Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ...

 

 

020.0867.190310

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մարտի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 09.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 8-ին` Դամասկոսում:

2. Համաձայնագրի նպատակն է մաքսային օրենսդրության խախտումների և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված մաքսային ծառայությունների գործողությունների արդյունավետության բարձրացումը:

Համաձայնագրով նախատեսվում է մաքսային համագործակցության զարգացում, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում և այդ նպատակով տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև համագործակցության առանձին ձևեր, որոնց շրջանակներում երկու կողմերի մաքսային ծառայություններն իրականացնելու են անձանց, ապրանքների և փոխադրամիջոցների հսկողություն, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ ուղղված համապատասխան գործողություններ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ցուցաբերել փոխադարձ օգնություն մաքսային իրավախախտումները կանխելու,

հետաքննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,

- մյուս կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա տրամադրել տեղեկատվություն` կապված այն գործողությունների հետ, որոնք մյուս կողմի տարածքում կարող են հանգեցնել մաքսային իրավախախտումների, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ տվյալներ` կապված ապրանքների փոխադրման և առաքման հետ,

- մյուս կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում` իրականացնել անհրաժեշտ ամբողջ հետաքննությունը, ներառյալ` մաքսային իրավախախտման մեջ կասկածվող անձանց հարցաքննումը, ինչպես նաև իրականացնել ստուգումներ, հսկողություն և հետաքննություն,

- համաձայնագրով սահմանված դեպքերում ստանալով տեղեկատվություն` ցուցաբերել փոխադարձ օգնություն, եթե դա անհրաժեշտ է մաքսային օրենսդրության ճշգրիտ կիրարկման համար,

- համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը, փաստաթղթերը և այլ հաղորդագրություններն օգտագործել միայն համաձայնագրի նպատակների համար և դրանց տալ պաշտպանության այն աստիճանը, որը գործում է ներպետական օրենսդրությամբ նմանատիպ փաստաթղթերի և տեղեկատվության համար,

- հոգալ համաձայնագրի կիրարկման ժամանակ առաջացած ծախսերը, եթե դրանք առաջացել են իր տարածքում, և հրաժարվել համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող ծախսերի հատուցումից` բացառությամբ փորձագետների, վկաների և թարգմանիչների ծախսերի,

- իրականացնել հսկողություն այն անձանց նկատմամբ, որոնք մյուս կողմի տարածքում կատարել են մաքսային իրավախախտումներ կամ կասկածվում են դրանում,

- իրականացնել հսկողություն այն ապրանքների նկատմամբ, որոնց վերաբերյալ հայտնի են կասկածներ առ այն, որ մյուս կողմի տարածք կամ տարածքից դուրս ապօրինի փոխադրման առարկա են,

- իրականացնել հսկողություն ցանկացած փոխադրամիջոցի նկատմամբ, որոնց վերաբերյալ հայտնի է կամ կասկածներ կան, որ օգտագործվել են մյուս կողմի տարածքում մաքսային իրավախախտումներ կատարելիս,

- աջակցել թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման և հետաքննության հարցերում` տրամադրելով համապատասխան ողջ տեղեկատվությունը:

Համաձայնագրով սահմանվում է տարաձայնությունների լուծման, այն ուժի մեջ մտնելու և դադարեցման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 մարտի 2010 թվականի

ՍԴՈ-867

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.03.2010
N ՍԴՈ-867
Որոշում