040.0581.180998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 581
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության նոր բեռնահամալիրի լիազորագրային կառավարչի և (կամ) վարձակալի ընտրության մրցույթի առաջարկներն ընդունելու, դրանք գնահատելու և հաղթողին որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել նրա կազմը`
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Է. Մուրադյան - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Կ. Մանուկով - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
գլխավոր իրավախորհրդատու
Գ. Եղիազարյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՊԲԸ-ի տնօրեն
Տ. Աչոյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության
միջազգային կապերի և լիցենզավորման վարչության պետ
Կ. Մխիթարյան - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ի
գործադիր տնօրենի տեղակալ:
2. Հանձնաժողովին`
ա) 15-օրյա ժամկետում գնահատել մրցույթին ներկայացված առաջարկները և ընդունել որոշում մրցույթի հաղթողի վերաբերյալ.
բ) Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի համաձայնեցմանը ներկայացնել մրցույթի հաղթողի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`
ա) Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի համաձայնությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության և մրցույթի հաղթողի միջև համապատասխան պայմանագրի մշակման և կնքման գործընթացը.
բ) ապահովել Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի վարկային ծրագրի համաձայն ընտրված հունական «ԱԴԿ» (ADK) խորհրդատվական կազմակերպության ներկայացուցչի մասնակցությունը մրցութային առաջարկների գնահատման գործընթացին և շահագործման պայմանագիրը կնքելու նպատակով տարվող բանակցություններին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից: