040.0572.180998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 572
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներկրված գազով արտադրվող և օգտագործվող էլեկտրական էներգիայի դիմաց «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` մինչև 9 մլրդ դրամ գումարով, որից 5,4 մլրդ դրամի դիմաց առաջացող պայմանական վթարային պարտավորություններն իրականացնել դրա համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում նախատեսված գումարից, իսկ 3,6 մլրդ դրամ նախատեսել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) իրականացնել սույն որոշման 1-ին կետով տրամադրվող երաշխիքների
ձևակերպումը.
բ) սույն որոշման 1-ին կետին համապատասխան վարկի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով բանկից ստացված վարկի նպատակային օգտագործման ու սահմանված ժամկետներում դրա մարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից: