Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԹՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԹՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0035.260210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԹՈՒՄ (ՎՐԱՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2010 թվականի փետրվարի 27-ից 29-ը ներառյալ մասնավոր այցով Բաթում (Վրաստան) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ Սարգսյան          Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Վիգեն Սարգսյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Հրաչ Սիլվանյան         Վրաստանում Հայաստանի Հանրապետության

                           արտակարգ և լիազոր դեսպան

 

    Արմեն Գիչյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

    Հակոբ Հաջի-Հակոբյան    Բաթումում Հայաստանի Հանրապետության

                           գլխավոր հյուպատոս

 

    Արմեն Ղահրամանյան      Հայաստանի Հանրապետության նախագահի

                           աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի

                           տեղակալ (փետրվարի 23-ից 28-ը)

 

    Աստղիկ Ավետիսյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           մամուլի քարտուղարի օգնական

 

    Վաչագան Ղազարյան       Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի առաջին

                           տեղակալ

 

    Գրիգորի Հայրապետով     Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի

                           տեղակալ, 1-ին բաժնի պետ

 

    Ռուբեն Աղաբալյան       Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Կարեն Մկրտչյան         Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Վահագն Աբգարյան        Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Կարո Կարապողոսյան      Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

                           (փետրվարի 23-ից 28-ը)

 

    Մարտին Շահբազյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           լուսանկարիչ

 

    Վարդան Պետրոսյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օպերատոր

 

    Կարեն Ազատյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օպերատոր:

 

2. Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը, ինչպես նաև Ա. Ղահրամանյանի Երևն-Թբիլիսի-Բաթում ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Բաթում մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2010 թվականի փետրվարի 27-ին կազմակերպել Երևան-Բաթում, փետրվարի 28-ին` Բաթում-Երևան հատուկ չվերթերը:

 

26 փետրվարի 2010 թվականի

ՆԿ-35-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
26.02.2010
N ՆԿ-35-Ա
Կարգադրություն