Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱ ...

 

 

040.0102.110210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

(5-րդ մաս)

 

5.2.3 Արմավիրի հասարակական կենտրոնի համակարգի զարգացում

 

Համաքաղաքային հասարակական կենտրոնի համակարգը պետք է ընդգրկի համաքաղաքային նշանակության տարբեր օբյեկտներ` վարչական, մշակութային, կրթական, մարզական և այլ:

Միաժամանակ պետք է կատարելագործվեն քաղաքային նշանակության մայրուղիների և ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների համակարգերը:

Հասարակական կենտրոնի հատակագծային տարածական կառուցվածքը ձևավորվում է` ներթափանցելով գործառական տարբեր նշանակության գոտիների մեջ` բնակելի, արտադրական, հանգստի` ստեղծելով համայնքի ամբողջ տարածքում միասնական համակարգ: Սովորաբար, հասարակական համակարգի տարբեր օբյեկտները հիմնականում ձևավորում են ճանապարհատրանսպորտային և հետիոտն ուղիների հատման հանգույցներում, գլխավոր մայրուղիներին կից, հրապարակների շուրջը:

Հասարակական կենտրոնի կառուցապատումն է առավելապես ստեղծում բնակավայրի «դեմքը»: Միջավայրի ճանաչելիությունը սույն նախագծում, հաշվի առնելով այդ հանգամանքները, առաջարկում է հասարակական կենտրոնի զարգացման ուղիները:

 

5.2.4 Բնակչության հասարակական առաջնային սպասարկման համակարգ

 

Արմավիրի բնակելի թաղամասերը, ինչպես նշվել է, հավասարաչափ չեն ապահոված առաջնային պարտադիր սպասարկման օբյեկտներով` մանկապարտեզներով, դպրոցներով, առևտրի, կենցաղ սպասարկման ձեռնարկություններով:

Այդ համակարգի օբյեկտները անհրաժեշտ է վերագնահատել և վերահաշվարկել, համապատասխան գործող արդի նորմերին: Անհրաժեշտ է նաև, վերլուծել նրանց տեղաբաշխման խնդիրը և համապատասխանեցնել նորմերին ու բնակչության պահանջին:

Ստորև ներկայացված է հասարակական սպասարկման համակարգում ընդգրկվող նվազագույն անհրաժեշտ օբյեկտների և դրանց տարողունակության ցուցանիշները, որոնցում հաշվի է առնված տեղական նշանակության տարաբնակեցման համակարգում ընդգրկվող բնակավայրերի պահանջը, ինչպես նաև, գոյություն ունեցող իրավիճակը և հնարավոր փոփոխությունները:

 

Առաջնային սպասարկման համակարգի ցուցանիշներ

 

Աղյուսակ 5.2.4-1

._____________________________________________________________________.

|Հհ  |Սպասարկման օբյեկտներ              |Չափման     |Տարողու- |Տարածք,|

|    |                                  |միավորներ  |թյուն,   |հա     |

|    |                                  |           |քանակ    |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  1.|Մանկական նախադպրոցական, այդ թվում |    տեղ    |   3825  | 13.4  |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 1ա.|մանկապարտեզներ ընդհանուր տեսակի   |    տեղ    |   2550  |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 1բ.|մասնագիտացված                     |    տեղ    |    765  |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 1գ.|մարզաառողջարարական                |    տեղ    |    510  |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  2.|ծածկած լողավազաններ նախադպրոցական |           |քաղաքում |  1.5  |

|    |հասակի երեխաների համար            |           |երկու    |       |

|    |                                  |           |օբյեկտ   |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  3.|հանրակրթական դպրոցներ`  միահերթ   |աշակերտ/տեղ|   9180  |   37  |

|    |ուսուցմամբ                        |           |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 3ա.|1-9-րդ դասարաններում 10-12-րդ     |աշակերտ/տեղ|   6885  | 1785  |

|    |դասարաններում                     |           |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 3բ.|մասնագիտացված                     |աշակերտ/տեղ|    640  |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 3գ.|միջդպրոցական ուսուցման            |աշակերտ/տեղ|    460  |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 3դ.|արտադպրոցական, այդ թվում ըստ      |           |         |       |

|    |ոլորտների`                        |           |         |       |

|    |. տեխնիկական                      |աշակերտ/տեղ|    127  |       |

|    |. մարզական                        |           |    190  |       |

|    |. բնագիտական                      |           |    127  |       |

|    |. արվեստ և  երաժշտություն         |           |     95  |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  4.|գիշերօթիկ դպրոցներ                |աշակերտ/տեղ|    190  |   ՆԱ  |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  5.|գիշերօթիկ տներ մեծահասակների,     |   տեղ     |   160   |   ՆԱ  |

|    |հաշմանդամների համար               |           |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  7.|Առողջապահական ստացիոնար համալիր   |   տեղ     |   380   |   ՆԱ  |

|    |(հիվանդանոց)                      |           |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  8.|պոլիկլինիկաներ և  ոչ ստացիոնար այլ|հերթափոխում|   / *1  |   ՆԱ  |

|    |բժշկական ծառայություններ          |մեկ այցելու|         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|  9.|բժշկական շտապ օգնության կայաններ  |ավտոմեքենա |   / *   |   ՆԱ  |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 10.|մարզական կառույցներ, այդ թվում    |           |     8   |  0.25 |

|____|__________________________________|___________|_________|_______|

|10ա.|ընդհանուր օգտագործման մարզասրահներ|    մ2     |         |  22.4 |

|____|__________________________________|___________|_________|_______|

|10բ.|մարզադահլիճներ                    |    մ2     |   4000  |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|10գ.|ծածկած լողավազաններ               |    մ2     |4000-    |       |

|    |                                  |           |5000*    |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 11.|քաղաքային գրադարան                |ընթերցատեղ |1300-    |       |

|    |                                  |           |1600*    |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 12.|հյուրանոցներ                      |   տեղ     | 100-130*|   ՆԱ  |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 13.|կենցաղային սպասարկման             |աշխատատեղ  |   300   |   0.6 |

|    |ծառայություններ                   |           |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 14.|կոմունալ ծառայություն` այդ թվում  |           |   510   |   ՆԱ  |

|____|__________________________________|___________|_________|_______|

|14ա.|լվացքատներ                        |կգ, չոր    |         |       |

|    |                                  |վիճակում   |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|14բ.|քիմ. մաքրման կետեր                |կգ, չոր    |  6100   |   0.2 |

|    |                                  |վիճակում   |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

|14գ.|քաղաքային բաղնիք                  |   տեղ     |   720   |   0.2 |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 15.|հրշեջ կայան                       |հրշեջ      |   5-7   |   0.9 |

|    |                                  |ավտոմեքենա |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 16.|կապի հանգույց                     |օբյեկտ     |   7 *   |0.3-0.8|

|____|__________________________________|___________|_________|_______|

| 17.|հանրային զուգարաններ              |սարք       |   2     |  0.5  |

|    |                                  |կոմպլեկտ   |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 18.|հուղարկավորման գրասենյակ և        |օբյեկտ     |   1     |   -   |

|    |գերեզմանոց                        |           |         |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 19.|քաղաքային շուկաներ                |վաճառատեղ  |   160   |   9   |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 20.|հանրային սննդի ձեռնարկություններ  |    տեղ    |  1500   |       |

|____|__________________________________|___________|_________|_______|

| 21.|մթերային և  արդյունաբերական       |           |  2300   |   -   |

|    |ապրանքի խանութներ                 |           |         |       |

._____________________________________________________________________.

 

*/ Տարողությունը և կառուցվածքը որոշվում է առողջապահական մարմնի կողմից և ներկայացվում է նախագծային առաջադրանքում:

 

5.2.5 Արդյունաբերական և կոմունալ ենթակառուցվածքի զարգացման

կազմակերպում

 

Արմավիրի արդյունաբերական հանգույցը, որն անցյալում ձևավորված և համակարգված էր, այժմ ևս ունի զարգացման հնարավորություններ:

Քաղաքում տեղաբաշխված արտադրական ձեռնարկությունների վնասակար արտանետումների աստիճանով դասվում են 4 և 5 կարգին ու համապատասխան CH 245-71 հետևում է, որ դրանց վնասակար արտանետումների տարածման շառավիղը կազմում է 100 և 50 մ: Այդ պատճառով, արդյունաբերական և բնակելի կառուցապատման տարածքների միջև բացակայում է սանիտարապաշտպանիչ կանաչապատ գոտին: Այդ հանգամանքից ելնելով, հետագայում պահանջում է առավել զգուշորեն վերաբերվել արտադրական գոտիներում նոր ձեռնարկությունների տեղադրման խնդրին: Այժմ գործող արտադրական օբյեկտներից` գինու, պահածոների գործարանների հետագա զարգացումը, դրանց արտադրական հզորությունների ավելացումը և մի շարք այլ, առայժմ գրեթե չգործող արտադրությունների վերագործարկման դեպքում, պահանջվում է բացառել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության ներգործությունը:

Համայնքի արտադրական տարածքները ունեն որոշակի քանակությամբ չօգտագործվող հողահատվածներ: Դրանք, ներկայումս, հիմնականում վերածվել են աղբակույտերի տարածման վայրերը: Այդ տարածքները հետագա զարգացման համար կարող են առավել արդյունավետ օգտագործվել: Անհրաժեշտության դեպքում, հնարավոր է դրանց մի մասի գործառական նշանակության փոփոխումը: Հատկապես, արդիական է կատարել չօգտագործվող հողահատվածների կանաչապատում և բարեկարգում, ինչը կնպաստի քաղաքի միկրոկլիմայի, շրջակա միջավայրի բարելավմանը, քաղաքի կանաչապատ տարածքների ավելացմանը:

Առաջարկվում է արդյունաբերական գոտու մեծ և փոքր ձեռնարկությունների գերակշռող մասի պահպանումը, նրանց զարգացումը, շրջակա միջավայրի պահպանման համապատասխան սահմանափակումներով:

Կոմունալ տնտեսության ձեռնարկությունները և պահեստարանային օբյեկտների հողատարածքները գտնվում են, հիմնականում, երկաթուղային ճանապարհին կից և արդյունաբերական գոտում: Դրանք, նույնպես, ունեն սանիտարական մաքրման և կազմակերպման խնդիրներ: Սույն նախագծով առաջարկվում է այդ հարցերի լուծումը, դրանց համապատասխանեցումը գործող նորմերին:

 

5.2.6 Ճանապարհային ցանցի ու տրանսպորտի զարգացում.

 

Արմավիրի ձևավորված տրանսպորտային համակարգը ներկայումս կարող է բավարարել գոյություն ունեցող և հաշվարկային ժամկետում հնարավոր պահանջներին համապատասխան մոդերնիզացման միջոցառումների կիրառմամբ:

Ավտոտրանսպորտային ձեռնարկությունների համար արդյունաբերական հանգույցի գոտում կան համապատասխան տարածքային պաշարներ:

Քաղաքային ներքին ուղևորատար տրանսպորտի տեսակ է ընտրված ավտոբուսը կամ երթուղային տաքսին: ՈՒղևորատար երթուղիների համար հնարավոր փողոցները նշված են «Տրանսպորտի ուրվագծում»: Բաժնում ներկայացված ճանապարհային ցանցի զարգացումը նպատակաուղղված է կանոնակարգելու գոյություն ունեցող կառուցվածքը` լրացնելով այն անհրաժեշտ տարրերով:

Կարևոր նշանակություն ունի քաղաքի միջավայրի բարելավման համար երկաթուղուն հարող գոտու օգտավետ օգտագործումը, կազմակերպումն ու բարեկարգումը: Այս գոտին քաղաքի հարավային, հարավ-արևմտյան սահմանի վրա է գտնվում և փաստորեն ուղեկցում է Արմավիր քաղաքի թե արևելյան, թե արևմտյան մուտքերը: Գոտու միջին հատվածը, որտեղ 1929 թ. կառուցվեց կայարանի շենքը և հիմնվեց հրապարակը, պատկանում է քաղաքի հասարակական կենտրոնին:

Կարևոր նշանակություն ունի նաև երկաթուղային կայարանի շենքի վերանորոգման և ժամանակակից տեխնիկական վերազինման իրականացումը, տարածքի, այդ թվում նաև կայարանամերձ ու ավտոկայանի հրապարակի բարեկարգումը, դրանց քաղաքային հասարակական կենտրոնի համակարգի մեջ ընդգրկելու համար: Այս տիրույթում անհրաժեշտ է ապահովել երթևեկության անվտանգությունը:

Ճանապարհային ցանցի զարգացման համար նախատեսվում է հետևյալ խնդիրների լուծում`

. դասակարգել ճանապարհները, գործող շինարարական նորմերին համապատասխան, ճանապարհային ցանցում հստակեցնել արտաքին և ներքին կապերի ուղեգծերը

. գրաֆիկական լուծում ներկայացնել համաքաղաքային նշանակության և բնակելի փողոցների միջև ավտոտրանսպորտային հոսքերի վերադասավորության վերաբերյալ

. քաղաքային ճանապարհային ցանցի կարգավորման ուրվագիծը կատարել, հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում համապատասխան միջոցառումների անցկացման պահանջները:

Արմավիրի գլխավոր հատակագծի նախագծի կազմում` գրաֆիկական մասում` «Տրանսպորտի ուրվագիծ. ճանապարհային ցանցի զարգացում» գծագրում նշված են համաքաղաքային նշանակության կարգավորվող երթևեկությամբ ճանապարհները, բնակելի փողոցները ինչպես նաև արդյունաբերական ճանապարհները: Կից սխեմայում ներկայացված է առաջարկվող ճանապարհատրանսպորտային համակարգի շահագործման ինտենսիվության սխեման:

Գոյություն ունեցող կառուցապատման պայմաններում, տրանսպորտի երթևեկության և հետիոտն անվտանգ շարժման պահանջը հաշվի առնելով, նախատեսվում է ապահովել համապատասխան տեխնիկական միջոցների կիրառում:

Հետիոտն շարժման ուղիների և քաղաքային մայրուղիների հատման տեղում նախատեսվում է կազմակերպել անցումներ, որոնք համաձայն արդի պահանջների, պետք է ունենան հաշմանդամային սայլակների անցուղիներ, պանդուսներ և այլ հարմարանքներ: Հետիոտն անցումներն նախատեսված են իրարից 200 - 300 մ հեռավորությամբ:

Վերգետնյա մարդատար հասարակական տրանսպորտի երթուղիներում կանգառները նախատեսված են, հիմնականում, քաղաքային մայրուղիներից` 500 մ-ից ոչ պակաս հետիոտն մատչելիությամբ:

Արդյունաբերական գոտում և առանձին ձեռնարկությունների թափուր մնացած հողահատվածներում առաջարկվում է օգտագործել ավտոկայանատեղերի կազմակերպման համար, բնակելի բազմաբնակարան շենքերի բակերը անհատական մեքենաների ավտոտնակներից ազատելու ու բակերի բարեկարգումն իրականացնելու համար: Նույնը վերաբերվում է նաև գերատեսչական և տարբեր կազմակերպությունների պատկանելիության, բեռնատար, մարդատար և ավտոբուսների կայանատեղերի կազմակերպման համար: Ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար տարբեր պատկանելիության ավտոտրանսպորտի միջոցների տեխնիկական սպասարկման ձեռնարկությունների տեղաբաշխումը պետք է իրականացվի բացառապես արդյունաբերական գոտում:

 

5.2.6.1 Փողոցային ցանցի զարգացման հեռանկարները

 

Այսօր Արմավիր քաղաքի տրանսպորտային թիվ մեկ խնդիրը շրջանցիկ ճանապարհի բացակայությունն է: Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով` Երևանյան փողոցով են անցնում միջպետական նշանակության Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման) մայրուղին և հանրապետական նշանակության Հ-17 (Արմավիր-Իսահակյան-Գյումրի) ճանապարհը: Համաձայն «ՀՀ տարաբնակեցման գլխավոր հատակագծի», Մ-5 ճանապարհը պետք է քաղաքը շրջանցի հարավային կողմից: Դա կախված է տրանսպորտի զարգացման տեմպերից և, առաջին հերթին, Թուրքիայի սահմանի բացումից: Զգալու համար, թե դա ինչ կտա քաղաքին, կարելի է ղեկավարվել հետևյալ տրամաբանությամբ: Այսօր, Էջմիածին-Արմավիր ուղղությամբ քաղաք է մուտք գործում ժամում 696 ավտոմեքենա: Նույն ուղղությամբ, այսինքն Երևանյան փողոցով, քաղաքից դուրս է գալիս 324 ավտոմեքենա: Տրամաբանորեն, տարանցիկ երթևեկություն կարելի է համարել 324 ավտոմոբիլը: Եթե քաղաքը շրջանցող ճանապարհ կառուցվի, ապա Երևանյան փողոցով երթևեկության անցուդարձը կպակասի ժամում 324 ավտոմեքենայով կամ 1/3 -ով, ինչը զգալի կթեթևացնի փողոցի բեռնվածությունը:

Այսօրվա դրությամբ, փաստորեն, Էջմիածնի կողմից քաղաքն ունի միայն մեկ մուտք, որի պատճառով Երևանյան փողոցը, մյուսների համեմատությամբ ծանրաբեռնված է: Նպատակահարմար ենք գտնում քաղաքի մուտքը կազմակերպել նաև Շահումյան փողոցով, ինչը ցուցադրված է ուրվագծում: Ընդհանուր առմամբ քաղաքը չունի նաև պարուրող փողոց, ինչի բացակայությունը դժվարություններ կառաջացնի արտակարգ իրավիճակներում: ՈՒրվագծում նշված են նաև քաղաքի պարուրող փողոցների և այլ փողոցների ուրվագծերը, որոնք կլրացնեն համաքաղաքային նշանակության փողոցների շարքը: Այդ փողոցների ընդհանուր երկարությունը կկազմի 10.635 կմ, իսկ համաքաղաքային նշանակության փողոցների ընդհանուր երկարությունը հավասար կլինի 27.01 կմ և խտությունը 3.3 կմ/կմ2:

 

Աղյուսակ 5.2.6.1-1

._________________________________________________________________________.

|   |Փողոցի         |երկարու- |երթևե-  | մայթերի    |երթևե-    |բեռնվածու-|

|   |անվանումը      |թյունը, մ|կային   | լայնու-    |կության   |թյան      |

|   |               |         |մասի    | թյունը, մ  |անցուդարձը|մակարդակը |

|   |               |         |լայնութ-|____________|ավտ/ժամ   |          |

|   |               |         |յունը, մ|    |մայթի  |          |          |

|   |               |         |        |    |բանուկ |          |          |

|   |               |         |        |    |մաս    |          |          |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

|   |    1          |    2    |   3    | 4  |   5   |     6    |    7     |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 1.|Երևանյան       |         |        |    |       |   972    |   0.41   |

|   |I հատված       |   2075  |  15.0  | 2.0|  3.0  |  1120    |   0.47   |

|   |II հատված      |         |        |    |       |          |          |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

|   |ելք դեպի       |    -    |  15.0  |  - |  2.0  |   324    |   0.14   |

|   |Բաղրամյան      |         |        |    |       |          |          |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

|   |մուտք Երևանի   |   1950  |  27.5  |  - |   -   |   696    |   0.29   |

|   |կողմից         |         |        |    |       |          |          |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 2.|Հանրապետության |   1100  |  13.5  | 2.0|  4.0  |   648    |   0.27   |

|   | I հատված      |         |        |    |       |   486    |   0.20   |

|   |II հատված      |         |        |    |       |          |          |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 3.|Մաշտոցի        |   2100  |  12.0  |  - |  2.0  |   286    |   0.12   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 4.|Արարատյան      |   1100  |  14.0  |  - |  3.0  |  1296    |   0.08   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 5.|Շահումյան      |         |        |    |       |          |          |

|   | I հատված      |   1550  |  13.0  |  - |  4.0  |   396    |   0.17   |

|   |II հատված      |         |        |    |       |   326    |   0.14   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 6.|Աբովյան        |         |        |    |       |          |          |

|   |  I հատված     |         |        |    |       |    78    |   0.04   |

|   | II հատված     |         |        |    |       |   204    |   0.11   |

|   |III հատված     |   1600  |  10.0  | 1.0|3.5/4.0|   300    |   0.17   |

|   | IV հատված     |         |        |    |       |   132    |   0.07   |

|   |  V հատված     |         |        |    |       |    84    |   0.05   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 7.|Ջիվանի         |         |        |    |       |          |          |

|   |(օղակաձև  մասը)|    225  |   8.0  | 1.0|  2.0  |   120    |    0.1   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 8.|Չարենցի        |         |        |    |       |          |          |

|   |(օղակաձև  մասը)|    225  |   8.0  | 1.0|  2.0  |   125    |   0.11   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

| 9.|Ավետիսյան      |         |        |    |       |          |          |

|   | I հատված      |    950  |  10.5  | 1.0|  2.0  |   62     |   0.05   |

|   |II հատված      |         |        |    |       |   88     |   0.07   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

|10.|Սահմանապահների |         |        |    |       |          |          |

|   | I հատված      |    950  |  10.5  | 1.0|  2.0  |    88    |   0.07   |

|   |II հատված      |         |        |    |       |   108    |   0.09   |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

|11.|Լերմոնտով      |         |        |    |       |          |          |

|   | I հատված      |   1150  |  12.0  |  - |  3.5  |    90    |   0.05   |

|   |II հատված      |         |        |    |       |          |          |

|___|_______________|_________|________|____|_______|__________|__________|

|12.|Մաքսիմ Գորկու  |         |        |    |       |          |          |

|   | I հատված      |         |        |    |       |   156    |   0.09   |

|   |II հատված      |   1400  |  12.0  | 1.5|  2.0  |    64    |   0.04   |

._________________________________________________________________________.

 

5.2.6.2 Հասարակական տրանսպորտի երթևեկության կարգավորում

 

Քաղաքի տարբեր մասերի մատչելիությունը ապահովելու համար նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթևեկության կազմակերպում: Այն պետք է նպաստի ուղևորների հնարավորին կարճ ժամանակամիջոցում քաղաքի մի մասից մյուս մաս տեղափոխմանը, կենտրոնական և արվարձանային բնակելի թաղամասերի, աշխատավայրերի, վարչական, առևտրային, հասարակական և կենցաղային սպասարկման և այլ ծառայությունների միջև բնակչության համար հարմարավետ տարածքային մատչելիության:

Որպես կանոն քաղաքի հատակագծային կառուցվածքում իր զարգացման ընթացքում ձևավորվում են հանգուցային գոտիներ, որտեղ սովորաբար տեղաբաշխված են լինում կարևոր նշանակություն ունեցող կազմակերպությունները, դրանք են` արդյունաբերական գոտիներում արտադրական ձեռնարկությունները, կոմունալ ծառայությունների արտադրամասերը, պահեստարանները և այլն, հասարակական կենտրոնում տեղաբաշխված վարչական և հասարակական կազմակերպությունները, առևտրի խոշոր կենտրոնները, սպասարկման ծառայություններն ու նման օբյեկտներ: Ներկայումս գործող երկթուղային ավտոբուսների երեք ուղիների երկարությունը հետագայում նախատեսվում է հասցնել մինչև 40 կմ-ի: Երթուղիները ընտրված են, հիմնվելով վերը նշված սկզբունքների վրա, և ընդգրկում են քաղաքի ամենահաճախելի վայրերը` երկաթուղային կայարանի և ավտոկայանի հրապարակը, քաղաքի վարչական կենտրոնը, արդյունաբերական գոտին, արևմտյան և հյուսիս-արևլյան բնակելի թաղամասերը:

Առաջնահերթ ժամանակաշրջանի համար առաջարկվում է կազմակերպել երեք երթուղի: Բոլոր երթուղիները անցնում են կենտրոնական փողոցներով, ընդգրկելով քաղաքային շուկան, առևտրի կենտրոնը, ավտոկայանը և քաղաքի վարչական և մշակութային կենտրոնը: Երթուղիներից մեկը ընդգրկում է քաղաքի արևմտյան, երկրորդը` արևելյան և հյուսիս-արևելյան մասերի սպասարկումը: Երրորդ երթուղին, քանի որ կենտրոնական հատվածում բնակչության տեղաշարժն ավելի մեծ է, լրացնում է առաջին և երկրորդ երթուղիները ամենածանրաբեռնված փողոցներում:

Առաջին երթուղու երկարությունը կարող է կազմել շուրջ 15 կմ, երկրորդինը` մինչև 12 կմ, երրորդինը` մոտ 10 կմ:

Երթուղիների կանգառների միջև հեռավորությունը ընտրված է 500-600 մ-ի սահմաններում` ավելի հաճախ տեղաբաշխվելով կենտրոնական մասում:

 

5.2.6.3 Անհատական օգտագործման տրանսպորտի կայանատեղերի հաշվարկ և

տեղադրում:

 

Բնակելի կառուցապատման և դրանց հարակից արտադրական, կոմունալ, պահեստարանների և այլ տարածքներում նախատեսվում է բնակչության անհատական օգտագործման տրանսպորտի ծածկված և բացօթյա կայանատեղերի տեղադրում: Տրանսպորտային միավորների հաշվարկային քանակը ընդունվում է հազար բնակչի համար` ներկայիս 86 մեքենայից հասցնել 120-ի: Այսպիսով, Արմավիր քաղաքի անհատական ավտոտրանսպորտի միավորների ընդհանուր քանակը կհասնի 6120-ի:

Քաղաքի անհատական տրանսպորտի այն մասը, որը պատկանում է տնամերձ հողամասերով սակավահարկ տներում բնակվողներին կազմելու է 85% կամ 5200 ավտոմեքենա: Այս քանակությամբ ավտոմեքենաները կարող են կայանվել տնամերձ հողամասերում: Բազմաբնակարան բնակելի շենքերում բնակվողներին պատկանող ավտոմեքենաների քանակը ստացվում է ընդհանուր թվի 15% կամ 920 ավտոմեքենա: Հաշվարկը կատարված է համապատասխան 5.1.2 Բնակելի ֆոնդի զարգացում և տեղաբաշխում բաժնում ներկայացված ցուցանիշների:

Բազմաբնակարան շենքերում բնակվողների անհատական օգտագործման ավտոմեքենաների համար կայանատեղերի (ավտոտնակների) տեղաբաշխումը կատարվել է համապատասխան քաղաքի տարածքում առկա և նախատեսվող շենքերի դիրքի և քանակի:

Այսպիսով, քաղաքի կենտրոնական մասում Երևանյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Ջիվանու փողոցներում տեղակայված շենքերի համար առաջարկվում է կազմակերպել դրանց հարակից մասերում առկա արտադրական և կոմունալ ձեռնարկություններին պատկանող տարածքների թափուր հողահատվածները: Բաղրամյան փողոցին հարակից թաղամասերում այդ նպատակների համար հնարավոր է օգտագործել նաև չգործող արտադրական ու կոմունալ նշանակության մասնաշենքերի տարածքը, ինչը թույլ կտա կազմակերպված տեղաբաշխել ներկայումս և հեռանկարում աճող պահանջը:

Քաղաքի տարածքների, դրանց ճանապարհային և ինժեներական ենթակառուցվածքների ավելի արդյունավետ օգտագործման համար վերը նշված տարածքներում նպատակահարմար է նախատեսել և իրականացնել բազմահարկ ավտոտնակների շինարարություն:

 

5.2.7 Կանաչապատ տարածքների զարգացում

 

Արմավիրի տարածքային զարգացման կարևոր խնդիրներին է դասվում կանաչապատ տարածքների վերականգնման և ընդարձակման խնդիրը:

Կանաչ տարածքների` տնկիների, պուրակների, զբոսայգիների, փողոցային ծառատունկերի և տնկարանների խնամքի համար անհրաժեշտ է`

. ծառուղիների նորոգում և վերակառուցում.

. ոռոգման ցանցի ու վաքերի նորոգում և փոխարինում նորերով,

. գոյություն ունեցող զբոսայգիներում և այլ տեղերում ծառուղիների ու վաքերի կառուցում,

. սիզամարգերի ձևավորում ու նորոգում, ծաղկանոցների և վարդանոցների պատրաստում,

. զբոսայգիներում կանաչ տնկումների վերականգնում,

. լճակների և առուների մաքրում, լրացուցիչ առուների փորում`,

. ձմեռային սեզոնին սիզամարգերի ձյան փխրեցում և ցրում, փոցխով մաքրում, գարնանային սնուցում, ջրում, քաղհանում, հնձում, ամառային սնուցումներ, աղբի և թափված տերևների հավաքում:

. ծառուղիների վաղ գարնանային տոփանում կատոկով, եզրերի խուզում և վաքերի մաքրում, ավլում, ջրցանում, ձյան հեռացում, ավազի ցանում:

Քաղաքի տարածքի տարբեր մասերում առկա են բաց, չկառուցապատված և չբարեկարգված հողահատվածներ: Առաջարկվում է դրանք վերածել ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտիների` այդ տեղերում ստեղծելով զբոսայգիներ և պուրակներ: Այդպիսի տարածք կարելի է համարել Երևանյան փողոցի և երկաթուղու միջև, ինչպես նաև, դրան հարակից գոտին, որոնք ենթակա են կանաչապատման և տարածքներում հանգստի գոտիների կազմակերպման, անհրաժեշտ է նաև համապատասխան օբյեկտների տեղաբաշխում, ինչի շնորհիվ քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ համակարգը կաճի 7.26 հա նոր զբոսայգով: Արդյունքում Արմավիրի քաղաքային մուտքից սկսած կձևավորվի բավականին խոշոր` 15.52 հա կանաչ զանգված:

Արմավիրի բնակիչների նախաձեռնությամբ քաղաքում հիմնադրվել է կենդանաբանական անկյուն, որը Արմավիր քաղաքում կատարում է տեղական կենդանաբանական այգու դերը և կոչվում է «Գազանանոց»: Այս նպատակների համար տրամադրված է 8.98 հա, որը մասամբ կանաչապատ է և տարեցտարի ծառապատվում է: Նման նախաձեռնությունը ողջունելով հանդերձ, պետք է նշել, որ անհրաժեշտ է նաև կենդանաբան, դենդրոլոգ /ծառագետ/ ու ճարտարապետ մասնագետների մասնակցությունը կենդանիների վանդակների հարմարեցման, այգու տարածքի բարեկարգմանն ու կանաչապատմանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Կանաչապատ նոր տարածքներ նախատեսվում է ստեղծել քաղաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում, ինչպես նաև արևմտյան բնակելի շրջանում:

 

Արմավիր քաղաքի սահմաններում կանաչապատ զանգվածների ցուցանիշները

 

Աղյուսակ 5.1.6-1

.____________________________________________.

|Կանաչ զանգվածների գործառական|Ընդհանուր կանաչ|

|նշանակությունը              |զանգված        |

|                            |_______________|

|                            |   հա  |մ2/մարդ|

|____________________________|_______|_______|

|1. Ընդհանուր օգտագործման    | 53.92 | 10.57 |

|____________________________|_______|_______|

|2. Սահմանափակ օգտագործման   | 110.0 | 21.56 |

|____________________________|_______|_______|

|3. Հատուկ նշանակության      |   5.5 |  1.08 |

|____________________________|_______|_______|

|Ընդամենը                    |169.42 |  33.2 |

.____________________________________________.

 

Քաղաքի միջավայրի բարելավման համար կարևոր նշանակություն ունի երկաթուղուն հարող գոտու նպատակային օգտագործումը, կազմակերպումն ու բարեկարգումը:

 

5.2.8 Ինժեներական ենթակառուցվածքներ

 

Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար, որպես ելակետային տվյալներ, օգտագործում են`

. Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծային հորինվածքը` կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից 2006 թ.

. «Նոր Ակունք» ՓԲԸ գլխավոր տվյալները (07.02.2006 թ. N 56102) Արմավիր քաղաքի առկա ջրամատակարարման և կոյուղացման վերաբերյալ

. «ՀՀ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի գլխավոր տվյալները

(21.01.06 թ. N ԱԱ-54) Արմավիր քաղաքի առկա էլեկտրամատակարարման վիճակի վերաբերյալ

. «Հայռուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տվյալները (15.08.05 թ. AAD-05-15/2491) Արմավիր քաղաքի գազաֆիկացման և գազամատակարարման առկա վիճակի վերաբերյալ

. ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության, Արմավիր մարզային կենտրոնի գլխավոր տվյալները քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ (13.02.06 թ. N01-27116):

 

5.2.8.1 Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ժամանակաշրջանի

ջրապահանջը

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու, տնտեսա-կենցաղային կարիքների բավարարման, խմելու որակի ջուր պահանջող արտադրական ձեռնակությունների, ինչպես նաև, բնակավայրի հակահրդեհային անվտանգության կարիքների ապահովման համար:

Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը համաձայն Արմավիր քաղաքում գործող «FICHTHER» ընկերության առաջարկության կազմում է` 129 լ/օր և չնախատեսված ծախսերի համար ընդունված է` ընդհանուր պահանջարկի 25%-ի չափով:

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է ըստ գործող նորմերի պահանջների` 50-100 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը 2 x 35 լ/վրկ է, ինչպես նաև, ներքին հրդեհների համար` 2 x 2,5 լ/վրկ: Բնակավայրի հակահրդեհային կարիքների համար պահանջը կազմում է 2 x 35 + 2 x 2,5 = 75 լ/վրկ:

Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ, պահանջվող ջրաքանակը` 810,0 խ.մ:

Հակահրդեհային կարիքների ջրապահանջը պետք է վերականգնվի 0.Կ.Ջ-ում 24 ժամվա ընթացքում: Դրա համար անհրաժեշտ է ընդհանուր ջրապահանջին ավելացնել 9.3 լ/վրկ:

Նախկինում գործող խոշոր ձեռնարկությունները ներկայումս չեն գործում: Դրանք վերագործարկման ժամանակ կունենան իրենց լոկալ ջրամատակարարման համակարգը:

Արմավիր քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար խմելու որակի ջրապահանջի հաշվարկը բերվում է 5.2.9.1-1 աղյուսակում:

 

Աղյուսակ 5.2.9.1-1

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|ջրասպառողներ       |քանակ|ջրասպառման|   ջրապահանջը | ջրահեռացում |

|   |                   |հազ. |նորմա լ/օր|______________|_____________|

|   |                   |     |          |  մ3/օր|լ/վրկ | մ3/օր|լ/վրկ |

|_______________________|_____|__________|_______|______|______|______|

|  1 բնակչությունը      | 51.0|    129   | 6705.0| 78.0 |4694.0| 55.0 |

|_______________________|_____|__________|_______|______|______|______|

|  2 արտադրական կարիքներ| 10% |     -    |  670.0|  8.0 | 459.0|  5.0 |

|_______________________|_____|__________|_______|______|______|______|

|  3 հակահրդեհային      |     |          |  810,0|  9.0 |   -  |   -  |

|    կարիքների համար    |     |          |       |      |      |      |

|_______________________|_____|__________|_______|______|______|______|

|    ընդամենը           |     |          | 8185.0| 95.0 |5153.0| 60.0 |

|_______________________|_____|__________|_______|______|______|______|

|  4 չնախատեսված ծախսեր | 25% |          | 2046.0| 24.0 |1005.0| 12.0 |

|_______________________|_____|__________|_______|______|______|______|

|  5 ամբողջը            |     |          |10231.0|118.0 |6158.0| 72.0 |

._____________________________________________________________________.

 

Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների` հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար Արմավիր քաղաքի խմելու որակի ջրի ընդհանուր պահանջը կազմում է 10231.0 մ3/օր (118.0 լ/վրկ): Հեռացման ենթակա կեղտաջրերի քանակը` 6158.0 մ3/օր (72.0 լ/վրկ): Ընդհանուր ջրապահանջը կբավարարվի ինչպես ներկայումս, այնպես էլ հետագայում ոչ ճնշումային խորքային հինգ հորերից, որոնց ընդհանուր հզորությունը 21,0 հազ. մ3 է: Խորքային հորերից ջուրը մղվում է նՃԹ 12-160-100 մակնիշի պոմպերի միջոցով:

 

5.2.8.2 Ջրամատակարարման համակարգը և գոտիները

 

Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է: Ջրասպառողների պահանջարկը բավարարվում է մեկ ջրատարով: Ելնելով քաղաքի կառուցապատման և նոր գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման տակ դրվող տարածքների ամենացածր նիշերի և Օ.Կ.Ջ-ների հատակի նիշերի տարբերությունից, որը կազմում է 920-860=60 մ` ջրամատակարարման ցանցը կարող է լինել մեկ գոտիանի օրվա կարգավորիչ ջրամբարներով: Ըստ կատարված հաշվարկների, քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային պահանջվող ջրաքանակ պաշարելու համար անհրաժեշտ է ունենալ 7600 մ3 ընդհանուր ծավալով ՕԿՋ: Նախկինում կառուցված ՕԿՋ ծավալը 7 հազ. մ3 է, որից ներկայումս գործում են 2 x 2000 մ3 կլոր երկաթբետոնյա ջրամբարները, իսկ 1x 2000 մ3 և 1 x 1000 մ3 ուղղանկյուն ջրամբարները չեն գործում: Անհրաժեշտ է կատարել վերակառուցման և վերականգնման աշխատանքներ: Ջրամատակարարման գլխամասային կառույցները` խորքային հորերը, ՕԿՋ-ը, մարիչ հորը և քլորակայանն, ունեն պահանջվող նորմերին համապատասխան սանպահպանության գոտի` պահակային ծառայությամբ:

 

5.2.8.3 Ներքաղաքային բաշխիչ ցանց

 

Սպառողներին անընդմեջ անհրաժեշտ ճնշում և ջրաքանակ ապահովելու համար քաղաքի օղակային բաշխիչ ցանցը բաժանված է հինգ գոտու: Գոտիները սնող նորակառույց ջրագծերի ընդհանուր երկարությունը 9 կմ է, որից 300 մմ տրամագծով 0,6 կմ է, 250 մմ տրամագծով` 8,4 կմ:

Ներքին բաշխիչ հինգ գոտիների ջրագծերի ընդհանուր երկարությունը 121.0 կմ է, որից նոր կառուցվածը` 81,5 կմ:

Օղակային բաշխիչ ցանցի հիդրավլիկ հաշվարկները կատարված են համակարգչային «Epanet» ծրագրով: Ջրամատակարարման ընդհանուր համակարգը, ինչպես նաև բաշխիչ ցանցի օղակային հինգ գոտիներ մուտք գործող ջրաքանակի տվյալները, վերցվում են այդ նպատակի համար հինգ կարգավորող հորերի մեջ տեղակայված ջրաչափերի միջոցով: Անհրաժեշտ վերահսկողություն կազմակերպելու համար ինչպես բազմաբնակարան, այնպես էլ առանձնատների սպառողների ջրաչափերը տեղադրվում են բնակարանից դուրս:

 

5.2.8.4 Ջրահեռացում (կոյուղի)

 

Ներկայումս Արմավիր քաղաքային համայնքի տարածքը կոյուղացված է 95%-ով, գործող ցանցի ընդհանուր երկարությունը մոտ 84,0 կմ: Նախատեսված է չկոյուղացված տարածքների կոյուղացում (ընդհանուր երկարությունը 10,0 կմ): Քաղաքի կոյուղու գլխավոր կոյուղատարի երկարությունը 6,86 կմ է, որից 1,11 կմ քաղաքի տարածքում` 800 մմ տրամագծով, իսկ 5,75 կմ քաղաքի տարածքից դուրս` 1000 մմ: Մինչև կոյուղու պոմպակայանը: Ավարտված են պոմպակայանի վերանորոգման, վերականգնման աշխատանքներ: Նախկինում Արմավիր և Մեծամոր քաղաքային համայնքների կենցաղային կեղտաջրերը ենթարկվում էին կենսաբանական մաքրման: 1989 թ-ից` շուրջ 15 տարի, այն չի գործել, բարոյապես և ֆիզիկապես շարքից դուրս է եկել և ներկայումս վերականգնման համար նպատակահարմար չէ: Հաշվի առնելով նաև շահագործող կազմակերպության առաջարկը` նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից մաքրման կայան` 17.5 հազ.մ3 /օր հզորությամբ, չգործող մաքրման կայանին հարակից տարածքում:

Անհրաժեշտ է նշել, որ Արմավիր, Մեծամոր քաղաքային համայնքների, ինչպես նաև որոշ գյուղական բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կենսաբանական, ինժեներական լճակների կիրառման տարբերակ չի դիտարկվում: Նկատի ունենալով տարածքի գրունտային ջրերի բարձր մակարդակը, աղուտների առկայությունը, ինչպես նաև ստորերկրյա արտեզյան ավազանի ջրերը աղտոտումից զերծ պահելու պահանջարկը, հաշվի առնելով երկաստիճան մաքրման (մեխանիկական և կենսաբանական) կայանի կառուցման ֆինանսական միջոցների բացակայությունը` առաջարկվում է կեղտաջրերի մաքրումը իրականացնել փուլային եղանակով: Սկզբում կատարել մեխանիկական մաքրում, կառուցելով ճաղավանդակ, ավազավորսիչ և առաջնային պարզարան, երկրորդ փուլով իրականացնել կենսաբանական մաքրման կառույցները: Կեղտաջրերը լրիվ և խորը մաքրումից և վնասազերծումից հետո լցնել Սևջուր գետը` հաշվի առնելով մակերևույթային ջրերի աղտոտումից պահպանելու պահանջարկը:

 

5.2.8.5 Էներգամատակարարում

 

5.2.8.5.1 Էլեկտրամատակարարման բեռնվածքների հաշվարկ

 

Քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար առավելագույն հզորությունների պահանջարկի քանակը որոշելու նպատակով հիմք են հանդիսացել գլխավոր հատակագծի ներկայացվող տվյալները, ըստ որոնց Արմավիր քաղաքի բնակչության քանակը հաշվարկված է 51.0 հազ. մարդ:

Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշված է, որպես հզորությունների գումար: Այստեղ ընդգրկված է կոմունալ կենցաղային, հասարակական և այլ շինությունների արտաքին լուսավորության պահանջարկը, ինչպես նաև, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահանջարկի հաշվարկը, որը կատարված է համաձայն գործող նորմերի, որտեղ մեկ մարդուն հասանելիք էլեկտրաէներգիայի քանակը (խոշորացված ցուցանիշով) կազմում է 2000 ԿՎՏ/ժամ, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը 5300:

Արդյունաբերական ձեռնարկությունների համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի, քանի որ ներկայումս այդ ձեռնարկությունները մեծամասամբ չեն գործում, և չկան տվյալներ դրանց արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ: Արմավիր քաղաքի տարածքային զարգացմանը համապատասխան հաշվարկային պահանջվող էլեկրաէներգիայի գումարային քանակը ներկայացված է 5.2.8.5.1-1 աղյուսակում:

 

Աղյուսակ 5.2.8.5.1-1

._____________________________________________________________________.

|Սպառող      |քանակը|Մեկ մարդու  |Էլ.էներգիայի|Տարվա      |Մաքսիմալ   |

|            |հազար |համար       |գումարային  |օգտագործվող|պահանջվող  |

|            |      |պահանջվող   |ծախսը, հազ. |ժամերի     |հզորու-    |

|            |      |էլ.էներգիայի|կվտ/ժամ/տարի|քանակը, ժամ|թյունը, ԿՎՏ|

|            |      |քանակը,     |            |           |           |

|            |      |կվտ/ժամ/տարի|            |           |           |

|____________|______|____________|____________|___________|___________|

|Բնակելի-    | 52.0 |    2000    |  104000.0  |    5300   |  20000.0  |

|կենցաղային  |      |            |            |           |           |

|____________|______|____________|____________|___________|___________|

|Կորուստներ  |      |            |    3120.0  |           |   6000.0  |

|և           |      |            |            |           |           |

|չնախատեսված |      |            |            |           |           |

|ծախսեր 30%  |      |            |            |           |           |

|____________|______|____________|____________|___________|___________|

|Ընդամենը    |      |            |            |           |  26000.0  |

|____________|______|____________|____________|___________|___________|

|Արտադրական  |      |            |            |           |   5200.0  |

|____________|______|____________|____________|___________|___________|

|Ամբողջը     |      |            |            |           |  31200.0  |

._____________________________________________________________________.

 

Ըստ կատարված հաշվարկների, քաղաքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար էլեկտրաէներգիայի պահանջվող գումարային հզորությունը կազմում է 31.2 ՄՎԱ է: Արմավիր քաղաքի հաշվարկային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը 32.1 ՄՎԱ, որը կբավարարվի գոյություն ունեցող «Արմավիր» 110/35/10 ԿՎ 2x31.5 ՄՎԱ և «ՈՒրարտու» 110/10 ԿՎ հզորության ենթակայաններից:

 

5.2.8.5.2 Էլեկտրամատակարարման նախագծային առաջարկություն

 

Արմավիր քաղաքի տարածքային զարգացման ներքո անհրաժեշտ է իրականացնել` Էլեկտրամատակարարման համակարգի արդիականացում և ժամանակակից պահանջներին համապատասխան վերազինում:

Համակարգի համապատասխանեցումը անվտանգության տեխնիկայի պահանջներին, Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը ապահովելու համար նախատեսվում է`

. 10/0.4 լարման ցանցային ենթակայանների աստիճանաբար անցումը երկտրանսֆորմատորային կայանների

. նոր նախատեսված թաղամասերի համար անհրաժեշտ է 10 կՎ և 0.4 լարման ցանցի իրականացում

. երրորդ բաշխիչ կետի (ԲԿ) կառուցում. նախատեսված տարածքը նշված է նախագծի գրաֆիկական մասում:

 

5.2.8.6 Ջերմամատակարարում

 

Ջերմային ցանցերի վերագործարկման համար անհրաժեշտ է ամբողջովին վերակառուցել այն, ըստ որում այն հաշվով, որ ջերմային կորուստները լինեն 10%-ից ոչ ավելի: Այդ հնարավոր է ջերմագծերի և ջերմամատակարարման խողովակների համար մշտական հսկողություն սահմանելու հնարավորություն տվող ստորգետնյա անցանելի ուղիների կառուցման դեպքում: Սակայն նշված ուղիների ստեղծման համար մեծ կապիտալ ներդրուներ են պահանջվում, բացի այդ նաև որոշակի տարածք, ինչը, ելնելով ճանապարհաշինարարական նորմերի պահանջներից, քաղաքի փողոցներն ու մայթերը չեն կարող ապահովել:

Ներկայումս հանրապետության մեծ և փոքր քաղաքներում կենտրոնացված ջերմամատակարարում չի իրականացվում: Այդ իսկ պատճառով անցնում են ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգի, որի դեպքում ջերմություն արտադրող աղբյուրները մոտեցնում են սպառողներին` կառուցելով մեկ կամ երկու-երեք շենքերի համար փոքր հզորության կաթսայատներ շենքերի մոտ: Տարբերակ է համարվում նաև կաթսայատան տեղադրումը սպառող շենքի տանիքում: Նման դեպքում ընդհանրապես բացառվում է արտաքին ջերմային ցանցի կառուցումը: Բազմաբնակարան շենքերում հնարավոր ջեռուցումը իրականացվում է նաև խոհանոցներում փոքր հզորության կաթսաների տեղադրումով, որոնք ապահովում են տվյալ բնակարանի, ինչպես ջեռուցման, այնպես էլ տաք ջրի մատակարարման պահանջները: Սակավահարկ բնակելի շենքերի և առանձնատների ջեռուցումը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս հնարավոր է իրականացնել բնակարանային փոքր հզորության կաթսաներով կամ գազավառարաններով: Բացի այդ տաք ջրի ստացումը և ջեռուցումը հնարավոր է իրականացնել էլեկտրականությամբ, օդի լավորակիչներով կամ անվտանգությունը ապահովող գազասարքավորումների միջոցով:

 

5.2.8.6.1 Նախագծային առաջարկություններ

 

Այսպիսով Արմավիր քաղաքի բազմաբնակարան, հասարակական առողջապահական, մշակութային, վարչական շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգերով, այսինքն`

. կառուցել առանձին փոքր հզորության կաթսայատուն մեկ կամ մի քանի շենքերի համար` կարճ արտաքին ցանցերով

. տեղադրել կաթսայատունը սպառող շենքի տանիքում

. առանձին բնակարաններում տեղադրել փոքր հզորության ժամանակակից կաթսաներ կամ գազավառարաններ` ապահովելով անվտանգության պահանջների խստագույն պահպանումը:

 

5.2.8.7 Գազամատակարարման հեռանկարային զարգացում

 

5.2.8.7.1 Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար

 

Գազի ընդհանուր պահանջարկի հաշվարկներում հաշվի է առնված բնական գազով ապահովումը`

. բնակելի շենքերի ջեռուցման, տաք ջրամատակարարման և կենցաղային կարիքների համար

. հասարակական նշանակության և սպասարկման օբյեկտների ջեռուցման ու տաք ջրամատակարարման համար

. արտադրական և այլ ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար

Ըստ կատարված հաշվարկների` հեռանկարային զարգացման համար գազի տարեկան պահանջարկը կազմում է 9365.0 հազ. խ. մ/տարի, որից` կոմունալ-կենցաղային կարիքների համար` 5110.0 հազ. խ. մ/տարի, արտադրական կարիքների համար` 4255.0 հազ. խ. մ./տարի:

Արտադրական ձեռնարկությունների պահանջարկը հետագայում կարիք ունի ճշտգրտման, քանի որ ներկայումս դրանք հիմնականում չեն գործում: Գազամատակարարման աղբյուրը, ինչպես ներկայումս, այնպես էլ հետագայում, կլինի «Արմավիր» գազաբաշխիչ կայանը:

 

5.2.8.7.2 Գազամատակարարման նախագծային առաջարկություններ

 

1. Ներկայացվող գլխավոր հատակագծով քաղաքի բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար ջերմային աղբյուր է հանդիսանում բնական գազը

2. Գազափոխադրման համակարգի վերակառուցման և վերազինման, միջբակային ցանցի անվտանգ շահագործման և հուսալիության բարձրացում

3. Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավման, ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ

4. Ներբնակարանային գազամատակարարումը պետք է ապահովի բաժանորդի հաշվարկային ջերմապահանջը` կերակրի պատրաստման, տաք ջրամատակարարման և ջեռուցման կարիքները, ինչպես նաև փաստացի գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում

5. Սույն ներկայացվող գլխավոր հատակագծով նախատեսվում է կառուցապատման տակ տրվող տարածքների գազամատակարարման նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի կատարում և իրականացում:

 

5.2.8.8 Կապը

 

Արմավիր քաղաքի հեռախոսային կապը իրականացվում է «Արմենտել» ՓԲԸ Արմավիր մասնաճյուղի կողմից: Ավտոմատ կայանի հզորությունը 5 համարանիշով 1024 համար է, իսկ 6 համարանիշով` 9300, ընդամենը 10324 համար: Կայանի հզորությունը կփոխվի ըստ աճող պահանջարկի:

 

6. Արմավիր քաղաքի շրջակա միջավայրի կանխատեսումային ցուցանիշները և

բարելավման համար նախատեսվող միջոցառումները

 

6.1 Մթնոլորտային օդի պահպանություն

 

Ինչպես այժմ, այնպես էլ հեռանկարում մթնոլորտ վնասակար արտանետումների աղբյուրներ են հանդիսանում արտադրական ձեռնարկությունները, ավտոտրանսպորտի և էներգետիկայի օբյեկտները:

Ներկա դրությամբ, օդային ավազանի վիճակով տարածքը գնահատվում է բարենպաստ, անտրոպոգեն ազդեցությամբ գերիշխում են հիմնականում թույլ ազդեցության գոտիները, հիգիենիկ վիճակով` օդային ավազանի աղտոտվածությունը որևէ վտանգ չի հարուցում:

Քանի որ, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումը հստակ պլանավորված չէ, ապա ընդունված է, որ արդյունաբերական ձեռնարկությունները հեռանկարում կդիտվեն որպես օդային ավազանը աղտոտող հիմնական աղբյուրներ: Ընդունված է, որ հեռանկարում այդ ձեռնարկությունները կշահագործվեն ունեցած հզորությունների 60-80%-ով: Այդ պատճառով մթնոլորտ արտանետվող վնասակար արտանետումների տարեկան քանակները կավելանան:

Արդյունաբերական ձեռնարկությունների և վնասակար արտանետումների գերակայությունների ցանկերը բերված են 6.1-1 և 6.1-2 աղյուսակներում:

 

Աղյուսակ 6.1-1

 

Արմավիր քաղաքի գերակայող արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը

 

.______________________________________________________________.

|դդ |Ձեռնարկությունների անվանումը      |Համախառն|Ձեռնար-|ՍՊԳ, մ|

|ը/հ|                                  |արտանե- |կության|      |

|   |                                  |տումներ |դասը   |      |

|   |                                  |տ/տարի  |       |      |

|___|__________________________________|________|_______|______|

|  1|«Հոկտեմբերյանի ֆերոսպլավ» ՍՊԸ     |  747.9 |  III  |  300 |

|___|__________________________________|________|_______|______|

|  2|Կահույքի ֆաբրիկա                  |   19.4 |   V   |   50 |

|___|__________________________________|________|_______|______|

|  3|Արմավիրի հաստոցաշինական գործարան  |    8.6 |   V   |   50 |

|___|__________________________________|________|_______|______|

|  4|Կաթսայատուն N 1 (արդհանգույցի)    |   43.9 |   -   |   -  |

|___|__________________________________|________|_______|______|

|  5|Կաթսայատուն N 2 (քաղաքի           |   38.9 |   -   |   -  |

|   |ջերմամատակարարում)                |        |       |      |

|___|__________________________________|________|_______|______|

|  6|«Երևանի  կոնյակի գործարան» ՓԲԸ    |   21.6 |   V   |   50 |

|   |Արմավիրի մասնաճյուղ               |        |       |      |

|___|__________________________________|________|_______|______|

|  7|Մեխանիկական գործարան              |   4.02 |   V   |   50 |

|___|__________________________________|________|_______|______|

|  8|Շին. կազմակերպություն             |    5.1 |   IV  |  100 |

|___|__________________________________|________|_______|______|

|  9|Հացի գործարան                     |    4.8 |   V   |   50 |

|___|__________________________________|________|_______|______|

| 10| Ավտոտրանսպորտային ձեռնարկություն |   4.65 |   V   |   50 |

|___|__________________________________|________|_______|______|

| 11| Կարի ֆաբրիկա                     |    0.9 |   V   |   50 |

|___|__________________________________|________|_______|______|

| 12| Ալրաղաց                          |   1.26 |   IV  |  100 |

|___|__________________________________|________|_______|______|

| 13| Քարի մշակման արտադրամաս          |   0.29 |   V   |   50 |

|___|__________________________________|________|_______|______|

|   | ԸՆԴԱՄԵՆԸ                         |  901,3 |       |      |

.______________________________________________________________.

 

Աղյուսակ 6.1-2

 

Արմավիր քաղաքի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը

 

.________________________________________________________.

|դդ |Անվանումը                       |Արտանե-  |Վտանգավո-|

|ը/հ|                                |տումների |րության  |

|   |                                |տարեկան  |դասը     |

|   |                                |քանակը, տ|         |

|   |                                |միջոցա-  |         |

|   |                                |ռումներից|         |

|   |                                |առաջ և   |         |

|   |                                |հետո     |         |

|___|________________________________|_________|_________|

| 1 |       2                        |    3    |    4    |

|___|________________________________|_________|_________|

|  1|Ծծմբի երկօքսիդ                  | 611,2   |    3    |

|___|________________________________|_________|_________|

|  2|Ազոտի օքսիդներ                  |  28,1   |    2    |

|   |                                |  ____   |         |

|   |                                |  15,7   |         |

|___|________________________________|_________|_________|

|  3|Ավազի փոշի                      |  116,3  |    3    |

|   |                                |  _____  |         |

|   |                                |   77,1  |         |

|___|________________________________|_________|_________|

|  4|Ֆորմալդոհիդ                     |    1,8  |    2    |

|___|________________________________|_________|_________|

|  5|Յուղի աէրոզոլեր                 |    2,1  |    -    |

|___|________________________________|_________|_________|

|  6|Ամիակ                           |    5,9  |    4    |

|___|________________________________|_________|_________|

|  7|Քսիլոլ                          |    4,9  |    3    |

|___|________________________________|_________|_________|

|  8|Մանգանի օքսիդներ                | 0,244 2 |         |

|___|________________________________|_________|_________|

|  9|Ածխածնի օքսիդ                   |  92,23  |    4    |

|___|________________________________|_________|_________|

| 10|Աբրազիվ և  մետաղական փոշի       |   6,23  |         |

|   |                                |   ____  |    3    |

|   |                                |   1,31  |         |

|___|________________________________|_________|_________|

| 11|Փայտափոշի                       |   2,35  |    3    |

|   |                                |   ____  |         |

|   |                                |   1,83  |         |

|___|________________________________|_________|_________|

| 12|Էթիլ սպիրտ                      |   20,9  |    4    |

|___|________________________________|_________|_________|

| 13|Ածխաջրածիններ                   |    4,3  |    4    |

|___|________________________________|_________|_________|

| 14|Ալյուրի և  ցորենի փոշի          |   1,26  |    3    |

|___|________________________________|_________|_________|

| 15|Տոլուոլ                         |   1,35  |    3    |

|___|________________________________|_________|_________|

| 16|Ցեմենտի փոշի                    |    0,6  |    3    |

|___|________________________________|_________|_________|

| 17|Եռակցման աէրոզոլ                |    0,8  |    3    |

|___|________________________________|_________|_________|

| 18|Երկաթի օքսիդներ                 |   0,06  |    3    |

|___|________________________________|_________|_________|

| 19|Բենզոլ                          |   0,64  |    2    |

|___|________________________________|_________|_________|

| 20|Ացետոն                          |  0,144  |    4    |

|___|________________________________|_________|_________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                        |  901,3  |         |

|   |                                |  ______ |         |

|   |                                |  844,36 |         |

.________________________________________________________.

 

Քաղաքի աճին համապատասխան ավելանում է նաև ավտոտրանսպորտը, որի արտանետումների քանակները բերված են աղյուսակ 6.1-3 -ում:

 

Աղյուսակ 6.1-3

 

Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ

._________________________________________________.

|Անվանումը     |    Աղտոտող նյութերը, տ/տարի      |

|              |__________________________________|

|              |Ածխածնի|Ազոտի   |Ածխաջրա-|Ընդամենը|

|              |օքսիդ  |օքսիդներ|ծիններ  |        |

|______________|_______|________|________|________|

|1. Բեռնատար   |  652,3|  57,7  |  147,1 |  857,1 |

|______________|_______|________|________|________|

|2. Ավտոբուսներ|  509,5|  22,7  |   63,4 |  595,6 |

|______________|_______|________|________|________|

|3. Մարդատար   |  202,4|  11,9  |   27,6 |  241,9 |

|______________|_______|________|________|________|

|Ընդամենը      | 1364,2|  92,3  |  238,1 | 1694,6 |

._________________________________________________.

 

Հեռանկարում քաղաքի բնակելի հատվածի ջերմամատակարարումը դիտարկվում է երկու տարբերակով`

1. Ոչ մեծ ժամանակակից կաթսայատներով (2-3 շենքի համար մեկ կաթսայատուն), ընդհանուր 12 հատ:

2. Կենտրոնացված ջերմամատակարարում, 1 հատ բնական գազով շահագործվող կաթսայատնով:

Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ցրման արդյունքում մերձգետնյա շերտում սպասվելիք կոնցենտրացիաների արժեքները բերված են աղյուսակ 6.1-4-ում:

 

Աղյուսակ 4

 

Ցրման հաշվարկների արդյունքները

 

.__________________________________.

|Աղտոտող նյութերի|Ցրման հաշվարկների|

|անվանումը       |արդյունքները, ՍԹԿ|

|                |միավոր           |

|________________|_________________|

|Տարբերակներ     | Ածխածնի|Ազոտի   |

|                | օքսիդ  |օքսիդներ|

|________________|________|________|

|I տարբերակ      |  0,083 |  1,313 |

|________________|________|________|

|II տարբերակ     |  0,052 |  0,981 |

.__________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակ 4-ից և ցրման հաշվարկի գրաֆիկական մասից (նայել հավելված), էկոլոգիական տեսակետից նախընտրելի է կենտրոնացված ջերմամատակարարումը`

- սպասվելիք մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում: Աղտոտվածության մակարդակները 26-38%-ով ցածր են, քան լոկալ ջեռուցման դեպքում.

- լոկալ ջեռուցման դեպքում ազոտի օքսիդների մերձգետնյա կոնցենտրացիան նորմայից բարձր է: Աղտոտման գոտին կազմում է ~ 19 հա (նայել գրաֆիկական մասը):

Չնայած էկոլոգիական տեսակետից նախընտրելի է կենտրոնացված ջրամամատակարարումը, սակայն համաձայն 5.2.8.6 բաժնի ընտրվում է ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգը`

- սակավահարկ բնակելի շենքերի և առանձնատների ջեռուցումն իրականացնել բնակարանային փոքր հզորության գազային կաթսաներով կամ գազավառարաններով

- բազմաբնակարան բազմահարկ շենքերի ջեռուցումն իրականացնել կառուցելով 1, 2, 3 կամ ավելի շենքերի համար համապատասխան հզորության ժամանակակից գազային կաթսայատներ:

Քաղաքի օդային ավազանի աղտոտման հիմնական աղբյուրների և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի քանակական բնութագրերը բերված են աղյուսակ 6.1-5-ում:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 102-Ն
Որոշում