041.0232.090409
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2010 թվականի N 232-Ա
Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մ. Ապրեսյանին 2010 թվականի ապրիլի 15-17-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Զբոսաշրջության և ճանապարհորդության բնագավառում մասնագիտացված իրավաբանների միջազգային ֆորումի ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Մ. Ապրեսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մ. Ապրեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ- որոշման բնագրում վարչապետի ստորագրության տակ գրված է «2009»