Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈ ...

 

 

041.0222.010410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2010 թվականի N 222-Ա

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`

1. 2010 թվականի ապրիլի 6-8-ը Ժնևում կայանալիք` Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերլուծության (վերաքննության) ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակության բանակցային գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբին` մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի ապրիլի 1-ի

N 222-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ս. Կարայան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Մ. Թումասյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Ալավերդյան     - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                        կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Վ. Միրումյան      - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                        եկամուտների քաղաքականության վարչության պետ

 

    Վ. Սիմոնյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        Եվրամիության և միջազգային տնտեսական

                        համագործակցության վարչության պետ

 

    Գ. Քոչարյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի  և

                        արդյունավետ շուկաների վարչության պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.04.2010
N 222-Ա
Որոշում