Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՐԵՎԵԼՔԸ» ԹԵՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՐԵՎԵԼՔԸ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆ ...

 

 

041.0550.140998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 1998 թվական թիվ 550

 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՐԵՎԵԼՔԸ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի սեպտեմբերի 11-18-ը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում «Հայաստանը և քրիստոնյա Արևելքը» թեմայով Երևանում միջազգային գիտաժողով անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` նախապատրաստել գիտաժողովի անցկացման ծրագիրը և ապահովել դրա իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած հայտի համաձայն սահմանված կարգով ապահովել արտասահմանյան մասնակիցների հրավերը Հայաստան:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած հայտի` տրամադրել փոխադրամիջոցներ:

7. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած հայտի` ապահովել միջազգային գիտաժողովին նվիրված փոստային բացիկների և հատուկ դրոշմանիշների պատրաստումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել միջազգային գիտաժողովի աշխատանքը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.1998
N 550
Որոշում