041.0165.150310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 մարտի 2010 թվականի N 165-Ա
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողությունների իրականացման ապահովման նպատակով`
1. Համաշխարհային բանկի 2008-2011 թվականների Երկրի գործընկերության ռազմավարության ներքո զարգացման քաղաքականության ծրագրի առաջնահերթ գործողություններով նախատեսված պետական ներդրումների գնահատման ռազմավարության նախագիծ մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել պետական ներդրումների գնահատման ռազմավարության նախագիծ` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված պետական ներդրումների գնահատման համակարգի վերաբերյալ փաստաթուղթը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի մարտի 15-ի
N 165-Ա որոշման
 
ԿԱԶՄ
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
     Մ. Թումասյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
                         (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Գ. Տոռոզյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի գլխավոր խորհրդական
 
     Ա. Բաղդասարյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական
                         քաղաքականության և ռազմավարության մշակման
                         վարչության պետ
 
     Հ. Գալստյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
                         տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ
 
     Լ. Վարդանյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության
                         աշխատակազմի զարգացման վարչության պետ
 
Լ. Հարությունյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման
վարչության պետի տեղակալ - ֆինանսատնտեսագիտական
բաժնի պետ
 
     Լ. Ավալյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
                         մակրոտնտեսական քաղաքականության վարչության ծրագրերի
                         մակրոտնտեսական արդյունքների գնահատման բաժնի պետ
 
     Հ. Գասպարյան      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային
                         ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության
                         տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ
 
Մ. Հովհաննիսյան  - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության զարգացման և
նպատակային ծրագրերի բաժնի պետ
 
     Ա. Սարգսյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
                         ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և
                         վերլուծության բաժնի պետ