Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱ ...

 

 

040.0102.110210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

(4-րդ մաս)

 

4.5 Թափոնների կառավարում

 

4.5.1 Աղբավայրեր

 

Արմավիր քաղաքում աղբահեռացումը կատարվում է կենտրոնացված ճանապարհով, հատուկ մասնագիտացված ձեռնարկության կողմից: Այդ նպատակով բնակելի շենքերի շրջակայքում տեղադրված են աղբարկղեր: Կենցաղային աղբը հեռացվում է աղբաթափման վայր, որը զբաղեցնում է 4 հա տարածք, ունի անհրաժեշտ հեռավորություն բնակելի գոտուց: Սակայն աղբահեռացումը կատարվում է անկանոն, ինչը հանգեցնում է քաղաքի սանիտարական վիճակի վատացմանը: Որպես Արմավիր քաղաքի աղբավայր ծառայում է ~ 5 կմ հեռավորության վրա գտնվող նախկին ավազահանքերից գոյացած փոսերը, վերջիններս պարբերաբար ծածկվում են հողի շերտով: Աղբավայրի հարևանությամբ գտնվում է քաղաքի գերեզմանատունը:

Արմավիր քաղաքում առաջացած կենցաղային կոշտ թափոնների (ԿԿԹ) կազմը բերված է 4.5.1-1 աղյուսակում: Թափոնների ընդհանուր քանակը այժմ կազմում է 6000 տ/տարի:

 

ԿԿԹ-ի կազմը և տարեկան քանակը

 

Աղյուսակ 4.5.1-1

._____________________________________.

|       ԿԿԹ      |Ընդհանուր |Թափոնների|

|                |քանակից   |ընդհանուր|

|                |բաժնեմասը,|քանակը,  |

|                |%-ով      |տ/տարի   |

|________________|__________|_________|

|Ապակի           |    3.5   |   210   |

|________________|__________|_________|

|Մետաղ           |    3.9   |   234   |

|________________|__________|_________|

|Պլաստիկ շշեր    |   2.65   |   159   |

|________________|__________|_________|

|Այլ պլաստիկ իրեր|   4.35   |   261   |

|________________|__________|_________|

|Թուղթ           |    3.1   |   186   |

|________________|__________|_________|

|Այլ թափոններ    |   82.5   |  4950   |

|________________|__________|_________|

|Ընդամենը`       |    100   |  6000   |

._____________________________________.

 

4.5.2 Արդյունաբերական թափոններ

 

Թափոնները առաջանում են արդյունաբերական ձեռնարկություններում:

Արդյունաբերական թափոնների ընդհանուր քանակը կազմում է 6641,6 տ/տարի:

Թափոնները բաժանվում են 2 խմբի`

- օգտագործման ենթակա,

- ոչ օգտագործելի:

Օգտագործման ենթակա թափոնների շարքին եմ դասվում` օգտագործված յուղերը, թեփերը:

Օգտագործված յուղերը տեղում ենթարկվում են մեխանիկական մաքրման (ռեգեներացիա) զտմամբ և նստեցմամբ: Մաքրված յուղերին ավելացվում են մաքուրը և օգտագործվում:

Առաջացած թեփի թափոնները ենթակա են օգտագործման տնտեսության այլ արտադրանքների պատրաստման համար: Օգտագործման ենթակա թափոններ են առաջանում

գյուղ մթերքների վերամշակման ձեռնարկություններում, մասնավորապես կոնյակի արտադրությունում: Թորման արտադրության մնացուկը (տկուցք) հարուստ է սպիտակուցային նյութերով, գինեթթվային միացություններով: Տկուցքի քանակը կազմում է ~ 3000 տ/տարի:

Տկուցքը հավաքվում է կոնյակի գործարանի տարածքում:

Գյուղատնտեսության նախարարության հողագիտության և ագրոքիմիայի ինստիտուտի հետ կնքված պայմանագրի համաձայն տկուցքը օգտագործվում է աղուտ ալկալի հողերի չեզոքացման (վերականգնման) և որոշ գյուղատնտեսական կուլտուրաների պարարտացման համար:

Բացի դրանից խաղողի մշակման ժամանակ առաջացած չանչերը և և կնճեռները տարեկան ~ 2000 տ քանակով, վաճառվում են Արմավիրի մարզի գյուղերին, ինչպես անասնակեր օգտագործման համար:

Օգտագործման ենթակա թափոններ են առաջանում նաև «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ» ՍՊ ընկերությունում: Ֆերոմոլիբդենի ձուլման ընթացքում առաջանում է վտանգավորության V դասին պատկանող խարամ, 1619,6 տ/տարի քանակով:

Բաղադրությունը հետևյալն է`

SiO2 - 74,2%

Fe2O5 - 15,2%

CaO - 4,9%

AlO3 - 5,7%

Յուրաքանչյուր ձուլումից հետո խարամը հավաքվում է և կուտակվում հատուկ հատկացված վայրում, ծածկի տակ: Այս թափոնները օգտագործվում են ճանապարհների կառուցման և բետոնի արտադրության ժամանակ:

Օգտագործման ենթակա թափոնների ընդհանուր քանակը կազմում է 6621,6 տ/տարի:

Ոչ օգտագործելի թափոնները գործող ձեռնարկությունների բնույթից կախված, թունավոր չեն և պատկանում են սանէպիդկայանի կողմից համաձայնեցված վայր տեղափոխվող թափոնների խմբին:

Այս թափոնները շինարարական, ավտոտրանսպորտային ձեռնարկություններում առաջացած թափոններն են` շինարարական աղբ, ավտոմեքենաների մասեր, օգտագործված տարաներ:

Ոչ օգտագործված թափոնների քանակը կազմում է 20 տ/տարի:

Արդյունաբերական թափոնների կազմը բերված է 4.5.2-1 աղյուսակում:

 

Աղյուսակ 4.5.2-1

 

Արդյունաբերական թափոնների կազմը և տարեկան քանակները

 

._______________________________________________________________.

|Արդյունաբերական թափոնների                 |Ընդհանուր|Ընդհանուր |

|բաղադրիչները                              |քանակը   |քանակից   |

|                                          |տ/տարի   |բաժնեմասը,|

|                                          |         |%         |

|__________________________________________|_________|__________|

|            1                             |    2    |     3    |

|__________________________________________|_________|__________|

|1. Օգտագործման ենթակա թափոններ` յուղեր,   |    2    |   0,03   |

|թեփեր                                     |         |          |

|__________________________________________|_________|__________|

|2. Տկուցքեր, կնճեռներ                     |  5000   |  75,28   |

|__________________________________________|_________|__________|

|3. Ֆերոմոլիբդենի ձուլման խարամ (ծածկագիր  | 1619,6  |  24,39   |

|31202500010 13), վտանգավորության 3-րդ դաս:|         |          |

|Խարամի բաղադրությունը վերցված է           |         |          |

|«Հոկտեմբերյանի ֆերոսպլավ» ՍՊ ընկերության  |         |          |

|նախագծի բնապահպանական մասից, հաստատված ՀՀ |         |          |

|բնապահպանության նախարարության կողմից:     |         |          |

|__________________________________________|_________|__________|

|4. Ոչ օգտագործելի թափոններ` շինարարական,  |   20    |    0,3   |

|մետաղական, օգտագործված տարաներ            |         |          |

|__________________________________________|_________|__________|

|Ընդամենը                                  | 6641,6  |    100   |

._______________________________________________________________.

 

Քանի որ, քաղաքը չունի արդյունաբերական թափոնների համար առանձին աղբավայր, ուստի ոչ օգտագործելի նշված թափոնները թափվում են կենցաղային աղբավայրում:

Խարամ (ծածկագիր 31202500010 13), վտանգավորության 3-րդ դաս: Խարամի բաղադրությունը վերցված է «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ» ՍՊ ընկերության նախագծի բնապահպանական մասից, հաստատված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

 

4.5.3 Օրգանական ծագման թափոններ

 

Թափոններ առաջանում են առողջապահության բնագավառի հաստատություններում:

Թափոնները դասակարգվում են /19/ հետևյալ կերպ`

ա) Ոչ վարակիչ թափոններ: Այս թափոնները կազմում են ընդհանուր թափոնների ~ 90%-ը: Սրանք իրենց բաղադրությամբ նման են կենցաղային թափոններին, քանի որ վարակի տարածման մանրէներ չեն պարունակում: Այս թափոնների շարքին են պատկանում գրասենյակային աղբը` թուղթ, կարտոն, փաթեթավորման նյութեր, թերթեր և այլն: Տարեկան քանակը կազմում է 0,5-1 տ: Այս թափոնները հեռացվում են ՀՀԿ-ի կողմից հատկացված աղբավայր:

բ) Վարակիչ թափոններ: Վարակիչ թափոնները դրանք օրգանական ծագման թափոններն են: Ընդհանուր քանակը կազմում է 40 կգ/օր:

Սրանք դասակարգվում են հետևյալ կերպ.

N 1 կարգ - մարդու անատոմիական թափոններ (հյուսվածքներ, օրգաններ, մարմնի մասեր):

N 4 կարգ - առարկաներ և պլաստմասայից թափոններ (ներարկիչներ, ճկափողեր և այլն):

N 6 կարգ - օրգանական նյութերով աղտոտված թափոններ (արյունով և այլ նյութերով աղտոտված բամբակը և այլն):

Բժշկական թափոնները հավաքվում (տարանջատվում) և պահվում են առանձին` ըստ տեսակների, բացառելով դրանց միմյանց խառնվելը:

Տարողությունների մեջ տեղադրվելուց հետո հերմետիկ փակվում են, իսկ ախտաբանաանատոմիական, միկրոկենսաբանական, սրածայր թափոնները կնքվում և պիտակավորվում են:

Բժշկական թափոնների պահպանման ժամկետը Հայաստանի կլիմայի համար, ձմռանը` 72 ժամ, ամռանը` 48 ժամ:

Վարակիչ թափոնների վարակազերծում

Վարակազերծումը կատարվում է բժշկական հաստատությունում:

Վարակազերծման համար օգտագործվող չորս հիմնական գործընթացներն են`

Ջերմային, քիմիական, ճառագայթման և կենսաբանական:

Առավել շատ տարածված են ջերմային և քիմիական գործընթացները:

Ջերմային վարակազերծումը կատարվում է ավտոկլավներում:

Քիմիական վարակեզերծման համար օգտագործվում են հեղուկ քլորի երկօքսիդ, քլորակիր (սոդային հիպոքլորիդ), պերացետիկ թթու կամ չոր անօրգանական քիմիական նյութեր:

Սրածայր թափոնների համար օգտագործվում են ասեղներ ոչնչացնող սարքեր: Սրանք, փոքր, շարժական օգտագործման սուր բերան ունեցող սարքեր են, որորնք ոչնչացնում են ներարկիչը անմիջապես օգտագործումից հետո: Կան նաև ասեղներ ոչնչացնող սարքեր, ինչպես նաև էլեկտրականությամբ աշխատող սարքեր:

Վարակազերծման թափոնները ենթակա են խորը թաղման (1.8 մ) գերեզմանատանը հատկացված տարածքում:

 

4.5.4 Գերեզմանատներ

 

Քաղաքն ունի մեկ գերեզմանատուն, որն ունի ՍՊԳ և համաճարակաբանական տեսակետից խիստ վտանգ չի ներկայացնում:

 

4.6 Հողերի պահպանություն

 

Արմավիր քաղաքը տեղակայված է Անդրկովկասյան կիսանապատային շրջանի, Արաքսի ենթաշրջանում /16/:

Հողերը - ալյուվիալ-մարգագետնային են:

Հողի հիմնական աղտոտումը կատարվում է արդյունաբերական ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի արտանետումներից, կենցաղային և արդյունաբերական թափոնների աղբավայրերից և թափոնակույտերից:

Հողի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում`

- արդյունաբերական ձեռնարկությունների փոշեգազային մթնոլորտային արտանետումները,

- արդյունաբերական և կենցաղային թափոնների կազմակերպված և չկազմակերպված աղբյուրները: Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշները բերված են 4.6-1 աղյուսակում:

 

Աղյուսակ 4.6-1

 

Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշներ

 

._______________________________.

|Ինգրեդիենտների  |Ներկա իրավիճակ|

|անվանումը       |______________|

|                |  տ/հա | գ/մ2 |

|________________|_______|______|

|Ընդամենը փոշի   | 0,088 |  8,8 |

|________________|_______|______|

|Մանգանի օքսիդներ|0,00015| 0,015|

._______________________________.

 

Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, քաղաքի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքին:

 

4.7 Աղմուկի մակարդակի գնահատում

 

Գտնվելով մայրաքաղաք Երևանից 43 կմ հեռավորության վրա, Արմավիր քաղաքը ապահովված է տրանսպորտային բավարար կապերով: Արմավիր քաղաքի տրանսպորտի անցուդարձի հաշվառումը ցույց է տալիս, որ քաղաքի փողոցներն աշխատում են ազատ ռեժիմով:

Տեղական նշանակության ճանապարհներով և փողոցներով երթևեկության ինտենսիվությունը բարձր չէ (ամենամեծը` 500 միավոր ժամվա ընթացքում):

Ավտոտրանսպորտից առաջացած աղմուկի մակարդակը գտնվում է 57-63 դԲԱ (ավտոմեքենաների մի կարգային հոսքի դեպքում երթևեկության ինտենսիվությունից կախված աղմուկի մակարդակի նոմոգրամմաների համաձայն) սահմաններում, 70 դԲԱ նորմայի դեպքում (21):

 

4.8 Էլեկտրամագնիսական ճառագայթում

 

Արմավիր քաղաքի էլեկտրամատակարարումը իրականացվում է «Հայաստանի էլ. ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի կողմից: Սնող գլխավոր ենթակայաններն են`

- «Արմավիր» - 110/35/10 կՎ լարման ենթակայանը, հզորությունը` 2x40 ՄՎԱ

- «ՈՒրարտու» - 110/10 կՎ լարման ենթակայանը, հզորությունը` 1x16 ՄՎԱ

Քաղաքի ներքին բաշխիչ ցանցի սնումը իրականացվում է շահագործվող 2 հատ բաշխիչ կետերի և 68 հատ 10/0,4 կՎ լարման ենթակայանների միջոցով, որոնցից 9 հատը երկտրանսֆորմատորային են, մնացած 59-ը մեկ տրանսֆորմատորային: Մալուխային և օդային գծերի ընդհանուր երկարությունը 290 կմ է, որից մալուխայինը` 140 կմ, իսկ 150 կմ օդային:

Էլեկտրաէներգիայի տարեկան գումարային ծախսը` 30 մլն. կՎտ/ժամ, որից կոմունալ-կենցաղայինը` 28,9 մլն.կՎտ/ժամ, իսկ արտադրականը` 1,065 մլն. կՎտ/ժամ: Մեկ բաժանորդի էլ. էներգիայի միջին ծախսը` 2890 կՎտ/ժամ:

Քաղաքի էլեկտրամատակարարման տեխնիկական վիճակը բավարար է: Քաղաքն ունի 2` «Նոյ» և «Ալտ» հեռուստատեսություններ 50 և 100 կՎտ հզորությամբ:

Համաձայն մեթոդակարգի (1, 2) էլեկտրամագնիսական ճառագայթման վերը նշված աղբյուրները համարվում են սակավահզոր և չեն դիտարկվում ինչպես մթնոլորտի աղտոտման աղբյուրներ:

 

4.9 Ռադիոակտիվ ճառագայթում

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության ՊՌԱԿ-ի կողմից

Արմավիր քաղաքի համար կատարված բազմամյա գամմա ֆոնի չափումները կազմում են Արարատյան դաշտի համար կատարված ուսումնասիրությունների ընդհանուր մասը և նրա միջին արժեքը կազմում է 16,6 միկրոռենտգեն/ժամ: Բազմամյա չափումների ընթացքում Արմավիր քաղաքի գամմա ֆոնի մակարդակը միշտ դիտվել է թույլատրելի սահմաններում, որը ~ 3 անգամ ցածր է վտանգավոր համարվող 60 միկրոռենտգեն/ժամ սահմանից:

 

2005 թ. գամմա ֆոնի միջին արժեքները, միկրոռենտգեն/ժամ

 

.______________________________________________________________________.

|Ամիս  |  I | II | III| IV |  V | VI |VII |VIII| IX | X  | XI |XII|Տարի|

|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|___|____|

|միջին |16,1|15,5|15,6|15,5|15,6|15,5|15,5|15,4|15,5|15,5|16,2| 16|15,7|

|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|___|____|

|արժեքը|    |    |    |    |    |    |    |    |    |    |    |   |    |

.______________________________________________________________________.

 

4.10 Կանաչապատման համակարգը

Քաղաքի կանաչապատումը սկսվել է 20-րդ դարի 40-ական թվականներին:

Քաղաքի փողոցները կանաչապատված են, կան տարբեր նշանակության կանաչ զանգվածներ:

Ներկա դրությամբ Արմավիր քաղաքի կանաչ տնկարկների ընդհանուր մակերեսը (զբոսայգիներ, զբոսապուրակներ, պուրակներ և այլն) կազմում է 16,04 հա, ընդհանուր մակերեսի 2.1%-ը:

Քաղաքի մեկ բնակչի ապահովվածությունը կազմում է 4,01 մ2/մարդ: Քաղաքի կանաչ զանգվածների ցուցանիշները բերված են 4.10-1 աղյուսակում:

 

Կանաչ զանգվածների ցուցանիշները

 

Աղյուսակ 4.10-1

.__________________________________________________.

|Կանաչ զանգվածների ֆունկցիոնալ     |Ընդհանուր կանաչ|

|նշանակությունը                    |զանգված        |

|                                  |_______________|

|                                  |  հա   |մ2/մարդ|

|__________________________________|_______|_______|

|1. Ընդհանուր օգտագործման          |  7,06 | 1,765 |

|__________________________________|_______|_______|

|2. Հատուկ նշանակության (գազանանոց)|  8,98 |  2,25 |

.__________________________________________________.

 

4.11 Բնակչության կենսակերպի բժշկաաշխարհագրական վերլուծությունը

 

Վերլուծությունը կատարված է եղանակի ֆիզիոլոգա-հիգիենիկ գնահատականի արդյունքների, ինչպես նաև ռելիեֆի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, ջրային պաշարների և մթնոլորտի համալիր գնահատականների հիման վրա:

Ըստ մարդու ջերմակարգավորիչ ապարատում տարբեր աստիճանի լարվածություն առաջացնող եղանակի կրկնության, Արմավիր քաղաքը դասվում է այն տարածքների շարքը, որտեղ գերակշռում է չափավոր լարվածություն առաջացնող եղանակը, ինչը որոշակի ազդեցություն չի թողնում մրսածության հիվանդությունների աճի վրա:

Քաղաքում կան կենսաերկրաքիմիական էնդեմիկ հիվանդությունների առաջացման նախադրյալներ, կապված ջրում, հողում, բուսական և կենդանական սննդում միկրոէլեմենտների դիսբալանսի հետ:

Ներկայումս նկատվում է էնդեմիկ զոբ հիվանդությունը: Քանի որ, քաղաքը գտնվում է բնական աղբյուրներում յոդի պակասության գոտում, այդ իսկ պատճառով համարվում է զոբի էնդեմիկ շրջան: Զոբից բացի, հաճախ հանդիպում են վահանային գեղձի բորբոքային հիվանդություններ: Արմավիր քաղաքը անապահով է նաև մալարիա հիվանդության տեսակետից:

Կոյուղու և ջրատար ցանցերի հնացման հետևանքով և նրանց վերանորոգման համար բավարար միջոցների բացակայության, ինչպես նաև բնակչության կենսակերպի սանիտարահիգիենիկ պայմանների ընդհանուր վատթարացման պատճառով, ավելացել է սուր-վարակիչ հիվանդությունների բռնկումների թիվը, որոնք ունեն ջրային և կղանքա-բերանային տարածման ուղի:

Ոչ պակաս կարևոր են նաև աղքատ հասարակությանը հատուկ բժշկական այն հիմնախնդիրները, որոնք կապված են թոքախտային ինֆեկցիոն և այլ հիվանդությունների հետ:

Հիմնախնդրային է համարվում շնչառական և ներվային համակարգերի, ուռուցքաբանական, հոգեկան հիվանդությունները:

Արմավիր քաղաքում սանիտարահիգիենիկ և համաճարակային իրավիճակի բարելավումը համալիր հիմնախնդիր է և կարող է լուծվել հետևյալ միջոցառումների իրականացման հաշվին.

- կյանքի մակարդակի աստիճանական բարձրացման և աղքատության կրճատման (նոր աշխատատեղերի ստեղծում), բնակարանային պայմանների որակի բարձրացման, ջեռուցման և գազիֆիկացման,

- հանգստի լիարժեք գոտիների ստեղծման, ջրային օբյեկտների (Սևջուր գետ) աղտոտման կանխարգելման, չարտոնված աղբավայրերի չեզոքացման և քաղաքային թափոնների վնասազերծման տեխնոլոգիաների կատարելագործման, ջրատար և կոյուղու ցանցերի վերականգնման և ընդլայնման,

- շրջակա միջավայրի վիճակի բարելավման` կանաչ տնկարկների մակերեսների ընդլայնման:

 

4.12. Արմավիրի մարզի Արմավիր ենթատարածքի պատմամշակութային արժեքը

 

Դարավոր պատմություն ունի Արմավիրի պատմական ռեգիոնը, որտեղ և մնացել են այդ պատմությունն արտացոլող հարուստ և արժեքավոր հուշարձաններ, միջնադարյան աչքի ընկնող կոթողներ: Արմավիրի ենթատարածքում գտնվում են 56 հուշարձանախմբեր, որոնք իրենց մեջ ընդգրկում են տարբեր նշանակության և ժամանակահատվածի հուշարձաններ:

Տարածաշրջանը ընդհանուր առմամբ առանձնանում է հարուստ պատմա-մշակութային ժառանգությամբ, ինչը կարող է խթան հանդիսանալ այդ տարածաշրջանում զբոսաշրջության և ռեկրեացիոն գոտիների առավել զարգացման համար:

Արմավիրի ենթատարածքում հաշվառված և պետական ցուցակի մեջ են մտցված թվով 56 պատմամշակութային հուշարձաններ, որոնց մեծ մասը պատկանում են նոր և նորագույն ժամանակաշրջանին: Տարածքը բնակեցվել է պատմական Հայաստանի, ինչպես արևելյան գավառներից, այնպես էլ արևմտյան Հայաստանից գաղթած հայերով 19-րդ դ. սկզբներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմներից հետո կնքված համապատասխան պայմանագրերի համաձայն: Սակայն այն չի նշանակում թե հայերի և նրանց նախնիների կողմից տարածաշրջանը յուրացվել է նոր և նորագույն ժամանակաշրջաններում: Հայ ժողովրդի հեռավոր նախնիները այստեղ բնակվել են դեռևս 3-րդ հազ. մ.թ.ա.: Դրա վկայություններն են Արմավիրի բլուր, բնակատեղի «Սև բլուր», բազմաթիվ դամբարանադաշտերը և բնակատեղիները, Արմավիր գյուղի «Մոխրաբլուր-Արևիկ» հուշարձանները և այլն,

ՈՒրարտական ժամանակաշրջանում 8-րդ դ. մ.թ.ա. Դավթի բլրաշարքերի և նրա ստորոտների վրա է հիմնադրվել Արգիշտիխինիլի նշանավոր քաղաքը: Այն եղել է ուրարտական վարչա-տնտեսական և պաշտամունքային կենտրոն, հիմնադրել է Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 776 թ.-ին, Արարատյան դաշտի (ուրարտական Արզա երկիր) կենտրոնական մասում, Արաքս գետի միջին հոսանքի նախկին հունի ձախ ափին (Նոր Արմավիր, Նոր Ամասիա, Նալբանդյան, Հայկական և ջրաշեն գյուղերի միջև ընկած բլրաշարքի` Դավթի սարի, վրա):

Առաջին հնագիտական ուսումնասիրությունը կատարել են Ա. Երիցյանը և Ա. Մ. ՈՒվարովը 1870 թ.- ին: ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1962 թ.-ին Արգրշտիխինիլիում սկսեց նոր, պարբերական պեղումներ:

Արգիշտիխինիլիի հիմնադրման, ինչպես նաև այնտեղ պաշտպանական, պաշտամունքային և տնտեսական կառույցների մասին տվյալներ կան Արգիշտի Ա-ի և նրա հետնորդներ Սարդուր Բ-ի, Ռուսա Ա-ի և Ռուսա Գ-ի 17 սեպագիր արձանագրություններում: Արգիշտիխինիլիի կառուցապատված մասը գրավել է շուրջ 1000 հա տարածություն:

Քաղաքն իր արևելյան և արևմտյան կողմերում ունեցել է երկու հսկայական միջնաբերդ, որտեղ եղել են թագավորական պալատներ, տաճարային շինություններ, արհեստանոցներ, հացահատկի պահեստներ, գինու մառաններ, Պալատական, տաճարային շինությունները տեղավորված էին արևմտյան կողմում, ս. Դավիթ բլրաշարքի ամենաբարձր մասում` շրջափակված եռաշարք հզոր պաշտպանական պարիսպներով, աշտարակներով, որմնահեցերով: Քաղաքի արևելյան մասում գտնվում է Արմավիր բլուրը (բարձրությունը` մոտ 80 մ), որից 1 կմ հեռավորության վրա շղթայաձև ձգվում է Դավթի բլրաշարքը` մոտ 2,5 կմ երկարությամբ:

Երվանդունիների թագավորության առաջին շրջանում Արգրշտիխինիլիի մեծ մասը ավերակ էր: Կյանքը վերսկսվեց միայն նրա արևելյան մասում, երբ հիմնադրվեց Երվանդունիների գահանիստ Արմավիրը:

Հայաստանի առաջին մայրաքաղաք` Արմավիրը գտնվում է Արմավիր և Հայկական գյուղերի միջև Արմավիր բլուրի վրա, Երասխի ձախ ափին: Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, այն մ.թ.ա. 4-րդ դ. վերջին դարձել է Արարատյան Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել են Երվանդունիները: Մ.թ.ա. 189 թ-ին, երբ Արտաշես Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը:

Արմավիրի միջնաբերդը գտնվում է 76 մ բարձրությամբ բլրի գագաթին, իսկ շուրջը քաղաքի թաղամասերն էին: Մ.թ.ա. 3-րդ-ից 2-րդ դդ. Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր: Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշակ թագավորը Արմավիրի մեհյանում կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների անդրիները: Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով: Արմավիրը իբրև քաղաք, հիշատակել է հույն աշխարհագիր Պտղոմեոսը (90-168 թթ.): Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց: Պեղումների շնորհիվ հայտնաբերվել են միջնաբերդի պարսպի և շենքերի հիմնապատեր, խեցեղեն, մետաղյա իրեր, զենքեր, զարդարանք, որոնք վկայում են որ Արմավիրը եղել է տնտեսական և մշակութային կենտրոն` զարգացած արհեստագործությամբ, առևտրով: Արմավիրի առևտրական ճանապարհներով կապված է եղել Կովկասի, Իրանի, Միջագետքի, Ասորիքի, Միջերկրական ծովի արևելյան և Սև ծովի հարավային ափերի երկրների հետ:

բ) Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Վերջին թագավորը մ.թ.ա. 3-րդ դարի վերջ 2-րդ դ. սկիզբ, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Երասխ գետի ձախ ափին, նրա և Ախուրյանի միախառնման տեղում: Մովսես Խորենացին գրում է, որ Արաքսի հունը Արմավիրից հեռանալու և ձմռանը խմելու ջուր չլինելու պատճառով Երվանդը արքունիքը փոխադրում է «արևմտյան կողմը», միկտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, իսկ դիմացից էլ հոսում Ախուրյան գետը և կառուցում է նոր մայրաքաղաք: Նա բլուրը պարսպում է, պատերի մեջ դնում պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուխքներ, և դրանց մեջ` որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքային ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ-տեղ փորել է տալիս հորեր: Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմանների, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը, ստիպված էր նոր մայրաքաղաք հիմնադրել: Երվանդաշատը 360-ական թթ. կործանել են Շապուհ Բ արքայի զորքերը: Պահպանվել են Երվանդաշատի ավերակները` պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև ավերված քաղաքի տեղում միջին դարերում կառուցված բնակավայրի, երկու եկեղեցու ավերակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:

Երվանդ վերջինը Արմավիրից ամեն ինչ տեղափոխում է նոր մայրաքաղաք, բացի կուռքերից: Սրանց համար կառուցում է Բագարան քաղաքը. Երվանդաշատից հյուսիս 40 ասպարեզ, Ախուրյան գետի վրա: Իր եղբայր Երվազին նշանակում է քրմապետ:

Մայրաքաղաքից քիչ հեռու կառուցում է Երվանդակերտ դաստակերտը: Հետագայում այս ամենը Տրդատ թագավորը նվիրում է Կամսարականներին:

գ) Մեծամոր, հնագույն ամրոց. բնակատեղի Արարատյան դաշտում, Մեծամոր գետի ակունքների մոտ (Վաղարշապատի տարածք), Տարոնիկ գյուղից ոչ հեռու:

1965 թ. Մեծամորում պարբերաբար պեղումներ է կատարում ՀՍՍՀ ԳԱ արշավախումբը: Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անտրոպոգենեզի շրջանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրում, ունի 30 հա. տարածք: Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հյուսիսային, արևմտյան կողմերից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արևելյանից` պաշտպանվել է արհեստական խրամատ-ջրապատնեշով: Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ մ.թ.ա. 4-րդ հզմ. կեսերից մինչև ուշ միջնադար անընդմեջ բնակեցված է եղել: Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված ամրոցում` հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարային համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ):

Միջնաբերդից 0,5 կմ արևելյան և հյուսիս - արևմտյան կողմերում տարածվում է դամբարանադաշտը (մոտ 50 հա տարածք):

 

Պետական ցուցակում ընդգրկված Արմավիրի ենթատարածքի պատմության և

մշակույթի հուշարձաններ

 

ք. Արմավիր

1. Հուշարձան երկրորդ Աշխարհամարտում զոհվածների (ԵԱԶ) քաղաքային այգում:

2. Մշակույթի տուն - 1955 թ. (ճարտ. Ռ. Ալավերդյան) Գլխավոր հրապարակում:

3.* Երկաթուղային կայարանի համալիր, շուրջ 3 շենք, XIX դ -1929 թ. (ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ)

գ. Արազափ

3. Հուշարձան Թաթուլ Հուրյանի - 1973 թ. (քանդ. Գ.Ահարոնյան) դպրոցի բակում:

գ. Արմավիր

4. Բնակատեղի «Մոխրաբլուր-Արևիկ» - 3 հզմ. մ.թ.ա. 2.5 կմ. աե.` Արմավիր-Արևիկ ճանապ.:

5. Հուշարձան ԵԱԶ - 1971 թ. գմ. (քանդ. Կ. Նուրիջանյան, ճարտ. Լ. Նալբանդյան):

6. Հուշարձան Վահագնին - 1971 թ. գմ. (քանդ. Կ. Նուրիջանյան):

գ. Բագարան

7. Բնակատեղի - մ.թ.ա. 2-1 հզմ. - 7 դ. 9,5 կմ. հս. աե.:

8. Գերեզմանոց - 10 - 13-րդ դդ. հս. մասում:

9. Եկեղեցի Ս. Շուշան - 7 դ. Ախուրյան գետի ձախ ափին, ժայռաբլուրի վրա:

գ. Բամբակաշատ

10. Եկեղեցի ՍԲ. Աստվածածին - 1901 թ. գմ.

11. Հուշարձան ԵԱԶ - 1968 թ. (քանդ. Ս. Պետրոսյան, ճարտ. Հ. Նալբանդյան) գմ.

գ. Երասխահուն

12. Մշակույթի տուն - 1974 թ. (ճարտ. Ռ. Ալավերդյան) գմ.

գ. Երվանդաշատ

13. Քաղաքատեղի Երվանդաշատ - մ.թ.ա. 3 դ. - մթ. 4-րդ դ. Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Ախուրյան գետերի միախառնման աե. անկյունում

14. Ռուսական սահմանափակ զորքերի ուղեկալ - 19-րդ դ. կես գմ.

գ. Հայկավան

15. Եկեղեցի ՍԲ. Աստվածածին - 1875թ. գմ.

16. Հուշարձան ԵԱԶ - 1975 թ. գմ. (քանդ. Հ. Առաքելյան, ճարտ. Ժ. Ավագյան)

17. Քաղաքատեղի Արմավիր - մ.թ.ա. 4-1 հզմ. - 10-13 դդ. աե. եզրին (Արմավիր բլուր)

18. Գյուղատեղի - 10-13-րդ. դդ. Արմավիր բլրի ամ. ստորոտին

19. Դամբարանադաշտ - մ.թ.ա. 1-ին հզմ.

20. Քարայր-կացարանների համալիր - մ.թա. 3-1 հզմ.

21. Արգիշտիխինիլի ուրարտական քաղաքի աե. միջնաբերդը

գ. Հոկտեմբեր

22. Ամրոց «Սարդարապատ» 19-րդ դ. սկիզբ գմ. (պահպանվում է պարսպի հատվածը)

23. Եկեղեցի ՍԲ. Աստվածածին - 1882 թ. գմ.

24. Հուշահամալիր Սարդարապատի ճակատամարտի հերոսներին - 1968 թ. (ճարտ. Ռ. Իսրայելյան, քանդ. Ա. Հարությունյան)

25. Թանգարանի շենք (ճարտ. Ռ. Իսրայելյան, նկ. Վ. Մարտիրոսյան) (Հայաստանի ազգագրության պետական թանգարան - 1977 թ. համալիրի)

26. Ռեստորանի շենք «Վարդավառ» 1970 հվ. ամ. մասում

27. Հուշարձան ԵԱԶ - 1970 թ. գմ.` ակումբի մոտ (քանդ. Ե. Վարդանյան, Կ. Կարախանյան, ճարտ. Վ. Սահակյան)

գ. Մյասնիկյան

28. Բնակատեղի մ.թ.ա. 2-1 հզմ. 3 կմ. հս. ճանապարհի աջ կողմում, երեք բլուրների և դրանց միջև ընկած տարածքում

29. Դամբարանադաշտ 2-1 հզմ. մ.թ.ա. բնակատեղի աե. մասում

30. Բնակատեղի մ.թ.ա. 3-2 հզմ. 2 կմ. հս. ճանապարհից աջ

31. Դամբարանադաշտ 3-2 հզմ. մ.թ.ա.

32. Բնակատեղի 2-1 հզմ. մ.թ.ա. 3,5 կմ. հս. գետակի ձախ ափին

33. Դամբարանադաշտ 2-1 հզմ. մ.թ.ա. 3,5 կմ. հս.

34. Բնակատեղի 2-1 հզմ. մ.թ.ա. 2,5 կմ. հս. ամ.

գ. Մրգաշատ

35. Բնակատեղի «Սև Բլուր» («Կարա թափա» մ.թ.ա. 3 հզմ. 1,5 - 2 կմ. հս. աե. երկաթգծի կամրջից քիչ հեռու, բլրի գագաթին, քրդ. գերեզմ. մոտ)

36. Եկեղեցի Ս. Աստվածածին 1900 թ. գմ.` ակումբի մոտ

37. Հուշարձան ԵԱԶ - 1969 թ. գմ. (ճարտ. Ռ. Ալավերդյան)

գ. Նալբանդյան

38. Հուշարձան ԵԱԶ 1978թ. գմ. /քանդ. Ն/Նիկողոսյան, ճարտ. Լ.Ղալումյան/

գ. Նոր Արմավիր

39. Քաղաքատեղի Արգիշտիխինիլի 776 թ. մ.թ.ա., միջնադար հվ. մասում, Արաքսի հին հունի ձախ ափին, Դավթի բլրաշարքի ամ. մասում

40. Միջնաբերդ (արևմտյան) մ.թ.ա. 8-րդ դ.

41. Պալատական համալիր մ.թ.ա. 776-763 թթ. միջնաբերդի ամ. մասում

42. Ջրամբար մ.թ.ա. 760-730 թթ. միջնաբերդի հս. մասում

43. Մատուռ Ս. Դավիթ 19-րդ դ. միջնաբերդի հս. մասում

գ. Նոր Կեսարիա

44. Հուշաղբյուր 1984 թ. գմ. (ճարտ. Ռ. Հարությունյան, քանդ. Չիչակյան, Մ. Մալխասյան)

գ. Շենավան

45. Հուշարձան ԵԱԶ - 1980 թ. գմ. (քանդ. Ռ. Չերքեզյան, ճարտ. Հ. Նալբանդյան)

գ. Ջանֆիդա

46. Խաչքար 9-11-րդ դդ. 2 կմ. աե.` 1970 թ. կառուց. սրբատեղում, «Խաչքարի դաշտ» վայրում, ջրամբարի մոտ

47. Հուշարձան ԵԱԶ - 1968 թ. գմ. (քանդ. Ս. Սարգսյան)

գ. Վարդանաշեն

48. գերեզմանոց - 19-20-րդ դ. 0,5 կմ. հս. աե. (հիմնովին վերանորոգված)

49. Մատուռ Ս. Աստվածածին - 19-րդ դ. 0,5 կմ. հս. աե. (հիմնովին վերանորոգված)

գ. Տանձուտ

50. Գերեզմանոց - 10-13-րդ դդ. գմ.

51. Եկեղեցի Ս. Սահակ - 1912 թ. գմ.

52. Հուշարձան ԵԱԶ - 1975 թ. գմ. (քանդ. Ս. Պետրոսյան)

գ. Փշատավան

53. Հուշարձան ԵԱԶ - 1975 թ. գմ. (ճարտ. Ռ. Աբրահամյան)

գ. Խանջյան

54. Հուշարձան Աղասի Խանջյանի 1967 թ. գմ. (քանդ. Ս. Ստեփանյան)

գ. Սովետական

55. Հուշարձան ԵԱԶ 1982 թ. գմ. (քանդ. Ս. Բաղդասարյան, Տ. Հակոբյան, ճարտ. Հ. Նալբանդյան)

56. Հուշարձան Հրաչյա Քոչարի - 1970 թ. գմ. (քանդ. Ս. Սարգսյան)

գ. Տարոնիկ

57. Մեծամոր, հնագույն ամրոց - քաղաքատեղի մ.թ.ա. 4-րդ հզմ. կեսից - ուշ միջնադար:

 

4.13 Լանդշաֆտի դասակարգում, գոտիներ և տեսակներ

 

Քաղաքային միջավայրի առողջացումը, օդի, ջրի և հողի մաքրությունը խախտված տարածքների ռեկուլտիվացումը, արտադրական և այլ մնացորդների վերամշակումը, աղմուկի և տատանումների իջեցումը արդիական խնդիրներ են քաղաքների վերակառուցման և նոր թաղամասերի, արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման և տրանսպորտային ծանրաբեռնվածությունների հզորացման ծավալների աճի պայմաններում: Խնդիրների լուծման ուղիները պահանջում են կոմպլեքսային վերլուծության և առկա իրավիճակի գնահատման մեթոդների կիրառում, ինչպես նաև նախագծային լուծումներ և նրանց իրականացման ուղիներ:

Համալիր վերլուծության անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքային միջավայրի և իր նյութական առարկայական հիմքի պահպանության և բարելավման խնդրի բազմակողմանիությամբ և բարդությամբ:

Քաղաքային միջավայրը բնական և անտրոպոգեն գործոնների, այդ թվում տնտեսական, մասնավորապես, կոնկրետ տարածքի վրա շինարարական գործունեության փոխադարձ կապերի և ներազդեցությունների միահյուսված արդյունքն է: Քաղաքի բնական և անտրոպոգեն բաղադրիչների տարանջատված ուսումնասիրության մեթոդը և բնաշինարարական պայմանների գնահատումը թույլ կտան վեր հանել առանձին գործընթացներ և հիմնավորել մասնավոր լուծումները: Սակայն այն հնարավորություն չի տալիս վերլուծել և օբյեկտիվորեն գնահատել քաղաքային միջավայրի վիճակը ներազդող գործոնների համակցությամբ:

Առաջ եկող սողքերը, քայքայումը և կանաչ տնկարկների կործանումը, ինչպես նաև բազմաթիվ այլ բացասական երևույթները հետևանք են ոչ լրիվ և ոչ հստակ պատկերացումների այն մասին, որ տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ քաղաքային միջավայրի հետ տարածքների յուրացման, նրանց օգտագործման և կառուցապատման արդյունքում: Քաղաքային հողերի գնահատումը քաղաքի լանդշաֆտի կոնցեպցիայի տեսանկյունից պահանջում է քաղաքային միջավայրի բնական և անտրոպոգեն բաղադրիչներում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ հավաստի տեղեկատվության անհրաժեշտություն:

Այս բնագավառում քաղաքի լանդշաֆտը վերլուծվում է որպես բնական և անտրոպոգեն բաղադրիչների փոխկապակցվածության և ներազդեցությունների արդյունք իր նյութական-առարկայական հիմքում: Սա թույլ է տալիս իրականացնել համալիր մոտեցում քաղաքաշինական խնդիրները լուծելիս: Լանդշաֆտա-էկոլոգիական մեթոդը իր էությամբ հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն գնահատել ձևավորված և նախագծվող բնական տարածքային ընդհանրությունները, կանխատեսել նրանց դինամիկան և զարգացումը, կարգավորել պրոցեսը` վերացնելով բացասական գործոնների ազդեցությունը: Հիմնվելով քաղաքի լանդշաֆտի վերաբերյալ այսպիսի դրույթի վրա, կարելի է ճանաչել քաղաքի նյութա-առարկայական հիմքի բարդ գործընթացները և երևույթները, ինչպես նաև ապահովել կառավարման մեթոդներով` ձևավորելով դրանցով այս կամ այն քաղաքային միջավայրի պահանջվող վիճակ, ֆունկցիոնալ-հատակագծային, քաղաքի տարածական բովանդակություն, ճարտարապետական կերպար:

Քաղաքի լանդշաֆտը հանդիսանում է օբյեկտիվ իրականություն և իրենից ներկայացնում է քաղաքային միջավայրի վիճակի, քաղաքի նյութա-առարկայական, տարածական հիմքի առավել էական բնութագրերից մեկը: Քաղաքի լանդշաֆտը ձևավորվում է քաղաքի բնական և անտրոպոգեն բաղադրիչների ներազդեցությամբ և փոխկապակցվածությամբ:

Քաղաքի լանդշաֆտի բնական գործոնը ձևավորվում է բնության կոմպլեքսի բնական հատկությունների համակցությամբ, որը կրում է անտրոպոգեն բեռնվածությունների ազդեցությունը: Բնության կոմպլեքսի բաղադրիչների ներազդեցության հիմնական օրինաչափությունների շարքում է լանդշաֆտային շարքի օրինաչափությունը.

. երկրաբանական կառուցվածքը, որպես հիմնաքարային, անտրոպոգեն ազդեցության ներքո քիչ փոփոխվող բաղադրիչ, իրենից ներկայացնում է լանդշաֆտի քարաբանական հիմքը.

. հիդրոերկրաբանական ցանցը արմատապես ազդում է հիմնաքարային և երեսարկային բաղադրիչների հատկությունների վրա և ակտիվորեն մասնակցում է լանդշաֆտի հատկություններում.

. հողը, բուսական և կենդանական աշխարհը, որպես առավել հեշտ փոփոխվող և խոցելի բաղադրիչ:

Անտրոպոգեն բեռնվածությունների ազդեցություններից առաջացած փոփոխությունները վերաճում են քարաբանականից (լիտոգեն) հիդրոգեն և բիոգեն հիմքերի, այսպիսով առավել շատ փոփոխվում են բիոգեն խմբի բաղադրիչները:

Անտրոպոգեն կամ տեխնոգեն ազդեցություններին բնական բաղադրիչների տարբեր աստիճանի արձագանքումը վերլուծության ժամանակ պահանջում է դիֆերենցված մոտեցում: Այսպես, օրինակ` քաղաքային տարածքի ռելիեֆը որպես փոփոխությունների առավել քիչ ենթարկվող բնական բաղադրիչ, թելադրում է հատակագծման և կառուցապատման, ինժեներական ցանցերի և միջոցառումների ձևավորումը:

Բնական բաղադրիչը պահպանողական է, քիչ և դժվար փոփոխելի է և ներազդում է տարածքի զարգացման անտրոպոգեն բաղադրիչների վրա: Ռելիեֆի նման, քաղաքային տարածքի ձևավորման վրա ներազդում է նաև հիդրոգրաֆիկ ցանցը: Բնական կոմպլեքսների և նրանց բաղադրիչների հիմնական հատկությունների բացահայտումը և գնահատումը նրանց օգտագործման տեսակների հարաբերակցության մեջ թույլ է տալիս բավական հավաստիորեն սահմանափակել քաղաքների տարածքներն ըստ բնական կոմպլեքսների գերիշխող հատկանիշների: Քաղաքաշինական գործունեությունը քաղաքի լանդշաֆտի ձևավորման հիմնական գործոնն է: Գործունեության ֆունկցիոնալ անհամասեռությունը քաղաքի լանդշաֆտի դիֆերենցման գործոնն է:

Բնական կոմպլեքսների յուրացումը ուղղված է քաղաքային միջավայրի կայունությանը: Քաղաքի կենսագործունեության արդյունքում տեղի է ունենում լանդշաֆտի դիֆերենցում անտրոպոգեն էլեմենտների և նրանց բաղադրիչների` ֆունկցիոնալ զոնաների, բնակելի կամ արդյունաբերական կառուցապատման թաղամասերի, տարածքների ինժեներական կառույցների և կոմունիկացիաների: Բնական կոմպլեքսների վրա անտրոպոգեն /տեխնոգեն/ բեռնվածությունների ազդեցությունների բնույթը և աստիճանը թույլատրում է առանձնացնել մի շարք, որը ձևավորում է տարածություն, ուր բնական կոմպլեքսի կերպարանափոխությունները կրում են տարբեր աստիճանների փոխազդեցություններ: Այսպես, օրինակ` բնական կոմպլեքսների կամ լանդշաֆտների առավել խորը կերպարանափոխությունները տեղի են ունենում խոշորամասշտաբ շինարարության (բնակելի զանգվածների, խոշոր արդյունաբերական օբյեկտների և ինժեներական կառույցների) արդյունքում: Այսպիսի տարածքները բնութագրվում են առավելապես տեխնոգեն բաղադրիչներով և ավելի քիչ` բնական բաղադրիչներով:

Ոչ կապիտալ կառուցապատմանը հատուկ են բնական միջավայրի վրա առավել քիչ ներազդեցություններ: Այս դեպքում զարգացումը տեղի է ունենում բնական օրինաչափություններով: Այսպիսի կոմպլեքսները առանձնանում են բնական-անտրոպոգեն խմբում:

Քաղաքաշինական բնօգտագործման տևողությունը որոշակի տարածքի վրա որոշում է շինարարական և բնական բաղադրիչների համադրման բազմությունը և բազմաձևությունը, ձևավորելով պատմական շերտերն ու հատվածները, տարածական-հատակագծային կառուցվածքները, շինարարական զանգվածների և բաց տարածությունների հարաբերակցությունը: Քաղաքաշինական գործունեությունը քաղաքաստեղծ օբյեկտների բնութագրով և կազմով ազդում է քաղաքի լանդշաֆտի վրա: Քաղաքաստեղծ օբյեկտների տեղաբաշխման մշտական փոփոխությունները, հատկապես զարգացման նախորդ փուլերում, բերել է տարբեր ֆունկցիաներ ունեցող քաղաքաստեղծ օբյեկտների շերտավորված տեղաբաշխման: Դա ծնել է քաղաքային լանդշաֆտի նոր ձևավորվող անտրոպոգեն-բնական կամ բնական-անտրոպոգեն տեսակների տարածական անհամասեռության: Անտրոպոգեն և բնական բաղադրիչների փոխազդեցությունը ձևավորում է քաղաքի լանդշաֆտի կառուցվածքը: Փոխազդեցության արդյունքը բերում է լանդշաֆտային տարբերությունների ձևավորման, իսկ դրանց ամբողջությունը ձևավորում է լանդշաֆտային ենթաշրջաններ, շրջաններ կամ լանդշաֆտային շրջանների խմբեր:

Լանդշաֆտային տարբերությունների քանակը և բազմաձևությունը կան միօրինակությունը կախված է երկու գործոններից. շրջանի բնական լանդշաֆտների բազմաձևությունից և անտրոպոգեն բեռնվածության քաղաքաշինական տակոնոմիի: Այսպիսով, լանդշաֆտային տարբերությունները որպես առաջնային կառուցվածքային տարրեր, հանդիսանում են բնական բաղադրիչների անհամասեռության և քաղաքային տարածքի ֆունկցիոնալ օգտագործման բազմաթիվ տեսակների արդյունք:

Ըստ բնական և անտրոպոգեն փոխազդեցությունների գործոնների, կարելի է տարբերել քաղաքային լանդշաֆտի հինգ հիմնական տեսակ. բնական կոմպլեքսի հատկություններին ենթակա ֆունկցիոնալ անհամասեռ (ոչ հիմնական կառուցապատում), հիմնականում ոչ կապիտալ կառուցապատում կամ տարածքի օգտագործման նման ձև.

ֆունկցիոնալ համասեռ հիմնական կառուցապատում համասեռ բնական կոմպլեքսի սահմաններում. ֆունկցիոնալ համասեռ հիմնական կառուցապատում տարբեր (երկու և ավելի) բնական կոմպլեքսների պայմաններում. բազմաֆունկցիոնալ (երկու և ավելի) հիմնական կառուցապատում մեկ բնական կոմպլեքսի պայմաններում.

բազմաֆունկցիոնալ (երկու և ավելի ֆունկցիաներ) հիմնական կառուցապատում տարբեր (երկու և ավելի) բնական կոմպլեքսների պայմաններում:

Լանդշաֆտային տարբերությունների և շրջանների ձևավորման մեխանիզմների համեմատությունը ցույց է տալիս, որ լանդշաֆտի կառուցվածքում անտրոպոգեն և բնական բաղադրիչները գրավում են առաջնային կամ երկրորդական դիրք: Մարզի հողային ծածկույթն իրենից ներկայացնում է ՀՀ տարածքի տարբեր մասերում հանդիպող տարաբնույթ հողածածկեր:

Մարզի ցածրադիր մասում, ուր գտնվում է Արմավիր քաղաքը, տարածված են կիսաանապատային հողերը, որոնք տարածաշրջանում կազմում են աննշան տոկոս: Նախալեռնային շրջաններում լայնորեն տարածված են խայտաբղետ, կավաբեր, տեղ-տեղ աղակալված հողերը: Արմավիր քաղաքի տարածքը ծածկված է ջրաբերուկային-մարգագետնային, հնում ոռոգվող հողերով: Մարզի անտառային բուսականությունը, բնահողային ծածկույթին համապատասխան նույնպես ենթարկված է ուղղահայաց գոտևորման:

Լանդշաֆտային գոտին կիսաանապատային գոտին է, անապատային տեղամասերով: Տիպիկ անապատային լանդշաֆտներ Հայաստանի տարածքում չկան, սակայն դրանց նմանակները, առանձին հատվածներով հանդիպում են Արմավիրյան հարթավայրում, հիմնականում գետային նստվածքների ու երրորդական կավերի վրա ծովի մակերևույթից մինչև 900 մ բարձրության վրա և գրավում են փոքր տարածքներ: Առավել ցածրադիր տեղերում, Արաքսի և նրա վտակների փուխր բերվածքներում ձևավորվել են հումուսով աղքատ գորշ հողեր` բաց գորշագույն հողեր ու տիպիկ գորշահողեր` աղակալած տարածքներով: Անապատի համար բնորոշ այս հողերի առաջացմանը նպաստել են կլիմայի չորությունը և բուսական ծածկույթի աղքատությունը: Արարատյան հարթավայրին առավել բնորոշ են կիսաանապատային և աղուտամարգագետնային լանդշաֆտները: Վերջիններս մտնում են բուն կիսաանապատային գոտու մեջ, բայց ստորգետնյա ջրերի բարձր մակարդակը պայմանավորել է խոնավ ցածրավայրային աղուտային մարգագետինների գոյությունը: Այնտեղ, ուր գրունտային ջրերը մոտ են մակերևույթին, առաջացել են գերխոնավ, այսպես կոչված չալաների հողեր: Այս գոտում առանձնակի տեղ են զբաղեցնում նաև ցածրավայրային ճահճային լանդշաֆտները, որոնք հիմնականում ենթարկված են մելիորացիայի ու կուլտուրականացման: Որոշ վայրերում հանդիպում են թաքիրանման հողեր և ավազի բլրակներ: Հարավ-արևելքից եզրավորող նախալեռնային և ցածր լեռնային նստվածքային ջրամերժ ապարներ ունեցող տարածքներում, շնորհիվ չոր կլիմայի, առաջացել են անապատակիսաանապատային լանդշաֆտների հետաքրքիր տիպ` Բեդլենդներ, որոնք զերծ են բուսական ծածկույթից: Կիսաանապատային լանդշաֆտը հատուկ է միջին Արաքսի հովտին, մինչև 13000 մ բարձրությանը: Կիսաանապատի ռելիեֆը ալիքավոր է, թույլ մասնատված, հարթավայրի եզրերում և մանավանդ արևմտյան մասում` քարքարոտ: Բնորոշ են բաց գորշագույն և գորշագույն հողերը, որոնք հիմնականում կուլտուրականացված են և ոռոգվում են գյուղատնտեսական նպատակով: Այս գոտու լանդշաֆտների մեծ մասը վերափոխվել են ջերմասեր կուլտուրաների ագրոլանդշաֆտների: Վերջին տասնամյակներին իրականացվել են աղուտային հողերի աղազրկման և կուլտուրականացման աշխատանքներ: Արարատյան հարթավայրի արևմտյան մասում հանդիպում են աղակալած հողեր /աղուտներ/`ալկալահողերը: Տեղ-տեղ երևում են թաքիրներ` դեղնասպիտակավուն կավի ճաքճքած մակերեսով տարածություններ: Չոր ցամաքային կլիմայի պայմաններում գերակշռում են ֆիզիկական հողմնահարման պրոցեսները` պայմանավորելով քայքայված փուխր նյութերի կուտակումը և կենսանյութի արագ հանքայնացումը:

Կուլտուրականացված (անտրոպոգեն) լանդշաֆտը ներկայացված է գյուղատնտեսական հողերով (դաշտեր, պտղատու և խաղողի այգիներ) հալօֆիտ անապատների յուրացված տեղում: Բարձրադիր (լեռնահարթավայրային կիսաանապատային գոտի, տաք չոր կլիմայով օշինդրաէֆեմերային բուսականության գերակշռությամբ, գորշ կիսաանապատային հողեր ալուվիալ, դելուվիալ և պրոլուվիալ նստվածքների վրա:

Յուրաքանչյուր լանդշաֆտային գոտի առանձնանում է իր ուրույն էկոհամակարգերով և դրանցում ներկայացված բուսական և կենդանական աշխարհով:

 

5. Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի (բնակավայրի)

տարածքային զարգացման հիմնական դրույթները

 

5.1 Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և

հիմնական նպատակները

 

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունն է` հետևողականորեն բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով, բարելավել համայնքի բնակչության սոցիալտնտեսական պայմանները` Արմավիրը դարձնել բարեկարգ, մաքուր և գրավիչ բնակավայր:

Արմավիր քաղաքի տարածքային զարգացումը անընդմեջ ընթացող գործընթաց է: Այն պետք է կատարվի քաղաքաշինական գոտևորման ու տարածքային պլանավորման հաջորդական փուլերով` նախագծում, շինարարություն, նոր թաղամասերի շահագործում, հին ֆոնդի արդիականացում և վերակառուցում:

Բնակավայրի տարածքային զարգացման քաղաքականությունը պետք է բավարարի համայնքի բնակչության շահերին: Համայնքի բնակչության սոցիալ-մշակութային զարգացման մակարդակը, առողջական վիճակը, կրթական աստիճանը և այլն աջակցում են բնկավայրի տարածքային կայուն զարգացմանը: Բնակչության սոցիալական ակտիվությունը խթանում է բնակավայրի տարածքային զարգացմանը և նպաստում բնակության համար որակյալ միջավայրի ստեղծմանը:

ՀՀ քաղաքաշինական պայմաններում բնակավայրերի տարածքային պլանավորման կամ տարածքային զարգացման կարևոր խնդիրներից է տարածքային (հողային) պաշարների խնայողաբար օգտագործումն ու տարածքների վերարտադրումը: Բնակավայրի տարածքային զարգացման ծրագրերը իրականացնելու համար հարկավոր է համայնքի սոցիալ-տնտեսական կյանքում զարգանան ու արմատավորվեն համապատասխան պայմաններ, որոնք կնպաստեն գործարարության զարգացմանը, կակտիվացնեն տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը ռեգիոնալ և միջռեգիոնալ ծրագրերում:

Տարածքային զարգացման ընթացքի տեմպերը ավելացնելու միտումով անհրաժեշտ է` կորպորատիվ գործարարության կողմից համայնքում ձեռնարկվի տարածքային խոշոր ծրագրերի իրականացում: Համայնքում պետք է ձևավորել և զարգացնել, կոոպերացման և համակցության ձևերի ներդրմամբ, կառավարվող և կարգավորվող, անշարժ գույքի, հողի և շինությունների նկատմամբ ազատ տնտեսական հարաբերությունների բոլոր առավելությունները, ինչպիսիք են` բանկային վարկավորման և բնակարանային շինարարության համար հիպոթեկային ֆինանսավորման միջոցների և մեխանիզմների կիրառումը:

Քաղաքի տարածքային կայուն երկարաժամկետ զարգացումը կարող է իրական դառնալ, օրինակ` առանձին թաղամասերի նկատմամբ սոցիալական և ներդրումային գրավչության մեծացման դեպքում, ինչպես նաև, հիմնական ֆոնդերի արդիականացման, նոր ծրագրերի ձեռնարկման նպատակով, քաղաքում ռեզերվային ազատ հողատարածքների առկայության դեպքում:

Բնակավայրի, կամ դրա տարածքի, սոցիալական գրավչությունը աճում է համայնքում հարմարավետ կեցության պայմանների ներդրման դեպքում: Բնակեցման տարատեսակների ընտրության ու բնակչության տարբեր սոցիալական և տարիքային խմբերի կողմից հանրօգուտ աշխատանքի կատարումը, նրանց պոտենցյալ հնարավորությունների օգտագործումը ևս կբարձրացնեն բնակչության հասարակական ակտիվությունն ու բնակավայրի հանդեպ գործարարության հետաքրքրությունը:

Ներկայումս ընթացող բարեփոխումների պայմաններում ինովացիաներն ու գործարարությունը, գիտությունն ու հանրօգուտ ակտիվ կադրերն են հանդիսանում տարածքի միակ գլխավոր արդյունավետ արտադրական ներուժը:

Տարածքային զարգացումը ներառում է ճանապարհատրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքի ցանցերի ու կառույցների անընդհատ արդիականացում և կատարելագործում: Այն պետք է ընթանա բնակավայրի էկոլոգիական իրավիճակի բարելավմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը զուգընթաց և շահագործվի խնամքով:

Տարածքային զարգացման հիմքում դրված են երկրում ընթացող արդի սոցիալ-տնտեսական բարեփոխումների հիմնական ուղղությունները: Արմավիրի վերակառուցումն ու նոր հողերի իրացումը պետք է ներառի`

1. Տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության նախաձեռնողության, ինչպես նաև, տնտեսական և սոցիալական համագործակցության պայմանների ստեղծում:

2. Ռեգիոնալ սոցիալական քաղաքականության առաջնային ուղղությունների կիրառում:

3. Բնակչության սոցիալական պաշտպանության և զանազան սոցիալական պահանջների բավարարելու համար պայմանների ստեղծում:

4. Փոքր և միջին ձեռնարկատիրության շուկայում արդար մրցակցության համար դաշտի ապահովում:

5. Բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման, ինչպես նաև, տարածքի բարեկարգման որակի բարձրացում:

6. Ժամանակակից ինֆորմացիոն միջոցների և համակարգերի ներդրում ու ընդլայնում, կրթության և լուսավորչության մակարդակների բարձրացման պայմանների ներդրում և կատարելագործում:

7. Բնակարանային-կոմունալ տնտեսության ծառայությունների անխափան մատուցում, այդ թվում, մասնավոր նախաձեռնությունների միջոցով:

8. Տարածքի սոցիալական և ինվեստիցիոն գրավչությանը նպաստող ծրագրերի ապահովում:

9. Առևտրի և կենցաղային սպասարկման համակարգերի կատարելագործում, իջեցված գներով ապրանքների և ծառայությունների մատուցում, առաջին հերթին, փոքր և միջին ձեռնարկատիրության շուկայում արդար մրցակցության դաշտի ապահովման միջոցով:

10. Էկոլոգիական իրավիճակի և կյանքի անվտանգության ապահովության մակարդակի բարձրացում:

11. Մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման դերի ու նշանակության կարևորում, ազատ ժամանցի և զվարճալի միջոցառումների կազմակերպում: Համայնքի զարգացման հիմնական նպատակներն են`

. նպաստել համայնքի գլխավոր հատակագծի իրականացմանը` ապահովելով հողերի գոտիավորման ու հողօգտագործման սխեմայի դրույթները,

. նպաստել համայնքի բնակարանային ֆոնդի մոդեռնիզացմանը, հասարակական ոլորտների զարգացմանը, կոմունալ և ճանապարհային տնտեսության կատարելագործմանը, ճանապարհամերձ և կանաչապատ գոտիների, ինչպես նաև բակային տարածքների բարեկարգմանը,

. մշակել նոր մոտեցումներ համայնքի տարածքում անավարտ մնացած բնակելի կառուցապատման և առանձին շենքերի վերաշահագործման համար,

. ապահովել համայնքի կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառների անխափան և նպատակային գործունեության ընդարձակումը, իրականացնել այդ կազմակերպությունների զբաղեցրած շենքերի հիմնովին նորոգումն և նոր կառույցների շինարարություն,

. բարձրացնել համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման մակարդակն ու որակը,

. զարգացնել և պահպանել համայնքի արտակարգ իրավիճակներում բնակչության փրկարարական աշխատանքների իրականացման ու արտակարգ իրավիճակներում քաղաքային տնտեսության գործունեությունը երաշխավորող համակարգ:

 

5.2 Համայնքի տարածքային զարգացման կազմակերպում

 

5.2.1. Հատակագծային կառուցվածքի զարգացում

 

Բնակավայրի տարածքային զարգացման հիմքում պետք է դրվի դրա հատակագծային կառուցվածքը և գործառական գոտևորումը:

Համապատասխան քաղաքաշինական գործող հիմնական նորմատիվային փաստաթղթերի պահանջների, քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումը կատարվում է երկրի և մարզի տարաբնակեցման ուրվագծի կամ նախագծերի դրույթների հիման վրա` օգտագործելով համապատասխան քաղաքաշինական և ծրագրային այլ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Գլխավոր հատակագծի նախագծում հաշվի է առնված բնապահպանական տարածքային համալիր ուրվագիծը, տարածքների և բնակավայրերի վտանգավոր երկրաբանական և հիդրոերկրաբանական գործընթացներից պաշտպանելու ուրվագիծը և համարժեք այլ մշակումներ (ՍՆԻՊ 2.07.01-89):

Արմավիրի տարածքային զարգացման ուղղությունների որոշման համար հիմք է հանդիսացել «ՀՀ տարաբնակեցման գլխավոր հատակագիծ»-ը, որտեղ նշվում է, որ տարածական զարգացման համար կան ռեզերվային տարածքներ, քաղաքի հյուսիս-արևելյան մասում (ցածրարժեք գյուղատնտեսական հողեր, բարենպաստ ինժեներաշինարարական պայմաններ), մոտավորապես, 300-350 հա:

Արմավիրի տարածքի ժողովրդագրական առավելագույն տարողությունը ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր հատակագծման» առաջարկության կազմում է 51.0 հազ. մարդ:

Համաձայն գործող քաղաքաշինական նորմատիվային փաստաթղթերի (ՍՆԻՊ 2.07.01-89 կետ 1.2) Արմավիրի համայնքը տարաբնակեցման համակարգում դիտարկվում է, որպես տեղական նշանակության տարաբնակեցման համակարգի հիմնական տարրերից մեկը, համակարգի կազմակերպման կենտրոն, ինչը ապահովում է սոցիալական, առողջապահական, կրթական, աշխատանքային շուկայի, կենցաղային, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների միասնական գործունեության համակարգումը մարզում:

Արմավիրը, զարգանալով, կարող է հզորացնել իր ազդեցության գոտին` տարածելով այն շրջակայքում գտնվող գյուղական բնակավայրերի վրա, ապահովելով վերջիններիս պահանջները, վերը թվարկված ոլորտներում:

Նորավան, Հոկտեմբեր և Նորապատ գյուղերը, գտնվելով Արմավիրին անմիջապես հարող տարածքներում, կարող են ընդգրկվել Արմավիրի քաղաքամերձ գոտու մեջ: Մարզի մյուս գյուղերը կապված են Արմավիրի հետ մի շարք ավտոճանապարհներով: Գյուղական համայնքների բնակչությունը օգտվում և հետագայում օգտվելու է Արմավիրի աշխատատեղերի շուկայից, մարզկենտրոնի այլ ծառայություններից:

Տեղական նշանակության տարաբնակեցման համակարգի բնակչությունը ներկայումս կազմում է շուրջ 71 հազ. մարդ, հետագայում այն կարող է հասնել մինչև 90 հազ. մարդ: Դրանից ելնելով` սոցիալական և այլ ոլորտների հեռանկարային հաշվարկային հզորությունները կարող են աճել:

Արմավիրի տարածքային զարգացումը հաշվի է առնում աճող տարրերի գործառական նշանակությունը, ճարտարապետահատակագծային լուծումները, սանիտարական, շրջակա միջավայրի պահպանման և այլ պայմաններ: Տարածքային զարգացումը հնարավոր է իրականացնել Արմավիրի սահմաններում առկա բազմաթիվ անօգտագործելի հողատարածքների հաշվին, որոնք գտնվում են քաղաքի տարբեր մասերում, տարբեր գործառական նշանակության գոտիներում: Դրանց հեռանկարային օգտագործումը որոշվում է` ելնելով հատակագծային նպատակահարմարությունից: Անօգտագործելի տարածքները բազմաթիվ են և' բնակելի կառուցապատման, և' արտադրական գոտում: Այդ տարածքների քաղաքաշինական իրացումը կհանգեցնի գոյություն ունեցող կառուցապատման արդիականացմանը, կբարելավի բնակավայրի սանիտարական, էսթետիկական, էկոլոգիական մթնոլորտը, կնպաստի հողատարածքների լիարժեք և նպատակային օգտագործմանը:

Հատակագծային կառուցվածքի հետագա ձևավորման հիմքում պետք է դրվեն ստեղծված քաղաքաշինական ավանդույթները, լանդշաֆտը, ազգային մշակույթն ու կենցաղի առանձնահատկությունները: Ճանապարհային ցանցի որոշակի լրացման և ճշգրտման միջոցով հնարավոր է այն կատարելագործել, տարանջատել ներքին փողոցային ցանցը տարանցիկ ուղիներից:

 

5.2.2 Բնակելի ֆոնդի զարգացում և տեղաբաշխում

 

Բնակչության աճին համապատասխան նախատեսվում է ապահովել բնակարանային ֆոնդի աճ` պահպանելով և պատշաճ մակարդակի բերելով գոյություն ունեցողը, որը պահանջում է արմատական նորոգման աշխատանքներ: Բնակֆոնդի ավելացումը հնարավոր է իրականացնել համայնքի սահմաններում` չօգտագործվող հողակտորների հաշվին, անավարտ կառույցները ավարտելով, բնակավայրի հողերի առավել նպատակային օգտագործման միջոցով:

Բնակարանային ֆոնդի զարգացման ծրագիրը պետք է ապահովի գոյություն ունեցող բնակմակերեսների պահպանում, տեխնիկական և բարոյական արդիականացում: Այս միջոցառումները կարող են ապահովել աճող բնակչության մի մասի բնակարանային կարիքները: Բնակչության թվային աճին զուգընթաց պետք է ավելանա նաև բնակարանային ֆոնդը, պետք է կառուցվեն նոր, հարմարավետ և տեխնիկապես ապահով, սեյսմակայուն անհատական բնակելի տներ, բազմաբնակարան շենքեր:

Քաղաքի բնակարանային ֆոնդի հաշվարկային ցուցանիշների ապահովումը պետք է իրականացվի հողերի ռացիոնալ և նպատակային օգտագործման միջոցով: Արմավիրի քաղաքային համայնքի բնակարանային ֆոնդը կազմում է ընդամենը 359.1 հազ. մ2, որից անհատական սակավահարկ ֆոնդը` 305.2 հազ. մ2: Բնակչության միջին ապահովվածությունը բնակմակերեսով կազմում է 8.9 մ2/ մարդ: Անհատական սակավահարկ տների միջին մակերեսը (քաղաքապետարանի ցուցանիշներից ելնելով) կազմում է 51.0 մ2: Բնակարանային ֆոնդի աճը պետք է ապահովի, ինչպես առկա բնակչության բնակպայմանների բարելավում, այնպես էլ բնակչության աճող թվի բնակարանային մակերեսով պահանջարկը:

Սույն գլխավոր հատակագծով առաջնային փուլում բնակմակերեսով միջին ապահովման հաշվարկային ցուցանիշը ընդունված է 13.0 մ2/մարդ: Այստեղից բխում է, որ առկա բնակչությանը (40.0 հազ. մարդ) պահանջվող բնակելի ֆոնդը պետք է աճի առնվազն մինչև 520.0 հազ. մ2: Պետք է նաև հաշվի առնել, որ տարբեր պատճառներով (տեխնիկական, վերակառուցման և այլ) նվազող բնակելի ֆոնդը ենթակա է փոխհատուցման: Առկա բնակելի ֆոնդի նվազումը, ոչ արտակարգ պայմաններում հաշվարկվում է ամբողջ բնակֆոնդի 0.25%-ից 5%:

Առկա բնակելի ֆոնդի նվազման ընդհանուր ցուցանիշը առաջնային ժամանակշրջանում ընդունվում է մինչև 20,0 հազ. մ2: Առաջնային փուլում և առավելապես քաղաքի զարգացման հետագա փուլերում բնակելի ֆոնդի արդիականացումը կկատարվի անընդմեջ: Այդ գործընթացի հեռանկարային ցուցանիշներն ու բնույթը կթելադրվեն հեռանկարում նոր ստեղծվող պայմաններով և դրանց սահմանումը ներկայումս աննպատակ է:

Բնակչության աճի թվին (11.0 հազ. մարդ) համապատասխան անհրաժեշտ կլինի նախատեսել լրացուցիչ 13.0 մ2/մարդ x 11000 մարդ= 143.0 հազ. մ2 բնակելի ֆոնդ:

Քաղաքի տարածքային զարգացման առաջնային փուլում (5-ից 7 տարի) Արմավիրի բնակելի ֆոնդը պետք է կազմի առնվազն 663.0 հազ. մ2:

Սկզբնական ժամանակաշրջանից հետո պետք է նախատեսվի բնակչության բնակարանային պայմանների բարելավման հաջորդ փուլը: Հետագա փուլերում բնակմակերեսով միջին ապահովվածության ցուցանիշը կարող է աճել: Այդ աճին զուգընթաց պետք է աճի նաև քաղաքի բնակելի ֆոնդը:

Բնակելի մակերեսով միջին ապահովվածության ցուցանիշի աճին զուգընթաց Արմավիր քաղաքի բնակելի ֆոնդը համապատասխանաբար կստանա հետևյալ թվային արժեքները`

. 15 մ2/մարդ ապահովման դեպքում այն կկազմի 765.0 հազ. մ2,

. 18 մ2/մարդ ապահովման դեպքում կհասնի մինչև 920.0 հազ. մ2:

Այսպիսով, քաղաքի բնակելի ֆոնդի զարգացումը պետք է կատարվի երեք ուղղություններով.

. առկա բնակելի ֆոնդի 25-35% վերակառուցում, բարելավում և ընդարձակում

. տեխնիկական,բարոյապես ծերացման և քաղաքի հատակագծային բարեփոխումների պատճառներով նվազող մասի փոխհատուցում (առկա բնակֆոնդի մինչև 15%)

. նոր բնակելի թաղամասերի կառուցում, այդ թվում սակավահարկ տներով (1 կամ 2 հարկ), տնամերձ` 400 մ2 հողամասով, և բազմահարկ 3 հարկանի բազմաբնակարան շենքերով:

. Առկա բնակելի ֆոնդի վերակառուցումը կանխատեսվում է քաղաքի կենտրոնական թաղամասերում, 40 և ավելի տարիներ առաջ կառուցապատված թաղամասերում:

Այս տարածքների բնակելի ֆոնդը բարոյապես մաշված է և տեխնիկապես չի բավարարում ներկայիս սեյսմակայուն շինարարության պահանջներին: Հին թաղամասերում, հատկապես քսաներորդ դարի 50-60-ական թվականներին, երբեմն նաև ավելի վաղ կամ ուշ հանդիպում են, սովետական տարիներին ձևավորված, բնորոշ կերպարով ճարտարապետական արժեք ներկայացնող անհատական տներ: Միանշանակ դրանք որոշակի տեղական նշանակության ճարտարապետական արժեք են ներկայացնում և պետք է հնարավոր եղանակներով պահպանվեն` կոնստրուկցիաների ուժեղացմամբ:

Տեխնիկական և այլ պատճառներով անբավարար բնակֆոնդի փոխհատուցումը հիմնականում նախատեսվում է` հնուց ձևավորված թաղամասերի տարածքներում: Նոր բնակելի ֆոնդի տեղաբաշխումը կարող է ընթանալ քաղաքի տարբեր` հատկապես արևմտյան և հյուսիս-արևելյան մասերում: Այստեղ առկա են բազում հողատարածքներ, որտեղ կարող է իրականացվել ինչպես սակավահարկ անհատական, այնպես էլ բազմաբնակարան շինարարություն: Արևմտյան թաղամասերում անհատական կառուցապատման համար 90-ական թվականներին քաղաքացիներին բաժանված հողամասերից շուրջ 75% դեռ կառուցապատված չեն: Դեռ չկառուցապատված հողամասերի քանակը հասնում է 2300-ի: Այստեղ փաստորեն նոր տներ կառուցելուց հետո կարող է ապրել մոտ 2300 ընտանիք: Ընդունելով ընտանիքի միջին չափը 4.2-ից 4.4 մարդ` ստանում ենք նոր սակավահարկ թաղամասերում բնակեցում հաստատող բնակչության հաշվարկային թիվը` 2300 x (4.2 ... 4.4) ~ 10000 մարդ:

Հաշվի առնելով թաղամասերի շինարարության իրականացման երկարատև ընթացքը և բնակմակերեսով մեկ մարդուն միջին ապահովման ցուցանիշի աճը (13.0 մ2/մարդ մինչև 18.0 մ2/մարդ) ստացվում է, որ այս, արդեն բաժանված հողամասերի տարածքում, միայն սակավահարկ տնամերձ հողամասերով կառուցապատմամբ, պետք է իրականացվի առաջնային ժամանակաշրջանում 13.0 մ2/մարդ x 10000 մարդ = 130.0 հազ. մ2 բնակելի մակերես, հետագայում այն կարող է աճել մինչև 150 հազ.մ2 կամ ավելի ուշ մինչև 180.0 հազ. մ2:

Նոր կառուցապատվող մեկ անհատական բնակելի տան միջինացված բնակելի ընդհանուր հաշվարկային մակերեսը ներկայիս 51 մ2 կարող է աճել մինչև 80 մ2:

Արևմտյան թաղամասերում առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել կիսակառույց բնակելի շենքերի շինարարությունը: Նոր բազմաբնակարան շենքերի հարկայնությունը առաջարկվում է սահմանափակել 3 հարկով, ելնելով տարածքների սեյսմիկ պայմաններից և ձգտելով հնարավոր չափով ապահովել շինարարության պարզ եղանակները և ոչ բարձր արժեքը: Համապատասխան քաղաքաշինական հիմնավորման, ինչպես նաև քաղաքում տնտեսական ու սոցիալական զարգացման տեմպերի արագացման պայմաններում, տվյալ տարածքներում բնակելի կառուցապատման հարկայնությունը կարող է ընդունվել նաև ավելի բարձր, համապատասխան սեյսմակայուն ու այլ շինարարական նորմերի պահանջների ապահովման պայմանով:

Հաշվի առնելով տարածքում առկա ազատ հողակտորները (20.5 հա), որտեղ հնարավոր է կառուցել զուտ բնակելի բազմաբնակարան շենքեր` նախատեսելով նաև առանձին հողահատվածներ առաջնային պարտադիր հասարակական սպասարկման օբյեկտների տեղաբաշխման համար` շինարարական նորմերի բնակչության խտության վերաբերյալ, սահմանային ցուցանիշի (300 մարդ/հա) կիրառմամբ ստացվում է, որ տարածքում կարող է բնակվել 300 մարդ/հա x 20.5 հա = 6.15 հազ. մարդ: Այս տարածքների համար բնակչությանը համապատասխան բնակելի ֆոնդը, ըստ առաջնային ժամանակաշրջանի ընդունված միջինացված բնակեցման նորմի (13.0 մ2/մարդ),պետք է կազմի 6.15 հազ. մարդ x 13.0 մ2/մարդ = 79.95 հազ. մ2:

Հետագա ժամանակաշրջանում բնակեցման միջինացված նորմի աճը այս թաղամասերում կարող է կատարվի բնակչության թվի նվազեցման ճանապարհով, այսինքն բնակչության մի մասը բնակարանային պայմանների բարելավման նպատակով կարող է տեղափոխվել քաղաքի այլ թաղամասեր:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 102-Ն
Որոշում