Սեղմել Esc փակելու համար:
ՆԱՏՕ-Ի «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՆԱՏՕ-Ի «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՂԱԿՈՒՄ ՀՀ ԿԱՊԻ ՍՊ ...

 

 

040.0579.180998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 579

 

ՆԱՏՕ-Ի «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՕՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՍՊԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 1998 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հանդիպման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի պաշտոնային դրույք` Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղարի պաշտոնային դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կապի սպայի գործունեությունը ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի գործառնական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի «3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ (կենտրոնական ապարատ)» տողի «1, 225, 226, 20» հազ. դրամ թիվը պակասեցնել 28850 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով (14482,7), նույն չափով ավելացնելով 02 խմբի 01 ենթախմբով հաստատված գումարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.09.1998
N 579
Որոշում