Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(3-րդ մաս)

 

I-3.1. Քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի վերլուծություն

 

Բնակչություն

 

Վայոց Ձորի մարզն աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:

Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829 թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը:

Դիտարկելով բնակչության աճի դինամիկան, գալիս ենք եզրակացության, որ մարզի քաղաքային համայնքներում նկատվել է որոշակի բնական աճ` 1988-1999 թթ., և զգալի նվազում` 1999-ից մինչև 2001 թ., գլխավորապես արտագաղթի հաշվին: Եվ դարձյալ նկատվում է բնակչության աճի միտում` 2009 թ. 01.01 դրությամբ:

Պետք է նշել, որ որոշ գյուղական համայնքներում նկատվում է առկա բնակչության գերազանցում` մշտականի նկատմամբ, ինչը բացատրվում է նշված բնակավայրերում ամառանոցային թաղամասերի և ոչ մշտական բնակչության առկայությամբ: Այսինքն, մարզի գյուղական բնակչության 1.3 տոկոսը կազմում է ոչ մշտական բնակչությունը. այն է` բնական աճին զուգընթաց առկա է նաև որոշակի մեխանիկական աճ:

Ոչ մշտական բնակչությունը կենտրոնացած է հետևյալ համայնքներում` Արփի, Բարձրունի, Գետափ, Գլաձոր, Եղեգիս, Թառաթումբ, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերմոն, Շատին, Վարդահովիտ գյուղական բնակավայրերում:

Վայոց Ձորի մարզի բնակչությունն ըստ ՀՀ վիճ. վարչության տրամադրած տվյալների առ 01.09.2008 թ դրությամբ կազմում է 55.7 հազ մարդ, քաղաքային բնակչությունը` 19.3 հազ. մարդ, գյուղական բնակչությունը` 36.4 հազ մարդ: Համայնքների թիվը կազմում է 44, որից քաղաքայինը` 3, գյուղականը` 41 (գյուղերի քանակը 52), ընդհանուր բնակավայրերի թիվը կազմում է 55:

Ստորև աղյուսակում ներկայացվում է մարզի բնակչության աճի դինամիկան 1975-2009 թ. դրությամբ` ըստ տարածաշրջանների.

 

.______________________________________________.

|NN|Բնակավայրեր անվանումը|Բնակչության քանակը   |

|  |                     |(մարդ)               |

|  |                     |_____________________|

|  |                     |1975 | 1999 | 2009   |

|______________________________________________|

|             Եղեգնաձորի տարածաշրջան           |

|______________________________________________|

| 1|ք. Եղեգնաձոր         | 5751| 11700| 10528  |

|__|_____________________|_____|______|________|

| 2|գ. Գլաձոր            | 2023|  2621|  2668  |

|__|_____________________|_____|______|________|

| 3|գ. Վերնաշեն          | 1098|  1518|  1312  |

|__|_____________________|_____|______|________|

| 4|գ. Ագարակաձոր        |  772|  1318|  1417  |

|__|_____________________|_____|______|________|

| 5|գ. Մալիշկա           | 3802|  5099|  5292  |

|__|_____________________|_____|______|________|

| 6|գ. Գետափ             | 1567|  2033|  2355  |

|__|_____________________|_____|______|________|

| 7|գ. Արենի             | 1297|  1826|  1811  |

|__|_____________________|_____|______|________|

| 8|գ. Ելփին             | 1325|  1295|  1394  |

|__|_____________________|_____|______|________|

| 9|գ. Չիվա              |  943|   913|   965  |

|__|_____________________|_____|______|________|

|10|գ. Ռինդ              | 1374|  1631|  1516  |

|__|_____________________|_____|______|________|

|11|գ. Խաչիկ             | 1028|  1045|  1047  |

|__|_____________________|_____|______|________|

|12|գ. Քարագլուխ         |  766|   878|   909  |

|__|_____________________|_____|______|________|

|13|գ. Սալլի             |  291|   238|   247  |

|__|_____________________|_____|______|________|

|14|գ. Թառաթումբ         |  571|   572|   643  |

|__|_____________________|_____|______|________|

|15|գ. Հորս              |  540|   336|   303  |

|__|_____________________|_____|______|________|

|16|գ. Աղնջաձոր          |  511|   449|   485  |

|__|_____________________|_____|______|________|

|17|գ. Շատին             | 1579|  1554|  2013  |

|__|_____________________|_____|______|________|

|18|գ. Եղեգիս            | 1044|   500|   505  |

|__|_____________________|_____|______|________|

|19|գ. Արտաբույնք        | 1027|  1036|  1154  |

|__|_____________________|_____|______|________|

|20|գ. Հորբատեղ          |  207|   290|   264  |

|__|_____________________|_____|______|________|

|21|գ. Հերմոն            |  698|   173|   171  |

|__|_____________________|_____|______|________|

|22|գ. Վարդահովիտ        |  235|   274|   235  |

|__|_____________________|_____|______|________|

|23|գ. Գողթանիկ          |  839|   247|   220  |

|__|_____________________|_____|______|________|

|24|գ. Աղավնաձոր         | 1707|  2051|  2091  |

|__|_____________________|_____|______|________|

|25|գ. Արփի              |  770|  1123|  1218  |

|__|_____________________|_____|______|________|

|26|գ. Գնիշիկ            |  115|   127|   204  |

|__|_____________________|_____|______|________|

|  |Ընդամենը             |31880| 40847| 40967  |

|______________________________________________|

|                Վայքի տարածաշրջան             |

|______________________________________________|

| 1|ք. Վայք              | 3328|  7700|  6924  |

|__|_____________________|_____|______|________|

| 2|ք. Ջերմուկ           | 5236|  9000|  7925  |

|__|_____________________|_____|______|________|

| 3|գ. Կեչուտ            |  895|  1016|Ջերմուկի|

|  |                     |     |      |կազմում |

|__|_____________________|_____|______|________|

| 4|գ. Ազատեկ            |  577|   631|   527  |

|__|_____________________|_____|______|________|

| 5|գ. Փոռ               |  121|   156|   195  |

|__|_____________________|_____|______|________|

| 6|գ. Արտավան           |  435|   408|   295  |

|__|_____________________|_____|______|________|

| 7|գ. Հեր-Հեր           |  839|   725|  1004  |

|__|_____________________|_____|______|________|

| 8|գ. Գնդեվազ           |  975|  1029|   963  |

|__|_____________________|_____|______|________|

| 9|գ. Գոմք              |  206|   237|   271  |

|__|_____________________|_____|______|________|

|10|գ. Զեդեա             |  270|   155|   207  |

|__|_____________________|_____|______|________|

|11|գ. Ախտա              |  421|   -  |   -    |

|__|_____________________|_____|______|________|

|12|գ. Կապույտ           |  376|   -  |   -    |

|__|_____________________|_____|______|________|

|13|գ. Զառիթափ           | 1522|  1427|  1537  |

|__|_____________________|_____|______|________|

|14|գ. Կարմրաշեն         |  221|   203|   212  |

|__|_____________________|_____|______|________|

|15|գ. Մարտիրոս          |  935|   603|   664  |

|__|_____________________|_____|______|________|

|16|գ. Սարավան           |  363|   274|   241  |

|__|_____________________|_____|______|________|

|17|գ. Նոր Ազնաբերդ      |  153|   166|   138  |

|__|_____________________|_____|______|________|

|18|գ. Սերս              |  360|   192|   230  |

|__|_____________________|_____|______|________|

|19|գ. Բարձրունի         |  522|   412|   393  |

|__|_____________________|_____|______|________|

|20|գ. Խնձորուտ          |  601|   514|   472  |

|__|_____________________|_____|______|________|

|  |Ընդամենը             |18356| 24848| 22198  |

.______________________________________________.

 

Ըստ աղյուսակի տվյալների` բնակչության աճի դինամիկայի վերլուծության, մարզի բնակավայրերից Եղեգնաձորի տարածաշրջանում կայուն նվազման միտում է նկատվում Հորս, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ գյուղերում, Վայքի տարածաշրջանում` Արտավան, Սարավան, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Խնձորուտ բնակավայրերում:

Եղեգնաձորի տարածաշրջանի բնակչությունը առ 01.01.2009 թ. կազմում է 35.9 հազար մարդ, ընդ որում Եղեգնաձոր քաղաքում բնակվում է բնակչության 22.8%-ը, մնացածը կազմում է գյուղական բնակչությունը, որոնցից Մալիշկայում` 5292 մարդ, Գլաձորում` 2667 մարդ, 7 գյուղ ունի 1001-2000 մարդ և 15 գյուղ` 1-1000 բնակիչ: Ստորև տրվում է գյուղական բնակավայրերի դասակարգումն ըստ բնակչության թվի.

 

._______________________________________________.

|N |Բնակավայրի |         Բնակչությունը          |

|  |անվանումը  |________________________________|

|  |           |1-1000|1001-2000|2001-3000 >3000|

|_______________________________________________|

|                 Եղեգնաձորի տարածաշրջան        |

|_______________________________________________|

| 1|Ագարակաձոր |      |   1417  |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 2|Ազատեկ     |  527 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 3|Աղավնաձոր  |      |   2091  |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 4|Արտաբույնք |      |   1154  |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 5|Աղնջաձոր   |  485 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 6|Արտավան    |  295 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 7|Գետափ      |      |         |   2355  |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 8|Գլաձոր     |      |         |   2687  |     |

|__|___________|______|_________|_________|_____|

| 9|Գնիշիկ     |  204 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|10|Գողթանիկ   |  220 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|11|Ելփին      |      |   1394  |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|12|Եղեգիս     |  505 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|13|Թառաթումբ  |  643 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|14|Խաչիկ      | 1047 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|15|Հերմոն     |  171 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|16|Հորբատեղ   |  264 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|17|Հորս       |  303 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|18|Մալիշկա    |      |         |         | 5292|

|__|___________|______|_________|_________|_____|

|19|Շատին      |      |   2013  |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|20|Չիվա       |  965 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|21|Ռինդ       |      |   1516  |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|22|Սալլի      |  247 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|23|Վարդահովիտ |  235 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|24|Վերնաշեն   |      |   1312  |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|25|Քարագլուխ  |  909 |         |         |     |

|__|___________|______|_________|_________|_____|

|26|Ընդամենը   | 7020 |  10897  |   5042  | 5292|

._______________________________________________.

 

Բնակչության դեմոգրաֆիական կազմը (համաձայն Վայոց Ձորի մարզի վիճակագրական վարչության տրամադրած տվյալների) տրված է հավելված 8-ում:

 

Տարաբնակեցում.

Մարզում, ինչպես հանրապետության ողջ տարածքում, ձևավորվել է տարաբնակեցման երկու հիմնական ձև` քաղաքային և գյուղական:

Մարզում առկա 3 քաղաքային համայնքները ձևավորում են բազմակենտրոն համակարգ:

Ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների քաղաքային համայնքները դասակարգված են ըստ բնակչության թվի`

- փոքրագույն (0.5-5.0 հազ մարդ)

- փոքր (5.0-20.0 հազ մարդ)

- միջին (20.0-50.0 հազ մարդ)

- մեծ (50.0-100.0 հազ մարդ)

- խոշոր (100.0-500.0 հազ մարդ)

- խոշորագույն (>500.0 հազ մարդ)

 

Եղեգնաձոր քաղաքը (մարզկենտրոն) համարվում է պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից մեկը և գտնվում է Երևանից 110 կմ հեռավորության վրա: Բնակչություն թվաքանակը, ըստ ՀՀ 2001 թ. մարդհամարի արդյունքների, կազմել է 8187 մարդ:

Վայք քաղաքը (նախկին Ազիզբեկով) գտնվում է Երևանից 135 կմ հեռավորության վրա: Բնակչություն թվաքանակը, ըստ ՀՀ 2001 թ. մարդհամարի արդյունքների, կազմել է 6024 մարդ:

Ջերմուկ քաղաքը գտնվում է 2070 մ բարձրությամբ լավային սարավանդի վրա, հեռավորությունը Երևանից 170 կմ է: Բնակչություն թվաքանակը, ըստ ՀՀ 2001 թ. մարդհամարի արդյունքների, կազմել է 5394 (առանց Կեչուտ գյուղի) մարդ:

Վայոց Ձորի մարզի 3 քաղաքները դասվում են «փոքր»-ի կարգին (Եղեգնաձոր-8.2 հազ. մարդ, Ջերմուկ-6.2 հազ. մարդ, Վայք- 5.9 հազ. մարդ` 01.01.2009 թ. դրությամբ): Քաղաքային համայնքների բնակչությունը կազմում է մարզի բնակչության 34.6%-ը:

Գյուղական համայնքների 65.9 %-ը (27 համայնք) փոքր չափի են (0.1-1.0 հազ. մարդ): Այդ համայնքներն են Ազատեկ, Աղնջաձոր, Արին, Արտավան, Բարձրունի, Գնիշիկ, Գողթանիկ,Գոմք, Գնդևազ, Եղեգիս, Զեդեա, Թառաթումբ, Խնձորուտ, Կարմրաշեն, Հեր-Հեր, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Չիվա, Սալլի, Սարավան, Սերս, Վարդահովիտ, Փոռ, Քարագլուխ:

Գյուղական համայնքներից միջին չափի են (1.0-2.0 հազ. մարդ) 26.8% 11 համայնք` Աղավնաձոր, Արենի, Արտաբույնք, Արփի, Ելփին, Զառիթափ, Շատին, Խաչիկ, Ռինդ, Վերնաշեն:

Մեծ համայնքներն են (2.0-3.0 հազ. մարդ) Գետափ, Գլաձոր, որոնք կազմում են գյուղական համայնքների 4.9 %-ը: Խոշոր համայնք է (> 3.0 հազ.մարդ) Մալիշկան, կազմում է գյուղական համայնքների 2.4%-ը:

Փոքր չափի համայնքներում բնակվում է գյուղական բնակչության 28.8%-ը: Միջին չափի գյուղական համայնքներում բնակվում է գյուղական բնակչության 41.3%-ը: Մեծ չափի համայնքներում բնակվում է գյուղական բնակչության 17.3%-ը: Խոշոր չափի գյուղական համայնքներում բնակվում է բնակչության 12.6%-ը:

1939-ից մինչ օրս մարզում լքվել են մի շարք բնակավայրեր, այդ թվում Գեղարչին, Առինջ, Աչխաչ, Օղբին, Հորադիս, Բոլորաբերդ, Գանձակ, Ամաղու, ՈՒղեձոր, Ախտա, Կապույտ, Կալասար, Արատես, Սևաժայռ, Գետիկվանք, ինչը բացատրվում էր հիմնականում ճանապարհային ցանցի անկատարությամբ, վերջին տարիներին` նաև տնտեսական վիճակի վատթարացմամբ և ընդհանուր արտագաղթի հետ կապված: Մարզում լքված բնակավայրերի թիվը 18-ն է: Բնակավայրերի կառուցվածքային փոփոխությունների դինամիկան վկայում է փոքր բնակավայրերի կրճատման կամ խոշորացման միտումի մասին:

Գյուղամիջյան ճանապարհները ներկայումս գտնվում են անբարեկարգ վիճակում, ինչը զգալիորեն ազդում է ինչպես ամենօրյա, այնպես էլ աշխատանքային, տնտեսական, ռեկրեացիոն գործունեության դյուրին կազմակերպման վրա:

Հաշվի առնելով բնակավայրերի տեղակայվածությունը բարձր նիշերի վրա և դրանց ցրված տեղաբաշխումը, առկա ճանապարհային ցանցը չի բավարարում արդի պահանջներին, ինչի համար նախագծի «Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» բաժնում տրված են առաջարկներ` ցանցի կատարելագործման ուղղությամբ:

Ստորև աղյուսակում տրված է գյուղական համայնքների դասակարգումը և տեսակարար կշիռները մարզի կտրվածքով (հաշվարկները տրված են ըստ մշտական բնակչության թվաքանակի` մարզի վիճ. վարչության տրամադրած 01.01.2009 թ. տվյալների).

 

._____________________________________________________.

|Գյուղական         |Համայնքների թիվը|Համայնքների բնակ.|

|համայնքներն ըստ   |________________|_________________|

|բնակչության թվի   |Տես. կշիռը      |% մարզի կտրվածքով|

|(հազ.մարդ)        |մարզի կտրվածքով |                 |

|__________________|________________|_________________|

|փոքր (0.1-1.0)    |    26/63.5     |    11.2/29.3    |

|__________________|________________|_________________|

|միջին (1.0-2.0)   |    11/26.8     |    16.5/43.5    |

|__________________|________________|_________________|

|մեծ (2.0-3.0)     |      3/7.3     |     5.0/13.3    |

|__________________|________________|_________________|

|խոշոր (3.0-ից մեծ)|      1/2.4     |    5.29/13.9    |

|__________________|________________|_________________|

|Ընդամենը          |     41/100     |    37.99/100    |

._____________________________________________________.

 

I-3.2.Քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի վերլուծություն և

գնահատական

 

Մարզի տարածքը գնահատվել է ըստ հաղորդակցության ուղիների ապահովվածության, ջերմամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման պայմանների բարենպաստության աստիճանի:

 

I-3.2.1.Տարածքի վերլուծությունն ըստ հաղորդակցության ուղիներով

ապահովվածության

 

Մարզի տարածքը գտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության սահմանափակ բարենպաստ գոտում:

Մարզի տարածքով անցնում են Երևան-Երասխ-Վայք-Գորիս-Մեղրի (Մ-2) և Սևան-Մարտունի-Գետափ (Մ-10) միջպետական ճանապարհները: Սահմանափակող գործոն է Վայք քաղաքը շրջանցող ճանապարհի բացակայությունը: Միջպետական ճանապարհների երկարությունը մարզի սահմանում կազմում է 113 կմ:

Հանրապետության նշանակության ճանապարհներն են` Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր (70 կմ) մոտեցում Նախիջևանի սահմանին (4.6 կմ), մոտեցում Նորավանքի հուշարձանին (8.1 կմ) Հ-40 ավտոճանապարհները, Միջպետական ճանապարհ Մ-2-Զառիթափ-Նախիջևան (26.6 կմ) Հ-41, Միջպետական ճանապարհ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ-Ադրբեջան սահման (49.1 կմ) Հ-42 և Միջպետական ճանապարհ Մ-2-Ջերմուկ (24.3 կմ) Հ-43 ճանապարհները: Հանրապետական նշանակության ճանապարհների ընդհանուր երկարությունը 200.1 կմ:

Մարզի տարաբնակեցված տարածքի տրանսպորտային ապահովվածությունը միջպետական ճանապարհներով կազմում է 9.2%, իսկ հանրապետական նշանակության ճանապարհներով` 25.1%: Տարաբնակեցման համար պիտանի տարածքում մարզկենտրոնից 1.5 ժ տրանսպորտային մատչելիության գոտում են գտնվում մարզի տարաբնակեցված տարածքի 90.5%-ը, 1.0 ժամվա մատչելիության գոտում` 69.0%, 0.5 ժամվա մատչելիության գոտում` 12%-ը:

Մարզի տեղական նշանակության ճանապարհային ցանցը թույլ է զարգացած: Սահմանամերձ տարածաշրջանի բնակավայրերը կապը միջպետական նշանակության ճանապարհի հետ մեկ ուղղությամբ է: Անհրաժեշտ է ցանցի կատարելագործում` միջբնակավայրային օղակային կապերի և կրկնակված ճանապարհների նախագծմամբ և կառուցմամբ:

«ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված է Երևան-Երասխ-Վայք-Սիսիան-Քաջարան երկաթգիծը, որն անցնում է Ջերմուկ տանող ավտոճանապարհին զուգահեռ: Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծով (2006 թ.) նախատեսված է Ջերմուկի օդանավակայանի համար նոր տարածքի ընտրություն (գոյ.ուն.-ի իրացմամբ):

 

I-3.2.2. Տարածքի վերլուծությունն ըստ ինժեներական

ենթակառուցվածքներով ապահովվածության

 

Մարզի տարածքում կենտրոնացված ջրամատակարարում ունեն Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքները:

Գյուղական բնակավայրերի ջրամատակարարումը կարգավորված չէ, քանի որ այդ բնակավայրերի ջրամատակարարումը իրականացվում է տեղական աղբյուրներից: Կապտաժները և ջրամատակարարման ցանցերը հիմնականում չեն համապատասխանում սանիտարական նորմերին, չունեն վարակազերծման կայաններ, օրվա կարգավորիչ ջրամբարներ, կոյուղու ներքին ցանց:

Անբավարար վիճակում է գտնվում մարզի ջրահեռացման համակարգը: Կոյուղացված են միայն Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքները: Մարզում չկան մաքրման կայաններ, ինչի հետևանքով կեղտաջրերն` առանց մաքրվելու, լցվում են Արփա գետը:

Մարզի էներգահամակարգն ունի ռեզերվային հզորություններ, որոնք կարելի է օգտագործել նոր շինարարության համար:

Վայոց Ձորի մարզի վարչական տարածքով անցնում են Ջերմուկ-Վայք-Եղեգնաձոր D-325 մմ, Ջերմուկ-Արարատ D-720 մմ և Անգեղակոթ-Ջերմուկ D-530 մմ մայրուղային գազատարներ` 5 գազաբաշխիչ կայաններով (Ջերմուկ, Հեր-Հեր, Վայք, Մալիշկա և Եղեգնաձոր): Գազաֆիկացված են 3 քաղաքները և 9 գյուղական համայնքներ:

Մարզի տարածքով անցնում են բարձրավոլտ էլեկտրագծեր: Մարզի էլեկտրաէներգիայի պահանջն իրականացվում է 3 իջեցնող ենթակայաններով (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ):

 

I-3.3. Տարածքային ռեսուրսների վերլուծություն և գնահատական

 

Այսպիսով, համադրելով բնական և հատակագծային պայմանների գործոնային վերլուծությունները, որոշվել է տարածքի բարենպաստության աստիճանը քաղաքաշինական-տնտեսական գործունեության համար (գծագիր` «Տարածքի համալիր գնահատական, ֆունկցիոնալ գոտևորում»):

Ռեկրեացիայի համար բարենպաստ են Արփա գետի վերին հոսանքի և Եղեգիս գետի հովիտները:

Գյուղատնտեսության համար (դաշտավարություն) բարենպաստ են Արփա գետի հովիտը և դրա ցածրադիր լանջերը` մինչև Վայք քաղաքը:

Արդյունաբերական շինարարության համար բարենպաստ են հանքահումքային ռեսուրսների խոշոր կուտակման վայրերը:

Գյուղատնտեսության և բնակավայրերի տարածական զարգացման, նոր բնակավայրերի տեղադրման համար բարենպաստ է Արփա գետի ձախափնյա հատվածը:

Գյուղատնտեսության էքստենսիվ զարգացման համար բարենպաստ է տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին (ամառային արոտներ):

 

Մարզի տարածքի համալիր գնահատում և ֆունկցիոնալ գոտևորում

 

Տարածքների համալիր գնահատումը տրվել է որպես գումարային գնահատական առանձին գործոնային գնահատականների, որոնք ձևավորվել են` ելնելով տարածքների առանձին բնական և անտրոպոգեն հատկանիշներից:

Տարածքային հատակագծման հիմնական խնդիրներից մեկի` տարածքների ֆունկցիոնալ օգտագործման առավել նպատակահարմար ձևերի նախանշման նպատակով, վերը նշված գործոնային վերլուծության համադրման արդյունքում առանձնացվել են մարզում տարբեր բնույթի շինարարական գործունեության համար համապատասխան տարածքներ, ինչպես նաև տրվել են առաջարկներ (կանխատեսումային) տնտեսության առանձին ոլորտների` գյուղատնտեսական արտադրության զարգացման հեռանկարների ձևավորման, հանգստի և բուժման զանգվածային ձևերի կազմակերպման վերաբերյալ:

Ըստ համալիր բնական պայմանների (տնտեսական գործունեության ուղղվածություն և ինտենսիվություն, արդյունաբերության զարգացում, տարաբնակեցման բնութագիր, ճանապարհային ցանցի խտություն, ինժեներական ենթակառուցվածքներ) Վայոց Ձորի մարզի տարածքը միանման չէ: Այս ներմարզային տարբերությունների վերլուծությունը` մարզի զարգացման պոտենցիալ հնարավորությունների հաշվառումով, հնարավորություն է տալիս առանձնացնել գոտիներ, որոնց սահմաններում տարածքն օժտված է որոշակի պայմաններով, որոնք էլ կանխորոշում են գոտու ֆունկցիոնալ ուղղվածությունը` առանձնացնելով հատվածներ` որպես տնտեսության նախընտրելի ճյուղի օգտագործման (շինարարություն, գյուղատնտեսություն, զանգվածային հանգիստ, անտառտնտեսություն) համար բարենպաստ տարածքներ:

 

Վայոց Ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համալիր գնահատման և տարածքների տնտեսական առանձնահատկությունների, ստեղծված հատակագծային իրավիճակի, գյուղատնտեսության ներկա և հեռանկարային կառուցվածքի, արտադրության և տարաբնակեցման գնահատման համակարգի հիման վրա առանձնացվել են.

. Գյուղատնտեսության գերադասելի զարգացման գոտի,

. Բնական լանդշաֆտի պահպանման, անտառների զարգացման, ռեկրեացիայի կազմակերպման գոտի,

. բնակեցման համար անբարենպաստ, գյուղատնտեսության համար սահմանափակ բարենպաստ գոտի

Գյուղատնտեսության գերադասելի զարգացման գոտին ընդգրկում է տարածաշրջանի հիմնական տարածքը` իր մեջ ներառելով Արփա գետի միջին հոսանքի և դրա աջ և ձախ վտակների հովիտները, դրանց` մինչև 1200 մ բացարձակ նիշ ունեցող ցածր և միջին լանջերը (մինչև 2400-2500 մ): Գոտին ընդգրկում է Վայք քաղաքը, ինչպես նաև Արին, Հեր-Հեր, Կարմրաշեն, Գնդեվազ, Կեչուտ, Ազատեկ, Փոռ, Զառիթափ, Արտավան, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Վարդահովիտ, Սարավան, ՈՒղեձոր, Գոմք, Զեդեա բնակավայրերը` իրենց տնտեսություններով: Գյուղատնտեսության զարգացման բարենպաստ գոտում առանձնանում է քաղաքային շինարարության ենթագոտին, որն իր մեջ ներառում է Վայք քաղաքը` իր շրջակա բնակավայրերով: Ենթագոտին զբաղեցնում է տարածաշրջանի մոտ 7%-ը, որտեղ կենտրոնացած է բնակչության 27.7%-ը: Ենթագոտու տարածքում է գտնվում Ազատեկի արդյունաբերական նշանակության պաշարներ ունեցող ոսկու-ծարիրային հանքավայրերը:

Գյուղատնտեսության գերադասելի զարգացման գոտում տեղակայված են նաև հանքային հումքի պաշարներ: Արդյունաբերական նշանակություն ունեն տուֆերը, բազալտները (շինանյութեր), կրաքարերը, կվարցիտները (ցեմենտի, ապակու հումք), դիատոմիտներ (քիմիական հումք):

Տարաբնակեցում- տարածքում տեղակայված 22 բնակավայրերից 16-ը կամ 72%-ը գտնվում են Եղեգնաձոր-Սիսիան մայրուղուց հարավ, մնացած 6-ը (28%)` դեպի հյուսիս: Վայք քաղաքը տեղակայված է 1250 մ-ի վրա, մնացած բնակավայրերը` 1500 մ-ից բարձր: 1926-1959 թթ. շրջանում վերացվել են 13 գյուղական բնակավայր:

Ընդ որում, եթե բնակավայրերի զգալի մասը տեղաբաշխված են քաղաքային համայնքների բարենպաստ (0.5 ժ) և սահմանափակ բարենպաստ (1.0-1.5 ժ) մատչելիության գոտում` զբաղեցնելով ինչպես քաղաքներին հարող, արագընթաց մայրուղու հատող տարածքների խիստ յուրացված և թույլ յուրացված գոտիները, ապա մի շարք բնակավայրեր` թվով մոտ մեկ տասնյակի չափ, տեղակայված են նշված ազդեցության գոտիներից դուրս և կարիք ունեն (համաձայն ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի նախանշումների) հենակետային բնակավայրերի ձևավորման:

Գյուղական բնակավայրերի կառուցապատումը ցածրահարկ է, տնամերձ հողամասերով: Բնակելի տները հիմնականում կապիտալ են իրականացված:

Տրանսպորտային մատչելության տեսանկյունից գոտին կարելի է համարել սահմանափակ-բարենպաստ: Գոտու կենտրոնական մասով անցնում է հանրապետական նշանակության Երևան-Վայք-Մեղրի մայրուղային ճանապարհը: Տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհային ցանցն անբավարար է զարգացած: Գյուղական բնակավայրերը ցրված են: Դրանք հիմնականում տեղակայված են Արփա գետի վտակների հովիտներում, որոնք բաժանված են բարձր ջրբաժաններով և դրանց մեծ մասը չունեն միջգյուղական ճանապարհային կապեր:

Հիմնական տրանսպորտային ավտոմայրուղու (Երևան-Վայք) ազդեցության գոտու լայնությունը բոլոր բնակավայրերի համար տատանվում է 10-35 կմ, իսկ գոտու հիմնական բնակավայրերից մինչև Վայք քաղաքը տրանսպորտային մատչելությունը գերազանցում է 1 ժամը: Տրանսպորտային սպասարկման առումով ամենաբարենպաստ շերտում են գտնվում Վայքը քաղաքը և Ազատեկ, Զառիթափ, Արին բնակավայրերը:

Ռելիեֆի կտրտվածությունը, լանջերի մեծ թեքությունները, դրանց ճեղքվածությունը, էրոզացվածությունը, գետերի նեղ հուները, գեոդինամիկ պրոցեսների առկայությունը (սահքեր, սելավներ, քարահոսքեր), տարածքի բարձր նիշերը` մարդու տնտեսական գործունեության հետ համատեղ, ստեղծում են ինժեներա-շինարարական բարդ պայմաններ և շինարարության համար բարենպաստ տարածքների գրեթե բացակայություն: Ցանկացած տիպի շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի ինժեներական նախապատրաստման համալիր աշխատանքների անցկացում:

Տարածաշրջանի տնտեսության հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունները` առկա պայմանների հիման վրա նկատառում են.

1. Տնտեսության ոչ գյուղատնտեսական ճյուղերի զարգացումը` արդյունաբերության, սպասարկման ոլորտի ձեռնարկություններ, շինարարություն, ռեկրեացիա (Վայքի I գոտի):

2. Գոտում քաղաքային բնակչության մասի զարգացում, որը զբաղված է ոչ գյուղատնտեսական ոլորտում` որպես շրջանի հասարակական-մասնագիտացված կառուցվածքի փոփոխության հիմնական ուղղություն:

3. Գյուղատնտեսության զգալի ինտենսիվացում:

4. Կենցաղ-մշակութային սպասարկման ցանցի ձևավորում` շրջանի բնակչության պահանջների նոր մակարդակին ու կառուցվածքին համապատասխան:

. Բնական լանդշաֆտի պահպանման, անտառների զարգացման, ռեկրեացիայի կազմակերպման գոտին ընդգրկում է Արփա գետի վերին հոսանքի ավազանը: Գոտու սահմանը հարակից է Երևան-Ջերմուկ ավտոմայրուղուն` խոշոր անտառային զանգվածների ընդգրկումով: Բացարձակ նիշերը տատանվում են 2000-2500 մ սահմաններում: Գոտին ունի հետևյալ ռեկրեացիոն ռեսուրսները` անտառային զանգվածներ, հանքային աղբյուրներ, խորը ձորերով գեղատեսիլ ռելիեֆ, միջլեռնային սարահարթեր:

Անտառային զանգվածները պատկանում են առաջին խմբին և ունեն կարևոր ջրապաշտպան, ջրակարգավորիչ, հակաէրոզիոն, հողապաշտպանիչ առողջարանային նշանակություն: Անտառային զանգվածները հիմնականում տեղակայված են խիստ թեք, մասնատված լանջերին: Անտառների մոտ 80%-ը գտնվում է 21-350 թեքությամբ լանջերին, ինչով և կանխորոշվում է անտառի բարձր բնապահպանական դերը: Հեռանկարում նախատեսվում է ավելացնել անտառային զանգվածների մակերեսը:

Ռեկրեացիոն առումով գոտին բաժանվում է 2 ենթագոտու` 1. երկարատև հանգստի և բուժման գոտի, 2. կարճատև հանգստի գոտի:

1. Երկարատև հանգստի և բուժման գոտին ընդգրկում է Ջերմուկ քաղաքն ու դրա շրջակա տարածքը: Ենթագոտին հարուստ է ստորերկրյա տաք (33-58 oC), ածխաթթվային, սուլֆատա-հիդրոկարբոնատային և նատրիումային ջրերով, որոնք կիրառվում են խմելու-բուժիչ և բալնեոլոգիական բուժման նպատակներով: Նշված ջրերի պաշարները կարող են ամբողջովին բավարարել առողջարանի հեռանկարային պահանջարկը: Հնարավոր է ավելացնել այս ջրերի պաշարները` Ջերմուկ քաղաքից հարավ-արևմուտք և հարավ-արևելք ընկած հանքային ջրերի աղբյուրների հաշվին:

Տրանսպորտային մատչելիության և սպասարկման տեսանկյունից ենթագոտին բարենպաստ է: Ջերմուկ առողջարանի կապը մայրաքաղաքի հետ իրականացվում է Երևան-Վայք-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոմայրուղու միջոցով:

Ջրապահովվածությամբ ենթագոտու տարածքը բարենպաստ է խմելու ջրամատակարարման նպատակով: Ենթագոտում կան չկապտաժավորված շատ աղբյուրներ:

Էներգամատակարարման տեսանկյունից ենթագոտին ևս կարելի է համարել բարենպաստ, քանի որ գոտու տարածքի հեռավորությունը հիմնական էներգասարքավորումներից և ենթակառուցվածքներից չի գերազանցում 5 կմ: Առողջարանի հյուսիսային մասով անցնում է բարձր ճնշման գազատարը:

Օդի սանիտարա-հիգիենիկ պայմանները, հողա-բուսական ծածկը, հանքային և խմելու ջրերի որակը բարենպաստ են ռեկրեացիոն հաստատությունների զարգացման համար:

. Բնակեցման համար անբարենպաստ, գյուղատնտեսության համար սահմանափակ բարենպաստ գոտին ընդգրկում է Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների բարձրլեռնային լանջերին տեղակայված հողերը: Գոտու բացարձակ նիշերը տատանվում են 2500-3500 մ սահմաններում, զբաղեցնում է տարածաշրջանի տարածքի մոտ 24%-ը, օգտագործվում է որպես ամառային արոտավայր:

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանը ֆունկցիոնալ գոտևորման արդյունքում կարելի է ներկայացնել որպես.

. Տարաբնակեցման համակարգի ինտենսիվ յուրացված գոտի, որը բնութագրվում է քաղաքաշինական, արդյունաբերական յուրացվածության, գյուղատնտեսական արտադրության ինտենսիվ զարգացվածությամբ:

Գոտին ընդգրկում է Արփա գետի հովիտը` Եղեգնաձոր մարզկենտրոնով, ինչպես նաև Ելփին, Չիվա, Ռինդ, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Ագարակաձոր, Մալիշկա բնակավայրերը, զբաղեցնում է տարածաշրջանի տարածքի կեսից ավելին: Քանի որ գոտին ընդգրկում է հիմնականում մեծաթիվ բնակչությամբ խոշոր բնակավայրերը, ուստի այստեղ կենտրոնացած է տարածաշրջանի բնակչության մոտ 70 տոկոսը, ինչպես նաև տարածաշրջանի քաղաքային բնակչության զգալի մասը:

Այստեղ զարգացած է ինչպես անասնապահությունը, այնպես էլ խաղողագործություն ու պտղաբուծությունը: Գոտին տալիս է տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության զգալի մասը:

Ծովի մակարդակից բնակավայրերի տեղակայվածությունը հետևյալն է.

1. Մինչև 1300 մ նիշը տեղակայված է 7 բնակավայր` Եղեգնաձոր քաղաքը` 8200 մարդ, և Ագարակաձոր, Արենի, Արփի, Գետափ, Մալիշկա, Չիվա գյուղական համայնքները` 13058 մարդ բնակչությամբ:

2. 1300-ից մինչև 1600 մ նիշը տեղակայված են Աղավնաձոր, Գլաձոր, Ելփին, Եղեգիս, Շատին, Ռինդ, Սալլի, Վերնաշեն գյուղական համայնքները` 8855 բնակչությամբ (8 գյուղ):

3. 1600-ից մինչև 2100 մ նիշը (լեռնային) տեղակայված է 11 գյուղական համայնք` Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Գնիշիկ, Թառաթումբ, Խաչիկ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Քարագլուխ, Վարդահովիտ (5635 բնակչությամբ):

Տոկոսային հարաբերությամբ ստացվում է հետևյալ պատկերը.

1. մինչև 1300 մ` 59.5%

2. 1300-1600 մ` 24.8%

3. 1600-2000 մ` 15.7%

Ընդհանուր առմամբ շրջանի բնակավայրերը մեծ չեն, ցրված են մարզի ողջ տարածքով, գլխավորապես գետերի կիրճերի երկայնքով ոչ մեծ լեռնահովիտների վրա` գոյություն ունեցող ճանապարհներին առընթեր:

Եղեգնաձոր մարզային կենտրոնը տեղակայված է տարածաշրջանի գրեթե աշխարհագրական կենտրոնում: Առավել հեռավոր գյուղերը գտնվում են վերջինից 25-60 րոպե հեռավորության վրա: Բացառություն են կազմում հյուսիսում` Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ և հարավում` Սերս Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ բնակավայրերը, որոնց մատչելիությունը մարզկենտրոնից գերազանցում է նշված ժամանակահատվածը: Կապն իրականացվում է տեղական ճանապարհներով` ասֆալտե կամ գրունտային, խճապատ: Ճանապարհների ծրագծերն անցնում են խիստ կտրտված լեռնային շրջաններով և ձմեռային ժամանակահատվածում հաճախ կտրվում է կապը մարզկենտրոնի հետ: Հեռանկարում նախատեսվում է այդ ժամանակահատվածը նվազեցնել մինչև 1 ժամ, իսկ բնակավայրերի գերակշիռ մասի մատչելիությունը սահմանափակել 0.5 ժամով: Բնակավայրերի կառուցապատումն իրականացվում է մեկ-երկու հարկանի անհատական բնակելի տնամերձ հողամասերով (800-1500 մ2) տներով:

Տարածաշրջանի տնտեսական ուղղվածությունը գյուղատնտեսությունն է (բուսաբուծություն, անասնապահություն), անտառային տնտեսությունը, տեղական արտադրությունը (գյուղատնտեսական մթերքների վերամշակում):

Հաղորդակցության միջոցները` նախատեսված են.

1. հետիոտն, հեծանվային մինչև 5 կմ շառավղով մատչելիությամբ,

2. ավտոմոբիլային` 25 կմ սահմաններում:

Գյուղական փողոցները բարեկարգ չեն, ինժեներական ենթակառուցվածքների վիճակը`անբավարար: Գյուղական բնակավայրերում մշակութա-կենցաղային սպասարկման հաստատությունները սուղ են, սահմանափակվում են հիմնականում ակումբների շենքերով, որոնցից շատերը չեն կիրառվում իրենց հիմնական նշանակությամբ: Առկա են մթերային խանութներ, փոստ, կապ, վարչական հաստատությունները տեղակայված են հարմարեցված կառույցներում: Գյուղատնտեսական և անասնապահական համալիրները տեղակայված են բնակելի կառուցապատման անմիջական մոտիկությամբ:

Հաշվի առնելով բնական ռեսուրսները և ստեղծված իրավիճակը, այս գոտում առաջարկվում է հանքային և ոչ հանքային հումքի բազայի հիման վրա զարգացնել արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:

. թույլ յուրացված գոտին ընդգրկում է մնացած ամբողջ տարածքը` մինչև 2100 նիշը, որտեղ կենտրոնացած է տարածաշրջանի բնակչության մոտ 30 տոկոսը:

Ենթագոտում կան ոչ հանքային նյութերի հանքեր (կրաքար, հանքային ներկեր): Ենթագոտին ապահովված է տեխնիկական և խմելու ջրով: Կապը մարզկենտրոնի հետ իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով:

Ինժեներա-շինարարական պայմանները բարդ են: Բացարձակ նիշերը տատանվում են 1500-2600 մ: Լեռնաշղթաների լանջերը խիստ թեք են, մասնատված հեղեղատներով: Սարերի լանջերին նկատվում են փլուզումներ և քարահոսքեր:

Ամեն կոնկրետ շինարարության համար (ճանապարհներ, կոմունիկացիաներ, առանձին օբյեկտներ) անհրաժեշտ են բարդ ինժեներական նախապատրաստման աշխատանքներ` հաշվի առնելով ֆիզիկաաշխարհագրական պրոցեսները (փլուզումներ, սողանքներ) և ռելիեֆային պայմանները:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և բնական ռեսուրսները, այս ենթագոտում առաջարկվում է գյուղատնտեսական արտադրության զարգացումը:

 

Գյուղական տարաբնակեցում

 

Գյուղական տարաբնակեցման զարգացման հեռանկարային ուղղությունների տեսլականը հետևյալն է.

1. Գյուղական բնակելի շինարարության հեռանկարային զարգացում բնակավայրերում` կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքի զարգացած ցանցի ձևավորմամբ:

2. Ճանապարհային զարգացած ու հարմարավետ ցանցի ստեղծում` յուրաքանչյուր գյուղի բնակչության համար անմիջական կապ ապահովելով ձևավորված կենտրոնական բնակավայրերի կենցաղ-մշակութային սպասարկման օբյեկտների հետ:

Նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր են գյուղական տարաբնակեցման հետևյալ տարբերակները.

1. Պահպանվում են գոտու բոլոր բնակավայրերը, ապահովելով աշխատանքային տեղաշարժեր գյուղատնտեսական արտադրություն ունեցող կենտրոնական բնակավայրերի և լրացուցիչ ֆունկցիաների (սպորտ, արվեստ, արհեստներ և այլն) տեղակայման մյուս բնակավայրերի միջև:

2. Փոքր բնակավայրերը վերածվում են հանգստի բնակավայրերի:

Վերլուծության է ենթարկվել նաև հասարակական-մշակութային օբյեկտների տեղաբաշխվածության առկա վիճակը, ինչի հիման վրա կատարվել է դրանց համալրում` հաշվի առնելով յուրաքանչյուր բնակավայրի մշակութային և հասարակական նվազագույն մակարդակի ապահովման անհրաժեշտությունը:

Կատարվել է գյուղական բնակավայրերի դիֆերենցում` կախված նրանց տնտեսական զարգացումից և դասակարգվել են հետևյալ կերպ.

ա) հիմնական գյուղական բնակավայրեր` արդյունաբերական, գյուղատնտեսական կամ խառը մասնագիտացմամբ,

բ) գյուղեր` մի խումբ գյուղական բնակավայրերի կենտրոններ, որտեղ կկենտրոնանան դրանց խմբի համար կենցաղ-մշակութային սպասարկման հաստատությունները,

գ) գյուղական բնակավայրեր, որոնց բնակչության զբաղվածությունը հիմնականում քաղաքային բնակավայրում է,

դ) հատուկ նշանակության գյուղական բնակավայրեր, որոնք առաջարկվում է ձևավորել որպես հանգստի գոտիների հենակետեր, տրանսպորտային հանգույցներ, կամ պատմամշակութային հիշարժան վայրեր:

Գյուղական բնակավայրերի դասակարգումը կատարվել է առկա վիճակագրական տվյալների հիման վրա` բացահայտելով բնակավայրի առաջատար ֆունկցիան (բնակավայրի վարչական նշանակությունը, արդյունաբերական ձեռնարկությունները, շուկաները, առևտրական կենտրոնները, տեխնիկական կայանները, մշակութային և կենցաղային հաստատությունները` տրված է հիմնական գծագրում), ինչպես նաև կապը տրանսպորտային մայրուղիների հետ: Կենտրոնական ֆունկցիաներով օժտված բնակավայրերի սպասարկման միջին շառավղերը կազմում են մոտ 6 կմ:

Գյուղատնտեսական շրջանների հատակագծման հիմքում դրվել են հետևյալ սկզբունքները.

- գյուղատնտեսության մեջ աշխատանքի առավել բարենպաստ պայմանների ստեղծում,

- տարրական տնտեսական և կենցաղ-մշակութային սպասարկման ապահովում մինչև 3 կմ շառավղով,

- Լրացուցիչ կոմունալ սպասարկման ապահովում մինչև 7 կմ սպասարկման շառավղով:

Արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները տրված են համապատասխան բաժնում: Նախատեսված են նաև տեղական հումքային ռեսուրսների վրա հիմնված, հատկապես կաթնամթերքների (Եղեգնաձորի պանրի) և պտուղ-բանջարեղենի, գինու: Սպասարկման ոլորտի զարգացումը դիտարկվում է շրջանում զբոսաշրջության համակարգի ձևավորմանը զուգընթաց:

Գյուղատնտեսական արտադրության տեղաբաշխման պայմաններն ընդունվել են շրջանի բնական և տնտեսական-կազմակերպչական առանձնահատկությունների համակողմանի վերլուծության ու հաշվառման արդյունքում:

Խթանելու համար այս կամ այն տարածքի գերադասելի օգտագործումը` լինի դա արդյունաբերական, գյուղատնտեսական կամ բնակչության տարաբնակեցման հավասարակշռման, նպատակահարմար է տրամադրել բազմապիսի խրախուսական միջոցների, արտոնությունների համակարգ:

Քաղաքային բնակավայրերի համար բարենպաստ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում են քամապաշտպան անտառապատումներ` հաշվի առնելով քամիների գերակշիռ ուղղությունները` Եղեգնաձոր քաղաքի համար հյուսիսային և հարավ-արևելյան կողմերում, քանի որ քաղաքի հեռանկարային զարգացումը նախատեսվել է հիմնականում քաղաքի արևելյան ու արևմտյան հատվածներում, գյուղատնտեսական յուրացումը` հյուսիս-արևմտյան մասում` համայնքի առանձին հողատարածքում:

 

I-4. Սահմանամերձ գոտիների և տարածաշրջանի հիմնախնդիրները

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից մինչև ՀՀ տարածքի խորքը մինչև 5 կմ տարածվող տարածքը կոչվում է սահմանային գոտի, իսկ սահմանային գոտու մի մասը, որը հատում է պետական սահմանին` մինչև 1 կմ լայնությամբ, կոչվում է սահմանային շերտ:

Սահմանային գոտին ձգվում է Վայոց Ձորի մարզի հարավ-արևմտյան, հարավային և հյուսիս-արևելյան մասերով:

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև սահմանամերձ մարզերի ռելիեֆային բարդ պայմանները (կտրտվածությունը, մասնատվածությունը, նեղ գետահովիտներում տեղադրված բնակավայրերի փոքր չափերը, տրանսպորտային թույլ կապերի հետևանքով դրանց մեկուսացվածությունը), քաղաքաշինական յուրացվածության առանձնահատկությունները (բնակավայրային թույլ ցանց հենակետային կենտրոնների բացակայության, հարուստ ռեսուրսների օգտագործման ցածր մակարդակ): «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» (հաստատված ՀՀ կառավարության կողմից 2003 թ.) սահմանամերձ տարածաշրջաններում ընդգրկվել են ավելի շատ բնակավայրեր, քան ընդգրկված է 5 կմ-ոց սահմանային գոտում:

Վայոց ձորի մարզում Հայ-Ադրբեջանական սահմանի երկարությունը կազմում է 69.4 կմ, որի սահմանային շերտում գտնվում է ընդամենը 2 համայնք (Բարձրունին և Խնձորուտը, որոնց բնակչությունը կազմում է ընդամենը 0.9 հազ.մարդ, մարզի բնակչության 1.4%), իսկ սահմանային գոտում գտնվում է 12 համայնք (Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Սերս, Խաչիկ, Արենի, Մարտիրոս, Գոմք, Ելփին, Չիվա, Ռինդ,Գնիշիկ, բնակչությունը ընդամենը 9.1 հազ.մարդ` մարզի բնակչության 14.2%):

 

Սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանների բնութագիրը

 

._____________________________________________________________

|N |Անվանումը|Մարզի  |Սահմանը     |Սահմանային շերտը (1 կմ)   |

|  |         |բնակչ  |            |__________________________|

|  |         |հազ.   |            |Համայնքները   |Բնակչութ.  |

|  |         |մարդ   |            |(բնակավայրերը)|(հազ.      |

|  |         |       |            |              |մարդ)      |

|  |         |       |            |              |---------- |

|  |         |       |            |              |Տես.կշ.    |

|  |         |       |            |              |մարզում %) |

|__|_________|_______|____________|______________|___________|

| 1|   2     |  4    |   5        |      6       |     7     |

|__|_________|_______|____________|______________|___________|

| 1|Վայոց Ձոր|64.168 |Հայ-        |Բարձրունի     |           |

|  |         |       |Ադրբեջանական|(Վարդահովիտ)  |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |Խնձորուտ      |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |Հայ-        | 2 համայնք    | 0.916/1.4 |

|  |         |       |Ադրբեջանական|              |           |

|  |         |       |(Նախիջևան)  |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

|__|_________|_______|____________|______________|___________|

|  |         |       |            |              |           |

._____________________________________________________________

 

._____________ __________________________.

|N |Անվանումը| |Սահմանային շերտը (5 կմ)  |

|  |         | |_________________________|

|  |         | |Համայնքները   |Բնակչութ. |

|  |         | |(բնակավայրերը)|(հազ.     |

|  |         | |              |մարդ)     |

|  |         | |              |----------|

|  |         | |              |Տես.կշ.   |

|  |         | |              |մարզում %)|

|__|_________| |______________|__________|

| 1|   2     | |      8       |    9     |

|__|_________| |______________|__________|

| 1|Վայոց Ձոր| |Բարձրունի     |          |

|  |         | |(Վարդահովիտ)  |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Խնձորուտ      |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Նոր Ազնաբերդ  |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Սերս          |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Խաչիկ         |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Արենի         |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Մարտիրոս      |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Գոմք (Կապույտ)|          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Ելփին         |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Չիվա          |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Ռինդ          |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |Գնիշիկ        |          |

|__|_________| |______________|__________|

|  |         | |12 համայնք    | 9.1/14.2 |

._____________ __________________________.

 

Վայոց Ձորի մարզում սահմանամերձ տարածաշրջաններում ընդգրկվել են թույլ յուրացված գոտու բոլոր բնակավայրերը` ներառելով նաև բարձր լեռնային և լեռնային բնակավայրերը:

Սահմանամերձ գոտու և սահմանամերձ տարածաշրջանների նման ընդգրկումները պայմանավորված են տարածքների նկատմամբ քաղաքաշինական քաղաքականության հիմնական ուղղությունների ընդհանրությամբ: Այդ ուղղություններն են.

. Սահմանամերձ տարածաշրջաններում առաջնահերթ զարգացման ռեժիմի սահմանում` սոցիալ-տնտեսական զարգացման անհամամասնությունների աստիճանական վերացման նպատակով, որը ներառում է.

- Բազմակենտրոն տարածքային զարգացման սկզբունքի կիրառում,

- Բնակավայրային ցանցի զարգացում և կատարելագործում` տարածքային աճով,

- Նոր հենակետային կենտրոնների ստեղծում

- Բնակավայրերի փոխկապակցվածության մեծացման նախադրյալների ստեղծում` միջմարզային, միջհամայնքային տնտեսական միավորումների կազմակերպմամբ, ընդ որում այդ միավորները պետք է դիտարկել որպես միասնական ռազմավարություն ունեցող համալիր` հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական ռեսուրսների համատեղ օգտագործմամբ, համընդհանուր տրանսպորտային, ինժեներական ենթակառուցվածքներով,

- Տրանսպորտային, ինժեներական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում` կրկնակված, բնակավայրերը օղակաձև կապող տրանսպորտային կապերով, էվակուացիոն ելքերի ձևավորումով:

Սահմանային գոտու եվ սահմանամերձ շերտի տարածքները քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ են:

 

Գլուխ II
ՏԱՐԱԾՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

II -1. Վայոց Ձորի մարզի դեմոգրաֆիական տարողունակությունը

 

Դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկի անհրաժեշտությունը բխում է տարածքի կազմակերպման քաղաքաշինական պահանջներից (համապատասխան նպատակաուղղված տեղեկատվություն` տարածքի քաղաքաշինական կազմակերպման և տարաբնակեցման համակարգի գործող մեխանիզմների բացահայտման և հետագա կատարելագործման ուղղությամբ), և բնակչության թվաքանակի կանխատեսումային մեթոդների անիրատեսական լինելու փաստից (օգտագործված են բնակչության թվաքանակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական ծառայության 01.01.2002 թ. տվյալները):

Դեմոգրաֆիական տարողունակությունը բնակչության այն առավելագույն քանակն է, որը կարող է բնակվել տվյալ տարածքում` ամենօրյա կենսական պահանջները տեղական ռեսուրսներով բավարարելու պայմանով` ապահովելով տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը:

Դեմոգրաֆիական տարողունակությունը փոփոխական մեծություն է: Գիտատեխնիկական, սոցիալական առաջընթացի, ազգային հարստության համալրման պայմաններում (ջրային պաշարների տարածքային վերաբաշխում, անտառների արդյունավետության բարձրացում, հողի բերքատվության բարձրացում, նոր տարածքների` խիստ թեք լանջերի, խախտված հողերի յուրացում, 2100 մ-ից բարձր տարածքներում բնակության պայմանների ապահովում և այլն) առանձին տարածաշրջանների դեմոգրաֆիական տարողունակությունը կարող է փոփոխվել:

Որպես դեմոգրաֆիական տարողունակության ինտեգրող ցուցանիշ ընդունվում է տարբեր գործոններով հաշվարկված ցուցանիշներից նվազագույնը:

Տարածքների դեմոգրաֆիական տարողունակությունը մարզի տարածքում հաշվարկված է ըստ հետևյալ գործոնների.

. տարածքային հնարավորությունների,

. ստորերկրյա և մակերևութային ջրային պաշարների,

. ռեկրեացիոն ռեսուրսների:

Մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունների (ըստ տարածքային, ջրային և ռեկրեացիոն ռեսուրսների) վերլուծության արդյունքում մարզի համար ընդունված է վերջնական դեմոգրաֆիական տարողունակություն` ըստ նվազագույն ցուցանիշի (տարածքային հնարավորություններ):

sumտ=sum1+sum2

sumտ - տարածքային դեմոգրաֆիական ընդհանուր տարողունակությունը

sum1 - բնակչության քանակն առ 01.01.09 թ.

sum2 - բնակչության հնարավոր աճը` տարածքի տարողունակության առումով

sum2 = S1(yc1-y1)x Kn+ S2(yc2-y2) x Kn

S1 - ինտենսիվ յուրացված գոտու տարածքը

y1 - ինտենսիվ յուրացված գոտու բնակեցման ներկայիս խտությունը

S2 - թույլ յուրացված գոտու տարածքը

yc2 - թույլ յուրացված գոտու բնակեցման սահմանային խտությունը

y2 - թույլ յուրացված գոտու ներկայիս խտությունը

Kn - կարգավորող գործակիցներ

K1 - բարդ ռելիեֆով և ինժեներա-երկրաբանական երևույթներով 0.7-1.0

K2 - տրանսպորտային ինժեներական ենթակառուցվածքների ապահովվածություն 0.3-1.0

K3 - բնապահպանական սահմանափակումներով 0.3-1.0

K4 - սահմանամերձ տարածքների առկայությամբ 0.4-1.0

K5 - բնակավայրերի խտությամբ

 

.__________________________________________________________________

|N/N|Մարզի    |K1 ինտենսիվ/ |K2 ինտ/ |K3 ինտ/ |K4 ինտ/  |K5 ինտ/  |

|   |անվանումը|K1 թույլ յուր|K2 թույ.|K3 թույ.|K4 թույլ.|K5 թույլ.|

|___|_________|_____________|________|________|_________|_________|

| 1.|Վայոց Ձոր|   0.7/0.6   | 0.9/0.6| 0.7/0.6| 0.9/0.8 | 0.3/0.3 |

.__________________________________________________________________

 

.______________  _____________.

|N/N|Մարզի    |  |K միջ.ինտ/  |

|   |անվանումը|  |K միջ թույլ.|

|___|_________|  |____________|

| 1.|Վայոց Ձոր|  |  0.72/0.59 |

.______________  _____________.

 

Դեմոգրաֆիական տարողունակությունը

(ըստ տարածքային հնարավորությունների)

 

.______________________________________________________________________.

|Անվանումը|Մարզի բնակչ. |Տարածքների       |Տարածքի           |Ընդհանուր|

|         |առ 01.01.09 թ|դեմոգրաֆիական    |հավասարակշռված    |հնարավոր |

|         |(հազ. մարդ). |տարողունակություն|տարողունակությունը|աճը (հազ.|

|         |             |(հազ. մարդ)      |(հազ. մարդ)       |մարդ)    |

|         |             |_________________|                  |         |

|         |             |ինտ.    |թույլ   |                  |         |

|         |             |յուր.   |յուր.   |                  |         |

|         |             |գոտի    |գոտի    |                  |         |

|_________|_____________|________|________|__________________|_________|

|Վայոց Ձոր|     55.8    |  52.7  | 165.3  |       218        |  162.2  |

.______________________________________________________________________.

 

Դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկն

(ըստ ջրային պաշարների)

 

Հաշվարկը կատարվել է ըստ ստորերկրյա (աղբյուրներ և արտեզյան ավազաններ) և մակերևութային ջրային պաշարների:

ըստ ջրամատակարարման

համար պիտանի ստորերկրյա ջրային պաշարների

 

Dստոր. = sum i x K/ Pն, որտեղ

sumPi - խմելու որակի ջրային պաշարները (Հազ. մ3/օր)

K - կորուստները հաշվի առնող գործակից 0.7

Pն - 1 բնակչի նորմատիվային ջրապահովվածությունը 0.5 մ3/օր

 

._______________________________________.

| N |Անվանումը|Դեմոգրաֆիական            |

|ը/կ|         |տարողունակությունը       |

|   |         |(հազ. մարդ)              |

|___|_________|_________________________|

| 1 |Վայոց Ձոր|116.8 x 0.7 / 0.5 = 163.5|

._______________________________________.

 

ըստ ջրամատակարարման

համար պիտանի մակերևութային ջրային պաշարների

 

Dմակ. = sumPi x K/ Pն, որտեղ

sumPi - մակերևութային հոսքի ջրային պաշարները (հազ. մ3/օր)

K - օգտագործման չափի գործակից 0.1

Pն - 1 բնակչի նորմատիվային ջրապահովվածությունը (0.5 մ3/օր)

 

.________________________________________.

| N |Անվանումը|Դեմոգրաֆիական             |

|ը/կ|         |տարողունակությունը        |

|   |         |(Հազ. մարդ)               |

|___|_________|__________________________|

| 1 |Վայոց Ձոր|1898.2 x 0.1 / 0.5 = 380.0|

.________________________________________.

 

ըստ մակերևութային հոսքի և ստորերկրյա ջրային պաշարների

 

D = Dստոր. + Dմակ.

 

.________________________________________.

| N |Անվանումը|Դեմոգրաֆիական             |

|ը/կ|         |տարողունակությունը        |

|   |         |(Հազ. մարդ)               |

|___|_________|__________________________|

| 9 |Վայոց Ձոր|  163.5 + 380.0 = 543.5   |

.________________________________________.

 

Դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ ռեկրեացիոն ռեսուրսների

 

Առավել մանրամասնությամբ հաշվարկենք դեմոգրաֆիական տարողունակություններն ըստ գոյություն ունեցող և բարելավված ռեկրեացիոն ռեսուրսների` օգտվելով հետևյալ բանաձևերից.

sumD=D1+D2 և sumD՛=D՛1+D՛2 որտեղ

sumD-տարածքների ընդհանուր տարողունակությունն ըստ առկա ռեկրեացիոն ռեսուրսների,

D1- տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ գոյություն ունեցող անտառապատ տարածքների և գետերի ավազաններում հանգստի կազմակերպման ընձեռած հնարավորությունների,

D2- տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ լողափերին հանգստի կազմակերպման ընձեռած հնարավորությունների,

D1=(((Sx/\(+Sg) xK1x K2x0.5 x 1000)/100xHxK5xM1)xK3xK4, որտեղ`

S - զբոսաշրջային շահագործման առումով առավել արժեքավոր տարածաշրջանի տարածքը (կմ2),

/\ - տարածքի անտառապատվածությունը %-ով (գոյություն ունեցող),

Sg - գետերի ավազանների տարածքները,

K1- տեղանքի ինժեներաերկրաբանական պայմանները հաշվի առնող գործակից (0.3-1.0),

K2 - քաղաքների արվարձանների և ճանապարհներին կից կանաչ գոտիների հանգստի կազմակերպման հնարավորությունները հաշվի առնող գործակից (0.3-0.7),

K3 - բուժման ռեսուրսների առկայությունը հաշվի առնող գործակից (1.05-1.2),

K4 - զբոսաշրջության կազմակերպման ռեսուրսների առկայությունը հաշվի առնող գործակից (1.05-1.2),

K5 - տեղական տարածքային առանձնահատկությունները հաշվի առնող գործակից (0.7-0.8)

H - 1000 բնակչի անհրաժեշտ ռեկրեացիոն տարածքների նորմատիվային ցուցանիշ (2 կմ2),

M1 - անտառում և ջրավազանների ափին հանգստացողների բաշխումը հաշվի առնող գործակից (0.1 շոգ կլիմայի և 0.3 բարեխառն կլիմայի դեպքում):

D2 = 2 x B x C x 1000 x Kափ/ 0.5 x M2 x Kսեյս, որտեղ`

D2 - տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունը լողափին հանգստի կազմակերպմամբ (մարդ),

B - լողափի երկարությունը կմ (գոյություն ունեցող),

C - լողափի պիտանելիության գործակից 0.5,

M2 - անտառում և լողափին հանգստացողների բաշխումը հաշվի առնող գործակից (0.1 շոգ կլիմայում և 0.4 բարեխառն կլիմայի դեպքում),

Kափ- ափի լայնությունը հաշվի առնող գործակից (0.3-0.6),

Kսեյս- տարածքի սեյսմակայունությունը հաշվի առնող գործակից (1.0-1.2),

sumD՛ - հեռանկարային ընդհանուր տարողունակությունն ըստ բարելավված ռեկրեացիոն ռեսուրսների,

D՛1 -տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունը հեռանկարային անտառապատ տարածքներում և գետերի ավազաններում հանգստի կազմակերպմամբ (մարդ),

/\՛ - տարածքի անտառապատվածությունը %-ով (հեռանկարային),

D՛2-տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունը լողափին հանգստի կազմակերպմամբ` բարելավված ռեսուրսներով (մարդ):

B՛ - լողափի երկարությունը կմ (բարելավված),

 

դեմոգրաֆիական տարողունակությունը ըստ ռեկրեացիոն ռեսուրսների

 

._____________________________________________________________________.

|N|Անվանումը|  S | A | A'| Sq |K1 |K2 | K3 |M1 |B |C |M2|  D1  |  D1' |

|_|_________|____|___|___|____|___|___|____|___|__|__|__|______|______|

|1|Վայոց Ձոր|2308|3.3|8.4|10.5|0.5|1.2|1.15|0.2|- |- | -|121000|280000|

._____________________________________________________________________.

.____________  __________________.

|N|Անվանումը|  |D2|  sumD | sumD'|

|_|_________|  |__|_______|______|

|1|Վայոց Ձոր|  |- |121000 |280000|

.____________  __________________.

 

ՀՀ դեմոգրաֆիական տարողունակության ամփոփ աղյուսակ

 

._______________________________________________________________

|N|Անվանումը|Մարզի բնակչ.|Ըստ        |ըստ ջրային   |ըստ        |

| |         |01.01.09 թ  |տարածքային |պաշարների    |ռեկրեացիոն |

| |         |            |հնարավորու-|հաշվարկված-  |ռեսուրսների|

| |         |            |թյունների  |դեմոգրաֆիական|հաշվարկված |

| |         |            |հաշվարկված |տարողունա-   |դեմոգրաֆիա-|

| |         |            |դեմոգրա-   |կութ.        |կան տարո-  |

| |         |            |ֆիական     |             |ղունակութ. |

| |         |            |տարողունա- |             |           |

| |         |            |կությունը  |             |           |

| |         |            |(հազ.      |             |           |

| |         |            |մարդ)      |             |           |

| |         |            |___________|             |           |

| |         |(հազ. մարդ) |տարբերակ 2 |(հազ. մարդ)  |(հազ. մարդ)|

|_|_________|____________|___________|_____________|___________|

|1|Վայոց Ձոր|   55.8     |   218.0   |543.5 (163.5)| 280.0     |

._______________________________________________________________

.____________ ________________________________.

|N|Անվանումը| |Ընդունված     |Բնակչության     |

| |         | |հաշվարկային   |հնարավոր աճը ըստ|

| |         | |դեմոգրաֆիական |տարողունակության|

| |         | |տարողունակութ.|                |

| |         | |              |                |

| |         | |              |                |

| |         | |              |                |

| |         | |              |                |

| |         | |              |                |

| |         | |              |                |

| |         | |              |                |

| |         | |              |________________|

| |         | |(հազ. մարդ)   |%-ով |հազ. մարդ |

|_|_________| |______________|_____|__________|

| |         | |(121.0) 218.0 | 290 |  162.2   |

.____________ ________________________________.

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում