041.0201.240310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2010 թվականի N 201-Ա
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել պետական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում ամփոփել և հաստատել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի մարտի 24-ի
N 201-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ս. Նիկոյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Վ. Մանուկյան - ՀՀ հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Բեգլարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Լ. Մարտիրոսյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ
Ա. Սիմոնյան - ԵՊՀ-ի ռեկտոր
Ռ. Սաֆրաստյան - ՀՀ ԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Ա. Մելքոնյան - ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն
Հ. Դեմոյան - ՀՀ ԳԱԱ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
տնօրեն
Ա. Վիրաբյան - Հայաստանի ազգային արխիվի տնօրեն
Արշակ եպիսկոպոս - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ (համաձայնությամբ)
Խաչատրյան
- ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներ
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 07.04.10 թիվ 227-Ա որոշում)