041.0146.090310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2010 թվականի N 146-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. 2010 թվականի ապրիլից սպասվելիք բնական գազի սակագների բարձրացման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության թիրախային սոցիալական քաղաքականության հստակեցման, պետական աջակցության առավել արդյունավետ կառավարման և սակագների բարձրացման արդյունքում սոցիալապես անապահով խավերի համար հնարավոր բացասական սոցիալական հետևանքների ու գների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ բնական գազի սակագների բարձրացման ազդեցության մեղմացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի մարտի 9-ի
N 146-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
(միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի առաջին տեղակալ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)