041.0544.100998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 544
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով և հաստատել նրա կազմը`
Գ. Մուշեղյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Ս. Բալոյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ֆ. Զաքարյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Մ. Թոփուզյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
ենթակառուցվածքների վարչության պետ
- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ
Մ. Գևորգյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական
միասնական կադաստրի վարչության պետի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Բալասանյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների
նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
Ա. Ծպնեցյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
ենթակառուցվածքների վարչության առաջատար մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբ` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև բնագավառի մասնագետներին.
բ) աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների հետ կապված աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանձնաժողովի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հետ կապված աշխատանքների ֆինանսավորման և դրա աղբյուրների վերաբերյալ առաջարկություն` նախատեսելով նաև միջազգային կազմակերպությունների մասնակցությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` լուծել աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական հարցերը:
i
5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 537 որոշումը: