Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(5-րդ մաս)

 

Առևտուր և ծառայություններ

 

Ճյուղի հանրապետության ընդհանուր ցուցանիշի մեջ մարզի մասնաբաժինը 2008թ կազմել է 0.5%: Մարզում առևտրի և ծառայությունների ոլորտի ծավալի փոփոխման դինամիկան հետևյալն է`

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - դիագրամը չի բերվում

 

Մեկ բնակչին ընկնող մանրածախ ապրանքաշրջանառության և մատուցված ծառայությունների ծավալը հանրապետության միջինի նկատմամբ 2001 թ. կազմել է 16.3%, իսկ 2008 թ. կազմել է 26.5%:

Միայն մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը 2008 թ. կազմել է 6.3 մլրդ դրամ 2001 թ. 1.1 մլրդ դրամի փոխարեն, կամ աճել է մոտ 6 անգամ, իսկ մեկ շնչին ընկնող համեմատական ակտիվությունը 2008 թ. կազմել է 34.4% հանրապետության միջինի նկատմամբ:

Բնակչությանը մատուցված ծառայությունները 2008 թ. կազմել է 1.8 մլրդ դրամ 2001 թ. 1.1 մլրդ դրամ, իսկ մեկ շնչին ընկնող համեմատական ակտիվությունը 2008 թ. կազմել է 14.7% հանրապետության միջինի նկատմամբ:

Հարկ է նշել, որ մարզը ունի ռեկրեացիոն և հանգստի կազմակերպման բավականին մեծ ներուժ: Այս առումով մարզի ծառայությունների ոլորտում կարող է մեծ տեղ գրավել նաև զբոսաշրջային ծառայությունները:

 

Զբոսաշրջություն

 

Վայոց Ձորում առկա զբոսաշրջային հարուստ և տարաբնույթ ռեսուրսները մեծ հնարավորություն են ընձեռնում մարզում զարգացնելու զբոսաշրջության հատկապես հետևյալ ուղղությունները`

 

Առողջարանային զբոսաշրջություն

Առողջարանային ռեսուրսներով հարուստ Ջերմուկ քաղաքը առողջարանային և բուժական զբոսաշրջության զարգացման համար ունի մեծ ներուժ: Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից: Սակայն չնայած պատմական հարուստ անցյալին, այս օրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի շինարարության ավարտով: 1967 թվականին քաղաքը ձեռք է բերել հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին` համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ:

Ջերմուկի հիմնական զբոսաշրջային գրավչությունը հանքային տաք աղբյուրներն են, որոնք իրենց բաղադրությամբ ու բուժիչ հատկություններով չափազանց մոտ են հայտնի կառլովիվարյան հանքային աղբյուրներին, որտեղ 2008 թվականի վիճակագրական տվյալներով ամսական միջինը 10000 զբոսաշրջիկ է այցելում: Մինչև 64 աստիճանի հասնող այդ տաք ու բուժիչ աղբյուրների թիվը քաղաքի տարածքում հասնում է մի քանի տասնյակի:

Իր բնակլիմայական պայմաններով, ազգային առանձնահատկություններով ու ավանդույթներով և արդեն իսկ զարգացող ենթակառուցվածքներով, քաղաքը լուրջ հեռանկար ունի համաշխարհային հեղինակավոր զբոսաշրջավայրերին այլընտրանքային առողջարանային ու ձմեռային զբոսաշրջային կենտրոն դառնալու և համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր տեղն ու դերն ունենալու համար:

 

Ձմեռային զբոսաշրջություն

Բնակլիմայական պայմանները հիանալի նախադրյալներ են Վայոց Ձորի մարզում և մասնավորապես Ջերմուկ քաղաքում զարգացնելու ձմեռային սպորտաձևերի զբոսարջությունը:

ՀՀ պետական բյուջեից 1,3 միլիարդ դրամի ներդրմամբ Ջերմուկում կառուցվել և 2007 թվականից գործում է միջազգային չափանիշներով նորագույն տեխնոլոգիաներին համապատասխանող ճոպանուղի իր դահուկուղիներով (1200 մ դահուկուղի), որով հանգստացողների ու դահուկորդների համար մատչելի են դարձել ծովի մակերևույթից 2500 մետր բարձրությամբ լեռնալանջերը: 2008 թ. նոյեմբերին շահագործման կհանձնվի նախատեսված երեք սահուղիներից երկրորդը 1500 մ դահուկուղով:

 

Ագրո զբոսաշրջություն և Էկոզբոսաշրջություն

«Մշակութային զբոսաշրջություն և գինու ճանապարհ» Կիևյան նախաձեռնություն ծրագիրը իրականացվում է սկսած 2006 թվականից, որի շրջանակներում վերջնաարդյունքում ստեղծվելու է նոր տարածաշրջանային զբոսաշրջային արդյունք:

Միաժամանակ Կիևյան նախաձեռնությունը` մասնակից երկրների միջև մշակութային համագործակցության տարածաշրջանային ծրագիր է, որը նպաստելու է զբոսաշրջության և գինեգործության ոլորտներում մշակութային փոխանակումների իրագործմանը: Ծրագիրը նպատակաուղղված է մասնակից երկրներում «Գինեգործության և խաղողաբուծության զբոսաշրջության զարգացմանը:

Հայաստանում և մասնավորապես Վայոց Ձորում (Արենի գյուղ) զբոսաշրջության այս ձևի զարգացման համար մեծ ներուժ են հանդիսանում գինեգործության և խաղողաբուծության բնագավառում պահպանված բազմադարյան ավանդույթներն ու ներկա արդյունաբերությունը, խաղողի այգիները:

Վայոց Ձորի բարենպաստ բնակլիմայական պայմանները, հարուստ բնությունը, բուսական ու կենդանական աշխարհը և բնության հուշարձանները մեծ ներուժ են հանդիսանում մարզում էկոզբոսաշրջության (այդ թվում բույսերի ու կենդանիների մասնագիտական դիտում և ուսումնասիրություն) զարգացման համար:

Վայոց Ձորի մարզում առկա են նաև առավել կարևոր զբոսաշրջային գրավչություն ներկայացնող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ:

Այս հարուստ ժառանգությունը ստեղծում է հնարավորություն ինչպես պատմամշակութային զբոսաշրջության զարգացման, այնպես էլ առողջարանային զբոսաշրջությունը ճանաչողական զբոսաշրջության հետ կոմբինացնելու համար:

 

Վերլուծություն և կանխատեսում

 

Մարզի տնտեսական զարգացումն բնութագրող ցուցանիշներից է մեկ շնչին ընկնող մարզային ՀՆԱ-ն, որը ըստ գնահատումների Վայոց Ձորում 2008 թ կազմել է 818.8 հազար դրամ 2001 թ հետ համադրելի գներով: Ստորև գրաֆիկում բերված է մեկ շնչին ընկնող մարզային ՀՆԱ-ի դինամիկան`

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - դիագրամը չի բերվում

 

Քանի որ ՀՆԱ-ն ձևավորվում է տնտեսության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների հանրագումարով, ապա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նույնպես կախված է տնտեսության ճյուղերում իրականացող գործընթացներից:

Այս առումով անհրաժեշտ է բացահայտել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի կապը տնտեսության ճյուղերում արտադրության հետ, որի նպատակով իրականացվել է վերլուծություն հիմք ընդունելով 2001-2008 թթ ժամանակահատվածում մարզային ՀՆԱ-ի վրա տնտեսության ճյուղերի ունեցած նպաստը, նույն ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի դինամիկան:

Առանձին-առանձին վերլուծելով տնտեսության ճյուղերի և ՀՆԱ-ի կապը տեսնում ենք որ յուրաքանչյուր ճյուղ իր ազդեցությունն ունի ՀՆԱ-ի վրա: Սակայն վերլուծելով բոլոր ճյուղերի միասնական ազդեցությունը տեսնում ենք, որ վերը նշված ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի վրա զգալի ազդեցություն են ունեցել շինարարության և գյուղատնտեսության ճյուղերը, իսկ արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի ազդեցությունը նշանակալի չի եղել:

Շինարարության և գյուղատնտեսության ունեցած մեծ ազդեցությունն պայմանավորված է պետության կողմից մարզում իրականացվող շինարարական ծրագրերով և գյուղատնտեսության համեմատական առավելությամբ մյուս ճյուղերի նկատմամբ:

Սակայն երբ դիտարկում ենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի կապը տնտեսության ճյուղերի մարզի ՀՆԱ-ում ունեցած տեսակարար կշիռների դինամիկայի հետ, տեսնում ենք, որ ծառայությունների և արդյունաբերության ոլորտի տեսակարար կշիռը դրական ազդեցություն ունի ՀՆԱ-ի աճի վրա:

Այսինքն ելնելով վերլուծության արդյունքներից և հիմք ընդունելով ներդրումների ներգրավման տեսանկյունից մարզի գրավչությունը անհրաժեշտ է մարզի հետագա զարգացման համար շեշտը դնել այդ ճյուղերի զարգացման վրա` մասնավորապես նախընտրելի է երկու հիմնական ուղղություններով.

. Զբոսաշրջություն

. Մշակող արդյունաբերություն

Հաշվի առնելով վերոգրյալը կանխատեսվել է հետագա զարգացումների երկու սցենար`

 

Սցենար 1

 

Առաջին սցենարը ենթադրում է, որ հետագայում նույնպես կպահպանվի 2001-2008 թթ. ժամանակահատվածի զարգացումների տեմպերը և միտումները: Այս պարագայում ըստ մեր կանխատեսումների 2030 թվականին Վայոց Ձորի մարզի տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները կունենան հետևյալ պատկերը`

 

.____________________________________________________________________.

|Մեկ շնչին  |արդյունաբե- |գյուղատնտե- |շինարարության|առևտրի  և       |

|ընկնող ՀՆԱ |րության     |սական       |ծավալ /մլրդ. |ծառայությունների|

|/հազ. դրամ/|արտադրանքի  |արտադրանքի  |դրամ/        |ծավալ /մլրդ.    |

|           |ծավալ /մլրդ.|ծավալ /մլրդ.|             |դրամ/           |

|           |դրամ/       |դրամ/       |             |                |

|___________|____________|____________|_____________|________________|

|   4720    |    15.4    |    65.1    |    19.7     |        14.4    |

.____________________________________________________________________.

 

Սակայն աղյուսակում բերված ցուցանիշները այս սցենարի համար ունեն լավատեսական մոտեցում, քանի որ կանխատեսման ժամանակ հաշվի չի առնվել ներկայիս միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի գործոնը և այն փաստը, որ կարող է նվազել պետության կողմից իրականացվող շինարարական ծրագրերի ծավալները:

Այս սցենարի դեպքում ճիշտ է բոլոր ցուցանիշներում գրանցվում է աճ, սակայն կարող ենք ասել, որ այդ աճը չի կարող ապահովել «զարգացում»:

 

Սցենար 2

 

Այս սցենարը ենթադրում է որ մարզի հետագա զարգացումները պետք է ընթանան արդյունաբերության և ծառայությունների /մասնավորապես բարձրարժեք ծառայությունների, որոնց ավելացված արժեքը կգերազանցի ծավալի 50%-ը/ զարգացմամբ, այսինքն մարզայի ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում պետք է գերակշռի այս ճյուղերը: Նման մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերլուծությունները ցույց են տալիս` զարգացած են այն տարածաշրջանները որտեղ բարձր է ուրբանիզացման մակարդակը: Այսինքն անհրաժեշտ է մարզի զարգացմանը նպաստել ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմամբ: Այս սցենարը Վայոց Ձորի մարզի հետագա զարգացման համար կարելի է համարել լավատեսական:

Այս սցենարի իրականացման համար արդեն իսկ կան նախադրյալներ, մասնավորապես Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը և արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման նպատակով պետության կողմից իրականացվող աջակցությունը /սեփական կապիտալում ներդրում, ՓՄՁ աջակցություն և այլն/: Առաջինը նախատեսում է մարզում ծառայությունների ոլորտի ծավալը միայն Ջերմուկ քաղաքում հասցնել տարեկան շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի և այդ ոլորտում ապահովելով լրացուցիչ 4000 «որակյալ» աշխատատեղ, իսկ երկրորդը նախատեսում է մարզի արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը մարզի ՀՆԱ-ում հասցնել 20%-ի:

Այս սցենարի դեպքում 2030 թվականին մարզի տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները կունենան հետևյալ պատկերը`

 

.________________________________________________________________.

|Մեկ շնչին  |արդյունաբե- |գյուղատնտե- |շինարարու-  |առևտրի  և    |

|ընկնող ՀՆԱ |րության     |սական       |թյան ծավալ  |ծառայություն-|

|/հազ. դրամ/|արտադրանքի  |արտադրանքի  |/մլրդ. դրամ/|ների ծավալ   |

|մարզի      |ծավալ /մլրդ.|ծավալ /մլրդ.|            |/մլրդ. դրամ/ |

|           |դրամ/       |դրամ/       |            |             |

|___________|____________|____________|____________|_____________|

|   13420   |    17.6    |    70.4    |    30.5    |       30    |

.________________________________________________________________.

 

Ցուցանիշները կանխատեսվել են հաշվի առնելով միայն ծառայությունների ոլորտի ծավալի աճը, իսկ մյուս գործոնների համար ընդունվել է ներկայիս հավասար պայմաններ: Ընդունվել է, որ 2030 թվականին Վայոց Ձորի մարզի ծառայությունների ոլորտի ֆիզիկական ծավալը կկազմի 30 մլրդ դրամ, ինչը այս սցենարի համար համարվում է վատատեսական: Մյուս ճյուղերի ցուցանիշները կանխատեսվել է միայն հիմք ընդունելով ծառայությունների ոլորտի զարգացման ազդեցությունը այդ ճյուղերի վրա:

Այս սցենարի դեպքում զբաղվածության մակարդակի փոփոխությունն աննշան կլինի, սակայն կփոխվի զբաղվածության կառուցվածքը և մարզի բնակչության զգալի մասը զբաղված կլինի ավելի բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերում:

 

II-6. Տարածքի հատակագծային կազմակերպում, գոտիների քաղաքաշինական

կազմակերպման կատարելագործման ռեժիմները

 

Մարզի տարածքի ինժեներաշինարարական պայմանները բարդ են, բացարձակ նիշերը տատանվում են 1000-2800 սահմաններում, լանջերը թեք են, ձորակներով կտրտված, առկա են անանցանելի տեղամասեր: Ռելիեֆային բարդ պայմաններն ավելի են բարդանում սողանքային քարահոսքերի հատվածների առկայությամբ: Սողանքները կենտրոնացած են Թառաթումբ, Հորբատեղ, Կալասար, Սևժայռ գյուղերի հատվածներում, քարահոսքերը` Շատին գյուղի մոտ: Գետերի վտակները հեղեղաբեր են:

Կառուցապատման համար բարենպաստ տարածքային հնարավորությունները սահմանափակ են և հիմնականում կազմում են Արփա գետի հունի լայնացած մասերը, աջափնյա վտակների հովիտները: Մի շարք բնակավայրեր զուրկ են տարածքային զարգացման հնարավորություններից

Պահուստային տարածքների տեղաբաշխվածությունը տրված է ուրվագծում և ներառում են սահմանափակ պիտանի գյուղատնտեսական հողեր` կառուցապատումը բարդացնող ֆիզիկա-երկրաբանական պրոցեսներով և ռելիեֆային պայմանների հաշվառմամբ: Առանձնացված տարածքներում առաջարկվում է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղաբաշխումը:

 

II-6.1. Տարածքի հեռանկարային ճարտարապետա-հատակագծային կազմակերպումը

 

Նախագծային լուծումների ընտրության ժամանակ հաշվի են առնվել գնահատման հետևյալ չափանիշները և բնութագրերը.

. ճարտարապետագեղարվեստական, տեխնիկատնտեսական, հատակագծային և սանիտարա-հիգիենիկ:

Ճարտ.գեղ.-Կառուցապատման հորինվածքում արժեքավոր լանդշաֆտների ջրային մակերեսների ներառման հնարավորությունը, ծավալատարածական, գունային, սիլուետային լուծումների արտահայտչականությունը, հատակագծային- կառուցապատվող տարածքների կոմպակտությունը, արդյունաբերական ու բնակելի կառուցապատումների հեռանկարային զարգացման համար պահուստային տարածքների ընտրության ժամանակ աշխատանքային տեղաշարժերի վրա նվազագույն ժամանակային ծախսերով, սանիտարա-հիգիենիկ-բնակելի շրջանների տեղակայումն ապահովելով սանիտարապաշտպանիչ գոտիների նկատմամբ գերակշռող քամիների ուղղության հաշվառմամբ, ինսոլյացիայի պայմանների ապահովմամբ, ինչպես նաև վնասակար արտանետումների գոտու նկատմամբ տեղադրության, տեխ.-տնտ-բնակելի և կենցաղ-մշակութային շինարարության, տրանսպորտային, ինժեներական ցանցերի ձգվածության, տարածքի ինժեներական նախապատրաստման վրա ներդրումները:

 

Նախագծային առաջարկներ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը, որի նախանշումների հաշվառմամբ նախագծում տրվել են վերջիններիս տարածական կազմավորմանն առնչվող լուծումների առաջարկներ:

Մարզի տարածքում ներկայումս տարածված տարաբնակեցման ձևը ինքնավարն է, բնութագրված հարևան բնակավայրերի ինչպես միմյանցից որոշակի հեռավորությունների վրա գտնվող և թույլ կապերով միմյանց կապված, այնպես էլ ֆիզիկապես միմյանց մոտ գտնվելով, սակայն առանց միմյանց հետ որևէ կայուն ֆունկցիոնալ կապերի առկայության, ներկայումս բացակայում են հարևան բնակավայրերի միջև որևէ տիպի միջհամայնքային արտադրական, աշխատանքային, կենցաղային ու հանգստի հետ կապված կապերը, որը համայնքների հետագա զարգացման տեմպերն ու մասշտաբները կդարձնի փոխկապակցված:

Զարգացման տարաբնակեցման այս տեսակը առավել նախընտրելի է ու հեռանկարային, քանի որ առանձին համայնքների միջև արտադրական, աշխատանքային կոոպերացման միջոցով ձևավորում են բարենպաստ պայմաններ տարածքների սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծման համար:

Տարաբնակեցման միջհամայնքային միավորումների (խմբերի) ձևը ենթադրում է, որ յուրաքանչյուր բնակավայր հանդես է գալիս որպես փոխկապակցված բնակավայրերի ամբողջ հիերարխիայի բաղկացուցիչ, որոնք տարբերվում են ինչպես այդ բնակավայրերի բնույթով, չափերով, կառուցվածքով, այնպես էլ միջբնակավայրային կապերով: Այս հիերարխիական կառուցվածքի հիմնական տարրերն են`

- տեղական ներտնտեսային կամ միջտնտեսային միավորումները` գյուղական փոխկապակցված բնակավայրերի միջև, որոնք միավորվում են աշխատանքային միասնական համակարգով և հասարակական սպասարկման որոշակի մակարդակով,

- շրջանային կամ միջշրջանային միավորումներ` փոխկապակցված բնակավայրերի միջև, որոնք ներառում են գյուղական և քաղաքային բնակավայրեր միավորված միջբնակավայրային սպասարկման կենտրոնով, սպասարկման հաստատություններով:

Որպես միջհամայնքային միավորումներ նկատառվում է տարբեր մեծության ու տնտեսական ուղղվածությամբ քաղաքային ու գյուղական բնակավայրերի նպատակային միավորումը, որոնք միավորված են զարգացած տարածական-արտադրական կապերով, ընդհանուր ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքով, սոցիալ-մշակութային սպասարկման միասնական համակարգով և հանգստի միասնական կազմակերպմամբ: Միջհամայնքային միավորումների ձևավորումը հետապնդում է 3 նպատակ` սոցիալական, տնտեսական և բնապահպանական: Սոցիալական խնդիրը կայանում է նրանում, որ ապահովի բնակության համար բարենպաստ պայմաններ միավորման ներսում անհրաժեշտ քաղաքաշինական նախադրյալների ձևավորման հիման և տրամադրելով միավորման շրջանակներում մարդկային գործունեության բոլոր ձևերի ու տեսակների լայն ընտրությունը (աշխատանքի, կյանքի, հանգստի պայմաններ): Նախագծի ընթացքում հիմնական սոցիալական նպատակը կոնկրետացվել է հետևյալ կետերով.

- առավել փոքր բնակավայրերի սոցիալ-մշակութային կենտրոնների հետ,

- աշխատանքային տեղաշարժերի վրա ժամանակի նվազագույն ծախսերով աշխատատեղերի ձևավորում,

- բնակչության կենտրոնացման վայրերի և կարճատև հանգստի համար բարենպաստ վայրերի միջև ռեկրեացիոն կապերի ընդլայնում:

Գլխավոր տնտեսական գործոնը նպատակ է հետապնդում ձևավորել քաղաքաշինական նախադրյալներ տարածքային-արտադրական համալիրների ձևավորմամբ, որը մանրամասնեցվում է հետևյալ կետերով.

- միջհամայնքային արտադրա-տեխնիկական ենթակառուցվածքի զարգացմամբ, որը կնպաստի արդյունաբերական և գիտաարտադրական միավորումների ձևավորմանը, գլխամասային կառույցների մասնաճյուղերի, միջճյուղային սպասարկող կազմակերպությունների, արտադրամասերի ձևավորմամբ,

- ներհամայնքային տրանսպորտային ենթակառուցվածքի կատարելագործում` կապելով հիմնական մայրուղիների հետ,

- բնակավայրերի տարածքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում,

- միասնական ինժեներական ենթակառուցվածքի ցանցի ձևավորում` դրանց շահագործման արդյունավետության բարձրացման նպատակով:

Բնապահպանական նպատակը վերոնշյալ նպատակների իրականացումն է բնապահպանական խնդիրների հաշվառմամբ, այն է.

- օդային, ջրային ավազանների մաքրության պահպանումը,

- գեղագիտորեն արժեքավոր բնական լանդշաֆտների դեգրադացիայի կանխումը, ինչպես նաև արժեքավոր գյուղատնտեսական հողերն ու բնապահպանական տարածքները, քաղաքաշինական յուրացումից զերծ պահելը,

- ռեկրեացիոն բեռնվածքների արդյունավետ տեղաբաշխումը միջհամայնքային հանգստի գոտիների միջև` դրանց բնական-լանդշաֆտային առանձնահատկությունների հաշվառմամբ:

Միջհամայնքային միավորումների ձևավորման նախադրյալն է առաջարկվող միավորման շրջանակներում միասնական ֆունկցիոնալ և տնտեսական փոխկապակցված հիմքի առկայությունը: Ընդ որում յուրաքանչյուր բնակավայր կզարգանա ոչ որպես տնտեսական առանձին միավոր, այլ միասնական տնտեսական համալիրի բաղկացուցիչ: Առաջարկի հիմքում ընկած է ոչ թե խոշոր արտադրությունների կազմակերպումը, այլ միմյանց հետ սերտորեն համագործակցող մասնագիտացված ձեռնարկությունները, որոնք կունենան գլխավոր ձեռնարկություն (կենտրոնական բնակավայրում) և մասնագիտացված մասնաճյուղեր (մթերման կետեր)` դրա ազդեցության գոտում (գոյություն ունեցող արտադրական տարածքների վերակազմավորմամբ կամ նորերի հիմնմամբ): Մարզում միջհամայնքային փոխհամագործակցության տնտեսական հիմքում առաջարկվում է դնել գյուղատնտեսական հումքի վերամշակման հաստատությունները, ագրարային-արտադրական համալիրները, շինարարական կազմակերպությունները և տնտեսական ենթակառուցվածքի այլ տարրեր` ուղղված հարակից գյուղատնտեսական գոտու սպասարկման ապահովմանը: Միջհամայնքային միավորումների սոցիալական արդյունավետությունը կապահովվի միջբնակավայրային սոցիալ-մշակութային, հասարակական, ռեկրեացիոն, գիտատեխնիկական, ուսումնական կենտրոնների ցանցի ընդլայնմամբ և մատչելիության բարելավմամբ, ինչպես նաև թույլ յուրացված գոտիներում` ծայրամասային բնակավայրերի բնակչությանը աշխատանքի վայրերի մոտեցմամբ, ինչ կնվազեցնի աշխատանքային տեղաշարժերի վրա ծախսվող ժամանակը:

Փոխկապակցված գյուղական բնակավայրերի միավորումները առաջարկվում է ձևավորել գյուղատնտեսական, անտառտնտեսական, ագրարային-արդյունաբերական ձեռնարկությունների շրջանակներում:

Ներկայումս համայնքային ենթակառուցվածքները, նույնիսկ ամենալավատեսական գնահատումներով, գտնվում են ոչ բավարար վիճակում:

Տարատեսակ կապիտալ ծրագրերի շնորհիվ, կատարվում են որոշակի վերականգնումներ, մասամբ էլ` կապիտալ շինարարություն, որոնք խնդրին չեն տալիս արմատական լուծում և համայնքներն անկարող են ինքնուրույն իրականացնել միջին ու մեծ կապիտալ ծրագրեր: Այսպիսով, համայնքային ենթակառուցվածքների ծերացումն ու վատթարացումը ևս թելադրող գործոն են ի նպաստ վերոնշյալ լուծումների անհրաժեշտություն:

Նկարագրված իրավիճակը, այն է գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակի վատթարացումը, բերում է գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի, ուստի խնդրի լուծման հրատապությունն ակնհայտ է:

Որպես կենտրոնական բնակավայր ընտրվում է առավել բարձր տնտեսական, տարածքային, տրանսպորտային և սոցիալական զարգացման նախադրյալներով օժտված բնակավայրը: Կենտրոնական բնակավայրի տրանսպորտային հասանելիությունը 20-40 րոպեի սահմաններում է: Տեղական տարաբնակեցման համակարգերի խմբավորումը ձևավորում է տարածաշրջանային տարաբնակեցման համակարգ` Վայք և Եղեգնաձոր տարածաշրջանային կենտրոններով: Տեղական կենտրոնները կունենան առավել բարձր սոցիալ-տնտեսական և մշակութա-կենցաղային գործառույթներ, քան համակարգի մյուս բնակավայրերը: Շրջանային կենտրոնը` Վայքը, կենտրոնացնում է շրջանի կառավարման գործառույթները և պարբերական սպասարկման օբյեկտների համակարգը:

Վայքի տարածաշրջանի քաղաքաշինական, տարածական կոմպոզիցիան հիմնված է ներշրջանային օղակաձև ճանապարհների հենքի վրա` Վայք-Զեդեա-Հորադիս-Խնձորուտ-Բարձրունի-Սերս-Մարտիրոս-Զառիթափ (ներշրջանային նշանակության ճանապարհ), հյուսիսային մասում զարգացում կստանա Զառիթափ-Արտավան-ՈՒղեձոր-Սարավան-Գնդևազ բնակավայրերը միացնող ճանապարհները:

Նշված ներշրջանային օղակաձև ճանապարհների զարգացումը հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի բոլոր հատվածների համաչափ զարգացման համար:

Ստորև ներկայացվում է միջհամայնքային միավորումների կառուցվածքի առաջարկի տարբերակ` տարածական կազմակերպման նպատակահարմարության առումով որպես տեղական տարաբնակեցման համակարգեր` դրանց կենտրոնների նախանշմամբ:

Վայքի տարածաշրջան.

1. Վայքի միավորում` ք. Վայք, գ. Արին, գ. Ազատեկ, գ. Փոռ, գ. Զեդեա,

2. Ջերմուկի միավորում` ք. Ջերմուկ (Կեչուտ), գ. Գնդևազ, գ. Արտավան,

3. Հերհերի միավորում` գ. Հեր-Հեր, գ. Կարմրաշեն»

4. Զառիթափի միավորում` գ. Զառիթափ, գ. Գոմք, գ. Խնձորուտ, գ. Նոր Ազնաբերդ, գ. Մարտիրոս, գ. Սերս, գ. Բարձրունի,

Եղեգնաձորի տարածաշրջան.

1. Եղեգնաձորի միավորում` ք. Եղեգնաձոր, գ. Գլաձոր, գ. Վերնաշեն, գ. Ագարակաձոր, գ. Մալիշկա, գ. Գետափ,

2. Արենիի միավորում` գ. Արենի, գ. Ելփին, գ. Չիվա, գ. Ռինդ,

3. Քարագլուխի միավորում` գ. Քարագլուխ, գ. Սալլի, գ. Թառաթումբ, գ. Հորս, գ. Աղնջաձոր,

4. Շատինի միավորում` գ. Շատին, գ. Եղեգիս, գ. Արտաբույնք, գ. Հորբատեղ, գ. Հերմոն, գ. Վարդահովիտ, գ. Գողթանիկ,

5. Աղավնաձորի միավորում` գ. Աղավնաձոր, գ. Արփի, գ. Գնիշիկ:

 

Առաջարկվող կենտրոնների ցուցանիշները (բնակչությունը, տարածքը)

 

.______________________________________________.

|N |Համայնքի   |Տարածքը համայնքի/|Բնակչություն |

|  |անվանումը  |բնակավայրի       |հազ.մարդ     |

|__|___________|_________________|_____________|

| 1|Վայք       |    883.3/294    |     5.9     |

|__|___________|_________________|_____________|

| 2|Հերհեր     |  3821.89/67.92  |    0.212    |

|__|___________|_________________|_____________|

| 3|Զառիթափի   | 4112.21/183.33  |    1.537    |

|__|___________|_________________|_____________|

| 4|Ազատեկի    |  4015.59/94.98  |    0.527    |

|__|___________|_________________|_____________|

| 5|Խնձորուտի  |  6693.38/80.33  |    0.472    |

|__|___________|_________________|_____________|

| 6|Ջերմուկի   |  5336.17/325.4  |     6.3     |

|__|___________|_________________|_____________|

|  |Ընդամենը   | 24862.54/1045.96|    14.95    |

.______________________________________________.

 

II-7. Ռեկրեացիոն համակարգի տարածքային կազմակերպումը

 

Լեռնային շրջանների քաղաքաշինական յուրացումը թելադրված է հարթավայրային տարածքներում գյուղատնտեսական հողերի պահպանման անհրաժեշտությամբ:

Ռազմավարական մեծ նշանակություն և կարևորություն է տրվում զբոսաշրջության տարբեր տեսակների զարգացմանը` որպես տնտեսության զարգացման խթան, քանի որ այս ոլորտը ծառայությունների վաճառքի առավել դինամիկ զարգացող ձևերից մեկն է, ընդ որում զբոսաշրջային արտադրանքը «վաճառվում է» բազմակի անգամ, միաժամանակ մնալով իր տեղում:

Մարզի զբոսաշրջային ռեսուրսները և ներուժը օգտագործվել և օգտագործվում են ոչ արդյունավետ: Ռելիեֆային բարդ պայմանները և տարածքի կտրտվածությունը (բարձր լեռներ, խոր, նեղ գետահովիտներ, ճանապարհային ցանցով ապահովվածության սահմանափակ բարենպաստ պայմաններ, անտառների մեծ տոկոսի տեղադրվածությունը թեք լանջերի վրա) սահմանափակող գործոն են դարձել ռեկրեացիոն ճյուղի զարգացման համար: Զբոսաշրջային գործող երթուղիները, (այդ թվում նաև տարածաշրջանային) անցնում են մարզի տարածքով` ընդգրկելով հատուկենտ բնակավայրեր` ապահովելով բազմօրյա այցելություններից ակնկալվող եկամտի չնչին մասը, ինչը չի կարող նպաստել բարձրլեռնային շրջաններն այդ ոլորտը լիարժեք ընդգրկելու հնարավորությունից և լուծել դրանց թեկուզ մի մասի սոցիալական խնդիրները:

Բաժնի մշակման նպատակն է բացահայտել ՀՀ Վայոց Ձորի մարզի բնակավայրերում զբոսաշրջային համակարգերի զարգացման կարևորությունը տնտեսության առաջընթացի գործում և դրանց կազմակերպման հնարավորությունը:

Բացահայտվել են Վայոց Ձորի մարզի պոտենցիալ հնարավորությունները` զբոսաշրջային գործունեության տարբեր տեսակների զարգացման համար, ձևավորվել են լեռնային զբոսաշրջային համալիրների կազմավորման հիմնական սկզբունքները, որոնք ուղղված են լուծելու երկակի խնդիր`

- բնական զբոսաշրջային ռեսուրսների համալիր օգտագործում` զբոսաշրջային գործունեության բազմազան ձևերի կազմակերպման նպատակով,

- կարևորագույն բնապահպանական խնդիրների իրականացում` լեռնային շրջաններում զբոսաշրջային հանգրվանների ճարտարապետատարածական կազմակերպման կատարելագործումով:

Ներկայացվել են մարզի տարածքի պոտենցիալ հնարավորությունները` արդի սոցիալ-տնտեսական փուլում զբոսաշրջության ավանդական և նոր զարգացող տարատեսակների ձևավորման ու ներդրման համար բարենպաստ պայմանների, ներդրումային դաշտի համար գրավչության չօգտագործված ձևերի բացահայտմամբ` նպաստելով հիմնականում բարձր լեռնային և թույլ զարգացած բնակավայրերի վերականգնմանն ու զարգացմանը:

 

II-7.1. Ռեկրեացիա

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից (ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի (CAPS) հետ համատեղ) 2008 թ. մշակվել է համապարփակ զարգացման ծրագիր (Հիմնական ռազմավարություն և գործողությունների ծրագիր)` Ջերմուկ քաղաքը որպես առողջարանային և ձմեռային զբոսաշրջության կենտրոն ձևավորելու և զարգացնելու վերաեբրյալ:

ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 16-ի N 29 արձանագրությամբ հավանություն է տրվել Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությունը` 2008 թ. սեպտեմբերի 18-ի Ջերմուկ քաղաքը որպես զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին N 1064-Ն որոշմանը համապատասխան (Հավելված 11):

 

ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ

 

.________________________________________________________________.

|Սոցիալ-տնտեսական հարաբերություններ, տնտեսական հնարավորություններ|

.________________________________________________________________.

\/

.___________________.  ._________________________.  .____________________.

|Մարդու կենսաբանական|->|Ռեկրեացիոն գործունեության|<_|Հասարակության       |

|պահանջները         |  |կազմակերպման պահանջներ   |  |սոցիալական պահանջներ|

.___________________.  ._________________________.  .____________________.

\/

._______________________________________________.

|Ռեկրեացիոն գործունեության կազմակերպման մոդելներ|

._______________________________________________.

\/            |            \/

.______________________________. | .________________________________.

|Ռեկրեացիոն գործունեության     | | |Ռեկրեացիոն յուրացման տարածքների |

|ֆունկցիոնալ, սանիտարահիգիենիկ,| | |բնապահպանական հավասարակշռության,|

|գեղագիտական պայմանների        | | |տնտեսական և  տեխնիկական         |

|վերլուծություն                | | |պայմանների վերլուծություն       |

.______________________________. | .________________________________.

\/              \/          |        \/            \/

.___________.  ._____________.   |  .____________.  .____________.

|Բնական     |  |Յուրացված    |   |  |Բնական      |  |Յուրացված   |

|միջավայրում|  |միջավայրում  |   |  |միջավայրում |  |միջավայրում |

.___________.  ._____________.   |  .____________.  .____________.

.______________.           |        .______________.

                  \/                 \/               \/

.____________________________________________________.

|        Ռեկրեացիոն համակարգի կազմակերպման մոդելը    |

.____________________________________________________.

                              \/                   /\     

.______________.          |

| Նախագծում    |   ._____________________.

.______________.   |Մոդելի կանոնակարգում,|

\/            |շինարարության և      |

.______________.   |շահագործման ռեժիմների|

.__________|Շինարարություն|<__|փոփոխություններ      |

|          ._________________.._____________________.

\/              \/           |  |         /\

._________________.  .______________.  |  |    .__________________.

|Բնական միջավայրի |<_|  Շահագործում |<_|__.    |Բնական միջավայրի  |

|փոփոխություններ` |  .______________.  |       |բնապահպանական     |

|առանց            |        |           |       |հավասարակշռության |

|բնապահպանական    |        |           |       |պատահական,        |

|հավասարակշռության|        |           .______>|չնախատեսված       |

|խախտումների      |        .__________________>|խախտումներ        |

._________________.                            .__________________.

                                        

Ստորև նախագծում հաշվի են առնված և մանրամասնեցված, մարզի միասնական ռեկրեացիոն համակարգի ձևավորման գործընթացում դրանց հատակագծային կազմակերպման հնարավորությունները:

Համաձայն ՅՈՒՆԵՍԿՈ-յի տվյալների, ձմռանը հանգստացողների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր 7 տարին մեկ, ինչը հավաստում է արձակուրդային ժամանակաշրջանի` ամառային և ձմեռային շրջանների բաժանելու միտումը: Այս միտման զարգացումը հնարավորություն է ընձեռում հարթեցնել առկա սեզոնային տատանումները, նվազեցնել տրանսպորտային ենթակառուցվածքների գերբեռնումները «թեժ» ժամանակաշրջանում և ապահովել հանգստի հաստատությունների գործառնման արդյունավետությունը:

Մարզի լեռնային տարածքների պոտենցիալ հնարավորությունները թույլ են տալիս լիարժեքորեն բավարարել ակտիվ հանգստի բազմազան տեսակների, այն է` լեռնային, լեռնադահուկային զբոսաշրջությունն ու սպորտը, ալպինիզմը, ճանաչողական տուրիզմը ոչ միայն տեղական պահանջարկը, այլ նաև միջազգային պահանջարկը:

Լեռնային շրջաններում յուրացման շերտն ընդգրկում է բնական լանդշաֆտների հետևյալ գոտիները`

. 950-2000 մ բացարձակ բարձրությունները (լեռնային անտառարոտների)

. մինչև 2300 մ բացարձակ բարձրությունները (մերձալպիական մարգագետինների)

. մինչև 3000 մ բացարձակ բարձրությունները (ալպիական մարգագետինների)

Լեռնային շրջանների առողջարանային և ռեկրեացիոն արժանիքները գրավում են մարդկանց մեծաքանակ զանգվածներ` միաժամանակ հանդիսանալով ինտենսիվ ուրբանիզացիայի պատճառ, ընդ որում առավել խիստ ռեկրեացիոն բեռնվածքը բաժին է ընկնում լեռնային և մերձալպիական, մասամբ նաև ալպիական գոտիներին, ինչը բերում է բնական լանդշաֆտների քայքայման, բնական միջավայրի սանիտարա-հիգիենիկ հատկանիշների վատթարացման, անտառահատումների, ռեկրեացիոն շրջանների հագեցմանը տեխնիկական համակարգերով, բնակավայրերի և բնակչության բարձր խտություն, ինչը զբոսաշրջության զարգացման որոշակի մակարդակներում կհանգեցնի սպառնալի հետևանքների շրջակա միջավայրի համար: ՈՒստի, որպես քաղաքաշինական կարևոր խնդիր դրվել է աղտոտումից և ոչնչացումից շրջակա միջավայրի պահպանության և առավել եզակի բնական գոտիների «կոնսերվացման» և մյուսների ռացիոնալ օգտագործման խնդիրը (բեռնվածությունների որոշում):

Բնական ռեսուրսներից ռեկրեացիայի զարգացման համար իրենց բարենպաստությամբ մեծ դեր են խաղում.

. լանդշաֆտների բարձրադիր գոտիական բազմազանությունը,

. կլիմայական ռեսուրսները,

. ջրային ռեսուրսները, այդ թվում` հարուստ հանքային ռեսուրսները,

. ռելիեֆի երկրաբանական ու երկրաձևաչափական բարենպաստ պայմանները,

. բուսակենդանական ռեսուրսները,

. բնության հազվագյուտ օբյեկտները (բնության հուշարձանները)

Մարզում ռեկրեացիայի, որպես բնօգտագործման նոր և տնտեսական ու էկոլոգիական առումով արդյունավետ ճյուղ, զարգացման հնարավորությունները պայմանավորված են հետևյալ գործոններով.

. ռեկրեացիոն ռեսուրսների առկայությամբ,

. ավանդական տնտեսական ճյուղերի տարածքային պարփակվածությամբ,

. կապիտալ ներդրումների արագ փոխհատուցմամբ:

Ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացումը կնպաստի ոչ միայն տնտեսական շահութաբերության աճին, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այն կխթանի նաև`

. բնակչության կենցաղային, կրթական ու գեղագիտական մակարդակների բարձրացմանը, մշակույթի նոր օջախների, ազգային արվեստի շատ ձևերի զարգացմանը

. տրանսպորտի և ենթակառուցվածքի այլ բնագավառների արագ զարգացմանը

. արտադրական ոլորտ չընդգրկված տարածքների օգտագործմանը և հատկապես բարձր լեռնային լքված գյուղերի տարաբնակեցմանը, որպես զբոսաշրջության սպասարկման կենտրոններ

. ոչ արտադրական ճյուղերի և առևտրի ու սպասարկման այլ ծառայությունների լայն ցանցի ստեղծմանը

. հայկական հնագույն ազգային արհեստների ու տնայնագործության աշխուժացմանը

. գյուղատնտեսության բարելավմանը, ջերմոցային տնտեսությունների ստեղծմանը:

Զբոսաշրջային համակարգերի ընդունված տարատեսակներից մարզի լեռնային շրջաններում առավել կիրառելի են միջուկային-դիսպերսիոն և խմբային կառուցվածքները, քանի որ զբոսաշրջային հետաքրքրության օբյեկտներն այստեղ ցրված են ողջ տարածքով: Ջրամբարների (Կեչուտի, Հերհերի) համար ընդունելի են գծային և գծային-խորքային տեսակները:

Հատակագծային կառուցվածքը հիմքում դնում ենք տրանսպորտային կապերի և հետիոտն զբոսաշրջային երթուղիների ցանցը, որոնցով փոխկապակցվում են զբոսաշրջային համակարգի քաղաքաշինական բաղադրիչները:

Համակարգի հիմքում ընկած է հատակագծային կենտրոնը, որում կենտրոնացած են վարչական և մշակութային նշանակության օբյեկտները: Շրջակա բնակավայրերը զբոսաշրջային կենտրոնների համար կհանդիսանան տարբեր գյուղատնտեսական մթերքների մատակարարներ:

Զբոսաշրջային համակարգի ձևավորման ժամանակ կարևորվել է զբոսաշրջության խթանմանը նպաստող բնական և արհեստական տարրերի` միասնական կոմպոզիցիայի մեջ ընդգրկելու գործոնը, միաժամանակ ապահովելով հետևյալ խնդիրների լուծումը.

- գոյություն ունեցող արժեքավոր լանդշաֆտների և պատմական արժեք ներկայացնող արհեստական միջավայրի պահպանում

- կազմակերպված զբոսաշրջային լանդշաֆտների ստեղծում (անտառայգիներ, պուրակներ), ինչպես նաև զբոսաշրջային երթուղիների-միջանցքների կազմակերպում, որոնք կնպաստեն թե զբոսաշրջային պոտենցիալի մեծացմանը և թե բնապահպանական խնդիրների լուծմանը

- խախտված լանդշաֆտների վերականգնում և զարգացում:

Մարզի ռեկրեացիոն ռեսուրսները առանձնանում են.

. բնական պաշարների հարուստ բազմազանությամբ,

. ինքնատիպությամբ և առողջարարական օգտավետության բարձր արժեքներով,

. տարատեսակ ռեսուրսների տարածքային բաշխվածության մեծ խտությամբ,

. բնական ռեսուրսների և պատմամշակութային արժեքների տարածքային ներդաշնակ զուգորդմամբ:

Ստորև ներկայացվում է մարզում ռեկրեացիայի կազմակերպման գործընթացի կազմակերպումը խթանող բարենպաստ պայմանների բնութագիրը.

 

ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

.________________________________________________________________________.

|Ռեկրեացիոն    |Գործունեության|Ռեկրեացիոն գործունեության տարբեր տիպերի   |

|գործունեության|տարածական     |կազմակերպման պայմանների բնութագիր         |

|կազմակերպման  |միջավայր      |__________________________________________|

|պայմաններ     |              |ստացիոնար   |զբոսաշրջություն|առողջարանային|

|              |              |հանգիստ     |               |բուժում      |

|______________|______________|____________|_______________|_____________|

|Ֆունկցիոնալ   |Բնական        |Կլիմայական  |Զբոսաշրջության |Բալնեո և     |

|              |              |հարմարավետ  |բնական         |կլիմայաբու-  |

|              |              |պայմաններ   |օբյեկտների     |ժության      |

|              |              |            |առկայություն   |ռեսուրսների  |

|              |              |            |               |առկայություն |

|              |______________|____________|_______________|_____________|

|              |Մշակութային   |Սպասարկման  |զբոսաշրջության |Ենթակառուց-  |

|              |(անտրոպոգեն)  |և           |մշակութային    |վածքների     |

|              |              |գիշերակացի  |օբյեկտների     |համակարգի    |

|              |              |կառուցվածք- |առկայություն   |առկայություն |

|              |              |ների        |               |             |

|              |              |համակարգի   |               |             |

|              |              |առկայություն|               |             |

|______________|______________|__________________________________________|

|Սանիտարա-     |Բնական        |Աղտոտումների, վնասակար միջատների          |

|հիգիենիկ      |              |բացակայություն                            |

|              |______________|__________________________________________|

|              |Մշակութային   |Սահմանային նորմերը գերազանցող             |

|              |(անտրոպոգեն)  |աղտոտումների, աղմուկի բացակայություն      |

|______________|______________|__________________________________________|

|Գեղագիտական   |Բնական        |Բնական լանդշաֆտների ու նրանց              |

|              |              |բաղկացուցիչների գեղագիտական               |

|              |              |արտահայտչություն                          |

|              |______________|__________________________________________|

|              |Մշակութային   |Մշակութային (անտրոպոգեն) լանդշաֆտների ու  |

|              |(անտրոպոգեն)  |նրանց բաղկացուցիչների գեղագիտական         |

|              |              |արտահայտչություն                          |

.________________________________________________________________________.

 

Սահմանափակ կանաչապատ տարածքներում անհրաժեշտ է մեծացնել դրանք ի հաշիվ`

- անօգտագործելի տարածքների կանաչապատման,

- անտրոպոգեն գործունեության արդյունքում ձևախախտված տարածների կանաչապատման,

- պաշտպանիչ անտառաշերտերի ստեղծման:

Կանաչ գոտիների ձևավորման առաջարկների ժամանակ հաշվի են առնվել բնական տարածքների վրա թույլատրելի բեռնվածքները: Ընդ որում հարավային հատվածներում նախատեսվում է փակ տարածքների ձևավորում` տնկարկների 0.5-ից ավելի խտությամբ, որն ապահովում է ճանապարհային ցանցի ու հարթակների ստվերածածկում: Հարավային շրջանների լեռնային հատվածներում նախատեսված է լեռնալանջերի կանաչապատում` մեղմացնելու լեռնահովտային քամիների անբարենպաստ ազդեցությունը, ընդ որում նախատեսվող անտառատնկումներում նախատեսված են արահետներ, բացատներ թեք լանջերի երկայնքով` ձևավորելու սառն օդի հոսք: Հյուսիսային տեղադրության լեռնալանջերին նախատեսված են բաց տարածքներ` տնկարկների 0.3-ից պակաս խտությամբ, ինչն ապահովում է տարածքի լավ ինսոլյացիա, պահպանելով և ձևավորելով ազատ տարածքներ խիտ պարագծային ծառատնկումներով` պահպանելու տարածքը սառը քամիներից:

Բաց տարածքներում` Ջերմուկ քաղաքից հյուսիս-արևմուտք, առաջարկվում է իրականացնել քամապաշտպան ծառատնկումներ: Ռեկրեացիոն և բնապահպանական նկատառումներից ելնելով առաջարկվում է նաև գոյություն ունեցող սոճու պուրակի հենքի վրա դենդրոպարկի ձևավորում: Զբոսաշրջային ուղիները (հետիոտն, հեծանվային, հեծյալ) անց են կացված առավել հետաքրքիր գեղատեսիլ լանդշաֆտներով բնական և պատմամշակութային հուշարձանների տեղադիրքի հաշվառմամբ: Հնարավորության դեպքում դրանք նախատեսվել են օղակաձև: Ջերմուկի հարակից անտառներում նախատեսված են տերենկուրներ` հատուկ, դոզավորված առողջարարական քայլքի համար զբոսուղիներ, որոնք նախատեսված է 50-100 մ-ոց հատվածներով` կախված ֆիզիկական բեռնվածության տարբերություններից` թեթև, միջին և ծանր: Թեթևը` առանց վերելքի, միջինը 5-10% թեքությամբ, և դժվարներ` 10-15% և ավելի թեքություններով:

Գոտիավորելով լանդշաֆտն ըստ բնական, գործառնական և տարածքային ցուցանիշների հնարավոր է դառնում դրանց առավել արդյունավետ օգտագործումը և բազմաբնույթ կազմակերպումը, ապահովելով նաև գեղագիտական ազդեցության բազմազանությունը: Բնական լանդշաֆտների թե ձևափոխումը և թե պահպանումն ուղղակի կապի մեջ են զբոսաշրջային գործունեության կազմակերպման հետ, քանի որ զբոսաշրջային համակարգի ձևավորումը պահանջ է դնում բնական լանդշաֆտների քաղաքաշինական յուրացման (զբոսաշրջային պահանջներից ելնելով), զբոսաշրջային ուղիների և երթուղիների ցանցի կազմակերպման` բնության օբյեկտների, պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների ընդգրկմամբ, դրան զուգընթաց դնելով նաև արժեքավոր բնական հուշարձանների, բնական համալիրների, ռեկրեացիոն անտառների պահպանման պահանջ (դրանց շահագործման ռեժիմի սահմանումով):

Մարզի տարածքում առկա են բնական և արհեստական ջրային մակերեսներ, որոնք արժեքավոր ռեսուրս են հանդիսանում զբոսաշրջային համակարգի ձևավորման գործընթացում` հանդիսանալով զբոսաշրջային առավել մեծ ձգողականության օբյեկտներ, ունենալով մեծ կիրառություն թե ջրային սպորտաձևերի կազմակերպման համար նպաստավոր պայմանների ապահովման գործընթացում, և թե զուտ իրենց առկայությամբ մեղմացնելով միկրոկլիմայական պայմանները, որոնք էլ ստեղծում են նպաստավոր պայմաններ ջրամբարների անմիջական հարևանությամբ կլիմայաբուժության, կիսաթանկարժեք քարատեսակներով քարաբուժության (սթոունաթերապիա) և հանգստի ու զբոսաշրջության այլ տարատեսակների զարգացման համար:

Մարզի տարածքում մեծաքանակ ռելիեֆի դոմինանտային կետերը, որոնք ձևավորում են տեղանքի լանդշաֆտային կոմպոզիցիան, մեծ նշանակություն ունեն զբոսաշրջային երթուղիների ձևավորման մեջ: Խոշոր լեռնաշղթաների առավել արժեքավոր դոմինանտներ են հետևյալ գագաթները, որոնց ներառմամբ էլ տրվել են առավել բարդ երթուղիների առաջարկներ.

 

.___________________________________________________________.

|N |Անվանումը   |Բարձրությունը|N |Անվանումը   |Բարձրությունը|

|  |            |    (մ)      |  |            |    (մ)      |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 1|Վանքասար    |    3078     |15|Արջիսար     |     2609    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 2|Տերտեր      |    2470     |16|Այծասար     |     2470    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 3|Ճաղատսար    |    3333     |17|Կարմրակատար |     3055    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 4|Մուրադսար   |    3214     |18|Գնդևազ      |     2669    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 5|Կարակայա    |    2727     |19|Ամուլսար    |     2987    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 6|Թեքսար      |    2898     |20|Փառակատար   |     2528    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 7|Վայոցսար    |    2586     |21|Բերդաքար    |     2221    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 8|Գնդասար     |    2878     |22|Անձավասար   |     2733    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

| 9|Սաչանլի     |    2946     |23|Գարունք     |     2742    |

|  |(Գնդասար)   |             |  |            |             |

|__|____________|_____________|__|____________|_____________|

|10|Թոխլու      |    2149     |24|Միգասար     |     2243    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

|11|Արկատար     |    2681     |25|Օյուգ       |     2472    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

|12|Շիշ         |    2410     |26|Հարսնասար   |     2773    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

|13|Կանաչկոխ    |    2593     |27|Ծմակիսար    |     1975    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

|14|Պահակասար   |    2004     |28|Գնիշիկ      |     2509    |

|__|____________|_____________|__|____________|_____________|

|  |            |             |29|Գանձակ      |     2374    |

.___________________________________________________________.

 

Տրանսպորտային համակարգը (հաղորդակցության ուղիների համակարգեր) դիտարկվել է ինչպես որպես տնտեսության ինքնուրույն ոլորտ, այնպես էլ տարածքի ինժեներական կահավորման կարևորագույն տարրերից մեկը` խիստ կարևորելով հաղորդակցուղիների ցանցի դերը մարզի ռեկրեացիոն համակարգի ձևավորման մեջ: Հանդիսանալով զբոսաշրջային համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, այն ձևավորվում է համակարգի հատակագծային հիմնակմախքը` գլխավոր և երկրորդական կապերով հատակագծային կառուցվածքի մյուս բաղկացուցիչները` տարածքային (գոտիները) և կետային (բնակավայրեր, զբոսաշրջային հանգրվաններ և այլն) տարրերը: Եվ որքան հարմարավետ, ամուր և ճկուն է կազմակերպված գծային կապերի հիմնակմախքը, այնքան անխափան և արդյունավետ է ողջ համակարգի գործառնությունը:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում