Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԱԳ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎԱԳ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0316.010410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2010 թվականի N 316-Ա

 

«ԱՎԱԳ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության` «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված անշարժ գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` պայմանով, որ գնորդը պարտավոր է ձեռք բերվող անշարժ գույքի հատկացված հողամասի տարածքում իր կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից` 1153,3 քառ. մետր բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ տարածք և 401,2 քառ. մետր (284,2 քառ. մետր և 117 քառ. մետր) շենքին հարակից հողատարածք վաճառել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության ոստիկանության:

(1-ին կետը փոփ. 31.07.14 թիվ 814-Ն, 07.05.2020 թիվ 721-Ա որոշումներ)

2. ՈՒղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը սահմանել 866 200 000 դրամ, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2009 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ գնահատված գույքի արժեքին:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`

ա. գինը` 866 200 000 դրամ,

բ. գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ բացված գանձապետական տարանցիկ հաշվին` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը.

գ. (գ կետն ուժը կորցրել է 31.07.14 թիվ 814-Ն որոշում)

2) Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ, բազմահարկ շենքից 1153,3 քառ. մետր բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ անշարժ գույքի (ընդհանուր հողամասի համապատասխան բաժնային սեփականության իրավունքով հանդերձ) և 401,2 քառ. մետր (284,2 քառ. մետր և 117 քառ. մետր) շենքին հարակից հողատարածք նախնական առուվաճառքի պայմանագիր կնքել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում` հետևյալ հիմնական պայմաններով`

ա. անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության ոստիկանության սեփականությանը հանձնվում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը,

բ. հիմնական պայմանագրի կնքման ժամկետը` մինչև 2020 թվականի մայիսի 30-ը,

գ. հիմնական պայմանագրի գինը` 866 200 000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),

դ. հիմնական պայմանագրով գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ բացված գանձապետական տարանցիկ հաշվից` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության ոստիկանության անվամբ բացված գանձապետական տարանցիկ հաշվին փոխանցում կատարելու օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում,

ե. անշարժ գույքի բարեկարգման և ժամանակակից հագեցվածության համար անհրաժեշտ «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարվող ծախսերը` 45 000 000 դրամ,

զ. կառուցապատման նախագծային փաստաթղթերի հաստատումը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված:

(3-րդ կետը փոփ. 29.03.12 թիվ 358-Ա, 31.07.14 թիվ 814-Ն, 28.04.16 թիվ 452-Ն, 07.05.2020 թիվ 721-Ա որոշումներ)

4. Գնորդը պայմանագրային պարտավորություն է ստանձնում կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված, Երևանի Կենտրոն վարչական շրջանում իր միջոցներով վարձակալել շենք և մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալն անհատույց հանձնել կազմակերպության օգտագործմանը:

5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող պայմանագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի միջոցներով:

(որոշումը փոփ. 07.05.2020 թիվ 721-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 18-ի

N 316-Ա որոշման

 

.__________________________________________________________________________.

|Օտարման ենթակա անշարժ   |Օտարման ենթակա   |Օտարվող        |Գնորդի         |

|գույքի տեսակը, մակերեսը,|գույքի գնահատման |(վաճառվող)     |տվյալները      |

|գտնվելու վայրը          |տարեթիվը,        |գույքի գինը    |               |

|                        |ամսաթիվը և       |               |               |

|                        |արժեքը           |               |               |

|________________________|_________________|_______________|_______________|

|Շենք, օժանդակ           |28.12.2009 թ.    |866 200 000    |«ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ,|

|շինություններ և  դրանց  |866 200 000 դրամ |դրամ, որից`    |քաղ. Երևան,    |

|զբաղեցրած ու սպասարկման |                 |142 269 600    |Նազարբեկյան    |

|համար անհրաժեշտ         |                 |դրամ շենքի և   |շենք 8, բն. 28,|

|հողատարածք, Երևանի      |                 |օժանդակ        |գրանցման       |

|Նալբանդյան 106/1        |                 |շինությունների |N 271.110.03656|

|հասցեում, շենքերի       |                 |զբաղեցրած ու   |               |

|ընդհանուր մակերեսը`     |                 |սպասարկման     |               |

|1216,6 քառ. մ, օժանդակ  |                 |համար          |               |

|շինություններինը` 58,3  |                 |անհրաժեշտ      |               |

|քառ. մ, հողի ընդհանուր  |                 |հողատարածքի    |               |

|մակերեսը` 2371,16 քառ. մ|                 |կադաստրային    |               |

|                        |                 |արժեքը         |               |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2010
N 316-Ա
Որոշում