Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(4-րդ մաս)

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԲՆԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Տարածքի էկոլոգիական տարողունակության հարցերում նյութի, էներգիայի և տեղեկատվության փոխանակման պարամետրերի հաշվարկման տեսանկյունից ներկայացվում է մարզի էկոլոգիական տարողունակությունը` համեմատելու քաղաքաշինական պահանջների հաշվառմամբ վերոնշյալ հաշվարկի արդյունքների հետ: Լեռնային պայմաններում, ինչպիսին Վայոց Ձորն է, այդ խնդրի լուծումը դժվարանում է նրանով, որ այստեղ առկա բազմազան էկոլոգիական գործոնների տարբեր համադրումների արդյունքում` ձևավորվել են տարակազմ բնական էկոհամակարգեր: Վայոց Ձորում` էկոլոգիական գործոնների բազմազանությունը, կենսահամակեցությունների ձևավորման և զարգացման համար ստեղծում են տարբեր միկրո պայմաններ: Էկոհամակարգերի տեղաբաշխման հիմնական օրինաչափությունն այստեղ վերընթաց գոտիականությունն է` մի շարք շեղումներով հանդերձ, որոնք պայմանավորված են էկոլոգիական գործոնների բազմապիսի դրսևորման բնույթով: Քննարկվող տարածքում ձևավորված հիմնական բնական էկոհամակարգերը յոթն են` կիսաանապատային (1000-1400 մ), չոր լեռնատափաստանային (1400-1800 մ), լեռնատափաստանային (1800-2300 մ), մարգագետնատափաստանային (2300-2500 մ), լեռնաանտառային (1200-2400 մ), մերձալպյան և ալպյան (2500-3500 մ):

Բոլոր էկոհամակարգերը լինելով հարաշարժ, հանդիսանում են բաց համակարգեր, որոնց տարրերը փոխկապված են նյութի, էներգիայի և տեղեկատվության հոսընթացով: Վայոց Ձորի բնական էկոհամակարգերում նյութի, էներգիայի և տեղեկատվության շրջապտույտի քանակությունն ու արագությունը հաշվարկված է հատուկ մաթեմատիկական մեթոդով, իսկ ստացված արդյունքները յուրաքանչյուր էկոհամակարգի համար ստուգված է կոնկրետ դիտարկումների միջոցով, որով պարզվել է կենսաարդյունավետության և սնման շղթայում էներգիայի հոսընթացի կատարված հաշվարկների հավաստիությունն ու ստացված ցուցանիշների իսկությունը (տես հավելված 9):

Միավոր տարածքում` սնման շղթայի առանձին սննդային մակարդակների և ամբողջ էկոհամակարգի կենսաէներգիայի մասին տվյալների համաձայն (աղ. 1), կատարվել է Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի արժեքային գնահատում: Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի կենսաբաղադրիչի էներգետիկ արժեքի գումարային մեծությունները (sum(I)) բերված են աղյուսակ 1-ում: Ստացված արդյունքներից ակնհայտ է դառնում բնական էկոհամակարգերի միջավայրաստեղծ կարևոր նշանակությունը, օրինակ, յուրաքանչյուր քառակուսի մետր անտառային տարածքի կենսանյութի էներգետիկ արժեքը 17.4 դոլլար է վերականգնման արագությունը` 12.5 տարի, հավասարակշռության խախտման դեպքում կորուստը կազմում է շուրջ 217.5 դոլլար (1 հա համար` 2175000 դոլլար), իսկ կիսաանապատում` համապատասխանաբար կորուստը կազմում է 38.8 դոլլար (1 հա համար` 388000 դոլլար):

Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի էկոլոգիական տարողունակությունը որոշելու համար հաշվարկվել է կենսահամակեցությունների մարդածին ծանրաբեռնվածության չափն ըստ կենսազանգվածի օգտագործման թույլատրելի քանակության: Ընդունելով` մեկ մարդուն անհրաժեշտ սննդի օրական միջին միջազգային չափաքանակը 2385 կկալ, ստանում ենք Վայոց Ձորում յուրաքանչյուր բնակչին անհրաժեշտ հողատարածքի մեծությունը, որը հավասար է շուրջ 1.1 հա: Կազմելով հարաբերություն Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի զբաղեցրած ընդհանուր մակերեսի և յուրաքանչյուր բնակչին անհրաժեշտ հողատարածքի մեծության միջև, ստացվում է բնակչության օպտիմալ թվաքանակը` 173 հազ.մարդ, որը կարող է պահել հիշյալ տարածքն առանց բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտման:

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԲՆԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՋՐԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ

 

Յուրաքանչյուր բնակիչ, տարվա ընթացքում, միջին հաշվով օգտագործում է 650 մ3 ջուր (ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման համար օրական օգտագործվում է 2-ից 3 լիտր ջուր, տարեկան շուրջ 1 մ3): Մեծ քանակությամբ ջուր օգտագործվում է գյուղատնտեսության մեջ (69%) գլխավորապես ոռոգման համար, ջրի 23%-ն օգտագործվում է արդյունաբերության մեջ, 6%-ը ծախսվում է կենցաղային և 2%-ը այլ նպատակներով: Օգտագործելով բնակչության ջրապահովվածության չափանիշները և Վայոց Ձորի ջրառեսուրսային ներուժի տվյալները, հաշվարկված է ուսումնասիրվող տարածքի բնակչության աճի և ջրապահովվածության կապն ու ծանրաբեռնվածության հնարավոր վիճակը (նկար), որտեղ հստակ արտահայտված է բնակչության աճի և ջրապահովվածության հակադարձ կապը: Բնակչության աճի և ջրապահովվածության կորերի հատումն այն սահմանային վիճակն է, որից սկսած նկատվում է ջրասակավություն, իսկ բնակչության թվաքանակն այդ մակարդակում համարվում է օպտիմալը մոտ 200000 մարդ:

 

Վայոց Ձորի ջրապահովվածության կախվածությունը բնակչության թվաքանակից:

 

----------------------------

ԻՐՏԵԿ - դիագրամը չի բերվում

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հողերի էկոլոգիական տարողունակության և բնակչության տարածքային հարմարավետության թույլատրելի մեծությունը որոշվում է հողահանդակների կառուցվածքով և մարդածին ազդեցության բնույթով:

Բնատարածքի պահպանության կարևոր ցուցանիշ է ծառայում բնակչության խտությունը, ըստ որի Վայոց Ձորը հանրապետական ցուցանիշների համեմատ նոսր է բնակեցված: Բայց, Վայոց Ձորի բնակչությունը խիստ անհամաչափ է տեղաբաշխված, ցածր լեռնային գոտում (1000-1400 մետր) կենտրոնացված է բնակչության 51%-ը, իսկ միջին լեռնային գոտու ստորին ենթագոտում (1400-2000 մետր)` 49%-ը: Հետևաբար ցածր լեռնային գոտում բնակչության խտությունը կազմում է 110 մարդ/կմ2, իսկ միջին լեռնային գոտու ստորին ենթագոտում` 35 մարդ/կմ2: 2009 թ վիճակագրական տվյալների համաձայն Վայոց Ձորի բնակչության թիվը եղել է 55.8 հազար մարդ:

Ներկայումս, Վայոց Ձորում յուրաքանչյուր բնակչի հասնում է մոտ 13607 մ2 գյուղատնտեսական հողատարածություն, ընդ որում 3840 մ2 վարելահող, 518 մ2 բազմամյա տնկարկ, 570 մ2 խոտհարք, 8679 մ2 արոտավայր` մեկ մարդու հաշվով ընդհանուր հողատարածությունը կազմում է 41214 մ2, եթե այդ մակերեսից հանվի բնապահպանական, ջրային և անտառային կառուցվածքի հողերը, ապա յուրաքանչյուր բնակչին բաժին կհասնի 39357 մ2 հողատարածք:

Մարդու առաջնային պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է որոշակի նվազագույն տարածություն (տես հավելված 9): Հիմք ընդունելով նշված չափանիշները, Վայոց Ձորի համար կստացվի տարածքային հարմարավետության տեսական ցուցանիշն ըստ հողատեսքերի և դրանց համապատասխան բնակչության թվաքանակի:

Ստացված արդյունքը ցույց է տալիս Վայոց Ձորի բնական էկոհամակարգերի մարդածին ծանրաբեռնվածության թույլատրելի մակարդակն ըստ հողատիպերի հարմարավետության ցուցանիշի, որի համաձայն բնակչության թիվը չպետք է գերազանցի 230 հազարը, այսինքն յուրաքանչյուր բնակչին բաժին կհասնի 10000 մ2 տարածք:

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՏԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Վայոց Ձորի ժողովրդագրական (դեմոգրաֆիական) տարողունակության գնահատումը կատարված է ելնելով բնական էկոհամակարգերի թույլատրելի ծանրաբեռնվածությունից, քանի որ հասարակության կայուն զարգացումը հնարավոր է ապահովել միայն բնական միջավայրի հավասարակշիռ վիճակի պահպանման դեպքում: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ըստ բնական էկոհամակարգերի ժողովրդագրական տարողունակության Վայոց Ձորի բնակչության թույլատրելի թվաքանակը կազմում է 173 հազ. մարդ: Եթե հիմք ընդունվի հողատիպերի հարմարավետության ցուցանիշին համապատասխան բնակչության թիվը, ապա Վայոց Ձորի բնակչությունը չպետք է գերազանցի 230 հազարը: Երբ հաշվի է առնվում բնակչության ջրաապահովվածության լավագույն չափաքանակը, ապա բնակչության թիվը կազմում է 200 հազար: Այստեղից հետևում է, որ 200 հազար բնակչությունը համապատասխանում է միջավայրի էկոլոգիական տարողունակության առավելագույն սահմանին: Տվյալ դեպքում բնակչության 173 հազարը լավագույն խտության տատանման նվազագույն կետն է, իսկ 230 հազարը` առավելագույն: Աճի լավագույն մակարդակը հանդիսանում է 100 հազարը:

 

II-2. Տարածքի գործառնական գոտիավորումը և հատակագծային պայմանների

բարելավման միջոցառումներ

 

Վայոց Ձորի մարզի հատակագծային կառուցվածքը պայմանավորված է մարզի ռելիեֆային պայմաններով` խիստ կտրտվածությամբ, հիմնական կոմպոզիցիոն առանցքի` Արփա գետի և հարակից` տարաբնակեցման համար համեմատաբար նպաստավոր տարածքների առկայությամբ, և Արփա գետի վտակների մերձակայքում նմանատիպ տարածքների տեղադրությամբ:

Տարաբնակեցման բնութագիրը, ընդհանուր առմամբ, գծային-խմբավորված է: Պատմականորեն բնակավայրերը ձևավորվել են Արփա գետի և դրա վտակների կիրճերի երկայնքով, ինչով էլ պայմանավորված է նշված հատակագծային կառուցվածքը:

Որպես հատակագծային միջուկ, իր գերակշռող պոտենցիալով առանձնանում է Եղեգնաձորը և նրա շրջակայքի բնակավայրերը (ինտենսիվ յուրացված գոտին), որը ուղիղ և հակադարձ հատակագծային-ֆունկցիոնալ կապերով կազմակերպում է Վայք, Ջերմուկ քաղաքային համայնքների, և մնացած գյուղական համայնքների հատակագծային կառուցվածքը:

Մարզի հեռանկարային հատակագծման կառուցվածքը և բնակավայրերի հատակագծային զարգացումը պայմանավորված է տարածքի գոյություն ունեցող քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանով, սեյսմատեկտոնական, ինժեներաերկրաբանական, բնապահպանական սահմանափակումներով, ինչպես նաև հաշվարկված դեմոգրաֆիական տարողունակությամբ (218.0 հազ. մարդ):

Վայոց Ձորի մարզով են անցնում միջպետական նշանակության Երևան-Մեղրի-Իրանի սահման (Հյուսիս-Հարավ ուղղությամբ) և Երևան-Գորիս-Ստեփանակերտ սահման (Արևմուտք-Արևելք ուղղությամբ) մայրուղիների հատվածները:

1. Քաղաքաշինորեն-տնտեսապես ինտենսիվ յուրացված գոտին, ըստ քաղաքաշինական հեռանկարային զարգացման ռեժիմի, բաժանվել է 2 ենթագոտու.

ա. Բնական միջավայրի առավելագույն պահպանման և զարգացման սահմանափակման ռեժիմով ենթագոտին ընդգրկում է Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքները և հարակից գյուղերը (տես գծ.): Այդ ենթագոտու բնակավայրերի համար առաջադրվում է տարածքային զարգացման (ի հաշիվ հարակից գյուղատնտեսական հողերի) սահմանափակման ռեժիմ: Քաղաքների զարգացումը սահմանափակվում է գլխավորապես գոյություն ունեցող սահմաններում` միաժամանակ ապահովելով քաղաքաշինական միջավայրի հուսալիությունն ու կայունությունը (բնապահպանական միջոցառումների համալիրի իրագործմամբ):

Մերձքաղաքային տարածքներում պահպանվում է գյուղատնտեսությունը: Առաջարկվում է հատուկ վերահսկողության ռեժիմ գյուղատնտեսական հողատեսքերի մշակման և պարարտացման ընթացքում (առավելագույնս օգտագործելով վնասատուների ոչնչացման բիոլոգիական մեթոդները, պարարտանյութերի օգտագործման օպտիմալ դոզաների որոշում, պահպանման պայմանների ապահովում):

բ. Բնական միջավայրի չնչին վերափոխման, զարգացման որոշակի սահմանափակման ռեժիմով ենթագոտին զբաղեցնում է ինտենսիվ յուրացված գոտու արևմտյան հատվածը (տես գծ.):

Ենթագոտում առկա են պղնձի, սնդիկի և կվարցիտի հանքավայրեր, որոնց շահագործումը և հումքի համալիր և անթափոն մշակումը կնպաստի տնտեսության զարգացմանը:

2. Առաջնահերթ զարգացման և բնական միջավայրի առավելագույն վերափոխման ռեժիմ է առաջարկվում թույլ յուրացված գոտում (տես գծ.): Գոտին ընդգրկում է Արփա գետի հովիտը երիզող լեռնաշղթաների ցածր լեռնալանջերը (մինչև 2000-2100 մ):

Թույլ յուրացված գոտու` դեպի Սելիմի լեռնանցք տանող ճանապարհի եզրին առաջարկվում է ձևավորել նոր բնակավայր` ցածրարժեք գյուղատնտեսական հողերի վրա: Նոր բնակավայրը առաջարկվում է զարգացնել որպես զբոսաշրջության կենտրոն` Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհի բարձրադիր հատվածներում (բարձր մակարդակի կացարաններ, սպասարկման համակարգ, էկոլոգիապես առավելագույն կայուն և բարենպաստ միջավայր): Նմանատիպ հենակետային բնակավայր է առաջարկվում նաև Գնիշիկ բնակավայրի մերձակայքում: Գոտու բոլոր գյուղական բնակավայրերի համար առաջարկվում է տարածքային աճ և բնակչության աճ, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացում և կատարելագործում: Գոտու գերակշիռ օգտագործումը գյուղատնտեսությունն է: Նախատեսված է գյուղատնտեսության զարգացում (հողերի ոռոգում, արոտների ջրարբիացում), գյուղատնտեսական արտադրանքի մեծացում և գյուղատնտեսական արտադրության վերականգնում (բուրդ, միս, կաթ, կաթնամթերք և այլն): Գոտում նախատեսվում է զարգացնել նաև ռեկրեացիոն ճյուղը (ջրաբուժություն, կլիմայաբուժություն, տուրիզմ, լեռնադահուկային սպորտ), որոնց համար առանձնացվել են տեղամասեր, ինչպես նաև նախանշվել են ռեկրեացիոն կենտրոնները (տես գծ.): Նախատեսվում է նաև արդյունաբերության զարգացում` հիմնականում հումքային պաշարների առաջնային մշակում գյուղական բնակավայրերում:

3. Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտում (2000-2100 մ բարձր տարածքները) առաջարկվում է ամառային արոտների օգտագործման վերահսկման ռեժիմ: Հաշվի առնելով, որ այս գոտում են գտնվում ձմեռային հանգստի և սպորտի կազմակերպման համար բարենպաստ տարածքները, այստեղ նույնպես առանձնացվել են ռեկրեացիոն տեղամասերը: Ճանապարհների անբարենպաստ կլիմայական պայմաններով տեղամասերում առաջարկվում է հերթափոխային-էքսպեդիցիոն բնակավայրերի ստեղծում` ռեկրեացիոն ճյուղի սպասարկման համար (տես գծ.):

Բոլոր գոտիների յուրացման գործընթացում առանձնակի կարևորություն է տրվում դրանցում առկա կամ նախատեսվող բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների (տարածք, որի ստեղծման նպատակն է սահմանափակել (մեղմացնել) բացասական մարդածին ներգործությունը բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների վրա) պահպանմանը, դրանց նկատմամբ մոնիթորինգի իրականացմանն ու բարելավման միջոցառումների իրականացմանը` ապահովելով դրանց պահպանության ռեժիմները համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների` բացառությամբ սահմանված թույլատրելի օգտագործման ձևերի:

 

II-3. Գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի հեռանկարային

զարգացման հնարավորությունները

 

Խորհրդային տարիներին ձևավորված գյուղատնտեսությունն, անտարակույս, այդ ժամանակահատվածում ուներ ինչպես արժանիքներ, այնպես էլ թերություններ, որոնք էությամբ բնորոշ էին խորհրդային պլանային էկոնոմիկային: Խիստ կանոնակարգված գյուղատնտեսական քաղաքականությունը չէր նպաստում տեղական ավանդական մշակաբույսերի աճեցմանը և բացասաբար էր անդրադառնում բնության, մասնավորապես հողերի, վիճակի վրա: Ընդ որում, արդյունավետության բարձրացման հաշվին հաճախ տուժում էին ապրանքների այլ արժեքավոր հատկանիշները:

Հողօգտագործման էքստենսիվ զարգացումը ստիպում էր օգտագործել որպես վարելահող նույնիսկ թեք լեռնալանջերը` խախտելով բնական էկոհամակարգերը, առաջացնելով հողերի էրոզիա և արգավանդ հողերի լվացում: Նույն էքստենսիվ զարգացումը անասնաբուծության բնագավառում առաջացնում էր անասունների գերարածեցում, որը հանգեցնում էր արոտավայրերի և հողերի դեգրադացիայի: Չհիմնավորված գյուղական ճանապարհների և անասունների տեղափոխման ուղիների անցկացումը, ջրամբարների կառուցումը նպաստում էին հողերի էրոզիայի նոր օջախների առաջացմանը:

Բարեփոխումների արդյունքում ձևավորված գյուղացիական տնտեսություններում արտադրությունը հիմնականում վարվում է էքստենսիվ եղանակով` փոքր ծավալներով և նվազ արդյունավետությամբ: Եթե երկրագործության ոլորտում վերջին տարիներին նկատվում է ինտենսիվացման միտումներ, ապա անասնաբուծության ոլորտում առայժմ գերակշռում են ավանդական տեխնոլոգիաները, որոնք ապահովում են ապրանքայնության ցածր մակարդակ:

Մարզի բնակչության զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսական հողատեսքերը ընդգրկում են մարզի ընդհանուր տարածքի 90,6%-ը:

Համաձայն հողային ֆոնդի հաստատված կառուցվածքի Վայոց Ձորի գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 33%, անտառային հողերը` 3.7%, այլ զբաղված հողերը` 63.3%: Ըստ համայնքների գյուղատնտեսական հողատեսքերի բաշխումը տրված է նախագծի գրաֆիկական մասում:

Մակերևույթի մասնատվածությունը, ֆիզիկական ակտիվ հողմահարումը, զառիկող լանջերի գերակշռությունը և մի շարք այլ գործոններ սահմանափակել են համատարած բնույթի հողային ծածկոցի ձևավորումը և դրա զանգվածային օգտագործումը տնտեսության մեջ:

Մարզում հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները վերջին տարիներին նվազել են, ուստի Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարածաշրջանում հացահատիկ արտադրող մեծ համայնքներում /Խաչիկ, Գնդեվազ/ ունենալ կազմակերպված սերմնաբուծական տնտեսություններ: Ծրագրավորվել է 2011-12 թթ.-ին մարզում հիմնել 230 հա պտղի և 180 հա խաղողի նոր այգիներ:

Մարզի գյուղատնտեսության արտադրության մեջ գերակա ճյուղ է համարվում անասնաբուծությունը (արտադրվող գյուղմթերքների մեջ անասնապահության արտադրանքն ունի ապրանքայնության ավելի բարձր մակարդակ, քան բուսաբուծության արտադրանք), ինչի զարգացմանը նպաստում են ընդարձակ արոտավայրերի առկայությունը և որի տեսակարար կշիռը համախառն արդյունքի մեջ կազմում է 63.0%: Անասնագլխաքանակը 2005 թ. նկատմամբ նվազում է, ինչը կանխելու, ինտենսիվ տոհմային անասնաբուծություն զարգացնելու նպատակով անհրաժեշտ է նոր ձևավորվող ֆերմերային տնտեսություններին տրամադրել երկարաժամկետ ցածր տոկոսադրույթներով վարկեր և երկու տարածաշրջաններում ստեղծել գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայաններ` հաշվի առնելով նաև վերոնշյալ պահանները` լանդշաֆտների բեռնվածության ցուցանիշների ապահովման ուղղությամբ:

Անասնապահության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում այծաբուծությունը: Այծաբուծության զարգացումն առանձնակի թափ է ստացել 1999 թ. և միտված է այծի պանրի արտադրությանը, որի առջև վերջին տարիներին բացվել են արտահանման լուրջ հնարավորություններ:

 

Բնակավայրերի դասակարգումն ըստ գյուղատնտեսական հողերի տարածքների

 

.________________________________________________________________.

|N |Բնակավայրի      |Գյուղատնտեսական հողերի տարածքները, հա/%     |

|  |անվանումը       |____________________________________________|

|  |                |մինչև  1000|1001-2000|2001-3000 |3000-ից մեծ|

|__|________________|___________|_________|__________|___________|

| 1|Եղեգնաձորի      |  Արփի     |  Գետափ  | Աղնջաձոր |Ագարակաձոր |

|  |տարածաշրջան (26 |___________|_________|__________|___________|

|  |բնակավայր)      | Հորբատեղ  |  Եղեգիս |Արտաբույնք| Աղավնաձոր |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |Եղեգնաձոր| գողթանիկ |  Արենի    |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |Թառաթումբ|  Հերմոն  |  Գլաձոր   |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |  Սալլի  |   Հորս   |  Գնիշիկ   |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |  Շատին   |  Ելփին    |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |   Չիվա   |  Խաչիկ    |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |Քարագլուխ |  Մալիշկա  |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |   Ռինդ    |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |Վարդահովիտ |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          | Վերնաշեն  |

|___________________|___________|_________|__________|___________|

|Ընդամենը բնակավայր |    2      |    5    |     8    |     11    |

|___________________|___________|_________|__________|___________|

|2 |Ջերմուկի տարածք |           |         |          |  Գնդևազ   |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |  Ջերմուկ  |

|___________________|___________|_________|__________|___________|

|Ընդամենը բնակավայր |           |         |          |      2    |

|___________________|___________|_________|__________|___________|

| 3|Վայքի           |   Վայք    |Նոր      | Բարձրունի|   Ազատեկ  |

|  |տարածաշրջան (17 |           |Ազնաբերդ |          |           |

|  |բնակավայր)      |___________|_________|__________|___________|

|  |                |           |   Փոռ   |   Զեդեա  |    Արին   |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |   Սերս   |  Արտավան  |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |    Գոմք   |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |  Զառիթափ  |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          | Խնձորուտ  |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          | Կարմրաշեն |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |  Հեր-Հեր  |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |  Մարտիրոս |

|  |                |___________|_________|__________|___________|

|  |                |           |         |          |  Սարավան  |

|___________________|___________|_________|__________|___________|

|Ընդամենը բնակավայր |    1      |    2    |    3     |     11    |

|___________________|___________|_________|__________|___________|

|Ամբողջը մարզում 45 |   3/6.7   |  7/15.6 |  11/24.4 |  24/53.3  |

|բնակավայր/%        |           |         |          |           |

.________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից, մարզում զգալի % են կազմում (կեսից ավելին) 3000 հա-ից մեծ գյուղատնտեսական հողատարածքներ ունեցող բնակավայրերը:

Վայոց Ձորի մշակվող հողատեսքերի (վարելահող և բազմամյա տնկարկ) հիմնական բաժինը կազմում են շագանակագույն հողերը, սևահողերը և ալյուվիալ գետահովտային հողերը, որոնց օգտագործման տոկոսը հանդիսանում է ամենից բարձրը, մանավանդ վերջին երկուսինը (31.91% և 30.29%), որոնք ջրով համեմատաբար լավ են ապահովված` սևահողերը մթնոլորտային խոնավությամբ, իսկ ալյուվիալ գետահովտային հողերում լավ է զարգացած ոռոգման ցանցը: Շագանակագույն հողերը, չնայած գյուղատնտեսական բարենպաստ հատկություններին (ունեն ՖԱՃ *-ի և գումարային ջերմաստիճանի բարձր ցուցանիշներ), համեմատաբար քիչ են օգտագործվում (18.79%) բնական խոնավության պակասի և ոռոգման բացակայության պատճառով:

Մարգագետնատափաստանային ու լեռնամարգագետնային հողերը թեպետ զգալի տարածություններ են գրավում և խոնավությամբ էլ ապահովված են, սակայն շատ քիչ են օգտագործվում (4.01% և 1.89%), մանավանդ այդ գոտիների վերին սահմանի մոտ, որտեղ հողօգտագործումը զգալի դժվարությունների հետ է կապված` ջերմային ռեսուրսների անբավարարության և շատ տեղերում էլ քարքարոտության պատճառով: Ավելի նպատակահարմար է համարվում դրանց օգտագործումն անասնապահության կերի բազայի ապահովման համար:

Մարզի բնակլիմայական պայմանները ցածրադիր և միջին գոտում նպաստավոր են բանջարաբուծության, խաղողագործության և պտղաբուծության համար, իսկ բարձրադիր գոտին` հացահատիկի, կերային մշակաբույսերի ու անասնապահության համար:

Անտառային դարչնագույն հողերը նույնպես քիչ են օգտագործվում (6.15%), այդտեղ մշակովի տարածությունների ընդարձակման հարց չի դրվում, ելնելով անտառները պահպանելու անհրաժեշտությունից:

Վայոց Ձորի ագրոէկոհամակարգերի կենսաէներգետիկ ներուժը որոշվել է հիմք ընդունելով հողահանդակների ստացած ՖԱՃ *-ի մեծությունները, քանի որ արեգակնային էներգիայի հոսքի ներգործությամբ բնամարդածին էկոհամակարգերում կատարվող ֆոտոսինթեզի շնորհիվ է կուտակվում կենսազանգված, հետևաբար ագրոէկոհամակարգերի գործառույթը կախված է էներգիայի հոսքից և էկոհամակարգում նյութերի շրջապտույտից: Բայց, քանի որ ագրոէկոհամակարգերը բարձր մակարդակի

*-ֆոտոսինթեզի ակտիվ ճառագայթում

բաց համակարգեր են (յուրաքանչյուր տարի բերքի միջոցով հողահանդակներից հեռացվում է մեծ քանակությամբ քիմիական տարրեր), հետևաբար նրանց բնառեսուրսային ներուժը ճշգրիտ գնահատելու համար օգտագործվել է վեգետացիոն ժամանակահատվածում հողահանդակների ստացած ՖԱՃ-ի քանակությունը, որը համեմատաբար հաստատուն մեծություն է ի տարբերություն հողերի բերրիության (մանրամասն տես հավելված 10-ում):

Աղյուսակ 1:

 

.___________________________________________________________________.

|Կողմնադրությունները |        Բարձրաչափական գոտիները մետրով         |

|                    |______________________________________________|

|                    | 1000-1400| 1400-2000| 2000-2500| 2500 և  ավել|

|                    |__________|__________|__________|_____________|

|                    |ՖԱՃ  | Fp | ՖԱՃ | Fp | ՖԱՃ | Fp | ՖԱՃ  |  Fp  |

|____________________|_____|____|_____|____|_____|____|______|______|

|Հյուսիսային         | 1607| 164| 1927| 205| 1022| 122|  808 |  109 |

|____________________|_____|____|_____|____|_____|____|______|______|

|Հարավային           | 372 | 30 | 1392| 120| 2507| 246| 2339 |  266 |

|____________________|_____|____|_____|____|_____|____|______|______|

|Արևելյան  և         | 2815| 276| 3996| 416| 3019| 351| 5113 |  673 |

|արևմտյան            |     |    |     |    |     |    |      |      |

|____________________|_____|____|_____|____|_____|____|______|______|

|Հյուսիս արլ. և  արմ.| 2475| 248| 9814|1022|10804|1256| 3966 |  536 |

|____________________|_____|____|_____|____|_____|____|______|______|

|Հարավ արլ. և  արմ.  | 6783| 595|23506|2176|13389|1366| 11447| 1363 |

|____________________|_____|____|_____|____|_____|____|______|______|

|Գումարային արժեքը   |14052|1313|40635|3939|30741|3341| 23673| 2947 |

.___________________________________________________________________.

 

Վեգետացիոն ժամանակաշրջանում ՖԱՃ-ի ռեսուրսների քանակությունը և համախառն արդյունավետության սահմանային մեծությունը (Fp) Վայոց Ձորի բարձրաչափական գոտիների տարբեր կողմնադրությունների վրա (կկալ): 1_ ՖԱՃ-ի և Fp-ի ցուցանիշները *10.10:

 

Սովորաբար գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արդյունավետության մոտ 50%-ը վերածվում է մաքուր առաջնային արդյունավետության, որի 0.5 մասը տնտեսական բերքն է, իսկ հացահատիկային բույսերի մոտ այն կազմում է 0.3 մասը: Ֆոտոսինթեզի համախառն արդյունավետության ներուժի լիարժեք օգտագործման դեպքում, Վայոց Ձորում կստացվի 12500 կկալ/մ2 տնտեսական բերք, որն ըստ յուրաքանչյուր բնակչին հասնող վարելահողի չափաբաժնի ցուցանիշի կկազմի 35*10.6 կկալ, այն դեպքում, երբ մեկ մարդուն անհրաժեշտ է տարեկան մոտ 87*10.4 կկալ: Հետևաբար գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում` նախապատվությունը տալով, ցանքաշրջանառությանը, բույսերի հանքային սնուցման և ջրային հաշվեկշռի հարցերի լուծմանը, անհրաժեշտ է հետևողականորեն հաշվի առնել նաև յուրաքանչյուր լեռնալանջի հարուստ բնական ռեսուրսներից մեկի` ՖԱՃ-ի էներգիայի լիարժեք օգտագործումը:

Տարածքի տարողունակության և կենսահամակեցությունների կայունության պահպանման ամենակարևոր հարցերից մեկն է նաև բնական կերահանդակների թույլատրելի ծանրաբեռնվածության որոշումը: Բնական կերահանդակների տարողունակության որոշման համար մեծ նշանակություն ունեն երկու գործոն` բնատարածքների առաջնային արդյունավետությունը և մաքուր արդյունավետության օգտագործելի բաժինը: Վայոց Ձորի բնական կերահանդակների առաջնային արդյունավետությունը հաշվարկվել է ըստ բնական էկոհամակարգերի համապատասխան ցուցանիշների (աղ.1), հաշվի առնելով բույսերի ստորգետնյա և վերգետնյա մասերի հարաբերությունը: Բնական կերահանդակների մաքուր արդյունավետության օգտագործելի բաժինը կազմում է միայն 45-75%-ը, իսկ մնացած մասն անասունների կողմից ոչ ուտելի տեսակներ են: Բնական կերահանդակների լավագույն օգտագործումը համարվում է չափավոր ինտենսիվությամբ արածեցումը, որի ժամանակ անասունների կողմից օգտագործված բուսազանգվածը չպետք է գերազանցի 70-75%-ը, որպեսզի բույսերը նորմալ աճեն, զարգանան անընդմեջ ու ապահովեն էկոհամակարգի կայունությունը: Օրինակ, մաքուր արդյունավետության 1/3-ի չափով օգտագործման դեպքում արոտավայրերի որակը բարձրանում է, իսկ էկոլոգիապես վտանգավոր դրսևորումների (հատկապես անապատացման) հավանականությունը նվազում: Դրանից ելնելով որոշվել է արոտավայրերի օգտագործման թույլատրելի ծանրաբեռնվածությունը (աղ.2) (տես հավելված 10):

 

Աղյուսակ 2

.____________________________________________________________________.

|Բնական կերահանդակները|   P   |  PD   | PK  | TA  | Կով |Ոչխար| Ձի և |

|                     |(կգ/հա)|(կգ/հա)|     |(օր) |     |     | խոզ  |

|_____________________|_______|_______|_____|_____|_____|_____|______|

|Կիսաանապատ           |  720  |  540  | 207 | 240 | 0,22| 0,48| 0,29 |

|_____________________|_______|_______|_____|_____|_____|_____|______|

|Չոր լեռնատափաստան    | 1200  |  900  | 345 | 220 | 0,39| 0,87| 0,52 |

|_____________________|_______|_______|_____|_____|_____|_____|______|

|Լեռնատափաստան        | 1440  | 1080  | 414 | 200 | 0,52| 1,15| 0,69 |

|_____________________|_______|_______|_____|_____|_____|_____|______|

|Մարգագետնատափաստան   | 1760  | 1320  | 506 | 180 | 0,70| 1,56| 0,94 |

|_____________________|_______|_______|_____|_____|_____|_____|______|

|Անտառամարգագետնային  | 1800  | 1350  | 518 | 180 | 0,72| 1,60| 0,96 |

|_____________________|_______|_______|_____|_____|_____|_____|______|

|Մերձալպյան           | 1520  | 1140  | 437 | 160 | 0,68| 1,52| 0,91 |

|_____________________|_______|_______|_____|_____|_____|_____|______|

|Ալպյան               |  960  |  720  | 276 | 120 | 0,58| 1,28| 0,77 |

.____________________________________________________________________.

 

Բնական էկոհամակարգերի 1 հա տարածքի հաշվով արոտավայրերի թույլատրելի ծանրաբեռնվածությունը Վայոց Ձորում:

P - առաջնային արդյունավետությունը, PD - առաջնային արդյունավետության օգտագործման թույլատրելի քանակը, PK - բուսազանգվածը կերամիավորով, TA - արոտային շրջանի տևողությունը:

 

Այսպիսով, Վայոց Ձորի բնական կերահանդակների տարողունակությունը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր բնակիչ, ըստ տարածքի հարմարավետության չափանիշի իր բաժին 3200 մ2-ի արոտավայրից ստանա 47*10.4 կկալ էներգիա, որն ավելացնելով վարելահողից ստացված էներգիայի քանակությանը` 35*10.6, կստացվի ագրոէկոհամակարգերի ներուժի լիարժեք օգտագործման դեպքում, մեկ մարդու հաշվով ստացվելիք տարեկան էներգիայի ամբողջ քանակությունը` 3547*10.4 կկալ: Այն դեպքում, երբ յուրաքանչյուր մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական գործառնույթի համար տարեկան պահանջվում է շուրջ 87*10.4 կկալ էներգիա, իսկ էներգիայի մնացած մասն արտահայտում է հասարակության տնտեսական շահույթը, հետևաբար բարեկեցության աստիճանն ու կենսամակարդակը:

Մարզի գյուղատնտեսության զարգացման գլխավոր նպատակն է բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի հետևողական ինտենսիվացումը, ինչի համար նպատակահարմար է հնարավորինս նպաստել հողերի կոնսոլիդացիայի գործընթացին, ինչը կստեղծի ցանքաշրջանառությունների հնարավորություններ, ավելացնել ոռոգելի հողատարածքները, աջակցել տրակտորային-մեխանիզացիոն պարկի վիճակի բարելավմանն ու թարմացմանը, աջակցել սերմացուների, պարարտանյութերի և բուժանյութերի սելեկցիայով, ներկրմամբ և արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքներին, ստեղծել միջհամայնքային գյուղատնտեսական մթերքների վերամշակման ձեռնարկություններ, մարզում խրախուսել հողերի խոշորացումը և գյուղացիական տնտեսությունների միավորումը, ապահովել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների մասին բնակչության իրազեկումը:

Ամբողջ մարզի տարածքում կարևոր հիմնախնդիր է հակակարկտային կայանների գործունեության վերականգնումը:

Մարզում առկա է խաղողագործության ոլորտը` որպես ապրանքային արտադրություն, զարգացնելու հսկայական ներուժ: Խաղողի հիմնական տարածքները կենտրոնացած են Եղեգնաձորի տարածաշրջանի ցածրադիր գոտիներում` ողջ մարզի խաղողի աճեցման տարածքների մոտ 60%-ը տեղակայված է մասնավորապես Աղավնաձոր, Արենի և Մալիշկա գյուղերում:

Գինեգործությունը ավանդաբար եղել և այժմ էլ հանդիսանում է Վայոց Ձորի մարզի առաջատար ճյուղերից մեկը: Գինեգործությունը հատկապես տարածված է ցածրադիր և միջին գոտիներում, որտեղ զարգացած է խաղողագործությունը, հիմնականում Եղեգնաձորի տարածաշրջանում: Արենի, Աղավնաձոր, Գետափ, Մալիշկա, Վերնաշեն, Արփի և այլ գյուղերի տնտեսությունների մինչև 50%-ը զբաղվում է գինու արտադրությամբ տնային պայմաններում: Վայոց Ձորի մարզում շշալցված գինու արտադրությամբ զբաղվում են 9 ընկերություններ` «Արենի գինու գործարան», «Քիմլեյ» (Արենի), «Գետափի գինու գործարան»(Գետափ), «Գինեթաս», «Քարանձավ» (Արփի), «Գինեքար», «Մեծ Սյունիք» (Աղավնաձոր), «Գետնատուն» (Եղեգնաձոր), «Վայք Գրուփ» (Վայք):

Պտղի վերամշակումը ևս ավանդաբար զարգացած է եղել Վայոց Ձորի մարզում: Եղեգնաձորի պահածոների գործարանը մթերում էր այդ տարածաշրջանում արտադրվող պտուղ-բանջարեղենը: Ներկայումս այն բարեկարգվել և վերանորոգվել է, սակայն չկան սարքավորումներ:

1990-ական թթ. Վայոց Ձորի մարզի տարածքում` Մալիշկա և մի քանի այլ գյուղերում, հիմնվել են չիրանոցներ: Ներկայումս չեն գործում, թեև ունեն զարգացման մեծ ներուժ:

Վայոց Ձորի մարզում կաթնամթերքի և պանրի արտադրության ոլորտը ներկայացված է այծի կաթի վերամշակման 4 և կովի կաթի վերամշակման 1 ընկերություններով` Ոսկե Այծ Պլյուս (Գողթանիկ), Սելիմ (Սալլի), Սպիտակ Աղբյուր (Խաչիկ), Վայոց Ձոր (Գոմք), Վերնաշեն Կաթ (Վերնաշեն), Ջերմուկ Բլյու (Ջերմուկ), որոնք ներկայումս օգտագործում են իրենց նախագծային հզորությունների 7-80 %:

Մարզի տարածքի 9 համայնքներում կազմավորվել են կաթի մթերման կետեր, որոնց գործունեությունը ղեկավարվում է նույն համայնքներում այծաբույծ տնտեսություններից կազմված սպառողական միավորումների կողմից: Այսօր արտադրվող այծի պանրի մեծ մասը արտահանվում է արտերկիր (Ռուսաստան, ԱՄՆ):

Վայոց Ձորի մարզում գործում են 4-5 ձկնաբուծական ընկերություններ, որոնցից միայն երկուսն են զբաղվում ձկնաբուծությամբ` Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող «Ջերմուկ Ձուկը» և «Արևաձուկը»:Գրեթե բոլոր բուծարանները տեղակայված են Արփա գետի վրա կամ մոտակայքում և օգտագործում են գետի քաղցրահամ ջուրը: Բուծվող հիմնական տեսակը «Ջերմուկի կարմրախայտ»-ն Է:

Մեղվապահության ոլորտը Վայոց Ձորի մարզում ունի լավ ավանդույթներ, ինչը պայմանավորված է մարզի բնական պայմաններով և բուսածածկույթով: Այս ոլորտում ներգրավված են շուրջ 410 գյուղացիական տնտեսություններ, այն է` Վայոց Ձորի մարզի գյուղացիական տնտեսությունների 3,2%-ը, թեև առկա են իրացման դժվարություններ:

Գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով առաջարկվում է ստեղծել հավելյալ փոքրածավալ վերամշակող (պտղի համար) ձեռնարկություններ և պահեստային կայաններ, Եղեգնաձորի տարածաշրջանում, համայնքի այլ հողերի վրա առաջարկվում է մեծածախ տոնավաճառային գոտու կազմակերպում` բերքահավաքի ժամանակահատվածում ամենշաբաթյա մեծածախ տոնավաճառների կազմակերպմամբ (հեռանկարում հաշվի առնելով նաև ե/գ կայարանի նախատեսում):

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ռազմավարության հիմնական ուղղությունները` տնտեսության շուկայական կողմնորոշման հետևողական խորացման և ագրարային հատվածի առանձնահատկություններով պայմանավորված պետական աջակցության քաղաքականության արդյունքում, ռազմավարության իրականացման վերջնահատվածում գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսլականը հետևյալն է.

. ընտանեկան ֆերմերային տնտեսությունների և առևտրային գյուղատնտեսական կազմակերպությունների հիմքի վրա` շուկայական կողմնորոշում և բարձր մրցունակություն ունեցող, տնտեսության մյուս հատվածների հետ հորիզոնական կապերով կոոպերացված արտադրություն,

. երկրի պարենային անվտանգության շահերի և ագրոպարենային արտադրանքների արտաքին առևտրի հարաբերական առավելության սկզբունքների իրատեսական համադրումով` բնակչության կայուն պարենային ապահովում և ագրովերամշակող հատվածի գյուղատնտեսական հումքի պահանջարկի բավարարում,

. աշխատանքի արտադրողականության աճի հաշվին գյուղատնտեսությունում համախառն արտադրանքի ավելացման ապահովում, գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվաքանակի կրճատման կոմպենսացումը, գյուղական բնակավայրերում զգալի զբաղվածություն ապահովումը նախատեսել գյուղատնտեսության սպասարկման և ոչ գյուղատնտեսական գործունեության բնագավառներում,

. արտադրված գյուղատնտեսական հումքի զգալի մասը կվերամշակվի գյուղական համայնքներում ձևավորված և գործունեություն ծավալող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների միջոցով:

Գյուղատնտեսական նշանակության հողհանդակների օգտագործման ռեժիմը նախատեսում է միջոցառումների լայն համալիր կիրառում, որն ընդգրկում է`

Ագրոտեխնիկական միջոցառումներ

- ցանքաշրջանառության կիրառում,

- ցածր արտադրողականության վարելահողերի մելիորացում բարելավում (քարերի հավաքում),

- խորը հերկ երեք տարին մեկ անգամ,

- պարարտանյութերի օգտագործման չափաբաժինների պահեստավորում, պահեստների կառուցում` ըստ սանպահպանման նորմերի պահանջների,

- վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների կիրառում

Մարգագետինների հողաբարելավման միջոցառումներ

- արոտների բարելավում, ջրարբիացում,

- անասունների արածեցման, քանակների և ժամկետների որոշում,

- հեռագնա արոտներում ճանապարհային ցանցի կարգավորում,

- մոլախոտերի, վնասակար և թունավոր բուսատեսակների ոչնչացում:

Ջրատեխնիկական միջոցառումներ

- լեռնային առուների կառուցում,

- ձյունապահ վահանների ստեղծում:

Անտառտնտեսության հողերում նախատեսվում է`

- անտառածածկ տարածքների բարենպաստ պայմանների ստեղծում,

- գոյություն ունեցող անտառների բոնիտետի բարելավում:

 

Վայոց Ձորի մարզի գյուղատնտեսության նախընտրելի մասնագիտացումը և

գլխավոր ճյուղերը (համախառն արտադրանքի կառուցվածքով)

 

.____________________________________________________________________.

|Մարզի     |Մինչև  ագրարային   |Ներկայիս վիճակը   |Հեռանկարային      |

|անվանումը |բարեփոխումները     |                  |մասնագիտացումը    |

|__________|___________________|__________________|__________________|

|    1     |         2         |        3         |       4          |

|__________|___________________|__________________|__________________|

|Վայոց Ձոր |Տավարաբուծություն, |Մսակաթնային       |Մսակաթնային       |

|          |ոչխարաբուծություն, |տավարաբուծություն,|տավարաբուծություն,|

|          |ծխախոտագործություն,|պտղաբուծություն:  |պտղաբուծություն,  |

|          |խաղողագործություն, |                  |ոչխարաբուծություն:|

|          |պտղաբուծություն:   |                  |                  |

.____________________________________________________________________.

 

Տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության խմբի կողմից ընտրված ծրագրերի շրջանակում ներառված են Վայոց Ձորի տարածքում բիզնեսի խթանմանը մեծապես նպաստող ծրագրեր, այն է`

. Մեգա-Արարատ ընկերության, որը գլխավորապես զբաղվում է արտադրում է ուրցի, դաղձի, ալոճի, մասուրի, կանաչ և սև թեյերի արտադրությամբ և վաճառքով: Ընկերությունը ներքին շուկայում իրացնելու է արտադրանքի ընդամենը 10 տոկոսը, իսկ 90 տոկոսն արտահանելու է Ռուսաստան:

Արտադրությունը գտնվում է Վայք քաղաքից 10 կմ հեռավորության վրա, 0,5 հա հողատարածքով:

. «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» ՓԲ Ընկերության` Վայք քաղաքում:

Ընկերությունն արտադրում է գինիներ, պատրաստում ծիրանի չիր, արտահանում ծիրան, կատարում շինարարական աշխատանքներ և ունի ավելի քան 80 հա այգի, որոնցից 46 հա ծիրանի, 23 հա «Արենի» տեսակի խաղող, 4 հա կեռասի, 2 հա դեղձի:

Ընկերության աշխատակիցների քանակը կավելացվի` հասցնելով 146-ի (ներկայիս դրությամբ աշխատում են 27 հոգի):

Մարզում անասնապահության զարգացման հաշվառումով, ինչպես նաև գորգագործական արտադրամասի առկայությունը և հեռանկարում վերջինիս վերագործարկելու հնարավորությունը նկատառում են մարզի տարածքում բրդի, կաշվի մթերման, վերամշակման տարածաշրջանային կետի ձևավորում` համապատասխան արտադրանքների հետագա մշակմամբ (բրդի թել, կաշվե, ոսկրե, եղջյուրե իրերի արտադրություն):

 

II-4. Արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացման

հնարավորությունները

 

Գոյություն ունեցող վիճակը

 

Վայոց Ձորի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին ունեն աճի միտում: 1998 թ. համեմատությամբ այս ցուցանիշը մարզում աճել է մոտ 48%-ով:

Եղեգնաձորում խորհրդային իշխանության տարիներին գործում էր 10-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ: Բացի դրանից քաղաքում կան սննդի և թեթև արդյունաբերության արտադրամասեր, ինչպես նաև գյուղ մթերքների վերամշակման, հացաթխման և գործիքաշինական գործարաններ, գինու և խաղողի վերամշակման գործարանը:

Եղեգնաձորի ռելեների արտադրության գործարանը (ներկայումս «Ռաֆել Գրիգ» ընկերություն) հանդիսանում է Հայաստանում ռելեների արտադրության առաջատարը: Ներկայումս այն ունի ավելի քան 250 աշխատող և թողարկում է ռելեներ, կոնդենսատորներ և այլն: Գործում է նաև «Սարքաշինական գործարանը», որը ևս հիմնվել է խորհրդային ժամանակաշրջանում` 1974 թ.-ին: Ընկերությունն արտադրում է բարձրավոլտ և ցածրավոլտ ինդիկատորներ, մեկուսիչներ և այլն:

Վայքում գործող արտադրական ձեռնարկությունների քանակը 9 է, որոնցից գործող վերամշակող ձեռնարկությունների քանակը` 2-ն է, հանքարդյունահանող` 1: Առկա գործող շինարարական կազմակերպությունների քանակը` 4:

Քաղաքում տեղակայված 9 արդյունաբերական ձեռնարկությունների մեջ մասնագիտացված և ամենածավալունը Հաէլեկտրամեքենա արտադրական միավորումն է,

(որին 01.01.89 թ. դրությամբ բաժին էր ընկնում համախառն արտադրանքի 43,5% և արդյունաբերական արտադրական ձեռնարկությունների անձնակազմի ընդհանուր թվաքանակի 59.6%-ը)` հանրապետության մեքենաշինական մասնաճյուղը, որն իր հերթին

ունի մասնաճյուղեր մարզի տարբեր գյուղերում, դրանք են` «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորում, «Նեյրոն» արտադրական միավորում, «Բոլիտ» գործարան (ներկայումս չեն գործում):

Մարզում գործում են 4-5 ոսկերչական ընկերություններ, որոնք տեղակայված են Եղեգնաձոր, Վայք քաղաքներում և Մալիշկա համայնքում: Նշվածներից երկուսը «Երևանի ոսկերչական գործարանի» մասնաճյուղերն են: Մարզում զարգացած է նաև ադամանդի վերամշակման ոլորտը` հիմնականում ի հաշիվ Մալիշկա գյուղում հիմնված «Lily Ava+» ընկերության: Վերջին տարիներին արձանագրվել է ադամանդների մշակման ծավալների նվազեցում:

 

Մարզում հեռանկարային է նաև բնական քարերի արդյունահանման և վերամշակման ոլորտը, քանի որ տարածքը հարուստ է տարբեր ապարների` տուֆի, ֆելզիտների, մարմարների, գրանիտների, շինարարական ավազի և այլնի հանքերով: Ներկայումս այստեղ գործում են 10-ից ավելի ընկերություններ: Լեռնահանքային արդյունաբերության ցուցանիշները համեմատաբար փոքր են, քանի որ դեռևս ցածր է հանքավայրերի շահագործման ինտենսիվության մակարդակը:

Հանքային ջրերի արտադրությունը մարզի արդյունաբերության ամենազարգացած ճյուղերից մեկն է և կենտրոնացված է գլխավորապես Ջերմուկ քաղաքում: Մարզի տարածքում քիչ թե շատ կանոնավոր գործում են հանքային ջուր արտադրող մոտ 10 ընկերություններ, որից 6-ը` Ջերմուկում, ներառյալ մարզի և հանրապետության 2 խոշորագույն ընկերությունները` «Ջերմուկ Գրուպը» և «Ջերմուկի մայր գործարանը»: Համեմատաբար ավելի փոքր ընկերություններ կան Վայքում, Ագարակաձորում, Արփիում:

Կան նաև քարի մշակման, ինչպես նաև գյուղ մթերքների վերամշակման, հացաթխման և հանքային ջրերի լցման գործարաններ, շինանյութերի, տեղական և տպագրական /պոլիգրաֆիական/ արդյունաբերության ձեռնարկություններ: Սննդի արդյունաբերությունը կազմում է արդյունաբերական արտադրանքի 27.6%-ը: Գործում են պանրի գործարանը, հացի և հանքային ջրերի լցման «Արփի» գործարանները:

Եղեգնաձոր քաղաքի տարածքում գտնվող թռչնաֆաբրիկան, անասնագոմերը գտնվում են կիսաքանդ վիճակում և չեն գործում արդեն շուրջ 20 տարի: Հեռանկարում) նախատեսված է վերջիններս դուրս բերել քաղաքի տարածքից:

 

Ջերմուկում գործող արտադրական ձեռնարկությունների քանակը 15 է, որոնցից գործող վերամշակող ձեռնարկությունների քանակը` 11-ն է, հանքարդյունահանող կազմակերպությունները բացակայում են: Առկա գործող շինարարական կազմակերպությունների քանակը` 3:

Նախատեսվում է արդյունաբերական հանգույցների առավել արդյունավետ շահագործում և վերազինում, վերապրոֆիլավորում և նոր արտադրական ձեռնարկությունների կառուցում:

Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում առաջարկվում է խթանել պլաստիկ տարաների արտադրությունը` հանքային ջրերի արտադրության, տակառագործությունը` գինեգործության, տարաների փականների արտադրությունը` պահածոների արտադրության համար (հարակից ոլորտներ): Առաջարկվում է նաև ապակե հուշանվերային տարաների արտադրություն` մեղրի, գինու փոքրածավալ հուշանվերային վաճառքի խթանման նպատակով: խաղողի նման մեծաքանակ մշակման պայմաններում տնտեսապես շահավետ է նաև խաղողի կորիզի յուղի արտադրության կազմակերպման հնարավորությունների օգտագործումը:

Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային զարգացման առաջարկները տրված են համապատասխան բաժնում:

 

II-5. Տնտեսագիտական կանխատեսումներ

 

Նախաբան

 

ՀՀ կառավարությունը ձեռնարկել ու շարունակում է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ուղղված տարածքային անհամաչափություների համահարթեցմանը, որի վառ ապացույցն է տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության ծրագրով գերակա ուղղություն ամրագրելու փաստը: Առանց տարածքային համաչափ զարգացում ապահովելու անհնար է պատկերացնել երկրի տնտեսական առաջընթացը, ինչը կբերի բնակչության կյանքի որակի բարձրացմանը:

Վերը նշվածը կատարելու համար անհրաժեշտ է իրականացնել առանձին առանձին մարզերի ներկա տնտեսական վիճակի վերլուծություն, բացահայտել զարգացման միտումները և կանխատեսել զարգացման հնարավոր սցենարները /հաշվի առնելով նաև նախատեսվող ծրագրերի իրականացման հանգամանքը:

 

Վայոց Ձորի մարզի ներկա տնտեսական վիճակը

 

Աշխատանքի շուկա

 

Բնակչության տնտեսական ակտիվությունը նկարագրող ցուցանիշները խոսում են այն մասին, որ մարզում զբաղվածության մակարդակը աճել է և տնտեսապես ակտիվ բնակչության նկատմամբ 2008 թ. կազմել է 96% 2001 թ. 94.9%-ի փոխարեն: Զբաղվածության մակարդակի դինամիկան ունի հետևյալ պատկերը/`

 

---------------------------

ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում

 

Մարզում զբաղվածների գերակշիռ մասը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Զբաղվածության ճյուղային կառուցվածքը հետևյալն է`

արդյունաբերության ոլորտ - մոտ 5%

գյուղատնտեսության ոլորտ - մոտ 70%

շինարարության ոլորտ - մոտ 3%

առևտրի և ծառայությունների ոլորտ - մոտ 22%

Չնայած մարզում զբաղվածության բարձր մակարդակին, նման կառուցվածքը նպաստում է բնակչության եկամուտների մակարդակի ցածր լինելուն:

 

Մարզային ՀՆԱ

 

Վայոց Ձորի մարզի ՀՆԱ-ն 2001-2008 թթ ընթացքում գրանցել է աճ և ըստ իրականացրած գնահատումների 38.5 մլրդ դրամից դարձել է 63.1 մլրդ դրամ: Մարզային ՀՆԱ-ի կառուցվածքը նույն ժամանակահատվածում ունի հետևյալ տեսքը`

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - կառուցվածքի տեսքը չի բերվում

 

Արդյունաբերություն

 

Մարզի արդյունաբերական արտադրանքը հանրապետության արդյունաբերական արտադրանքի մեջ բավականին ցածր է, 2008 թ այն կազմել է 0.8%, իսկ մեկ շնչի հաշվով այն կազմում է հանրապետական միջինի 48.4%-ը: Սակայն հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում մարզում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ, ինչը բերված է գրաֆիկում:

 

---------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Մարզի արդյունաբերական արտադրանքի մեջ իր գերակշիռ դերն ունի վերամշակող արդյունաբերությունը, մասնավորապես սննդամթերքի և ըմպելիքների արտադրությունը, որը մարզի վերամշակող արդյունաբերության մեջ կազմում է 90%-ից ավելի: Ըստ արտադրության հատվածների 2006 թ մարզն ունեցել է հետևյալ պատկերը`

. լեռնարդյունահանող արդյունաբերություն` 0.5%,

. վերամշակող արդյունաբերություն` 77.3%,

. էլ. էներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում 22.2%:

Մարզի արդյունաբերության բնագավառում հիմնականում զարգացած են հանքային ջրերի, խաղողի գինու, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրությունները: Մարզում առկա են նաև մշակող արտադրության այլ ուղղություններ, ինչպիսիք են ակնագործությունը և ոսկեգործությունը, ռելեների և կենցաղային իրերի արտադրությանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը (ՀԷԿ-եր), ինչը ունի նաև զարգացման ներուժ:

Մարզի արդյունաբերության մեջ իրենց դերակատարությունն են ունեցել «Ա.Վ.Ա. Պլյուս» ՓԲԸ, «Լիլի ԱՎԱ» ՍՊԸ, «Տարոն» ԲԲԸ, Ռելե ՓԲԸ /Եղեգնաձոր/, «Պլաստիկ» ԲԲԸ, «Բոլիդ» ԲԲԸ «Սարքերի գ-ն» ԲԲԸ ձեռնարկությունները, որոնք ներկայումս կամ լիովին չեն աշխատում, կամ աշխատում են իրենց արտադրական հզորությունների կիսով չափով:

 

Մշակող արդյունաբերություն

 

Ներդրումային գրավչության տեսանկյունից առանձնանում է մշակող արդյունաբերության ճյուղը, որը կազմում է մարզի թողարկված արդյունաբերական արտադրանքի ավելի քան 2/3: Հաշվի առնելով մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները, ինչպես նաև գյուղատնտեսության վերջին տարիներին արձանագրած հաստատուն աճը (տարեկան շուրջ 10%), կարելի է փաստել, որ մշակող արդյունաբերությունը, մասնավորապես` գյուղմթերքների վերամշակումը հանդիսանում է մարզի տնտեսական զարգացման և գործարար ակտիվության բարձրացման հիմնական գործոններից մեկը: Այս տեսանկյունից հատկապես կարևորվում է մշակող արդյունաբերության ոլորտում գործող այն կազմակերպություններ ներդրումների ուղղումը, որոնք ունեն զարգացման և արտահանման մեծ ներուժ, այսինքն թողարկվող արտադրանքը պետք է լինի մրցունակ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: ՈՒսումնասիրելով ՀՀ Վայոց Ձորի մարզում այս ուղղությամբ առկա հնարավորությունները, կարելի է առանձնացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության ոլորտները`

. կաթնամթերքի վերամշակում,

. մրգերի վերամշակումը,

. բուսական և մրգային թեյերի արտադրությունը,

. գինեգործությունը,

. տեքստիլ արտադրությունը,

. ձկնաբուծությունը:

 

Հանքահումքային արդյունաբերություն

 

Վայոց Ձորի մարզում զարգացման բավականին ներուժ ունի նաև հանքահումքային ոլորտը (մանրամասն տրված է համապատասխան բաժնում), մասնավորապես բնական քարերի արդյունահանումը:

Մարզում 2008 թ ի դրությամբ հանքարդյունաբերության ոլորտում գործում են 13 ընկերություններ: Սակայն ոլորտի ցուցանիշները համեմատաբար փոքր են, քանի որ ցածր է հանքավայրերի շահագործման ինտենսիվության մակարդակը:

 

._____________________________________________________.

|N |Ձեռնարկության         |Հանքավայրի անվանումը       |

|  |անվանումը             |                           |

|__|______________________|___________________________|

| 1|«Արսքար» ՍՊԸ          |Ջերմուկի բազալտի           |

|__|______________________|___________________________|

| 2|«Վազո» ՍՊԸ            |Խաչիկի տուֆավազաքարի       |

|  |                      |(Գնիշիկի 1 և  2-րդ տեղ.)   |

|__|______________________|___________________________|

| 3|«Հեր-Հեր» ՍՊԸ         |Հեր-Հերի հրաբխ. խարամի     |

|__|______________________|___________________________|

| 4|«Ամպրոպ» ՍՊԸ          |Արենիի դեկորատիվ տրավերտինի|

|__|______________________|___________________________|

| 5|«Վայքի Շիկ» ԲԲԸ       |Մարտիրոսի ֆերզիտային տուֆի |

|__|______________________|___________________________|

| 6|«Վայք» ՍՊԸ            |Վայքի գաբրոսիենիտների      |

|  |                      |(Վայքի տեղ.)               |

|__|______________________|___________________________|

| 7|«Ժայռ» ՍՊԸ            |Արենիի ակխ-ի               |

|__|______________________|___________________________|

| 8|«Արգավանդի տրիկոտաժի  |Սալիի տրավերտինի           |

|  |ֆաբրիկա» ՓԲԸ          |                           |

|__|______________________|___________________________|

| 9|«Նյոլիթա» ՍՊԸ         |Խաչիկի տուֆավազաքարերի     |

|  |                      |/Մոմիկի տեղ./              |

|__|______________________|___________________________|

|10|«Արսքար» ՍՊԸ          |Ջերմուկի հրաբխային խարամի  |

|__|______________________|___________________________|

|11|«Պարսյուն» ՓԲԸ        |Հեր-Հերի հրաբխային խարամ   |

|__|______________________|___________________________|

|12|«Արմենիակ» ՍՊԸ        |Ազատեկի ոսկի               |

|__|______________________|___________________________|

|13|«Ալեքսիս» ՍՊԸ         |Մարտիրոսի ֆելզիտային տուֆ  |

._____________________________________________________.

 

Գյուղատնտեսություն

 

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի մեջ մարզի մասնաբաժինը 2008 թ. կազմել է 4.4%, իսկ մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը մոտ 2.5 անգամ ավել է հանրապետական միջին ցուցանիշից: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալի դինամիկան 2001-2008 թթ ժամանակահատվածում ունի հետևյալ տեսքը`

 

-------------------------

ԻՐՏԵԿ - տեսքը չի բերվում

 

Մարզը գյուղատնտեսական արտադրության մեջ մասնագիտացած է և անասնաբուծական արտադրանքի արտադրության և հիմնական մշակաբույսերի արտադրության ուղղություններով, մասնավորապես պտղի և հատապտուղների ու խաղողի արտադրության: Վերջիններիս արտադրության ծավալները 2008 թ. կազմել այդ արտադրատեսակի հանրապետության ամբողջ արտադրանքի համապատասխանաբար 1.7% և 1.3%-ը:

Հաշվի առնելով գյուղմթերքների իրացման առկա և բացվող հեռանկարները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ «Զվարթնոց» օդանավակայանին կից ազատ տնտեսական գոտու ստեղծման» հայեցակարգով նախատեսված գյուղատնտեսական մթերքների արտահանման լոգիստիկ կենտրոնի ստեղծումը, Վայոց Ձորի գյուղատնտեսության ոլորտը ունի զարգացման ներուժ, մասնավորապես վերոնշյալ ենթաճյուղերը:

Խաղողագործության զարգացումը պայմանավորված է Արենի խաղողի տեսակի, որպես գինեհումքի պահանջարկի տարեց տարի ավելացմամբ, իսկ պտղաբուծությանը` ծիրանի և դեղձի մթերման և արտահանման ծավալների ավելացմամբ:

 

Շինարարություն.

 

Այս ճյուղի կտրվածքով մարզում 2001-2007 թթ. նկատվել է իրականացված կապիտալ շինարարության ֆիզիկական ծավալների կտրուկ անկում, սակայն 2008 թ. գրանցվել է կտրուկ աճ հասնելով 2001 թ մակարդակին: Հարկ է նշել, որ մարզի շինարարության տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ 2008 թ. կազմել է 1.4%:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում