Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱ ...

 

 

040.0102.110210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

(2-րդ մաս)

 

3.1.4.4 Ինժեներաերկրաբանական շրջանացում

 

ՈՒսումնասիրվող տարածքը բաժանված է 2 ինժեներաերկրաբանական շրջանների, որոնք իրենց հերթին ունեն ենթաշրջաններ: Նրանց բնութագրերը տրվում են ինժեներաերկրաբանական քարտեզի վրա (հավելված 2): Ստորև բերվում է այդ շրջանների բնութագրերը:

 

I շրջան

 

Տվյալ շրջանի մեջ է մտնում այն տարածքը, որը հատուկ ինժեներային նախապատրաստում չի պահանջում: Դա հիմնականում գոյություն ունեցող քաղաքի տարածքն է ներկայացված ալյուվիալ հարթավայրով, չնչին, բավական հավասարաչափ թեքությամբ` հյուսիս-արևմուտքից հարավ-արևմուտք:

Ներկայացված է կավավազներով, ավազակավերով, տարահատիկ ավազներով, մանրախճակոպճային գրունտներով: Հաստաշերտի հզորությունը 20 մ-ից մեծ է: Գրունտային ջրերը հիմնականում հանդիպում են 7 մ-ից խորը, տեղ-տեղ (հատկապես հարավ-արևմտյան մասում) 5-ից մինչև 5.5 մ:

 

II շրջան

 

Երկրորդ շրջանում ընդգրկված են այն տարածքները, որտեղ պահանջվում է ինժեներային նախապատրաստում: Ըստ լիթոլոգիական հատկանիշների երկրորդ շրջանը բաժանվում է 3 ենթաշրջանների.

II-ա ենթաշրջանը գտնվում է քաղաքի հարավ-արևելյան մասում, ընդգրկում է արդյունաբերական շրջանի մի մասը: ՈՒնի հարթ լանջերով բլրոտ ռելիեֆ: Կազմված է բազալտներից, ծածկված մեծաբեկորափլվածքային խճային գրունտներով, կավավազասպիտակահողային գրունտներով: Տեղ-տեղ մերկանում են արմատական բազալտները: Ծածկույթային գրունտների հզորությունը 0.3-6 մ և ավելի է:

Սպիտակահողային կավավազների հզորությունը փոքր է: Արմատական տեղադրման բազալտներն ունեն մեծաբեկորային առանձնացումներ: Մեծաբեկորների միջև գոյություն ունեցող ճեղքերը լցված են սպիտակահողախճային նյութով: Գրունտային ջրերը մինչև 7 մ խորությունը չեն հանդիպում:

II-բ ենթաշրջանը գտնվում է քաղաքի հարավ-արևելյան մասի եզրամասում: Ենթաշրջանի մակերեսը հիմնականում հարթ է, արևելյան մասում թեթևակի բլրացած:

Տարածքը կազմված է ավազակավերով, սպիտակահողային կավավազներով և խճավազով, պնդացած կավավազով անհամասեռ խճաբեկորային և կոպճամանրախճային գրունտներով: Գերակշռում են խճաբեկորային գրունտները կավավազային և ավազաքարային լցանյութով ու մեծաբեկորներով: Հզորությունը` մինչև 6 մ և ավելի:

Կավավազը սպիտակահողային տիպի է հիմնականում թույլ հզորության (1-3 մ): Թրջվելու դեպքում սպիտակահողային կավավազները ցուցաբերում են նստվածքային հատկություններ և որպես հիմնային գրունտներ նրանք չեն երաշխավորվում: Գրունտային ջրերը 5 մ-ից, տեղ-տեղ 10 մ-ից խորն են:

Ինժեներային նախապատրաստումը - մակերևույթային ջրերի հեռացում` հաշվի առնելով սպիտակահողային և պնդացած կավավազաների հատկությունները, և ուղղահայաց նախագծում:

II-գ ենթաշրջանը ընդգրկում է կառուցապատումից ազատ տարածքը, որը գտնվում է քաղաքից հյուսիս և հյուսիս-արևելք:

Ենթաշրջանը իրենից ներկայացնում է հրաբխային հարթ սարահարթ: Հյուսիս-արևմտյան և հարավային մասերում ընդունում է բլրաձև բնույթ, բլուրները ծածկված են մեծաբեկորային էլյուվիալ նստվածքներով:

Տարածքը ծածկված է շինարարական աղբով: Ենթաշրջանը կազմված է տուֆերով, տուֆավազներով, անդեզիտներով, անդեզիտադացիտներով, որոնք ծածկված են գլաքարակոպճային նստվածքներով, ավազակավավազային ու մանրախճային գրունտներով և կավավազային ու ավազակավային լցանյութով: Ծածկույթային գրունտի հզորությունը 0.3-6 մ և ավելի է: Տեղ-տեղ ծածկույթային գրունտը բացակայում է և մերկանում են տուֆերը: Գրունտային ջրերը 6 մ-ից խորն են:

Ինժեներային նախապատրաստումը - մակերես դուրս եկող ստորգետնյա աղի ջրերի կարգավորում, ուղղահայաց նախագծում:

Թալիշ-Շամիրամի սելավի սելավային ջրերի հեռացման համար Մեծ Հոկտեմբերյան ջրանցքից 3 կմ հյուսիս-արևելք (նկարագրվող տարածքի սահմաններում) կառուցված է հողապատնեշ: Վերջինս գտնվում է ինժեներային վատ վիճակում: Հարկավոր է միջոցներ ձեռնարկել նրա ամրությունը ուժեղացնելու համար: Անհրաժեշտ է նաև հենապատերի կառուցում սելավատարի կողերի երկայնքով, որն անցնում է ենթաշրջանի հարավային մասով:

Կցված սխեմատիկ ինժեներաերկրաբանական քարտեզը և ինժեներաերկրաբանական նկարԱգրությունը կազմվել են ֆոնդային նյութերի և արխիվային նյութերի հիման վրա:

Տեղամասերի շահագործման դեպքում անհրաժեշտ է անցկացնել հատուկ ինժեներաերկրաբանական հետազննումներ:

Կատարված ինժեներաերկրաբանական հետազոտություններով հայտնաբերվել են ըստ ֆիզիկամեխանիկական հատկությունների հետևյալ գրունտների տիպերը`

1. Շինարարական և արտադրական թափոններ

2. Տարահատիկ ավազներ

3. Կավավազ ամուր

4. Գլաքարակոպճային նստվածքներ ավազաքարային, կավավազային լցանյութով

5. Բազալտի և տուֆի մեծաբեկորներ, խիճ և խճավազ, կավավազային լցանյութով

6. Ավազակավ ծանր

7. Հրաբխային տուֆ

8. Հրաբխային խարամ

9. Անդեզիտաբազալտ

Ըստ ֆոնդային նյութերի, և դաշտային հետազոտությունների արդյունքների, գրուտների լաբորատոր հետազոտությունների տվյալներից ստորև բերվում է որոշ տարածված գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերը:

 

3.1.4.5 Ակտիվ խզվածքները և սեյսմատեկտոնական պայմանները

 

Արմավիր քաղաքը գտնվում է Արագած ստրատոհրաբխի հարավային լանջին, Արարատյան դաշտավայրի հյուսիսային կողմում (Նկ. 1): Քաղաքից 6 կմ հեռավորության վրա անցնում է Սարդարապատի ակտիվ խզվածքը: Սարդարապատի խզվածքը, նրան որպես ակտիվ կառույց չառանձնացնելով, ցույց էր տրված Վ. Ամարյանի (1965) և Վ. Ամարյանի ու Է. Խարազյանի (1990), Է. Խարազյանի (2005) երկրաբանական քարտեզներում: Սարդարապատի խզվածքի, որպես ակտիվ խզվածքի առանձնացումը հիմնավորված էր SM-1995 սեյսմատեկտոնական մոդելով, որը ստեղծվել էր ՀԱԷԿ-ի սեյսմիկ վտանգի գնահատման համար (Կարախանյան և այլք, 1994): «Գեոռիսկ» ընկերության կողմից կատարած նոր հետազոտությունները թույլ տվեցին ստանալ լրացուցիչ տեղեկատվություն այդ ակտիվ խզվածքի վերաբերյալ:

Սարդարապատի խզվածքը մտնում է Սարդարապատ-Նախիջևանի խզվածքների համակարգի մեջ: Խզվածքների համակարգը կազմված է 4 իրար հաջորդող հատվածներից - Կաղզվանի (KF), Սարդարապատի (SF), Փարաքար-Դվինի (PDF) և Նախիջևանի (NF) (Նկ.3): Հատվածները ունեն ձախակողմյան թեքվածություն և ձգվում են Կաղզվան (ԹՀ) քաղաքից Հայաստանի տարածք, որտեղ անցնում են Երևան քաղաքի հարավային և Դվին ու Արտաշատ գյուղերի հյուսիսային մասով: Հարավ-արևմուտքում խզվածքի գոտին անցնում է Ադրբեջան և Իրան: Նախիջևան (Ադրբեջան) քաղաքի շրջանում գոտին փոխում է իր ուղղությունը դեպի հյուսիս-արևմուտք և ձգվում է Մարենդ (Իրան) քաղաքի ուղղությամբ:

 

Նկ. 3 Տեղանքի սեյսմատեկտոնական քարտեզ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

Սարդարապատի խզվածքը ներկայացված է Արարատյան դեպրեսիայի մակերևույթի նկատմամբ 40-70 մ ուղղահայաց ամպլիտուդով բարձրացմամբ: Սարդարապատի բարձրացումը կազմված է բլուրների և թմբերի համակարգից, որոնք շերտավորված են ալյուվիալ-դելյուվիալ նստվածքներով ու բազալտներով: Բարձրացման կենտրոնական առանցքով ձևավորվել են կատարաձև դեպրեսիաները, որոնց կողերը ներկայացված են մերձուղղահայաց ճեղքվածքներով: Հավանական է, որ այսպիսի դասավորվածությունը համապատասխանում է «ծաղիկ» կամ «palm tree» տիպի կառուցվածքին, որը ձևավորվել է խոշոր կողաշարժի գոտուց վեր (Նկ.4):

 

Նկ. 4 Տեղանքի քարտեզ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

Սարդարապատի խզվածքի վրա կարելի է բարձրացման արագությունը գնահատել 2 բնորոշիչներով: Խզվածքի արևմտյան թևին, բարձրացման գագաթնային մասում, Արարատյան դեպրեսիայի մակարդակից վեր 70 մ բարձրության վրա, Արաքս գետի կոպճի շերտի տակ հայտնաբերվել է օբսիդիանային գործիքներ` խալխկոլիտային հասակի: Խզվածքի արևելյան թևին հնագույն ոռոգման ջրանցքը բարձրացված է խզվածքով դեպրեսիայի մակերևույթից 25 մ, որտեղ էլ այն տեղադրված է եղել: C14 ածխի անալիզը, որը գտնվել էր ջրանցքի նստվածքներում, տալիս է 3400+-140 BP (ԳԻՆ) հասակ: Այս տվյալները թույլ են տալիս գնահատել ուղղահայաց տեղաշարժման արագությունը Սարդարապատի խզվածքով 0.74 մմ/տարի: Հորիզոնական տեղաշարժի արագությունը գնահատել չհաջողվեց:

Արարատյան դեպրեսիայի կենտրոնական մասում առանձնանում է Արաքսի պալեոհունային համակարգը: Սարդարապատի խզվածքի և Սարդարապատ-Նախիջևանի համակարգի հորիզոնական և ուղղահայաց տեղաշարժերը բերեցին Արաքսի հունի միգրացիային դեպի հարավ 12 կմ հեռավորությամբ: Արաքսի պալեոհունի ոլորանները և տեղաշարժերը հստակ ընդգծում են Սարդարապատի խզվածքի նախավերնետքային ակտիվությունը (Նկ. 5): Կան պատմական տվյալներ, որոնք թույլ են տալիս թվագրել միգրացիայի ժամանակը: Արաքս գետը հնագույն ժամանակներից հոսել է Դավթիբլուր բլուրի ստորոտով, որի վրա էր գտնվում Հայկական թագավորության առաջին մայրաքաղաք Արմավիրը: Ըստ հայ տարեգիր Մովսես Խորենացու տվյալների BC 200-220 թվականներին Արաքս գետը հեռվացել է քաղաքից, և քաղաքի ու թագավորանիստի համար ջրի բացակայության հետևանքով, մայրաքաղաքը տեղափոխվել է այլ տեղ (Խորենացի, 1990):

Երկրորդ ակտիվացումը կապված էր Փարաքար-Դվինի հատվածի հետ և տեղի է ունեցել AD 300-388 թթ.: Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը այն ժամանակ գտնվում էր Արաքս և ջրառատ ու խոշոր Մեծամոր գետերի միախառնման տեղում: Փարաքար-Դվինի հատվածի ակտիվացման հետևանքով Մեծամոր գետը դադարեց գոյություն ունենալ և բաժանվեց Սևջուր, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի 5 գետերի միջև, որոնք, յուրաքանչյուրը առանձին, ներկայումս թափվում են Արաքս գետը: Արտաշատի շրջակա տեղանքը վերածվեց ճահճի, շրջապատում օդը լցված էր գարշահոտով և Խոսրով թագավորը մայրաքաղաքը տեղափոխեց Դվին քաղաք (Խորենացի 1990): Արաքսի բազմաթիվ պալեոհուները ֆիքսվում են նաև թուրքական տարածքում, Իգդիր քաղաքից հյուսիս և արևելք: Արաքսի հունի վերջին միգրացիաները տեղի են ունեցել 1931 և 2001 թթ. և բերեցին սահմանային վեճերի, քանի որ Թուրքիայի ու Հայաստանի և Իրանի ու Ադրբեջանի միջև սահմանը անցնում է այդ գետով:

Սարդարապատի խզվածքի գոտում տեղի ունեցած միակ հայտնի սեյսմիկ իրադարձությունը դա Հոկտեմբերյանի 1916 թ. երկրաշարժն է M=5.0 մագնիտուդով: Երկրաշարժի էպիկենտրոնի տեղադիրքը, ըստ տարբեր կատալոգների և ֆիքսվում է Նոր Արմավիր, Ջանֆիդա, Փշատավան գյուղերի շրջանում: Երկրաշարժի մաքսիմալ մակրոսեյսմիկ էֆեկտը հավասար է 6 բալի, ֆիքսվել է Արմավիր, Էջմիածին քաղաքներում և Արաքս գետի աջ ափին գտնվող Տուզուլջե տեղում ու Արարատի հյուսիսային լանջին: 6 բալի իզոսեյստը ցույց է տրված նկար 4-ում և 5-ում:

 

Նկ. 5 Տեղանքի քարտեզ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

Բացի այդ երկրաշարժից Սարդարապատի թմբի վրա կան հնարավոր սեյսմածին տեղաշարժերի հետքեր, նրանցից վերջինների տարիքը հավանաբար պատմական է (Նկ. 6, 7): Սարդարապատի խզվածքի Mmax գնահատումը, որը կատարվել է տարբեր մեթոդներով, կազմել է 6.6:

Համաձայն ՀՀ ՇՆ 5.2.2 կետի (2006 թ. խմբագրություն) «Սեյսմիկ գոտով գրունտի հորիզոնական արագացման սպասվելիք արժեքը ընդունվում է ըստ աղյուսակ 1-ի: III սեյսմիկ գոտում շինհրապարակների համար, որոնք գտնվում են հնարավոր օջախային գոտուց (ակտիվ խզվածքների) 10 կմ քիչ հեռավորության վրա, գրունտի սպասվելիք արագացման a արժեքը բազմապատկվում է 1.2-ով»:

 

Նկ. 5 Երկրաշարժի /1916 թ./ էպիկենտրոնի դիրքը և 6 բալի իզոսեյստը

Նկ. 6 Նկ. 7

 

------------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Արմավիր քաղաքի տարածքը գտնվում է Սարդարապատի խզվածքից 6-ից (հարավային

սահմանագիծ) մինչև 10 կմ (հյուսիսային մաս) հեռավորության վրա, համապատասխանաբար գրունտի հորիզոնական արագացումների ստացված արժեքները պետք է բազմապատկվեն 1.2-ով (Նկ. 8): Նկար 8-ում կանաչ գույնով ցույց է տրված Սարդարապատի խզվածքի 10 կմ-ոց գոտին:

 

3.1.4.6 Ելակետային սեյսմիկ վտանգի գնահատում

 

Արմավիր քաղաքի տարածքի սեյսմիկ վտանգի հաշվարկի համար հիմք է ընդունվել ՀՀՇՆ II-2-94 «Սեյսմակայուն Շինարարություն Նախագծման Նորմեր» նորմատիվային փաստաթղթում ներկայացված սեյսմիկ գոտևորման քարտեզը, ըստ որի ուսումնասիրվող տարածքը գտնվում է երրորդ սեյսմիկ գոտու մեջ: Այդ գոտուն համապատասխանում է 0.4 g հորիզոնական արագացման արժեքը: Համաձայն (ՀՀ ՇՆ II - 6.02.06) նորմերի, հաշվի առնելով Սարդարապատի խզվածքից Արմավիրի քաղաքի տարածքի 6-ից (հարավային սահմանագիծ) մինչև 10 կմ (հյուսիսային մաս) հեռավորության վրա գտնվելու հանգամանքը վերջնական հաշվարկներում օգտագործվել է 0.4 gx1.2=0.48 g արագացման ելակետային արժեքը:

 

3.1.4.6.1 Գրունտային պայմանների ազդեցությունը սեյսմիկ վտանգի վրա

 

Ինչպես հայտնի է, տարածքների սեյսմիկ վտանգի վրա զգալի ազդեցություն են թողնում տեղի գրունտային պայմանները: Գրունտների տատանման ինտենսիվության փոփոխությունը գրունտային պայմաններից կախված, որոշվում է հիմնականում շերտերի հզորությամբ, նրանց ֆիզիկամեխանիկական և առաձգական հատկություններով, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակով:

Գրունտների առաձգական հատկություններից կախված սպասվող մաքսիմալ հորիզոնական արագացումները հաշվարկելու համար, իրականացվել են գործիքային գրանցումներ գրունտների առանձին շերտերում, առաձգական ալիքների տարածման արագությունները որոշելու նպատակով: Սեյսմիկ զոնդավորման կետերի տեղադիրքը ներկայացված է փաստացի նյութերի քարտեզի վրա (գրաֆիկական հավելված 1):

 

Նկ. 8 Տեղանքի քարտեզ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - քարտեզը չի բերվում

 

3.1.4.6.2 Գործիքային գրանցումներ

 

Գործիքային գրանցումներն իրականացվել են 160 կետերում, Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծի սահմաններում: Սեյսմիկ տվիչների միջև հեռավորությունն ընտրվել է այնպես, որ գրանցումներն ընդգրկեն տարածքի բոլոր շերտախմբերը:

Գրանցումներն իրականացվել են ՍՏՍ-24Ռ թվային սեյսմիկ կայանի օգնությամբ: Սեյսմիկ կայանը հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած իմպուլսային հարվածող սարքերի հետ: Կայանի աշխատանքի հիմքում դրված է թույլ ցնցումների գրանցման և նրանց գումարման մոտեցումը, որի արդյունքում թույլ ցնցումները ուժեղացվում են: Սեյսմիկ ալիքների գրանցման համար օգտագործվել են «CB-20» տիպի սեյսմատվիչներ:

Կիրառվել է բեկված ալիքների գրանցման եղանակը: Սեյսմատվիչների միջև հեռավորությունը եղել է 2 մ, ծայրակետերի սեյսմատվիչների միջև եղած հեռավորությունը 22 մ, որը հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել երկրաբանական կտրվածքը ներկայացված հորատանցքերի ամբողջ կտրվածքով: Սեյսմիկ ալիքները հարուցվել են 20 կիլոգրամանոց հարվածային մուրճի օգնությամբ:

Գործիքային գրանցումներով ստացված սեյսմոգրամաների մշակման արդյունքներով տարածքի 160 կետերի համար կառուցված գոդոգրաֆներով որոշվել են շերտերում առաձգական ալիքների տարածման արագությունները: Հաշվարկվել են նաև առաձգական ալիքների տարածման միջին արագությունները: Արդյունքները օգտագործվել են սպասվող մաքսիմալ հորիզոնական արագացումների հաշվարկներում:

Հաշվարկներն իրականացվել են հետևյալ բանաձևով`

                                 /_________            /_________

lg(a) = 0.11xI - 0.51 - lg \/ (R2 + h2) - 0.0027 \/ (R2 + h2)  (1),

որտեղ` I- ն ինտենսիվությունն է բալերով

a-ն հորիզոնական արագացումն է g-ի մասերով

R- ը էպիկենտրոնային հեռավորությունն է կմ-ով

հ-ը հիպոկենտրոնի խորությունն է կմ-ով

Գրունտային պայմաններից կախված սեյսմիկ բալականության փոփոխության մեծությունը գնահատվել է սեյսմիկ կոշտությունների մեթոդով:

Հաշվարկներն իրականացվել են հետևյալ բանաձևով`

/\IO = 1.67 log (V0p0 / Vipi), (2)

որտեղ` V0p0 - էտալոնային գրունտի ակուստիկ կոշտությունն է,

Vipi - ուսումնասիրվող գրունտի ակուստիկ կոշտությունն է,

Գրունտային ջրերի հաշվին սեյսմիկ ազդեցության ուժգնության փոփոխությունը բալերով գնահատվել է բանաձև 3-ով`

/\Iգ.ջ. = e-0.04h, (3)

որտեղ` h - գրունտային ջրերի տեղադրման խորությունն է գետնի մակերեսից հաշված:

Սեյսմիկ ազդեցության ուժգնության ընդհանուր փոփոխությունը բալերով հաշվարկվել է հետևյալ բանաձևով`

/\I = /\I0 + /\Iգ.ջ., (4)

Հաշվարկների համար, որպես էտալոնային ընդունվել են այն գրունտները, որոնց միջին խտությունը կազմում է p=1.75 գ/սմ3, երկայնական ալիքների տարածման միջին արագությունը` Vp=650 մ/վրկ, ակուստիկ կոշտությունը` V0o0=1050:

Այսպիսով ելակետային սեյսմիկ ազդեցության ուժգնությունը բալերով հաշվարկվել է բանաձև 5-ով`

I = /\l + I0, (5)

Սպասվող մաքսիմալ հորիզոնական արագացումների հաշվարկների համար տարածքի ելակետային սեյսմիկ վտանգը գնահատվել է 0.48 g:

Հաշվարկների արդյունքները ներկայացված են 3.1.4.6.2-1 աղյուսակում:

 

Աղյուսակ 3.1.4.6.2-1

._________________________________________________.

|1 N-C3 | V1  |  V2  |  h1  |  h2   | Vcp  | /\g  |

|_______|_____|______|______|_______|______|______|

|   1   |  2  |   3  |  4   |   5   |  6   |  7   |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-1 | 130 | 1000 | 2.63 | 27.37 |  630 | 0.47 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-2 | 285 | 1000 | 3.73 | 26.27 |  762 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-3 | 273 | 1384 | 1.76 | 28.24 |  980 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-4 | 235 | 1555 | 2.58 | 27.42 | 1049 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-5 | 172 | 1111 | 3.89 | 26.11 |  793 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-6 | 185 | 1000 | 3.73 | 26.27 |  762 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-7 | 122 |  888 | 2.32 | 27.68 |  721 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-8 | 253 | 1300 | 1.78 | 28.22 |  900 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|  C3-9 | 172 | 1111 | 3.89 | 26.11 |  793 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-10 | 185 | 1100 | 3.73 | 26.27 |  760 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-11 | 250 | 1200 | 0.81 | 29.19 | 1088 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-12 | 205 | 1333 | 0.92 | 29.08 |  980 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-13 | 200 | 1200 | 1.69 | 28.31 |  936 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-14 | 181 |  857 | 1.61 | 28.39 |  714 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-15 | 195 | 1000 | 3.28 | 26.72 |  689 | 0.46 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-16 | 183 | 1230 | 2.58 | 27.42 |  824 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-17 | 150 | 1200 | 4.05 | 25.95 |  793 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-18 | 195 | 1000 | 3.28 | 26.72 |  689 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-19 | 380 | 1500 | 3.86 | 26.14 | 1088 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-20 | 375 | 1200 | 3.62 | 26.38 |  948 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-21 | 143 | 1250 | 4.11 | 25.89 |  798 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-22 | 138 | 1666 | 5.20 | 24.80 |  817 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-23 | 285 | 2000 | 4.33 | 25.67 | 1070 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-24 | 250 | 1200 | 0.81 | 29.19 | 1088 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-25 | 260 | 1220 | 1.21 | 28.80 | 1088 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-26 | 105 | 1333 | 0.92 | 29.08 |  980 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-27 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-28 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-29 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-30 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-31 | 200 | 1200 | 1.69 | 28.31 |  936 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-32 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-33 | 243 | 1250 | 4.11 | 25.89 |  798 | 0.32 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-34 | 140 | 1000 | 3.91 | 26.09 |  708 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-35 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-36 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-37 | 180 | 1200 | 3.60 | 26.40 |  953 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-38 | 185 | 1272 | 3.18 | 26.82 |  930 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-39 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-40 | 375 | 1200 | 3.62 | 26.38 |  948 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-41 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-42 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-43 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-44 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-45 | 122 | 1000 | 0.80 | 29.20 |  915 | 0.40 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-46 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-47 | 363 | 1600 | 2.38 | 27.62 | 1259 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-48 | 122 | 1125 | 1.64 | 28.36 |  921 | 0.40 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-49 | 107 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-50 | 333 | 1142 | 2.22 | 27.78 |  968 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-51 | 200 | 1500 | 2.62 | 27.38 |  956 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-52 | 153 | 1384 | 1.79 | 28.21 |  935 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-53 | 266 | 1333 | 1.63 | 28.37 | 1094 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-54 | 200 | 1285 | 1.71 | 28.29 |  982 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-55 | 113 | 1250 | 3.55 | 26.45 | 1008 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-56 | 173 | 1454 | 2.66 | 27.34 |  877 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-57 | 133 | 1230 | 1.79 | 28.21 |  824 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-58 | 101 | 1058 | 1.68 | 28.32 |  832 | 0.48 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-59 | 100 | 1000 | 2.20 | 27.80 |  854 | 0.47 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-60 | 133 |  941 | 2.07 | 27.93 |  836 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-61 | 122 | 1058 | 2.42 | 27.58 |  811 | 0.47 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-62 | 107 | 1230 | 2.32 | 27.68 |  998 | 0.47 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-63 | 126 | 1076 | 3.02 | 26.98 |  851 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-64 | 125 | 1090 | 3.06 | 26.94 |  846 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-65 | 281 | 2000 | 1.83 | 28.17 | 1241 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-66 | 222 | 1636 | 1.74 | 28.26 | 1194 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-67 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-68 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-69 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-70 | 285 | 1500 | 1.65 | 28.35 | 1215 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-71 | 160 | 1000 | 1.96 | 28.04 |  911 | 0.40 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-72 | 166 | 1058 | 1.71 | 28.29 |  810 | 0.40 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-73 | 153 |  857 | 0.83 | 29.17 |  760 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-74 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-75 | 185 |  750 | 1.34 | 28.66 |  699 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-76 | 122 |  782 | 1.49 | 28.51 |  695 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-77 | 111 | 1052 | 0.90 | 29.10 |  839 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-78 | 142 | 1200 | 0.89 | 29.11 |  983 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-79 | 120 | 1600 | 4.40 | 25.60 | 1192 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-80 | 100 | 1750 | 3.96 | 26.04 | 1210 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-81 | 133 | 1230 | 2.27 | 27.73 | 1022 | 0.49 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-82 | 100 |  909 | 0.62 | 29.38 |  886 | 0.48 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-83 | 109 | 1000 |  4.9 |  25.1 |  562 | 0.48 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-84 | 139 | 1000 |  4.8 |  25.2 |  702 | 0.46 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-85 | 125 | 1000 |  2.2 |  27.8 | 2337 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-86 | 133 | 1000 |  3.6 |  26.4 | 2612 | 0.46 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-87 | 138 | 1750 |  3.7 |  26.3 |  717 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-88 | 184 |  667 |  5.3 |  24.7 |  456 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-89 | 143 | 2333 |  3.8 |  26.2 |  799 | 0.46 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-90 | 107 | 1667 |  5.3 |  24.7 |  742 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-91 | 120 | 2667 |  2.9 |  27.1 |  880 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-92 | 143 | 1750 |  3.7 |  26.3 |  735 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-93 | 148 | 3000 |  3.9 |  26.1 |  853 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-94 | 185 | 3000 |  4.7 |  25.3 |  887 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-95 | 105 |  875 |  3.5 |  26.5 |  469 | 0.41 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-96 | 190 | 3000 |  4.8 |  25.2 |  528 | 0.39 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-97 | 290 | 2000 |  1.0 |  29.0 | 1244 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-98 | 267 | 1750 |  3.4 |  26.6 | 1070 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

| C3-99 | 279 | 1500 |  4.4 |  25.6 |  717 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-100 | 530 | 1600 |  2.8 |  27.2 |  784 | 0.26 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-101 | 121 | 1400 |  3.7 |  26.3 |  611 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-102 | 161 | 1500 |  4.5 |  25.5 |  668 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-103 | 107 |  417 |  3.5 |  26.5 |  373 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-104 | 139 | 3000 |  4.8 |  25.2 |  702 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-105 | 172 | 1500 |  4.5 |  25.6 |  699 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-106 | 130 | 3500 |  3.8 |  26.2 | 1093 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-107 | 239 | 3000 |  4.8 |  25.2 |  702 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-108 | 261 | 2500 |  5.4 |  24.6 |  983 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-109 | 258 | 2500 |  5.6 |  24.4 |  661 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-110 | 221 | 1400 |  3.7 |  26.3 |  611 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-111 | 333 | 1333 |  1.6 |  28.5 | 1154 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-112 | 258 |  833 |  1.3 |  28.8 |  707 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-113 | 271 |  583 |  0.9 |  29.1 |  545 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-114 | 225 |  471 |  2.3 |  27.7 |  389 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-115 | 100 |  800 |  0.0 |  30.0 |  800 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-116 | 126 | 1000 |  2.5 |  27.5 |  719 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-117 | 136 |  615 |  2.2 |  27.8 |  519 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-118 | 143 |  500 |  3.0 |  27.0 |  401 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-119 | 100 | 1750 |  3.6 |  26.4 |  910 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-120 | 135 | 1167 |  3.3 |  26.7 |  815 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-121 | 230 | 1600 |  2.8 |  27.2 |  784 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-122 | 274 | 1750 |  3.6 |  26.4 |  836 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-123 | 253 | 1125 |  1.9 |  28.1 |  801 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-124 | 243 | 2333 |  3.8 |  26.2 |  799 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-125 | 220 | 2250 |  1.9 |  28.1 | 1293 | 0.39 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-126 | 238 | 2333 |  3.8 |  26.2 |  778 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-127 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-128 | 242 | 1143 |  2.9 |  27.1 |  681 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-129 | 245 | 1000 |  1.7 |  28.3 |  955 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-130 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-131 | 250 | 1667 |  5.2 |  24.8 |  844 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-132 | 247 | 2000 |  4.6 |  25.4 |  678 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-133 | 282 | 2500 |  5.6 |  24.4 |  742 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-134 | 222 | 3000 |  7.4 |  22.6 |  732 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-135 | 207 |  417 |  3.5 |  26.5 |  373 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-136 | 211 | 1000 |  6.5 |  23.5 |  554 | 0.39 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-137 | 271 | 3000 |  2.0 |  28.1 | 1446 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-138 | 200 | 2000 |  4.5 |  25.5 |  849 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-139 | 215 |  800 |  2.6 |  27.4 |  528 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-140 | 282 |  714 |  4.6 |  25.4 |  492 | 0.35 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-141 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-142 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-143 | 243 | 1000 |  2.6 |  27.4 |  658 | 0.38 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-144 | 276 | 1250 |  5.2 |  24.8 |  607 | 0.39 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-145 | 222 | 2500 |  5.5 |  24.5 |  869 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-146 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-147 | 254 | 2333 |  3.7 |  26.3 |  844 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-148 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-149 | 307 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-150 | 125 | 1333 |  2.9 |  27.1 |  796 | 0.45 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-151 | 120 | 2000 |  2.8 |  27.2 |  807 | 0.43 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-152 | 122 | 1750 |  3.6 |  26.4 |  860 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-153 | 120 | 3000 |  3.9 |  26.1 |  905 | 0.42 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-154 | 207 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-155 | 243 | 1750 |  3.7 |  26.3 |  735 | 0.36 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-156 | 350 | 1143 |  2.6 |  27.4 |  723 | 0.32 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-157 | 126 | 2000 |  4.6 |  25.4 |  709 | 0.44 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-158 | 111 | 1500 |  4.5 |  25.5 |  668 | 0.34 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-159 | 107 | 1272 | 2.35 | 27.65 | 1021 | 0.37 |

|_______|_____|______|______|_______|______|______|

|C3-160 | 119 |  857 |  4.4 |  25.7 |  451 | 0.36 |

._________________________________________________.

 

Հաշվարկների արդյունքներով կազմվել է Արմավիր քաղաքի տարածքի 1:5000 մասշտաբի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը (գրաֆիկական հավելված 3):

Հաշվարկների արդյունքները ցույց են տալիս, որ հետազոտված տարածքի համար սպասվող մաքսիմալ հորիզոնական արագացումները գտնվում են 0.26 g-0.49 g տիրույթում:

Հարկ է նշել, որ Արմավիր քաղաքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը կարող է հիմք ծառայել քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար: Այն չի կարող օգտագործվել կոնկրետ կառույցների կառուցապատման խնդիրների լուծման համար:

 

3.1.4.6.3 Գրունտների սեփական տատանումների գործիքային գրանցումներ

 

Արմավիր քաղաքի տարածքում տարբեր գրունտային պայմաններում գրունտների սեփական տատանումների գործիքային գրանցումների արդյունքում հաշվարկված հաճախականությունների սպեկտրները ներկայացված են տեքստային հավելված 1-ում:

Միկրոտատանումների գրանցումները իրականացվել են ՍՏՍ-24Ռ թվային կայանի միջոցով, որը ընդգրկում էր.

. C-069Գ C-069B տիպի տվիչներ, որոնք գրանցում են տատանումների հաճախականությունը 0.5 - 30 հց տիրույթում:

. տատանումների ուժեղացուցիչ:

Գրանցումները իրականացվել են թվային սեյսմիկ կայանի միջոցով: Գրանցումներն իրականացվել են բոլոր սեյսմիկ զոնդավորման կետերում: Ելնելով գրունտների առանձնահատկություններից, նրա սեփական տատանումները բավարար չափով հետազոտելու նպատակով կատարվել է գրանցումների համար անհրաժեշտ տեղերի ընտրություն ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզի տվյալների հիման վրա: Արմավիր քաղաքի տարածքում տարբեր գրունտային պայմաններում գրունտների սեփական տատանումների գործիքային գրանցումների արդյունքում հաշվարկված հաճախականությունների սպեկտրների օրինակները ներկայացված են տեքստային հավելված 1-ում:

Ըստ գրանցումների հաճախականությունների սպեկտրների գերակայող հաճախականությունները գտնվում են 2-5 Հց տիրույթում:

 

Արմավիր քաղաքի տարածքի գրունտների սեփական տատանումների հաճախականությունների սպեկտրների օրինակներ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - օրինակները չեն բերվում

 

3.1.4.6.4 Կատարված աշխատանքների արդյունքները

 

1. Արմավիր քաղաքի տարածքի փաստացի նյութերի քարտեզը 1:5000 մասշտաբի հիմքի վրա (գրաֆիկական հավելված 1):

2. Արմավիր քաղաքի տարածքի 1:5000 մասշտաբի ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը (գրաֆիկական հավելված 2):

3. Արմավիր քաղաքի տարածքի 1:5000 մասշտաբի ստորերկրյա ջրերի տարածման քարտեզը (գրաֆիկական հավելված 3):

4. Արմավիր քաղաքի տարածքի 1:5000 մասշտաբի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը (գրաֆիկական հավելված 4):

5. Արմավիր քաղաքի տարածքում գրանցված միկրոսեյսմերի տվյալներով հաշվարկված հաճախականությունների սպեկտրների օրինակները (տեքստային հավելված 1):

 

3.2 Հատակագծային կառուցվածքը և տարածքների փաստացի օգտագործումը

 

Արմավիրի տարածքում ըստ գործառական օգտագործման տեսակների տարբերակվում են բնակելի, արդյունաբերական, լանդշաֆտառեկրեացիոն գոտիներ: ՀՀ հողային օրենսգրքում նշված այս տարածքները սահմանվում են որպես` բնակավայրի հողեր, արդյունաբերության հողեր և հատուկ պահպանվող տարածքներ:

Արմավիրի քաղաքային համայնքը զբաղեցնում է փաստացի 2177.24 հա տարածք: Հարավային մասում անցնող երկաթուղուն հարակից տեղաբաշխված են արդյունաբերական ձեռնարկությունները: Արդյունաբերական նպատակներով օգտագործվում է 166.5 հա:

Հանգստի համար նախատեսված ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը ներկայացված է ոչ մեծ մակերես ունեցող հողակտորով բնակավայրի հյուսիսային մասում և բնակելի գոտու առանձին հատվածներում:

 

3.2.1 Բնակավայրի գործառական և ծավալատարածական կառուցվածքը

 

Արմավիր քաղաքի հատակագծային մտահղացումը ձևավորվել է դեռ 1931 թ. ակադեմիկոս Ալ. Թամանյանի կողմից մշակված գլխավոր հատակագծում, այն է` ուղղանկյուն, կենտրոնում կիսաշրջանաձև փողոցային ցանցի վրա հիմնվող հատակագծային կառուցվածք:

Հորինվածքի կենտրոնական մասը կամ միջուկը, որը նախատեսված էր քաղաքի հասարակական համակարգի ձևավորման համար, կառուցապատվեց նաև բազմաբնակարան 3-4 հարկանի, մասամբ նաև սակավահարկ (1-2 հարկ) տներով: Քաղաքի հասարակական կենտրոնը փաստացի ձևավորվեց կենտրոնական հրապարակից դեպի երկաթուղային կայարան ձգվող տիրույթում: Այստեղ են տեղաբաշխված քաղաքի և մարզի վարչական, մշակութային, ֆինանսական, բուժական, սպասարկման և առևտրի տարբեր ձեռնարկություններ: Նշված տարածքային տիրույթում օրվա ցերեկային ժամերին միշտ մարդաշատ է լինում: Այս առումով հատկապես ակտիվ է օգտագործվում Երևանյան փողոցի երկարության միջին հատվածը, որտեղ գտնվում է երկաթուղային և ավտոկայարանները, առևտրի և հասարակական սննդի բազմաթիվ, փոքր և մեծ կետերը: Այս հատվածը Արմավիր քաղաքի այն մասն է, որտեղ ժամանում կամ որտեղից մեկնում են թե տեղի բնակիչները, թե քաղաքի հյուրերը կամ տարանցիկ ուղևորներն ու զբոսաշրջիկները:

Բազմաբնակարան բնակելի կառուցապատումը տեղակայված է հիմնականում քաղաքի կենտրոնում և արևմտյան կիսակառույց զանգվածում:

Մանկական նախադպրոցական և կրթական կազմակերպությունները տեղաբաշխված են բնակելի թաղամասերում և, հիմնականում, ապահովում են սպասարկման հետիոտն մատչելիության նորմատիվները:

Արմավիր 60-ն ունի փողոցային ցանցի պարզ կառուցվածք: Համաքաղաքային մայրուղու (Երևանյան փողոց) մի կողմում գտնվող ուղղահայաց ու զուգահեռ փողոցներն միմյանց հետ են կապում բնակելի թաղամասերն ու քաղաքի հասարակական կենտրոնը, արտադրական գոտիները և մյուս հատվածները: Կենտրոնական մասում են գտնվում` քաղաքային զբոսայգին, մարզպետարանը, մշակույթի տունը, քաղաքապետարանը, շուկան, հյուրանոցը, մի շարք խանութներ և այլն: Քաղաքի ավտոկայանը գտնվում է երկաթուղային կայարանին մոտ: Քաղաքի հյուսիսային մասում գտնվում է քաղաքային մարզահամալիրը, իսկ ավելի հեռու` քաղաքային գերեզմանոցը: Քաղաքի հասարակական կենտրոնի հորինվածքային առանցքը նշմարում են պատմության և մշակույթի, պետական ցանկում ընդգրկված պահպանման ենթակա երկու հուշարձանները` երկաթուղային և ավտոկայարանների հրապարակում զետեղված Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողն ու կենտրոնական հրապարակում 1955 թ. կառուցված քաղաքի Մշակույթի պալատը:

Գերեզմանոցից դեպի արևելք գտնվող հողամասում կազմավորվել է բնակելի սակավահարկ կառուցապատման նոր թաղամաս: Համեմատաբար նոր է նաև արևմտյան մասում գտնվող, նույնպես, սակավահարկ կառուցապատումով բնակելի թաղամասը:

 

3.2.2 Բնակավայրի հողեր և քաղաքամերձ գոտիներ

 

Արմավիրի բնակեցման տարածքում (բնակավայրի հողերում), հիմնականում, տեղաբաշխված են բնակելի ֆոնդի և հասարակական նշանակության շենքերն ու կառույցները: Այս տարածքում են գտնվում նաև սանիտարապաշտպանիչ գոտիներ չպահանջող առանձին կոմունալ կամ արտադրական նշանակության օբյեկտներ: Ինչպես վերը նշվեց, քաղաքի կենտրոնում է տեղաբաշխված զինվորական մասը: Բնակելի հողերի սահմաններում առկա են զբոսայգիներ, պուրակներ (ընդհանուր օգտագործման կանաչ), ինչպես նաև այս տարածքները միմյանց միացնող փողոցային ցանցը:

Թաղամասերում տեղաբաշխված են հասարակական բազում` սպասարկման, կրթական, առողջապահական, առևտրի և այլ նշանակության շենքեր: Դրանց գերակշռող մասն ունի իրենց կից հողատարածքները (դպրոցներ, մանկապարտեզներ, հանրախանութ, կինոթատրոն և այլն): Սպասարկման, առևտրի օբյեկտների մի մասն էլ զբաղեցնում է բնակելի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը:

Արմավիրի քաղաքամերձ տարածքը` շրջապատող գյուղական համայնքների հողերն են կազմում. արևմուտքում` Լուկաշին, Նորավան, արևելքում` Ծառաշեն, Մրգաշատ, Նորապատ: Գյուղական համայնքների հողերն ունեն գյուղատնտեսական բարձր արժեք և զբաղեցված են պտղատու և խաղողի այգիներով:

Հյուսիս-արևելքում տարածվում են պետական հողային ֆոնդի հողերը: Դրանցից 2006 թ. շուրջ 1000 հա անհատույց փոխանցվեց Արմավիրի քաղաքային համայնքին:

 

3.2.3 Բնակարանային ֆոնդ և բնակչություն

 

Արմավիրի բնակարանային ֆոնդը կազմում է 359.1 հազ. մ.2, այդ թվում սակավահարկ անհատական տները ընդհանուր առմամբ կազմում են 305.2 հազ.մ.2, իսկ բազմաբնակարանները` 53.8 հազ.մ.2:

Բնակելի ֆոնդը ներառում է 142 բազմաբնակարան շենք և 5979 առանձնատուն: Առկա ֆոնդի 86% ունի վերանորոգման խնդիր, իսկ քաղաքի 12 շենք գտնվում է վթարային վիճակում (համաձայն 2003 թ. հոկտեմբերի տվյալների):

Բնակֆոնդի շուրջ 85% սեփականաշնորհված է:

Ստորև 3.2.2-1 աղյուսակում բերված է բնակավայրերի հողերի կազմում ընդգրկված տարածքների հաշվեկշիռը:

 

Աղյուսակ 3.2.2-1

._________________________________________________________.

|Ծածկագիր|Տարածքների գործառական             |Տարածք,|  %  |

|        |նշանակությունը                    |   հա  |     |

|________|__________________________________|_______|_____|

|     2.1|Բնակելի կառուցապատում, այդ թվում  | 438.55|51.71|

|________|__________________________________|_______|_____|

| 2.1.1-ա|բազմաբնակարան                     |  10.66| 1.25|

|________|__________________________________|_______|_____|

| 2.1.1-բ|տնամերձ, սակավահարկ               | 406.33|47.91|

|________|__________________________________|_______|_____|

|   2.1.2|այգեգործական                      |  21.56| 2.54|

|________|__________________________________|_______|_____|

|     2.2|Հասարակական կառուցապատում         |  69.83| 8.23|

|________|__________________________________|_______|_____|

|     2.3|Խառը կառուցապատում                |  56.81| 6.70|

|________|__________________________________|_______|_____|

|     2.4|Ընդհանուր օգտագործման տարածքներ,  | 187.70|22.13|

|        |այդ թվում զբոսայգիներ, փողոցներ,  |       |     |

|        |հրապարակներ                       |       |     |

|________|__________________________________|_______|_____|

|     2.5|Այլ հողեր                         |  95.19|11.22|

|________|__________________________________|_______|_____|

|        |Ընդամենը                          | 848.08|  100|

._________________________________________________________.

 

Բնակարանային ֆոնդի սպասարկումը իրականացնում են համայնքի կոմունալ ծառայությունները:

Բնակավայրի հողերի սահմաններում բնակչության խտությունը կազմում է 50 մարդ/հա, իսկ համայնքի սահմաններում 35 մարդ/հա:

Համայնքի բնակչությունը 01.01.2006 թ. դրությամբ կազմում է 40.0 հազար մարդ:

Բնակչության տարիքային կազմը հետևյալն է`

. մինչև 15 տարեկան 15.0 հազ. երեխա,

. աշխատունակ հասակի 18.7 հազ. մարդ,

. 60-ից բարձր տարիքի 6.3 հազ. մարդ:

 

3.2.4 Վարչական համակարգի, առևտրի և սպասարկման ոլորտի տեղաբաշխում

 

Արմավիր քաղաքը Արմավիրի մարզի վարչական կենտրոնն է, այս պատճառով քաղաքում տեղակայված են մի շարք պետական կառավարման մարմիններ, դրանք են` մարզպետարանը, դատարանը, ոստիկանությունը, զինկոմիսարիատը, սոցիալական ապահովության բաժինը և այլն:

Տեղական ինքնակառավարման իշխանության մարմինը` քաղաքապետարանն է` իր ստորաբաժանումներով և ծառայություններով:

Արմավիրում գործում են նաև տարբեր հասարակական և ստեղծագործական կազմակերպություններ:

Քաղաքի, նախկինում ձևավորված առևտրի և սպասարկման համակարգը, վաղուց չի գործում: Դրա փոխարեն սկսվել է ձևավորվել առևտրի և սպասարկման ծառայությունների նոր համակարգ: Ներկայումս, արդյունաբերական և մթերային ապրանքները վաճառվում են խառը, երբեմն, պատահական տեղերում, սակայն արդեն ընթանում է առևտրի կենտրոնի շենքի վերակառուցումը: Համայնքում ընդլայնվում և աստիճանաբար կարգավորվում ու ավելի քաղաքակիրթ տեսք է ձեռք բերում առևտրի, ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտները:

Սպասարկման օբյեկտներից են` կապի և բանկային երկուական բաժանմունքները, սրճարանները, ճաշարաններն ու ռեստորանները, քաղաքային շուկան:

Կոմունալ ոլորտի համակարգից քաղաքում ներկայումս առկա են` հյուրանոցը, քաղաքային բաղնիքը, և այլ օբյեկտներ:

Մարդատար տրանսպորտային սպասարկման ոլորտում գործում է ավտոկայանը ու երկաթուղային կայարանը: Տարածքում գործում են նաև բենզալցակայաններ, գազալցակայաններ, ավտոտեխսպասարկման կետեր:

Ոլորտը կարիք ունի համակարգման և կանոնավորման:

 

3.2.5 Առողջապահական, կրթական, մշակութային և մարզական համակարգեր

 

Արմավիր համայնքում առողջապահական համակարգում գործում են երկու հիվանդանոց` հիվանդանոցային 5 լաբորատորիաներով, պոլիկլինիկա և շտապ օգնության կայանը:

Կրթական օբյեկտներից գործում է 16 մանկապարտեզ, 10 դպրոց, 3 ուսումնարան, համալսարան, երաժշտական դպրոց, ինչպես նաև գեղարվեստի դպրոցը:

Նախադպրոցական և դպրոցական հիմնարկները համայնքի տարածքում տեղաբաշխված են համեմատաբար համաչափ, բացառությամբ նոր սակավահարկ բնակելի կառուցապատման տարածքների: Կրթական համակարգին վերաբերող կառույցները, ընդհանուր առմամբ ունեն տարբեր աստիճանի վերանորոգման խնդիրներ, ինչպես նաև սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտություն:

Համայնքն ունի գրադարան, մշակույթի տուն, 2 կինոթատրոն:

Բացի այդ, Արմավիրում առկա են 2 մարզադաշտ, 2 սպորտդպրոց, որոնք չեն բավարարում բնակչության սպորտային պահանջներին:

Անհրաժեշտ է նշել, որ ոչ բոլոր հանրակրթական դպրոցներն են ապահովված մարզական միջուկով:

 

3.2.6 Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական

նշանակության հողեր

 

Համայնքի արդյունաբերության հողերը զբաղեցնում են Արմավիրի վարչական տարածքի շուրջ 8% կամ 166.50 հա:

Արդյունաբերական տարածքում են գտնվում արտադրական ձեռնարկությունները և դրանց հետ կապված օբյեկտների հողատարածքները, կոմունալ ու պահեստարանային շինությունները, ինչպես նաև արտաքին տրանսպորտի ուղիները և կառույցները:

Արդյունաբերության հողերը հիմնականում գտնվում են Արմավիրի տարածքի հարավային մասում, երկաթուղու գոտուն հարակից մասերում:

Կան նաև բնակելի տարածքում գտնվող ոչ մեծ արտադրական ձեռնարկություններ:

Արդյունաբերական ձեռնարկություններից են` Պահածոների գործարանը, Կոնյակի գործարանը, Գինու գործարանը, գարեջրի գործարանը, կահույքի գործարանը, կարի ֆաբրիկան, մեխանիկական գործարանը, «Սառնարանը», ապակե տարաների գործարանը:

Արտադրական գոտում են նաև բազմաթիվ պահեստներ, ավտոտնտեսություններ, մեխանիզացիայի բազան, շինարարական կազմակերպությունների տարածքներ, արտադրամասեր,պոմպակայան, ջրմուղ-կոյուղու արտադրամասեր և այլն:

Արդյունաբերական հողերը բաշխվում են հետևյալ կերպ`

 

աղյուսակ 3.2.6-1

.___________________________________________________________.

|Գործառական          |Սեփականության  |   Տարածք, հա         |

|նշանակությունը      |ձևը            |______________________|

|                    |               |ըստ          |ընդամենը|

|                    |               |սեփականության|        |

|____________________|_______________|_____________|________|

|                    |համայնքային    |    93.52    |        |

|Արդյունաբերության   |_______________|_____________|  97.5  |

|                    |ՀՀ քաղաքացիների|     3.98    |        |

|____________________|_______________|_____________|________|

|                    |համայնքային    |    45.70    |        |

|Գյուղատնտ. արտ-թյուն|_______________|_____________| 45.70  |

|                    |ՀՀ քաղաքացիների|     0.41    |        |

|____________________|_______________|_____________|________|

|                    |համայնքային    |    21.43    |        |

|Պահեստարանների      |_______________|_____________| 22,89  |

|                    |ՀՀ քաղաքացիների|     1.47    |        |

|____________________|______________________________________|

| ընդամենը           |              166.50                  |

.___________________________________________________________.

 

Արմավիրի արդյունաբերական գոտին ապահովված է ավտոճանապարհներով և երկաթուղային մոտեցումներով: Կարգավորված է արդյունաբերական հանգույցի ճանապարհային կապը արտաքին ավտոճանապարհների հետ:

Ընդերքի օգտագործման նպատակով համայնքի սահմաններում հողօգտագործում արձանագրված չէ:

Պահեստարանների տարածքները մասամբ ընդգրկված են նաև արտադրական ձեռնարկությունների տարածքների սահմանների մեջ:

 

3.2.7 Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքի

հողեր

 

Էլեկտրաենթակայանները, «Ջրմուղ - կոյուղու», «Հայռուսգազարդ»-ի օբյեկտները, կոմունալ գրասենյակները, նման տիպի կազմակերպությունները տեղաբաշխված են բնակելի կառուցապատման տարածքում (առանձին շենքերում, կամ շենքերի հարկաբաժիններում), ինչպես նաև առանձին տարածքներում: Համայնքն ունի փոստի երկու բաժանմունք: Ավտոտրանսպորտային ձեռնարկություններին, երկաթուղուն պատկանող տարածքները, ինչպես նաև դրանց շահագործումը իրականացնող օբյեկտների տարածքները պատկանում են տրանսպորտային հողերին:

Այս բոլոր տարածքների տեսակները ընդհանուր առմամբ Արմավիրի համայնքում կազմում են 51.98 հա, այդ թվում` էներգետիկայի 4.31 հա, կապի 0.21 հա, տրանսպորտի 23.74 հա և կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտները 23.72 հա:

 

3.2.8 Գյուղատնտեսական նշանակության հողեր

 

Արմավիրի քաղաքային համայնքի վարչական տարածքի սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայացված են հետևյալ կաղմով` վարելահող 121.82 հա, բազմամյա տնկարկների /պտղատու այգիներ/ 6.72 հա, արոտներ 403.02 հա և այլ հողատեսքեր 314.37 հա:

Դրանցից`

. ՀՀ քաղաքացիների սեփականությանը պատկանող հողատեսքերը կազմում են ընդամենը 374.92 հա, որից` 103.09 հա վարելահող, 6.72 պտղատու այգիներ, 265.11 հա այլ հողատեսքեր,

. ՀՀ իրավաբանական անձանց սեփականությանը պատկանող ընդամենը 153.63 հա-ից` արոտներ 143.87 հա, այլ հողատեսքեր 9.77 հա,

. համայնքային սեփականությանը պատկանող 317.39 հա-ից` 18.74 հա վարելահող է, 259.16 հա արոտներ, 39.5 այլ հողատեսքեր:

Գյուղատնտեսական նշանակության հողերն ընդամենը կազմում են 845.94 հա:

 

3.2.9 Հատուկ նշանակության հողեր

 

Արմավիրի քաղաքային համայնքի վարչական տարածքի սահմաններում հատուկ նշանակության հողերը կազմում են 132.81 հա: Դրանք գտնվում են քաղաքի տարբեր մասերում:

 

3.2.10 Հատուկ պահպանվող տարածքների հողեր

 

Համայնքում հատուկ պահպանվող տարածքները ներկայացված են`

. բնապահպանական 55.74 հա,

. պատմության և մշակութային - 54.06 հա

Ընդամենը հատուկ պահպանվող տարածքների հողերը զբաղեցնում են 109.80 հա, որից պետական սեփականության 55.74 հա, համայնքային` 54.06 հա,

 

3.2.11 Անտառային, ջրային, պահուստային հողեր

 

Համայնքի վարչական սահմաններում անտառային հողեր չկան, ջրային տարածքները ներկայացված են հետևյալ տեսակներով`

. գետեր - 2,58 հա - պետական

. ջրանցքներ - 13.17 հա, որից` 1,69 հա - համայնքային, 11.48 հա պետական:

Հիդրոտեխնիկական և ջրային այլ օբյեկտները գտնվում են համայնքային սեփականության հողերում և կազմում են ընդամենը - 3.38 հա: Ընդհանուր ջրային նշանակության տարածքները կազմում են 19.13 հա:

Պահուստային տարածքներ Արմավիրի համայնքի վարչական տարածքների սահմաններում չկան:

 

3.2.12 Հողօգտագործումն ըստ սեփականության ձևերի

 

Ըստ սեփականության ձևերի հողօգտագործման փաստացի վիճակը ներկայացված է 3.2.12-1 աղյուսակում:

 

աղյուսակ 3.2.12-1

.__________________________________________.

|  |Սեփականության սուբյեկտներ|   Տարածք    |

|  |                         |_____________|

|  |                         |  հա   |  %  |

|__|_________________________|_______|_____|

|1.|Պետություն               | 232.31|10.67|

|__|_________________________|_______|_____|

|2.|Համայնք                  | 982.64|45.13|

|__|_________________________|_______|_____|

|3.|ՀՀ քաղաքացիներ           | 808.66|37.14|

|__|_________________________|_______|_____|

|  |ՀՀ իրավաբանական անձինք   | 153.63| 7.05|

|__|_________________________|_______|_____|

|  |Ընդամենը                 |2177.24|100.0|

.__________________________________________.

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 102-Ն
Որոշում