040.0320.070410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2010 թվականի N 320-Ն
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ հոդվածի 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՎԻԼԼԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ հիմնադրել փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել, որ`
1) փակ բաժնետիրական ընկերության գործունեության առարկան է`
ա. արտադրական և այլ կեղտաջրերի մաքրման տեղային (լոկալ) կայանների ներմուծումը, արտադրությունը, տեղադրումը, սպասարկումը,
բ. արտադրական և այլ կեղտաջրերի մաքրման տեղային (լոկալ) համակարգերի նախագծումը, շինարարությունը,
գ. ջրօգտագործողների համար սահմանային թույլատրելի արտահոսքերի (ՍԹԱ) նախագծերի մշակումը,
դ. օրենքով չարգելված այլ գործունեություն.
2) փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 100000 դրամ, որը բաժանված է 10 հասարակ (սովորական) բաժնետոմսի.
3) փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 40 տոկոսը:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալ փակ բաժնետիրական ընկերությունում:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` իրականացնել հիմնադիր պայմանագրի, այլ փաստաթղթերի, կանոնադրության հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողություններ:
5. Նորաստեղծ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ