Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱ ...

 

 

040.0102.110210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

(3-րդ մաս)

 

3.2.13 Ճանապարհային ցանց և տրանսպորտ (ներկա վիճակ)

 

Արմավիր քաղաքը գտնվում է Արարատյան հարթավայրի ամենախիտ բնակեցված տարածքում` մայրաքաղաք Երևանից 48 կմ. դեպի արևմուտք: Այս շրջանում հաղորդակցուղիները մեծ խտություն ունեն: Քաղաքի հարավային հատվածով է անցնում միջպետական նշանակության Մ-5 Երևան-Արմավիր-պետական սահման` 52,3 կմ երկարությամբ ճանապարհը, որի 41 կմ Երևան-Էջմիածին-Արմավիր հատվածն առաջին կարգի է` երթևեկության չորս, տեղ-տեղ նաև վեց, շերտերով: Արմավիրից 20 կմ դեպի հյուսիս, արևելք - արևմուտք ուղղությամբ անցնում է միջպետական նշանակության Մ-1 ճանապարհը` Երևան - Գյումրի - պետական սահման: Մեկ այլ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հյուսիսային սահման` Մ-3 կոչվող ճանապարհը սկսվում է Մարգարա բնակավայրից:

Արմավիր քաղաքից են սկսվում հանրապետական նշանակության երկու ճանապարհ. Հ-17` Արմավիր-Իսահակյան-Գյումրի և Հ-15` Արմավիր-Արգավանդ-Մարգարա:

Էջմիածին-Արմավիր` Մ-5 ճանապարհի հատվածից է սկսվում մեկ այլ հանրապետական նշանակության Հ-16` Մեծամոր-ՀԱԷԿ ճանապարհը, իսկ Արմավիր-Նոր Կեսարիա հատվածից` Հ-18-ը դեպի սահմանամերձ Բագարան տանող ճանապարհը:

Արմավիրի հարավային մասով` Մ-5 ճանապարհին, այնուհետև Հ-17 ճանապարհին զուգահեռ, անցնում է Երևան-Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի երկաթուղին, որը կառուցվել է դեռևս 19-րդ դարի վերջին:

Մոտակա օդանավակայանը Զվարթնոցն է, որն Արմավիրից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ Գյումրիի օդանավակայանը` 104 կմ:

Տրանսպորտային կապերի ապահովվածության տեսանկյունից Արմավիր քաղաքը և' վերգետնյա, և՛ օդային ուղիներով կապված է հանրապետության տարբեր մարզերի և արտասահմանյան երկրների հետ: Ինչպես երևում է տրանսպորտային ուղիների ուրվագծից, թե՛ ավտոմայրուղային, թե՛ երկաթուղային ճանապարհներն անցնում են քաղաքի հարավային մասով: Դեռևս խորհրդային տարիներին` 70-ական թվականներին, «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտը կազմել էր Արմավիր-Իսահակյան-Գյումրի (այն ժամանակ Հոկտեմբերյան-Իսահակյան-Լենինական) մոտ 100 կմ երկարությամբ առաջին կարգի ճանապարհի նախագիծը, ըստ որի ճանապարհը, Մեծամոր ավան դեռևս չհասած, պետք է Էջմիածին-Արմավիր ճանապարհից թեքվեր դեպի հյուսիս և, շրջանցելով Արմավիր քաղաքը, անցներ Թալինից մոտ չորս կիլոմետր արևմուտք դեպի Իսահակյան կոչվող բնակավայր և, այնուհետև, դեպի Գյումրի: Արմավիր քաղաքի մոտակայքում ճանապարհի հողային աշխատանքները մասամբ կատարվեցին, իսկ Իսահակյանի մոտակայքում` Ախուրյանի ջրամբարի հարևանությամբ, կառուցվեց ճանապարհի 6,5 կմ երկարությամբ մի հատված, և շինարարությունը հետագայում դադարեցվեց: Դրա փոխարեն վերակառուցվեց Երևան-Աշտարակ-Գյումրի ճանապարհի հատվածը երկրորդ կարգի պարամետրերով, և Արմավիր-Իսահակյան-Գյումրի մայրուղու շինարարությունը չվերսկսվեց: Ներկայումս «Լինսի»-ի հիմնադրամով պետք է վերականգնվի Գյումրի-Իսահակյան-Գետափ 60 կմ երկարությամբ սահմանամերձ ճանապարհը: Գետափ բնակավայրն ընկած է Ախուրյան գետի ափին` Անի կայանից 9 կմ հարավ:

Ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի»` Արմավիր քաղաքից տարանցիկ ճանապարհը, որն անցնում է արևմուտքից դեպի արևելք, պետք է դուրս բերել քաղաքի տարածքից, ինչպես ցուցադրված է ուրվագծում: Ճանապարհը նպատակահարմար է կառուցել այն պարագայում, երբ Հայաստանի տարածքով կիրագործվեն արտերկրային փոխադրումներ` արևելք - արևմուտք և հակառակ ուղղությամբ:

Ներքաղաքային ճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 89.6 կմ, այդ թվում արագընթաց շարժման մայրուղային ճանապարհները` 4 կիլոմետր: Էլեկտրաֆիկացված երկաթուղու երկարությունը (կրկնակի ուղի) նույնպես հավասար է 4 կիլոմետրի: Ճանապարհային ցանցը ունի կարգավորման և բարեկարգման կարիք:

Ներկայումս տարածքում գործում են մի շարք տրանսպորտային ձեռնարկություններ: Համաձայն Արմավիրի քաղաքապետարանի տվյալների (20.02.2006 թ. թիվ 119) Արմավիր քաղաքի ավտոտրանսպորտի կազմը ըստ տեսակների, շահագործման վաղեմության և նստատեղերի ներկայացված է 3.2.13-1 աղյուսակում:

 

աղյուսակ 3.2.13-1

.________________________________________________________________.

|            |              Վաղեմություն, տարի վազքը, կմ         |

|Տրանսպորտի  |___________________________________________________|

|տեսակներ    |մինչև  3|  4  |   5  |   6  |  7   |8 և   |ընդամենը|

|            |        |     |      |      |      |ավելի |        |

|____________|________|_____|______|______|______|______|________|

|Բեռնատար    |   5    |     |      |      |  2   |  382 |   389  |

|            |  ___   |  -  |   -  |   -  | ___  | ____ |  _____ |

|            |  465   |     |      |      | 220  | 50512|  51197 |

|____________|________|_____|______|______|______|______|________|

|Մարդատար    |  103   | 26  |  17  |   6  |  19  | 3274 |  3445  |

|մինչև  10   |  8974  |2470 | 1463 |  527 | 1867 |246676| 261977 |

|նստատեղ     |        |     |      |      |      |      |        |

|____________|________|_____|______|______|______|______|________|

|Մարդատար    |    1   |  -  |   -  |   -  |   1  |  313 |   315  |

|(10 և  ավելի|   100  |     |      |      |  100 | 36910|  37110 |

|նստատեղ)    |        |     |      |      |      |      |        |

.________________________________________________________________.

 

Տրանսպորտային միավորների ընդհանուր կազմում, նոր` մինչև 3 տարի, ավտոմեքենաների քանակը, ըստ տեսակների կազմում է`

. բեռնատար 1.28%

. մարդատար, մինչև 10 նստատեղ 2,98%

. մարդատար, 10 և ավելի նստատեղ 0,3%:

Տրանսպորտային միավորների ընդհանուր կազմում, հին` 8 և ավելի տարի, ավտոմեքենաների քանակը, ըստ տեսակների կազմում է`

. բեռնատար 98,2%

. մարդատար, մինչև 10 նստատեղ 95,0%

. մարդատար, 10 և ավելի նստատեղ 99,3%: .

Արմավիր քաղաքի ներկայիս ավտոկայանատեղը ներկայացված է` 389 բեռնատար, 3445 թեթև մարդատար և 315 ավտոբուսներով և միկրոավտոբուսներով: Ավտոպարկի ընդհանուր քանակը կազմում է 4149 ավտոմեքենա:

Անհատական օգտագործման ավտոմեքենաները կայանվում են ըստ տերերի բնակության վայրի (բնակելի շենք, առանձնատուն): Տնամերձ հողամասերով սակավահարկ անհատական տներում բնակվողների ավտոմեքենաները տեղավորվում են իրենց հողամասում և քաղաքում դրանց կայանման հետ կապված խնդիրներ չեն առաջանում: Լուրջ դժվարություններ է ստեղծում բազմաբնակարան շենքերում բնակվողների ավտոմեքենաների կայանման խնդիրը: Դրանք զբաղեցնում են բակային և միջբակային տարածքները, իրենց անկազմակերպ, և հակաէսթետիկ տեսքով ապականում են բնակելի միջավայրը, զբաղեցնում են կանաչապատման, մանկական և հանգստի համար նախատեսված տարածքները: Ինչպես այլ քաղաքներում, նույն թվում Երևանում և հիմա արդեն Արմավիր քաղաքում ևս, խնդիրը պահանջում է համապատասխան լուծում:

Քաղաքի բոլոր փողոցների երկարությամբ, բացառությամբ Երևանյան փողոցի, երթևեկային մասի եզրերով ձգվում են ոռոգման առուները:

2006 թ. ամռանը կազմակերպվել է քաղաքի փողոցներով տրանսպորտի երթևեկային անցուդարձի հաշվառում և քարտեզագրում: Համաքաղաքային նշանակության փողոցների անցուդարձի ցուցանիշները բերված են թիվ 1 աղյուսակում և քարտեզագրամում:

Ինչպես երևում է աղյուսակից, քաղաքի ամենածանրաբեռնված փողոցը Երևանյանն է, որի կենտրոնական հատվածի բեռնվածության մակարդակն հասնում է 0.47-ի: Դա նշանակում է, որ այսօրվա դրությամբ փողոցն աշխատում է իր թողունակության կիսով չափ: Կա մեկ հանգամանք, որ բնորոշ է ՀՀ-ի բոլոր քաղաքներին. ավտոմոբիլային մակարդակի աճին զուգընթաց, շատանում է փողոցների եզրերով կայանած ավտոմեքենաների քանակը, որի պատճառով փողոցների բանուկ մասերը նեղանում են: Ստացվում է, որ ավտոմոբիլային մակարդակի աճի հետ մեկտեղ մեծանում է փողոցների բեռնվածությունը և միաժամանակ նեղանում երթևեկային մասը: Այս երևույթը բնորոշ է բոլոր զարգացած (կամ զարգացող) երկրների բնակավայրերին: Այս առումով բացառություն չի կազմում նաև Արմավիրը: Արդեն իսկ Երևանյան, Հանրապետության և Նալբանդյան փողոցների եզրերով, ցերեկվա ժամերին դիտվում է մայթերին հարավից կայանած ավտոմեքենաների շարքեր: Հատկապես դա հատուկ է Նալբանդյան փողոցին, որտեղ գտնվում է քաղաքային շուկան, և արդեն իսկ 336 ավտոմեքենա մեկ ժամում անցուդարձի պայմաններում շուկայի դիմաց խտացումներ են առաջանում:

Հետագա տարիներին, ավտոմոբիլացման աճին զուգընթաց, կբարձրանա նաև փողոցների բեռնվածության մակարդակը: Սակայն տրանսպորտի երթևեկության կազմակերպման տեսանկյունից առանձնակի դժվարություններ Արմավիր քաղաքի պայմաններում չեն առաջանա, քանի որ քաղաքի հիմնական մասի փողոցային ցանցն ունի ուղղանկյունաձև հատակագիծ, փողոցների բանուկ մասերը բավականաչափ լայն են, ինչը հնարավորություն կտա կիրառել միակողմանի երթևեկության սկզբունքը: Այսպես, օրինակ, երբ որևէ փողոցի բեռնվածության իրական մակարդակն հասնի 0.6-0.7-ի, կարելի է զուգահեռ փողոցները դարձնել միակողմանի և տրանսպորտի երթևեկությունը կդառնա ավելի արդյունավետ և անվտանգ: Դրա հետ մեկտեղ կնվազեն արտանետումները, կցածրանա աղմուկի մակարդակը:

Ներկայումս քաղաքում գործում է երեք ուղևորատար երթուղի, որտեղ աշխատում են միկրոավտոբուսներ: Երթուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 22.6 կմ:

Համաքաղաքային նշանակության փողոցների ցանցի առկա ցուցանիշները բերված են թիվ 1 աղյուսակում: Այդ կարգի փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 16.375 կմ, իսկ խտությունը 2.0 կմ/կմ2:

 

3.2.14 Կանաչապատման առկա ցուցանիշներ

 

Արմավիր քաղաքը, ինչպես նշված է համապատասխան բաժիններում, գտնվում է կիսաանապատային լանդշաֆտային գոտում, խիստ մայրցամաքային կլիմայով, ջերմաստիճանի և օդի խոնավության տարեկան և օրեկան մեծ տատանումներով: Այս ամենը չափորոշիչ է քաղաքի կանաչապատման համակարգի ձևավորման և պահպանման համար:

Արմավիր բնակավայրի տարածքի 56%-ից ավելին զբաղեցնում է սակավահարկ տնամերձ, անհատական հողամասերով կառուցապատումը: Տնամերձ հողամասերի շուրջ 60%-ը զբաղեցված են պտղատու այգիներով և բանջարանոցներով:

Մասամբ կանաչապատված են նաև հասարակական տարբեր նշանակության կազմակերպությունների հողատարածքները:

Ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտիները` պուրակներն ու զբոսայգիները ներկայացված են հինգ, ոչ մեծ հատվածներով:

 

Արմավիրի կանաչապատման առկա ցուցանիշները

 

աղյուսակ 3.2.14-1

 

.________________________________________________.

|Կանաչապատման տեսակները ըստ       |   Տարածք     |

|նշանակության                     |______________|

|                                 |  հա  |մ2/մարդ|

|_________________________________|______|_______|

|1. Ընդհանուր օգտագործման         | 7.06 |  1.77 |

|_________________________________|______|_______|

|2. Սահմանափակ օգտագործման        |460.4 | 115.1 |

|_________________________________|______|_______|

|3. Հատուկ նշանակության, այդ թվում|23.85 |  5.96 |

|_________________________________|______|_______|

|Ընդամենը                         |491.3 | 122.8 |

.________________________________________________.

 

Աղյուսակում ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ կանաչապատման ամբողջ զանգվածով, քաղաքի կանաչապատման պահանջը ապահովված է, սակայն նույնը չի կարելի ասել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ցուցանիշների վերաբերյալ, քանզի դրանք չեն բավարարում նորմատիվ պահանջը:

 

3.2.15 Ինժեներական ենթակառուցվածքներ (ներկա վիճակ)

 

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար, որպես ելակետային տվյալներ օգտագործվել են`

. Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծային հորինվածքը կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից

. ՀՀ «Նոր Ակունք» ՓԲԸ գրավոր տվյալները (07.02.2006թ N 56/02) Արմավիր քաղաքի առկա ջրամատակարարման և կոյուղացման վերաբերյալ

. «ՀՀ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի գրավոր տվյալները

(21.01.06 թ. N ԱԱ-54) քաղաքի առկա էլեկտրամատակարարման վիճակի վերաբերյալ

. «Հայռուսգազարդ» ՓԲԸ գրավոր տվյալները (15.08.05 թ. AAO-05-15/2491) քաղաքի գազաֆիկացման և գազամատակարարման առկա վիճակի վերաբերյալ

. ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի գրավոր տվյալները քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ (13.02.06 թ. N01-27116):

 

3.2.15.1 Ջրամատակարարում և ջրահեռացում (կոյուղի)

 

Ներկայումս Արմավիր քաղաքային համայնքի ջրամատակարարումն իրականացվում է քաղաքի գործող, օրվա կարգավորիչ ջրամբարների հարակից տարածքում իրականացված

հինգ խորքային հորերից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 21,0 հազ. մ3/օր: Խորքային հորերից, ԷՑԲ-12-160-100 մակնիշի պոմպերի միջոցով, ջուրն առանձին ջրագծերով մղվում է քաղաքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների տարածքում գործող մարիչ հորը, որտեղ և կատարվում է ջրի վարակազերծում, այնուհետև ինքնահոս խողովակաշարով լցվում քաղաքի գործող կարգավորիչ ջրամբարները, որտեղից առանձին ջրատարներով տրվում է բնակավայրի ներքին բաշխիչ ցանցի օղակային հինգ գոտիներին:

Ներկայումս կեղտաջրերը պատշաճ մաքրման չեն ենթարկվում: Արմավիր և Մեծամոր քաղաքների կեղտաջրերը նախկինում ենթարկվում էին կենսաբանական մաքրման` Մեծամորից հարավ ընկած տարածքում գտնվող մաքրման կայանում: 1989 թ.-ից շուրջ 15 տարի հայտնի պատճառներով կայանը չի գործել. բարոյապես և ֆիզիկապես շարքից դուրս է եկել և վերականգնման համար դարձել ոչ նպատակահարմար: Շահագործող կազմակերպության կարծիքը հաշվի առնելով` պահանջվում է կառուցել նոր ժամանակակից մաքրման կայան հարակից տարածքում:

 

3.2.15.2 Էլեկտրամատակարարման ներկա վիճակը

 

Ներկայումս Արմավիր քաղաքի էլեկտրամատակարարման գլխավոր սնուցող ենթակայաններն են`

. «Արմավիր» ե/կ 110/35/10 5 ՄՎԿ հզորությամբ ԿՎ լարման 2x31.,

. «ՈՒրարտու» ե/կ 110/10 ԿՎ լարման 1x25 ՄՎԱ հզորությամբ:

Գոյություն ունեցող բարձր լարման ենթակայանների տրանսֆորմատորների ընդհանուր հզորությունը 56.5 ՄՎԱ է: Հանրապետության էլեկտրահամակարգի հետ կապը իրականացվում է «Արմավիր-1», «Արմավիր-2» 110 ԿՎ բարձր լարման օդային գծերով: Քաղաքի բնակելի, հասարակական, տնտեսական, արդյունաբերական ձեռնարկությունների և արտաքին լուսավորության պահանջները բավարարում են վերը նշված գլխավոր իջեցնող ենթակայաններից, քաղաքում գործող երկու բաշխիչ կետերի (ԲԿ) և 10/04 լարման ցանցային 68 ենթակայանների միջոցով, որոնցից 59-ը մեկտրանսֆորմատորով, իսկ 9-ը երկտրանսֆորմատորով. միջին հզորություններ 250 ԿՎԱ, քաղաքի ներքին բաշխիչ ցանցի մալուխային 10 ԿՎ լարման գծերի երկարությունը 140 ԿՄ է, օդային գծերինը` 150 ԿՄ:

Ներկայումս քաղաքի էլեկտրաէներգիայի գումարային ծախսը 30 մլն ՄՎԱ է, որից 28.95 ՄՎԱ բնակչության կարիքների համար, իսկ արտադրական ձեռնարկություններինը` 1.065 ՄՎԱ: Մեկ բաժանորդի էլեկտրական էներգիայի տարեկան սպառումը 2890 ԿՎՏ/ժամ: Էլեկտրամատակարարման համակարգի տեխնիկական վիճակը բավարար է:

 

3.2.15.3 Ջերմամատակարարման ներկա վիճակը

 

Մինչև 1991 թ.-ը Արմավիր քաղաքում գործում էր կենտրոնացված ջերմային համակարգը, բազմաբնակարան բնակելի և հասարակական շենքերի ջեռուցման կարիքներն ապահովվում էր երկու կենտրոնական կաթսայատներից: Ներկայումս կենտրոնացված համակարգի, նախկինում գործող ամբողջ ջերմային ցանցերն ու հանգույցները երկար տարիներ չգործելու հետևանքով քայքայվել են, շարքից դուրս են եկել և սպառել նորմատիվային ժամկետները: Պետք է նշել նաև, որ ջերմային կորուստները բաշխիչ ցանցերում հասնում էին 30-40%-ի և որպեսզի անհրաժեշտ քանակի ջերմություն տրվեր սպառողին, հարկավոր էր լրացուցիչ 30-40 % ավելի գազ այրել կաթսայատներում, ինչն իր հերթին բերում էր լրացուցիչ գումարային ծախսի, ավելացնելով նաև օդի աղտոտվածությունը:

 

3.2.15.4 Գազամատակարարման ներկա վիճակը

 

Արմավիր քաղաքը հիմնականում գազաֆիկացված է: Գազամատակարարման աղբյուր է հանդիսանում «Երևան - Գյումրի» բարձր ճնշման գազատարը` 500 մմ տրամագծով: Քաղաքի գազամատակարարումը իրականացվում է «Արմավիր» գազաբաշխիչ կայանի միջոցով: Համաձայն «Հայռուսգազարդի» գրավոր տվյալների` 15.08.2005 թ. N 05-15/2491 ավարտվում է քաղաքի վերագազաֆիկացման աշխատանքները: Քաղաքի վերականգնված և նոր կառուցված բաշխիչ ցանցի երկարությունը, 1.01.2005 թ. դրությամբ, կազմում է 152 կմ, ԳԿԿ և ՊԳԿԿ` ընդհանուր քանակը 27 հատ է: Կոմունալ-կենցաղային և արտադրական նպատակներով սպառված բնական գազի տարեկան օգտագործման քանակը 6243.022 հազ.խ.մ է, որից` կոմունալ-կենցաղայինը` 3431.894 հազ. խ. մ., արտադրական կարիքների համար` 2811.128 հազ. խ. մ., բաժանորդների քանակը` 8624: Ներկայումս քաղաքում կաթսայատները չեն գործում:

 

3.2.15.5 Կապը

 

Արմավիր քաղաքի հեռախոսային կապը իրականացվում է «Արմենտել» ՓԲԸ-ի «Արմավիր» ավտոմատ կայանի միջոցով, որի ընդհանուր հզորությունը 10324 համար է, որից 5 համարանիշով 1024 համար, իսկ 6 համարանիշով` 9300 համար: Կայանի հզորությունը կմեծացվի պահանջարկի դեպքում:

 

4. Շրջակա միջավայրի համալիր վերլուծություն

 

4.1 Նպատակը և խնդիրները

 

Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծի «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժինը իրենից ներկայացնում է փաստաթուղթ, որտեղ արտացոլված են բնական պաշարների (օդ, ջուր, հող, բուսականություն, հանքեր) ինտենսիվ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ նախագծային, պրակտիկ գործունեության արդյունքները` տնտեսության ճիշտ կազմակերպման, կոմունիկացիաների, կաթսայատների ճիշտ տեղադրման, անթափոն տեխնոլոգիաների և մաքրման սարքավորումների կիրառմամբ, կենցաղային և արդյունաբերական թափոնների մաքսիմալ օգտագործման և վնասազերծման ճանապարհով:

Աշխատանքի հիմնական նպատակն է` հիմնավորել և մշակել քաղաքի տարածքային զարգացման ընթացքում շրջակա միջավայրի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներ ու որոշել առաջնահերթ միջոցառումները:

Որպես մշակման որոշիչ կոնցեպցիա ընդունված է` առանձնացնել այն առաջնահերթ միջոցառումները, որոնց իրականացումը հնարավորություն կտա քաղաքի զարգացման ընթացքում, թույլ չտալ ներկա իրավիճակի վատթարացում և առավելագույնս իջեցնել շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանը:

Աշխատանքը կատարված է (1,2) մեթոդական ցուցմունքների հիման վրա, գործող նորմատիվների, պետական ստանդարտների, բնապահպանական օրենքների հիման վրա:

 

4.2 Տարածքի ընդհանուր էկոլոգիական բնութագիրը

 

Տարածքի ընդհանուր էկոլոգիական բնութագրման նպատակը կայանում է տարածքի շրջակա միջավայրի բացահայտման, ինչպես նաև տարածքի ընդհանուր էկոլոգիական պարամետրերի` ինժեներաէկոլոգիական բնութագրերի և ինդեքսների, որոշման մեջ:

 

4.2.1 Ինժեներաէկոլոգիական բնութագրերը

 

Տարածքի ժողովրդագրական ծավալը կամ շեմային ժողովրդագրական ծավալը, դա բնակչության առավելագույն թիվն է, որը կարող է տեղակայվել տվյալ տարածքի սահմաններում` պայմանով, որ պետք է բավարարվեն բնակչության ամենօրյա կարևոր պահանջները տեղանքի պաշարների հաշվին, առանց էկոլոգիական հավասարակշռության խախտման:

Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության համար պիտանի տարածքների առկայությամբ ժողովրդագրական ծավալը կազմում է.

n

Di = sumTi * 1000/H, մարդ, որտեղ

i=1

Ti - T-րդ տարածքն է, որը ստացել է առավելագույն գնահատականը, հա:

Ti =1140,3 հա, Արմավիր քաղաքի տարածքը` 760 հա:

H - Հազար բնակչին անհրաժեշտ տարածքն է, կախված տարածքի արտադրական բազայի բնույթից:

H=20

Di=57015 մարդ ~ 60 հազար մարդ

2. Տարածքի ժողովրդագրական ծավալը ըստ ջրային պաշարներով ապահովման որոշվում է.

D=D2 + D3, որտեղ.

D - Տարածքի ընդհանուր ժողովրդագրական ծավալն է, ըստ ջրային պաշարների, մարդ:

D2 - Մասնակի ժողովրդագրական ծավալն է, ըստ մակերևութային ջրերի, մարդ:

D3 - Մասնակի ժողովրդագրական ծավալն է, ըստ խորքային ջրերի:

 

sumPixK

D2= ________ , որտեղ

 

sumPi - մակերևույթային հոսքի ջրային պաշարները (հազ. մ3/օր)

K - օգտագործման չափի գործակից - 0,1

Pն - 1 բնակչի նորմատիվային ջրապահովվածությունը (0,5 մ3/օր)

 

1296 * 0,1

D2 = __________ = 259,2 ~ 260 հազ.մարդ

0,5

 

D3 = sum PixK/Pն, որտեղ

sumPi - խմելու որակի ջրային պաշարները (հազ. մ3/օր) - 21

K - կորուստները հաշվի առնող գործակից - 0,7

Pն - 1 բնակչի նորմատիվային ջրապահովվածությունը (0,5 մ3/օր)

D3=30000 մարդ

D=290000 մարդ

3. Ռեկրեացիոն պաշարների առումով տարածքի ժողովրդագրական ծավալը որոշվում է.

D3=D4+D5 բանաձևով, որտեղ`

D = T * /\ * 0,5 * 1000/100 * H * M

TP - Տարածք ի մակերեսն է - 760 հա

խ - Տարածքի անտառապատվածությունը % -0,6:

H - 2 կմ2

M - 0.1

D4=11400 մարդ

4. ` Ջրային ավազանի մոտ հանգստի կազմակերպման պայմաններով տարածքի ծավալը որոշվում է.

D5 =2 * B * C * 1000/0,5 * M1 մարդ, որտեղ.

B - Գետի հատվածն է, որտեղ կարելի է լողալ, կմ - 3,0 կմ

C - Գործակից, որը հաշվի է առնում լողափների կազմակերպման հնարավորությունը, տափաստանային գոտու համար C=0,5

0,5 - 1000 բնակչին անհրաժեշտ լողափների մոտավոր նորմատիվն է:

M1 - Գործակից, որը հաշվի է առնում հանգստացողների տեղաբաշխումը անտառում և ջրի մոտ

M1 =0,10 - չոր կլիմա ունեցող շրջանի համար:

D5 ~ 40000 մարդ, D3=51400 մարդ ~ 51000

 

Այսպիսով, ստացված տվյալների համաձայն որպես ժողովրդագրական ծավալի վերջնական ցուցանիշ ընտրված է` 51000 մարդ:

5. Տարածքի վերարտադրողական ունակությունը մթնոլորտային թթվածնի օգտագործմամբ որոշվում է.

 

Պk =sumCi * T * Ki տ, որտեղ.

Պk - Արգասավորությունն է ըստ թթվածնի, տ

Ci - Օրգանական նյութի տարեկան արտադրողականությունն է i-րդ բուսական խմբավորումից, տ/տարի - 6 տ/հա

K1 - Անցման գործակից - 1,45

T - Կանաչապատ տարածքների մակերեսն է, հա T=169,42 հա

կՍ=1473,9 տ

 

6. Ջրային պաշարների վերարտադրողական ունակությունը որոշվում է.

 

n

ՊԲ = sumTi * a * K2 մ3, որտեղ

i=1

a = 10,1 լ/մ3

K2 = 0,5

T1 = 1150 հա

ՊԲ =1150 * 10,1 * 0,5 = 5807,5 մ3

7. Տարածքի վերարտադրողական ունակությունը բուսականությունով որոշվում է.

 

ՊP = sumCi * Ti, որտեղ.

ՊP - Տարածքի վերարտադրողականությունն է ըստ բուսական մասսայի, տ

Ci - 1 հա բուսականությամբ տարածքի տարեկան վերարտադրողականությունն է, տ

T - Կանաչապատ տարածքն է, հա - 169,42 հա

կՐ = 1016,52 տ

8. Տարածքի դիմադրողականությունը ֆիզիկական բեռնվածությանը:

Սա բնութագրում է այս կամ այն լանդշաֆտային դիմադրողականությունը ֆիզիկական անտրոպոգեն ազդեցություններին (ռեակրացիոն, տրանսպորտային և ուրիշ ազդեցություններ):

Տարածքի հարաբերական դիմադրողականությունը ֆիզիկական ազդեցություններին որոշվում է.

 

n

YՓ = sumYi * Ti/Y1 * T, որտեղ.

i=1

ձՂ - Տարածքի դիմացկունության գործակիցն է, որը միշտ < 1:

ձi - i -րդ տարածքի դիմացկունությունն է, մարդ/հա - 93:

Ti - i -րդ տեղամասի մակերեսն է, հա - 643:

ձ1 - Էտալոնային լանդշաֆտի դիմացկունությունն է ֆիզիկական ազդեցություններին, մարդ/հա - 200:

T - Տարածքի մակերեսն է, հա - 760

 

         93 * 643      59799

YՓ = _________ = _________ = 0,39

         200 * 760     152000  

 

4.2.2 Տարածքի տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման

հեռանկարները

 

Արմավիր քաղաքի տարածքը կազմում է 814.95 հա: Բնակչությունը կազմում է ըստ տեղական իշխանությունների հաշվարկի 40 հազար մարդ:

Արմավիր քաղաքում տեղակայված են 10-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ: Դրանց մեջ մասնագիտացված ճյուղը հաստոցաշինական, գյուղմթերքների և կոնյակի արդյունաբերությունն է: Քաղաքում կան սննդի, թեթև արդյունաբերության արտադրություններ, ինչպես նաև գյուղ մթերքների վերամշակման, հացաթխման գործարան, «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ» ՓԲԸ, Արմավիրի ԲՈՒՍՏ ԲԲ տրանսպորտային ընկերությունը, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության Արմավիրի մասնաճյուղը: Նշված արտադրությունների մեծ մասը սեփականաշնորհված է: Հեռանկարում նախատեսվում է արդյունաբերական ձեռնարկությունների առավել արդյունավետ շահագործում և վերազինում, նոր արդյունաբերական ձեռնարկությունների շահագործում»Արմավիր» արդյունաբերական հանգույցում:

 

4.3 Արմավիր քաղաքի շրջակա միջավայրի ներկա իրավիճակը

 

4.3.1 Մթնոլորտային օդի պահպանություն. Մեթոդակարգային մոտեցումներ

 

Որպես որոշիչ կոնցեպցիա ընդունված է` առաջնահերթ միջոցառումների առանձնացումը, որոնց իրականացումը թույլ չի տա օդային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացում: Օդային ավազանի աղտոտվածության վիճակի գնահատականը ընդգրկում է հետևյալ էտապները`

- առաջնային ձեռնարկությունների և վնասակար նյութերի դասակարգումը (ռանգավորումը):

- մթնոլորտ համախառն արտանետումների որոշումը (գումարային և ինգրեդիենտներով) արդյունաբերության, էներգետիկայի, ավտոտրանսպորտի արտանետումների տեսակարար կշռի գնահատմամբ:

- ամբողջական աղբյուրների արտանետումներից մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակների որոշումը և ցրման արեալների որոշումը:

- մթնոլորտային օդի աղտոտվածության գոտիների գնահատումը հիգիենիկ իրավիճակով

- քաղաքի տարածքի գնահատումը ըստ օդային ավազանի աղտոտվածության իրավիճակի բարենպաստության աստիճանի:

Արդյունաբերական ձեռնարկությունների համախառն արտանետումների մասին տեղեկությունները վերցված են ՍԹԱ-ի նախագծերից և «2Ձկ - օդ» տարեկան հաշվետվություններից: Ձեռնարկությունների և կոմունալ կաթսայատների արտանետումները որոշված են հաշվարկային եղանակով, կաթսաների և վառելիքի քանակի հիման վրա:

Ավտոտրանսպորտի արտանետումները որոշված են քաղաքում հաշվառված ավտոմեքենաների քանակից և խմբերից ելնելով (քաղաքի պետավտոտեսչության տրամադրած տվյալները):

Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները (առավելագույն մերձգետնյա կոնցենտրացիաները) և տեխնոգեն ցրման արեալները որոշված են հաշվարկային եղանակով, համակարգչով` «Ռադուգա» ծրագրով:

Տարածքի գնահատականը օդային ավազանի իրավիճակով տրված է բազմաբնույթ անալիզի հիման վրա` մետեոպոտենցիալի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, տեղումների, ռելիեֆի և սոցիալ-տնտեսական ցուցանիշների (բնակչության խտություն, արդյունաբերական պոտենցիալ, ավտոճանապարհների խտություն, ֆոնային աղտոտվածություն) հաշվառմամբ:

Տեխնոգեն ցրման ստացված արեալները իրենց բնութագրերով ցույց է տրված 1:5000 մասշտաբի հատակագծի վրա:

Աշխատանքում բոլոր տվյալները բերված են 01.01.2005 թ. դրությամբ:

 

4.3.1.1 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը

 

Մթնոլորտի աղտոտվածության մակարդակները ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալների բերված են աղյուսակ 4.3.1.1-1-ում (3, 4):

 

Աղյուսակ 4.3.1.1-1

 

Արմավիր քաղաքի մթնոլորտում աղտոտող նյութերի ֆոնային

կոնցենտրացիաների արժեքները

.______________________________________________.

|դդ |Աղտոտող նյութերի կոդերը|ՍԹԿ-ն  |Ֆոնային   |

|ը/հ|և  անվանումները        |բնակելի|կոնցենտրա-|

|   |                       |գոտում,|ցիաների   |

|   |                       |մգ/մ3  |արժեքները,|

|   |                       |       |մգ/մ3     |

|___|_______________________|_______|__________|

| 1 |          2            |   3   |    4     |

|___|_______________________|_______|__________|

| 1 |002 - Փոշի             |   0.5 |     0.3  |

|___|_______________________|_______|__________|

| 2 |701 - Ծծմբի երկօքսիդ   |   0.5 |    0.05  |

|___|_______________________|_______|__________|

| 3 |200 - Ազոտի երկօքսիդ   | 0.085 |   0.015  |

|___|_______________________|_______|__________|

| 4 |322 - Ածխածնի օքսիդ    |     5 |     0.8  |

.______________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից Արմավիր քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:

Քաղաքի ֆիզիկաաշխարհագրական և կլիմայական պայմանները խոչընդոտում են մթնոլորտում վնասակար նյութերի ցրմանը` ինչի հետ կապված տարածքը դասվում է մթնոլորտի աղտոտվածության բարձր պոտենցիալ ունեցող գոտիների շարքը:

 

4.3.1.2 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

 

Արմավիր քաղաքի մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները հանդիսանում են արդյունաբերական ձեռնարկությունները և ավտոտրանսպորտը:

Արդյունաբերական ձեռնարկությունները այժմ գործում են իրենց հզորությունների 5-10%-ի չափով: Բացի դրանից քաղաքում գործում են մի շարք փոքր ձեռնարկություններ, որոնք քաղաքի աղտոտվածության մակարդակում որոշիչ ներդրում ունեցող աղբյուրներ չեն հանդիսանում:

Ձեռնարկությունների և վնասակար արտանետումների դասակարգումը ըստ վնասակարության ինդեքսի (5):

M

Դասակարգումը կատարված է` ri = ________ բանաձևով` ինգրեդիենտների

ՍԹԿմ.մ. համար,

 

M

r = ______________ ձեռնարկությունների, որտեղ`

ՍԹԿմիջին.օր.

ri - ինգրեդիենտների վնասակարության ինդեքս

r - բերված համախառն արտանետում,

M - վնասակար արտանետումների տարեկան քանակն է, տ/տարի

ՍԹԿմմ - մաքսիմալ միանգամյա ՍԹԿ-ների արժեքներն են, մգ/մ3:

ՍԹԿ միջ. օր - միջին օրական ՍԹԿ-ները

Ձեռնարկությունների և վնասակար արտանետումների գերակայությունների ցանկը բերված է աղյուսակներ 4.3.1.2-1 և 4.3.1.2-2 -ում (6, 7, 8, 9):

 

Աղյուսակ 4.3.1.2-1

 

Արմավիր քաղաքի գերակայող արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը

 

._______________________________________________________________.

|դդ |Ձեռնարկությունների անվանումը    |Համախառն|Ձեռնար-|Սանիտարա-|

|ը/հ|                                |արտանե- |կության|պաշտպանիչ|

|   |                                |տումներ |դասը   |գոտու    |

|   |                                |տ/տարի  |       |չափը, մ  |

|___|________________________________|________|_______|_________|

| 1 |             2                  |   3    |   4   |    5    |

|___|________________________________|________|_______|_________|

| 1 |«Հոկտեմբերյանի ֆերոսպլավ» ՓԲԸ   |  485,1 |  III  |   300   |

|___|________________________________|________|_______|_________|

| 2 |Կաթսայատներ                     |   31,4 |   V   |    50   |

|___|________________________________|________|_______|_________|

| 3 |Արմավիրի հաստոցաշինական գործարան|    4,3 |   V   |    50   |

|___|________________________________|________|_______|_________|

| 4 |Երևանի  կոնյակի գործարան» ՓԲԸ   |   21,6 |   V   |    50   |

|   |Արմավիրի մասնաճյուղ             |        |       |         |

|___|________________________________|________|_______|_________|

| 5 |Հացի գործարան                   |    3,2 |   V   |    50   |

|___|________________________________|________|_______|_________|

| 6 |Շինարարական կազմակերպություն    |    1,7 |  IV   |   100   |

|___|________________________________|________|_______|_________|

| 7 |Ավտոտրանսպորտային ձեռնարկություն|   2,33 |   V   |    50   |

|___|________________________________|________|_______|_________|

| 8 |Կաթի ֆաբրիկա                    |    0,3 |   V   |    50   |

|___|________________________________|________|_______|_________|

| 9 |Ալրաղաց                         |   0,84 |  IV   |   100   |

|___|________________________________|________|_______|_________|

|10 |Քարի մշակման արտադրամաս         |  0,144 |   V   |    50   |

|___|________________________________|________|_______|_________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |  550,9 |       |         |

._______________________________________________________________.

 

Աղյուսակ 4.3.1.2-2

 

Արմավիր քաղաքի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը

 

._________________________________________________.

|դդ |    Անվանումը            |Արտանե-  |Վտանգա-  |

|ը/հ|                         |տումների |վորության|

|   |                         |տարեկան  |դասը     |

|   |                         |քանակը, տ|         |

|___|_________________________|_________|_________|

| 1 |       2                 |    3    |    4    |

|___|_________________________|_________|_________|

| 1 |Ծծմբի երկօքսիդ           |  407,4  |    3    |

|___|_________________________|_________|_________|

| 2 |Ազոտի օքսիդներ           |  14,13  |    2    |

|___|_________________________|_________|_________|

| 3 |Ավազի և  խճի փոշի        |   62,4  |    3    |

|___|_________________________|_________|_________|

| 4 |Ամիակ                    |   3,93  |    4    |

|___|_________________________|_________|_________|

| 5 |Մանգանի օքսիդներ         |  0,117  |    2    |

|___|_________________________|_________|_________|

| 6 |Ածխածնի օքսիդ            |   46,2  |    4    |

|___|_________________________|_________|_________|

| 7 |Աբրազիվ և  մետաղական փոշի|   2,24  |    3    |

|___|_________________________|_________|_________|

| 8 |Յուղի աէրոզոլներ         |  0,185  |    -    |

|___|_________________________|_________|_________|

| 9 |Ալյուրի և  ցորենի փոշի   |   1,14  |    3    |

|___|_________________________|_________|_________|

|10 |Էթիլ սպիրտ               |    9,4  |    4    |

|___|_________________________|_________|_________|

|11 |Ածխաջրածիններ            |   2,16  |    4    |

|___|_________________________|_________|_________|

|12 |Փայտափոշի                |   0,42  |    3    |

|___|_________________________|_________|_________|

|13 |Եռակցման աէրոզոլ         |    0,4  |    3    |

|___|_________________________|_________|_________|

|14 |Ցեմենտի փոշի             |    0,2  |    3    |

|___|_________________________|_________|_________|

|15 |Քսիլոլ                   |    0,1  |    3    |

|___|_________________________|_________|_________|

|16 |Բենզոլ                   |   0,32  |    2    |

|___|_________________________|_________|_________|

|17 |Ացետոն                   |   0,07  |    4    |

|___|_________________________|_________|_________|

|18 |Տոլուոլ                  |  0,025  |    3    |

|___|_________________________|_________|_________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ`                |  550,9  |         |

._________________________________________________.

 

Մթնոլորտի աղտոտման մեջ զգալի բաժինը ընկնում է ավտոտրանսպորտի վրա, որի արտանետումների քանակները ներկա իրավիճակում բերված են աղյուսակ 4.3.1.2-3-ում (10):

 

Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ

 

Աղյուսակ 4.3.1.2-3

._________________________________________________.

|              |    Աղտոտող նյութերը, տ/տարի      |

|Տրանսպորտի    |__________________________________|

|տեսակները     |Ածխածնի|Ազոտի   |Ածխաջրա-|Ընդամենը|

|              |օքսիդ  |օքսիդներ|ծիններ  |        |

|______________|_______|________|________|________|

|1. Բեռնատար   | 370,6 |  32,8  |   83,6 |  487,0 |

|______________|_______|________|________|________|

|2. Ավտոբուսներ| 289,5 |  12,9  |     36 |  338,4 |

|______________|_______|________|________|________|

|3. Մարդատար   | 115,0 |   6,8  |   15,7 |  137,5 |

|______________|_______|________|________|________|

|Ընդամենը      | 775,1 |  52,5  |  135,3 |  962,9 |

._________________________________________________.

 

Ներկայումս քաղաքի ջերմամատակարարումը իրականացվում է անհատական: Կոմունալ և արդյունաբերական կաթսայատները հիմնականում չեն գործում: Քաղաքը 80-90%-ով գազիֆիկացված է:

Արմավիր քաղաքի մթնոլորտն աղտոտող աղբյուրների բնութագիրը աղտոտման ծավալներով և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի գնահատականով բերված է աղյուսակ 4.3.1.2-4-ում (11):

 

Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և հասցված տնտեսական

վնասները

 

Աղյուսակ 4.3.1.2-4

._______________________________________________.

|Անվանումը          |Արտանետումների|Տնտեսությանը|

|                   |քանակը        |հասցված     |

|                   |տ/տարի        |տնտեսական   |

|                   |ներդրման %    |վնասը, հազ. |

|                   |              |դրամ/տարի   |

|___________________|______________|____________|

|1. Արդյունաբերական |    519,5     |  72247,6   |

|ձեռնարկություններ  |    _____     |            |

|                   |    34,3      |            |

|___________________|______________|____________|

|2. Ավտոտրանսպորտ   |    962,9     |  24194,9   |

|                   |    _____     |            |

|                   |    63,6      |            |

|___________________|______________|____________|

|3. Կաթսայատներ     |    31,4      |  2304,6    |

|                   |    ____      |            |

|                   |    2,1       |            |

|___________________|______________|____________|

|Ընդամենը`          |   1513,8     |  98747,1   |

|                   |   ______     |            |

|                   |     100      |            |

._______________________________________________.

 

Արմավիր քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից ներկա իրավիճակում մթնոլորտ են արտանետվում տարեկան 519,5 տ վնասակար նյութեր:

Առաջնային վնասակար նյութեր են հանդիսանում 18 ինգրեդիենտ` 2-4 դասի վտանգավորության:

Հիմնական աղտոտման աղբյուր հանդիսանում է ավտոտրանսպորտը:

Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետումները ներկա իրավիճակում կազմում են տարեկան ~ 962,9 տ, որը կազմում է քաղաքի ամբողջ արտանետումների 63,6%:

Ավտոտրանասպորտի մթնոլորտ վնասակար արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը ներկա իրավիճակում գնահատվում է տարեկան 24,2 մլն. դրամ, արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներից` 72,2 մլն. դրամ:

Ընդհանուր տնտեսական վնասը մթնոլորտի աղտոտումից կազմում է տարեկան 98,7 մլն. դրամ:

 

4.3.2 Տարածքի համալիր էկոլոգիական գնահատականը

 

Տարածքի համալիր գնահատականը տրված է (2)-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշների հաշվառմամբ:

Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 4.3.2-1-ում:

 

Աղյուսակ 4.3.2-1

 

Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ

իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը

 

.______________________________________________________.

|Անվանումը|              Գնահատականը          |Աղտոտման|

|         |___________________________________|մակերեսը|

|         |անտրոպոգեն  |հիգիենիկ  |տարածքի    |բնակելի |

|         |ազդեցությամբ|իրավիճակով|համալիր    |գոտում, |

|         |            |          |գնահատականը|հա      |

|_________|____________|__________|___________|________|

|    1    |     2      |    3     |     4     |   5    |

|_________|____________|__________|___________|________|

|1. Գոտի  |թույլ       |վտանգ չի  |բարենպաստ  |  300   |

|         |ազդեցության |հարուցում |           |        |

|         |գոտի        |          |           |        |

|_________|____________|__________|___________|________|

|2. Գոտի  |միջին       |վտանգ է   |բարենպաստ  |  200   |

|         |ազդեցության |հարուցում |           |        |

|         |գոտի        |          |           |        |

.______________________________________________________.

 

Անտրոպոգեն թույլ ազդեցության գոտին կազմում է 300 հա, միջին ազդեցության գոտին` 200 հա: Տարածքի համալիր գնահատականը` բարենպաստ:

 

4.4 Մակերևութային և ստորերկրյա ջրերի պահպանություն

 

Բաժինը ընդգրկում է գումարային տվյալների արդյունքների և քաղաքի ջրային միջավայրի վիճակի պահպանման վերաբերյալ առաջարկությունների շարադրում:

Բաժնի հիմնական փուլերը ընդգրկում են`

- մեթոդակարգային հիմնավորում

- ներկա վիճակի վերլուծություն

- կանխատեսելի էկոլոգիական արդյունքներ և միջոցառումների տնտեսական էֆեկտիվություն

- ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումների վերաբերյալ հիմնական դրույթներ

 

4.4.1 Մեթոդակարգային հիմնավորում

 

Ինչպես հիմնական էկոլոգիական հայտանիշներ ընդունված են`

- աղտոտվածության ծավալի գնահատման համար վնասակարության ինդեքս (ԼԹ),

- աղտոտվածության ինտենսիվության բնութագրման համար և նոսրացման բազմապատիկությունը մինչև սահմանային-թույլատրելի նորմաները:

 

4.4.2 Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը

 

Արմավիր քաղաքի տարածքի համար խիստ կարևոր նշանակություն ունի ջրային ավազանի պահպանությունը:

Տարածքը տեղակայված է Արարատյան հարթավայրի Արևմտյան մասում, որտեղ կենտրոնացված են արտեզյան խմելու ջրերի պրակտիկորեն անսպառ պաշարները: Արտեզյան ջրերի հորիզոնները հիդրավլիկորեն կապված են երկրի մակերեսին մոտ գտնվող գրունտային ջրերի հորիզոնների հետ, որոնք ենթակա են կեղտոտման, քաղաքի արդյունաբերական և կենցաղային օբյեկտներից հեռացվող կեղտաջրերից, անձրևաջրերից, ոռոգման ցանցի ջրերից:

 

4.4.2.1 Ջրամատակարարումը

 

Արմավիր քաղաքը ունի կենտրոնացված ջրամատակարարում: Բնակչության, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների խմելու և տնտեսական կարիքների պահանջարկը իրականացվում է քաղաքի գործող, օրվա կարգավորիչ ջրամբարների հարակից տարածքում իրականացված խորքային հորերից, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 21,0 հազ. մ3/օր: Խորքային հորերից պոմպերի օգնությամբ ջուրն առանձին ջրագծերով մղվում է քաղաքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների տարածքում գործող մարիչ հոր: Վարակազերծումից հետո, ջուրն ինքնահոս խողովակաշարով լցվում է քաղաքի գործող կարգավորիչ ջրամբարները, որտեղից առանձին ջրատարներով տրվում է բնակավայրի ներքին բաշխիչ ցանցի օղակային հինգ գոտիներին:

 

4.4.2.2 Ջրահեռացում (կոյուղի)

 

Արմավիր քաղաքը կոյուղացված է, 95%-ով:

Կոյուղու ցանցի ընդհանուր երկարությունը` 84 կմ է, տրամագծերը` 150-400 մմ գլխավոր կոլեկտորների երկարությունը 18 կմ, տրամագիծը` 500-1000 մմ: Քաղաքի ներքին ցանցի տեխնիկական վիճակը բավարար է:

Կոյուղու մաքրման կայանը գտնվում է Մեծամոր ավանի դիմաց գտնվող տարածքում, հզորությունը` 17 հազ.մ3/օր: Կոյուղու մաքրման կայանում կատարվում է միայն մեխանիկական մաքրում և ոչ լրիվ մաքրված և վարակազերծված կոյուղաջրերը լճանում են հարող տարածքում և անկազմակերպ թափվում են Սև ջուր գետը: Քաղաքը, բացի կենտրոնական մասից չունի փողոցների և տարածքի մակերևութային ջրերի հեռացման ցանց և քանի որ տարածքի թեքությունը փոքր է, հորդ անձրևներից առաջացած ջրերը ներծծվելով, օժանդակում են գրունտային ջրերի բարձր մակարդակ առաջացնելուն: Բացի դրանից արտադրական ձեռնարկությունների հոսքաջրերը կոյուղու ցանց են թափվում առանց նախնական մաքրման, ինչը հանգեցնում է մաքրման կայանի աշխատանքի արդյունավետության նվազեցմանը:

Ներկա իրավիճակում ինչպես ջրմուղի ներքին բաշխիչ ցանցի, այնպես էլ կոյուղու ներքին ցանցի համար «Նոր Ակունք» ՍՊԸ կողմից իրականացվել են համապատասխան նախագծանախահաշվային և շինարարական աշխատանքների կատարում: Ենթադրվում է, որ աշխատանքները կավարտվեն 2006թ. ամռանը: Աշխատանքներ են տարվում նաև կենսաբանական մաքրման կայանի վերակառուցման ուղղությամբ:

Ծախսը Արմավիր քաղաքի կոյուղու ցանցում կազմում է 3,96 հազ. մ3/օր, այդ թվում`

- տնտեսակենցաղային հոսքաջրեր - 2,66 հազ. մ3/օր,

- արտադրական հոսքաջրեր - 1,3 հազ.մ3/օր:

 

4.4.2.3 Մակերեսային ջրերի հեռացումը

 

Մակերեսային ջրերի հեռացումը կատարված է ջրահեռացման բաց և փակ եղանակով: Ցածրահարկ բնակելի թաղամասերում ջրահեռացումը կատարվում է բաց եղանակով, ոռոգման նպատակով նախատեսվող փողոցների եզրով անցնող առվակների միջոցով: Փակ եղանակով ջրահեռացումը կատարվում է բարձրահարկ կառուցապատված թաղամասերում: Մակերևութային ջրերի հեռացումը իրականացվում է դեպի Սև ջուր գետը:

 

4.4.2.4 Աղտոտման հիմնական աղբյուրները

 

Սևջուր գետի վրա նկատելի ազդեցություն է թողնում Արմավիր քաղաքը:

Աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում

- Քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները որոնցում լոկալ մաքրման կայանների բացակայության հետևանքով գետն են թափվում աղտոտված հոսքաջրեր:

- Քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերը, որոնք առանց կենսաբանական մաքրման թափվում են գետ:

- Քաղաքի անձրևային հոսքաջրերը:

Ներկայումս Արմավիր քաղաքի հոսքաջրերից տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է տարեկան 78,1 մլն դրամ, այդ թվում`

- տնտեսակենցաղային հոսքաջրերի արտահոսքից - 20,08 մլն. դրամ

- արտադրական հոսքաջրերի արտահոսքից - 38,32 մլն. դրամ

- անձրևային հոսքաջրերի արտահոսքից - 19,7 մլն. դրամ:

 

4.4.2.5 Ջրային միջավայրը աղտոտող ձեռնարկությունների բնութագիրը

 

Ձեռնարկությունների բնութագիրը տրված է ըստ վնասակարության ինդեքսի (կմ3/տարի):

ԼԹ=V.n, որտեղ`

V- հոսքաջրերի փաստացի ծավալը, մ3/տարի,

n - նոսրացման բազմապատիկ` անգամ

Ձեռնարկությունների դասակարգումը բերված է գրաֆիկով: Ձեռնարկությունների վերաբերյալ տվյալները տրամադրվել է ՀՀ Բնապահպանության նախարարությունը (2Ձկ-ջուր, ԹՍԱ-ի նորմաներ):

Ձեռնարկությունների բնութագիրը ըստ վնասակարության ինդեքսի պատկերված է գրաֆիկորեն:

 

NB կմ3/տարի

|0.024

|_______.

|      1|0.008

|       |_______.

|       |      2|0,005

|       |       |______.

|       |       |     3|0,0032

|       |       |      |______.

|       |       |      |     4|0,0028

|       |       |      |      |______.

|       |       |      |      |     5|0,0016

|       |       |      |      |      |______.

|       |       |      |      |      |     6|0,0015

|       |       |      |      |      |      |______. 0,000425

|       |       |      |      |      |      |     7|_________.0,00014

|       |       |      |      |      |      |      |        8|_______.

|       |       |      |      |      |      |      |         |      9|

.__________________________________________________________________________

 Ջրմուղ  «Հոկ-   Արմա-  «Զովք» Կաթի   Ավտո-  Պահա-  Արմավիրի  Հացի    Ձեռ-

կոյուղի տեմբեր- վիրի   ըմպե-  գործա- տրանս- ծոների հաստոցա-  գործա-  նար.

         յանի    կոն-   լիք-   րան    պորտա- գործա- շինական   րան     անվա-

         ֆերոս-  յակի   ների          յին    րան    գործարան          նու-

         պլավ»   գործա- գործա-        ձեռ-                            մը

         ՍՊԸ     րան    րան           նար-                   

                                      կութ-                  

                                      յուն

 

Ձեռնարկությունների բնութագիրը ըստ ջրային ավազանի աղտոտման

հետևանքով տնտեսությանը հասցված վնասի բերված է գրաֆիկում:

 

|

|_______.

|      1|  16.2

|       |_______.

|       |      2|  8

|       |       |______.

|       |       |     3| 4,09

|       |       |      |______.

|       |       |      |     4|  4

|       |       |      |      |______.

|       |       |      |      |     5|  2,9

|       |       |      |      |      |______.

|       |       |      |      |      |     6|  2,5

|       |       |      |      |      |      |______.   0,32

|       |       |      |      |      |      |     7|_________.  0,31

|       |       |      |      |      |      |      |        8|_______.

|       |       |      |      |      |      |      |         |      9|

.__________________________________________________________________________

 Ջրմուղ  Պահա-   «Հոկ-  Ավտո-  Արմա-  Կաթի   «Զովք» Հացի      Արմա-   Ձեռ-

 կոյուղի ծոների  տեմ-   տրանս- վիրի   գործա- ըմպե-  գործարան  վիրի    նար.

         գործա-  բերյա- պորտա- կոն-   րան    լիք-             հաստո-  անվա-

         րան     նի     յին    յակի          ների             ցաշի-   նու-

                 ֆերոս- ձեռ-   գործա-        գործա-           նական   մը

                 պլավ»  նար-   րան           րան              գործա-

                 ՍՊԸ    կութ-                                 րան  

                        յուն                                            

 

Ինչպես երևում է գրաֆիկներից, մակերևութային ջրերի աղտոտման հիմնական աղբյուրը ներկայումս Ջրմուղ-Կոյուղի տնտեսությունն է, կաթի և պահածոների գործարանները, ուղևորաավտոտրանսպորտային ձեռնարկությունը:

 

4.4.2.6 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորերկրյա ջրերի

իրավիճակով

 

Արմավիր քաղաքի վարչական տարածքը ընկած է Արարատյան հարթավայրի Արևմտյան մասում, Քասախ գետի աջ ափին: Քասախ գետը սկիզբ առնելով Արագածի լանջերից թափվում է Սևջուր գետը Էջմիածնից դեպի հարավ-արևմուտք: Սևջուր գետը սկիզբ է առնում Ակնալճից և հոսում է դեպի Արաքս:

Ոռոգման նպատակով, քաղաքի փողոցների ջրման, ձեռնարկություններում տեխնիկական ջրամատակարարման նպատակով օգտագործվում են արտեզյան ջրհորներ:

1. Օգտագործվել են Սևջուր գետի հիդրոերկրաբանական տվյալները

2. Սևջուր գետի ֆոնային աղտոտվածությունների (ՍԹԿ-ի մասով) մակարդակները, որոնք տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը:

3. Սևջուր գետի ափերի անտառապատվածությունը, լանջի ցուցադրանքը: Տարածքի գնահատականը տրված է «Րեկօմենդացիի պօ օխռանե օկռուժայուշեյ սրեդի վ ռայօննօյ պլանիռօվկե» հիման վրա:

Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակում 4.4.2.6-1: Տարածքը ինչպես մակերևութային, այնպես էլ ստորգետնյա ջրերի իրավիճակով բնութագրվում է բարենպաստ:

 

Աղյուսակ 4.4.2.6-1

._______________________________________________________________.

|Հհ |    Գործոն       |Չափման   |Փաստացի  |Էքսպեր-|Բարենպաստու- |

|   |                 |միավոր   |մակարդակը|տային  |թյան աստիճանը|

|   |                 |         |         |գնահա- |             |

|   |                 |         |         |տականը |             |

|_______________________________________________________________|

|                 Մակերևութային  ջրեր                           |

|_______________________________________________________________|

| 1.|Ջրառատություն    |մ3/վրկ   |  15,8   |   3   |սահմանափակ   |

|   |                 |         |         |       |բարենպաստ    |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 2.|Հոսանքի          |մ/վրկ    |  0.92   |   5   |բարենպաստ    |

|   |արագությունը     |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 3.|Ջրի ջերմաստիճանը |  oC     |  18.0   |   5   |բարենպաստ    |

|   |(ամառային)       |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 4.|Լանջի ցուցադրանքը|կողմնորո-|հարավ    |   3   |բարենպաստ    |

|   |                 |շումը    |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 5.|Ափերի անտառապատ- |   %     |    0    |   1   |ոչ բարենպաստ |

|   |վածությունը      |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 6.|Բնակչության      |մարդ/կմ2 |  >200   |   1   |ոչ բարենպաստ |

|   |խտությունը       |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 7.|Արդյունաբերական  |վտանգավո-|III, IV-V|   5   |սահմանափակ   |

|   |պոտենցիալը       |րության  |         |       |բարենպաստ    |

|   |                 |դասը     |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 8.|Տրանսպորտի       |   -     |    -    |   1   |ոչ բարենպաստ |

|   |առկայությունը    |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 9.|Ֆոնային          |ՍԹԿ      |   >1    |   1   |ոչ բարենպաստ |

|   |կոնցենտրացիան    |միավոր   |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

|10.|ԹԿՊ              | մգ Օ/լ  |  2,44   |   5   |բարենպաստ    |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

|11.|Ջրածնային իոնների| pH      |   7,8   |   5   |բարենպաստ    |

|   |կոնցենտրացիան    |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

|12.|Տարածքի համալիր  |   -     |    -    |       |բարենպաստ    |

|   |գնահատականը      |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

|դդ |     ՖԱԿՏՈՐ      |Չափման   |Փաստացի  |Էքսպեր-|Բարենպաստու- |

|ը/հ|                 |միավոր   |մակարդակը|տային  |թյան աստիճանը|

|   |                 |         |         |գնահա- |             |

|   |                 |         |         |տականը |             |

|_______________________________________________________________|

|                     Ստորգետնյա ջրեր                           |

|_______________________________________________________________|

| 1.|Պահպանման շերտի  |հաստու-  |   >1    |   5   |բարենպաստ    |

|   |առկայությունը    |թյունը, մ|         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 2.|Բուսականության   |անտառա-  |   <5    |   1   |ոչ բարենպաստ |

|   |առկայությունը    |պատվածու-|         |       |             |

|   |                 |թյունը % |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 3.|Բնակչության      |մարդ/կմ2 |  >200   |   3   |ոչ բարենպաստ |

|   |խտությունը       |         |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 4.|Արդյունաբերական  |աղտոտ-   |  IV-V   |   5   |բարենպաստ    |

|   |պոտենցիալը       |վածության|         |       |             |

|   |                 |հիմնական |         |       |             |

|   |                 |աստիճանը |         |       |             |

|___|_________________|_________|_________|_______|_____________|

| 5.|Տարածքի համալիր  |         |         |       | բարենպաստ   |

|   |գնահատականը      |         |         |       |             |

._______________________________________________________________.

 

4.4.2.7 Քաղաքի ջրապահպան միջոցառումների հիգիենիկ էֆեկտիվության

գնահատականը

 

Եթե քաղաքի հոսքաջրերը թափվում են բաց ջրավազան, ապա քաղաքի ջրապահպան միջոցառումների մասին կարելի է դատել ելնելով քաղաքի հոսքաջրերը ընդունող գետի աղտոտվածության մակարդակից` քաղաքից վերև և ներքև ընկած հատվածում:

Ջրապահպան միջոցառումների հիգիենիկ էֆեկտիվության գնահատականը տրված է համաձայն` (14, 15)

1. Մետօդիչեսկիե րեկօմենդացիի օբռաբօտկի դաննիխ, խառակտերիզույուշիե սանիտառնօե սօստօյանիե վօդնիխ օբեկտօվ. Մինզդռավ, ՌՍՖՍՌ, Մօսկվա, 1983 գ.

2. Մետօդիչեսկիե րեկօմենդացիի օցենկի գիգիենիչեսկօյ էֆֆեկտիվնօստի վօդօօխռաննիխ մեռօպրիյատիյ. Մինզդռավ, ՌՍՖՍՌ, Մօսկվա, 1989 գ.

Ինչպես հետազոտման ենթակա հատված վերցված է Սևջուր գետը Արմավիր քաղաքից վերև և կենսաբանական մաքրման կայանից ներքև ընկած հատվածում: Սևջուր գետի աղտոտվածության մակարդակը 2005 թ. տրամադրել է Հայէկոմոնիտորինգը:

Կատարվել է ստացված տվյալների խմբավորում ըստ`

- օրգանոլեպտիկ ցուցանիշների,

- սանիտարատոկսիկ ցուցանիշների:

Բոլոր փաստացի տվյալները բերվել են պայմանական անչափ միավորների:

 

Ci

bi = ____, որտեղ

Ni

 

bi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է,

Ci - փաստացի աղտոտվածության ցուցանիշն է, գ/մ3,

Ni - նորմատիվային ցուցանիշն է, գ/մ3:

Նորմատիվային ցուցանիշները վերցված են կուլտուր-կենցաղային օգտագործման ջրավազանների նորմերով:

Այն դեպքում, երբ Ci <= Ni, բազային գնահատականը վերցվում է 1:

Յուրաքանչյուր խմբի առանձին ցուցանիշների համար հաշվարկվում է համալիր ցուցանիշ:

Համալիր ցուցանիշը հաշվարկված է`

W = sum(bi - 1) + 1 բանաձևով, որտեղ

W - համալիր ցուցանիշն է (համապատասխանաբար օրգանոլեպտիկ, սանիտարատոկսիկ),

bi - փաստացի ցուցանիշի բազային գնահատական է:

Մշակված տվյալներից արվել է եզրակացություն`

Սևջուր գետի աղտոտվածության մակարդակը մինչ Արմավիր քաղաքի հոսքաջրերի արտահոսքը ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատվում է 1 բալ, ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների գնահատվում է 3,95 բալ:

Ստացվածից հետևում է, որ Սևջուր գետի աղտոտվածության մակարդակը Արմավիր քաղաքից վերև հատվածում գնահատվում է թույլատրելիից չափավոր:

Նմանատիպ հաշվարկների միջոցով գնահատվել է նաև Սևջուր գետի աղտոտվածության մակարդակը Մեծամոր ավանից ներքևի հատվածում: Ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների գնահատականը 1,105 է: Ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների գնահատականը կազմում է 6.88 բալ:

Գետի աղտոտվածության մակարդակը մաքրման կայանից ներքև հատվածում գնահատվում է`

- ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների -չափավոր

- ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների - բարձր:

Սևջուր գետի ռանգավորման հիման վրա հիգիենիկ դասակարգման օգտագործմամբ բնութագրվում է քաղաքում ներդրված ջրապահպան միջոցառումների արդյունավետությունը:

Քաղաքից վերև և ներքև փաստացի ցուցանիշների բազային գնահատականների տարբերությունը`

/\W=Wներքև - W վերև= 0.105>0 (ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների)

/\W=Wներքև - W վերև= 2,93>0 (ըստ սանիտարատոկսիկ ցուցանիշների)

Այսպիսով ինչպես օրգանոլեպտիկ ցուցանիշներով, այնպես էլ սանիտարատոկսիկ ցուցանիշներով տեղի է ունեցել գետի ջրի աղտոտվածության ավելացում: Քաղաքի ջրապահպան միջոցառումները գնահատվում են անբավարար:

Նշվածից կարելի է անել եզրակացություն`

1. Արդյունաբերական ձեռնարկություններում բացակայում են մաքրման կայանները

2. Քաղաքի սանիտարական մաքրումը կատարվում է ոչ բավարար, ինչի հետևանքով անձրևաջրերի հետ միասին գետ է թափվում օրգանական և անօրգանական ծագում ունեցող վնասակար նյութեր:

3. Քաղաքի տնտկենցաղային հոսքաջրերի մաքրումը իրականացվում է անբավարար:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 102-Ն
Որոշում