ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
25 մարտի 2010 թվականի N 11
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված` քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին տեղեկանքը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. մարտի 25-ի նիստի
N 11 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության աշխատակազմ Արարատի մարզից ստացված քաղաքացիների
առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման մասին
ՀՀ կառավարության աշխատակազմ 01.01.2010 թ.-ից 10.03.2010 թ.-ը Արարատի մարզից ստացվել է 35 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`
. Բնակարանային խնդիրների վերաբերյալ - 6
. Գազաֆիկացման և ջրամատակարարման վերաբերյալ - 1
. Շինարարություն և վերանորոգում - 2
. Նպաստ և կենսաթոշակ - 1
. Կրթություն (մանկապարտեզ, դպրոց, ԲՈՒՀ) - 5
. Առողջապահական խնդիրներ - 2
. Դրամական օժանդակություն տրամադրելու - 6
. Դատական հարցեր - 4
. Աշխատանք և չվճարված աշխատավարձ - 1
. Գանգատներ վերադասից - 1
. Բնակարանների և հողատարածքների սեփականաշնորհում - 3
. Այլ բնույթի - 3
ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկություններն, դիմումներն և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում
. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - 7
. ՀՀ կրթգիտնախ - 3
. ՀՀ ոստիկանություն - 5
. ՀՀ առողջապահության նախարարություն - 3
. Արարատի մարզպետարան - 11
._____________________________________________________________________.
|մարմնի անվանումը|դիմում-|պատաս-|տրվել է|տրվել է|մերժվել|ծանոթություն |
| |ների |խանվել|դրական |պարզա- |է | |
| |քանակը |է |լուծում|բանում | | |
|________________|_______|______|_______|_______|_______|_____________|
|ՀՀ աշխատանքի և | 7 | 7 | 2 | 2 | 3 |մերժումները |
|սոցիալական | | | | | |պայմանավորված|
|ապահովության | | | | | |են դրամական |
|նախարարություն | | | | | |օգնության |
| | | | | | |տրամադրմամբ |
|________________|_______|______|_______|_______|_______|_____________|
|ՀՀ | 5 | 5 | - | 5 | - |տարբեր |
|ոստիկանություն | | | | | | |
|________________|_______|______|_______|_______|_______|_____________|
|ՀՀ կրթության և | 3 | 3 | - | 3 | - |մերժումները |
|գիտության | | | | | |պայմանավորված|
|նախարարություն | | | | | |են դրամական |
| | | | | | |օգնության |
| | | | | | |տրամադրմամբ |
|________________|_______|______|_______|_______|_______|_____________|
|ՀՀ | 3 | 3 | - | 3 | - |մերժումները |
|առողջապահության | | | | | |պայմանավորված|
|նախարարություն | | | | | |են դրամական |
| | | | | | |օգնության |
| | | | | | |տրամադրմամբ |
|________________|_______|______|_______|_______|_______|_____________|
|ՀՀ Արարատի | 11 | 11 | 5 | 3 | 3 |մերժումները |
|մարզպետարան | | | | | |պայմանավորված|
| | | | | | |են դրամական |
| | | | | | |օգնության |
| | | | | | |տրամադրմամբ |
._____________________________________________________________________.