Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0153.100310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2010 թվականի N 153-Ա

 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԵՎ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի խորհրդական Ա. Տեր-Հովակիմյանին 2010 թվականի մարտի 10-12-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) և Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` Բոլոնիայի նախարարական հոբելյանական համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Աշոտյանի և Ա. Տեր-Հովակիմյանի` Վիեննա և Բուդապեշտ գործուղումների հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «26. Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Աշոտյանի և Ա. Տեր-Հովակիմյանի` Վիեննա և Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա և Բուդապեշտ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.03.2010
N 153-Ա
Որոշում