Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0157.100310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2010 թվականի N 157-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Նոր նախաձեռնություններ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության տարում» ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 4-5-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին շարունակել գործուղումը մինչև մարտի 6-ը` ԱՊՀ տնտեսական համագործակցության հարցերով 45-րդ նիստին մասնակցելու, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Ի. Շուվալովի և Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վ. Բասարգինի հետ հանդիպելու համար:

4. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Ա. Գալստյանի, Գ. Քոչարյանի և Ա. Հարությունյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Ընդունել ի գիտություն, որ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`

1) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Ղազարյանինը և Ա. Տոնոյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հաշվին.

3) Բ. Ենգիբարյանինը` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հաշվին:

7 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թ. մարտի 10-ի

N 157-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-5-Ը ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Գևորգյան             - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման

                              նախարար (պատվիրակության ղեկավար)

 

    Շ. Քոչարյան             - ՀՀ տարածքային գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Գալստյան             - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                              տեղակալ

 

    Ս. Հարությունյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                              գիտության պետական կոմիտեի նախագահ

 

    Ս. Ամիրբեկյան           - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

 

    Գ. Քոչարյան             - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                              առևտրի և արդյունավետ շուկաների վարչության

                              պետ

 

    Ա. Ղազարյան             - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                              (գործատուների) միության նախագահ

                              (համաձայնությամբ)

 

    Ա. Տոնոյան              - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                              (գործատուների) միության նախագահության անդամ

                              (համաձայնությամբ)

 

    Բ. Ենգիբարյան           - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի

                              տնօրեն (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.03.2010
N 157-Ա
Որոշում