Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱ ...

 

 

040.0102.110210

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

(6-րդ մաս)

 

Աղյուսակ 6.1- 5

 

Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և տնտեսությանը հասցված

տնտեսական վնասները

 

.__________________________________________________________________.

|             Անվանումը              |Արտանետում- |Տնտեսությանը    |

|                                    |ների քանակը,|հասցված         |

|                                    |տ/տարի      |տնտեսական վնասը,|

|                                    |ներդրման %  |հազ. դրամ/տարի  |

|____________________________________|____________|________________|

|                 1                  |     2      |        3       |

|____________________________________|____________|________________|

|1. Արդյունաբերական ձեռնարկություններ|    818,5   |     97176,9    |

|                                    |    _____   |                |

|                                    |     31,5   |                |

|____________________________________|____________|________________|

|2. Ավտոտրանսպորտ                    |   1694,6   |     29786,8    |

|                                    |   _______  |                |

|                                    |    65,3    |                |

|____________________________________|____________|________________|

|3. Կաթսայատներ                      |     82,8   |      6285,4    |

|                                    |    _____   |                |

|                                    |      3,2   |                |

|____________________________________|____________|________________|

|Ընդամենը`                           |   2595,9   |    133249,1    |

|                                    |   ______   |                |

|                                    |     100    |                |

.__________________________________________________________________.

 

Բերված 1-5 աղյուսակներից երևում է, որ Արմավիր քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում IV-V դասի են, որոնք հանդիսանում են 2-4-րդ վնասակարության դասին պատկանող 20 աղտոտող նյութերի արտանետումների աղբյուրներ:

Արդյունաբերական ձեռնարկություններից մթնոլորտ են արտանետվում տարեկան 818,5 տ վնասակար նյութեր:

Մթնոլորտ վնասակար արտանետումների հիմնական մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին, որի արտանետումները կազմում են քաղաքի մթնոլորտ արտանետումների 65,3%-ը` 1694,6 տ/տարի:

Ավտոտրանսպորտի արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը գտնվում է 1-ին տեղում` տարեկան ~ 29,8 մլն դրամ:

Ընդհանուր տնտեսական վնասը բոլոր արտանետումներից կազմում է տարեկան ~ 133,25 մլն դրամ:

 

6.2 Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխատեսվող մակարդակները

 

Հեռանկարում ավելանում են կաթսայատների արտանետումները, արդյունաբերական ձեռնարկությունների և ավտոտրանսպորտի արտանետումները: Ավտոտրանսպորտի արտանետումների համար (ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ) կատարված է մթնոլորտային օդի աղտոտվածության երկարաժամկետ կանխատեսում համաձայն (20):

Արտանետումների հաստատուն աղբյուրների համար (արդյունաբերական ձեռնարկություններ, կաթսայատներ) կատարված է մեքենայական հաշվարկ «Ռադուգա» ծրագրով:

Հաշվարկների արդյունքները աղտոտվածության մակարդակի իջեցման համար միջոցառումներից առաջ և հետո բերված են աղյուսակ 6.2-1-ում (միջոցառումները նայել կետ 4):

 

Աղյուսակ 6.2-1

.____________________________________________________________________.

|    Անվանումը   |  Մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաները ՍԹԿ միավոր  |

|                |             միջոցառումներից առաջ և  հետո          |

|                |___________________________________________________|

|                |Արդյունաբերական   |Ավտոտրանսպորտ|Արդ.              |

|                |ձեռնարկություններ,|             |ձեռնարկություններ,|

|                |կաթսայատներ       |             |կաթսայատներ,      |

|                |                  |             |ավտոտրանսպորտ     |

|________________|__________________|_____________|__________________|

|      1         |        2         |      3      |         4        |

|________________|__________________|_____________|__________________|

|1. Փոշի         |        1,39      |      -      |         1,39     |

|                |       ______     |             |         ____     |

|                |        0,79      |             |         0,79     |

|________________|__________________|_____________|__________________|

|2 Ածխածնի օքսիդ |       0,96       |    1,59     |         1,96     |

|                |       _____      |    ____     |         ____     |

|                |       0,096      |    0,64     |         0,74     |

|________________|__________________|_____________|__________________|

|3 Ազոտի օքսիդներ|        1,73      |    0,14     |         1,87     |

|                |       _____      |   _____     |         ____     |

|                |       0,615      |   0,084     |          0,7     |

|________________|__________________|_____________|__________________|

|4 Մանգանի       |       0,315      |      -      |        0,315     |

|  օքսիդներ      |       _____      |             |        _____     |

|                |       0,315      |             |        0,315     |

|________________|__________________|_____________|__________________|

|5 Ացետոն        |       0,015      |      -      |        0,015     |

|                |       _____      |             |        _____     |

|                |       0,015      |             |        0,015     |

|________________|__________________|_____________|__________________|

|6 Յուղի         |        0,58      |      -      |         0,58     |

|  աէրոզոլներ    |        ____      |             |         ____     |

|                |        0,58      |             |         0,58     |

.____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակ 6-ից, օդապահպան միջոցառումների իրականացման դեպքում վնասակար նյութերի մաքսիմալ մերձգետնյա կոնցենտրացիաները չեն գերազանցի սահմանված նորմերը:

 

6.2.1 Մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը

 

Աղտոտման մակարդակների գնահատականը և մթնոլորտի ցրման պայմանների հաշվառումը կատարված է համաձայն (10):

Դրանից ելնելով, հաշվարկված է աղտոտող նյութի մոտավոր քանակը (Mp), որը կարելի է արտանետել (կամ կրճատել) մթնոլորտ: Մթնոլորտային օդի ցրման հատկությունների պահուստը (դիֆիցիտ) (BP) և աղտոտող նյութերի մոտավոր քանակը տրված են աղյուսակ 6.2.1-1-ում:

 

Աղյուսակ 6.2.1-1

 

Մթնոլորտ օդի ցրման հատկությունները և աղտոտող նյութերի մոտավոր

քանակները

 

._________________________________________________________________.

|Անվանումը          |BP մ3/վրկ|Արտանետման|Փաստացի    |Mp - M գ/վրկ|

|                   |         |մոտավոր   |արտանետումը|            |

|                   |         |արժեքը,   |M գ/վրկ    |            |

|                   |         |Mp գ/վրկ  |           |            |

|___________________|_________|__________|___________|____________|

|1. Փոշի            |  -5642  |  -0,846  |   12,41   |   11,564   |

|___________________|_________|__________|___________|____________|

|2. Ածխածնի օքսիդ   |  19442  |    58,3  |   11,11   |    47,19   |

|___________________|_________|__________|___________|____________|

|3. Ազոտի օքսիդներ  |  -5463  |  -0,218  |   1,013   |    0,795   |

|___________________|_________|__________|___________|____________|

|4. Մանգանի օքսիդներ| -10238  | -0,0102  |   0,015   |   0,0048   |

|___________________|_________|__________|___________|____________|

|5. Ացետոն          |   4716  |    1,66  |  0,0253   |     1,63   |

|___________________|_________|__________|___________|____________|

|6. Յուղի աէրոզոլեր |   2800  |    0,14  |    0,14   |        0   |

._________________________________________________________________.

 

6.3 Տարածքի համալիր գնահատականը

 

Տարածքի համալիր գնահատականը տրված է /2/-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշների հաշվառմամբ: Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 6.3 -1-ում:

 

Աղյուսակ 6.3 -1

 

Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ

իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը

 

.________________________________________________________.

|Անվանումը|     Գնահատականը       |Տարածքի    |Աղտոտման  |

|         |_______________________|համալիր    |մակերեսը  |

|         |անտրոպոգեն  |հիգիենիկ  |գնահատականը|քաղաքի    |

|         |ազդեցությամբ|իրավիճակով|           |տարածքում,|

|         |            |          |           |հա        |

|_________|____________|__________|___________|__________|

|1 գոտի   |Միջին       |վտանգ է   |բարենպաստ  |    78    |

|         |ազդեցության |հարուցում |           |          |

|         |գոտի        |          |           |          |

|_________|____________|__________|___________|__________|

|2 Գոտի   |Թույլ       |վտանգ չի  |բարենպաստ  |    625   |

|         |ազդեցության |հարուցում |           |          |

|         |գոտի        |          |           |          |

.________________________________________________________.

 

Օդապահպան միջոցառումների չիրականացման դեպքում քաղաքում ստեղծվում են հետևյալ գոտիներ

- ուժեղ ազդեցության գոտի - 55 հա

- միջին ազդեցության գոտի - 200 հա

- թույլ ազդեցության գոտի - 560 հա (նայել գրաֆիկական մաս)

Անտրոպոգեն ազդեցության թույլ գոտին կազմում է 625 հա, միջին ազդեցության գոտին 78 հա:

Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի հարուցում: Տարածքի համալիր գնահատականը մնում է բարենպաստ:

 

6.4 Միջավայրի պահպանական միջոցառումների վերաբերյալ որոշումները

 

Որպես առաջնահերթ միջոցառումներ որոշված են տեխնոլոգիական և սանիտարատնտեսական բնույթի միջոցառումները:

Ա. Արդյունաբերական ձեռնարկությունների համար

- հզորությունների աճին զուգընթաց տեխնոլոգիական հոսքագծերի և սանիտարատեխնիկական արդիականացում

- շինարարական արդյունաբերական ձեռնարկություններում ուժեղացնել հսկողությունը փոշու կազմակերպված և անկազմակերպ արտանետումների վրա, ինչը կբերի փոշու արտանետումների ~ 80%-ով նվազեցմանը:

- նոր արդյունաբերական ձեռնարկությունների կենտրոնացումը արդյունաբերական հանգույցի տարածքում, ինչը կապահովի վնասակար թափոնների օգտագործման և վնասազերծման լավ պայմաններ,

- մթնոլորտի աղտոտվածության դիտարկման և վերահսկման համակարգի կատարելագործումը,

- «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ» ՓԲ ընկերությունում նախատեսել փոշու ~ 40%-ով իջեցման վերաբերյալ միջոցառումներ,

- Աղյուսակ 7-ից ելնելով, Արմավիր քաղաքում նպատակահարմար է զարգացնել էլեկտրոնիկայի, սարքաշինական, ոսկերչական և գյուղմթերքների վերամշակման արտադրությունները:

Բ. Ավտոտրանսպորտի համար

- լավացնել ճանապարհների ծածկույթը,

- ավտոմեքենաների տեխնիկական վիճակի, ինչպես նաև ծխագազերի չեզոքացման մուտքերի վրա վերահսկման ուժեղացում և վառելանյութի որակի վերահսկում,

- քաղաքի հասարակական տրանսպորտի համար ֆիքսված կանգառների նախատեսում և դրանց վերահսկում,

- ավտոճանապարհների եզրագծով իրականացնել լրացուցիչ անտառատնկում, ավտոտրանսպորտի արտանետումների վնասակար ազդեցության նվազեցման համար:

Նշված միջոցառումների իրականացումը կնպաստի վնասակար արտանետումների նվազեցմանը ~ 40%-ով:

Գ. Էներգետիկայի օբյեկտների համար

- քաղաքի ջերմամատակարարումը կազմակերպելու ժամանակ հաշվի առնել էկոլոգիական տեսակետից նախընտրելի կենտրոնացված ջերմամատակարարման տարբերակը,

- քաղաքի բնակելի հատվածում նախատեսել ժամանակակից կաթսայատներ բարձր ՕԳԳ-ով, գազի այրման լավացված ռեժիմով, ինչը կնպաստի վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների նվազեցմանը (ազոտի օքսիդների 3 անգամ նվազեցումը):

 

6.5 Մակերևութային ջրերի պահպանություն

 

Ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարում Սևջուր գետի աղտոտվածության վրա նկատելի ազդեցություն կգործեն`

- Արդյունաբերական ձեռնարկությունները: Հզորությունների աճի և կոյուղու համակարգի ընդլայնման հետ մեկտեղ կավելանա Արմավիր քաղաքի տնտեսակենցաղային կոյուղի թափվող արտադրական հոսքաջրերի քանակը` դառնալով 1.93 հազ մ3/օր: Ձեռնարկությունների դասակարգումը ըստ վնասակարության ինդեքսի կստանա գրաֆիկում պատկերված տեսքը: Առաջնակարգ տեղերում կմնան սննդի արդյունաբերության և, ավտոտրնասպորտային ձեռնարկությունները: Առանց նախնական մաքրման արտադրական հոսքաջրերի արտահոսքը տնտեսակենցաղային կոյուղու ցանց կհանգեցնի Սևջուր գետի աղտոտվածության ավելացմանը ԹԿՊ-ով, ԹՔՊ-ով, կախյալ մասնիկներով, երկաթով, նավթամթերքով:

- Արմավիր քաղաքի տնտեսակենցաղային հոսքաջրերը: Բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում են նաև հոսքաջրերի քանակը օրական 2,66 հազ. մ3-ից դառնալով 5,56 հազ. մ3:

Հոսքաջրերի արտահոսքը Սևջուր գետ կկազմի 7,49 հազ. մ3/օր:

Սևջուր գետ թափվող անձրևաջրերի քանակը արդյունաբերական ձեռնարկությունների տարածքից կկազմի տարեկան 351 հազ. մ3:

Ձեռնարկությունների դասակարգումը ըստ տնտեսությանը հասցված վնասի պատկերված է գրաֆիկորեն:

Առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, հեռանկարում Սևջուր գետի աղտոտվածության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը կգնահատվի տարեկան 127,6 մլն դրամ, այդ թվում`

- տնտեսակենցաղային հոսքաջրերի արտահոսքից - 42 մլն. դրամ

- արտադրական հոսքաջրերի արտահոսքից - 65,896 մլն. դրամ

- անձրևաջրերի արտահոսքից - 19,2 մլն դրամ:

 

Ձեռնարկությունների բնութագիրը աղտոտվածության ծավալով

 

NB կմ3/տարի

|0.05

|_______.

|      1|0.0011

|       |_______.

|       |      2|0,0055

|       |       |______.

|       |       |     3|0,005

|       |       |      |______.

|       |       |      |     4|0,0044

|       |       |      |      |______.

|       |       |      |      |     5|0,0035

|       |       |      |      |      |______.

|       |       |      |      |      |     6|0,0025

|       |       |      |      |      |      |______. 0,00085

|       |       |      |      |      |      |     7|_________.0,0002

|       |       |      |      |      |      |      |        8|_______.

|       |       |      |      |      |      |      |         |      9|

.__________________________________________________________________________

 Ջրմուղ  «Հոկ-   Կաթի   Արմա-  «Զովք» Ավտո-  Արմա-  Արմավիրի  Հացի    Ձեռ-

կոյուղի տեմբեր- գործա- վիրի   ըմպե-  տրանս- վիրի   հաստոցա-  գործա-  նար.

         յանի    րան    կոն-   լիք-   պորտա- Պահա-  շինական   րան     անվա-

         ֆերոս-         յակի   ների   յին    ծոների գործարան          նու-

         պլավ»          գործա- գործա- ձեռ-   գործա-                   մը   

         ՍՊԸ            րան    րան    նար-   րան                           

                                      կութ-        

                                      յուն         

             

Ձեռնարկությունների բնութագիրը տնտեսությանը հասցված վնասի գնահատմամբ

 

Տնտեսական վնասը մլն դրամ/տարի

 

|  42

|_______.

|      1|  28

|       |_______.

|       |      2| 12,0

|       |       |______.

|       |       |     3| 8,94

|       |       |      |______.

|       |       |      |     4|  5,8

|       |       |      |      |______.

|       |       |      |      |     5| 5,75

|       |       |      |      |      |______.

|       |       |      |      |      |     6|  4,3

|       |       |      |      |      |      |______.  0,626

|       |       |      |      |      |      |     7|_________.  0,48

|       |       |      |      |      |      |      |        8|_______.

|       |       |      |      |      |      |      |         |      9|

.__________________________________________________________________________

 Ջրմուղ  Արմա-   «Արմա- Ավտո-  «Զովք» Կաթի   Արմա-  Արմավիրի  Հացի    Ձեռ-

 կոյուղի վիրի    վիրի   տրանս- ըմպե-  գործա- վիրի   հաստոցա-  գործա-  նար.

         Պահա-   ֆերոս- պորտա- լիք-   րան    կոն-   շինական   րան     անվա-

         ծոների  պլավ»  յին    ների          յակի   գործարան          նու-

         գործա-  ՍՊԸ    ձեռ-   գործա-        գործա-                   մը   

         րան            նար-   րան           րան                           

                        կութ-

                        յուն  

 

6.5.1 Սևջուր գետի աղտոտվածության կանխատեսելի մակարդակը Արմավիր

քաղաքի տնտեսակենցաղային արտադրական կոյուղու արտահոսքից հետո

 

Հաշվարկները կատարվել են համաձայն /18/: Օգտագործվել են Սևջուր գետի հիդրոերկրաբանական տվյալները, աղտոտվածության մակարդակները Արմավիր քաղաքի հոսքաջրերի արտահոսքից վերև դիտարկման կետում: Հաշվարկների հիմքում ընկած են քաղաքի կոյուղու կոլեկտորում աղտոտող նյութերի կանխատեսելի հաշվարկային կոնցենտրացիաները: Հաշվարկների արդյունքում ստացվում է, որ առանց նախնական մաքրման հոսքաջրերի արտահոսքը 500 մ հեռավորության վրա, ջրօգտագործման 1-ին կետում հանգեցնում է`

- կախյալ մասնիկների կոնցենտրացիաների ավելացմանը` 10,1 մգ/լ-ից դառնալով 24 մգ/լ (>0,75 մգ/լ-ից)

- ԹԿՊլրիվ 1,77-ից դառնում է 14,3 մգ Օ2/լ,ինչը ~ 2,4 անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

- Քլորիդների և սուլֆատների կոնցենտրացիաները ավելանում են, սակայն մնում են նորմերի սահմաններում:

- ամոնիակային ազոտը 0,83 մգ/լ-ից դառնում է 2,27 մգ/լ, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 1,14 անգամ:

Նկատվում է նավթամթերքի և յուղերի կոնցենտրացիաների գերազանցում ՍԹԿ-ից 6,4 անգամ:

1. Ծանր մետաղների համար ՍԹԿ-երի գերազանցում չի նկատվում, չնայած նկատվում են կոնցենտրացիաների ավելացումներ: Հեռանկարում, առանց ջրապահպան միջոցառումների ներդրման, Սևջուր գետի աղտոտվածության աստիճանը Արմավիր քաղաքի հոսքաջրերի արտահոսքից 500 մ ներքև հատվածում գնահատվում է`

2. ըստ օրգանոլեպտիկ ցուցանիշների - բարձր

3. ըստ սանիտարա-տոկսիկ ցուցանիշների - արտակարգ բարձր:

 

6.5.2 Անձրևաջրերի արտահոսքի հետևանքով գետի աղտոտվածության

կանխատեսելի մակարդակը

 

1. Անձրևաջրերի արտահոսքն իրականացվում է անձրևային կոյուղու համակարգով:

2. Անձրևաջրերի հոսքաջրերի հետ Սևջուր գետ թափվող վնասակար նյութերի տարեկան քանակները կկազմեն`

3. կախյալ մասնիկներ -280,8 տ (800 մգ/լ)

4. նավթամթերք - 1,755 տ (5 մգ/լ)

5. ԹԿՊ20 -14,04 տ (40 մգՕ2/լ)

6. Սևջուր գետի աղտոտման հետևանքով տնտեսությանը հասցված վնասը կկազմի

տարեկան ~ 19,7 մլն. դրամ:

7. Հաշվարկված է անձրևային հոսքաջրերում աղտոտող նյութերի առավելագույն

թույլատրելի կոնցենտրացիան` Cթսա-ն (18): Ստացվել են հետևյալ տվյալները.

8. կախյալ մասնիկների համար - 15 մգ/լ

9. նավթամթերք - 0,5 մգ/լ

10. ԹԿՊ20 - 17 մգ Օ2/լ:

11. Բոլոր 3 նյութերի համար Cփաստ >Cթսա:

12. Ստացվածից հետևում է, որ արդյունաբերական ձեռնարկություններում անձրևաջրերի լոկալ մաքրման կայանների շահագործումը անհրաժեշտ է Cփաստ = Cթսա հավասարության պահպանման և գետի աղտոտվածության կանխարգելման տեսանկյունից:

 

6.5.3 Ջրային ռեսուրսների պահպանական միջոցառումների վերաբերյալ

հիմնական որոշումները

 

1. Քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային պահանջվող ջրաքանակ պաշարելու համար անհրաժեշտ 7600 մ3 ծավալով օրվա կարգավորիչ ջրամբարների շահագործում:

2. Ներկայումս գործում են 2x2000 մ3 երկաթբետոնյա ջրամբարներ, իսկ 1x2000 մ3 և 1x1000 մ3 ուղղանկյուն ջրամբարները չեն գործում: Անհրաժեշտ է կատարել վերակառուցման, վերականգնման աշխատանքներ:

3. Արդյունաբերական ձեռնարկություններում տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող խմելու որակի ջրի չափավորումը` առաջնորդվելով տվյալ տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող ջրի որակի պահանջներից: ՈՒկռուպնեննիե վօդօպօտրեբլենիյա դլյա ռազլիչնիխ օտռասլեյ պռօմիշլեննօստի ՍԷՎ ՎՆԻԻ ՎՕԴԳԵՕ. Ստռօյիզդատ Մօսկվա 1982 գ.

4. Կոյուղու ներքաղաքային ցանցի վերակառուցումը և հոսակորուստների կրճատումը:

5. Արդյունաբերական ձեռնարկություններում անձրևային հոսքաջրերի տեղական մաքրման կայանների` նավթաորսիչ սարքավորումների շահագործումը: Սահմանային թույլատրելի արտահոսքերի պահպանումը: ՍՆիՊ 2.04.02-85 Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ:

6. Արդյունաբերական ձեռնարկություններում (ավտոտրանսպորտային, շինարարական, սննդի արդյունաբերության) արտադրական հոսքաջրերի մաքրման կայանների շահագործումը: Սահմանված թույլատրելի արտահոսքերի պահպանումը: ՍՆիՊ 2.04.02-85

7. Ջրամատակարարման և ջրահեռացման անհատական նորմերի հիման վրա, այն ձեռնարկություններում, որտեղ անհրաժեշտ է, շրջանառու ջրամատակարարման համակարգի ներդրումը: ՈՒկռուպնեննիե վօդօպօտրեբլենիյա ի վօդօօտդելենիյա դլյա ռազլիչնիխ օտռասլեյ պռօմիշլեննօստի ՍԷՎ ՎՆԻԻ ՎՕԴԳԵՕ. Ստռօյիզդատ Մօսկվա 1982 գ.

8. Սև ջուր գետի, գյուղատնտեսական նշանակության հողերի աղտոտվածության կանխարգելման նպատակով առաջարկվում է Արմավիր քաղաքի չկոյուղացված տարածքների կոյուղու ցանցի ընդլայնում (ընդհանուր երկարությունը 10,0 կմ)

Ա. Արմավիր քաղաքի կոյուղու գլխավոր կոլեկտորի կառուցում:

Բ. Քաղաքի համար նախատեսել ~ 98,5% մաքրում ապահովող հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայան 17000 մ3/օր հզորությամբ:

Հաշվի առնելով կեղտաջրերի երկաստիճան մաքրման (մեխանիկական, կենսաբանական) կայանի կառուցման և շահագործման համար ֆինանսական միջոցների բացակայությունը առաջարկվում է կեղտաջրերի մաքրումն իրականացնել փուլային տարբերակով: Նախնական փուլում կառուցել և շահագործման հանձնել ճաղավանդակ ավազաորսիչներ և առաջնային պարզարաններ:

Երկրորդ փուլում տեղադրել կենսաբանական մաքրման կառույցներ:

Կենսաբանական մաքրումից հետո գետ թափվող աղտոտող նյութերի կոնցենտրացիաները կլինեն` կախյալ մասնիկներ - 3 մգ/լ, ամոնիակային ազոտ - 0,4 մ գ/լ, ԹԿՊ20 - 3 մգ/լ, Ֆոսֆատներ - 0,2 մգ/լ,

Սև ջուր գետի աղտոտվածության մակարդակը ջրապահպան միջոցառումների իրականացման արդյունքում կգնահատվի թույլատրելի, ինչը հնարավոր կդարձնի գետի շրջակայքում հանգստի գոտու կազմակերպումը:

 

6.6 Թափոնների կառավարում

 

6.6.1 Կենցաղային թափոններ

 

Բնակչության աճի հետ մեկտեղ կավելանա նաև կենցաղային կոշտ թափոնների քանակը: Հեռանկարում ԿԿԹ-ների քանակը կկազմի տարեկան 10200 տ: Թափոնների կազմը բերված է աղյուսակ 6.6.1-1-ում:

 

ԿԿԹ-ների կազմը և տարեկան քանակները

 

Աղյուսակ 6.6.1-1

 

._____________________________________.

|ԿԿԹ             |Ընդհանուր |Թափոնների|

|                |քանակից   |ընդհանուր|

|                |բաժնեմասը,|քանակը,  |

|                |%-ով      |տ/տարի   |

|________________|__________|_________|

|Ապակի           |    2,5   |    255  |

|________________|__________|_________|

|Մետաղ           |    1,9   |    194  |

|________________|__________|_________|

|Պլաստիկ շշեր    |    2,7   |    275  |

|________________|__________|_________|

|Այլ պլաստիկ իրեր|    3,5   |    357  |

|________________|__________|_________|

|Թուղթ           |      7   |    714  |

|________________|__________|_________|

|Այլ թափոններ    |   82,4   |   8405  |

|________________|__________|_________|

|Ընդամենը`       |    100   |  10200  |

._____________________________________.

 

6.6.2 Արդյունաբերական թափոններ

 

Արդյունաբերական թափոնների կազմը և տարեկան քանակները բերված են աղյուսակ 6.6.2-1-ում:

 

Աղյուսակ 6.6.2-1

 

.______________________________________________________________.

|Արդյունաբերական թափոնների բաղադրիչները |Ընդհանուր|Ընդհանուր   |

|                                       |քանակը   |քանակից     |

|                                       |տ/տարի   |բաժնեմասը, %|

|_______________________________________|_________|____________|

|                 1                     |    2    |      3     |

|_______________________________________|_________|____________|

|1. Օգտագործման ենթակա թափոններ` թեփեր, |  7200   |    98,1    |

|մետաղատաշեղներ, յուղեր, արժեքավոր      |         |            |

|նյութեր (սննդի արտադրության օբյեկտներ) |         |            |

|ֆերոմոլիբդենի ձուլման խարամ            |         |            |

|_______________________________________|_________|____________|

|2. Ոչ օգտագործելի թափոններ` շինարարական|   140   |     1,9    |

|ոչ թունավոր, մետաղական (ավտոմեքենաների |         |            |

|մասեր և  այլն), օգտագործված տարաներ    |         |            |

|_______________________________________|_________|____________|

|Ընդամենը                               |  7340   |     100    |

.______________________________________________________________.

 

Օգտագործման ենթակա թափոնների քանակը կազմում է 98,1%:

Շրջակա միջավայրի վրա քաղաքային թափոնների վնասակար ազդեցության մեղմացման և կանխարգելման համար անհրաժեշտ է`

- կենցաղային թափոնների տեղափոխման շարժական և տեխնիկական սարքավորումների նորացում,

- կոշտ կենցաղային թափոններով աղտոտված տարածքների, խախտված լանդշաֆտով հողակտորների և սանիտարական գոտիների տարածքների միացում կանաչապատման և հասարակական օգտագործման կանաչ տարածքների հետ, մաքրման, վերականգնման և առողջացման աշխատանքների իրականացում,

- աղբավայրում աղբի հարթեցման և հողով ծածկման աշխատանքների պարբերաբար իրականացում,

 

6.7 Հողերի պահպանություն

 

Հեռանկարում հողի աղտոտման հիմնական աղբյուրներ կմնան արդյունաբերական ձեռնարկությունների փոշեգազային մթնոլորտային արտանետումները և արդյունաբերական ու կենցաղային թափոնների աղբավայրերը:

Քաղաքի հողային տարածքի աղտոտվածության ամփոփիչ ցուցանիշները բերված են 6.7-1 աղյուսակում:

 

Աղյուսակ 6.7-1

.________________________________.

|Ինգրեդիենտների  | Հողի աղտոտում |

|անվանումը       |_______________|

|                |  տ/հա  | գ/մ2 |

|________________|________|______|

|Փոշի            |    0,16|    16|

|________________|________|______|

|Մանգանի օքսիդներ|  0,0003|  0,03|

|________________|________|______|

|Երկաթի օքսիդներ |0,000075|0,0075|

.________________________________.

 

Դիտարկենք մթնոլորտային օդի աղտոտման արդյունքում բուսածածկույթի և հողերի աղտոտման հնարավոր հետևանքները (20):

Հողը ընդունակ է իր մեջ հավաքել մթնոլորտից հողի վրա նստած աղտոտումները, որոնք էլ փոխում են հողի հատկությունները, որի արդյունքում հնարավոր է հողի բերքատվության անկում, բույսերի, հետևաբար և մարդկանց ու կենդանիների վրա թունավոր ազդեցություններ: Արմավիր քաղաքի հողի աղտոտման համար վտանգ են ներկայացնում հատկապես ազոտի օքսիդների արտանետումները, որոնք օժտված են բարձր օքսիդացվող ակտիվությամբ: Այս միացությունները իջեցնում են հողի և բույսերի մեջ կալցիումի, մագնեզիումի, կալիումի պարունակությունները, որոնք ծախսվում են ավելցուկ թթվայնության չեզոքացման վրա:

Վտանգ են ներկայացնում նաև փոշու, ինչպես նաև յուղի աերոզոլների արտանետումները, որոնք նստելով ծառերի տերևների վրա առաջացնում են անձրևից չմաքրվող կպչուն միացություններ:

Մթնոլորտային օդի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտվածությունից պահպանման միջոցառումները, քաղաքի կանաչապատումը, թափոնների կառավարումը դասվում են հողի աղտոտման կանխարգելման միջոցառումների շարքին:

 

6.8 Աղմուկի մակարդակի գնահատում

 

Հեռանկարում, ի հաշիվ տեղական նշանակության փողոցներով ավտոտրանսպորտի երթևեկության ինտենսիվության ավելացման, սպասվում է աղմուկի մակարդակի բարձրացում: Քաղաքում աղմուկի մակարդակի իջեցման համար անհրաժեշտ է ավտոճանապարհների եզրին նախատեսել կանաչ գոտիների ավելացում, ինչը կհանգեցնի աղմուկի մակարդակի իջեցմանը` ~ 810 դԲԱ-ով (17):

Հեռանկարում աղմուկի մակարդակը բնակելի գոտում կկազմի`

LԸՑպՐ= 75-2-8=65 դԲԱ (նորման 70 դԲԱ)

LԸֆՍՉ=75 դԲԱ

/\ LԸՐՈր=2 դԲԱ

/\ LԸջպս=8 դԲԱ

 

6.9 Կանաչապատում

 

Արմավիր քաղաքի կանաչապատման համակարգի կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել գործողությունների համալիր ծրագիր, որն իր մեջ կպարունակի ներքոհիշյալ հիմնադրույթները.

- բնագավառի գործունեությունը համակարգող մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման ստեղծում քաղաքապետարանում,

- վերականգնման աշխատանքների, նոր տարածքների կանաչապատման իրականացում, հստակ նախագծերին և ծրագրերին համապատասխան, ապահովելով հետագա ոռոգումը,

- ոռոգման համակարգի զարգացում և բարեփոխում,

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Արմավիր քաղաքի կանաչապատմանը, որպես օդը մաքրող գործոն:

Արմավիր քաղաքում կանաչ տարածքների չափը ներկա իրավիճակում չի համապատասխանում գործող նորմերին (1 բնակչին` 7 մ2 հասարակական կանաչ և 6 մ2 շրջանային նշանակության կանաչ): 40,0 հազար բնակչով քաղաքում կա ընդամենը 16,04 հա հասարակական կանաչ 39,0 հա-ի փոխարեն:

Հեռանկարային 51 հազար բնակչության համար ըստ գործող նորմերի պահանջվում է 66,3 հա կանաչ, որից 35,7 հա հասարակական կանաչ և 30,6 հա շրջանային նշանակության կանաչ, որն ապահովված է գլխավոր հատակագծով: Նախատեսված են քաղաքային այգիներ, սպորտ հրապարակներ` կանաչ գոտով, շրջանային նշանակության կանաչ գոտիներ և այլն (տես գլխավոր հատակագիծ): Բացի դրանից նախագծված են նաև մագիստրալ ճանապարհների, գերեզմանոցի և այլ օբյեկտների պահպանության գոտիների կանաչապատում:

Քաղաքի կանաչ զանգվածների ցուցանիշները բերված են 6.9 -1 աղյուսակում:

 

Աղյուսակ 6.9 -1

 

._________________________________________.

|Կանաչ զանգվածների        |Ընդհանուր կանաչ|

|ֆունկցիոնալ              |զանգված        |

|նշանակությունը           |_______________|

|                         |   հա  |մ2/մարդ|

|_________________________|_______|_______|

|1. Ընդհանուր օգտագործման |  53,92|  10,57|

|_________________________|_______|_______|

|2. Սահմանափակ օգտագործման|  110,0|  21,56|

|_________________________|_______|_______|

|3. Հատուկ նշանակության   |    5,5|   1,08|

|_________________________|_______|_______|

|4. Ընդամենը              | 169,42|  33,21|

._________________________________________.

 

6.10 Բուսական աշխարհի պահպանության միջոցառումներ

 

Անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, պահպանության կարիք ունեցող բուսատեսակներին վնաս չի հասցվի, քանի որ նախագծով նախատեսված միջոցառումները իրագործվում են արդեն իսկ գոյություն ունեցող կառույցների սահմաններում և նոր տարածքներ գրեթե չեն ներառում:

Տվյալ լանդշավտային գոտուն բնորոշ բուսատեսակների պահպանության համար, շինարարության համար հատկացված տարածքներում դրանց առկայության պարագայում, սերմնադրման ժամանակահատվածում անհրաժեշտ է հավաքել սերմերը և օգտագործել գարնան սերմնացանի համար: Գլխավոր հատակագծում տեղ գտած շինարարական աշխատանքների ժամանակ ծառահատումներ չեն իրականացվելու:

 

6.11 Կենդանական աշխարհի պահպանության միջոցառումներ

 

Ամենամեծ ազդեցությունը կարտահայտվի հողային աշխատանքների ժամանակ դրանց բների ոչնչացմամբ: Սակայն կենդանիները այդ դեպքում առանց մեծ կորուստների կից տարածքներում կգտնեն նոր բների և բնակավայրերի լայն հնարավորություններ:

Կենդանական աշխարհի վրա հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով ջրատարերի կառուցման ընթացքում պայթեցման և ամենաինտենսիվ շինարարական աշխատանքները կիրականացվեն ձվադրման և բնադրման ժամանակաշրջանից (ապրիլ-մայիս) դուրս: Բացի այդ, պայթեցումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով դրանք կիրականացվեն փոքր հզորության լիցքերով:

Ընդհանուր առմամբ, համակարգերի վերակառուցման աշխատանքների ազդեցությունները կկրեն լոկալ և ժամանակավոր բնույթ, ինչի շնորհիվ կենդանիներին հասցվող վնասը կլինի նվազագույն: Շինարարական աշխատանքների բնույթը և մասշտաբը այնպիսին են, որ նրանք իրենց փոքրածավալության պատճառով չեն կարող արգելել կենդանական աշխարհի ներկայացուցիչների սեզոնային միգրացիայի կամ ջուր խմելու ճանապարհները:

 

6.12 Արմավիր քաղաքի էկոլոգիական ցուցանիշներ

 

Աղյուսակ 6.13-1

.____________________________________________________________________.

|NN |       Ցուցանիշներ            |Չափման|      Ցուցանիշներ         |

|ը/ն|                              |միավոր|__________________________|

|   |                              |      |  Ներկա    |  Հեռանկար    |

|   |                              |      | իրավիճակ  |   2020 թ.    |

|___|______________________________|______|___________|______________|

| 1 |       2                      |  3   |     4     |     5        |

|___|______________________________|______|___________|______________|

|   |       Օդ                     |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  1|Ձեռնարկություններից արտանետվող|տ/տարի|   550,9   | 901,3/844,36 |

|   |վնասակար նյութերի ընդհանուր   |      |           |              |

|   |քանակը, այդ թվում`            |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Կոշտ, այդ թվում`              |տ/տարի|   66,917  |127,784/83,144|

|___|______________________________|______|___________|______________|

|   |Կախյալ մասնիկներ              |տ/տարի|    66,8   |  127,54/82,9 |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Մանգանի օքսիդներ              |տ/տարի|    0,117  |     0,244    |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Գազանման, այդ թվում`          |տ/տարի|    4,445  |    14,734    |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ծծմբային անհիդրիդ             |տ/տարի|    407,4  |     611,2    |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ածխածնի օքսիդ                 |տ/տարի|     46,2  |     92,23    |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ազոտի օքսիդներ                |տ/տարի|    14,13  |   28,1/15,7  |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Այլ արտանետումները            |տ/տարի|   11,745  |      27,36   |

|___|______________________________|______|___________|______________|

|  2|Ավտոտրանսպորտից մթնոլորտ      |տ/տարի|    962,9  |     1694,6   |

|   |արտանետվող վնասակար նյութերի  |      |           |              |

|   |ընդհանուր քանակը, այդ թվում`  |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ածխածնի օքսիդ                 |տ/տարի|    775,1  |     1364,2   |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ածխաջրածիններ                 |տ/տարի|    135,3  |      238,1   |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ազոտի օքսիդներ                |տ/տարի|     52,5  |       92,3   |

|___|______________________________|______|___________|______________|

|  3|Ձեռնարկություններից մթնոլորտ  |կմ3/  |   1163,7  |      2009,7  |

|   |արտանետվող գումարային բերված  |տարի  |           |              |

|   |արտանետումները (վնասակարության|      |           |              |

|   |ինդեքս ԼBձեռն)                |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  4|Գումարային բերված արտանետումը |կմ3/  |    862,8  |      1517,3  |

|   |ավտոտրանսպորտից               |տարի  |           |              |

|   |(վնասակարության ինդեքս ԼBտ)   |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  5|ՍԹԿ-ների նորմերին հասնում     |ՍԹԿ   |           |              |

|   |                              |միավոր|           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Կախյալ մասնիկներ (փոշի)       |ՍԹԿ   |     0,6   |       0,79   |

|   |                              |միավոր|           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ածխածնի օքսիդ                 |ՍԹԿ   |    0,16   |       0,74   |

|   |                              |միավոր|           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Ազոտի օքսիդներ                |ՍԹԿ   |    0,17   |        0,7   |

|   |                              |միավոր|           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Մանգանի օքսիդներ              |ՍԹԿ   |     -     |      0,315   |

|   |                              |միավոր|           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  6|Ձեռնարկությունների            |հազ.  |  74552,2  |    103462,3  |

|   |արտանետումներից քաղաքի օդային |դրամ  |           |              |

|   |ավազանի աղտոտվածության        |____  |           |              |

|   |հետևանքով  տնտեսությանը       |տարի  |           |              |

|   |հասցված վնասը                 |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  7|Նույնը ավտոտրանսպորտի         |հազ.  |  24194,9  |     29786,8  |

|   |արտանետումներից               |դրամ  |           |              |

|   |                              |____  |           |              |

|   |                              |տարի  |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |2 Հողեր և  թափոններ           |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  1|Տարածքի կանաչապատում          |  հա  |   16,04   |      53,92   |

|___|______________________________|______|___________|______________|

|  2|Քաղաքի ընդհանուր տարածքից     |  %   |     2,1   |      7,09    |

|   |կանաչապատման %-ը              |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  3|Մեկ մարդուն ընկնող կանաչապատ  |մ2/   |    4,01   |     10,57    |

|   |տարածքը                       |մարդ  |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  4|Քաղաքի սանիտարական մաքրումը`  |տ/տարի|    6000   |     10200    |

|   |թափոնների հավաքումը և         |      |           |              |

|   |տեղափոխումը                   |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|  5|Արդյունաբերական թափոնների     |տ/տարի|   6641,6  |      7340    |

|   |օգտագործումը առաջանում են     |      |           |              |

|   |թափոններ                      |      |           |              |

|   |Ընդամենը                      |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Խոշոր տոննայնություն          |տ/տարի|   6619,6  |      7200    |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Թաղման ենթակա                 |տ/տարի|     -     |       -      |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Վերամշակման ենթակա թափոններ   |տ/տարի|   6621,6  |      7200    |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Անթափոնության մակարդակը       |      |    0,99   |      0,98    |

|   |(վերամշակված թափոնների`       |      |           |              |

|   |առաջացած թափոնների            |      |           |              |

|   |հարաբերությունը)              |      |           |              |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Աղմուկը բնակելի գոտում        | դԲԱ  |     45    |      45      |

|___|______________________________|______|___________|______________|

|   |Աղմուկը փողոցում              | դԲԱ  |     57    |      65      |

.____________________________________________________________________.

 

7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

7.1. ՆԱԽԱԲԱՆ

 

Համայնքի գլխավոր հատակագծի «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումները» բաժինը սահմանում է համայնքի քաղաքացիական պաշտպանության (այսուհետև` ՔՊ ինժեներատեխնիկական և տարածքի բնական վտանգավոր երևույթներից և տեխնածին վտանգներից պաշտպանության միջոցառումները:

Բաժինը բաժանված է երկու մասի`

1) ՔՊ ինժեներատեխնիկական միջոցառումներ, որոնք մշակվել են` հաշվի առնելով տարածքների և այնտեղ տեղաբաշխված օբյեկտների պատկանելիությունը ՔՊ խմբերին:

2) արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումներ, որոնք մշակվել են` հաշվի առնելով նախագծվող տարածքում առկա տեխնածին ու բնական պոտենցիալ վտանգները` շրջակա միջավայրի և բնական պայմանների գնահատմամբ:

 

7.2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

ՔՊ ինժեներատեխնիկական միջոցառումներն ուղղված են բնակչության և նյութական արժեքների պաշտպանության նախապատրաստմանը ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ՀՀ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում:

ՔՊ ինժեներատեխնիկական միջոցառումների հիմնական պահանջներն են`

ա) ՔՊ տեսանկյունից` բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը, վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.

գ) կառավարման, կապի ու ազդարարման, կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.

դ) պաշտպանական կառույցների շինարարությունը, պահպանումը և բնակչության պատսպարումը.

ե) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների ստեղծումը, պահպանումը և բնակչության անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.

զ) բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը:

 

7.2.1. Կառավարում, կապ և ազդարարում

 

7.2.1.1. Կառավարում.

 

ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, ՀՀ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու, ինչպես նաև բնական աղետների ու տեխնածին վթարների սպառնալիքի կամ արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում` համայնքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը` ՔՊ պետը, կառավարման հիմնական և իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում` պահեստային կառավարման կետերից:

Առանձին դեպքերում փրկարարական աշխատանքների տեղամասերում աշխատանքների կառավարումը կարող է իրականացվել շարժական կառավարման կետերից, որոնք հագեցվում են կապի տեխնիկական և սուրհանդակային ուժերով ու միջոցներով:

ՔՊ միջոցառումների իրականացումը համակարգում և վերահսկում է ՔՊ բնագավառում լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումը` Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը:

 

7.2.1.2. Կապ և ազդարարում.

 

Համայնքում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում բնակչությանն ազդարարելու մասին որոշումներն ընդունում են`

ա) Հայկական ատոմային էլեկտրակայանում ՀՀ վարչապետը.

բ) այլ համայնքային նշանակության արտակարգ իրավիճակների դեպքում` համայնքի ղեկավարը.

գ) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հարձակման սպառնալիքի կամ հանկարծակի հարձակման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից ստացված տեղեկատվության հիման վրա:

Համայնքում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքի և ծագման դեպքում բնակչության ազդարարումն իրականացնում են`

ա) Հայկական ատոմային էլեկտրակայանում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը.

բ) այլ համայնքային նշանակության արտակարգ իրավիճակների դեպքում` համայնքի ղեկավարը.

գ) ռազմական դրության ժամանակ, հակառակորդի հարձակման սպառնալիքի կամ հանկարծակի հարձակման դեպքում` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը:

Համայնքում բնակչության պաշտպանության միջոցառումների ընթացքում կապը կազմակերպվում է գերկարճալիք ու կարճալիք, ինչպես նաև բջջային, քաղաքային և ուղիղ հեռախոսակապի միջոցով:

ՀԱԷԿ-ում տեղի ունեցած ճառագայթային վթարի մասին ահազանգը Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ հերթապահը զուգահեռ ստանում է Հայաստանի փրկարար ծառայության և ՀԱԷԿ-ի ճգնաժամային կառավարման կենտրոններից և կազմակերպում է ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի ու տարահանման հանձնաժողովի անդամների և բնակչության ազդարարումը` «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով:

Ազդանշանը տրվում է շչակների միջոցով, 3 րոպե անընդմեջ տևողությամբ: Բնակչության հետագա գործողությունների վերաբերյալ հաղորդագրությունները տրվում են հեռուստատեսությամբ և ռադիոյով: Անհրաժեշտության դեպքում ազդարարման գործընթացին մասնակցում են նաև ոստիկանության շարժական ուժերն ու միջոցները:

 

Համայնքում առկա և անհրաժեշտ էլեկտրական շչակների հաշվարկ.

 

Աղյուսակ 7.2.1.1-1

._________________________.

|Անհրաժեշտ|Առկա է (հատ)   |

|է (հատ)  |_______________|

|         |ընդամենը|որից  |

|         |        |սարքին|

|_________|________|______|

|    1    |   1    |   1  |

._________________________.

 

7.2.2. Բնակչության տարահանում.

 

2.1 Համայնքում տարահանում կարող է իրականացվել`

ա) ուժեղ երկրաշարժի հետևանքով ավերված և բնակվելու համար վտանգավոր բնակավայրերից:

Այս դեպքում տարահանումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված պլանի (գաղտնի):

բ) ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում` սահմանված միջամտման չափաքանակների գերազանցմամբ ճառագայթային ազդեցության և (կամ) ճառագայթային աղտոտման ենթակա տարածքներից:

1. տարահանման 4 հավաքակետեր

- N 1 - թիվ 8 միջն. դպրոցում,

- N 2 - թիվ 9 միջն. դպրոցում,

- N 3 - թիվ 10 միջն. դպրոցում,

- N 4 - թիվ միջն. դպրոցում:

2. նստեցման 1 հավաքակայան - Երկաթուղային կայարանում:

Տարահանումն սկսելուց առաջ տարահանման հավաքակայաններում ստեղծվում են սանիտարական մշակման և տեխնիկայի ապաակտիվացման կետեր:

Տարահանման միջոցառումների իրականացման ընթացքում կատարվում է բնակչության մասնակի և լրիվ սանիտարական մշակում` օգտագործելով բաղնիքներն ու ցնցուղները:

Համայնքի տարահանման միջոցառումների տրանսպորտային ապահովման համար ՀՀ

տրանսպորտի և կապի նախարարությունը ներգրավում է 30 մարդատար վագոն (1-ին հավելվածի 2-րդ հաշվարկ):

գ) քիմիական վտանգավոր օբյեկտին հարակից վարակավտանգ գոտուց:

Այս դեպքում բնակչության տարահանում նախատեսվում է իրականացնել հետիոտն շարասյուներով կամ ավտոտրանսպորտային միջոցներով` մոտակա անվտանգ գոտիներ մարդկանց ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով:

Համայնքի տարածքում տեղաբաշխված քիմիական վտանգավոր օբյեկտի` «Արմավիրի կաթի գործարան» ԲԲԸ-ի բնութագրական ցուցանիշները բերված են բաժնի 7.3.2.2 կետի 2-րդ աղյուսակում:

 

7.2.3. Բնակչության պատսպարում.

 

Քաղաքի տարածքում բնակչության պատսպարումն իրականացվում է հետևյալ պաշտպանական կառույցներում`

ա) ապաստարաններում և հակաճառագայթային թաքստոցներում` ռազմական դրության պայմաններում աշխատանքը շարունակող օբյեկտների աշխատողներին ու ծառայողներին:

բ) նկուղային տարածքներում` «Օդային տագնապ» ազդանշանի և ՀԱԷԿ-ի վթարի դեպքերում ամբողջ բնակչությանը:

Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`

ա) պաշտպանական կառույցների վաղօրոք շինարարությունը.

բ) պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստ վիճակում.

գ) պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.

դ) արագ կառուցվող և պարզագույն թաքստոցների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:

Պաշտպանական կառույցները բերվում են պատրաստականության` պատսպարվողների

ընդունման համար ազդանշան տալու պահից սկսած 12 ժամվա ընթացքում, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտում, որոնք գտնվում են մշտական պատրաստականության վիճակում` անմիջապես:

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում ՔՊ ազդանշաններով:

Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում նախապես մշակված և հաստատված պլաններով:

ՀԱԷԿ-ի վթարի դեպքում համայնքի բնակչության պատսպարման հաշվարկը կատարված է 1-ին հավելվածի 5-րդ կետում:

Համայնքի բնակչությունը պատսպարման վայրերից դուրս գալու և ռադիոակտիվ աղտոտված գոտում գործելակերպի կանոնների մասին տեղեկատվություն ստանում է հեռուստատեսության, ռադիոյի և շարժական բարձրախոս սարքավորումների միջոցով:

Համայնքում առկա ապաստարանների վերաբերյալ տվյալները բերված են 1-ին աղյուսակում, հակաճառագայթային թաքստոցներինը` 2-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 7.2.3-1

._________________________________________________.

|Հ/հ|Տեղակայման վայրը   |Կարգը|Տարողու-|Տեխնիկական|

|   |                   |     |թյունը  |վիճակը    |

|   |                   |     |(մարդ)  |          |

|___|___________________|_____|________|__________|

| 1.|«Գազմեքենա» ՓԲԸ    | II  |  280   |բավարար   |

|___|___________________|_____|________|__________|

| 2.|Հացամթերքի կոմբինատ| II  |  280   |բավարար   |

|___|___________________|_____|________|__________|

| 3.|Կուլտուրայի տուն   | III | 1000   |անբավարար |

._________________________________________________.

 

Աղյուսակ 7.2.3-2

._________________________________________________.

|Հ/հ|Տեղակայման վայրը   |Կարգը|Տարողու-|Տեխնիկական|

|   |                   |     |թյունը  |վիճակը    |

|   |                   |     |(մարդ)  |          |

|___|___________________|_____|________|__________|

| 4.|Թիվ 2 դպրոց        | III |   200  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

| 5.|Թիվ 5 դպրոց        | III |  1000  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

| 6.|Թիվ 3 դպրոց        | III |  2200  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

| 7.|Սայաթ-Նովա 1       | III |   110  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

| 8.|Սայաթ-Նովա 2       | III |   650  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

| 9.|Սայաթ-Նովա 3       | III |   460  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|10.|Գործարանային 6     | III |   450  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|11.|Գործարանային 7     | III |   450  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|12.|Հերացու 38         | III |   500  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|13.|Քաղկոպ             | III |   250  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|14.|Հացի գործարան      | III |   500  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|15.|Ամբուլատորիա       | III |   410  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|16.|Կաթի գործարան      | III |  1000  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|17.|Գինու գործարան     | III |   400  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|18.|Կահույքի գործարան  | III |   400  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|19.|Պահածոների գործարան| III |   500  |անբավարար |

|___|___________________|_____|________|__________|

|20.|Երկաթուղու կայարան | III |   400  |անբավարար |

._________________________________________________.

 

7.2.4. Բնակչության ապահովում.

 

7.2.4.1. Ռազմական դրության ժամանակ.

 

Ռազմական դրության ժամանակ համայնքի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հաշվարկը համաձայն աղյուսակ 3-ի:

 

Աղյուսակ 7.2.4.1-1

._____________________________________________________________________.

|Հ/հ|Բնակչության | Թվաքանակը    |Անհրաժեշտ անհատական պաշտպանության    |

|   |տարիքային   | (մարդ)       |միջոցներ                             |

|   |            |______________|_____________________________________|

|   |            | Առկա |Նախա-  |        Տեսակը         |Բնակչության  |

|   |            |      |գծային |                       |թիվը գումարած|

|   |            |      |       |                       |10%          |

|   |            |      |       |                       |_____________|

|   |            |      |       |                       |Առկա  |Նախա- |

|   |            |      |       |                       |      |գծային|

|   |            |      |       |                       |      |      |

|___|____________|______|_______|_______________________|______|______|

| 1.|0-2 տարեկան |   975|  1 530|Մանկական պահպանման խցիկ| 1 073| 1 683|

|   |            |      |       |(ԿԶԴ-4, ԿԶԴ-6)         |      |      |

|___|____________|______|_______|_______________________|______|______|

| 2.|2-7 տարեկան | 1 625|  2 550|Մանկական նախադպրոցական | 1 787| 2 805|

|   |            |      |       |զտող հակագազ           |      |      |

|   |            |      |       |(ՊԴՖ-Դ-ՆՄՈՒ, ՊԴՖ-ԴԱ)   |      |      |

|___|____________|______|_______|_______________________|______|______|

| 3.|7-17 տարեկան| 5 363|  8 415|Մանկական դպրոցական զտող| 5 900| 9 257|

|   |            |      |       |հակագազ (ՊԴՖ-Շ-ՆՄՈՒ,   |      |      |

|   |            |      |       |ՊԴՖ-ՇԱ)                |      |      |

|___|____________|______|_______|_______________________|______|______|

| 4.|17-ից բարձր |24 537| 38 505|Զտող հակագազ (ԳՊ-5,    |26 990|42 355|

|   |            |      |       |ԳՊ-7)                  |      |      |

|________________|______|_______|_______________________|______|______|

|Ընդամենը        |32 500| 51 000|         -             |35 750|56 100|

._____________________________________________________________________.

 

7.2.4.2. ՀԱԷԿ-ի վթարի դեպքում.

 

ՀԱԷԿ-ի վթարի դեպքում համայնքի բնակչությանը նախատեսվում է ապահովել`

- Նյութական միջոցներով` հագուստ, կոշիկ (1-ին հավելվածի 1-ին հաշվարկ),

- Վահանաձև գեղձի արգելափակման նպատակով կայուն յոդով (1-ին հավելվածի 3-րդ հաշվարկ),

- շնչադիմակներով (1-ին հավելվածի 4-րդ հաշվարկ):

Համայնքի բնակչության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները բնակչությանը բաշխվում են նախօրոք և պահպանվում նրանց մոտ, ինչպես նաև տրվում են համայնքի կազմակերպությունների ղեկավարներին` ըստ աշխատողների թվի:

Համայնքի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցների բաշխումը կազմակերպում է ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որը անհատական պաշտպանության միջոցներն ստանում է ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գործակալությունից` ըստ ներկայացված հայտի:

 

7.3. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են նախապես և ուղղված են արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկը նվազագույնին հասցնելուն, իսկ դրա առաջացման դեպքում` նաև մարդկանց առողջության պահպանմանը, շրջակա բնական միջավայրին պատճառվող վնասի և նյութական կորուստների չափերի նվազեցմանը:

Արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների հիմնական պահանջներն են`

ա) բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում վտանգավոր ձեռնարկությունների ու արտադրությունների նպատակահարմար տեղաբաշխումը` բնակչության պաշտպանության տեսանկյունից.

բ) կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքի ապահովումը.

գ) արտակարգ իրավիճակների կանխումը և հնարավոր հետևանքների նվազեցումը.

դ) հրդեհային անվտանգության բարձրացումը:

 

7.3.1. Վտանգավոր բնական երևույթներ.

 

7.3.1.1. Քաղաքի տարածքի ինժեներա-երկրաբանական պայմանները.

 

Քաղաքի տարածքը գտնվում է Անդրկովկասի առավել չոր, երաշտային շրջաններից մեկում, որտեղ ամռանը առանձին դեպքերում քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ:

Համայնքի տարածքը բաժանված է 2 ինժեներա-երկրաբանական շրջանների, որոնցից առաջինը ինժեներային նախապատրաստում չի պահանջում:

Երկրորդ շրջանում ընդգրկվում են`

ա) քաղաքի հարավ-արևելյան մասի եզրամասը, որտեղ սպիտակահողային կավավազները թրջվելու դեպքում ցուցաբերում են նստվածքային հատկություններ և որպես հիմնային գրունտներ նրանք չեն երաշխավորվում:

Ինժեներային նախապատրաստումը - մակերևույթային ջրերի հեռացում` հաշվի առնելով սպիտակահողային և պնդացած կավավազաների հատկությունները, և ուղղահայաց նախագծում:

բ) քաղաքից հյուսիս և հյուսիս-արևելք ընկած կառուցապատումից ազատ տարածքը, որտեղ ծածկույթային գրունտը տեղ-տեղ բացակայում է և մերկանում են տուֆերը:

Ինժեներային նախապատրաստումը - մակերես դուրս եկող ստորգետնյա աղի ջրերի կարգավորում, ուղղահայաց նախագծում:

Թալիշ-Շամիրամի սելավի սելավային ջրերի հեռացման համար Մեծ Հոկտեմբերյան ջրանցքից 3 կմ հյուսիս-արևելք կառուցված է հողապատնեշ: Վերջինս գտնվում է ինժեներային վատ վիճակում:

Հարկավոր է միջոցներ ձեռնարկել նրա ամրությունը ուժեղացնելու համար: Անհրաժեշտ է նաև հենապատերի կառուցում սելավատարի կողերի երկայնքով, որն անցնում է ենթաշրջանի հարավային մասով:

Տեղամասերի շահագործման դեպքում անհրաժեշտ է անցկացնել հատուկ ինժեներա- երկրաբանական հետազննումներ:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 102-Ն
Որոշում