041.0182.190310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2010 թվականի N 182-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
i
1. ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 1-ին համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2010 թվականի ապրիլի 25-28-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.04.10 թիվ 245-Ա որոշում)
2. Պատվիրակության անդամների` Աստանա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Աստանա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Աստանա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի մարտի 19-ի
N 182-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-25-Ը ԱՍՏԱՆԱ (ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ս. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի միջազգային համագործակցության և
սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ
Լ. Բալասանյան - ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և
գրականության ուսուցիչների հայկական միության
նախագահ (համաձայնությամբ)