031.0036.010310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպես գործընկեր հասարակական կազմակերպություն հանդես գալու «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական կազմակերպության համաձայնությունը.
«Զարգացում և ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ճանաչել գործընկեր հասարակական կազմակերպություն և նրան վերապահել 2010 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթի կազմակերպման իրավասությունը:
1 մարտի թվականի
ՆԿ-36-Ա