Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 46

 

5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

6. Քաղաքացիական ծառայողների շարժը, հոսունությունը և համադրումը

տնտեսության առանձին ոլորտներում կադրային շարժի հետ

 

Մարդկային որակյալ ռեսուրսները իրական ներդրում են, երկարաժամկետ աճի զարգացման հիմնաքար և հաջողության գրավական: Անձնակազմի կառավարման արդյունավետության չափման ցուցանիշներից է կադրերի հոսունությունը: Սա ընկերության աշխատուժի դինամիկայի կարևորագույն ցուցանիշներից է: Որքան մեծ է կադրերի հոսունության ցուցանիշը, այնքան ցածր է կազմակերպության անձնակազմի կայունությունը: Կարևոր է ոչ միայն կադրերի հոսունության փաստը, այլ նաև այն պատճառները, որոնք հիմք են դառնում կադրերի հեռանալու համար: Կադրերի հոսունությունը կարող է լինել ներկազմակերպական` կադրերի ծառայողական առաջխաղացման հետ կապված և միջկազմակերպական: Աշխատանքի շուկայի զարգացման և ձևավորման վրա ազդող գործոններից մեկն աշխատուժի շարժն է: Եթե աշխատուժի (կադրերի) հոսունությունը բնական մակարդակից չի անցնում, որը աշխատակազմի թվաքանակի 3-5 տոկոսն է կազմում, ապա այն խթանում է կոլեկտիվի ընդգրկվածության ընդլայնումը, և դրա կարգավորման անհրաժեշտություն չի առաջանում: Սակայն կադրերի հոսունության բարձր մակարդակը հիմնականում անձնակազմի ոչ ճկուն կառավարման, անարդյունավետության հետևանք է (բացառությամբ սեզոնային բնույթ ունեցող աշխատանքների): Այն բացասաբար է անդրադառնում անձնակազմի աշխատանքի վրա` աշխատողների վրա թողնելով հոգեբանական բացասական ազդեցություն, խանգարում է կայուն կոլեկտիվի կայացմանը, ինչն էլ հանգեցնում է աշխատանքի արտադրողականության անկման:

01.01.2008-01.01.2009 թթ. ժամանակահատվածում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ են զբաղեցրել (բացառությամբ պայմանագրային աշխատողները) 741 ծառայող (մրցույթի միջոցով), կամ շարժն ըստ ընդունվածների կազմել է 10,7%` անցյալ տարվա 21.7% համանուն ցուցանիշի համեմատ, իսկ 01.01.2008-01.01.2009 թթ. ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 1104 ծառայող. շարժն ըստ ազատվածների կազմել է 16%` անցած տարվա 16.5%-ի համեմատ: Քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շարժը կազմել է 26,7%` անցյալ տարվա 38.2%-ի համեմատ: Այդ նույն ժամանակահատվածում ներքին շարժը (արտամրցույթի եղանակով) կազմել է 3,6% (250 մարդ): Անհրաժեշտ է նշել, որ թափուր պաշտոնները ներքին աղբյուրներից համալրելը նպաստում է աշխատողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը` պայմանավորված պաշտոնական առաջխաղացման սպասելիքների ակնկալիքով, սակայն միայն նման մոտեցումը կարող է թուլացնել մրցակցությունը և հանգեցնել կադրային լճացման: Իրավիճակը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է մանրամասնորեն ուսումնասիրել աշխատանքից ազատվելու պատճառները, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ բնութագրելու կադրերի հոսունությունը: ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ներկայացված տվյալներից պարզվում է, որ աշխատանքից ազատվածների մոտ 48.2%-ը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն (աղյուսակ 2)` անցյալ տարվա 55%-ի համեմատությամբ: Սա հիմնականում կապված է տնտեսության ճգնաժամային իրավիճակի հետ, երբ աշխատանքի շուկայում աշխատուժի պահանջարկը կրճատվել է, և աշխատողները հոգեբանորեն ձգտում են կայուն աշխատանքային հարաբերությունների` նույնիսկ համեմատաբար ցածր վաստակով:

 

Աղյուսակ 2. Քաղաքացիական ծառայությունում 2008-2009 թթ. կադրային

շարժի համադրում

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը        |2007-2008 թթ.|2008-2009 թթ.|2009 թվականի |

|                           |ընթացքում    |ընթացքում    |ցուցանիշների |

|                           |(մարդ)       |(մարդ)       |փոփոխությունը|

|                           |             |             |2008 թվականի |

|                           |             |             |նկատմամբ     |

|                           |             |             |(տոկոս)      |

|___________________________|_____________|_____________|_____________|

|Աշխատանքի ընդունվածների    |         1520|          991|         65.2|

|թիվը մեկ տարվա կտրվածքով   |             |             |             |

|(բացի պայմանագրային        |             |             |             |

|աշխատողներից)              |             |             |             |

|___________________________|_____________|_____________|_____________|

|Աշխատանքի ազատվածների թիվը |         1150|         1256|        109.2|

|մեկ տարվա կտրվածքով (բացի  |             |             |             |

|պայմանագրային              |             |             |             |

|աշխատողներից), այդ թվում`  |             |             |             |

|ըստ պատճառների             |             |             |             |

|___________________________|_____________|_____________|_____________|

|անձնական դիմումի համաձայն  |          742|          607|         81.8|

|___________________________|_____________|_____________|_____________|

|ատեստավորման արդյունքները  |           72|           32|         44.4|

|___________________________|_____________|_____________|_____________|

|հաստիքների կրճատումը       |          106|          320|        301.9|

|___________________________|_____________|_____________|_____________|

|պաշտոն զբաղեցնելու         |           21|           27|        128.6|

|առավելագույն տարիքը        |             |             |             |

|լրանալը, իսկ աշխ.          |             |             |             |

|ղեկավարների համար`         |             |             |             |

|սահմանված ժամկետը լրանալը  |             |             |             |

|___________________________|_____________|_____________|_____________|

|արտամրցութային կարգով      |          151|          152|        100.7|

|պաշտոնի նշանակման          |             |             |             |

|հետևանքով                  |             |             |             |

._____________________________________________________________________.

 

Գծանկար 15. Քաղաքացիական ծառայողների շարժը և հոսունությունը

 

------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Եզրակացություն

 

Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել`

1. գործակիցների բաշխման առումով արդյունավետ չէ հիմնական աշխատավարձի որոշման սանդղակների կառուցվածքը,

2. ցածր է հիմնական աշխատավարձը որոշող բազային աշխատավարձի մակարդակը,

3. չնայած «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթները տարածվում են քաղաքացիական ծառայության ողջ համակարգի վրա, սակայն դրա որոշ դրույթներ կիրառելի են միայն սակավաթիվ մարմիններում,

4. պետական և ոչ պետական հատվածում առկա է միջին աշխատավարձերի մակարդակների միջև զգալի տարբերություն, ինչը հանգեցնում է պետական հատվածի աշխատավարձի ցածր մրցունակությանը,

5. պետական տարբեր մարմիններում առկա են համանման պաշտոններում աշխատողների աշխատավարձերի (հիմնական և լրացուցիչ) էական տարբերություններ,

6. բացակայում է քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման համակարգը, ինչպես նաև այդ համակարգի հիման վրա լրացուցիչ աշխատավարձի բաղադրիչի ձևավորումը:

 

Առաջարկություններ

 

Հիմք ընդունելով վերոհիշյալ եզրակացությունները ներկայացվում են հետևյալ հիմնական առաջարկությունները`

1. բարեփոխել քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի ձևավորման սանդղակները,

2. միասնականացնել քաղաքացիական ծառայողների լրացուցիչ աշխատավարձի ձևավորման կառուցվածքը,

3. մասնավոր հատվածի նկատմամբ պետական հատվածի աշխատավարձի մրցունակությանն ուղղված քայլերի իրականացումը:

Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ առաջարկություններին, որոնց իրականացմամբ ՀՀ պետական բյուջեից կպահանջվեն լրացուցիչ միջոցներ, հնարավոր կլինի անդրադառնալ Կայուն զարգացման ծրագրի վերանայված տարբերակի հաստատման և ՀՀ պետական բյուջեում համապատասխան միջոցների առկայության դեպքում:

 

Միջին պաշտոնային դրույքաչափերը, լրացուցիչ աշխատավարձը, միջին

աշխատավարձը քաղաքացիական ծառայության մարմիններում

 

.__________________________________________________________________.

|Քաղաքացիական ծառայության         |Միջին     |Լրացուցիչ |Միջին     |

|մարմիններ                        |դրույքաչափ|աշխատավարձ|աշխատավարձ|

|_________________________________|__________|__________|__________|

|ՀՀ նախագահի աշխ.                 |    115844|     13569|    129413|

|_________________________________|__________|__________|__________|

|ՀՀ կառավ. աշխ.                   |    120472|     31303|    151776|

|_________________________________|__________|__________|__________|

|Քաղաքաշին. նախ. աշխ.             |    101242|     13369|    114611|

|_________________________________|__________|__________|__________|

|Արտաքին գործ. նախ.               |     88016|     12606|    100622|

|_________________________________|__________|__________|__________|

|Բնապահպան. նախ.                  |     91218|     20277|    111496|

|_________________________________|__________|__________|__________|

|Առողջապահ. նախ.                  |    109986|     35352|    145339|

|_________________________________|__________|__________|__________|

|Գյուղատնտես. նախ.                |     94406|     21215|    115622|

|_________________________________|__________|__________|__________|

|Կրթութ. և  գիտ. նախ.             |    104955|      1239|    106194|

|_________________________________|__________|__________|__________|

|Մշակույթի նախ.                   |    101307|     10809|    112116|

|_________________________________|__________|__________|__________|

|Աշխ. և  սոց. հարցերի նախ.        |     92642|     15344|    107986|

|_________________________________|__________|__________|__________|

|Տրանսպորտի նախ.                  |     97765|     18677|    117505|

|_________________________________|__________|__________|__________|

|Արդարադատ. նախ.                  |     88050|     19839|    107889|

|_________________________________|__________|__________|__________|

|Տարածք. կառավ. նախ.              |     98232|     12871|    111104|

|_________________________________|__________|__________|__________|

|Արտակարգ իրավիճ. նախ.            |     92294|      1698|     93992|

|_________________________________|__________|__________|__________|

|Ֆինանսների նախ.                  |     99771|     50660|    150432|

|_________________________________|__________|__________|__________|

|Էկոնոմիկայի նախ.                 |    101105|     12019|    113125|

|_________________________________|__________|__________|__________|

|Էներգետիկայի նախ.                |     93529|     19480|    113010|

|_________________________________|__________|__________|__________|

|Սփյուռքի նախ.                    |     92400|      0.00|     92400|

|_________________________________|__________|__________|__________|

|Սպորտի և  երիտաս. հարցերի նախ.   |    106133|      1772|    107905|

|_________________________________|__________|__________|__________|

|Փրկարար ծառա.                    |     82459|      6658|     89522|

|_________________________________|__________|__________|__________|

|Ջրային տնտեսություն              |    111424|     11376|    122800|

|_________________________________|__________|__________|__________|

|Կրթ. և  հիտ. պետ. կոմիտե         |     96434|     10316|    106750|

|_________________________________|__________|__________|__________|

|Սոցապ. պետ. ծառ.                 |    111389|      9588|    120978|

|_________________________________|__________|__________|__________|

|Երևանի  քաղաքապետարան            |     96254|     22573|    118828|

|_________________________________|__________|__________|__________|

|Գեղարքունիքի մարզպ.              |     94185|     22563|    116749|

|_________________________________|__________|__________|__________|

|Արագածոտնի մարզպ.                |     83978|     24672|    108650|

|_________________________________|__________|__________|__________|

|Սյունիքի մարզպ.                  |     88569|     19600|    108170|

|_________________________________|__________|__________|__________|

|Տավուշի մարզպ.                   |     92937|     13986|    106923|

|_________________________________|__________|__________|__________|

|Վայոց Ձորի մարզպ.                |     96585|     14349|    110935|

|_________________________________|__________|__________|__________|

|Արմավիրի մարզպ.                  |     96918|     11434|    108352|

|_________________________________|__________|__________|__________|

|Շիրակի մարզպ.                    |     93105|     16816|    109921|

|_________________________________|__________|__________|__________|

|Արարատի մարզպ.                   |     92137|     11667|    103919|

|_________________________________|__________|__________|__________|

|Կոտայքի մարզպ.                   |     86442|     10976|     97419|

|_________________________________|__________|__________|__________|

|Լոռու մարզպ.                     |     90388|     10811|    101199|

|_________________________________|__________|__________|__________|

|Անշարժ գույքի պետ կոմ.           |     81806|     36545|    118351|

|_________________________________|__________|__________|__________|

|Միջուկ. անվտանգ. կարգ. պետ. կոմ. |    101988|     84658|    186646|

|_________________________________|__________|__________|__________|

|Պետ. գույքի կառ. վարչ            |    104211|     15215|    119427|

|_________________________________|__________|__________|__________|

|Պետ. եկամուտների կոմ.            |     89821|     11812|    101633|

|_________________________________|__________|__________|__________|

|Քաղ. ավիացիայի գլխ. վարչ.        |    102882|    100172|    203054|

|_________________________________|__________|__________|__________|

|ԿԸՀ                              |     77060|     10549|     87839|

|_________________________________|__________|__________|__________|

|Տնտես. մրցակց. պետ. հանձ.        |    109086|     37398|    146484|

|_________________________________|__________|__________|__________|

|Հանրային ծառ. կարգավ. հանձ.      |    210384|     20719|    231104|

|_________________________________|__________|__________|__________|

|Հեռուստ. և  ռադիոյի ազգ. հանձ.   |    113548|      1940|    115551|

|_________________________________|__________|__________|__________|

|ՀՀ ԱՎԾ                           |     82455|     10839|     93294|

|_________________________________|__________|__________|__________|

|Քաղաքացիական ծառ. խորհուրդ       |    106447|     16170|    122617|

|_________________________________|__________|__________|__________|

|Վերահսկիչ պալատ                  |    279657|      0.00|    279657|

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2009
N 46
Արձանագրային որոշում