Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ Ն ...

 

 

040.0312.310309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 312-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված մի շարք պայմանագրերով նախատեսված` հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 331-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 25-ի

N 312-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված հետևյալ համաձայնագրերի նկատմամբ`

1) Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիր (Հայաստանը միացել է 2005 թվականի մայիսի 24-ին).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի (այսուհետ` ԱԶԲ) միջև տեխնիկական աջակցության շրջանակային համաձայնագիր (ստորագրվել է 2005 թվականի փետրվարի 25-ին).

3) մասնավոր հատվածի գործողությունների երաշխավորագիր-նամակ (ստորագրվել է 2005 թվականի փետրվարի 25-ին).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2008 թվականի հունվարի 23-ին Մանիլայում և 2008 թվականի հունվարի 30-ին Երևանում):

2. Նշված բոլոր համաձայնագրերը սույն կարգի դրույթներում նշվելու են որպես համաձայնագրեր, իսկ առանձին դեպքերում, հաշվի առնելով որևէ համաձայնագրի շրջանակներում սահմանված առանձնահատկությունը, կնշվի համաձայնագրի կամ համաձայնագրերի անվանումները:

3. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված այլ արտոնություններ:

5. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագրեր:

6. Սույն կարգի իմաստով «կազմակերպություն» նշանակում է Ասիական զարգացման բանկ և Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելություն: Սույն կարգի նշված դրույթներում կազմակերպությունն առանձին դեպքերում, հաշվի առնելով որևէ համաձայնագրի շրջանակներում սահմանված առանձնահատկությունը, կնշվի առանձնացված` որպես Ասիական զարգացման բանկ կամ Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելություն:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

7. Համաձայնագրերի շրջանակներում կիրառվող արտոնություններն են`

1) ավելացված արժեքի հարկ`

ա. անմիջականորեն կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումն ազատվում է ավելացված արժեքի հարկից (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

բ. Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,

գ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,

դ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից.

2) համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող, աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սահմանված կարգով.

3) շահութահարկ`

ա. կազմակերպության կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված ցանկացած եկամուտ ազատվում է շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),

բ. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությունը, որպես հարկային գործակալ, ազատվում է համաձայնագրերով իրականացվող և ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներից շահութահարկի պահումից,

գ. «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրի շրջանակներում գործունեություն իրականացնող և ֆինանսավորվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող խորհրդատուներն այդ մասով ազատվում են շահութահարկից (այդ թվում` այդ համաձայնագրի շրջանակներում եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից շահութահարկի պահումից).

4) եկամտային հարկ`

ա. Ասիական զարգացման բանկի տնօրենների, տեղակալների, պաշտոնյաների և աշխատողների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի շրջանակներում գործուղումներ գնացող փորձագետներին վճարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից,

բ. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև աշխատակազմում ընդգրկված ֆիզիկական անձանց` համաձայնագրերով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացած եկամուտներն ազատվում են եկամտային հարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ): Սույն ենթակետում նշված աշխատակազմում ընդգրկված ֆիզիկական անձինք են Ասիական զարգացման բանկի գործունեության հետ կապված աշխատանքի համար կազմակերպության կողմից իր ներքին կանոնակարգին համապատասխան վարձված ամբողջ անձնակազմը` բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամավճարի պայմաններով ընդունված անձանց,

գ. «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրի շրջանակներում գործունեություն իրականացնող և ֆինանսավորվող ֆիզիկական անձ հանդիսացող խորհրդատուներն այդ մասով ազատվում են եկամտային հարկից (այդ թվում` այդ համաձայնագրի շրջանակներում եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից եկամտային հարկի պահումից).

5) մաքսատուրք`

ա. համաձայնագրերով իրականացվող և ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից,

բ. համաձայնագրերով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր:

9. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար արտոնությունից օգտվող անձը լրացնում է տեղեկանքը` համաձայն ձևի: Տեղեկանքը կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:

10. Արտոնությունից օգտվող անձը գործադիր գործակալություն է ներկայացնում համաձայնագրի շրջանակներում կնքված ֆինանսավորման վերաբերյալ պայմանագրի պատճենը` ներառյալ բյուջեի բացվածքը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ներկայացվում է փոփոխված օրինակը և, անհրաժեշտության դեպքում, նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթուղթը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով: Գործադիր գործակալությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված և վերջինիս կողմից հաստատված տեխնիկական աջակցությունը համակարգող մարմին (Հայաստանի Հանրապետության կառավարությանն Ասիական զարգացման բանկի օգնության տրամադրման շրջանակներում գործադիր գործակալություն է հանդիսանում տվյալ տեխնիկական աջակցության համաձայնագրով ընտրված պետական մարմինը):

11. Գործադիր գործակալությունը սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

12. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում`

1) արտոնությունից օգտվող անձը լրացնում է տեղեկանքը 2 օրինակից, ստորագրում և մեկ օրինակը տրամադրում է մատակարարին (կապալառուին, ծառայություններ մատուցողին), իսկ մեկ օրինակը պահում իր մոտ.

2) արտոնությունից օգտվող անձը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը գործադիր գործակալություն է ներկայացնում տվյալ եռամսյակի ընթացքում իր կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքների պատճենները.

3) գործադիր գործակալությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ներառված լինելը համաձայնագրում և գործողության բյուջեում, քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին և գործողության բյուջեին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է արտոնությունից օգտվող անձին.

4) արտոնությունից օգտվող անձը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկանքում առկա անհամապատասխանության վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գործադիր գործակալություն է ներկայացնում ուղղված տեղեկանք.

5) գործադիր գործակալությունն արտոնությունից օգտվող անձից Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքներն ստանալուց և համաձայնագրին և գործողության բյուջեին դրանց համապատասխանությունն ստուգելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանքները, իսկ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքում` ուղղված տեղեկանքն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված տեղեկանքը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով գործողություն իրականացնող կազմակերպության կողմից գործադիր գործակալություն ուղղված տեղեկանք չներկայացնելու դեպքում գործադիր գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանություն պարունակող տեղեկանքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` նշելով տեղեկանքներում առկա անհամապատասխանությունները.

6) գործադիր գործակալությունը գործողության բյուջեի կամ դրա որևէ տողի սպառման դեպքում այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է արտոնությունից օգտվող անձին` նշելով, որ վերջինս տվյալ գործողության բյուջեի մասով տեղեկանք տրամադրելու իրավունք այլևս չունի:

13. Կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում արտոնությունից օգտվող անձը`

1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է նաև`

ա. կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագրի (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում) և հաշիվ-ապրանքագրի պատճենները,

բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում է կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը:

14. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության կողմից ապրանքների ներմուծման դեպքում արտոնությունից օգտվող անձը`

1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է նաև`

ա. կազմակերպության հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում) և հաշիվ-ապրանքագրի պատճենները,

բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում է կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,

գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներ ստացող, նշված է կազմակերպությունը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է:

15. Սույն կարգում նշված տեղեկանքը և փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ:

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է արտոնության կիրառումը, եթե սույն կարգի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված դեպքերում ներկայացված տեղեկանքը չի համապատասխանում համաձայնագրին կամ գործողության բյուջեին, իսկ սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

17. Սույն կարգով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրահանգում է համապատասխան մաքսատանը կամ մաքսային կետին սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված արտոնություններ կիրառելու մասին, ինչի մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է գործադիր գործակալությանը:

 

Ձև

 

ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի

միջև կնքված մի շարք

պայմանագրերով նախատեսված`

հարկային, մաքսային և այլ

պարտադիր վճարների գծով

արտոնությունների կիրառման

կարգի

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ___

 

___ ___________ 20 թ.

 

1. ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում նախատեսված ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, բյուջեի համապատասխան տողը

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

2. ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում նախատեսված ծրագիր իրականացնող անձի կամ ծրագրի շրջանակներում արտոնությունից օգտվող այլ անձի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), գտնվելու և (կամ) բնակության վայրը

____________________________________________

___________________________________________________________

 

3. Ներմուծում է

___________________________________________________________

(ապրանքներ մատակարարողի լրիվ անվանումը, գտնվելու և (կամ) բնակության

վայրը, ապրանքների անվանումները, քանակը, ընդհանուր գինը)

___________________________________________________________

___________________________________________________________

 

4. Ձեռք է բերում _____________________________________________________

(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ (աշխատանքներ կատարողի)

մատուցողի լրիվ անվանումը, գտնվելու և (կամ) բնակության վայրը)

___________________________________________________________

(ապրանքների անվանումները, ծառայությունների (աշխատանքների) համառոտ

նկարագրությունը, ծավալը, գինը)

___________________________________________________________

 

5. Նշված գործարքների դիմաց վճարումները կատարվում են Ասիական զարգացման

բանկի կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

 

Արտոնությունից օգտվող անձի

պատասխանատու անձ

____________________________________________________________________

                  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

(հավելվածը խմբ. 02.04.15 թիվ 331-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 312-Ն
Որոշում