Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0168.160310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2010 թվականի N 168-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և չինական «ԿԱՏԻՍ» ընկերության միջև կնքված ընդհանուր համաձայնագրի շրջանակներում գործնական բանակցություններին մասնակցելու նպատակով 2010 թվականի մարտի 14-19-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ա. Մովսիսյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Տեր-Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2) Ի. Կարապետյանինը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Աբրահամյանի և Ա. Աղուզումցյանի` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Պեկին մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի մարտի 16-ի

N 168-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-19-Ը ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Մովսիսյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Հ. Խաչատրյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային

                         տնտեսական համագործակցության բաժնի առաջին կարգի

                         մասնագետ

 

    Ի. Կարապետյան      - «Հայաստանի փոքր և  միջին ձեռնարկատիրության

                         զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր

                         տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Աբրահամյան      - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

Ա. Տեր-Մարտիրոսյան - փորձագետ (համաձայնությամբ)

 

    Ա. Աղուզումցյան    - թարգմանիչ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.03.2010
N 168-Ա
Որոշում