040.0273.260310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2010 թվականի N 273-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Ձ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 22-ի N 124-Ն որոշման 6-րդ կետն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի մարտի 9-ի N 194-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կասեցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի ծառայողական պարտականությունների կատարումը` մինչև 2010 թվականի ապրիլի 9-ը ներառյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ