040.0566.120998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 566
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՆՈՒՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴՎԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի մարզի Կառնուտի, Արարատի մարզի Մրգանուշի գյուղական համայնքների ղեկավարների, Արարատի մարզի Դվինի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների, Արմավիրի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 247514 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Շիրակի մարզի Կառնուտի, Արարատի մարզի Մրգանուշի և Դվինի, Արմավիրի մարզի Ջրաշենի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 12-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 12-ի թիվ 566 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի`
կապված Շիրակի մարզի Կառնուտի, Արարատի մարզի
Մրգանուշի գյուղական համայնքների ղեկավարների,
Արարատի մարզի Դվինի գյուղական համայնքի ավագանու
անդամների արտահերթ ընտրությունների
նախապատրաստման և անցկացման հետ
__________________________________________________________________________
N N Գումարը
ը/կ Ծախսերը (դրամ)
__________________________________________________________________________
1 . Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2 . Հրատարակչական ծախսեր 7000
3 . Քարոզչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր 7000
4 . Տրանսպորտային ծախսեր 5000
5 . Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6 . Գործուղման ծախսեր 9000
7 . Գրասենյակային ծախսեր 3000
_________________________________________________________________________
ընդամենը 50000
3 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(3 x 50000 դրամ) 150000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(3211 ընտրող x 5 դրամ) 16055
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(3211 ընտրող x 3 դրամ) 9633
_________________________________________________________________________
Ընդամենը 175688
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 12-ի թիվ 566 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի`
կապված Արմավիրի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի
ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ
փուլի նախապատրաստման և անցկացման հետ
__________________________________________________________________________
N N Գումարը
ը/կ Ծախսերը (դրամ)
__________________________________________________________________________
1 . Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 0,5 ամիս) 8000
2 . Տրանսպորտային ծախսեր 2500
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 1500
4 . Գործուղման ծախսեր 4500
5 . Գրասենյակային ծախսեր 1500
_________________________________________________________________________
ընդամենը 18000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(422 ընտրող x 3 դրամ) 1326
_________________________________________________________________________
Ընդամենը 19326
Հավելված թիվ 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 12-ի թիվ 566 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի`
կապված Շիրակի մարզի Կառնուտի, Արարատի մարզի
Մրգանուշի գյուղական համայնքների ղեկավարների,
Արարատի մարզի Դվինի գյուղական համայնքի ավագանու
անդամների արտահերթ ընտրությունների
նախապատրաստման և անցկացման հետ
__________________________________________________________________________
N N Գումարը
ը/կ Ծախսերը (դրամ)
__________________________________________________________________________
1 . Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ 8000
2 . Տրանսպորտային ծախսեր 5000
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4 . Գրասենյակային ծախսեր 1000
_________________________________________________________________________
ընդամենը 15000
3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(3 x 15000 դրամ) 45000
Հավելված թիվ 4
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 12-ի թիվ 566 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերի`
կապված Արմավիրի մարզի Ջրաշենի գյուղական համայնքի
ղեկավարի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ
փուլի նախապատրաստման և անցկացման հետ
__________________________________________________________________________
N N Գումարը
ը/կ Ծախսերը (դրամ)
__________________________________________________________________________
1 . Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(0,5 ամիս x 8000 դրամ) 4000
2 . Տրանսպորտային ծախսեր 2500
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 500
4 . Գրասենյակային ծախսեր 500
_________________________________________________________________________
ընդամենը 7500