041.0206.260310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2010 թվականի N 206-Ա
Կ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին 2010 թվականի ապրիլի 11-16-ը գործուղել Ավստրալիայի Միություն` Գեոդեզիստների միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Դավթյանի` Ավստրալիայի Միություն գործուղման հետ կապված` համաժողովի գրանցման վճարի, կեցության ծախսերը և ճանապարհածախսը կկատարվեն Նորվեգիայի Թագավորության Քարտեզագրության և կադաստրի վարչության, իսկ Ավստրալիայի Միություն մուտքի արտոնագրի և օրապահիկի հետ կապված ծախսերը` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Կ. Դավթյանի` Ավստրալիայի Միություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրալիայի Միություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ