Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԱՄՍՏԵՐԴԱՄ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0226.070410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2010 թվականի N 226-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2010 թվականի ապրիլի 2-3-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և 2010 թվականի ապրիլի 3-5-ը` Ամստերդամ (Նիդերլանդների Թագավորություն)` որպես պատվավոր հյուր «Այո Ամստերդամ» հայ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված Եվրո-հայկական խաղերին հանդիսավոր միջոցառումներին ներկա գտնվելու համար:

2. Հ. Հակոբյանի` Բրյուսել և Ամստերդամ գործուղման ճանապարհածախսը և Բրյուսելում կեցության հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի` Ամստերդամում գտնվելու հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի Բրյուսել և Ամստերդամ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել և Ամստերդամ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.04.2010
N 226-Ա
Որոշում