Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(2-րդ մաս)

 

I-.2.2. Հատուկ պահպանվող տարածքներ

Վայոց ձորի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ)

 

Արգելավայրեր. Արգելավայրերը հիմնականում կազմավորվել են դեռևս 1950-70-ական թվականներին:

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-211-Ն, ընդունված 27.11.2006 թ)` պետական արգելավայրերը` գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներ են, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը և բնական վերարտադրությունը:

Արգելավայրերին տրված է Հայաստանի բնական համալիրների և դրանց հատկապես արժեքավոր բաղադրամասերի պահպանության, բուսակենդանական աշխարհի գենոֆոնդի բարելավման և վերարտադրության, ինչպես նաև տարածքի տնտեսական և բնա-էկոլոգիական հարաբերությունների հավասարակշռությունն ապահովելու ֆունկցիաներ:

Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Յուրաքանչյուր պետական արգելավայրի խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ պետական արգելավայրի կանոնադրությամբ:

Վայքի Ջերմուկի տարածաշրջանը (Արփա և Հերհեր գետահովիտների վերին հոսանքները) Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, երկրաբանական ու լանդշաֆտային համալիրների և դրանց առանձին բաղադրիչների ու օբյեկտների բնապահպանական, գիտաճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով: Դրա վկայությունը այս հատվածում տարբեր ժամանակներում կազմակերպված «Ջերմուկ» և «Ջերմուկ հիդրոլոգիական» երկու արգելավայրերի առկայությունն է.

«Ջերմուկ» արգելավայրը կազմավորվել է Մինիստրների Սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի Պ-341 որոշմամբ` Ջերմուկի անտառտնտեսության բազայի վրա, զբաղեցնում է 3865 հա տարածք և գտնվում է Արփա գետի վերին հոսքում` 2000-2500 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են կաղնու անտառները` կազմված կաղնի խոշորառէջ (Quercus macranthera) տեսակից ու տանձենու մի շարք էնդեմիկ ծառատեսակներից, իսկ կենդանական աշխարհից` առաջավորասիական հովազը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, վարազը և այն:

«Ջերմուկ» ջրաբանական (հիդրոլոգիական) արգելավայրը կազմավորվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. մարտի 23-ի թիվ 148 որոշմամբ`18000 հա տարածքի վրա, որի սահմանը Արփա գետի ջրբաժան գծով անցնում է ակունքից մինչև եզրափակման կետը` Ջերմուկ առողջարանի հիդրոլոգիական կետը: Արգելավայրի սահմանագծի երկարությունը կազմում է 60 կմ, որը հյուսիսից և արևելքից անցնում է Ադրբեջանի սահմանագծով: Գտնվում է Արփա գետի վերին հոսանքում: Պահպանության օբյեկտն է հանքային ջրերի տաք աղբյուրների սնման ավազանները:

Արգելավայրի պահպանությունն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՓԲԸ Ջերմուկի անտառտնտեսությունը:

Հերհերի նոսրանտառային. Կազմավորվել է 1958 թվականին` 6140 հա տարածության վրա: Գտնվում է Արփա գետի վտակ Հերհեր գետի ավազանում` 1600-1800 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտն է քսերոֆիտ լեռնատափաստանային բուսականությունը` ներկայացված գիհու նոսր անտառների և տրագականտային գազերի զանգվածներով:

Եղեգնաձորի. Կազմավորվել է 1971 թվականին` 4200 հա տարածության վրա: Գտնվում է Վայքում, Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանում`1200-2800 մ բարձրության վրա: Չնայած արգելավայրը կազմակերպվել է կենդանական աշխարհի պահպանության համար, բայց Եղեգիս գետի կիրճը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում նաև բուսաբանական տեսակետից: Այս կիրճում աճում են մի շարք էնդեմիկ կամ հազվագյուտ տեսակներ` գրանցված նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Կարմիր գրքերում: Դրանցից են` սմիրնիոպսիս հայկական, տերեփուկի տարբեր տեսակներ, որձաքիստ բոխի և այլն:

 

._____________________________________________________________________.

|NN|ԲՀՊՏ-ի անվանումը   |Կարգավիճա-|Հիմնադրման|Զբաղեցրած   |Պահպանման  |

|  |                   |կը        |տարեթիվը  |տարածքը (հա)|օբյեկտը    |

|  |                   |          |          |և  տեղադիրքը|           |

|__|___________________|__________|__________|____________|___________|

| 1|Հերհերի նոսրուտային|արգելավայր|13.09.1958|6139, Արփա  |Ռելիկտային |

|  |(Եղեգիսի           |          |ՀՍՍՀ ՄՍ   |գետի աջափնյա|ծառակերպ   |

|  |անտառտնտեսություն) |          |որոշում   |վտակ Հերհերի|գիհու նոսր |

|  |                   |          |NՊ 341    |ավազանի     |անտառները  |

|  |                   |          |          |1400-2000 մ |և  տանձի   |

|  |                   |          |          |բարձրության |մնացորդային|

|  |                   |          |          |վրա         |այգին,     |

|  |                   |          |          |            |տրագանտա-  |

|  |                   |          |          |            |ռային      |

|  |                   |          |          |            |գազերը     |

|__|___________________|__________|__________|____________|___________|

| 2|Ջերմուկի (Ջերմուկի |արգելավայր|13.09.1958|3865, Արփա  |Կաղնու     |

|  |անտառտնտեսություն) |          |ՀՍՍՀ ՄՍ   |գետի ավազանի|անտառները, |

|  |                   |          |որոշում   |1100-2800 մ |Հայկական   |

|  |                   |          |341       |բարձր. վրա  |մուֆլոնը,  |

|  |                   |          |          |            |Բեզոարյան  |

|  |                   |          |          |            |այծը, արջը,|

|  |                   |          |          |            |Առաջավոր-  |

|  |                   |          |          |            |ասիական    |

|  |                   |          |          |            |հովազը     |

|__|___________________|__________|__________|____________|___________|

| 3|Ջերմուկի ջրաբանական|արգելավայր|23.03.1981|18000, Արփա |«Ջերմուկ»  |

|  |                   |          |ՀՍՍՀ ՄԽ   |գետի վերին  | հանքային  |

|  |                   |          |148       |հոսանքներում| ջուրը     |

|  |                   |          |որոշում   |            |           |

|__|___________________|__________|__________|____________|___________|

| 4|Եղեգիսի (Եղեգնաձորի|արգելավայր|16.11.1971| 4200, Արփա |Բեզոարյան  |

|  |անտառտնտեսություն) |          |ՀՍՍՀ ՄՍ   | գետի       |այծ,       |

|  |                   |          |որոշում 37| աջափնյա    |Հայկական   |

|  |                   |          |          | վտակ Եղեգիս|մուֆլոն,   |

|  |                   |          |          | գետի ավազան|Առաջավոր-  |

|  |                   |          |          | 1200-2800 մ|ասիական    |

|  |                   |          |          | բարձր. վրա |հովազ,     |

|  |                   |          |          |            |վայրի      |

|  |                   |          |          |            |ցորենի մեծ |

|  |                   |          |          |            |բազմազանու-|

|  |                   |          |          |            |թյուն      |

._____________________________________________________________________.

 

Արգելավայրերի մի մասը գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ, բացառությամբ «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրի, որի գերատեսչական պատկանելությունը դեռևս քննարկման փուլում է: Մարզի տարածքում բնապահպանական նորմերի և պահանջների կատարումը իրականացվում է ԲՊ նախարարության վերահսկողության ներքո:

Հաստատման գործընթացի մեջ են Վայոց ձորի մարզում «Գնիշիկ» և «Ջերմուկ» ազգային պարկերի ձևավորման փաթեթները (տես գծագիր 5):

 

I-2.3. Ջրային ռեսուրսները և դրանց յուրացվածության միտումները

 

Մարզի ջրային ռեսուրսները կազմավորվում են մակերևութային հոսքից և ստորերկրյա ջրերից: Մարզով հոսող Արփա գետը պատկանում է Արաքսի ավազանին: Մարզի գետային ցանցի խտության գործակիցը 1.20 է, այսինքն ունի զարգացած գետային ցանց, որն ավելի բարձր է, քան Սևանի ավազանի գետային ցանցի խտությունը: Գետային ցանցի խտությունը հիմնականում պայմանավորված է ռելիեֆային պայմաններով:

Արփա գետը սնվում է ձնհալքի, անձրևաջրերով (57.0%) և ստորերկրյա ջրերով (43.0%): Ջրհավաք ավազանը կազմում է 2148 կմ2, տարեկան հոսքը կազմում է 715.0 մլն.մ3 (50% ապահովածությամբ), 508.1 մլն.մ3 (95% ապահովածությամբ):

Մարզի հրաբխային լեռնաշխարհում ձևավորված ստորերկրյա ջրերը բեռնաթափվում են խոշոր աղբյուրների ձևով, որոնք մեծ նշանակություն ունեն ջրամատակարարման համար:

 

Մակերևութային հոսքը (75% ապահովվածությամբ) և ստորերկրյա ջրային

ռեսուրսները (95% ապահովվածությամբ)

 

.________________________________________________________________.

|Մարզը |Մակերևութային  հոսք|տես.կշիռ  |Ստորերկրյա ջրեր|տես.կշիռ  |

|      |                   |հանրապ.   |               |հանրապ.   |

|      |                   |կտրվածքում|               |կտրվածքում|

|______|___________________|__________|_______________|__________|

|Վայոց |մլն.մ3/  |մ3/տարի  |    %     |   %   |մ3/տարի|     %    |

|ձոր   |տարի     |         |          |       |       |          |

|      |_________|_________|__________|_______|_______|__________|

|      | 692.92  |  21.97  |   4.75   | 42.5  |  1.35 |    1.0   |

.________________________________________________________________.

 

Մարզում հաշվված և հաստատված են Արփա գետի ավազանի և դրա վտակների միջին հոսանքների աջափնյա մասի (Հեր-հերի և Մալիշկայի աղբյուրներ) ստորերկրյա ջրերի պաշարները, որոնք կազմում են 41.375 հազ.մ3/օր, Գոստունի աղբյուրները` 6.601 հազ.մ3/օր և Յոթնաղբյուրի աղբյուրները` 68.861 հազ.մ3/օր «A» կատեգորիայով:

Այսպիսով, ստորերկրյա ջրերի հաշված պաշարները մարզում կազմում են 116.839 հազ.մ3/օր կամ 1352.3 լ/վրկ որը կազմում է հանրապետության ստորերկրյա ջրերի հաշված պաշարների ընդամենը 1.2%-ը:

Մարզի բնակավայրերի ջրամատակարարման համար հիմնականում օգտագործված են աղբյուրների ջրերը (Բազմաղբյուրի, Սպիտակաղբյուրի և բազմաթիվ տեղական աղբյուրների), ընդամենը` 308 լ/վրկ: Հաշված պաշարների շատ քիչ մասն է օգտագործված ջրամատակարարման համար, ընդամենը` 22%-ը: Հաշված պաշարները կազմում են 1352.3 լ/վրկ:

 

I-2.4. Ռեկրեացիոն ռեսուրսները և դրանց յուրացվածության միտումները

 

Վայոց ձորի մարզի ռեկրեացիոն ռեսուրսները (հանքային ջրեր, բուժիչ ցեխեր, կլիմայաբուժություն, ձմեռային հանգիստ և սպորտ, պատմամշակութային հուշարձաններ) օգտագործվել են ոչ բավարար` տարածքների քաղաքաշինական կազմակերպման համընդհանուր լուծումների բացակայության պայմաններում (ինտենսիվ յուրացված գոտիներում հանգստացողների անկազմակերպ կուտակումներ, տարածքների ոչ ռացիոնալ օգտագործում` ռեկրեացիոն օբյեկտների փոքր տարողունակությամբ, ճանապարհային թույլ ցանցի, պատմամշակութային հուշարձանների տրանսպորտային անբարենպաստ մատչելիությամբ):

. Բալնեոլոգիական ռեսուրսներ

Մարզը հարուստ է ռեկրեացիոն ռեսուրսներով: Առաջին հերթին պետք է նշել բալնեոլոգիական ռեսուրսները (հանքային ջրեր): Հանքային ջրերի հիմնական խմբերն են` Ջերմուկի, Արփիի, Սայաթ-Նովայի, Պուճուր-գետի, Կեչուտի, Հորբատեղի, Հեր-հերի հանքավայրերը:

Ջերմուկի հանքավայրի ջրերը ածխաթթվային, սիլիկատային տաք ջրեր են մեծ խորությունների վրա, բարձրանում են տեկտոնական ճեղքերով և վերևի հորիզոններում, ջրերի ելքերի մոտ առաջացնում են բարձր ջերմաստիճանային անոմալիաներ: Ջերմուկի հանքավայրում կա հանքային ջրերի երկու ելք, որտեղ ջրերը ամենամեծ ճնշումն և ջերմաստիճանն ունեն: Մեկը` սարահարթի տեղամասում (ջերմաստիճանը մինչև 63 oC), մյուսը` մյուսը` կիրճում (ջերմաստիճանը մինչև 55 oC): Ջերմուկի հանքային ջրերը բարձր ջերմաստիճանային (t-32-64 oC), թույլ թթվային չեզոք (pH-6.8-7.5), հիդրոկարբոնատային-սուլֆատա-նատրիումային, սիլիկատային, թույլ ածխաջրածնային, թույլ հանքայնացված (3.9-4.7 գ/լ): Նման է Կարլովի Վարի (Չեխիա), Ժելեզնովոդսկի (Ռուսաստանի դաշնություն), Իստի-սու (Ադրբեջան): Ջերմուկի ջրերը խորքային հորիզոններում բնորոշվում են բարձր գազայնությամբ (CO2 3.5-7.7 գ/լ), բայց ելքերի մոտ բարձր ջերմաստիճանի պատճառով CO2-ի մեծ մասը անջատվում է առանձին գազի տեսքով, լուծված վիճակում շատ քիչ քանակ է մնում` կախված ջերմաստիճանից (0.4-1.1 գ/լ): Ջերմուկի ջրերը պիտանի են բալնեոլոգիական բուժման, շշալցման, բուժիչ խմելու նպատակներով:

Եթե Ջերմուկի հանքային ջրերը մինչև երկրի մակերես դուրս գալը սառեցվեն հատուկ ջերմափոփոխիչներում կամ ելքից հետո լրացուցիչ հագեցվեն ածխաթթու գազով, ինչպես այդ արվում է Կարլովի Վարում, Ջերմուկի հանքային ջրերը կարող են օգտագործվել որպես կոնդիցիոն ածխաջրածնային ջրեր (նման Կարլովի Վարիի ջրերին):

Ջերմուկի բազմատարյա ռեժիմային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրերի ռեժիմը և քիմիական կազմը տարվա բոլոր սեզոններին կայուն է: Հաշվված և հաստատված պաշարները կազմում են 1.469 հազ.մ3/օր «A» կատեգորիայով, որից օգտագործվում է 9.45 լ/վրկ կամ 0.817 հազ.մ3/օր, իսկ մնացորդը կազմում է 7.55 լ/վրկ կամ 0.652 հազ.մ3/օր:

Նշված պաշարները կարող են լրիվ բավարարել առողջարանի և շշալցման պահանջները: Հանքային ջրերից մեծ քանակությամբ անջատվող CO2 գազը կարելի է օգտագործել շշալցման գործում, ինչպես նաև բալնեոլոգիական նպատակների հանքային ջրերը լրացուցիչ CO2 գազով հագեցնելու համար:

Սայաթ-Նովայի (Դարա-Յուրտ) խմբի հանքային ջրերը գտնվում են Ջերմուկ քաղաքից 4.5 կմ հարավ-արևմուտք: Այդ տեղամասում կան տրավերտինների մեծ կուտակումներ և հանքային ջրերի բազմաթիվ ելքեր: Այդ հանքային ջրերը քլորիդային-հիդրոկարբոնատային, նատրիում-կալցիումային (Հանքավանի տիպի) կազմի են, հանքայնացումը` 7.0-9.2 գ/լ, ջերմաստիճանը 20-30 oC (տաք): Հաստատված պաշարները կազմում են 6.0 լ/վրկ կամ 0.518 հազ.մ3/օր «B» կատեգորիայով:

Պուճուրգետի հանքավայրը գտնվում է պուճուրգետի երկու ափերին և կիրճում, ձգվում է մոտ 6.5 կմ (Կեչուտ գյուղից մինչև Զիրակ գյուղի ավերակները):

Կան հանքային ջրերի 2 ելքեր` ներքին և վերին: Ներքին ելքի ջրերը հիդրոկարբոնատային-սուլֆատային, նատրիում-կալցիումային (Ջերմուկի տիպի), հանքայնացումը` 4.4-8.1 գ/լ: Վերին ելքի ջրերը հիդրոկարբոնատային-քլորիդային, կալցիում-նատրիումային (ծակվերիի տիպի), հանքայնացումը` 3.2-3.6 գ/լ, սառը (մինչև 13 oC): Պաշարները հաշված չեն, բոլոր ելքերի դեբիտը` 1.7 լ/վրկ կամ 146.9 մ3/օր:

Կեչուտի խմբի ջրերի ելքերը գտնվում է Ջերմուկից 4 կմ հարավ, Կեչուտ գյուղի ծայրամասում:

Պուճուրգետի և Կեչուտի խմբի ջրերի ռեսուրսները մեծ են, անհրաժեշտ է կատարել հետախուզական աշխատանքներ պաշարների հաշվման նպատակով:

Արփիի հանքավայրը գտնվում է Վայքի շրջակայքում, ջրերը հիդրոկարբոնատային-սուլֆատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումային, ջերմաստիճանը 17.0-18.5 oC, հանքայնացումը` 3.0-4.0 գ/լ, պաշարները` 5.0 լ/վրկ կամ 0.432 հազ.մ3/օր «B» կատեգորիայով:

. Կլիմայաբուժության պայմանները.

Կլիմայաբուժույան պայմանները տրված են «Կուրոլոգաբանության և ֆիզիկական բժշկություն» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճան` ԷԷՋ և ռադիացիոն էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճան` ՌԷԷՋ, որտեղ հաշվի առնված նաև ռադիացիոն ռեժիմը և ԷՋ-ն` էֆեկտիվ ջերմաստիճան առանց քամու):

Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են`

ԷԷՋ-ն < 8 oC - ցուրտ

ԷԷՋ-ն 9-16 oC - ինդեֆերենտ (չեզոք)

ԷԷՋ-ն 17-22 oC կոմֆորտային

ԷԷՋ-ն >23 oC գերտաքացում

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ռելիեֆային և լանդշաֆտա-կլիմայական պայմաններն իրարից տարբերվում են: Այդ պատճառով կլիմայաբուժության պայմանների վերլուծությունը տրվում է ըստ տարածաշրջանների:

Եղեգնաձորի տարածաշրջանը, բացառությամբ Եղեգիս վտակի վերին հոսանքների, աչքի է ընկնում շոգ, չոր ամառով և չափավոր ցուրտ, քիչ ձնածածկույթով ձմեռով: Կլիման կոնտինենտալ է, տարեկան ջերմաստիճանի` մոտ 300 ամպլիտուդայով: Արևափայլի տևողությունը կազմում է 2600 ժամ տարեկան:

Արփա գետի հովտում ձյան հաստատուն ծածկույթ չի առաջանում, իսկ բարձր լեռնային շրջաններում (Եղեգիս վտակի միջին, վերին հոսանքի ավազան) ձյունը պահպանվում է երկար, իսկ ձյան ծածկույթը հասնում է 2 մ-ի: Ձմռանը եղանակային ռեժիմը փոփոխական է: Թթվածնի կշռային պարունակությունը 270 գր/մ3:

Ամառը շոգ է, չոր, ջերմաստիճանի օրեկան մեծ տատանումներով: Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ոչ մի օր չի դիտվում «ամպամած եղանակային» տիպ: Ըստ տաք և շատ չոր եղանակային տիպը (միջին օրական ջերմաստիճանը բարձր 22 oC) և տաք, չոր եղանակային տիպը դիտվում է ամռան ամիսներին, յուրաքանչյուր ամիս 16-17 օր: Օդի հարաբերական խոնավությունն ամռան ամիսներին իջնում է 30-35%, օդում թթվածնի քանակությունը` 230 գ/մ3:

Կլիմայաբուժության ժամանակահատվածը Եղեգնաձորի տարածաշրջանում (բացառությամբ Եղեգիսի վերին և միջին հոսանքի ավազանի) սկսվում է մայիսի կեսերից և շարունակվում է մինչև հոկտեմբեր: Ամռան ամիսներին ԷԷՋ-ն չի իջնում 12 oC-ից: Գերակշռում են «գերտաքացման» պայմանները (ԷԷՋ-ն > 22 oC), այսինքն ստեղծվում է կլիմայաբուժության դիսկոմֆորտային պայմաններ: Օրվա երկրորդ կեսին սկսվող քամիները թուլացնում են շոգը: Այդ պատճառով առաջարկվում է օդաբուժության լոգանքներ ընդունել ոչ թե ժամը 13-ին, այլ առավոտյան և հետճաշյա ժամերին:

Մայիսին ԷԷՋ «ինդեֆերենտ» զոնայում (9-16 oC) դիտվում է 21 օր, իսկ «կոմֆորտային» օդային լոգանքների պայմանները դիտվում են 7 օր:

Հունիս-սեպտեմբեր ամիսներին օդաբուժության «կոմֆորտային» լոգանքների քանակը աճում է (հունիսին`19, օգոստոսին`21, սեպտեմբերին`19 օր), «գերտաքացման» լոգանքները հուլիսին դիտվում են 12 օր:

Արևաբուժության ՌԷԷՋ արժեքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում առաջանում են «կոմֆորտային» և «գերտաքացման» պայմաններ, որոնք կարելի է ընդունել մայիսի երկրորդ տասնօրյակից մինչև հոկտեմբերը ներառյալ: Արևի ճառագայթային էներգիայի բացասական ազդեցությունից խուսափելու համար առաջարկվում է կլիմայաբուժության տաղավարներում տեղադրել համապատասխան սարքավորումներ (պտտվող ստենդներ, այլ յուրահատուկ սարքեր` օդի մասնիկի տեղաշարժ ստեղծելու համար):

Ստորև բերվում են օդաբուժության և արևաբուժության պայմանները բնութագրող աղյուսակները:

 

Եղեգնաձոր

 

Օդաբուժության օդերևութաբանական պայմանները

 

.____________________________________________________________________.

|Էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանը (ԷԷՋ) |Էֆեկտիվ ջերմաստիճանը (ԷՋ)    |

|        քամու առկայությամբ            |    առանց քամու              |

|______________________________________|_____________________________|

|ամիսներ  | < 80 | 9-160|17-220 | >230 |< 80 | 9-160 | 17-220 | >230 |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|մայիս    |12%-3 |68%-21|20%-7  |  -   |  -  |49%-15 | 51%-16 |  -   |

|         |օր    |օր    |օր     |      |     |օր     | օր     |      |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|հունիս   |3%-1  |31%-10|61%-19 |  -   |  -  |12%-3  |73%-23  |15%-4 |

|         |օր    |օր    |օր     |      |     |օր     |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|հուլիս   |  -   |4%-1  |53%-18 |43%-12|  -  |2%-0 օր|36%-12  |62%-19|

|         |      |օր    |օր     |օր    |     |       |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|օգոստոս  |  -   |5%-1  |65%-21 |30%-9 |  -  |   -   |39%-12  |61%-19|

|         |      |օր    |օր     |օր    |     |       |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|սեպտեմբեր|  -   |31%-9 |62%-19 |7%-2  |  -  |9%-2 օր|77%-24  |14%-4 |

|         |      |օր    |օր     |օր    |     |       |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|հոկտեմբեր|17%-5 |67%-21|16%-5  |  -   |5%-1 |60%-19 |35%-11  |  -   |

|         |օր    |օր    |օր     |      |օր   |օր     |օր      |      |

.____________________________________________________________________.

 

Արևաբուժության օդերևութաբանական պայմանները

 

.____________________________________________________________________.

|Ռադիացիոն-էկվիվալենտ-էֆեկտիվ          |Ռադիացիոն-էֆեկտիվ            |

|ջերմաստիճանը (ՌԷԷՋ) քամու առկայությամբ|ջերմաստիճանը(ՌԷՋ) առանց քամու|

|______________________________________|_____________________________|

|ամիսներ  | < 80 | 9-160| 17-220| >230 |< 80 | 9-160 | 17-220 | >230 |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|մայիս    |8%-8  |60%-19|28%-9  |4%-1  |  -  |47%-14 |48%-16  |5%-1  |

|         |օր    |օր    |օր     |օր    |     |օր     |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|հունիս   |  -   |26%-8 |57%-19 |17%-3 |  -  |8%-2 օր|78%-25  |14%-3 |

|         |      |օր    |օր     |օր    |     |       |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|հուլիս   |  -   |  -   |50%-15 |51%-16|  -  |   -   |41%-14  |59%-17|

|         |      |      |օր     |օր    |     |       |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|օգոստոս  |  -   |3%-1  |61%-19 |36%-11|  -  |   -   |33%-10  |67%-21|

|         |      |օր    |օր     |օր    |     |       |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|սեպտեմբեր|  -   |25%-8 |60%-18 |15%-4 |  -  |4%-1 օր|75%-24  |21%-5 |

|         |      |օր    |օր     |օր    |     |       |օր      |օր    |

|_________|______|______|_______|______|_____|_______|________|______|

|հոկտեմբեր|10%-3 |58%-18|20%-6  |12%-4 |2%-0 |57%-18 |38%-12  |3%-1  |

|         |օր    |օր    |օր     |օր    |օր   |օր     |օր      |օր    |

.____________________________________________________________________.

 

. Վայքի տարածաշրջանի ռելիեֆային կլիմայական պայմանները հիմնականում տարբերվում են Եղեգնաձորի տարածաշրջանից: Արփա գետի միջին հոսանքի ավազանի (Վայքի շրջակայքում) կլիման չոր ցամաքային է, նման Եղեգնաձորի տարածաշրջանին:

Արփա գետի վերին հոսանքում (1800-2200 մ) փոխվում է լանդշաֆտա-կլիմայական պայմանները: Ստորև բերվում է Ջերմուկ բարձրլեռնային առողջարանի լանդշաֆտա-կլիմայական պայմանները:

Ձմեռը սկսվում է նոյեմբերի կեսերից, երբ օդի միջին օրեկան ջերմաստիճանը կայուն կերպով իջնում է 0 oC-ից: Մեծանում է ցածր եղանակների կրկնվածության տոկոսը, գոյանում է կայուն ձյունածածկույթ: Ձմեռն արևոտ է, երկարատև, ձնառատ, անհողմ: Կայուն ձնածածկույթը գոյանում է դեկտեմբերի առաջին տասնօրյակին և պահպանվում մինչև ապրիլի կեսերը: Ձյունածածկույթի առավելագույն բարձրությունը փետրվարին կազմում 60-75 սմ:

Ձմռանը եղանակային ռեժիմը կայուն է` 13 օր ամսվա մեջ գերակշռում է չափավոր ցուրտ եղանակի տիպը (օդի միջին օրեկան ջերմաստիճանը -2.5-ից -12.5 oC): Դիտվում են ֆոնային քամիներ և առաջանում են «տաքացումով» եղանակներ (օդի ջերմաստիճանը անցնում է 0 oC), որոնք հունվարին և փետրվարին տևում են 12 օր:

Ջերմուկի եղանակային պայմանները շահավետորեն տարբերվում են նույն բարձրության վրա գտնվող մյուս շրջանների պայմաններից (Սևանի ավազան, Արագածոտն, Շիրակի բարձրադիր գոտիներ): Ջերմուկի ֆիզիկա-աշխարհագրական դիրքը խոչընդոտում է արկտիկական օդային զանգվածների ներխուժմանը, որի հետևանքով զգալի ցուրտ եղանակի տիպը (օդի միջին օրեկան ջերմաստիճանը -12.5 oC-ից -22.5 oC) ունի ցածր կրկնվածություն և դիտվում է ամիսը ընդամենը 8 օր:

Չնայած տեղանքի զգալի բարձրությանը, թթվածնի պարունակությունը մթնոլորտային օդում բարձր է 239 գ/մ3:

Գարուն: Հանրապետության տարածքում եղանակային պայմանների բնույթով մարտը համարվում է գարնան առաջին ամիսը: Բացառություն է կազմում Ջերմուկը, որտեղ ծովի մակերևույթից զգալի բարձրությունը, բնական ընդարձակ անտառածածկույթի առկայությունը և ծածկող մակերևույթի յուրահատկությունը խոչընդոտում են գարնանամուտը` ուշացնելով այն 20-25 օրով:

Գարնան սկզբում (մարտի վերջին և ապրիլի սկզբին) «տաքացումներով» եղանակների հաճախակի կրկնվածությունը (22 օր) բերում է ձյան ծածկույթի ինտենսիվ հալեցմանը: Քանի որ գործող առողջարանային շենքերը, պոլիկլինիկան, հանքային ջրերի ըմպելասրահը տեղակայված են առողջարանի առավել հարթ տարածքում, նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ձյան ինտենսիվ հալեցման փաստը, որը կարող է հանգեցնել անցանկալի երևույթների:

Առողջարանի լանդշաֆտի ֆիզիկա-աշխարհագրական պայմանների առանձնահատկությունները բերում են լեռների և հովիտների անհավասարաչափ տաքացմանը, ինչը և նպաստում է տեղական շրջանառության զարգացմանը (լեռնա-հովտային քամիներ), և օրվա երկրորդ կեսին ակտիվանում է քամու ռեժիմը: Գարնանը հաճախ իրար են հաջորդում արևային և ամպամած եղանակները, և եղանակային ռեժիմը կրում է փոփոխական բնույթ:

Ամառը սկսվում է մայիսի երրորդ տասնօրյակից և դիտվում մինչև սեպտեմբերը ներառյալ (132 օր): Ամառը արևոտ է, տաք, երբեմն չափավոր շոգ, համեմատաբար չոր, թույլ քամու ռեժիմով (օրվա երկրորդ կեսին): Եղանակների ամառային ռեժիմն առանձնանում է շատ շոգ, շատ չոր (միջին օրեկան ջերմաստիճանը 22.5 oC բարձր) եղանակների իսպառ բացակայությամբ, ինչը դիտվում է որպես բարենպաստ եղանակային պայմաններ: Գերակշռում են արևային անհողմ չափավոր խոնավ եղանակի տիպերը, որոնք դիտվում են 15 օր հուլիսին և 20 օր օգոստոսին: Ամռան առաջին կեսին անձրևոտ և ամպամած եղանակներ դիտվում են 10 օր մայիսին և 6 օր հունիսին, իսկ երկրորդ կեսին նկատվում է այդ տիպի եղանակների կրկնելիության զգալի նվազում (ամիսը 3-4 օր): Անձրևոտ եղանակն ուղեկցվում է ամպրոպներով, ինչը հանդիսանում է օդի բնական իոնիզատոր:

Թթվածնի պարունակությունը մթնոլորտում համեմատած նույն բարձրության վրա գտնվող հանրապետության մյուս շրջանների, բավականին բարձր է` 218 գ/մ3 ինչը բացատրվում է լանդշաֆտա-միկրոկլիմայական պայմաններով և ընդարձակ անտառաշերտի առկայությամբ:

Ջերմուկի բարձրլեռնային կլիման, հանդիսանալով շրջակա միջավայրի հիմնական գործոններից մեկը, կուրորտային բուժման համալիրում գրավում է իր առաջատար տեղը: Ջերմուկը գտնվում է բարձրլեռնային անտառային գոտու չոր արևադարձային զոնայում` չափավոր տաք, չափավոր խոնավ ամառ և չափավոր ցուրտ, արևային ձմեռ: Տեղանքի զգալի բարձրությունը, օդի թափանցիկությունը և համեմատական չորությունը նպաստում են արևափայլի բացառիկ առատությանը: Տարվա ընթացքում բացակայում է ուլտրամանուշակագույն ռադիացիան, որն ունի տարեկան դրական բալանս: Արևափայլի տարեկան տևողությունը կազմում է 2409 ժամ, առավելագույնը` հունիս-հուլիսին (277-318 ժամ), նվազագույնը` փետրվարին (103 ժամ): Արևային ուղիղ ճառագայթման ինտենսիվությունը կեսօրին մոտենում է «արևային հաստատունին»: Տարվա ընթացքում պարզ օրերով եղանակի քանակը կազմում է 84, ամպամած` 105, փոփոխական ամպամածությամբ` 176 օր:

Օդի միջին տարեկան ջերմաստիճանը հավասար է 4.1 oC, ավելի քան հանրապետության մյուս բարձրալեռնային շրջաններում: Չնայած տեղանքի զգալի բարձրությանը և հանրապետության ցամաքային կլիմային, Ջերմուկն առանձնանում է կլիմայի կոնտինենտալության ցածր ցուցանիշներով: Օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդը կազմում է 23.7 oC: Մթնոլորտային տեղումների քանակը զգալի է` տարեկան 802 մմ, իսկ առավելագույնը` 554 մմ-տարվա տաք սեզոնում: Հարաբերական խոնավությունն ունի ավելի հարթ ընթացք, տատանվում է 62%-ից (օգոստոսին) մինչև 72% (հունվարին):

Քամիների գերակայող ուղղությունը հարավային և հարավ-արևելյան է: Ձմռանն անհողմ եղանակներին կրկնվածությունն ունի առավելագույն արժեք` 50-70%, ամռանը 10-12%: Քամու միջին տարեկան արագությունը 2 մ/վրկ, ձմռանը`0.7-1.5 մ/վրկ, ամռանը` 3.0-3.5 մ/վրկ):

Ռադիացիոն պայմանները, շրջանառության պրոցեսները ծածկող մակերևույթի հետ համատեղ ստեղծում են եղանակային տիպերի բազմազանություն, որոնց բազմամյա սեզոնային ռեժիմը նկարագրվում է հավելված 1-ում:

. Կլիմայաբուժության օդերևութաբանական պայմանների վերլուծությունը:

Ջերմուկում կլիմայաբուժությունը ձմռանը ստանում է հատուկ նշանակություն, քանի որ ձմեռային կլիմայաբուժությունը հիմնականում կոչված է օրգանիզմի կոփմանը և հիվանդությունների կանխարգելմանը: Ցուրտ եղանակի ցածր ինտենսիվության ժամանակ արևոտ և անհողմ պայմաններում խորհուրդ է տրվում երկար մնալ մաքուր օդում` ներառելով խաղեր, զբոսանքներ, տերենկուր (դոզավորված քայլք), սպորտային միջոցառումներ: Ձմեռային կլիմայաբուժություն կազմակերպելու համար պիտանի է ամսեկան 20-25 օր: Նախագծման աշխատանքների ժամանակ նպատակահարմար է կառուցվելիք շենքերի վերնահարկերը և տանիքներն օգտագործել ակտիվ կլիմայաբուժության և վերանդային` արևային լոգանքներ ընդունելու նպատակով:

Ջերմուկի ռելիեֆի առանձնահատկությունները, լանդշաֆտի բազմազանությունը իրական նախադրյալներ են ստեղծում սահնակա-դահուկային սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար:

Ձմեռային հանգստի հիմնական ձևերն են` դահուկասպորտային, բուժական- սպորտային միջոցառումները: Հաշվարկված և որոշված են դահուկա-սահնակային սեզոնի սկիզբը, վերջը և տևողությունը` հաշվի առնելով 10 սմ ձյան ծածկույթի առկայությունը հարթ կամ թույլ թեքություն ունեցող ռելիեֆի համար (թեքությունը 8-100 պակաս): Դահուկային սեզոնը Ջերմուկում /2066 մ/ սկսվում է նոյեմբերի 25-ին, ավարտվում է ապրիլի 15-ին, տևում է 140 օր: Դահուկային սեզոնի սկզբի և վերջի ուղղահայաց գրադիենտը (փոփոխականություն) կազմում է` միջինը 5-6 օր ամեն 100 մ-ի համար, այսինքն ամեն 100 մ բարձրանալով դահուկային սեզոնը սկսվում է 5 օր շուտ և ավարտվում 6 օր ուշ: Հետևաբար դահուկային սեզոնի տևողությունը ավելանում է 11-12 օրով: Հարթավայրերում (ձախափնյա տարածքների ընդարձակ անտառային զանգվածների հարևանությամբ) դահուկային սեզոնը տևում է մոտավորապես 3-4 ամիս: Սարերի զառիթափ լանջերը, որոնց թեքությունը 300-ից ավելի է, ունեն նվազագույն հնարավորություններ դահուկա-սահնակային միջոցառումներ կազմակերպելու համար: Արփայի վերին հոսանքի հովտում ձյան ծածկույթը բավականին կայուն է:

Կլիմայաբուժության ձմեռային համալիրի մեջ կարելի է ընդգրկել ջրային պրոցեդուրաներ փակ լողավազաններում` տաք հանքային կամ գետի տաքացրած ջրով:

Ջերմուկը բոլոր պարամետրերով շահավետորեն տարբերվում է հանրապետության մյուս շրջաններից: Այնտեղ կարելի է անցկացնել դահուկա-սպորտային միջոցառումներ, դոզավորված կլիմայաբուժություն հատուկ տաղավարներում, բուժական դոզավորված քայլք և այլն:

Լեռների հյուսիսային լանջերին` 2000-3000 մ բարձրության վրա, հաճախակի դիտվում են մեծ ձնակույտեր, որոնք գոյանում են ձնաբուքերի հետևանքով: Դրանք պահպանվում են մինչև հունիսի վերջը: Բարենպաստ տեղադրության դեպքում` դրանք կարող են օգտագործվել դահուկային և սահնակային զբոսանքների համար` նույնիսկ ամռան սկզբում:

Ջերմուկի եղանակային դասերի կրկնվածության, օդաբուժության, արևաբուժության պայմանների աղյուսակները տրված են հավելված 3-ում:

Արևաբուժության կոմֆորտային պայմանները սկսվում են հունիս ամսից և շարունակվում մինչև սեպտեմբեր ամիսը` տատանվելով 14-ից մինչև 20 օր, իսկ քամու ազդեցությունը տարբեր միջոցառումներով վերացնելուց հետո պայմանները բարելավվում են` սկսվելով մայիս ամսից (10 օր) մինչև սեպտեմբեր ամիսը (23 օր): Վայոց ձորի մարզում (Ջերմուկի բարձրլեռնային սարահարթը, Եղեգիսի հովտի լանջերը) կան բարենպաստ պայմաններ` ձմեռային հանգստի և սպորտի կազմակերպման համար:

Ստորև բերված աղյուսակում` ըստ բացարձակ բարձրության գոտիների տրված են դահուկային սեզոնի սկիզբը, վերջը և տևողությունը.

 

.___________________________________________________________

|Բարձրու-|          Սկիզբը        |         Վերջը          |

|թյունը. |________________________|________________________|

|ծովի    |միջինը|հարավ.  |հյուսիս |միջինը|հարավ.  |հյուսիս |

|մակերե- |      |լանջերին|լանջերին|      |լանջերին|լանջերին|

|վույթից |      |        |        |      |        |        |

|(մ)     |      |        |        |      |        |        |

|________|______|________|________|______|________|________|

|  1800  |22.XII|   8.I  |  6.XII |21.III|  6.III |  5.IV  |

|________|______|________|________|______|________|________|

|  1900  |17.XII|   2.I  |  2.XII |27.III| 11.III | 13.IV  |

|________|______|________|________|______|________|________|

|  1950  |15.XII| 31.XII |  30.XI |29.III| 13.III | 15.IV  |

|________|______|________|________|______|________|________|

|  2000  |11.XII| 25.XII |  27.XI | 1.IV | 16.III | 17.IV  |

|________|______|________|________|______|________|________|

|  2100  | 7.XII| 20.XII |  24.XI | 7.IV | 23.III | 22.IV  |

|________|______|________|________|______|________|________|

|  2200  | 1.XII| 10.XII |  20.XI |13.IV | 30.III | 26.IV  |

|________|______|________|________|______|________|________|

|  2300  | 24.XI|  1.XII |  17.XI |21.IV |   9.IV |   2.V  |

|________|______|________|________|______|________|________|

|  2400  | 19.XI|  25.XI |  13.XI |26.IV |  16.IV |   6.V  |

|________|______|________|________|______|________|________|

|  2500  | 15.XI|   2.XI |  10.XI |  3.V |  24.IV |  11.V  |

|________|______|________|________|______|________|________|

|  2600  | 11.XI|  16.XI |   7.XI |  8.V |    1.V |  16.V  |

|________|______|________|________|______|________|________|

|  2700  |  7.XI|  12.XI |   3.XI | 17.V |    9.V |  22.V  |

|________|______|________|________|______|________|________|

|  2800  |  4.XI|   8.XI |   1.XI | 21.V |   15.V |  27.V  |

|________|______|________|________|______|________|________|

|  2900  |  1.XI|   4.XI |   28.X | 29.V |   22.V |  4.VI  |

|________|______|________|________|______|________|________|

|  3000  |  28.X|   1.XI |   25.X | 5.VI |   30.V | 10.VI  |

.___________________________________________________________

 

._________  _________________________.

|Բարձրու-|  |        Վերջը           |

|թյունը. |  |________________________|

|ծովի    |  |միջինը|հարավ.  |հյուսիս |

|մակերե- |  |      |լանջերին|լանջերին|

|վույթից |  |      |        |        |

|(մ)     |  |      |        |        |

|________|  |______|________|________|

|  1800  |  |  89  |   57   |  120   |

|________|  |______|________|________|

|  1900  |  | 100  |   68   |  132   |

|________|  |______|________|________|

|  1950  |  | 104  |   72   |  136   |

|________|  |______|________|________|

|  2000  |  | 110  |   81   |  141   |

|________|  |______|________|________|

|  2100  |  | 121  |   93   |  149   |

|________|  |______|________|________|

|  2200  |  | 133  |  110   |  157   |

|________|  |______|________|________|

|  2300  |  | 148  |  129   |  166   |

|________|  |______|________|________|

|  2400  |  | 158  |  142   |  174   |

|________|  |______|________|________|

|  2500  |  | 169  |  155   |  182   |

|________|  |______|________|________|

|  2600  |  | 178  |  166   |  189   |

|________|  |______|________|________|

|  2700  |  | 191  |  178   |  200   |

|________|  |______|________|________|

|  2800  |  | 198  |  188   |  207   |

|________|  |______|________|________|

|  2900  |  | 210  |  199   |  219   |

|________|  |______|________|________|

|  3000  |  | 220  |  210   |  228   |

._________  _________________________.

 

Այսպիսով, Ջերմուկում կան բոլոր պայմանները ձմեռային հանգստի և սպորտի համար (զգալի ցուրտ եղանակների բացակայությունը, ձյան կայուն ծածկույթը (բարձրությունը մինչև 92 սմ), դահուկային սեզոնի տևողությունը` XII ամսից մինչև IV ամիսը):

 

Պատմամշակութային ժառանգություն

Պատմական ակնարկ

 

Վայոց Ձորի վերաբերյալ տեղեկությունները վերաբերում են Քարե դարի ժամանակաշրջանին: Արփա գետի միջին ու ստորին գետափերին հայտնաբերվել են նախնադարյան մարդու բնակավայրերի հետքեր: Ըստ Վենետիկի Ակադեմիայի պատվավոր անդամ, Մխիթարյան միաբանության հայ պատմագիր Ղևոնդ Ալիշանի ծագումնաբանական վերլուծության` Վայոց Ձորի անվանումը կապված է 735 թ. ահեղ երկրաշարժի հետ, որը տևել է 40 օր` «Երկիրն ահեղ դողոցով անդունդներից բարձրանում էր վեր և այնտեղ, իբր ծովի ալիք, փշրվում էր: Լեռները տապալվում էին, պատերը հիմքից քանդվում, տներն ու գեղեցիկ ապարանքները բնակիչների համար դառնում էին գերեզման: Կտրվում էին աղբյուրները, կորչում էին գետերը, գետինն ամեն տեղ դողում էր: Մարդկանց ձայնը լսվում էր անդունդներում և սգում «Վայ Ձոր», որտեղ կորան 10000 մարդ, այդ պատճառով էլ կոչվեց «Վայոց Ձոր»:

Վայոց Ձորով են անցել Դվին-Պարտավ և Դվին-Շաղաթ միջնադարյան ճանապարհները (պատմական ակնարկը մանրամասն տրված է հավելված 4-ում):

 

Պատմության և մշակույթի հուշարձաններ

 

Վայոց ձորի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնք տարբեր են ըստ կառուցման ժամանակաշրջանի (Ք.ԾԱ 2-1 հազարամյակ մինչև 19-րդ դար): Ավելի բազմազան են IX- XIII դարերի հուշարձանները (եկեղեցիներ, վանքային համալիրներ, խաչքարեր, բնակատեղիներ, ամրոցներ, կամուրջներ և այլն):

Մարզի հուշարձանների թիվը հասնում է 1373-ի, որից 341 պահպանության միավորներ են (ըստ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի): Հուշարձանների պահպանվածության աստիճանները շատ տարբեր են` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները (ցանկը տրված է հավելված 5-ում):

Վայքի տարածքում, Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգված է 1827 թ.), հս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ:

Ջերմուկի և նրա հարևան Կեչուտ գյուղի մոտ գտնվող ավերակներում պահպանված վիմագիր արձանագրությունները փաստում են, որ Ջերմուկը ժամանակին հանդիսացել է Սյունյաց և Օրբելյան իշխանական տոհմերի ամառանոցային նստավայր-բուժավայրը: Այդ է հաստատում նաև այն, որ Ջերմուկից 10-12 կմ դեպի հարավ-արևմուտք Սյունյաց իշխանուհի Սոփիան կառուցել է Գնդեվանքը:

Ջերմուկում պահպանվել են ամրոցի պարիսպի փլատակները` անտաշ որձաքարերով և առանց շաղախի շարվածքով: Քարաշեն լոգանքատեղիները վկայում են այն մասին, որ Ջերմուկի հանքային ջրերը հնուց օգտագործվել են բուժիչ նպատակներով:

Մարզում էքսկուրսիոն առումով առավել նշանակալի հուշարձանները և մշակութային օբյեկտները ներկայացված են հավելված 6-ում:

Պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների հագեցվածությամբ Վայոց Ձորի մարզը կարելի է համարել հանրապետության ամենահարուստներից մեկը: Սակայն մարզում առկա մի շարք երկրաբանաֆիզիկական երևույթները լուրջ անհանգստություն են պատճառում: Սելավները, քարահոսքերը, փլուզումները, հողի էրոզիաները վտանգում են հուշարձանների պահպանությունը: Պետք է նշել, որ դրանք հիմնականում անտրոպոգեն բնույթ են կրում (առաջանում են մարդու գործունեության հետևանքով` ոռոգում, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ` թեք լանջերի վրա): Այդ պատճառով անհրաժեշտ է ամեն կոնկրետ դեպքում կատարել մանրակրկիտ հետախուզական ուսումնասիրություն և համապատասխանաբար անցկացնել տարածքների ինժեներական նախապատրաստման աշխատանքներ:

Պատմամշակութային հուշարձանների, լանդշաֆտի վերականգնումը և դրանց ընդգրկումը միասնական հատակագծային կառուցվածքի մեջ պետք է նպաստի նաև համայնքի ֆինանսական բարելավմանը` զբոսաշրջիկների ներգրավման ճանապարհով:

Նախագծով պատմամշակութային հուշարձաններն ընդգրկված են ռեկրեացիոն գոտիների և զբոսաշրջային երթուղիների համակարգում (տես. «ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):

 

Բնության հուշարձաններ

 

Բնության հուշարձաններ են գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ:

Երկրաբանական հուշարձաններ են համարվում ուշադրության արժանի թանկարժեք և հազվագյուտ, հիմնականում անձեռակերտ, բնական գոյացումներն ու լանդշաֆտները, որոնք ձևավորվել են երկրաբանական զանազան պրոցեսների արդյունքում և ունեն գիտական, ուսումնաճանաչողական և գեղագիտական արժեք:

Հրաբխային ծագման հուշարձաններ

Վայոցսար (Դալիկ) հրաբուխը - Վայոցսար հրաբուխը Կովկասի ամենահետաքրքիր և գեղեցիկ հանգած հրաբուխներից է, գտնվում է Կարմրաշեն գյուղից ոչ հեռու: Շրջակա տարածքում հրաբուխն իշխող տեղ է գրավում, նրա կանոնավոր ձևի հատված կոնը տեսանելի է մարզի բոլոր կողմերից, իսկ բացարձակ բարձրությունը 2581 մ է: Հրաբուխից ժայթքած հիմնականում անդեզիտային կազմի լավաների մակերեսը մոտ 80 քառ.կմ է: Խառնարանը ձագարաձև է, տրամագիծը 400 մետրից ավելի է, իսկ խորությունը` մոտ 150 մ: Խառնարանի հատակում զուլալ աղբյուրակ կա: Տեղի բնակիչներն այստեղից ոչ հեռու մատուռ են կառուցել: Հրաբուխն արտանետել է անդեզիտաբազալտային լավաների 5 հոսքեր, որոնցից ամենաերկարը ձգվում է 16 կմ դեպի հարավ` մինչև Արփա գետի հունը: Պայթյուններն ու լավայի արտահոսումները հաջորդել են իրար, ինչի վկայությունն են մի քանի սանտիմետրից մինչև 1 մ չափեր ունեցող բազմաթիվ ռումբերը:

Բազմաթիվ հետաքրքիր, առանձին դեպքերում էլ իրենց գեղեցկությամբ ու ձևերի կանոնավորությամբ եզակի բնական երկրաբանական հուշարձաններից են սյունաձև բազալտներն ու անդեզիտաբազալտները: Այդպիսի երկրաբանական հուշարձաններից է «Սատանայի բերդ», էրոզիոն ժայռ-մնացուկը Արփա գետի կիրճում` Վայք-Ջերմուկ հին ճանապարհին:

Անանուն (Սմբատասար հրաբուխի «լավաթափը») լավային հոսք - Արփա գետի ավազանում, գետի աջ վտակներից մեկի ափերին, Շատին և Եղեգիս գյուղերի շրջանում, միջնադարյան ճարտարապետական հուշարձանի` V-X դարերի Սմբատաբերդ ամրոցի մոտ երևում է Սմբատասար ոչ մեծ հանգած հրաբուխը:

Եղեգիս գետի կիրճում, Շատին գյուղի մոտ դիտվում են չորրորդական հասակի լավաների խիստ հետաքրքիր մերկացումներ: Գյուղից մի փոքր վերև, գետի աջ ափին գտնվում է անդեզիտային լավաների երկար ու նեղ (մոտ 200 մ) հոսքի վերջնամասը:

Գնիշիկ գետը կավճի հասակի կրաքարերում բաց է արել նեղ ու խոր գետահուն: Գետի հունով ձորակով դեպի վեր շարժվելով` կարելի է հասնել Նորավանք:

Արփա գետի կիրճում, Երևան-Ջերմուկ հին ճանապարհին, Կեչուտի ջրամբարից 2 կմ դեպի հարավ գտնվում է մոտ 8 մ բարձրությամբ մի ժայռ` բնության կերտած արձան` սաղավարտ դրած առնական մարտիկի կողապատկերի նմանությամբ, որն ի պատիվ առասպելացած փառապանծ զորավարի կոչվում է «Վարդան Մամիկոնյան»: Արձանը կազմված է կայնոզոյի (էոցենի) հասակի պինդ տուֆափշրաքարերից, այն Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերից է և պահպանվում է պետության կողմից:

Գեղատեսիլ մնացուկ-ժայռերը` էոցենի հասակի հրաբխածին-բեկորային ապարներում, կարելի է տեսնել Երևան-Ջերմուկ հին ճանապարհով անցնելիս` դա «Պահակային աշտարակն» է Արփա գետի կիրճում` Գնդեվազ գյուղի դիմաց:

Կարստային քարանձավներ և տրավերտիններ - Ստորգետնյա ջրերի գործունեության բնորոշ և հրաշալի երևույթներից են կարստային քարանձավները, որոնք գոյանում են հիմնականում կրաքարային զանգվածներում: Դրանք կապված են իրար հետ նեղ ու ցածր անցումներով կամ լայն սրահներով: Մեծ թվով քարանձավներին բնորոշ է շթաքարերի ու պտկաքարերի, ինչպես նաև պատերին կուտակված հազվագյուտ հոսանստվածքային ձևերի առաջացումը կամարներից կաթող ջրի շնորհիվ, որոնք միանում են իրար ու կազմում սյուներ: Քարանձավների պատերին գոյանում են նաև բողբոջաձև, կճեպաձև, սնկանման, ողկույզաձև հոսակուտակումներ:

Առավել հայտնի են և առավել կամ պակաս հետազոտված Վայոց Ձորի մարզի քարանձավները: Դրանցից ամենահետաքրքիրն են «Մագիլ», «Արջի» և «Մոզրով» կարստային քարանձավները, որոնք գտնվում են Եղեգնաձոր մարզկենտրոնից ոչ հեռու և մատչելի են զբոսաշրջիկների այցելության համար:

Սողանքներ - Գրունտային ջրերի և գրավիտացիոն ուժերի ազդեցության ամենանենգ երևույթը սողանքն է: Խոշոր երկրաշարժածին սողանքի ակնառու օրինակ կա Վայոց Ձորի մարզի Հարթավան գյուղի մոտակայքում:

Բեկվածքներ - Բեկվածքները կամ խզվածքային խախտումները, լեռնային ապարների քայքայման պրոցեսի արտահայտումն են: Բեկվածքի ակնառու օրինակ կարելի է տեսնել Երևան-Մեղրի խճուղուց ոչ հեռու` Ելփին գյուղի արևմտյան ծայրամասում: Այստեղ մոտ 10 մ բարձրությամբ զառիթափի ձևով մերկանում է Գառնի-Ելփինի բեկվածքի հարթությունը: Այն առաջացել է կավճի ժամանակաշրջանում ու շարունակում է ակտիվ մնալ ներկայումս:

Ամբարտակային տեկտոնական լճեր - Առավել մատչելի վայրը, ուր կարելի է պարզ տեսնել և ուսումնասիրել նման գոյացումը, Ելփին գյուղից 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող տեղամասն է:

Զանազան մանր ձևերից առավել հաճախ են հանդիպում դայկաները:

Արփա գետի կիրճում, Ջերմուկ քաղաքը տանող հին ճանապարհին, Գնդեվազ գյուղից 1-1,5 կմ դեպի հյուսիս-արևելք, ամրոցի փլատակների դիմաց, մնացուկ ժայռի մեջ երևում է ձևով կատարյալ մի դայկա` մոտ 80 մ բարձրությամբ:

Նկարագրված մերկացումից 3 կմ ավելի հեռու, ճանապարհի ձախ կողմում երևում է պորֆիրիտային կազմի ևս մեկ դայկա:

Հանքային աղբյուրներ - Ջերմուկի հանքային ջրերը հայտնի են բուժիչ հատկություններով դեռևս պատմական ժամանակներից: Քաղաքի շրջակայքը հարուստ է քաղցրահամ ու հանքային ջրերի եզակի աղբյուրներով: Ջերմուկում շատրվանում է ջերմաստիճանների լայն տիրույթ ունեցող հանքային աղբյուրների մի խումբ, բնական ելքերում 13-ից մինչև 35 oC, իսկ մինչև 50 մ խորությամբ փորված հորատանցքերում` 55 oC:

Ջրվեժներ - Ծոփքի ջրվեժը գտնվում է Ջերմուկում: Գետի կիրճի աջ կողմից Արփան է թափվում քաղցրահամ աղբյուրների միախառնվելուց գոյացած Ջերմուկ գետակը: Նրա գետաբերանում առաջացել է 84 մ բարձրությամբ վեհաշուք մի ջրվեժ: Այն ճեղքում է բազալտների լավային հոսքը` ստեղծելով քարայրներ ու խորշեր:

Բնագունեղ քարերի հանքավայրեր -Հասպիսը բավականին լայն տարածում ունի Վայոց Ձորում: Ոչ պակաս դեկորատիվ արժեք ունեն Վայքի գունավոր խառնաքարերը: Դրանք տարածված են Արփա գետի կիրճում:

(Բնության հուշարձանների ամբողջական ցանկը տրված է հավելված 7-ում):

Տեսարժան վայրեր

Բացի ճարտարապետական ու բնության հուշարձաններից մարզը հետաքրքիր է իր բարդ ռելիեֆով և բազմապիսի լանդշաֆտով: Մարզում առկա են հանգած հրաբուխներ` խորը խառնարաններով, ինչը ևս ուշագրավ է զբոսաշրջիկների համար:

Վերնաշեն գյուղից 500 մ հյուսիս-արևելյան ուղղությամբ, Արենի գյուղի մոտակայքում, գերեզմանոցի մոտ` քարերի մեջ, ողջ տարվա ընթացքում` անկախ եղանակից, կա սառույց: Հետաքրքիրն այն է, որ Վերնաշենում, սառույցից մի քանի քայլի վրա խաղողի այգի է և անգամ ամենաշոգ եղանակին, երբ հասնում է խաղողը, հարևանությամբ բնակիչները քարերի տակից սառույց են հանում: Մարզի բնակիչները հնուց գիտեն այդ վայրի մասին և անհրաժեշտության դեպքում օգտագործում են սառույցը տարբեր նպատակներով: Աշխարհում նման տեղեր շատ քիչ կան և արդարացիորեն կարելի է դիտարկել այն որպես բնության զարմանալի երևույթ: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այս երևույթը և կազմակերպել դրա պահպանումը:

 

I-.2.5. Հումքային ռեսուրսները և դրանց յուրացվածության միտումները

 

Վայոց ձորի մարզը հարուստ է մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներով (մանրամասն տրված է գծագրում, իսկ օգտագործման հեռանկարները` արդյունաբերության զարգացման հայեցակարգում` երկրորդ գլխում):

Մետաղական օգտակար հանածոներից պետք է նշել

. Բազմամետաղային հանքավայրեր, որոնցից ամենախոշորը Գլաձորի (Գազմայի) հանքավայրն է` հաշվված և հաստատված արդյունաբերական նշանակության պաշարներով (նախապատրաստվում է շահագործման): Հայտնի են նաև Ագարակաձորի, Եղեգիսի, Վերնաշենի, Թեքսարի Արջիձորի և այլ հանքավայրեր, որոնք ունեն ուսումնասիրվածության տարբեր աստիճաններ:

. Ոսկի-բազմամետաղային հանքավայրեր, որոնցից ամենախոշորը Ազատեկի հանքավայրն է` հաշվված և հաստատված արդյունաբերական նշանակության պաշարներով: Պաշարները հաստատվել են 1974 և 1996 թթ.: Նախատեսվում է շահագործման: Հայտնի են Կաքավասարի, Արենի, Կապուտսարի հանքավայրերը, որոնք ունեն հեռանկարներ: Ըստ հեռանկարային է Կաքավսարի արծաթի մեծ Կաքավսարի հանքավայրը:

. Խոշոր ոսկու հանքավայր է հայտնաբերված 2700-2900 մ բարձրությունների վրա (Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը), որի արդյունաբերական պաշարները հաստատվել են 2009 թվականին:

. Մարզում հայտնի են նաև պղինձ-մոլիբդենային (Վերնաշենի, Գոստունի, Ելփինի, Մուրադսարի և այլն), սնդիկի (Մարտիրոսի, Զանգակատան, Սերսի), մանգանի (Խնձորուտի, Հորադիսի,Մարտիրոսի, Կարմրաշենի, Գողթանիկի), ալյումինի հումքի (Խաչիկ) հանքավայրերը, որոնք ունեն ուսումնասիրության տարբեր աստիճաններ և պահանջում են հետազոտությունների մեծ ծավալ: Այդ տեսանկյունից շատ հեռանկարային են Ելփինի քվարցիտների (սիլիկատային հումք), Եղեգիսի հովտի բազմամետաղային, պղինձ-մոլիբդենային, Խաչիկի այլումինի հումքի, միներալային ներկերի հանքավայրերը:

Հայաստանի բնապահպանության նախարարության տվյալներով Վայոց Ձորի մարզում հայտնաբերվել և մասամբ շահագործվում են Արփիի սիլիկատային և տուֆ-ֆելզիտի, Ագարակաձորի գրանիտի, Արենիի տրավերտինի, Մամարզայի մարմարի, Վայքի գրանոդիորիտների, Մարտիրոսի տուֆ-ֆելզիտների հանքավայրերը, Գանձակի և Կարմրաշենի ավազահանքերը:

Մարզը հարուստ է նաև հանքային ջրերով` Ջերմուկի խումբը, Արփայի, Հորբատեղի,Հեր-հերի հանքավայրեր (մանրամասն տրված է «ռեկրեացիոն ռեսուրսներ» ենթագլխում):

 

I-3. Տարածքի վերլուծությունն ըստ հատակագծային պայմանների

Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և

գնահատական

 

Տարածքային տարբեր միավորների քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշման, տարաբնակեցման համակարգի անհամամասնությունների բացահայտման և հետագա կատարելագործման նպատակով վերլուծության են ենթարկվել քաղաքաշինական հիմնակմախքի տարրերը (քաղաքային, գյուղական բնակավայրերը, միջբնակավայրային տարածքները` ընդգրկելով ռեսուրսները, ռեկրեացիոն տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերը, ինժեներական խոշոր ենթակառուցվածքները, դրանք կապող տրանսպորտային մայրուղիները):

Մարզի տարածքը քաղաքաշինական-տնտեսական տեսանկյունից յուրացվել է անհավասարաչափ: Հիմնականում յուրացվել են ավտոմայրուղիներին հարող տարածքները, գետահովիտների լայնացված ողողահուները, գետահովիտների փոքր թեքություն ունեցող լանջերը` մինչև 2000-2100 մ նիշերը: Անհավասարակշռված տարաբնակեցման պատճառներից է նաև լանդշաֆտների բազմազանությունը, խիստ թեք, մերկացած ժայռերի, բեդլենդների («վատ հողեր») առկայությունը, տարածքի խիստ կտրտվածությունը (1.0-1.6 կմ/կմ2, որոշ տեղերում մեծ 1.6 կմ/կմ2), սահմանամերձ տարածքների առկայությունը, գյուղատնտեսական արժեքավոր հողերի տեղակայվածությունը ցածրադիր գոտիներում, դրանց փոքր տեսակարար կշիռը գյուղատնտեսական հողատեսքերում, ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը, բնակավայրերի տարբեր տրանսպորտային մատչելիությունը միջպետական ճանապարհներից և մարզկենտրոնից, բնակչության միջին կշռային խտությունների տարբերությունները, ինժեներական ենթակառուցվածքներով ապահովվածության աստիճանը:

 

Առանձնացվել են հետևյալ հիմնական գործառնական գոտիները.

 

. Ինտենսիվ տնտեսական-քաղաքաշինական յուրացվածության գոտիներ` շրջակա միջավայրի առավելագույն թույլատրելի արհեստական ձևափոխմամբ:

. Թույլ տնտեսական-քաղաքաշինական յուրացվածության և շրջակա միջավայրի համեմատաբար աննշան արհեստական ձևափոխմամբ:

. Սահմանափակ տնտեսական յուրացվածության և շրջակա միջավայրի առավելագույն պահպանման գոտի:

Նախագծման ընթացքում վերոնշյալ յուրացումը մանրամասնեցվել է, սահմանելով լրացուցիչ ենթագոտիներ, օր.` գերադասելի քաղաքաշինական յուրացման, գերադասելի գյուղատնտեսական յուրացման, անտառային կամ ձկնային տնտեսություն, ռեկրեացիոն կամ առողջարանային գործունեության զարգացման, բնական լանդշաֆտի պահպանական գոտիներ (յուրաքանչյուրը որպես վերոնշյալ հիմնական գոտիների ենթագոտի):

Քանի որ տարածքների նկատմամբ առկա են տարբեր ոլորտների հետաքրքրությունները, ուստի հատակագծային-տարածքային խնդիրների լուծումները տրված են ողջ տարածքի վերլուծությամբ` ըստ տնտեսության բոլոր ճյուղերի շահերի հաշվառման` բնական ռեսուրսների առավել արդյունավետ շահագործման և բնական միջավայրի պահպանման հաշվառմամբ: Վերլուծությամբ բացահայտվել են և առանձնացվել տարածքներ` հեռանկարային քաղաքաշինական, գյուղատնտեսական և ռեկրեացիոն յուրացման համար:

Մարզի տարածքը ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է հետևյալ գոտիների.

 

.__________________________________________.

|Գոտիներ            |տարածքը ք.կմ|տես.կշ.  |

|                   |            |մարզի    |

|                   |            |կտրվածքով|

|                   |            |%        |

|___________________|____________|_________|

|Ինտենսիվ յուրացված |   137.4    |   6.0   |

|___________________|____________|_________|

|Թույլ յուրացված    |  934.65    |  40.5   |

|___________________|____________|_________|

|Ռեկրեացիոն,        |     528    |  23.0   |

|բնապահպանական      |            |         |

|___________________|____________|_________|

|Տարաբնակեցման համար|  708.83    |  30.5   |

|անբարենպաստ        |            |         |

.__________________________________________.

 

Ինտենսիվ յուրացված գոտում են տեղակայված մարզի 3 քաղաքները` Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք և Արենի, Աղավնաձոր, Ռինդ, Չիվա, Գլաձոր, Վերնաշեն, Մալիշկա գյուղերը` զբաղեցնելով մարզի տարածքի մոտ 6%-ը, ընդգրկելով մարզի բնակչության 64% -ը, բնակչության խտությունը կազմում է մոտ 200 մարդ/կմ2 վրա: Մարզում մեծ տեսակարար կշիռ ունի թույլ յուրացված գոտին` ողջ տարածքի 40.5%, որտեղ բնակվում է մարզի բնակչության մոտ 36%-ը, բնակչության խտությունը կազմում է 25 մարդ/կմ2:

Աղյուսակի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ թույլ յուրացված գոտին ունի ռեզերվային հնարավորություններ բնակչության աճի, բնակավայրերի տարածքային աճի և նոր բնակավայրերի տեղադրման համար:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում