Սեղմել Esc փակելու համար:
2010 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0337.070410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2010 թվականի N 337-Ն

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մարտի 25-ի «2010 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-59-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2010 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2010 թվականի գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2010 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացման աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2010 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմերով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների` 2010 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2010 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. դպրոցներում` մինչև 2010 թվականի հունիսի 25-ը,

բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2010 թվականի հունիսի 20-ը,

գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2010 թվականի հունիսի 1-ը.

2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2010 թվականի հունիսի 20-ը:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 1-ի

N 337-Ն որոշման

 

ԿԱԶՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Օհանյան        - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Յու. Խաչատուրով  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի

նախագահի տեղակալ)

 

    Ս. Չալյան         - ՀՀ զինվորական կոմիսար

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 

    Գ. Հակոբյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության տնօրեն

 

    Ա. Հովսեփյան      - ՀՀ գլխավոր դատախազ

 

    Ա. Աշոտյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Է. Նալբանդյան     - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Մ. Վարդանյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Հ. Քուշկյան       - ՀՀ առողջապահության նախարար

 

    Հ. Կարապետյան     - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                        անվտանգության և ներքին գործերի մշտական

                        հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասցատրյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային

                        փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության

                        պետ

 

    Ա. Վահանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական

                        վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 1-ի

N 337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Տարածքների և     |               Հանձնաժողովների անդամները               |

|զինվորական       |                                                       |

|կոմիսարիատների   |                                                       |

|անվանումները     |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|        1        |                           2                           |

|_________________|_______________________________________________________|

|Երևան            |                                                       |

|Արաբկիր          |Գ. Բեգլարյան    - Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի      |

|                 |                  նախագահ, համաձայնությամբ)            |

|                 |                                                       |

|Մաշտոց           |Է. Ապրիամով     - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  |

|Կենտրոնական      |                  առաջին տեղակալ                       |

|Նոր Նորք         |                - Երևան  քաղաքի ոստիկանության          |

|Շահումյան        |                  վարչության պետ                       |

|Շենգավիթ         |                - Երևան  քաղաքի կայազորի ռազմական      |

|Էրեբունի         |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Արագածոտն        |Ս. Սահակյան     - ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի  |

|                 |                  նախագահ)                             |

|Աշտարակ          |Ա. Նազարյան     - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Ապարան           |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Թալին            |                - Արմավիրի կայազորի ռազմական           |

|                 |                  ոստիկանության Աշտարակի բաժանմունքի   |

|                 |                  պետ                                  |

|_________________|_______________________________________________________|

|Արարատ           |Վ. Հովակիմյան   - ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի     |

|                 |                  նախագահ)                             |

|Արտաշատ          |Ա. Կարապետյան   - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի       |

|Արարատ           |                  հետախուզության վարչության պետ-գլխավոր|

|Մասիս            |                  շտաբի պետի տեղակալ                   |

|                 |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - ՀՀ պաշտպանության նախարարության       |

|                 |                  ռազմական ոստիկանության վարչության    |

|                 |                  պետի տեղակալ                         |

|_________________|_______________________________________________________|

|Արմավիր          |Ա. Ղահրամանյան  - ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի    |

|                 |                  նախագահ)                             |

|Արմավիր          |Վ. Գրիգորյան    - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  |

|Վաղարշապատ       |                  տեղակալ                              |

|(Էջմիածին)       |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Արմավիրի կայազորի ռազմական           |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Գեղարքունիք      |Ն. Պողոսյան     - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի|

|                 |                  նախագահ)                             |

|Գավառ            |Հ. Օհանյան      - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Մարտունի         |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Սևան             |                - Սևանի  կայազորի ռազմական             |

|Վարդենիս         |                  ոստիկանության բաժնի պետ              |

|Կրասնոսելսկ      |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|Լոռի             |Ա. Քոչարյան     - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի       |

|                 |                  նախագահ)                             |

|Վանաձոր          |Լ. Երանոսյան    - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Սպիտակ           |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Ստեփանավան       |                - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության|

|Տաշիր            |                  Վանաձորի բաժնի պետ                   |

|Թումանյան        |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|Կոտայք           |Կ. Շահգալդյան   - ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի     |

|                 |                  նախագահ)                             |

|Կոտայք (Աբովյան) |Հ. Բաղմանյան    - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  |

|Հրազդան          |                  տեղակալ                              |

|Չարենցավան       |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Նաիրի            |                - Երևանի  կայազորի ռազմական            |

|                 |                  ոստիկանության Աբովյանի բաժնի պետ     |

|_________________|_______________________________________________________|

|Շիրակ            |Լ. Նանյան       - ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի      |

|                 |                  նախագահ)                             |

|Գյումրի          |Ս. Գալստյան     - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  |

|Արթիկ            |                  տեղակալ                              |

|Աշոցք            |                - մարզային ոստիկանության վարչության    |

|Անի              |                  պետի պաշտոնակատար                    |

|Ախուրյան         |                - Շիրակի կայազորի ռազմական             |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Սյունիք          |Ս. Խաչատրյան    - ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի    |

|                 |                  նախագահ)                             |

|Կապան            |Պ. Պողոսյան     - 1-ին բանակային կորպուսի հրամանատար   |

|Գորիս            |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Սիսիան           |                - Գորիսի կայազորի ռազմական             |

|Մեղրի            |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Վայոց ձոր        |Վ. Մաթևոսյան    - ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի  |

|                 |                  նախագահ)                             |

|Եղեգնաձոր        |Կ. Քոչունց      - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Վայք             |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Եղեգնաձորի կայազորի ռազմական         |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Տավուշ           |Ա. Ղուլարյան    - ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի     |

|                 |                  նախագահ)                             |

|Իջևան            |Ա. Փայտյան      - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  |

|Տավուշ (Բերդ)    |                  տեղակալ                              |

|Նոյեմբերյան      |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Դիլիջան          |                - Լոռու կայազորի ռազմական              |

|                 |                  ոստիկանության Իջևանի  բաժնի պետ      |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 1-ի

N 337-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Չալյան         - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ռ. Մարգարյան      - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ

 

    Կ. Ավագյան        - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական

                        օգնության կազմակերպման վարչության հիվանդանոցային

                        բաժնի պետ

 

    Ա. Չարչյան        - վնասվածքաբան

 

    Կ. Բաբայան        - մաշկաբան

 

    Ս. Կիրակոսյան     - մաշկաբան

 

Գ. Հովհաննիսյան  - նյարդաբան

 

    Լ. Նանիջանյան     - թերապևտ

 

    Ա. Սիսոյան        - թերապևտ

 

    Ա. Մուրադյան      - քիթ-կոկորդ-ականջաբան (օտոլարինգոլոգ)

 

    Ն. Լուսինյան      - քիթ-կոկորդ-ականջաբան (օտոլարինգոլոգ)

 

    Ա. Շաքարյան       - ակնաբույժ

 

    Հ. Շահինյան       - ակնաբույժ

 

Զ. Տեր-Ավետիքյան - վիրաբույժ

 

    Մ. Միրիջանյան     - վիրաբույժ

 

    Ա. Սարկիսով       - սրտաբան

 

    Ս. Թադևոսյան      - հոգեբույժ

 

Ա. Մելիք-Փաշայան - հոգեբույժ

 

    Հ. Հովսեփյան      - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2010
N 337-Ն
Որոշում