040.0247.190310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2010 թվականի N 247-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Արշակունյաց պողոտայի N 7 հասցեում գտնվող ավտոպարկի` 172.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 520682 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոտնակներից` 78.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 236948 դրամ հաշվեկշռային արժեքով 4 ավտոտնակը և 50.0 քառ. մետր շվաքարանը, ինչպես նաև դրանց զբաղեցրած 0.0684 հեկտար ընդհանուր հողամասից` 0.0382 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ