Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0145.090310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2010 թվականի N 145-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Շրջակա միջավայրի մաքրության ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման, շրջակա միջավայրն աղտոտելուց, աղբոտելուց կամ այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները խստացնելու, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ և հասարակական միջոցառումների պարբերական կազմակերպմամբ շրջակա միջավայրի մաքուր պահպանման մշակույթի և ավանդույթների ձևավորման, ինչպես նաև այս նպատակով երիտասարդ սերնդի շրջանում կրթադաստիարակչական համապատասխան աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ միջոցառումներ նախատեսելու համար «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիր մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

i

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 30.03.10 թիվ 215-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի մարտի 9-ի

N 145-Ա որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

 

i

    Ա. Հարությունյան        - ՀՀ բնապահպանության նախարար

                              (խմբի ղեկավար)

 

    Ա. Բախշյան              - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Ա. Գաբրիելյան           - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

    Ն. Առուստամյան          - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ա. Պետրոսյան            - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Թ. Հակոբյան             - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Խ. Ասրյան               - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի

                              նախարարի տեղակալ

 

    Մ. Մկրտչյան             - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Հ. Զատիկյան             - «Միասին» երիտասարդական հայրենասիրական

                              շարժում հանուն բարեփոխումների և երկրի

                              արդիականացման (համաձայնությամբ)

 

    Հ. Հակոբյան             - «Միասին» երիտասարդական հայրենասիրական

                              շարժում հանուն բարեփոխումների և երկրի

                              արդիականացման (համաձայնությամբ)

 

    Գ. Վարդանյան            - «Միասին» երիտասարդական հայրենասիրական

                              շարժում հանուն բարեփոխումների և երկրի

                              արդիականացման (համաձայնությամբ)

 

    Գ. Միրզոյան             - «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի

                              ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

    Ա. Ալեքսանյան           - Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի

                              նախագահ (համաձայնությամբ)

 

    Ռ. Մակարյան             - Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի

                              նախագահության անդամ (համաձայնությամբ)

 

    Մ. Հակոբյան             - «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն»

                              ՀԿ-ի համանախագահ (համաձայնությամբ)

 

(կազմը փոփ. 30.03.10 թիվ 215-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.03.2010
N 145-Ա
Որոշում