Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

040.0305.300310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2010 թվականի N 305-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԳԼՈՒԽ V.
ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՆԵՐԴՆՈՒՄ

 

.________________________________________________________________.

|          Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը           |

|________________________________________________________________|

|      Բաժին     |      Խումբ     |      Դաս       |   Ծրագիր    |

|________________|________________|________________|_____________|

|       01       |        06      |       01       |     11      |

|________________|________________|________________|_____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ       |Ընդհանուր       |Ընդհանուր       |             |

|ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ|բնույթի հանրային|բնույթի հանրային|             |

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |ծառայություններ |ծառայություններ |             |

|                |(այլ դասերին    |(այլ դասերին    |             |

|                |չպատկանող)      |չպատկանող)      |             |

.________________________________________________________________.

 

ԵՐԿՐԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

I. Ծրագրի իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի իրականացման ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգը հաստատելու մասին» N 197-Ն որոշմամբ հաստատված` երկրատեղեկատվական համակարգի ստեղծման և վարման հայեցակարգի պահանջները:

2005-2008 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի (Աշտարակ, Ծաղկաձոր, Բյուրեղավան քաղաքների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր-Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջանների) բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնց հիմնական նպատակն աշխարհագրական անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն էր:

2010 թվականի ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Արդյունավետ պետական կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն` վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

 

II. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ծրագրով իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքներ, որոնք ներառում են թվային քարտեզագրական հիմքի ստեղծումը և անհրաժեշտ տվյալների հավաքագրումը` տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի հիման վրա:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի 1:2000 մասշտաբի քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով իրականացվելու են հետևյալ միջոցառումները.

1. համայնքի և դրա հեռանկարային զարգացման նպատակով նախատեսված տարածքների համար ստեղծվելու են 1:2000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային համադրված հատակագծերը, որոնց համար հիմք են հանդիսանալու 1998-2004 թվականների ընթացքում Կոմիտեի կողմից ստեղծված` 1:500 և 1:2000 մասշտաբի թվային կադաստրային քարտեզները` դրանց հիմքի վրա իրականացվելու են բնակավայրերի 1:2000 մասշտաբի հատակագծերի թարմացման, ռելիեֆի տեղագրական տարրերի ստեղծման, տեղագրական հանույթների կազմման ու թվայնացման աշխատանքներ,

2. համայնքի ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում և համաձայնեցում շահագործող կազմակերպությունների հետ:

3. բազային երկրատեղեկատվական համակարգի համար անհրաժեշտ թեմատիկ շերտերի ստեղծման աշխատանքներ:

4. բազային երկրատեղեկատվական համակարգի բոլոր տարրերի տեքստային տվյալների մուտքագրման աշխատանքներ:

 

III. Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պետք է պարունակի գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1. վարչատարածքային սահմանները,

2. աշխարհագրական անվանումները,

3. անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք-շինությունները, գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագիրը,

4. ջրագրությունը,

5. ռելիեֆը,

6. գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

1) երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության).

2) գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա).

3) հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա).

4) բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա).

5) կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

Ստեղծվելիք բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

 

IV. Ծրագրի բյուջեն

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման` 2010 թվականին նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվը, ըստ ծավալների, ներկայացված է N 1 Աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|հ/հ|      Աշխատանքի անվանումը        |Չափման |Միավորի|Ծավալը|Արժեքը  |

|   |                                 |միավորը|արժեքը |      |(հազար  |

|   |                                 |       |(դրամ) |      |դրամ)   |

|   |_________________________________|_______|_______|______|________|

|1  |1:500 մասշտաբի կադաստրային       |հա     |   4434|  4099| 18175.0|

|   |հատակագծերի և  1:2000 մասշտաբի   |       |       |      |        |

|   |տեղագրական հատակագծերի համադրման |       |       |      |        |

|   |արդյունքում հայտնաբերված         |       |       |      |        |

|   |անճշտությունների հանութագրում և  |       |       |      |        |

|   |թարմացում                        |       |       |      |        |

|___|_________________________________|_______|_______|______|________|

|2  |1:2000 մասշտաբի ստորգետնյա       |հա     |   6239|  2788| 17394.3|

|   |մայրուղային հաղորդակցուղիների    |       |       |      |        |

|   |հանութագրում                     |       |       |      |        |

|   |1. խիտ կառուցապատված տարածք`     |       |       |      |        |

|   |_________________________________|_______|_______|______|________|

|   |2. նոսր կառուցապատված տարածք`    |հա     |   3119|  1311|  4089.0|

|___|_________________________________|_______|_______|______|________|

|3  |1:500 մասշտաբի կադաստրային և     |հա x   |       |4099 x|        |

|   |1:2000 մասշտաբի տեղագրական       |շերտ   |       |16    |        |

|   |հատակագծերի հիմքի վրա բազային    |       |       |______|        |

|   |երկրատեղեկատվական համակարգի համար|       |  150.7|65584 |  9883.5|

|   |անհրաժեշտ շերտերի ստեղծում,      |       |       |      |        |

|   |դասակարգում և  թերթերի համակցում |       |       |      |        |

|___|_________________________________|_______|_______|______|________|

|4  |1:500 մասշտաբի կադաստրային       |հա     |   1151|  4099|  4717.9|

|   |հատակագծերի և  1:2000 մասշտաբի   |       |       |      |        |

|   |տեղագրական հատակագծերի համադրման |       |       |      |        |

|   |արդյունքում հայտնաբերված         |       |       |      |        |

|   |անճշտությունների թվայնացում`     |       |       |      |        |

|   |հանութագրման նյութերի հիման վրա  |       |       |      |        |

|___|_________________________________|_______|_______|______|________|

|5  |Բազային երկրատեղեկատվական        |տարր   |     96|213052| 20453.0|

|   |համակարգի ստեղծման համար         |       |       |      |        |

|   |անհրաժեշտ տվյալների հավաքագրում  |       |       |      |        |

|   |և  ներմուծում տվյալների բազա     |       |       |      |        |

|_____________________________________|_______|_______|______|________|

|Ընդամենը                             |       |       |      | 74712.7|

._____________________________________________________________________.

 

Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ժամանակացույցը` ըստ եռամսյակների, ներկայացված է N 2 Աղյուսակում:

 

Ժամանակացույց

 

2010 թվականին բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման

աշխատանքները ըստ եռամսյակների

 

(հազար դրամ)

._________________________________________________________________________.

|Հ/հ|  Աշխատանքի անվանումը|Չափման |Ծավալը|Միա-  |Ընդամենը |Առաջին եռամսյակ|

|   |                     |միավորը|      |վորի  |         |_______________|

|   |                     |       |      |արժեքը|         |Ծավալ |Գումար  |

|   |                     |       |      |(դրամ)|         |      |        |

|___|_____________________|_______|______|______|_________|______|________|

|1  |1:500 մասշտաբի       |հա     |  4099|  4434|  18175.0|   530|  2350.0|

|   |կադաստրային          |       |      |      |         |      |        |

|   |հատակագծերի և  1:2000|       |      |      |         |      |        |

|   |մասշտաբի տեղագրական  |       |      |      |         |      |        |

|   |հատակագծերի համադրման|       |      |      |         |      |        |

|   |արդյունքում          |       |      |      |         |      |        |

|   |հայտնաբերված         |       |      |      |         |      |        |

|   |անճշտությունների     |       |      |      |         |      |        |

|   |հանութագրում և       |       |      |      |         |      |        |

|   |թարմացում            |       |      |      |         |      |        |

|___|_____________________|_______|______|______|_________|______|________|

|2  |1:2000 մասշտաբի      |հա     |  2788|  6239|  17394.3|   400|  2495.6|

|   |ստորգետնյա           |       |      |      |         |      |        |

|   |մայրուղային          |       |      |      |         |      |        |

|   |հաղորդակցուղիների    |       |      |      |         |      |        |

|   |հանութագրում         |       |      |      |         |      |        |

|   |ք. Երևան             |       |      |      |         |      |        |

|   |(Շենգավիթ-4099 հա)   |       |      |      |         |      |        |

|   |_____________________|       |      |      |         |      |        |

|   |1. խիտ կառուցապատված |       |      |      |         |      |        |

|   |տարածք`              |       |      |      |         |      |        |

|   |_____________________|_______|______|______|_________|______|________|

|   |1. նոսր կառուցապատված|հա     |  1311|  3119|   4089.0|   150|   467.9|

|   |տարածք`              |       |      |      |         |      |        |

|___|_____________________|_______|______|______|_________|______|________|

|3  |1:500 մասշտաբի       |հա     |  4099|  1151|   4717.9|   500|   575.5|

|   |կադաստրային          |       |      |      |         |      |        |

|   |հատակագծերի և  1:2000|       |      |      |         |      |        |

|   |մասշտաբի տեղագրական  |       |      |      |         |      |        |

|   |հատակագծերի համադրման|       |      |      |         |      |        |

|   |արդյունքում          |       |      |      |         |      |        |

|   |հայտնաբերված         |       |      |      |         |      |        |

|   |անճշտությունների     |       |      |      |         |      |        |

|   |թվայնացում`          |       |      |      |         |      |        |

|   |հանութագրման նյութերի|       |      |      |         |      |        |

|   |հիման վրա            |       |      |      |         |      |        |

|___|_____________________|_______|______|______|_________|______|________|

|4  |1:500 մասշտաբի       |հա x   |4099 x| 150.7|   9883.5|  8000|  1205.6|

|   |կադաստրային և  1:2000|շերտ   |16    |      |         |      |        |

|   |մասշտաբի տեղագրական  |       |65584 |      |         |      |        |

|   |հատակագծերի հիմքի վրա|       |      |      |         |      |        |

|   |բազային              |       |      |      |         |      |        |

|   |երկրատեղեկատվական    |       |      |      |         |      |        |

|   |համակարգի համար      |       |      |      |         |      |        |

|   |անհրաժեշտ շերտերի    |       |      |      |         |      |        |

|   |ստեղծում, դասակարգում|       |      |      |         |      |        |

|   |և  թերթերի համակցում |       |      |      |         |      |        |

|___|_____________________|_______|______|______|_________|______|________|

|5  |Բազային              |տարր   |213052|    96|  20453.0|      |  3727.0|

|   |երկրատեղեկատվական    |       |      |      |         |      |        |

|   |համակարգի ստեղծման   |       |      |      |         |      |        |

|   |համար անհրաժեշտ      |       |      |      |         |      |        |

|   |տվյալների հավաքագրում|       |      |      |         |      |        |

|   |և  ներմուծում        |       |      |      |         |      |        |

|   |տվյալների բազա       |       |      |      |         |      |        |

|_________________________|_______|______|______|_________|______|________|

|Ընդամենը                 |       |      |      |  74712.7|      | 10821.6|

.__________________________________________________________________________

._________________________________________________________________________.

|Հ/հ|  Աշխատանքի անվանումը|Երկրորդ        |Երրորդ         |Չորրորդ        |

|   |                     |եռամսյակ       |եռամսյակ       |եռամսյակ       |

|   |                     |_______________|_______________|_______________|

|   |                     |Ծավալ |Գումար  |Ծավալ |Գումար  |Ծավալ |Գումար  |

|___|_____________________|______|________|______|________|______|________|

|1  |1:500 մասշտաբի       |  1110|  4921.7|  1300|  5764.2|  1159|  5139.0|

|   |կադաստրային          |      |        |      |        |      |        |

|   |հատակագծերի և  1:2000|      |        |      |        |      |        |

|   |մասշտաբի տեղագրական  |      |        |      |        |      |        |

|   |հատակագծերի համադրման|      |        |      |        |      |        |

|   |արդյունքում          |      |        |      |        |      |        |

|   |հայտնաբերված         |      |        |      |        |      |        |

|   |անճշտությունների     |      |        |      |        |      |        |

|   |հանութագրում և       |      |        |      |        |      |        |

|   |թարմացում            |      |        |      |        |      |        |

|___|_____________________|______|________|______|________|______|________|

|2  |1:2000 մասշտաբի      |   715|  4460.9|   900|  5615.1|   773|  4822.8|

|   |ստորգետնյա           |      |        |      |        |      |        |

|   |մայրուղային          |      |        |      |        |      |        |

|   |հաղորդակցուղիների    |      |        |      |        |      |        |

|   |հանութագրում         |      |        |      |        |      |        |

|___|_____________________|      |        |      |        |      |        |

|   |1. խիտ կառուցապատված |      |        |      |        |      |        |

|   |տարածք`              |      |        |      |        |      |        |

|   |_____________________|______|________|______|________|______|________|

|   |1. նոսր կառուցապատված|   375|  1169.6|   400|  1247.6|   386|  1203.9|

|   |տարածք`              |      |        |      |        |      |        |

|___|_____________________|______|________|______|________|______|________|

|3  |1:500 մասշտաբի       |  1110|  1277.6|  1300|  1496.3|  1189|  1368.5|

|   |կադաստրային          |      |        |      |        |      |        |

|   |հատակագծերի և  1:2000|      |        |      |        |      |        |

|   |մասշտաբի տեղագրական  |      |        |      |        |      |        |

|   |հատակագծերի համադրման|      |        |      |        |      |        |

|   |արդյունքում          |      |        |      |        |      |        |

|   |հայտնաբերված         |      |        |      |        |      |        |

|   |անճշտությունների     |      |        |      |        |      |        |

|   |թվայնացում`          |      |        |      |        |      |        |

|   |հանութագրման նյութերի|      |        |      |        |      |        |

|   |հիման վրա            |      |        |      |        |      |        |

|___|_____________________|______|________|______|________|______|________|

|4  |1:500 մասշտաբի       | 18200|  2742.7| 20000|    3014| 19384|  2921.2|

|   |կադաստրային և  1:2000|      |        |      |        |      |        |

|   |մասշտաբի տեղագրական  |      |        |      |        |      |        |

|   |հատակագծերի հիմքի վրա|      |        |      |        |      |        |

|   |բազային              |      |        |      |        |      |        |

|   |երկրատեղեկատվական    |      |        |      |        |      |        |

|   |համակարգի համար      |      |        |      |        |      |        |

|   |անհրաժեշտ շերտերի    |      |        |      |        |      |        |

|   |ստեղծում, դասակարգում|      |        |      |        |      |        |

|   |և  թերթերի համակցում |      |        |      |        |      |        |

|___|_____________________|______|________|______|________|______|________|

|5  |Բազային              |      |  4491.5|      |  6124.8|      |  6109.7|

|   |երկրատեղեկատվական    |      |        |      |        |      |        |

|   |համակարգի ստեղծման   |      |        |      |        |      |        |

|   |համար անհրաժեշտ      |      |        |      |        |      |        |

|   |տվյալների հավաքագրում|      |        |      |        |      |        |

|   |և  ներմուծում        |      |        |      |        |      |        |

|   |տվյալների բազա       |      |        |      |        |      |        |

|_________________________|______|________|______|________|______|________|

|Ընդամենը                 |      | 19063.7|      | 23262.0|      | 21565.4|

._________________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԳԼՈՒԽ VI.
ԾՐԱԳԻՐ

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

.________________________________________________________________.

|          Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը           |

|________________________________________________________________|

|      Բաժին     |      Խումբ     |      Դաս       |   Ծրագիր    |

|________________|________________|________________|_____________|

|       01       |        06      |       01       |     12      |

|________________|________________|________________|_____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ       |Ընդհանուր       |Ընդհանուր       |             |

|ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ|բնույթի հանրային|բնույթի հանրային|             |

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |ծառայություններ |ծառայություններ |             |

|                |(այլ դասերին    |(այլ դասերին    |             |

|                |չպատկանող)      |չպատկանող)      |             |

.________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Անշարժ գույքի` հողերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների

համակարգված դիտարկումների և անշարժ գույքի շուկայի 2010 թվականի

վերլուծությունների իրականացում

 

I. Ներկա իրավիճակ

 

Ծրագրով իրականացվում են անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա գտնվող շենքերի, շինությունների միասնական համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում ներկայացվում են առաջարկություններ հողերի, շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդիկաների կատարելագործման համար:

Անշարժ գույքի վիճակի և արժեքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիթորինգի) իրականացման մասին» N 465 որոշմամբ սահմանված կարգով:

Դրանց արդյունքում գույքահարկի եռամյա ժամանակահատվածների (2002-2004 թթ. և 2005-2007 թթ.) հարկման բազաների ձևավորման համար բացահայտվել են անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող էական գործոնները, դուրս են բերվել բազային արժեքները, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանվել են գնահատման կարգերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշմամբ հաստատվել են շենքերի, շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ հաստատվել են բնակավայրերի հողերի և հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի օտարման, վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրման նպատակով բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, բազային արժեքը և տարածագնահատման գոտիականության գործակիցները` սահմանների նկարագրություններով:

Հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման միջազգային պրակտիկան` անշարժ գույքի շուկայական գնագոյացմանը համապատասխանող հարկման դաշտի ձևավորման և առավել արդարացի տեղաբաշխման սկզբունքները` անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքի կադաստրային արժեքի հաշվարկման համար կիրառել շուկայական մեթոդների վրա հիմնված սկզբունքներ, հողամասը և դրա վրա կառուցված շինությունները դիտարկել և գնահատել որպես անշարժ գույքի մեկ միասնական միավոր: Անշարժ գույքի շուկայական մեթոդների վրա հիմնված միասնական գնահատման մեթոդիկաների մշակման նպատակով 2004-2008 թվականների տարեկան ծրագրերով իրականացվել են համակարգված դիտարկումներ: 2006 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է, Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին հայեցակարգը, որով սահմանվել են անշարժ գույքի միասնական գնահատման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Վերջինս հնարավորություն է ընձեռել անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնել այդ սկզբունքներից ելնելով և 2008 թվականին մշակել անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկա: Նպատակ ունենալով ձևավորել անշարժ գույքի առավել արդարացի հարկման դաշտ, ինչպես նաև պարզեցնելու հարկի հաշվարկման բազմաքայլ գործառույթները` անշարժ գույքի` հողի և նրա վրա գտնվող շինությունների գնագոյացնող գործոնները պետք է դիտարկվեն միասնական համատեքստում, որը կհամապատասխանի անշարժ գույքի շուկայի իրողություններին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցով 2008 թվականին «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փոխարեն մշակվել է «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկան:

Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքները ոչ միայն օգտագործվել են վերը նշված աշխատանքներում, այլև պարբերաբար հրապարակվելու են մամուլում և զետեղվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի ինտերնետային էջում` հասարակությանը շուկայի իրավիճակի մասին իրազեկելու, ինչպես նաև պետական և ոչ պետական մարմիններին, անշարժ գույքի մասնագետներին և շուկայի այլ մասնակիցներին տեղեկատվությամբ ապահովելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն է ներկայացնում տվյալներ Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքների մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին» N 683-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարան է ներկայացնում տեղեկատվություն Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքների մասին: Պետական վիճակագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն է ներկայացնում տեղեկատվություն հանրապետությունում անշարժ գույքի օտարման գործարքների քանակական տվյալների մասին:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

1) անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի և դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային գնահատման մեթոդիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

3) անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցություն:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ակնկալվող արդյունքներն ապահովելու նպատակով անհրաժեշտ են իրականացնել հետևյալ միջոցառումները`

1. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացում: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

1) հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների շուկայական և վաճառքների (այդ թվում` նաև առաջարկների) պայմանագրային գների և անշարժ գույքի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

2) հավաքագրված տեղեկատվության վերլուծություն` վիճակագրական մեթոդների կիրառմամբ,

3) անշարժ գույքի միասնական գնահատման մեթոդիկայի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում` հողամասերի և շենքերի ու շինությունների միասնական գոտիների սահմանների նկարագրում, տարածագնահատման միասնական գոտիականության գործակիցների և բազային արժեքների դուրսբերում, ինչպես նաև անշարժ գույքի միասնական գնահատման բանաձևերի մշակման առաջարկությունների ներկայացում.

2. գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումներ` ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների), համայնքների և գնահատման խմբերի: Դիտարկումներն իրականացվելու են հետևյալ փուլերով`

1) գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական և վաճառքների (այդ թվում` նաև առաջարկների) պայմանագրային գների և հողերի վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և դասակարգում,

2) հավաքագրված տեղեկատվության վերլուծություն` վիճակագրական մեթոդների կիրառմամբ: 2009 թվականի ընթացքում անշարժ գույքի շուկայի վերլուծությունների իրականացում` ամսական, եռամսյակային, կիսամյակային, 9 ամիսների, 11 ամիսների և տարեկան կտրվածքներով: Վերլուծական ժողովածուներում և համառոտագրերում (հոդվածներում) կներառվեն գրաֆիկական և աղյուսակային գծապատկերներ, կիրականացվի գործարքների քանակական փոփոխությունների միտումների գրաֆիկական վերլուծություն և գների համեմատական փոփոխություններն ու վերլուծությունները կներկայացվեն վիճակագրական վերլուծման համակարգչային վերլուծման ՍՊՍՍ (SPSS) ծրագրային փաթեթի ֆորմատներով:

 

IV. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

1. Հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացումից`

1) յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կառաջարկվեն`

ա. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի փոփոխություններ (քարտեզներում)` ըստ համայնքների, իսկ մեկից ավելի գոտիներ ունեցող համայնքներում` տեքստային նկարագրով,

բ. տարածագնահատման միասնական գոտիների գործակիցները,

գ. գնագոյացնող միասնական բազային արժեքները, գործոնները և դրանց գործակիցները.

2) 2009 թվականին իրականացվող` հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնային իրավիճակի համակարգված դիտարկումների արդյունքում կառաջարկվեն`

ա. հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների միասնական գնահատման մեթոդիկաներ` ըստ անշարժ գույքի առանձին տեսակների,

բ. տարածագնահատման միասնական գոտիների սահմանագծերի տեքստային նկարագրերը, քաղաքներում` դրանց արտապատկերումը քարտեզների վրա:

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի համակարգված դիտարկումների իրականացումից`

1) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի 2009 թվականի համակարգված դիտարկումների արդյունքում յուրաքանչյուր եռամսյակի և տարվա կտրվածքներով կբացահայտվեն գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի (շուկայական միջին գների) փոփոխություններ`

ա. ըստ հողագնահատման շրջանների (ենթաշրջանների),

բ. ըստ համայնքների,

գ. ըստ գնահատման խմբերի,

դ. ըստ կադաստրային արժեքների հետ համեմատականների.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվության ապահովում:

3. Անշարժ գույքի շուկայի 2009 թվականի վերլուծությունների իրականացումից (ամսական, եռամսյակային, կիսամյակային, 9 ամիսների, 11 ամիսների և 2008 թվականի տարեկան կտրվածքներով) կպատրաստվեն`

1) անշարժ գույքի շուկայի 2009 թվականի յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի, 9 ամիսների, 11 ամիսների և 2008 թվականի տարեկան կտրվածքներով վերլուծությունների վերաբերյալ առանձին գրքերի տեսքով, Անշարժ գույքի շուկայի վերլուծություն, վերլուծական ժողովածուներ և հոդվածների տեսքով` համառոտագրեր, որտեղ կներկայացվեն`

ա. անշարժ գույքի շուկայի 2009 թվականի ակտիվության մակարդակը,

բ. անշարժ գույքի շուկայում 2009 թվականի անշարժ գույքի առանձին տեսակների գնային իրադրությունը, այդ թվում` շուկայական նվազագույն, առավելագույն և միջին գների մակարդակները,

գ. անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության և գրավադրման շուկաների բնութագրերը.

2) կապահովվի անշարժ գույքի շուկայի վիճակի և գնային իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ և վերլուծական տեղեկատվություն:

 

V. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

.______________________________________________________________________.

|                       Աշխատանքի անվանումը                |Նախնական   |

|                                                          |գնահատականը|

|__________________________________________________________|___________|

|Հողամասերի և  դրանց վրա կառուցված շենքերի, շինությունների |20 մլն.    |

|համակարգված դիտարկումների իրականացում                     |           |

|__________________________________________________________|___________|

|Հանրապետության անշարժ գույքի շուկայի համակարգված          |10 մլն.    |

|դիտարկումների իրականացում                                 |           |

|__________________________________________________________|___________|

|Ընդամենը                                                  |30 մլն.    |

.______________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԳԼՈՒԽ VII.
ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

.________________________________________________________________.

|          Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը           |

|________________________________________________________________|

|      Բաժին     |      Խումբ     |      Դաս       |   Ծրագիր    |

|________________|________________|________________|_____________|

|       01       |        06      |       01       |     13      |

|________________|________________|________________|_____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ       |Ընդհանուր       |Ընդհանուր       |             |

|ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ|բնույթի հանրային|բնույթի հանրային|             |

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |ծառայություններ |ծառայություններ |             |

|                |(այլ դասերին    |(այլ դասերին    |             |

|                |չպատկանող)      |չպատկանող)      |             |

.________________________________________________________________.

 

I. Ծրագրի ընդհանուր նպատակը

 

1998-2009 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական հաշվառման, կադաստրային գնահատման, քարտեզագրման, գեոդեզիայի, գնահատման, հողաշինարարության ոլորտներում: Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման բնագավառում շարունակվել են իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները, ինչի արդյունքում սեփականատերերին և օգտագործողներին տրամադրվել է շուրջ 2,2 մլն սեփականության իրավունքի գրանցման վկայական, որից` շուրջ 1,7 մլն-ը` անվճար: Զանգվածային լրատվության միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների պարբերական ելույթները ու պարզաբանումները նպատակաուղղված են լուսաբանելու կոմիտեի կողմից իրականացվող հիմնական գործառույթները, բարձրացնելու սեփականատերերի և օգտագործողների` ընթացիկ և ծրագրային աշխատանքների մասին իրազեկման մակարդակը, առավել մատչելի, պարզ և թափանցիկ դարձնելու կոմիտեի գործունեությունը: Հանրապետական մամուլում պարբերաբար տպագրվել են երկրի անշարժ գույքի շուկայի վերլուծությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան), հրատարակվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը, բացի այդ, նշենք, որ 2007 թվականից գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նոր ինտերնետային կայքը: Այն առանձնանում է վերլուծական-տեղեկատվական ակնառու նյութերով: Դրական արձագանքի արժանացավ բնակչության իրազեկմանն ուղղված իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների թափանցիկությունը ապահովելու նպատակով հանրապետական մամուլում տպագրված հոդվածներն ու հաղորդումները: 2005-2006 թվականներին այս ամենին զուգահեռ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պատվիրեց բացատրական բնույթի ուղեցույցեր (ընթացիկ և ծրագրային աշխատանքների վերաբերյալ): ՈՒղեցույցի գլխավոր նպատակն էր գույքահարկի հաշվարկման մեխանիզմների առավել պարզ և մատչելի ներկայացումը: 2006-2009 թվականներին նմանատիպ աշխատանքները շարունակվեցին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացման և առկա թերությունների հայտնաբերման նպատակով իրականացվել է գործող ընթացակարգերի մոնիտորինգ:

Թվարկված աշխատանքների շարունակականությունը ապահովելու համար անհրաժեշտ է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև առաջիկա տարիներին:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կարևորագույն խնդիրներից է իրականացվող աշխատանքների թափանցիկության և մատչելիության ապահովումը, բաց և հրապարակային աշխատանքը, ինչպես նաև բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկումը, տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Ծրագրի իրականացումը կնպաստի այնպիսի հարցերի լուծումներ գտնելուն, ինչպիսիք են` հողի շուկայի կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումն և զարգացումը, հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցությունը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

2010 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքների մասին բնակչությանն իրազեկելու նպատակով կոմիտեն պատվիրում է.

1. «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պատրաստում և հրատարակում (2010 թվականին` 12 համար):

2. Բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցերի պատրաստում և տպագրում

ՈՒղեցույցը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքներն` իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում իրականացվող գործառույթների թափանցիկության ապահովման և առկա թերությունների հայտնաբերման համար իրականացնել գործող ընթացակարգերի մոնիթորինգ:

 

IV. Ծրագրից ակնկալող արդյունքները

 

Նշված աշխատանքների իրականացումից հետո ակնկալում ենք ունենալ առավել բաց, թափանցիկ և մատչելի գործող համակարգ, արդյունավետ, սերտ փոխհամագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչի արդյունքում կունենանք առավել իրազեկ և տեղեկացված սեփականատերեր և օգտագործողներ:

Ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են հողի շուկայի կայացմանը (հողի շուկայական արժեքի որոշման և օտարման, հողի գրավադրման մեխանիզմներին) ուղղված անհրաժեշտ նախադրյալների ձևավորումն ու զարգացումը, հողի շուկայի և հողի գրավի գործունեության արդյունավետ մեխանիզմների գործարկումը, անշարժ գույքի գրանցման մեխանիզմների ծախսատարության նվազեցումը, ինչպես նաև հանրության համար հիփոթեքային վարկավորման հասանելիությունը և հիփոթեքի շուկայի զարգացումը:

 

V. Ծրագրի ֆինանսական ապահովումը

 

Ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով նախատեսվում է ծրագիրը ֆինանսավորել 5000,0 հազար դրամով:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագրի և բացատրական բնույթի ծալադարսված կարված երկթերթ ուղեցույցների (բուկլետների) պատրաստման և տպագրման, մոնիտորինգի աշխատանքների իրականացման ֆինանսական հաշվարկները կատարվել են` հիմք ընդունելով նախորդ տարիներին իրականացված նմանատիպ մրցույթների արդյունքում ձևավորված գները:

«Կադաստրի տեղեկագիր» ամսագիրը տպագրվելու է 100 օրինակից, պատրաստում և տպագրում` ընդամենը` 1 000,0 հազար դրամ:

Բուկլետների պատրաստման և տպագրման համար` մեկ միավորը` ոչ ավել քան 100 դրամ, ընդամենը` 3 000,0 հազ դրամ:

Մոնիտորինգի աշխատանքների իրականացման արժեքը` 1 000,0 հազար դրամ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԳԼՈՒԽ VIII.
ԾՐԱԳԻՐ

 

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.________________________________________________________________.

|          Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը           |

|________________________________________________________________|

|      Բաժին     |      Խումբ     |      Դաս       |   Ծրագիր    |

|________________|________________|________________|_____________|

|       01       |        06      |       01       |     14      |

|________________|________________|________________|_____________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ       |Ընդհանուր       |Ընդհանուր       |             |

|ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ|բնույթի հանրային|բնույթի հանրային|             |

|ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |ծառայություններ |ծառայություններ |             |

|                |(այլ դասերին    |(այլ դասերին    |             |

|                |չպատկանող)      |չպատկանող)      |             |

.________________________________________________________________.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ) ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

I. Իրավիճակի վերլուծություն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքները հիմնականում իրականացվել են 1998-2004 թվականների ընթացքում` հանութագրման ավանդական տարբեր եղանակներով (մենզուլային, տախեոմետրային):

Հանութագրման համար որպես ելակետեր հանդիսացել են Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1966 և 1984 թվականներին հրատարակված կատալոգների կետերի կոորդինատները, որոնք, կապված երկրի կողմերի նկատմամբ ունեցած կողմնորոշման, իրար նկատմամբ ունեն որոշ շեղումներ: Այդ շեղումները հավասարակշռելու համար անհրաժեշտ է կատարել դաշտային հետազոտություններ և նախկինում ստեղծված խտացման և հանութային ցանցերը կապակցել արբանյակային տեխնոլոգիաներով` նոր ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի կետերին:

Տնտեսության տարբեր բնագավառների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչատարածքային միավորների սահմանների ամրացման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման, սպառողների լայն շրջանակների համար բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների հասանելիության ապահովման, ինչպես նաև մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա խնդիր է սահմանվել Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ, որի իրականացման միջոցառումների շրջանակներում հանրապետության ողջ տարածքի համար 2009 թվականին ավարտվել են ՎԻ ՋԻ ԷՍ (WGS)-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի կետերի վերահաշվարկման և տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետությունում տեղագրական քարտեզները ստեղծվել են տիեզերալուսանկարահանման, օդալուսանկարահանման և վերգետնյա հանութագրման եղանակով, որոնց համար որպես ելակետային հիմք հանդիսացել են արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված բարձր ճշտության Ազգային գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատները: Բացի դրանից մենզուլային և տախեոմետրային եղանակով ստեղծված քարտեզների և օդատիեզերալուսանկարահանման եղանակով ստեղծված քարտեզների միջև ևս կան որոշ շեղումներ: Դրանք հիմնականում լինում են տեղանքի իրադրության կորագիծ տարրերի հանութագրման ժամանակ, այսինքն նկարների վրա ճիշտ պատկերված են լինում իրադրության կորագիծ և ոչ ուղղագիծ տարրերը, իսկ այդպիսի մանրամասնությամբ հնարավոր չէ հանութագրել գործիքային եղանակով:

Վերը նշված երկու տիպի քարտեզագրական աշխատանքները կատարվել են տարբեր տարիների ընթացքում, տարբեր կոորդինատային համակարգերում և տարբեր ելակետային տվյալների հիման վրա:

Տարբեր են նաև այդ քարտեզների օգտագործման նպատակները և կիրառման ոլորտները:

«Վարչատարածքային բաժանման մասին», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն (սկսած 2002 թվականից) հանրապետությունում իրականացվել են վարչատարածքային միավորների (համայնքների) վարչական սահմանների ճշգրտման և նկարագրման աշխատանքներ: Իրավական փաստաթղթերի, նախկին հողօգտագործման իրավունքի պետական ակտերի, կադաստրային և տեղագրական քարտեզների հիման վրա ճշգրտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և քաղաքային համայնքների վարչական սահմանները և տեղադրվել են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզներում:

Նշված սահմանների նկարագրություններն արդեն իսկ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին» N 1873-Ն որոշմամբ հաստատված հայեցակարգով հանրապետությունում իրականացվում են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու աշխատանքները: Այսինքն, տեղական ինքնակառավարումը կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում:

Համայնքների վարչական սահմանների իրավական ձևակերպումից հետո, գործող օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտ է դրանց հանգուցային և բնորոշ կետերը սահմանված նմուշի սահմանանիշերով ամրացնել տեղանքում (բնության մեջ) և կապակցել պետական գեոդեզիական ցանցին:

Ծրագիրը շարունակական է, որի իրականացումն սկսվել է 2008 թվականից:

 

II. Ծրագրի իրականացման նպատակը

 

Քանի որ հիմնականում բազային թվային տեղագրական քարտեզները ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքները ավարտելուց հետո տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, այդ պատճառով նախկինում էլեկտրոնային եղանակով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում համադրել այդ երկու քարտեզներում առկա տվյալները: Օրինակ` քանի որ հողամասերի իրավական սահմանները արտահայտվում են կադաստրային քարտեզներում, իսկ տարբեր տեսակի նախագծերը և գլխավոր հատակագծերը կազմվում են տեղագրական քարտեզների հիմքի վրա, ապա անհրաժեշտ է, որ այդ երկու քարտեզները միմյանց հետ լինեն համատեղելի:

Ներկայացվող ծրագրի նպատակը տեղագրական և կադաստրային քարտեզների համադրում իրականացնելն է` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:

Համադրման համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծման համար հիմք հանդիսացած ելակետային կետերի կոորդինատային համակարգը և անհրաժեշտության դեպքում պետք է կատարել վերահաշվարկ` մեկ միասնական կոորդինատային համակարգի բերելու համար: Գրասենյակային պայմաններում հավասարակշռման ժամանակ տվյալները հստակեցնելու նպատակով անհրաժեշտության դեպքում կկատարվեն նաև հավելյալ դաշտային չափագրումներ:

Ծրագրի հիմնական խնդիրն է համայնքների իրավական ձևակերպում ստացած վարչական սահմանների հանգուցային կետերը բնության մեջ ամրացնելը, ինչը համայնքներին թույլ կտա ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:

 

III. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

Ծրագրի իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվելու երկու քարտեզներում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա` հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):

Այն փոփոխությունները, որոնք բնության մեջ իրենց հետ կարող են բերել տեղանքի ռելիեֆի որոշակի փոփոխություն, այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել տեղագրական քարտեզներում ռելիեֆը հորիզոնականներով արտահայտելու առանձնահատկությունը և կառաջանա դրանք քարտեզում ճիշտ պատկերելու համար տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն:

Տեղանքում լրացուցիչ չափագրումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև կադաստրային քարտեզների և համայնքների վարչական սահմանների համադրման ժամանակ:

Ծրագրի իրականացման համար նախատեսում են`

1. աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծի կազմում և համաձայնեցում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ,

2. դաշտային դիտարկումներ, շրջադարձային և հանգուցային կետերի որոշում, նշահարում, արտաքին ձևավորում, ուրվագծերի կազմում,

3. կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում,

4. շրջադարձային կետերի դաշտային դիտարկումների արդյունքների հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում, կատալոգի կազմում,

5. տեխնիկական հաշվետվության կազմում:

 

V. Ծրագրից ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարում` սահմանակից համայնքների միջև սահմանային հարցերի իրավական հիմքերի ստեղծում: Կունենանք համադրված տեղագրական և կադաստրային քարտեզներ, Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցում համայնքների սահմանների դիտարկված և հավասարակշռված շրջադարձային կետերի կոորդինատներ` կապակցված պետական գեոդեզիական ցանցի հետ, որը հնարավորություն կտա կարգավորել ցանկացած վիճահարույց հողային և սահմանային վեճ: Ճշգրիտ հիմքերի արդյունքում կունենանք հանրապետության ճշգրտված հողային հաշվեկշիռ` ըստ համայնքների և մարզերի:

 

VI. Ծրագրի ֆինանսավորման ապահովումը

 

Նախատեսվում է իրականացնել 58440.0 հազար դրամի աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 97 համայնքներում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ծախսերի նախահաշիվը, ըստ ծավալների, ներկայացված է N 1 աղյուսակում:

 

ՀԱՇՎԱՐԿ

 

ՀՀ պետական վարչատարածքային միավորների (համայնքների) սահմանների

ամրացման աշխատանքների

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|      Աշխատանքի անվանումը     |Չափման    |Ծավալը|Միավորի|Գումարը |

|   |                              |միավորը   |      |արժեքը |(հազար  |

|   |                              |          |      |(դրամ) |դրամ)   |

|___|______________________________|__________|______|_______|________|

|1  |ՀՀ Արմավիրի մարզի 97          |նախագիծ   |     1| 300000|   300.0|

|   |համայնքների տեխնիկական նախագծի|          |      |       |        |

|   |կազմում և  համաձայնեցում      |          |      |       |        |

|   |անշարժ գույքի կադաստրի պետական|          |      |       |        |

|   |կոմիտեի հետ                   |          |      |       |        |

|___|______________________________|__________|______|_______|________|

|2  |Կադաստրային, տեղագրական և     |համայնք   |    97|  98760|  9579.7|

|   |համայնքների վարչական          |          |      |       |        |

|   |սահմանների նկարագրման         |          |      |       |        |

|   |քարտեզների համադրում և  դրա   |          |      |       |        |

|   |արդյունքում առաջացած          |          |      |       |        |

|   |անճշտությունների ուղղում      |          |      |       |        |

|___|______________________________|__________|______|_______|________|

|3  |Համայնքների վարչական          |շրջադարձա-|  3100|  11248| 34867.3|

|   |սահմանների փոխադրումը բնության|յին կետ   |      |       |        |

|   |մեջ (դաշտային դիտարկումներ,   |          |      |       |        |

|   |շրջադարձային և  հանգուցային   |          |      |       |        |

|   |կետերի նշահարում, արտաքին     |          |      |       |        |

|   |ձևավորում,  ուրվագծերի        |          |      |       |        |

|   |կազմում, սահմանանիշերի        |          |      |       |        |

|   |հանձնում տեղական              |          |      |       |        |

|   |ինքնակառավարման մարմիններին)  |          |      |       |        |

|___|______________________________|__________|______|_______|________|

|4  |Սահմանանիշերի դաշտային        |շրջադարձա-|  3100|   1130|  3503.0|

|   |դիտարկումների արդյունքների    |յին կետ   |      |       |        |

|   |հավասարակշռում, կոորդինատների |          |      |       |        |

|   |հաշվարկում, կատալոգի կազմում  |          |      |       |        |

|___|______________________________|__________|______|_______|________|

|5  |Տեխնիկական հաշվետվության      |մարզ      |     1| 450000|   450.0|

|   |կազմում                       |          |      |       |        |

|____________________________________________________________|________|

|    Ընդամենը`                                               | 48700.0|

|____________________________________________________________|________|

|    ԱԱՀ 20%                                                 |  9740.0|

|____________________________________________________________|________|

|    ԱՄԲՈՂՋԸ                                                 | 58440.0|

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.2010
N 305-Ն
Որոշում