Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ...

 

 

041.0211.300310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2010 թվականի N 211-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 995-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցի 1-ին կետը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 370 որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2010 թվականի մարտի 30-ի

N 211-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում խորհրդատվական մարմին է, որը քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման ու բնագավառին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:

2. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացմանն աջակցելն է:

4. Խորհրդի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

2) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով առաջարկությունների մշակումը.

3) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական կարգավորման բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

4) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման ծավալների և ձևերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

5) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

6) ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:

5. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` խորհուրդը`

1) աջակցում է Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրով (այսուհետ` գործողությունների ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանը, որոշակի պարբերականությամբ վերանայում դրանք և ըստ անհրաժեշտության առաջարկություններ է ներկայացնում` դրանք վերանայելու նպատակով.

2) քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման միջոցների հարցը` տարեկան կտրվածքով.

3) հաստատում է խորհրդի աշխատանքների կազմակերպման նպատակով ձևավորվող քարտուղարության աշխատանքային պլանները.

4) հաստատում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ձևավորվող աշխատանքային խմբերի (այսուհետ` աշխատանքային խմբեր) գործունեության սկզբունքները, սահմանում խնդիրները, հսկում դրանց աշխատանքը.

5) ներկայացնում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների գնահատման չափանիշների վերաբերյալ առաջարկություններ, նախապես քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների մասին պատասխանատու մարմինների հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

6) քննարկում է ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի վիճակի վերաբերյալ վերլուծությունները և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

7) քննարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

8) կազմակերպում է միջգերատեսչական գիտական համաժողովներ, խորհրդակցություններ և սեմինարներ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ.

9) աջակցում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ.

10) տարեկան մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

7. Խորհրդի կազմում ընդգրկվում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառին առնչվող պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը (համաձայնությամբ): Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով:

8. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը, աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է քարտուղարության պետը: Խորհրդի քարտուղարության գործունեության արդյունավետ և օպերատիվ, ինչպես նաև հնարավորինս գործնական իրականացման նպատակով նրա գործառույթները վերապահվում են «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությանը: Քարտուղարության պետի գործառույթները վերապահվում են կազմակերպության գործադիր տնօրենին` կազմակերպության հետ կնքված ծառայությունների անհատույց մատուցման պայմանագրի հիման վրա: Կազմակերպության հետ ծառայությունների անհատույց մատուցման պայմանագիր կնքող խորհրդի լիազոր անձը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարն է, որն իրականացնում է խորհրդի քարտուղարության աշխատանքների նկատմամբ հսկողություն և գործունեության ընդհանուր համակարգում:

9. Խորհրդի քարտուղարությունը`

1) կազմում է խորհրդի աշխատանքային պլանը.

2) արձանագրում է խորհրդի նիստերը.

3) խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ դրա մասին գրավոր ծանուցում է խորհրդի անդամներին` ծանուցման մեջ նշելով նիստի անցկացման վայրը, օրը, ժամը, նիստի օրակարգը.

4) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքը և ապահովում նրանց կանոնավոր հանդիպումները (ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում` մեկ անգամ).

5) իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:

10. Խորհրդի քարտուղարության պետը`

1) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ներկայացնում է խորհուրդը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում.

2) խորհրդի կամ խորհրդի նախագահի լիազորությամբ իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:

11. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին: Նիստերը գումարվում են պարբերաբար` բայց առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև արտահերթ` խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ` խորհրդի նախագահի կողմից, պահանջը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հարցման կարգով` էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Պետական և տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները խորհրդի քարտուղարությանը տրամադրում են համապատասխան փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև խորհրդի քարտուղարության գործառույթների պատշաճ իրականացման համար` այլ օժանդակություն:

14. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի որոշման հետ, գրավոր ներկայացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և նշվում նիստի արձանագրության մեջ:

15. Խորհրդի նիստերը սահմանված կարգով արձանագրվում են: Արձանագրությունը, որն ստորագրում է խորհրդի նախագահը, կազմվում է նիստի ավարտից հետո 5 օրվա ընթացքում` երկու օրինակից:

16. Խորհրդի նիստերին ներկայացվող նյութերի նախապատրաստման, խորհրդի անդամներին ներկայացնելու, նիստի արձանագրությունների կազմման, խորհրդի որոշումների համարակալման գործառույթներն իրականացնում է խորհրդի քարտուղարը:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

17. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը նախագահում է նիստը.

2) իրականացնում է վերահսկողություն ընդունված որոշումների կատարման նկատմամբ և պատասխանատու է խորհրդի խնդիրների իրականացման համար.

3) խորհրդի անդամների միջև բաշխում է պարտականությունները և տալիս խորհրդի աշխատանքների հետ կապված հանձնարարականներ.

4) որոշում է խորհրդի նիստերի անցկացման ժամանակը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

18. Խորհրդի անդամները`

1) մասնակցում են խորհրդի նիստերին և աշխատանքային խմբերի ու խորհրդի աշխատանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներին.

2) հարցեր են ներկայացնում խորհրդի քննարկմանը.

3) ներկայացնում են առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) իրենց մասնագիտության շրջանակներում` քննարկվող հարցերի վերաբերյալ տալիս են բանավոր կամ գրավոր եզրակացություն:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

19. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2010 թվականի մարտի 30-ի

N 211-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ մշակույթի նախարար

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության պետ

ՀՀ Նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության պետ (համաձայնությամբ)

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 21.03.11 թիվ 207-Ա, 10.02.12 թիվ 98-Ա 05.04.17 թիվ 332-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.03.2010
N 211-Ա
Որոշում