041.0170.160310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2010 թվականի N 170-Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԲԱՂԻՆՅԱՆԻՆ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի օգնական Ս. Բաղինյանին 2010 թվականի մարտի 22-26-ը գործուղել Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն)` Քաղաքաշինական համաշխարհային ֆորումի 5-րդ նիստին մասնակցելու համար:
2. Վ. Վարդանյանի և Ս. Բաղինյանի` Ռիո դե Ժանեյրո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Վարդանյանի և Ս. Բաղինյանի` Ռիո դե Ժանեյրո մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիո դե Ժանեյրո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ