Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՎՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱ ...

 

 

040.0892.300709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2009 թվականի N 892-Ն

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

17. Դաս 1. Պայթավտանգ նյութերն են.

1) պայթավտանգ նյութերին պատկանում են այն նյութերը, որոնք ընդունակ են քիմիական ձևափոխումների արտաքին, մեխանիկական, էլեկտրական, ջերմային և այլ ազդեցությունների պատճառով: Պիրոտեխնիկական նյութերը և խառնուրդները, իրերը, որոնք պարունակում են մեկ կամ ավելի պայթավտանգ կամ պիրոտեխնիկական նյութեր.

2) երկաթուղային տեղափոխման են թույլատրվում միայն ցանկում անվանանշված պայթավտանգ նյութերը.

3) կարգում և ցանկում փոփոխությունները և լրացումները կատարվում են արտադրանքը նախագծող կամ պատրաստող գերատեսչությունների, նախարարությունների ներկայացմամբ, որը նախապես համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ.

4) պայթավտանգ նյութերին մշակողի կողմից տրվում է անվանում և Միավորված ազգերի կազմակերպության ցանկով սահմանված նշագրման համար: Պայթուցիկ նյութեր ստեղծող կազմակերպության կողմից պայթավտանգ նյութերին շնորհվում է նաև պայմանական համար, որը նշվում է պայթավտանգ նյութերի նորմատիվային փաստաթղթերում: Բեռներն առաքման ներկայացնելիս պայթավտանգ նյութերի անվանման, Միավորված ազգերի կազմակերպության ցանկով սահմանված նշագրման համարի և պայմանական համարի համապատասխանության որոշումը կատարվում է բեռնառաքողի կողմից.

5) յուրաքանչյուր պայթավտանգ նյութի կամ պայթավտանգ նյութերի խմբի համար պայթավտանգ նյութեր ստեղծող կազմակերպությունը մշակում է նաև վթարային քարտեր, որտեղ նշվում է պայթավտանգ նյութերի հատկությունները, նրա հրդեհավտանգությունը և պայթունավտանգությունը, մարդկանց կյանքին սպառնացող վտանգը, կոնկրետ անվտանգության միջոցառումները և նախազգուշացման գործողությունները, վթարային իրավիճակներ առաջանալու դեպքում և դրանց հետևանքների չեզոքացման կարգը: Պայթուցիկ նյութերի վթարային քարտերը հաստատվում են պայթավտանգ նյութեր ստեղծող կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր պայթավտանգ նյութերի վթարային քարտին տրվում է համար: Նոր պայթավտանգ նյութերը չեն ներառվում և չեն ներկայացվում փոխադրման առանց մշակված և հաստատված վթարային քարտերի.

6) երկաթուղով պայթավտանգ նյութերի փոխադրումը կատարվում է բեռնառաքողին (բեռնստացողին) պատկանող կամ նրանց կողմից վարձակալված մասնագիտացված վագոններով և բեռնարկղերով, ինչպես նաև երկաթուղու վագոններով.

7) առանձին դեպքերում պայթավտանգ նյութերի փոխադրման համար թույլատրվում է օգտագործել հատուկ կառուցվածքի և գույնի վագոններ.

8) բաց շարժակազմով պայթավտանգ նյութերը կարելի է փոխադրել միայն այն դեպքում, երբ նման հնարավորությունը նախատեսված է արտադրանքի տեխնիկական փաստաթղթերով: Բեռնառաքողն իրավունք ունի բաց շարժակազմի փոխարեն օգտագործել փակ վագոններ, երբ իր կողմից մշակվում և ընդունվում է պայթավտանգ նյութերի փակ վագոնում տեղաբաշխելու և ամրացնելու կարգը.

9) պայթավտանգ նյութեր փոխադրող վագոններն ունեն հատուկ սարքավորումներ բեռի ամրացման համար, որոնք համապատասխանում են բեռնառաքողի կողմից մշակված պահանջներին: Այդ վագոններում համատեղ որևէ այլ բեռներ չեն փոխադրվում: Դատարկ վագոնների վերադարձն իրականացվում է կապարակնքված վիճակում` փոխադրման ամբողջական փաստաթղթերի հիման վրա:

Նախատեսված պայթավտանգ նյութերի փոխադրման համար մասնագիտացված բեռնարկղերի կառուցվածքը և պարամետրերը համապատասխանում են տվյալ արտադրանքի տեխնիկական պայմանների պահանջներին: Տվյալ պայթավտանգ նյութերի փոխադրման համար նախատեսված բեռնարկղերի պիտանելիությունը ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից որոշվում է բեռնառաքողի կողմից.

10) մասնագիտացված բեռնարկղերով պայթավտանգ նյութերի փոխադրումն իրականացվում է միայն բեռնարկղերով` վագոնը լրիվ լրակազմով բարձման դեպքում: Բաց շարժակազմով փոխադրման դեպքում նման բեռնարկղերն ունեն 5 մ3-ից ոչ պակաս ներքին ծավալ: Բեռնված պայթավտանգ նյութերով մասնագիտացված բեռնարկղերը, որոնց տեսակը և պարամետրերը չեն համապատասխանում երկաթուղային բազմաֆունկցիոնալ բեռնարկղերի տեսակին և պարամետրերին, ապահովության նպատակով կարող են փոխադրման ներկայացվել բաց շարժակազմով փոխադրելու համար, միայն բեռնառաքողի մասնագետների կամ պահակախմբի ուղեկցությամբ:

Ենթակետերում (8-րդ, 9-րդ և 10-րդ) նախատեսված գործողությունները կարող են կարգավորվել նաև պայմանագրային հիմունքներով.

11) երկաթուղով պայթավտանգ նյութերի փոխադրումը թույլատրվում է բեռնատար կամ հատուկ գնացքներով.

12) միևնույն վագոնում կամ միևնույն վագոնի տարբեր բեռնարկղերում տարբեր պայթավտանգ նյութերի համատեղ փոխադրման հնարավորությունը որոշում է բեռնառաքողը` սույն կարգի 46-րդ կետին համապատասխան: Միևնույն բեռնարկղում տարբեր պայմանական համարներ ունեցող պայթավտանգ նյութերի փոխադրումը (բացի նույն լրակազմում ընդգրկված պայթավտանգ նյութերի) չի իրականացվում: Միևնույն վագոնում պայթավտանգ նյութերի համատեղ փոխադրումը (տարբեր բեռնարկղերում) չի իրականացվում հետևյալ բեռների հետ`

ա. այլ դասերի վտանգավոր բեռների,

բ. անկախ փաթեթավորումից բոլոր տեսակի անվտանգ հեղուկ բեռների, յուղերի, նավթամթերքների.

13) թույլատրվում է մեկ բեռնառաքողից պայթավտանգ նյութերի մանր խմբաքանակները փոխադրել մի քանի բեռնստացողներին ընթացքում մասնակի բեռնաթափումներով և բեռնումներով: Նման փոխադրումը կատարվում է հետևյալ պայմանների պահպանմամբ`

ա. միևնույն վագոն կարող են բարձվել պայթավտանգ նյութեր նախատեսված մեկ և ավելի բեռնստացողների համար, եթե բեռի ընդունման կայարանները գտնվում են համընթաց ուղղությամբ: Երթուղու ընթացքում նման վագոնի բեռնումը կատարվում է միայն պայթավտանգ նյութերի մասնակի բեռնաթափման տեղերում: Լրաբեռնված բեռի նշանակման կայարանները համընկնում են վագոնում մնացած պայթավտանգ նյութերի նշանակման կայարանների հետ: Լրաբեռնված պայթավտանգ նյութերը համատեղելի են վագոնում եղած պայթավտանգ նյութերի հետ,

բ. բեռնառաքողը բարձման ընթացքում պայթավտանգ նյութերը տեղաբաշխում է այնպես, որ ապահովի վագոնի համաչափ բարձումն ամբողջ երթուղու երկարությամբ: Ընդ որում, միջդռնային տարածքը բարձվում է այն խմբաքանակներով, որոնք բեռնաթափվելու են առաջին հերթին,

գ. վագոնում պայթավտանգ նյութերը տեղաբաշխվում և ամրացվում են այնպես, որ յուրաքանչյուր խմբաքանակի համար հնարավոր լինի առանց բեռը տեղաշարժելու ստուգել պայթավտանգ նյութերի մակնշավորումը և տեղերի քանակը, իսկ բեռնաթափումը հնարավոր լինի իրականացնել առանց այլ բեռները տեղաշարժելու,

դ. պայթավտանգ նյութերի բարձումը, բեռնաթափումը և բեռնումը կատարվում են միայն բեռնառաքողին պատկանող կամ նրա կողմից վարձակալված մերձատար ուղիների վրա,

ե. այդ եղանակով փոխադրվող փոքր խմբաքանակի պայթավտանգ նյութերն ուղեկցվում և պահպանվում են ամբողջ երթուղու ընթացքում բեռնառաքողի մասնագետների կողմից, որոնք անմիջականորեն ստանում (հանձնում) են պայթավտանգ նյութերը բեռնառաքողներից (բեռնստացողներից): Մասնակի բեռնաթափումից (բարձելուց) հետո վագոնը կապարակնքվում է նշված մասնագետների կողմից, ինչի համար բեռնառաքողն ապահովում է նրանց կապարակնքման համար համապատասխան սարքավորումներով (կապարակնիքներով, փակող-կապարակնքող հարմարանքներով, մամլակներով, հանիչներով և այլն).

14) պայթավտանգ նյութերի փոխադրումը մանր առաքանիներով երկաթուղային պարկի բազմաֆունկցիոնալ բեռնարկղերով և վագոններով չի իրականացվում.

15) մինչև կանոնավոր շահագործման հանձնելը, կառուցվող կայարանները և երթուղային գծերը, որոնք օգտագործվում են պայթավտանգ նյութերի փոխադրման համար, որոշվում են կառուցող կազմակերպության կողմից.

16) երկաթուղային շարժակազմի, բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված բեռնարկղերը պայթավտանգ նյութերով իրենց բեռնունակությունից ավելին չեն բեռնվում: Փակ վագոններում, բեռնարկղերում, ներառված մասնագիտացվածները, գտնվող պայթավտանգ նյութերի, ինչպես նաև շարժակազմի վրա գտնվող բեռնարկղերի տեղաբաշխման և ամրացման սխեմաները մշակվում և հաստատվում են բեռնառաքիչների կողմից: Անհրաժեշտության դեպքում երկաթուղին բեռնառաքչից կարող է պահանջել բեռի բեռնման և ամրացման սխեմաները:

18. Դաս 2. Սեղմված, հեղուկացված և ճնշման տակ լուծված գազերն են`

1) սույն դասի նյութերը գազեր են, որոնք փոխադրվում են սեղմված, հեղուկացված կամ լուծված ձևերով: Նրանք մշտապես ճնշման տակ են և պահանջում են առավել ամուր և հերմետիկ փաթեթավորում: Սույն դասի նյութերի ընդհանուր վտանգավոր հատկությունը ճնշման արագ աճն է` ջերմաստիճանի բարձրացման հետևանքով, ինչը կարող է հանգեցնել պայթյունի կամ անոթների վնասմանը.

2) սեղմված, հեղուկացված կամ ճնշման տակ լուծված գազերի փոխադրումն իրականացվում է բալոններով, անոթներով կամ մասնագիտացված բեռնարկղերով.

3) բեռնառաքողը փոխադրմանը ներկայացնում է սեղմված, հեղուկացված կամ ճնշման տակ լուծված գազերի բալոններ` միայն բալոնների և նրանց ծորակների լիովին սարքին վիճակում լինելու պայմանով: Բալոններն ունենում են համապատասխան գույն և պարզ երևացող, յուրաքանչյուր գազին համապատասխանող գունավոր ներկաշերտեր, ինչպես նաև`

ա. մակագրություն «Պողպատե փոքր կամ միջին ծավալի գազի բալոններ P<=19,6 ՄՊա տեխնիկական պայմաններ»,

բ. բեռնառաքիչի կամ բալոնները լիցքավորող գործարանի կապարակնքված ապահովիչ թասակներ,

գ. 2 ռետինե, ոչ պակաս 25 մմ հաստությամբ պահպանիչ օղեր,

դ. վտանգի նշաններ,

ե. բալոնների ծորակների վրա խցափակիչներ` լիցքավորման հրահանգներին համապատասխան.

4) բեռնառաքիչը լիցքավորում է բալոնները, անոթները և մասնագիտացված բեռնարկղերը գազերով` չգերազանցելով միջպետական ստանդարտներով և տեխնիկական պայմաններով սահմանված չափաքանակները.

5) թունավոր գազերով (ենթադաս 2.2.), թունավոր բռնկվող գազերով (ենթադաս 2.4.) բալոնները և անոթները, ինչպես և այդ գազերի դատարկ բալոնները, փոխադրվում են միայն առանձին վագոններով կամ բեռնարկղերով.

6) գազերով լցված բալոնները բեռնվում են հորիզոնական դիրքով` ապահովիչ թասակների միակողմանի ուղղությամբ: Որպես բացառություն առանձին վագոնով տեղափոխման ժամանակ թույլատրվում է բալոնների բեռնումն առանց պահպանիչ օղերի: Այդ դեպքում յուրաքանչյուր բալոնի շարքը բաժանվում է մյուսից փայտյա ներդիրներով, որոնք ունեն կտրված խոռոչներ բալոնների համար: Արգելվում է օգտագործել որպես ներդիր չոր խոտ, ծղոտ և այլ այրվող և դյուրավառ նյութեր: Գազի բալոններն ուղղահայաց դիրքով թույլատրվում է բարձել միայն բոլոր բալոնների վրա պաշտպանիչ օղերի առկայության դեպքում և կիպ բեռնելու պայմանով, որը բացառում է բալոնների տեղաշարժումը և անկումը: Դռնատեղերը պաշտպանված են ոչ պակաս 40 մմ հաստությամբ տախտակներով` բեռի դռան մոտ կտրվածքը բացառելու նպատակով: Բռնկվող գազով (ենթադաս 2.3.), թունավոր բռնկվող գազով (ենթադաս 2.4.) բալոնները պառկեցվում և ամրացվում են այնպես, որ բացառվի բալոնների հպումը միմյանց և վագոնների մետաղական մասերին: Ամրացման համար օգտագործվող տախտակները տոգորված են հրդեհապաշտպանիչ նյութով.

7) արգելվում է թթվեցնող գազերի բալոններով (դասակարգման ծածկագրերը 2121, 2243) բեռնել վագոններ, որտեղ կան հանքային և բուսական յուղերի հետքեր.

8) դատարկ գազի բալոնները (անոթները, մասնագիտացված բեռնարկղերը) փոխադրվում են, որպես վտանգավոր բեռ` սեղմված և հեղուկացված գազերի համար նախատեսված պայմաններին համապատասխան: Դատարկ բալոնները (անոթները, մասնագիտացված բեռնարկղերը) բեռնառաքողները փոխադրման ներկայացնելիս բեռնագրի «Բեռի անվանումը» սյունակում նշում են «Բալոններ, անոթներ դատարկ ... (նշում են գազի անվանումը)»: Բալոններում (անոթներում, մասնագիտացված բեռնարկղերում) մնացորդային ճնշումը համապատասխանում է ճնշման տակ աշխատող անոթների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնների պահանջներին: Դատարկ բալոնները (անոթները, մասնագիտացված բեռնարկղերը) փոխադրվում են կիպ փակված ծորակներով, ներպտուտակած թասակներով, իսկ մանր առաքման դեպքում նրանք ունենում են պիտակ` «Դատարկ» գրությամբ.

9) ֆոսգենը և կայունացված քլորցիանը, ինչպես նաև դրանց դատարկ տարաները թույլատրվում է փոխադրել միայն հատուկ վագոններով` բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ:

19. Դաս 3. Դյուրաբոցավառ հեղուկներն են`

1) սույն դասի նյութերի գոլորշիացման հատկությունը հիմնական վտանգի աղբյուրն է: Այդ գոլորշիները, խառնվելով օդի հետ, կազմում են պայթյունավտանգ խառնուրդ, որը բոցավառվում է բոցավառման աղբյուրի (բաց կրակի, կայծի) կարճաժամկետ ազդեցության ներքո: Սույն հեղուկների գոլորշիները կարող են ունենալ թմրադեղային հատկություններ: Որոշ հեղուկներ և դրանց գոլորշիները խիստ վտանգավոր քիմիական նյութեր են`

2) խիստ թունավոր և քայքայիչ դյուրավառ հեղուկները (դասակարգման ծածկագրեր 3121, 3122, 3221, 3222, 3231, 3241, 3242, 3343) փոխադրվում են միայն առանձին վագոններով.

3) ակրիլանիտրիլը, ծծմբաածխածինը, էթիլմերկապտանը, իզոպրոպիլնիտրատը, սամինը, ինչպես նաև այդ բեռների դատարկ տարան տեղափոխվում են միայն մասնագիտացված կամ բեռնառաքիչի (բեռնստացողի) վարձակալած վագոններով: Այդ բեռների փոխադրման համար նախատեսված վագոնները ներկված են դեղին գույնով: Նշյալ բեռները ներկայացվում են փոխադրման ստանդարտ, հերմետիկ, կապարակնքված տակառներով: Տակառները վագոն են բեռնվում խցաններով վեր, միայն մեկ հարկաբաժնով: Իզոպրոպիլնիտրատի և սամինի փոխադրման համար նախատեսված վագոններն ինչպես բեռնված, այնպես էլ դատարկ վիճակում ուղեկցվում են բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ.

4) փակ վագոններով փոխադրման ենթակա է միայն մաքուր մեթանոլը` ապակյա տարայով և փաթեթավորումով, ինչը նախատեսված է տվյալ արտադրանքի համար` տեխնիկական պայմաններով: Մեթանոլի փոխադրումը կատարվում է մասնագիտացված կամ բեռնառաքողի (բեռնստացողի) կողմից վարձակալված վագոններով: Դռան վրա` կենտրոնում, վտանգի նշանի տակ գրվում է «Մեթանոլ»: Վագոնները կահավորվում են բեռնառաքողի կողմից մշտական երեսարկմամբ` բեռը երկհարկաբաժնով փոխադրման համար և ներկվում են դեղին գույնով: Տարայի պատահական վնասման դեպքում բեռի արտահոսքը վագոնից կանխելու նպատակով վագոնի հատակը մինչև բեռնելը ծածկվում է ոչ պակաս, քան 100 մմ հաստություն ունեցող չոր ավազի շերտով: Վագոնից դուրս ավազի հոսքը կանխելու նպատակով վագոնում ամբողջ հատակի պարագծով` ներառյալ միջդռնային տարածությունը, կիպ մեխվում կամ այլ կերպ կոշտ ամրացվում են 150 մմ բարձրությամբ շերտաձողեր.

5) տարայով բենզին տեղափոխելիս բեռնառաքողը բեռնագրի «Ապրանքի անվանումը» սյունակում նշում է «Շարժիչային բենզին, ոչ էթիլացված» կամ «Էթիլացված բենզին»: Էթիլացված բենզինի փոխադրումը տարայով թույլատրվում է միայն բեռն ընդունող երկրի իրավասու սանիտարային մարմնի թույլտվության առկայության դեպքում.

6) լումինալ A-ն, հեպտիլը, T-185 նյութը, դիրան A-ն, ինչպես նաև այդ պատրաստվածքներից ազատված տարան թույլատրվում է փոխադրել միայն բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված վագոններով: Այդ բեռի վագոններն ինչպես բարձված, այնպես էլ դատարկ, փոխադրվում են միայն բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ: Նշված բեռները փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված անոթներով.

7) «Սինտին» պլաստիկատորը թույլատրվում է փոխադրել միայն բեռնառաքողի (բեռնստացողի) կամ նրանց վարձակալած մասնագիտացված վագոններով.

8) պեստիցիդները, որոնք ընդգրկված են 3-րդ վտանգավորության դասում, փոխադրվում են 22-րդ կետով սահմանված պայմաններով:

20. Դաս 4. Դյուրավառ պինդ, ինքնաբռնկվող և ջրի հետ փոխազդեցության հետևանքով բռնկվող գազեր արտանետող նյութերն են`

1) սույն դասի միներալները և նյութերն ընդունակ են փոխադրման ընթացքում հեշտ բռնկվել արտաքին բռնկման աղբյուրներից, ջրի կամ օդի խոնավության հետ համագործակցելիս, կամայական քիմիական ռեակցիաներից և տաքացումից.

2) դաս 4-ի բեռները բաժանվում են երեք ենթադասի`

ա. 4.1` դյուրավառ պինդ նյութեր,

բ. 4.2` ինքնաբռնկվող նյութեր,

գ. 4.3` նյութեր, որոնք ջրի հետ փոխազդեցության հետևանքով արտանետում են բռնկվող գազեր:

Յուրաքանչյուր ենթադասի համար սահմանված է իր վտանգի նշանը:

21. Ենթադաս 4.1. Դյուրավառ պինդ նյութերն են`

1) ենթադաս 4.1-ին պատկանում են`

ա. դյուրավառ պինդ նյութերը, որոնք ընդունակ են բռնկվել ցածր էներգիայով օժտված (կայծ, մոմի բոց, չմարված ծխախոտ և այլն) բռնկման աղբյուրի կարճաժամկետ (մինչև 30 վ) ազդեցությունից,

բ. ինքնաքայքայվող նյութերը, որոնք ընդունակ են էկզոթերմիկ քայքայման` առանց օդի ներթափանցման, և որոնց քայքայման ջերմաստիճանը չի գերազանցում 65oC,

գ. պինդ նյութերը և արտադրատեսակները, որոնք բռնկվում են շփումից.

2) դյուրավառ, պայթյունավտանգ պինդ նյութերը (դասակարգման ծածկագիր 4172) փոխադրման են ներկայացվում միայն հերմետիկ տարաներով,

3) կինոֆիլմերը, կինոժապավենները, ֆոտոժապավենները երկաթուղով փոխադրման համար փաթեթավորվում են հետևյալ կերպ` յուրաքանչյուր ժապավենի գլանափաթեթը տեղավորվում է սպիտակ մետաղից թիթեղյա տուփի մեջ, որը կիպ փակվում է կափարիչով: Տուփերը կիպ տեղավորվում են մետաղյա արկղի մեջ և ծածկվում կափարիչով: Արկղերը կապարակնքվում են բեռնառաքողի կողմից: Առաքմանը ներկայացվող հրդեհաանվտանգ (ացետատային և եռացետատային) ժապավենների և նեղ ժապավեններով կինոֆիլմերի առաքման դեպքում առաքողներն այդ նշում են բեռնագրում: Տարայի վրա պարզ գրվում է «կինոժապավեն» կամ «ֆոտոժապավեն», «Հրդեհաանվտանգ».

4) ցելուլոիդից պատրաստվածքները թույլատրվում է փոխադրել բազմաֆունկցիոնալ բեռնարկղերով: Անվտանգ լուցկին թույլատրվում է փոխադրել մանր առաքանիներով` միայն նրբտախտակյա արկղերով, փաթեթավորված տեսքով.

5) ծծումբը բազմաֆունկցիոնալ բեռնարկղերով և փակ վագոններով փոխադրվում է տրանսպորտային տարաներով.

6) դասակարգման 4113 ծածկագրով (բամբակը, բամբակե թելքը, ջութ թելքը, սանդերքված վուշը, չոր քրնենը, բամբակը, մազաքոլքը, խծուծը, սանդերքված կանեփաթելը, մղեղը, չորացված մամլած խոտը, մամլված ծղոտը) դյուրավառ նյութերը փոխադրվում են համաձայն կարգի:

22. Ենթադաս 4.2. Ինքնաբռնկվող նյութերն են`

1) ենթադաս 4.2-ին պատկանում են`

ա. հրակիր նյութերը (նյութեր, որոնք արագ բռնկվում են օդում),

բ. այլ նյութեր, որոնք ընդունակ են ինքնակամ, առանց միջնորդության տաքանալ ընդհուպ մինչև բռնկումը: Որոշ նյութերի բոցավառման ունակությունն աճում է խոնավացման, ինչպես նաև օդի խոնավության հետ փոխազդեցության հետևանքով.

2) կենդանաբուսական ծագումով նյութերը (դասակարգային ծածկագրեր 4212, 4213) փոխադրվում են միայն առանձին վագոններով և բեռնարկղերով: Առանց տարայի քուսպը փոխադրելիս վագոնները մինչ բեռնելը մաքրվում, լվացվում և չորացվում են: Բեռնառաքողները միջոցներ են ձեռնարկում բեռը խոնավացումից պահպանելու համար: Քուսպի ջերմաստիճանը բարձման ընթացքում չպետք է գերազանցի 30oC ջերմաստիճանը.

3) դեղին ֆոսֆորի առաքման դեպքում բեռնառաքողը փաթեթավորում է այն ստանդարտ մետաղական հերմետիկ տակառներում կամ բանկաներում նախապես լցված ջրով, կամ երթուղին 0oC-ից ցածր օդի ջերմաստիճան ունեցող շրջաններով անցնելու դեպքում օգտագործում է չսառչող կալցիումի քլորիդի լուծույթ: Ֆոսֆորով տակառները կապարակնքվում են: Բանկաները զոդվում և լրացուցիչ կիպ տեղադրվում են փայտե կափարիչներ ունեցող արկղերում: Ֆոսֆորով տակառները տեղաբաշխվում են վագոնում մեկ հարկաբաժնով և պարտադիր խցաններով վեր:

23. Ենթադաս 4.3. Ջրի հետ փոխազդեցության հետևանքով բռնկվող գազեր արտանետող նյութերն են`

1) սույն դասի նյութերի վտանգավորությունը կապված է օդի խոնավության, ջրային լուծույթների կամ ջրի հետ դրանց փոխազդեցության հետևանքով բռնկվող գազերի և ջերմություն արտանետելու ունակության հետ, որը որոշ դեպքերում բավական է գազի բռնկման համար.

2) կատալիզատորը և դրա օգտագործված դատարկ տարան փոխադրվում են միայն բեռնառաքողի մասնագիտացված իզոթերմիկ վագոններով: Ինչպես այդ բեռներով բեռնված, այնպես էլ դատարկ վագոնները, փոխադրվում են միայն բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ,

3) սիլանքլորիդները (դասակարգային ծածկագիր 4361), ինչպես նաև դրանց օգտագործված դատարկ տարան, փոխադրվում են միայն բեռնառաքողի (բեռնստացողի) սեփական վագոններով կամ նրանց կողմից վարձակալված վագոններով: Սույն բեռները փոխադրվում են ստանդարտ, հերմետիկ, կապարակնքված տակառներով: Տակառները տեղաբաշխվում են վագոններում մեկ հարկաբաժնով և պարտադիր խցաններով վեր:

24. Դաս 5. Թթվեցնող նյութերն ու օրգանական պերօքսիդներն են`

1) սույն դասի նյութերը արտանետում են թթվածին, որը պատճառ է դառնում այրվող նյութերի ինքնաբռնկմանը, նպաստում է նրանց այրմանը, ավելացնում է հրդեհի ինտենսիվությունը, այլ նյութերի հետ համատեղ կազմում է պայթյունավտանգ խառնուրդներ.

2) 5-րդ դասի բեռները բաժանված են երկու ենթադասի`

ա. 5.1` թթվեցնող նյութեր,

բ. 5.2` օրգանական պերօքսիդներ, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է իր վտանգի նշանը:

25. Ենթադաս 5.1. Թթվեցնող նյութերն են`

1) ենթադաս 5.1-ի նյութերի հիմնական վտանգը կայանում է նրանում, որ դրանք այրվող նյութերի հետ համատեղ կազմում են բռնկվող և պայթյունավտանգ խառնուրդներ: Հատկապես, երբ վերջիններս գտնվում են փուխր վիճակում (փայտի թեփ, հնոտի, ծղոտ, մետաղի փոշի, ծծումբ և այլն).

2) արգելվում է տարբեր մակնիշների ամոնիակային բորակի, ինչպես նաև ամոնիակային սելիտրայի և այլ վտանգավոր և անվտանգ բեռների համատեղ փոխադրումը.

3) ենթադաս 5.1-ի բեռների փոխադրման համար նախատեսված վագոնները մանրակրկիտ մաքրվում են փոխադրված բեռների մնացորդներից, փոշուց կամ լվացվում են, որպեսզի մաքրվեն հանքային կամ բուսական յուղերի հետքերից.

4) ամոնիումի պերքլորատը, անոզիտը, ինչպես նաև նրանց օգտագործված դատարկ տարան, թույլատրվում է փոխադրել միայն բեռնառաքողի (բեռնստացողի) կողմից վարձակալված կամ նրա սեփական մասնագիտացված վագոններով: Ջրածնի պերօքսիդի 60%-անոց լուծույթը թույլատրվում է փոխադրել բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված վագոններով: Ամոնիումի պերքլորատի, անոզիտի և ջրածնի պերօքսիդի 60%-անոց լուծույթի փոխադրումը կատարվում է միայն բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ.

5) բուտիլի երրորդային հիդրոպերօքսիդը, ինչպես նաև ճարպային թթուների պերօքսիդները յուղային լուծույթում թույլատրվում է փոխադրել միայն բեռնառաքողի (բեռնստացողի) սեփական փակ իզոթերմիկ վագոններով, ամառային ժամանակաշրջանում ջերմաստիճանի կարգավորմամբ, իսկ տարվա ցուրտ եղանակին նաև բեռնառաքողի (բեռնստացողի) կողմից վարձակալված վագոններով, երբ երթուղու ամբողջ երկարությամբ օդի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան կարգավորման ջերմաստիճանը: Սույն բեռների փոխադրումն իրականացվում է միայն բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների ուղեկցությամբ:

26. Ենթադաս 5.2. Օրգանական պերօքսիդներն են`

1) ենթադաս 5.2-ի նյութերը մեծամասամբ այրվող են, գործում են որպես թթվեցուցիչներ և, բացի դրանից, ունեն դյուրաբռնկման հատկություններ, ունակ են ինքնակամ պայթյունով քայքայվել` արտանետելով մեծ քանակությամբ ջերմություն, զգայուն են հարվածին և շփմանը: Պերօքսիդային միացությունները` հատկապես հեղուկի և մածուկի, աչքի մեջ ընկնելու դեպքում հանգեցնում են աչքերի ուժեղ անվերադարձ վնասմանը, իսկ մաշկի վրա առաջացնում են այրվածքներ.

2) ջերմաստիճանի կարգավորում պահանջող օրգանական պերօքսիդները (դասակարգային ծածկագրերը 5212, 5222) փաթեթավորվում են հատուկ կահավորված օդային փականներով տարաներում: Ենթադաս 5.2-ի այլ բեռներ փոխադրվում են հերմետիկ տարաներով.

3) աչքերի համար վտանգավոր օրգանական պերօքսիդների փաթեթավորման վրա ավելացվում է լրացուցիչ գրություն «Խուսափիր աչքերի այրվածքից».

4) արգելվում է օրգանական պերօքսիդների համատեղ փոխադրումը բոլոր վտանգավոր և անվտանգ բեռների հետ: Ջերմաստիճանի կարգավորում պահանջող օրգանական պերօքսիդները (դասակարգային ծածկագրեր` 5212, 5222) փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված իզոթերմիկ վագոններով: Ենթադաս 5.2-ի այլ բեռներ, ինչպես նաև դրանց օգտագործված դատարկ տարան, փոխադրվում են միայն բեռնառաքողի (բեռնստացողի) սեփական կամ նրանց կողմից վարձակալված վագոններով: Սույն բեռների համար օգտագործվող վագոնները բեռնառաքողը ներկում է մոխրագույն գույնով: Օրգանական պերօքսիդներով բարձված կամ դրանց դատարկված վագոնները փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ:

27. Դաս 6. Վտանգավոր քիմիական և վտանգավոր կենսաբանական նյութերն են`

1) սույն դասի նյութերը, մաշկի հետ հպումից կամ օդի միջոցով ներս թափանցելով, կարող են առաջացնել թունավորումներ և հիվանդություններ:

Դաս 6-րդի վտանգավոր նյութերը բաժանված են երկու ենթադասի`

ա. ենթադաս 6.1-ին պատկանում են վտանգավոր քիմիական նյութերը,

բ. 6.2-ին` վտանգավոր կենսաբանական նյութերը: Ենթադաս 6.2-ի նյութերը սույն կարգում չեն դիտարկվում:

28. Ենթադաս 6.1. Վտանգավոր քիմիական նյութերն են`

1) ենթադաս 6.1-ի բեռների վտանգավորությունը կայանում է նրանում, որ բեռի հետ անզգույշ վերաբերմունքը կարող է հանգեցնել թունավորումների, հիվանդությունների և նույնիսկ մարդկանց ու կենդանիների մահվան: Հատկապես արագ ցնդող հեղուկները (նրանց գոլորշիների ներշնչումը) առավել վտանգավոր են: Ենթադաս 6.1-ի բոլոր նյութերը կուլ տալու դեպքում վտանգավոր են, դրանցից շատերը մաշկի վրա ընկնելիս վնասակար ազդեցություն են գործում.

2) կուպրը և անտրացենը փոխադրվում են փայտյա տակառներով կամ արկղերով: Քարածխային և նավթային կուպրի փոխադրումն առանց տարայի թույլատրվում է միայն բաց վագոններով: Կուպրի բարձումը, բեռնաթափումը և պահպանումն առանց տարայի ընդհանուր օգտագործման տեղերում չի իրականացվում.

3) էթիլային հեղուկը, ացետոնցիանհիդրինը և մկնդեղի As (!!!) օքսիդն ուժեղ թույներ են: Դրանք հատկապես վտանգավոր են նրանով, որ դրանց թունավորող գործողությունն ի հայտ է գալիս ոչ անմիջապես և թունավորման սկզբնական շրջանում աննկատելի է տուժողի համար: Այդ բեռները և դրանց փոխադրման համար օգտագործված դատարկ տարաները թույլատրվում է փոխադրել միայն բեռնառաքողի (բեռնստացողի) սեփական կամ նրանց կողմից վարձակալված վագոններով: Բեռնառաքողները ներկում են վագոնները դեղին գույնով: Էթիլային հեղուկի համար օգտագործվող վագոնների դռան վրա, վտանգի նշանի տակ գրվում է «Վագոնը բեռնել միայն էթիլային հեղուկով»: Սույն բեռները փոխադրում են միայն ստանդարտ, հերմետիկ և կապարակնքված տակառներով: Էթիլային հեղուկի և ացետոնցիանհիդրինի տակառները տեղաբաշխվում են վագոնում մեկ հարկաբաժնով և պարտադիր խցաններով վեր: Էթիլային հեղուկը և մկնդեղի As (!!!) օքսիդը փոխադրվում են միայն բեռնառաքողի (բեռնստացողի) աշխատողների ուղեկցությամբ.

4) ամիդոլը, ակվանիտը, ցիանիդները, ինչպես նաև կապտաթթուն, ցինխոնինը, ստրիխնինը, սնդիկի երկքլորիդը, բնական կինոբարը և դրանց օգտագործված դատարկ տարան թույլատրվում է փոխադրել միայն բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված փակ վագոններում: Դրանցով բեռնված և դատարկ վագոնները փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ: Ամիդոլը փոխադրվում է բեռնառաքողի (բեռնստացողի) հերմետիկ տարաներում` ազոտային բարձի ներքո: Այդ նյութով տարողությունները թույլատրվում է փոխադրել հատուկ կահավորված սույն տարողությունների տեղաբաշխման և ամրացման համար հարթակային վագոններով.

5) էնիտը, պրոպիտը, ինչպես նաև դրանց օգտագործված դատարկ տարաները, փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) հատուկ կահավորված փակ վագոններով: Էնիտի և պրոպիտի փոխադրումը թույլատրվում է մասնագիտացված բեռնարկղերով (անոթներով): Բեռնված վագոնները, ինչպես նաև օգտագործված դատարկ տարան և մասնագիտացված բեռնարկղերը (տարաները), օգտագործված բեռի մնացորդների առկայության դեպքում փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) աշխատողների ուղեկցությամբ.

6) գյուղատնտեսության համար պեստիցիդները, ինչպես նաև դրանց օգտագործված դատարկ տարան, փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) սեփական կամ նրանց կողմից վարձակալված վագոններով: Բեռնառաքողի կողմից վագոնները ներկվում են դեղին գույնով: Դռների վրա, վտանգի նշանից վերև գրվում է «Պեստիցիդներ», իսկ վտանգի նշանի տակ գրվում է «Այլ բեռներով չբեռնել»:

29. Դաս 7. Ռադիոակտիվ նյութերն են (բացառությամբ տրոհվողներից)`

1) սույն կարգը տարածվում է այն ռադիոակտիվ նյութերի փոխադրման կանոնների վրա, որոնց տեսակարար ռադիոակտիվությունը գերազանցում է 0,002 միկրոկյուրի/գ և որոնց գումարային ռադիոակտիվությունը գերազանցում է թույլատրելին.

2) եթե գումարային ռադիոակտիվությունը պակաս է թույլատրելի արժեքներից, և տեսակարար ռադիոակտիվությունը փոքր է 0.002 միկրոկյուրի/գ-ից, ապա բեռի փոխադրումը կատարվում է անվտանգ բեռի փոխադրման կարգով: Այդ դեպքում բեռնառաքողը բեռը ներկայացնում է տարայով, որը բացառում է ռադիոակտիվ նյութերի արտահոսքը շրջապատող միջավայր: Ընդ որում, փաթեթավորման մակերևույթի վրա ճառագայթման հզորությունը չի գերազանցում 0,3 Մ բեռ/ժ-ն: Նման փաթեթավորման կափարիչի ներքին մակերևույթի վրա դրվում է ռադիոակտիվության վտանգի նշան.

3) ռադիոակտիվ նյութերի փոխադրման պայմանների որոշման, տարայի և պիտակավորման գործող միջպետական ստանդարտներին և սույն կարգին համապատասխանելիության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է բեռնառաքողը.

4) ռադիոակտիվ նյութերը փոխադրվում են տրանսպորտային փաթեթավորող լրակազմերով, որոնք ապահովում են անվտանգությունը և ճառագայթումից պաշտպանությունը փոխադրման ընթացքում: Տրանսպորտային լրակազմերն ապահովում են նաև ռադիոակտիվ նյութերի պահպանությունը և խոչընդոտում են դրանց արտահոսքը շրջապատող միջավայր: Տրանսպորտային փաթեթավորող լրակազմերը լինում են երկու տեսակի`

ա. Ա տիպի լրակազմն օժտված է մեխանիկական ամրությամբ, որը բացառում է ռադիոակտիվ նյութերի կորուստը և ցրումը, ինչպես նաև փոխադրման նորմալ պայմաններում ապահովում է գործունյա պաշտպանություն ճառագայթումից,

բ. Բ տիպի լրակազմն օժտված է ավելացված մեխանիկական ամրությամբ և ջերմադիմացկունությամբ, որը բացառում է ռադիոակտիվ նյութերի կորուստը և ցրումը, ինչպես նաև ապահովում է պաշտպանություն ճառագայթումից հնարավոր վթարների դեպքում, որոնք ուղեկցվում են ջերմաստիճանային ներգործությամբ.

5) ռադիոակտիվ նյութեր պարունակող փաթեթավորումի քաշը 5 կգ-ից ոչ պակաս է, և փաթեթավորման արտաքին տրամագիծը ոչ պակաս, քան 0,1 մ.

6) արգելվում է փոխադրել ռադիոակտիվ նյութեր ոչ սերիական գործարանային փաթեթավորումներով.

7) փաթեթավորող լրակազմի արտաքին մակերևույթն ունենում է պիտակավորում.

8) այլ վտանգներ պարունակող ռադիոակտիվ նյութերի փաթեթավորումներն օժտված են լրացուցիչ վտանգի նշաններով:

30. Դաս 8. Այրող և (կամ) քայքայիչ նյութերն են`

1) դաս 8-րդի նյութերի հիմնական վտանգավորությունը պայմանավորված է դրանց քայքայող ազդեցությամբ տարբեր նյութերի վրա և կենդանի հյուսվածքը վնասելու ունակությամբ: Այդ նյութերի փոշին և գոլորշիները, օրգանիզմ ներթափանցելով, կարող են թունավորման պատճառ հանդիսանալ: Դաս 8-ի մի շարք բեռներ օժտված են թթվեցնող հատկություններով, այսինքն կարող են հանգեցնել այրվող նյութերի բռնկմանը.

2) արգելվում է այրող նյութերը, որոնք ունակ են կազմել ինքնաբռնկվող խառնուրդներ (դասակարգային ծածկագրեր 8152, 8121, 8321), փաթեթավորել չոր խոտի, ծղոտի, փայտի տաշեղի և այն նյութերի կիրառմամբ, որոնք տոգորված չեն հակահրդեհային լուծույթով.

3) ամիլը, ամիլինը և մելանժը, ինչպես նաև դրանց օգտագործված դատարկ տարաները, թույլատրվում է փոխադրել միայն բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված վագոններով: Սույն բեռների ինչպես բեռնված, այնպես էլ դատարկ վագոններն ուղեկցվում են բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագետների բրիգադով: Տվյալ բեռները փոխադրվում են բեռնառաքողի (բեռնստացողի) մասնագիտացված տարաներով.

4) հերմետիկ փակված պողպատե բալոններում սնդիկը և դրա օգտագործված դատարկ տարաները փոխադրվում են մանր առաքանիներով բեռնառաքողի (բեռնստացողի) կողմից կապարակնքված մասնագիտացված արկղային տակդիրներով:

31. Դաս 9. Այլ վտանգավոր նյութերն են`

1) դաս 9-րդի վտանգավոր բեռները բաժանվում են երկու ենթադասի`

ա. ենթադաս 9.1-ին պատկանում են այն բեռները, որոնք չեն ընդգրկվել 1-8-րդ դասերում,

բ. ենթադաս 9.2-ին պատկանում են այն բեռները, որոնց վտանգավորության տեսակներն ի հայտ են գալիս միայն ջրային տրանսպորտով խուռնաբեռ փոխադրման դեպքում: Ենթադաս 9.2-ի բեռները սույն կարգում չեն դիտարկվում:

32. Ենթադաս 9.1. 1-8-րդ դասերին չպատկանող վտանգավոր բեռները`

1) ենթադաս 9.1-ի նյութերի վտանգավորությունը կայանում է դրանց` որոշ պայմաններում (չափից ավելի բարձր շրջապատող օդի ջերմաստիճանը, հրդեհի տարածքում բեռի հայտնվելը, բռնկման աղբյուրների երկարատև ներգործությունը) բռնկվելու ունակությամբ: Սույն նյութերը խոնավացման դեպքում կարող են ձեռք բերել քայքայիչ հատկություններ պողպատի, ալյումինի և այլ մետաղների նկատմամբ: Դրանք կարող են խոնավ մաշկի այրվածքների և բորբոքումների պատճառ հանդիսանալ, ինչպես նաև օրգանիզմի վրա վնասակար ներգործություն ունենալ դրանց նկատմամբ ոչ ճիշտ վերաբերվելու պատճառով (աշխատանք առանց անհատական պաշտպանիչ միջոցների, պահեստավորում համատեղ սննդամթերքի հետ): Դիտարկված նյութերը կրակի մեջ ընկնելիս կարող են արձակել թունավոր գազեր.

2) աերոզոլների անոթները (դասակարգման ծածկագիր 9113) կահավորվում են պաշտպանիչ թասակներով, որոնք պաշտպանում են փականները պատահական գործարկումից: Աերոզոլների ապակե անոթները հարվածներից պաշտպանելու նպատակով գործող միջպետական ստանդարտների և տեխնիկական պայմանների համաձայն լրացուցիչ փաթեթավորում են պատյաններում:

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԲՆՈՒՅԹԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

33. Համաձայն ֆիզիկաքիմիական հատկությունների և վտանգի տեսակի` վտանգավոր բեռները փոխադրելիս բաժանվում են ենթադասերի, որոնք ներկայացված են N 1 աղյուսակում:

Վտանգավոր բեռների բաժանումն ըստ դասերի և ենթադասերի

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|Դասը|Ենթադասը|           Ենթադասի անվանումը                          |

|____|________|_______________________________________________________|

|  1.|    1.1.|զանգվածային պայթյունի վտանգավորությամբ պայթավտանգ      |

|    |    1.2.|նյութեր զանգվածային չպայթող պայթավտանգ նյութեր         |

|    |    1.3.|հրդեհավտանգ զանգվածով չպայթող պայթավտանգ նյութեր       |

|    |    1.4.|զգալի վտանգ չներկայացնող պայթավտանգ նյութեր            |

|    |    1.5.|վերին աստիճանի անզգա պայթավտանգ նյութեր                |

|    |    1.6.|չափազանց ցածր զգայունությամբ պայթավտանգ նյութեր        |

|    |        |վերին աստիճանի անզգա պատրաստվածքներ                    |

|____|________|_______________________________________________________|

|  2.|    2.1.|չբռնկվող ոչ թունավոր գազեր                             |

|    |    2.2.|թունավոր գազեր                                         |

|    |    2.3.|բռնկվող (այրվող) գազեր                                 |

|    |    2.4.|թունավոր և  բռնկվող գազեր                              |

|____|________|_______________________________________________________|

|  3.|    3.1.|դյուրավառ հեղուկներ` փակված մամլասալում մինուս 18oC-ից |

|    |        |ցածր բռնկման ջերմաստիճանով                             |

|    |    3.2.|դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը        |

|    |        |փակված մամլասալում ոչ պակաս է մինուս 18oC-ից, բայց ոչ  |

|    |        |ավելի 23oC-ից                                          |

|    |    3.3.|դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակված |

|    |        |մամլասալում բարձր է 23oC-ից, բայց ոչ ավելի 61oC-ից     |

|____|________|_______________________________________________________|

|  4.|    4.1.|դյուրավառ պինդ նյութեր                                 |

|    |    4.2.|ինքնաբռնկվող նյութեր                                   |

|    |    4.3.|նյութեր, որոնք արտանետում են բռնկվող գազեր ջրի հետ     |

|    |        |համագործակցելիս                                        |

|____|________|_______________________________________________________|

|  5.|    5.1.|թթվեցնող նյութեր                                       |

|    |    5.2.|օրգանական պերօքսիդներ                                  |

|____|________|_______________________________________________________|

|  6.|    6.1.|վտանգավոր քիմիական նյութեր                             |

|    |    6.2.|վարակիչ նյութեր                                        |

|____|________|_______________________________________________________|

|  7.|    -   |ռադիոակտիվ նյութեր                                     |

|____|________|_______________________________________________________|

|  8.|    8.1.|այրիչ և  (կամ) կոռոզիոն նյութեր, որոնք ունեն թթվային   |

|    |        |հատկություններ                                         |

|    |    8.2.|այրիչ և  (կամ) կոռոզիոն նյութեր, որոնք ունեն ալկալիական|

|    |        |հատկություններ                                         |

|    |    8.3.|տարբեր այրիչ և  (կամ) կոռոզիոն                         |

|    |        |նյութեր                                                |

|____|________|_______________________________________________________|

|  9.|    9.1.|վտանգավոր բեռներ, որոնք չեն պատկանում 1-8-րդ դասերին   |

._____________________________________________________________________.

 

34. Վտանգավոր բեռների 1-ին դասին պատկանում են պայթավտանգ նյութերը և պատրաստվածքները, հրատեխնիկական նյութերը և պատրաստվածքները:

Դաս 1-ի վտանգավոր բեռները բաժանվում են 6 ենթադասերի:

Ենթադաս 1.1-ին պատկանում են պայթավտանգ և հրատեխնիկական նյութերը և պատրաստվածքները, որոնք ունակ են պայթել զանգվածով:

Ենթադաս 1.2-ին պատկանում են պայթավտանգ և հրատեխնիկական նյութերը և պատրաստվածքները, որոնք չեն պայթում զանգվածով, սակայն ունակ են պայթյունի դեպքում ցրվել և զգալի վնաս պատճառել շրջապատող առարկաներին:

Ենթադաս 1.3-ին պատկանում են պայթավտանգ և հրատեխնիկական նյութերը և պատրաստվածքները, որոնք այրման ընթացքում արձակում են մեծ քանակի ջերմություն կամ բռնկվում են մեկը մյուսի հետևից` պայթյունի կամ ցրման (ինչպես նաև երկուսը միասին) ոչ զգալի էֆեկտով:

Ենթադաս 1.4-ին պատկանում են պայթավտանգ և հրատեխնիկական այն նյութերը և պատրաստվածքները, որոնք ներկայացնում են ոչ զգալի վտանգ փոխադրման ընթացքում` միայն բռնկման կամ հրահրման դեպքում: Պայթյունի գործողությունը սահմանափակվում է փաթեթավորումով: Արտաքին հրահրման աղբյուրը չպետք է պատճառ դառնա փաթեթավորման պարունակության ակնթարթային պայթմանը:

Ենթադաս 1.5-ին պատկանում են զանգվածային պայթյունի վտանգով պայթավտանգ նյութեր, որոնք այնքան անզգայուն են, որ փոխադրման ընթացքում չպետք է կայանա դրանց հրահրումը, կամ այրումը չպետք է պատճառ դառնա դրանց ճայթմանը: Սույն ենթադասին պատկանում են նաև պատրաստվածքները, որոնք պարունակում են միայն շատ անզգայուն ճայթող նյութեր:

Ենթադաս 1.6-ին պատկանում են պատրաստվածքները, որոնք պարունակում են միայն բացառիկ անզգայուն ճայթիչ նյութեր: Սույն ենթադասում ընդգրկված են պատրաստվածքներ, որոնք պարունակում են ճայթմանը բացառիկ անզգայուն նյութեր և բնութագրվում են չնչին ճայթման կամ պայթյունի տարածման հավանականությամբ:

Յուրաքանչյուր ենթադասում պայթավտանգ նյութերը, կախված հատկություններից, նշանակումից և համատեղ փոխադրման հնարավորություններից, բաժանվում են համատեղելիության խմբերի, որոնք նշանակված են A-ից մինչև N տառերով, ինչպես նաև S տառով:

Դաս 1-ի վտանգավոր բեռների դասակարգման ծածկագիրը կազմված է դասի, ենթադասի և համատեղելիության խմբի համարներից:

Միևնույն վագոնում և նույն բեռնարկղում թույլատրվում են հետևյալ համատեղ փոխադրումները`

ա. միևնույն համատեղելիության խմբի և միևնույն ենթադասի համարով վտանգավոր բեռների փոխադրումը,

բ. միևնույն համատեղելիության խմբի, բայց տարբեր ենթադասերի վտանգավոր բեռների փոխադրումը (համաձայն փոխադրմանը ներկայացվող պահանջների, որոնք սահմանված են ենթադասի ավելի ցածր համար ունեցող բեռի համար, որտեղ 1.5 ենթադասի բեռները հավասարեցվում են 1.1 ենթադասի բեռներին),

գ. համատեղելիության C, D և E խմբերի բեռների փոխադրումը` համաձայն փոխադրմանը ներկայացվող պահանջների, որոնք սահմանված են ենթադասի ավելի ցածր համար ունեցող բեռի համար, որն ընդգրկված է E համատեղելիության խմբում (եթե տեղափոխվում է այդ խմբի բեռը) կամ C-ում,

դ. համատեղելիության S խմբի բեռների փոխադրումը համատեղ այլ համատեղելիության խմբերի բեռների հետ, բացի A և L խմբերի,

ե. համատեղելիության L խմբի բեռները չպետք է համատեղ փոխադրվեն այլ համատեղելիության խմբերի բեռների հետ: Առավել ևս, L խմբի բեռների համատեղ փոխադրումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դրանք պատկանում են միևնույն տեսակին,

զ. համատեղելիության N խմբի բեռները, որպես կանոն, չպետք է փոխադրվեն այլ համատեղելիության խմբերի բեռների հետ` բացառությամբ S խմբի բեռների,

է. սակայն, եթե նման բեռները փոխադրվում են համատեղ C, D և E համատեղելիության խմբերի բեռների հետ, ապա N խմբի բեռները դիտարկվում են որպես D խմբի բեռներ:

Համատեղելիության պայմաններում լրացումներ կատարելու առաջարկությունների ներկայացման դեպքում նշյալ պահանջները խստորեն պահպանվում են:

Պայթուցիկ նյութերի համատեղելիության խմբի որոշումը կատարվում է համաձայն N 2 աղյուսակի վտանգավոր բեռների (դաս 1) դասակարգման աղյուսակ:

 

Աղյուսակ N 2

._________________________________________________________________.

|Համատեղե-|Նյութի, պատրաստվածքի|Ենթադասերում դասակարգման ծածկագիրը|

|լիության |անվանումը           |__________________________________|

|խումբը   |                    | 1.1 | 1.2 | 1.3 | 1.4 | 1.5 | 1.6|

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    1    |       2            |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8 |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    A    |հարուցող պայթավտանգ | 1.1A|  -  |  -  |  -  |  -  | -  |

|         |նյութեր             |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    B    |հարուցող պայթավտանգ | 1.1B| 1.2B|  -  | 1.4B|  -  | -  |

|         |նյութեր և  2-ից ոչ  |     |     |     |     |     |    |

|         |պակաս ապահովիչ      |     |     |     |     |     |    |

|         |սարքավորումներ      |     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    C    |նետող պայթավտանգ    | 1.1C| 1.2C| 1.3C| 1.4C|  -  | -  |

|         |նյութեր կամ այլ     |     |     |     |     |     |    |

|         |դեֆլագրացող         |     |     |     |     |     |    |

|         |պայթավտանգ նյութեր, |     |     |     |     |     |    |

|         |ինչպես նաև  դրանք   |     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    D    |երկրորդային ճայթիչ  | 1.1D| 1.2D|  -  | 1.4D| 1.5D| -  |

|         |պայթավտանգ նյութեր, |     |     |     |     |     |    |

|         |ծխատու վառոդ, ճայթիչ|     |     |     |     |     |    |

|         |պայթավտանգ նյութեր  |     |     |     |     |     |    |

|         |պարունակող, սակայն  |     |     |     |     |     |    |

|         |առանց հարուցիչ      |     |     |     |     |     |    |

|         |միջոցների և  նետվող |     |     |     |     |     |    |

|         |լիցքերի             |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|         |հարուցող պայթավտանգ |     |     |     |     |     |    |

|         |նյութեր պարունակող  |     |     |     |     |     |    |

|         |և  երկու կամ ավելի  |     |     |     |     |     |    |

|         |անկախ ապահովող      |     |     |     |     |     |    |

|         |սարքավորումներով    |     |     |     |     |     |    |

|         |օժտված              |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    E    |երկրորդային ճայթիչ  | 1.1E| 1.2E|  -  | 1.4E|  -  | -  |

|         |պայթավտանգ նյութեր  |     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ առանց|     |     |     |     |     |    |

|         |հարուցիչ միջոցների, |     |     |     |     |     |    |

|         |բայց նետվող լիցքերով|     |     |     |     |     |    |

|         |(բացառությամբ       |     |     |     |     |     |    |

|         |հիպերգոլական        |     |     |     |     |     |    |

|         |դյուրավառ հեղուկ    |     |     |     |     |     |    |

|         |պարունակողների)     |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    F    |երկրորդային ճայթիչ  | 1.1F| 1.2F| 1.3F| 1.4F|  -  | -  |

|         |պայթավտանգ նյութեր, |     |     |     |     |     |    |

|         |ինչպես նաև  հարուցիչ|     |     |     |     |     |    |

|         |միջոցներ և  նետվող  |     |     |     |     |     |    |

|         |լիցքեր պարունակող   |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|         |(բացառությամբ       |     |     |     |     |     |    |

|         |հիպերգոլական,       |     |     |     |     |     |    |

|         |դյուրավառ հեղուկ կամ|     |     |     |     |     |    |

|         |դոնդող              |     |     |     |     |     |    |

|         |պարունակողներից) կամ|     |     |     |     |     |    |

|         |առանց նետվող լիցքերի|     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    G    |հրատեխնիկական       | 1.1G| 1.2G| 1.3G| 1.4G|  -  | -  |

|         |նյութեր կամ         |     |     |     |     |     |    |

|         |հրատեխնիկական       |     |     |     |     |     |    |

|         |նյութեր պարունակող  |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ,     |     |     |     |     |     |    |

|         |ինչպես լուսավորող,  |     |     |     |     |     |    |

|         |վառիչ, արտասվաբեր և |     |     |     |     |     |    |

|         |ծխաբեր, այնպես էլ   |     |     |     |     |     |    |

|         |պայթավտանգ նյութեր  |     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|         |(բացառությամբ       |     |     |     |     |     |    |

|         |ջրաակտիվացվող       |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներից կամ|     |     |     |     |     |    |

|         |սպիտակ ֆոսֆոր,      |     |     |     |     |     |    |

|         |ֆոսֆիդներ, պիրոֆոր  |     |     |     |     |     |    |

|         |նյութեր, դյուրավառ  |     |     |     |     |     |    |

|         |հեղուկներ կամ դոնդող|     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներից)   |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    H    |սպիտակ ֆոսֆոր և     |  -  | 1.2H| 1.3H|  -  |  -  | -  |

|         |պայթավտանգ նյութեր  |     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    J    |դյուրավառ հեղուկներ,| 1.1J| 1.2J| 1.3J|  -  |  -  | -  |

|         |դոնդող և  պայթավտանգ|     |     |     |     |     |    |

|         |նյութեր պարունակող  |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    K    |վտանգավոր քիմիական  |  -  | 1.2K| 1.3K|  -  |  -  | -  |

|         |և  պայթավտանգ       |     |     |     |     |     |    |

|         |նյութեր պարունակող  |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    L    |հատուկ              | 1.1L| 1.2L| 1.3L|  -  |  -  | -  |

|         |վտանգավորություն    |     |     |     |     |     |    |

|         |ունեցող պայթավտանգ  |     |     |     |     |     |    |

|         |նյութեր կամ         |     |     |     |     |     |    |

|         |պայթավտանգ նյութեր  |     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ      |     |     |     |     |     |    |

|         |(օրինակ,            |     |     |     |     |     |    |

|         |ջրաակտիվացվող կամ   |     |     |     |     |     |    |

|         |հիպերգոլիական       |     |     |     |     |     |    |

|         |հեղուկներ,          |     |     |     |     |     |    |

|         |ֆոսֆիդներ, կամ      |     |     |     |     |     |    |

|         |պիրոֆոր նյութեր     |     |     |     |     |     |    |

|         |պարունակող          |     |     |     |     |     |    |

|         |պատրաստվածքներ),    |     |     |     |     |     |    |

|         |որոնք պահանջում են  |     |     |     |     |     |    |

|         |յուրաքանչյուր տեսակի|     |     |     |     |     |    |

|         |մեկուսացում         |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    N    |պատրաստվածքներ,     |  -  |  -  |  -  |  -  |  -  |1.6N|

|         |որոնք պարունակում են|     |     |     |     |     |    |

|         |միայն բացառիկ       |     |     |     |     |     |    |

|         |անզգայուն ճայթիչ    |     |     |     |     |     |    |

|         |նյութեր             |     |     |     |     |     |    |

|_________|____________________|_____|_____|_____|_____|_____|____|

|    S    |նյութեր կամ         |  -  |  -  |  -  | 1.4S|  -  | -  |

|         |պատրաստվածքներ,     |     |     |     |     |     |    |

|         |փաթեթավորված կամ    |     |     |     |     |     |    |

|         |նախագծված այնպես, որ|     |     |     |     |     |    |

|         |պատահական գործարկման|     |     |     |     |     |    |

|         |դեպքում ցանկացած    |     |     |     |     |     |    |

|         |վտանգ սահմանափակվում|     |     |     |     |     |    |

|         |է փաթեթավորումով,   |     |     |     |     |     |    |

|         |իսկ տարայի կրակով   |     |     |     |     |     |    |

|         |վնասման դեպքում     |     |     |     |     |     |    |

|         |պայթյունի կամ ցրման |     |     |     |     |     |    |

|         |գործողությունը      |     |     |     |     |     |    |

|         |սահմանափակ է, բայց  |     |     |     |     |     |    |

|         |չի խոչընդոտում      |     |     |     |     |     |    |

|         |վթարային            |     |     |     |     |     |    |

|         |միջոցառումների      |     |     |     |     |     |    |

|         |անցկացմանը կամ կրակի|     |     |     |     |     |    |

|         |մարմանը փաթեթավորման|     |     |     |     |     |    |

|         |անմիջական           |     |     |     |     |     |    |

|         |մոտակայքում         |     |     |     |     |     |    |

._________________________________________________________________.

 

35. Դաս 2-ին պատկանում են սեղմված, հեղուկացված և ճնշման տակ լուծված գազերը, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին`

1) գոլորշիների բացարձակ ճնշումը 50oC ջերմաստիճանի դեպքում 300 կՊա-ից պակաս չէ.

2) կրիտիկական ջերմաստիճանը 50oC-ից ցածր է:

Ըստ ֆիզիկական հատկությունների և ագրեգատային վիճակի, գազերը բաժանվում են հետևյալ խմբերի`

1) 1` սեղմված, որոնց կրիտիկական ջերմաստիճանը -10oC-ից ցածր է.

2) 2` հեղուկացված, որոնց կրիտիկական ջերմաստիճանը պակաս չէ -10oC-ից, բայց ցածր է 70oC-ից.

3) 3` հեղուկացված, որոնց կրիտիկական ջերմաստիճանը պակաս չէ 70oC-ից.

4) 4` լուծված ճնշման տակ.

5) 5` հեղուկացված սառեցված, փոխադրվում են մթնոլորտայինին մոտ ճնշման տակ.

6) 6` նյութեր աերոզոլային փաթեթավորումով, որի տարողությունը 1000 սմ3 -ից պակաս, չէ, և որոնք գտնվում են ոչ ավելի, քան 1ՄՊա ճնշման տակ:

36. Դաս 3-ին պատկանում են դյուրավառ հեղուկները, որոնց բռնկման ջերմաստիճանը փակված մամլասալում (անոթում) չի գերազանցում 61oC:

Ենթադաս 3.1-ին պատկանում են դյուրավառ հեղուկները, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ մամլասալում մինուս 18oC-ից ցածր է:

Ենթադաս 3.2-ին պատկանում են դյուրավառ հեղուկները, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ մամլասալում ցածր չէ մինուս 18oC-ից, բայց ցածր է 23oC-ից:

Ենթադաս 3.3-ին պատկանում են դյուրավառ հեղուկները, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ մամլասալում 23oC-ից բարձր է, սակայն ավելի չէ 61oC-ից:

37. Դաս 4-ին պատկանում են դյուրավառ պինդ նյութերը, ինքնաբռնկվող նյութերը և նյութերը, որոնք ջրի հետ համագործակցելիս արտանետում են բռնկվող գազեր:

Ենթադաս 4.1-ին պատկանում են դյուրավառ պինդ նյութերը, որոնք ունակ են բռնկվելու ցածր էներգիայով օժտված բռնկման աղբյուրի (լուցկու բոց, կայծ, չմարած ծխախոտ) հետ կարճաժամկետ (30 վ) համագործակցելու դեպքում:

Ինքնաբռնկվող նյութերը, որոնք առանց օդի մուտքի հակված են էկզոթերմիկ քայքայմանը (ալիֆտային ազոմիավորումները, արոմատիկ սուլֆոհիդրազիդները, N-նիտրոմիավորումները, երկազոաղերը և այլն, որոնց քայքայման ջերմաստիճանը չի գերազանցում 65oC):

Պինդ նյութերը և պատրաստվածքները, որոնք բռնկվում են շփումից, խոնավացված պայթավտանգ նյութերը (սպիրտով, ջրով կամ ֆլեգմատիզատորով), որոնց այդ վիճակում գտնվելու վտանգի հիմնական տեսակը բռնկման աղբյուրից բռնկվելու հնարավորությունն է:

Ենթադաս 4.2.-ին պատկանում են հրակիր նյութերը (նյութեր, որոնք հեշտ բռնկվում են օդային միջավայրում) և այլ նյութեր, որոնք ունակ են ինքնուրույն տաքանալու մինչև ինքնաբռնկվելը:

Ենթադաս 4.3.-ին պատկանում են այն նյութերը, որոնք 20+5oC ջերմաստիճանի տիրույթում ջրի հետ համագործելիս արտանետում են վտանգավոր քանակներով (ոչ պակաս 1 դմ3 /կգ ժ-ից) ինքնաբռնկվող կամ բռնկվող գազեր:

38. Դաս 5-ին պատկանում են թթվեցնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, այսինքն նյութեր, որոնք արտանետում են թթվածին, որը պատճառ է դառնում այրվող նյութերի ինքնաբռնկմանը կամ այլ նյութերի հետ կազմում է պայթավտանգ խառնուրդներ:

Ենթադաս 5.1-ին պատկանում են այն թթվեցնող նյութերը, որոնք նպաստում են այրմանը, պատճառ են դառնում և (կամ) նպաստում են այլ նյութերի բռնկմանը, որոնց քայքայման ջերմաստիճանը չի գերազանցում 65oC-ը:

Ենթադաս 5.2-ին պատկանում են օրգանական պերօքսիդները, այսինքն նյութերը, որոնք պարունակում են R-O-O-R ֆունկցիոնալ խումբ: Օրգանական պերօքսիդները թերմաանկայուն նյութեր են, որոնք զգայուն են հարվածի և շփման նկատմամբ:

39. Դաս 6-ին պատկանում են վտանգավոր քիմիական և վտանգավոր կենսաբանական նյութերը:

Ենթադաս 6.1-ին պատկանում են վտանգավոր քիմիական նյութերը, որոնք պատճառ են դառնում թունավորումների:

Ենթադաս 6.2-ին պատկանում են նյութերը, որոնք պարունակում են մարդկանց և կենդանիների համար հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմներ:

40. Դաս 8-ին պատկանում են այն քայքայիչ նյութերը կամ դրանց ջրային լուծույթները, որոնց հետ մարդկանց անմիջական շփումը հանգեցնում է մաշկի նեկրոզի և (կամ) կոռոզիոն նյութեր և դրանց ջրային լուծույթները, որոնք ունակ են քայքայելու պողպատե (Ստ 3) կամ ալյումինե (Ա6) մակերևույթը ոչ պակաս արագությամբ, քան 6,25 մմ մեկ տարում 55oC ջերմաստիճանի դեպքում:

Ենթադաս 8.1-ին պատկանում են քայքայիչ և (կամ) կոռոզիոն նյութերը, որոնք օժտված են թթվային հատկություններով:

Ենթադաս 8.2-ին պատկանում են այրող և (կամ) կոռոզիոն նյութերը, որոնք օժտված են ալկալիական հատկություններով:

Ենթադաս 8.3-ին պատկանում են այրող և (կամ) կոռոզիոն նյութերը, որոնք ընդգրկված չեն 8.1-ին և 8.2-րդ ենթադասերում, սակայն օժտված են այրող և (կամ) կոռոզիոն հատկություններով:

41. Դաս 9-ին պատկանում են վտանգավոր բեռները, որոնք ընդգրկված չեն 1-8-րդ դասերում:

Ենթադաս 9.1-ին պատկանում են այն նյութերը և պատրաստվածքները, որոնք համապատասխանում են վտանգի հետևյալ չափորոշիչներից գոնե մեկին:

9.1.1-ին կարգին պատկանում են բռնկվող, վտանգավոր քիմիական, այրող և (կամ) կոռոզիոն նյութերը` աերոզոլային փաթեթավորումով, որոնց ծավալը գտնվում է 50-1000 սմ3 տիրույթում, բացառություն են կազմում այն նյութերը, որոնց համար պահպանվում են հետևյալ պայմանները`

1) բացակայում է բռնկվող գազը.

2) ավելցուկային ճնշումն ավելի չէ 850 կՊա-ից ջերմաստիճանի 55oC դեպքում.

3) դյուրավառ հեղուկի զանգվածային չափաբաժինը պակաս է 10% -ից.

4) վտանգավոր քիմիական նյութերի զանգվածային չափաբաժինը պակաս է 1% -ից.

5) այրիչ նյութի զանգվածային չափաբաժինը պակաս է 0,2% -ից:

9.1.2-րդ կարգին պատկանում են հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը 61oC-ից բարձր է, սակայն ցածր է 90oC-ից:

9.1.3-րդ կարգին պատկանում են պինդ նյութեր, որոնք բռնկվում են գազայրոցի գործողությունից (ոչ պակաս 30 վրկ, բայց ոչ ավելի 120 վրկ) ժամանակահատվածում:

Նյութեր, որոնք հատուկ փորձարկումների պայմաններում 24 ժ-ից ոչ ավելի ժամանակահատվածում շրջապատող միջավայրի 140oC դեպքում ունակ են ինքնատաքացման ոչ պակաս, քան 150oC-ը, բայց ոչ ավելի 200oC-ից: Նյութեր, որոնք ջրի հետ համագործակցելիս արտանետում են բռնկվող գազեր 0.5~1 դմ3/կգ ժ ինտենսիվության տիրույթում:

9.1.4-րդ կարգին պատկանում են այն նյութերը, որոնց քայքայումը, որն սկսել է որոշակի տեղում, տարածվում է ամբողջ զանգվածով:

9.1.5-րդ կարգին պատկանում են վտանգավոր քիմիական նյութեր, որոնք ընդունակ են առաջացնել թունավորում շնչառության ժամանակ (գոլորշի և փոշի) և (կամ) մաշկի հետ շփման դեպքում:

9.1.6-րդ կարգին պատկանում են այրիչ և կոռոզիոն նյութեր:

42. Յուրաքանչյուր դասին պատկանող նյութի փաթեթավորման խմբի և վտանգավորության աստիճանը որոշվում է չափորոշիչներին համապատասխան:

43. Լրացուցիչ, վտանգավոր բեռները բաժանվում են կարգերի, համատեղելիության խմբերի և ըստ դասակարգման ծածկագրերի, որոնք ներկայացված են N 13 աղյուսակում: Սյունակում թվերի բացակայությունը չի նշանակում, որ տվյալ վտանգավոր բեռին դասակարգային ծածկագիր շնորհելն անհնար է:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2009
N 892-Ն
Որոշում