Սեղմել Esc փակելու համար:
«ՍՓՅՈՒՌՔ» ՏԱՐԵԳԻՐՔ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՓՅՈՒՌՔ» ՏԱՐԵԳԻՐՔ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

18 մարտի 2010 թվականի N 10

 

16. «ՍՓՅՈՒՌՔ» ՏԱՐԵԳԻՐՔ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Սփյուռք» տարեգիրք պարբերականի հրատարակման և «ՈՒսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում համայնքներին» ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թ. մարտի 18-ի նիստի

N 10 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ՍՓՅՈՒՌՔ» ՏԱՐԵԳԻՐՔ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Աշխարհի ավելի քան հարյուր երկրների հայ համայնքներում գործող սփյուռքյան տասնյակ հազարավոր կազմակերպությունների` հոգևոր կառույցների, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների, մշակութային և կրթական կազմակերպությունների, կուսակցությունների, հայագիտական կենտրոնների և ամբիոնների, գրախանութների, գրադարանների, մասնագիտական միությունների, ճանաչված սփյուռքահայերի և անհատ բարեգործների իրականացրած հայապահպան հսկայական գործունեությունը կարիք ունի հավուր պատշաճի լուսաբանման և ներկայացման:

2. ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է պարբերաբար (տարեվերջին) հրատարակել «Սփյուռք» տարեգիրք, որի տպագրությունն էապես կնպաստի սփյուռքյան կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությանը:

 

II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Մինչև 2009 թվականը «Սփյուռք» տարեգրքի նման ձևաչափով հրատարակություն չի իրականացվել: Մինչ այդ գոյություն ունեցող հրատարակությունները հայ համայնքների, համահայկական կազմակերպությունների, հոգևոր և այլ կառույցների իրականացրած ծրագրերի, հայապահպան ձեռնարկների և հիշարժան իրադարձությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն չէին պարունակում:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Ամրապնդել Սփյուռք-Սփյուռք և Հայրենիք-Սփյուռք կապերն, ընդլայնել աշխարհասփյուռ հայերի համագործակցության հնարավորությունները և սերտացնել միջհամայնքային կապերը: ՀՀ պետական կառավարման մարմինների, համահայկական կազմակերպությունների և հոգևոր կառույցների կողմից իրականացված ազգապահպան ձեռնարկները հասանելի դարձնել աշխարհասփյուռ հայությանը:

5. «Սփյուռք» երկլեզու (հայերեն և անգլերեն) տարեգիրքը նախատեսվում է հրատարակել 400 էջի սահմաններում և 4000 օրինակ տպաքանակով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով մրցութային եղանակով հաղթող ճանաչված կազմակերպությունը կիրականացնի տարեգրքի հրատարակչական աշխատանքները` համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

7. «Սփյուռք» երկլեզու տարեգիրքը նախատեսվում է հրատարակել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, որի համար պահանջվող գումարը կազմում է 7.400.000 դրամ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թ. մարտի 18-ի նիստի

N 10 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

 

Ծրագիրը նախատեսում է ապահովել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնական գրականության` դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, օժանդակ նյութերի, գեղարվեստական, այլ գրականության հավաքագրում և առաքում Սփյուռքի համայնքային և այլ հայկական կառույցներին, կրթական, մշակութային հաստատություններին, գրադարաններին` 2010 թ. համար:

 

I. ՆՊԱՏԱԿԸ

 

Ծրագրի իրականացման նպատակն է նպաստել սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնության պահպանմանը, հայ նոր սերնդի ազգային նկարագրի ձևավորմանը, օգնել Սփյուռքում հայկական կառույցներին` ազգային արմատներից, ավանդույթներից, սովորույթներից հեռանալու, մայրենի լեզվի մոռացության, հայկական մշակութային արժեքները կորցնելու վտանգի, ուծացման դեմ պայքարում:

 

II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սփյուռքի հայկական դպրոցներ, մշակութային հաստատություններ, գրադարաններ ուսումնական և հանրամատչելի գրականության կարիք ունեն, իսկ առաքման գործում առկա են լուրջ դժվարություններ:

Մինչև այժմ Հայաստանից գրականության առաքումը հիմնականում իրականացվել է երկու եղանակով.

1. ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, սակայն,

ա) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական ծառայություններ կան արտերկրի ոչ բոլոր հայաշատ բնակավայրերում,

բ) գրականությունը հնարավոր չի լինում օբյեկտիվ պատճառներով ժամանակին և արագ տեղափոխել, դիվանագիտական փոստի կշռային սահմանափակումների պատճառով:

2. Գրականությունը սփյուռքի հայ համայնքներ, այլ կազմակերպություններ, դպրոցներ, մշակութային այլ հաստատություններ առաքվել է դեպքից-դեպք` Հայաստան մասնավոր նպատակներով այցելած սփյուռքի առանձին ներկայացուցիչների միջոցով, որոնք գրականությունը տեղափոխում են իբրև անձնական ուղեբեռ և չեն կարող ապահովել մեծ քանակությամբ պահանջվող գրականության փոխադրումը սփյուռք:

Շատ հաճախ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սփյուռքին հատկացվող գրականության պահանջարկը մնում է չբավարարված` առաքման անհնարինության պատճառով:

Որոշ դեպքերում խնդիրներ են առաջանում նաև կապված տարբեր երկրների մաքսային ծառայություններում գրքերի մաքսազերծման գործընթացի և վարձավճարների հետ:

 

III. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Հայալեզու դասագրքերի, ուսումնամեթոդական գրականության, ձեռնարկների, օժանդակ, դիդակտիկ նյութերի կարիք ունեն հայկական կրթօջախները աշխարհի տարբեր տարածաշրջաններում, և դրանց ապահովումը, հնարավորինս կնպաստի նրանց կողմից ուսումնական ծրագրերի, հայեցի կրթության և դաստիարակության գործի իրականացմանը, նոր` մեկօրյա դպրոցների ստեղծմանը, այդ դպրոցներում ուսուցման մակարդակի և արդյունավետության բարձրացմանը:

2. Հայաստանում և Սփյուռքում հրատարակվող հայալեզու գրականության, Հայաստանի մասին պատմող, տեղեկատվական, վերլուծական նյութերի, տեսահոլովակների, ձայնասկավառակների, այլ դիդակտիկ պարագաների պահանջարկ ունեն Սփյուռքի հայկական կազմակերպությունները, համայնքային կառույցները, մշակութային հաստատությունները, գրադարանները: Դրանք անհրաժեշտ են համայնքներում հայապահպան ծրագրեր իրականացնելու, միջոցառումներ կազմակերպելու, նաև հայ և օտարազգի ընթերցողների համար: Գրականությամբ հագեցվածությունը կնպաստի նաև հայկական կազմակերպությունների շուրջ հայ հանրության համախմբմանը:

3. ՀՀ սփյուռքի նախարարության կողմից` Սփյուռքի համայնքներին ցուցաբերվող կրթական աջակցությանն ուղղված կանոնադրական դրույթների իրականացման տեսանկյունից սփյուռքի հայկական կազմակերպություններին հայալեզու գրականություն տրամադրելու խնդիր ունի, որը կարող է լուծվել միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` գրականության առաքման կազմակերպումով:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

 

2010 թվականի ընթացքում Ծրագրի իրականացման արդյունքում կհավաքագրվի և Սփյուռքի հայկական կազմակերպություններ, համայնքային կառույցներ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, գրադարաններ կառաքվի մինչև 10.000 կտոր ուսումնական և հանրամատչելի գրականություն, ուսումնաօժանդակ, տեղեկատվական, վերլուծական, դիդակտիկ նյութեր, տեսահոլովակներ, ձայնասկավառակներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Տեղերից ստացված հայտերի կամ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Հայաստանում և արտերկրում ստեղծված ուսումնական և հանրամատչելի գրականության, այլ դիդակտիկ նյութերի և պարագաների պահանջարկի ձևավորում, հավաքագրում և առաքում Սփյուռքի հայկական համայնքներ:

2. Գրականության առաքման նախապատվության տրամադրում հատկապես հեռավոր և երկար տարիներ Հայաստանի հետ կապի և առաքում կազմակերպելու հնարավորություն չունեցող, ուծացման վտանգի առջև կանգնած համայնքներին, գրականությամբ չապահովված կազմակերպություններին, նոր բացվող կրթօջախներին:

3. Առաքման իրականացում «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպության կողմից պատվիրատուի` ՀՀ սփյուռքի նախարարության պատվերների հիման վրա ողջ տարվա ընթացքում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

«ՈՒսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում համայնքներին» ծրագրի ֆինանսավորումը 2010 թվականի համար նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին:

2010 թ. մինչև 10.000 կտոր գրականության առաքման համար պահանջվող գումարը կազմում է 11.000.000 դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2010
N 10
Արձանագրային որոշում