031.0033.230210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԻԵՎ (ՈՒԿՐԱԻՆԱ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2010 թվականի փետրվարի 25-ին աշխատանքային այցով Կիև (Ուկրաինա) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
Գագիկ Ծառուկյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
(համաձայնությամբ)
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արմեն Խաչատրյան Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Անդրանիկ Մանուկյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
խորհրդական
Սամվել Ֆարմանյան Հայաստանի Հանրապետության նախագահի
մամուլի քարտուղար
Արմեն Գիչյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Արամ Կանդայան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի առաջատար
մասնագետ (փետրվարի 23-ից 25-ը)
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի տեղակալ,
1-ին բաժնի պետ
Արթուր Գասպարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Գևորգ Մովսեսյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արտակ Հակոբյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Գոռ Թումասյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
(փետրվարի 22-ից 25-ը)
Վարդան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
օպերատոր
Կարեն Մինասյան լուսանկարիչ
Տիգրան Կարապետյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի աշխատակից:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Կ. Մինասյանի գործուղման ծախսերը (ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), Ա. Կանդայանի օրապահիկը և գիշերավարձը, ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների տրանսպորտի ծախսերը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Գ. Թումանյանի գործուղման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը, ինչպես նաև Ա. Կանդայանի Երևան-Կիև ինքնաթիռի տոմսի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Կիև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի փետրվարի 25-ին կազմակերպել Երևան-Կիև և Կիև-Երևան հատուկ չվերթերը:
23 փետրվարի 2010 թվականի
ՆԿ-33-Ա