը կատարելիս Նախագծողը պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմատիվներով:

Ամբողջ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը պետք է կատարվի ըստ հետևյալ փուլերի`

. I-ին փուլ` Կոմպլեքսային նախագիծ,

. II-րդ փուլ Հաստատում,

. III-րդ փուլ` Մրցութային փաստաթղթերի պատրաստում,

. IV-րդ փուլ` Հեղինակային հսկողության իրականացում:

Յուրաքանչյուր փուլը ներկայացնում է աշխատանքների կատարման առանձին բաժիններ/մասեր, որոնց հանդեպ հիմնական պահանջները ներկայացվում են ստորև.

 

ՓՈՒԼ 1. Կոմպլեքսային Նախագիծ

 

Նախագծման I-ին փուլը իրենից ներկայացնում է կոմպլեքսային նախագծի մշակումը և բաժանվում է հետևյալ ենթափուլերի`

. տեխնիկական/շինարարական անձնագրի կազմում,

. տեխնիկական նախագծի մշակում,

. աշխատանքային նախագծի մշակում:

 

Ենթափուլ 1.1. Տեխնիկական/շինարարական անձնագիր

Նախքան նախագծային աշխատանքների սկսելը, Նախագծողը պարտավոր է կազմել շինության Տեխնիկական/շինարարական անձնագիրը:

Տեխնիկական/շինարարական անձնագրի մեջ պետք է ներառված լինեն.

. հողհատկացման վերաբերյալ որոշումը,

. հողատարածքի ուրվագիծը,

. տեղական համայնքի կողմից տրված Ճարտարապետահատակագծային առաջադրանքը,

. տեղանքի մենզուլային հանույթը Մ 1:500,

. տեղանքի երկրաբանական հետազոտությունը,

. արտաքին ջրագծի և կոյուղագծի, էլեկտրասնուցման կետի, գազի, հեռախոսագծի և ռադիոգծի միացման կետերը և տեխնիկական պայմանները, տրված համապատասխան շահագործող կազմակերպությունների կողմից,

. բոլոր արտաքին կոմունիկացիաների գծերի մենզուլային հանույթները Մ 1:500 (գծերի ամբողջական կամ մասնակի համընկնման դեպքում` համատեղ հանույթը Մ 1:500):

 

Ենթափուլ 1.2. Տեխնիկական (էսքիզային) նախագիծ

Նախագծողը պարտավոր է համագործակցելով Պատվիրատուի ներկայացուցիչների հետ մշակել շենքերի և շինությունների տարածահատակագծային այլընտրանքային լուծումներ (էսքիզային նախագծեր) հիմք ընդունելով քրեակատարողական հիմնարկներին ներկայացվող պահանջները:

Համաձայնեցված էսքիզային նախագիծը հիմք է հանդիսանալու հետագայում աշխատանքային նախագծի մշակման համար:

 

Ենթափուլ 1.3. Աշխատանքային Նախագիծ

Աշխատանքային նախագիծը, այսինքն` աշխատանքային գծագրերի մշակումը, հանդիսանում է սույն փուլի հիմնական ենթափուլը: Նախագծողից պահանջվում է մշակել աշխատանքային գծագրեր` «Գլխավոր հատակագիծ», «Ճարտարապետաշինարարական մաս», «Ներքին ինժեներական ցանցեր և համակարգեր», «Կաթսայատուն և լվացքատուն», «Էլեկտրականություն», «Աշխատանքների կազմակերպման նախագիծ» և «Նախահաշիվ»: Աշխատանքային գծագրերը ըստ նախագծի առանձին բաժինների պետք է ներառվեն առանձին ալբոմների մեջ: Բոլոր աշխատանքային գծագրերը պետք է իրականացվեն AUTOCAD ծրագրային համակարգով:

Պարտադիր աշխատանքային գծագրերի ցանկը ըստ նախագծի բաժինների և առանձին ալբոմների բերվում է ստորև.

Ալբոմ 1. «Գլխավոր հատակագիծ»

Ալբոմը պետք է ներառի նաև արտաքին ինժեներական ցանցերը և գծերը, ցանկապատը, արգելապատը: Սույն ալբոմը պատրաստելիս, Նախագծողը պետք է ղեկավարվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմատիվներով:

Սույն ալբոմում գծագրերը պետք է առնվազն ներառեն`

. ընդհանուր տվյալներ և տեղեկություններ,

. հորիզոնական և տեղակապման հատակագիծ Մ 1:500 (կամ ընդունված մեկ այլ մասշտաբի),

. նշահարման հատակագիծ Մ 1:500 (կամ ընդունված մեկ այլ մասշտաբի),

. ուղղաձիգ հատակագծում Մ 1:500 (կամ ընդունված մեկ այլ մասշտաբի),

. հողային աշխատանքների քարտագրամ, հողային աշխատանքների ծավալների ամփոփ,

. ճանապարհների, մայթերի, ավտոկանգառի և այլ ծածկույթների կոնստրուկտիվ կտրվածքները և օգտագործվող նյութերի ծախսի ամփոփագիր,

. արտաքին բոլոր ինժեներական գծերի և ցանցերի մանրամասն գծագրերը` հատակագծերը, պրոֆիլները և այլ անհրաժեշտ գծագրերը և նյութածախսի ամփոփները,

. արտաքին գծերի և ցանցերի գծագրերը պիտի համաձայնեցվեն շահագործող կազմակերպությունների հետ,

. ցանկապատի և արգելապատի նշահարման գծագիրը, փռվածքները ամբողջ երկարությամբ, կտրվածքները, ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումները, նյութածախսի ամփոփագրերը,

. հեռակառավարման էլեկտրաշարժական դարպասներ, հանգույցներ և նյութածախսի ամփոփագիր,

. տարածքի արտաքին լուսավորություն, մանրամասներ և նյութածախս

. տարածքի բարեկարգման և կանաչապատման գծագիր, նյութածախսի ամփոփագիր

. ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Ալբոմ 2. «Ճարտարապետական մաս»

Ճարտարապետական մասի գծագրերը մշակելիս, նախագծողը պետք է ուղղորդվի քրեակատարողական հիմնարկների չափանիշներով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմատիվներով: Ճարտարապետական մասի գծագրերում պարտադիր պետք է լուծում տրվի նաև ստորև բերվող պահանջներին և ներառեն`

. ընդհանուր տվյալներ, հատակների տիպերը, հարդարման աշխատանքների ամփոփագրերը, դռների և պատուհանների ամփոփագրերը,

. բոլոր հարկերի հատակագծերը Մ 1:100, սենյակների անվանումները և մակերեսները, հանգուցային լուծումները (եթե այդպիսիք կան),

. ներքին աստիճանների և բազրիքների մանրամասն գծագրերը և հանգույցները, նյութածախսը,

. շենքերի/շինությունների չորս ճակատները Մ 1:100 և հանգուցային լուծումները (եթե այդպիսիք կան),

. ճարտարապետական լուծումների/դետալների մանրամասները և նյութածախսը,

. լայնական և երկայնական կտրվածքները Մ 1:100 և բնորոշ հանգույցները,

. շենքերի/շինությունների տանիքի ձեղնահարկի և ծածկույթի հատակագծերը,

. շենքերի/շինությունների տանիքի փայտյա կամ մետաղյա կոնստրուկցիաները իր մանրամասներով և հանգույցներով, դրանց մասնագրերը և նյութածախսը,

. շենքերի/շինությունների տանիք տանող աստիճանները (ստրեմյանկա), տանիք տանող հակահրդեհային աստիճանները իր մանրամասներով, առանձին հանգուցային լուծումները և նյութածախսի ամփոփագրերը,

. կախովի առաստաղի մանրամասները, հանգույցները և նյութածախսը,

. հատակների հատակագծերը, դրանց մանրամասները, հանգույցները և նյութածախսը,

. դռների և պատուհանների նկարվածքը, կտրվածքները, հանգույցները, օգտագործվող նյութերը և նյութածախսը,

. ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Ալբոմ 3. «Կոնստրուկտորական մաս»

Կոնստրուկտորական մասի գծագրերը պետք է մշակվեն համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմատիվների և ներառեն`

. ընդհանուր տվյալներ և տեղեկություններ,

. հիմքերի և բոլոր հարկերի ծածկերի հատակագծերը կոնստրուկտիվ էլեմենտներով,

. կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ էլեմենտների (հավաքովի կամ միաձույլ) մակնիշավորման գծագրերը,

. կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ էլեմենտների կտրվածքները, անհրաժեշտ հանգույցները, բետոնի և ամրանների մասնագրերը և նյութածախսի ամփոփը,

. բոլոր առանձին վերցված պատերի կոնստրուկտիվ փռվածքները,

. ներքին աստիճանների կոնստրուկտիվ լուծումները, հատույթները և նյութածախսը,

. ամբողջ շենքի համար անհրաժեշտ նյութածախսի ամփոփը,

. ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Ալբոմ 4. «Ներքին ինժեներական ցանցեր և համակարգեր»

Ինժեներական ցանցերի և գծերի գծագրերը պատրաստելիս, Նախագծողը պետք է ղեկավարվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմատիվներով:

 

Ալբոմ 4-ը պետք է բաղկացած լինի առնվազն հետևյալ բաժիններից`

Բաժին 1. «Ջուր և կոյուղի» . ընդհանուր տվյալներ և տեղեկություններ, . հարկերի հատակագծեր Մ 1:100, . ակսոնոմետրիկ սխեմաներ, . օգտագործվող սարքերի և սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը, . մասնագրեր և նյութածախսի ամփոփագրեր, . ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Բաժին 2. «Ջեռուցում և օդափոխություն»

 

. ընդհանուր տվյալներ և տեղեկություններ,

. հարկերի հատակագծեր Մ 1:100,

. ակսոնոմետրիկ սխեմաներ,

. օգտագործվող սարքերի և սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը,

. մասնագրեր և նյութածախսի ամփոփագրեր,

. ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Բաժին 3. «Էլեկտրականություն» . ընդհանուր տվյալներ և տեղեկություններ, . նյութերի մասնագիր, . Էլ. բաշխման սխեմա, . հարկերի էլ. սարքավորումների հատակագիծ 1:100, . հարկերի լուսավորության հատակագիծ 1:100, . օգտագործվող սարքերի և սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը, . մասնագրեր և նյութածախսի ամփոփագրեր, . ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Բաժին 4. «Հեռախոս և ցածր լարման գծեր» . ընդհանուր տվյալներ և տեղեկություններ, . սխեմաներ, . հարկերի հատակագիծ 1:100, . օգտագործվող սարքերի և սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը, . մասնագրեր և նյութածախսի ամփոփագրեր, . ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Բաժին 5. «Հակահրդեհային, անվտանգության և ահազանգման համակարգեր» . ընդհանուր տվյալներ և տեղեկություններ, . սխեմաներ, . հարկերի հատակագիծ 1:100, . օգտագործվող սարքերի և սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը, . մասնագրեր և նյութածախսի ամփոփագրեր, . ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը: Նախագծողն իրավունք ունի ալբոմ 4-ի ցանկացած բաժին ներկայացնել որպես առանձին ալբոմ:

 

Ալբոմ 5. «Կաթսայատուն և լվացքատուն»

Կաթսայատունը պետք է նախատեսի որպես հիմնական էներգակիր բնական գազը:

Միաժամանակ պետք է նախատեսվի նաև որպես ալտերնատիվ վառելիք դիզելային վառելիքի օգտագործումը: Կաթսաները պետք է լինեն ժամանակակից տեսակի, ունենան առնվազն 92% ՕԿԳ, ավտոմատ կառավարման համակարգով հագեցված:

 

Ալբոմ 6. «Ներքին և արտաքին գազամատակարարման ցանցեր»

Գազամատակարարման ցանցերի գծագրերը պատրաստելիս, Նախագծողը պետք է ղեկավարվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմատիվներով:

. ընդհանուր տվյալներ և տեղեկություններ,

. հարկերի հատակագծեր Մ 1:100,

. ակսոնոմետրիկ սխեմաներ,

. օգտագործվող սարքերի և սարքավորումների մանրամասն տեխնիկական բնութագրերը,

. մասնագրեր և նյութածախսի ամփոփագրեր,

. ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրերը, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Ալբոմ 7. «Նախահաշիվ»

. ամփոփ նախահաշիվ,

. օբյեկտային նախահաշիվներ,

. լոկալ նախահաշիվներ:

Նախահաշիվը կազմվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, նախագիծը մրցույթի նախորդող ամսվա, վերջին հաստատված գնացուցակների և նորմերի հիման վրա: Հաշվարկը կատարվում է ՀՀ դրամով:

Բացի վերը նշված Նախահաշվից, Նախագծողը համակարգչային ֆայլով (ցանկացած ժամանակից կրիչով) պետք է ներկայացնի կատարվելիք աշխատանքների միավոր գների ցանկ Պատվիրատուի կողմից ընդունելի ձևով:

 

Ալբոմ 8. «Շինարարության կազմակերպման նախագիծ»

. շինությունների գլխավոր հատակագիծ,

. անհրաժեշտ մարդկային և նյութական ռեսուրսները,

. օրացուցային գրաֆիկ,

. ցանցային գրաֆիկ,

. ըստ Նախագծողի հայեցողության այլ անհրաժեշտ գծագրեր և փաստաթղթեր, որոնք կապահովեն նախագծի ամբողջականությունը:

 

Աշխատանքային նախագիծը պատրաստելիս, Նախագծողը պետք է Նախագծում արտացոլի նաև հետևյալ խնդիրների լուծումները`

. քրեակատարողական հիմնարկի շենքային համալիրի համալիր անվտանգությունն ապահովող պահանջները,

. շրջակա միջավայրի պահպանման պահանջները,

. կոնստրուկցիաների հակահրդեհային պաշտպանության պահանջները,

. կոմունիկացիաների կոռոզիայից պաշտպանելու միջոցառումները:

 

Փուլ 2. Հաստատում

Նախագծի հաստատումը հանդիսանում է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման II-րդ փուլն և ներառում է նախագծի հաստատումը:

Նախագծի աշխատանքային գծագրերը` «Գլխավոր հատակագիծ» բաժնի արտաքին կոմունիկացիաների ցանցերը և գծերը պիտի համաձայնեցված լինեն տեխնիկական անձնագրում արտաքին գծերի միացման պայմանները տվող շահագործող կազմակերպությունների և ծառայությունների հետ, այն են` ջրմուղ-կոյուղի, էլեկտրացանց, գազ, հեռախոսակապ, անհրաժեշտության դեպքում ռադիոցանց:

Նախագծային աշխատանքների ավարտից հետո, Նախագծողը Աշխատանքային նախագիծը, այսինքն` Նախագիծը իր բոլոր բաժիններով, այդ թվում նաև` Նախահաշիվը, պարտադիր կերպով իր հաշվին ներկայացնում է փորձաքննության: Դիտողություններով վերադարձված նախագծերում Նախագծողը իր հաշվին և հնարավորինս կարճ ժամկետներում պարտավոր է կատարել համապատասխան ուղղումները և կրկին ներկայացնել փորձաքննությանը: Ընդ որում` Նախագծով շինարարության իրականացման ընթացքում ցանկացած փոփոխություն Նախագծող կազմակերպության հաշվին պետք է անցնի նմանատիպ փորձաքննություն (շինարարության իրականացման ընթացքում Պատվիրատուի կողմից իրականացված ցանկացած փոփոխություն Պատվիրատուի հաշվին պետք է անցնի նմանատիպ փորձաքննություն), եթե դրա պահանջը ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ:

Նախագիծը համարվում է Պատվիրատուի կողմից ընդունված միայն համալիր փորձաքննության դրական եզրակացությունը ստանալու դեպքում:

 

ՓՈՒԼ 3. Մրցութային փաստաթղթերի պատրաստում

 

Նախագծողի կողմից սույն Տեխնիկական Առաջադրանքի մրցութային փաստաթղթեր կազմում են «Գծագրեր և «Տեխնիկական հատկորոշումներ/նորմեր և ստանդարտներ» բաժինները:

Մրցութային փաթեթի «Գծագրեր» բաժնին ներկայացվող պահանջները նշվել են սույն առաջադրանքի կետ 2-ում:

«Տեխնիկական հատկորոշումներ/նորմեր և ստանդարտներ» բաժնում Նախագծողը պետք է ներկայացնի տվյալ քրեակատարողական հիմնարկի շինարարության հետ կապված շինարարական բոլոր արտաքին և ներսի աշխատանքների կատարման նկարագրությունը, որտեղ պետք է արտացոլվեն շինարարության կատարման ժամկետների պահանջները, նյութերին և կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջները: Սույն Բաժնում Նախագծողը Պատվիրատուի հետ համատեղ պետք է պատրաստի այն բոլոր լրացուցիչ պահանջները, որոնք ներկայացվելու են շինարարական նյութերի/ապրանքների և աշխատանքների որակին և որը պիտի պարտադիր լինի Կապալառուի համար` շինարարությունը իրականացնելու ընթացքում:

 

ՓՈՒԼ 4. Հեղինակային հսկողություն

 

Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված «Հրահանգ շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման» հրահանգի, Նախագծողը պարտավոր է ամբողջ շինարարության ընթացքում պատշաճ և ժամանակին իրականացնել հեղինակային հսկողությունը, ապահովելով շինարարության իրականացման համապատասխանությունը հաստատված Աշխատանքային նախագծի:

Նախագծողը պարտավոր է.

. հետևել կառուցվող օբյեկտի իրականացման համապատասխանությունը հաստատված նախագծի պահանջներին ու լուծումներին,

. եռօրյա, կամ առանձին դեպքերում Պատվիրատուի հետ համաձայնեցված այլ ժամկետներում, լուծել նախագծին վերաբերող` շինարարության ընթացքում ծագած հարցերը,

. գրանցել նախագծային լուծումներից կատարված շեղումները և այդ մասին տեղյակ պահել Պատվիրատուին,

. Անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով կատարել նախագծային լուծումների փոփոխություններ և լրացումներ

. այցելել կառուցվող օբյեկտ առնվազն շաբաթը մեկ անգամ:

Պատվիրատուն պարտավորվում է իր իրավասության սահմաններում օժանդակել հեղինակին շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության լիարժեք ապահովման համար:

Հեղինակային հսկողությունն ավարտվում է շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը սահմանված կարգով ձևակերպելուց հետո:

 

5. Կողմերին տրամադրվող փաստաթղթերը

Սույն առաջադրանքը կատարելու համար Պատվիրատուն տրամադրում է Նախագծողին հետևյալ փաստաթղթերը`

. հողհատկացման որոշումը,

. հողատարածքի ուրվագիծը,

. տեղական համայնքի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը:

Նախագծողը համաձայն սույն Տեխնիկական առաջադրանքի Պատվիրատուին է հանձնում առնվազն հայերեն լեզվով հետևյալ փաստաթղթերը նշված քանակությամբ`

. տեխնիկական անձնագիրը` 3 օրինակից,

. համաձայնեցված աշխատանքային նախագիծը` 4 օրինակ և մեկ օրինակ համակարգչային ֆայլով,

. համալիր փորձաքննության դրական եզրակացությունը` 2 օրինակից,

. նախահաշիվը (Ալբոմ 5.) տպած` 2 օրինակից և մեկ օրինակ համակարգչային ֆայլով,

. շինարարության կազմակերպման նախագիծը (Ալբոմ 6.)` 3 օրինակից,

. տեխնիկական հատկորոշիչները` 2 օրինակ տպագիր և մեկ օրինակ համակարգչային ֆայլով:

 

6. Կատարման ժամկետներ և ներկայացվող նյութեր

Նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքները պետք է իրականացվեն ստորև բերվող ժամանակացույցի համաձայն: Առաջադրանքը պետք է կատարվի սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսված փուլերով և ենթափուլերով: Նախագծողի կողմից ներկայացվող նյութերը պետք է ընդունվեն Պատվիրատուի կողմից նշանակված աշխատանքների ղեկավարի կողմից սահմանված կարգով:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և ներկայացման համար (առաջադրանքի I, II և III փուլեր) սահմանվում է ընդհանուր առմամբ առավելագույնը 6 ամիս ժամանակ, հեղինակային հսկողությունը կիրականացվի շինարարության ընթացքում և ավարտ կսահմանվի շինարարական ավարտական ակտի սահմանված կարգով ձևակերպումից հետո: Ընդ որում, առաջադրանքը պետք է կատարվի և ներկայացման ենթակա նյութերը Պատվիրատուին պետք է տրամադրվեն հետևյալ ժամանակացույցի համաձայն:

 

Առաջադրանքի I-ին փուլը` «Կոմպլեքսային նախագիծ» պետք է կատարվի պայմանագիրը ստորագրելու օրվանից 4 ամսվա ընթացքում: Ընդ որում, տեխնիկական/շինարարական անձնագրի կազմումը, տեխնիկական նախագծի մշակումը և համապատասխան փաստաթղթերի հանձնումը Պատվիրատուին պետք է կատարվի երկու ամսվա ընթացքում, իսկ աշխատանքների/բանվորական նախագծի պատրաստումը և դրա հանձնումը Պատվիրատուին պետք է կատարվի հաջորդող 2 ամիսների ընթացքում:

Առաջադրանքի II փուլը` «Հաստատում» պետք է կատարվի և նախագծի հաստատված բնօրինակը պետք է տրամադրվի Պատվիրատուին առաջադրանքի I-ին փուլը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում:

Առաջադրանքի III-րդ փուլը` «Մրցութային փաստաթղթերի պատրաստում» պետք է կատարվի և այն ամբողջությամբ Պատվիրատուին պետք է տրամադրվի առաջադրանքի II-րդ փուլը ավարտելուց հետո տասնհինգ օրվա ընթացքում:

Առաջադրանքի IV-րդ փուլը` «Հեղինակային հսկողության իրականացում» պետք է կատարվի նախագծով նախատեսված շինարարական աշխատանքները սկսելու պահից մինչև շինարարական օբյեկտը շահագործման հանձնելու պահը:

 

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի էսքիզային առաջարկ

 

_______________________

ԻՐՏԵԿ - էսքիզային առաջարկը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

նիստի N 1 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկին անհրաժեշտ

շենք-շինությունների

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Շինության անվանումը           |Չափման |Հարկայնությունը|Ընդհանուր |

|   |                              |միավորը|և  գաբարիտային |մակերեսը  |

|   |                              |       |չափերը         |կամ քանակը|

|___|______________________________|_______|_______________|__________|

|1. |Ադմինիստրատիվ շենք            |քմ     |3 14,8*23.4    |1039      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|2. |Հանձնուքների ընդհանուր կետ    |քմ     |1 10*7         |  70      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|3. |Անցագրային կետ                |քմ     |1 5*4          |  20      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|4. |Պահակախմբի և  արագ արձագանքման|քմ     |2 12*30        | 720      |

|   |շենք                          |       |               |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|5. |Հերթապահ մասի շենք            |քմ     |1 12*12.5      | 150      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|6. |Խանութ                        |քմ     |1 7*7          |  49      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|7. |Հանրակացարանային 2 մասնաշենք  |քմ     |2 124*30       |7440      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|8. |Պատժախցային հանգույց          |քմ     |1 20.8*39.4    | 820      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|9. |Կարանտինի, բուժ. մասնաշենք    |քմ     |2  15.6*39.4   |1230      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|11.|Ճաշարան, լվացքատուն           |քմ     |1 20.8*20+31   | 447      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|12.|Տեսակցության մասնաշենք, դահլիճ|քմ     |2 20.8*20.2-98 | 742      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|13.|Կաթսայատուն (24054.1)-        |հատ    |1 12*12        |          |

|   |պոմպակայան (11370.4)          |       |               |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|14.|Էլ. ենթակայան                 |հատ    |1 8*10         |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|15.|Ավտոկայանատեղ (20 ավտոմեքենայի|քմ     |5              | 100      |

|   |համար բարեկարգված բաց տարածք) |       |               |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|17.|Հագուստի և  սննդի պահեստ      |քմ     |2 20.8*20      | 874      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|18.|Զբոսախցիկ (1 հարկանի          |քմ     |1 30*33        | 990      |

|   |շինություն)                   |       |               |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|19.|Արգելագոտու պարիսպ (H=6 մ)    |քմ     |6*1050         |6300      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|20.|Արտաքին պարիսպ (H=4,5 մ)      |քմ     |4.5*1160       |5220      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|21.|Դիզ. վառելիքի պահեստ          |քմ     |1 6*6          |  36      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|22.|Մարզադաշտ (բաց բարեկարգված    |քմ     |1 25*50        |1250      |

|   |տարածք)                       |       |               |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|23.|Դիտ. աշտարակ                  |հատ    |4              |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|24.|Գեներատորային շենք            |քմ     |1 6*6          |  36      |

|___|______________________________|_______|_______________|__________|

|25.|Կենցաղային և  հակահրդեհային   |Ռեզեր- |2              |          |

|   |ջրի հոր 600 խմ                |վուար  |               |          |

|   |                              |կամ հոր|               |          |

|___|______________________________|_______|_______________|__________|

|   |Ընդհանուր մակերես             |       |               |14 663 քմ |

._____________________________________________________________________.

 

Ընդհանուր մակերեսի մեջ ընդգրկված չեն արգելագոտու պարիսպի (H=6 մ), արտաքին պարիսպի (H=4,5 մ), կենցաղային և հակահրդեհային ջրի հորերը 600 խմ, մարզադաշտերի, դիտ. աշտարակների, ավտոկայանատեղի, էլ. ենթակայանի և կաթսայատան մակերեսները:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

նիստի N 1 արձանագրային որոշման

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր

շենք-շինությունների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների

(խոշորացված)

 

    1. Նոր քրեակատարողական հիմնարկի համար               80 000 000 ՀՀ դրամ

տարածքի ձեռքբերում

    2. Նախագծանախահաշվային                              68 800 000 ՀՀ դրամ

փաստաթղթերի կազմում

    3. Կապիտալ շինարարության աշխատանքների            2 295 000 000 ՀՀ դրամ

իրականացում

    4. Կոմունալ-կենցաղային համակարգի                   212 700 000 ՀՀ դրամ

կառուցում

    5. Ինժեներատեխնիկական միջոցների                     72 270 000 ՀՀ դրամ

հագեցվածություն

    6. Գույքի և  կենցաղային սարքավորումների            145 000 000 ՀՀ դրամ

ձեռք բերում

       Ընդամենը`                                     2 873 770 000 ՀՀ դրամ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2010
N 1
Արձանագրային որոշում