041.0540.090998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 540
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼԻՔ ՀԱՐՑԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նիստերում քննարկվելիք հարցերի ծրագիրը կազմելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի 1999 թվականի ցանկը և Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրակարգերը` սահմանված ձևով (կցվում է):
Նշված ցանկը և օրակարգերը տարվա համար ներկայացնել ըստ եռամսյակների, իսկ ընթացիկ եռամսյակին հաջորդող եռամսյակի համար` ըստ տասնօրյակների: Ընդ որում, ցանկը և օրակարգերը 1999 թվականի տարվա և առաջին եռամսյակի համար` ըստ տասնօրյակների, ներկայացնել մինչև 1998 թվականի նոյեմբերի 20-ը, իսկ 1999 թվականի մնացած եռամսյակների համար` այդ եռամսյակներին նախորդող ամսվա 1-ը.
բ) հարկերի, մաքսատուրքերի, մաքսավճարների, սակագների, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող գումարների և այլ համանման հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը պետք է հիմնավորված լինեն կից հաշվարկներով, տեղեկանքներով և այլ անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նիստերում քննարկվելիք հարցերի ցանկն ու օրակարգերը և մինչև 1998 թվականի նոյեմբերի 20-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
 
Հավելված թիվ
ՀՀ կառավարության 1999 թվականի
                                                     -ի թիվ      որոշմամբ  
 
ՑԱՆԿ
 
1999 թվականի _________- եռամսյակում Հայաստանի
Հանրապետության կառավարության նիստերում քննարկվելիք
Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր
 
_______________________________________________________________________
   թիվ      Հարցերը         Պատասխանատու    Հարցի նախապատրաստման համար
   ը/կ                        կատարողը     պատասխանատուն (վարչությունը)
 
_______________________________________________________________________
    1         2                  3                     4
_______________________________________________________________________
 
---------------
Ծանոթագրություն: 1. ՀՀ կառավարության որոշման հավելվածները կազմվում են
ըստ եռամսյակների:
2. 4-րդ սյունակը լրացվում է ՀՀ կառավարության
աշխատակազմի կողմից:
 
ՕՐԱԿԱՐԳ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության
1999 թվականի _________- եռամսյակի նիստերի
 
------------1999 թ. *
_______________________________________________________________________
   թիվ      Հարցերը        Նախապատրաստող      ՀՀ կառավարության աշխատակազմ
   ը/կ                    նախարարությունը        ներկայացնելու ժամկետը
                        կամ գերատեսչությունը
_______________________________________________________________________
    1         2                  3                     4
_______________________________________________________________________
 
------------------
*
Նշել ամիսն ու ամսաթիվը:
ՀՀ կառավարության նիստերն անցկացվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի
օրերը: