Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(7-րդ մաս)

 

II-8. Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման

պոտենցիալ հնարավորությունները

 

Նախկին սոցիալ-տնտեսական փուլի պետական պլանային օրենքներով գործող Վայոց Ձորի մարզի արդյունաբերական համալիրը փլուզումից հետո սկսել է վերականգնվել:

Մարզի արդյունաբերական համալիրը նախկինում ներկայացված էր Ջերմուկում հանքային ջրերի արտադրությամբ, թեթև արդյունաբերությամբ (կապի միավորում), շինարարական նյութերի արտադրությամբ (երկաթ-բետոնյա իրերի արտադրության): Բնակչության զբաղվածությունը կազմում էր 66.9%:

Եղեգնաձորում արդյունաբերական համալիրը ներկայացված են գործիքաշինություն, մեքենաշինության ճյուղերով և գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ:

Վայքում զարգացած էր մեքենաշինությունը (գործում էր 15 ձեռնարկություն, այդ թվում Հայէլեկտրամեքենա, Նեյրոն, Բոլիտ գործարանները), որոնք տալիս էին արդյունաբերական արտադրության 43.5%-ը, զարգացած էր նաև քիմիական արդյունաբերությունը (արդյունաբերական արտադրանքի 9.6%) և սննդի արդյունաբերությունը:

Ներկա դրությամբ մարզում գործում են հետևյալ կազմակերպությունները.

1. «Ջերմուկ» ՓԲԸ - Ջերմուկ

2. «Արարատ» մոր և մանկան առողջարան - Ջերմուկ

3. «Ջերմուկ» առողջարան ՓԲԸ - Ջերմուկ

4. «Ջերմուկ 3» - Ջերմուկ

5. «Ջերմուկի նոր կյանք» ՍՊՀ - Ջերմուկ

6. «Վայքի ՇԻԿ» ԲԲԸ - Ջերմուկ

7. «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ - Ջերմուկ

8. «Ջերմուկ-1» ՓԲԸ - Ջերմուկ

9. «Վայոց Ձոր» ՓԲԸ - Ջերմուկ

10. «Ջերմուկ բլու» ՓԲԸ - Ջերմուկ

11. «Մանուկյան Վան» ՍՊԸ - Ջերմուկ

12. «Ջերմուկշին» ՍՊԸ - Ջերմուկ

13. «Վարանցով և որդիներ» ՍՊԸ - Վայք

14. Վայքի «Արփի» հանքային ջրերի գործարան - Վայք

15. «Ռաֆ էլ գրիգ» ՓԲԸ - Վայք

16. «Վայքի ՃՇԸ» ՍՊԸ - Վայք

17. «ԲԿՏ» ՍՊԸ - Եղեգնաձոր

18. «Գետնատուն» ՍՊԸ - Եղեգնաձոր

19. «Եղեգնաձորի ճանշին» ՊՓԲԸ - Եղեգնաձոր

20. «Ցայո» ՍՊԸ - Եղեգնաձոր

21. «Իզոտոն» ՍՊԸ - Եղեգնաձոր

22. «Գետափ գինու գործարան» - Գետափ

23. «Վայք» ՍՊԸ - Զառիթափ

Սույն նախագծով տնտեսական զարգացման հեռանկարները դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) հարուստ պաշարների, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունից, որոնցից կարևորագույններն են.

. Տարածաշրջանային և մարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծումը:

. Արդյունաբերական օբյեկտներում նախատեսում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում:

. Համայնքի, տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության զարգացումը:

. Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը` ներդրումների համար տրամադրող միջավայրի ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիական արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ համեմատաբար արագ և փոքր ծախսերով կարող են յուրացնել նոր տեխնոլոգիաները և նորարարական մշակումները: Այդ օբյեկտներն ավելի ճկուն են, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման արդիական ձևերին:

. Գյուղատնտեսական արտադրության օբյեկտների տեղադրումը` նոր տեխնոլոգիաներով (հիմնականում գյուղատնտեսական մթերքների մշակման):

. Աշխատունակ բնակչության ներուժի օգտագործումը:

. Իրավական և գործարարական տեղեկատվական կենտրոնի ստեղծում` բնակչությանը, հիմնականում ներդրողներին, իրազեկելու նպատակով:

Մինչև վերջին ժամանակներս, հանքահումքային բնապաշարների գնահատումը իրականացվում էր հանրապետական մակարդակով, ողջ տարածքի համար, հաշվի չառնելով նոր ձևավորված տնտեսական (շուկայական) հարաբերությունների պայմաններում ստեղծված տեղական ինքնակառավարման նոր վարչատարածքային միավորների (մարզերի) գոյության փաստը: Ներկայումս ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը պարտադրում է հանրապետության արդյունաբերական ողջ ներուժի ամբողջական վերագնահատում, ինչը հնարավորություն կտա նորաստեղծ վարչատարածքային սուբյեկտներին նախատեսել և իրականացնել սոցիալ-տնտեսական ինքնուրույն զարգացման համալիր ծրագրեր: Այդ ծրագրերը պետք է հաշվի առնվեն և ընդգրկվեն ազգային, հանրապետական, մարզային և միջմարզային ընդհանուր ծրագրերի մեջ:

Այս տեսակետից էական տեղաշարժեր են սպասվում առաջիկա 5-10 տարիների ընթացքում Վայոց Ձորի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:

Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում մեծ խթան կհանդիսանա մարզի տարածքում հանքավայրերի շահագործումը, որոնց ցանկը ներկայացված է:

Հանքավայրերի շահագործման գործընթացում հարկ է կատարել առանձնահատուկ հետազոտություններ` բնապահպանական խնդիրների (լանդշաֆտների դեգրադացում, հողային, ջրային ավազանների, մթնոլորտի աղտոտում և այլն), ինչպես նաև տնտեսական ակտիվության այլ տեսակների հետ համատեղ գործառնելու հնարավորությունների և գերակայության ընտրության խնդիրների կանխորոշմամբ:

Ամուլսարի ոսկու հանքավայրի պաշարները 2009 թ. փետրվարին հաստատվել են ՕՀՊԳ-ի կողմից: Հանքավայրը հայտնաբերվել է և հետախուզվել «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ կողմից:

Վայոց Ձորի մարզի սոցիալական զարգացման համար մեծ դեր կունենա Ազատեկի ոսկի-բազմամետաղային նախկինում հայտնի հանքավայրի շահագործումը, որի պաշարները 1996 թ. հաստատվել են ՀՀ ՕՀՊԳ-ում հետևյալ քանակներով. հանքաքար` շուրջ 8,5 մլն. տ, ոսկի` 20 տ, պղինձ` 14500 տ, ծարիր` 5000 տ, կապար` 50000 տ, ցինկ` 17500 տ: Հանքավայրը գտնվում է Վայք ավանի շրջակայքում, Արփա գետի աջ և ձախ ափերին: 2008 թ. «ԻՆՎԵՏՌԵՍՈՒՐՍ» ՍՊԸ կողմից վերագնահատվել են հանքավայրի մակերեսամերձ հատվածները, նպատակ ունենալով իրականացնել հանքավայրի վերին հորիզոնների արդյունահանումը բացհանքով, տարեկան 100-200 հազ. տ արտադրողականությամբ, որը թույլ կտա շահագործել հանքավայրը 25-30 տարի: Ազատեկի հանքավայրի ոսկու և բազմամետաղների հիմնական պաշարները ապագայում նախատեսվում է շահագործել նաև ստորգետնյա եղանակով: Նախատեսվում է Վայք ավանից հյուսիս գտնվող Արին գյուղի շրջակայքում ստեղծել բացհանքով հանքաքարի վերամշակման համար տեխնոլոգիական մոդուլ` լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, նպատակ ունենալով վերամշակման ենթարկել նաև Գլաձորի ոսկի-բազմամետաղային զգալի պաշարներ ունեցող հանքավայրի հանքաքարը: Ազատեկի ԼՀՁ-ի գործնեության ոլորտը ընդգրկում է Արփա գետի ողջ միջին հոսանքի ավազանը և սահմանազատվում է հյուսիսում` Արին, հարավում` Ազատեկ-Փոր-Զառիթափ բնակավայրերով, իսկ արևելքում` Հեր-Հեր գետի կիրճով:

Լեռնահանքային ձեռնարկություն Վայքի մարզի տարածքում, նախատեսվում է ստեղծել Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հիմքի վրա, որը ընդգրկում է Թեքսար լեռան հյուսիս-արևելյան և հարավային լանջերը, տեղայնանալով Եղեգիս գետի ձախ ափին, սահմանազատվելով արևմուտքում` Գլաձորի, իսկ արևելքում` Հեր-Հերի կիրճերով: Գլաձորի հանքավայրի ուսումնասիրությունները և որոնողահետախուզական աշխատանքները վերջին տարիներին իրականացնում է «ԱՍՍԱԹ» ՍՊԸ, որը նպատակ ունի ստեղծել ԼՀՁ, ինչը կիրականացնի հանքավայրի ստորգետնյա, իսկ որոշ տարբերակներով` նաև բացհանքով, շահագործումը: Տեղում նախատեսվում է ստեղծել վերամշակման մոդուլ` տարեկան մինչև 100000 տ հանքաքարի վերամշակման հզորությամբ: Սակայն, չի բացառվում նաև, որ «ԻՆՎԵՏՌԵՍՈՒՐՍ» ՍՊԸ հետ համատեղ` համապատասխան մասնաբաժիններով, ստեղծվի լեռնահարստացուցիչ ձեռնարկություն Արին գյուղի մոտ: Պետք է նշել, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն տնօրինում է նաև Կաքավասարի արծաթ-բազմամետաղային հանքավայրը, որը նախկինում հայտնի էր որպես Արծաթասար: Հանքավայրը թերի էր ուսումնասիրված և հեռանկարները վերջնականորեն չէին գնահատված: Այժմ, գոյություն ունեցող ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ հանքավայրում առկա է արծաթի շատ բարձր պարունակություն: Հնարավոր է, Կաքավասարի հանքավայրի հանքաքարի վերամշակումը իրականացվի համատեղ Գլաձորի կամ Ազատեկի արդյունաբերական հրապարակներում` հաշվի առնելով հանքավայրերի գենետիկ նմանությունը:

Այսպիսով, մոտակա տարիներին Վայոց Ձորի մարզում լեռնահանքային ձեռնարկությունների ստեղծմամբ էապես կփոխվի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, կստեղծվեն նոր ենթակառուցվածքներ, ինչը խթան կհանդիսանա ինչպես ոսկու, այնպես էլ պղնձի, ցինկի, արծաթի, կապարի, ծարիրի, մկնդեղի և սնդիկի արդյունահանման ընդլայնմանը, նոր արդյունաբերական ճյուղերի ստեղծմանը և զարգացմանը: Ներդրվող տեխնոլոգիաները էկոլոգիապես անվտանգ են և շահութաբեր: Բոլոր ձեռնարկությունները ապահովված կլինեն տեղական աշխատուժով:

Այսպիսով, մոտակա հեռանկարում, Վայոց Ձորի մարզում կստեղծվեն ժամանակակից լեռնահանքային ձեռնարկություններ, որոնց ապրանքային արտադրանքը ներկայացված կլինի ոսկի և արծաթ պարունակող խտանյութերով, ինչպես նաև բազմամետաղների (պղինձ-կապար-ցինկ) համատեղ խտանյութերով, որոնք իրենց մեջ կպարունակեն նաև զգալի քանակությամբ մկնդեղ, ծարիր և այլ հազվագյուտ տարրեր: Ներկայումս, երբ բացակայում է մետաղաձուլական արտադրությունը, արտադրվող ապրանքային արտադրանքը հիմնականում կօտարվի, սակայն որոշ մասը հիմք կհանդիսանա ինչպես մարզում, այնպես էլ հանրապետությունում արդյունաբերական նոր ճյուղերի զարգացման համար: Դրանցից կարելի է առաջնահերթ ընդգծել.

- Ոսկեգործությունը (այդ թվում տարադրամային մետաղի արտադրությունը),

- Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը,

- Կոմպոզիտ նյութերի արտադրությունը,

- Մետաղաձուլական ոչ մեծ ձեռնարկությունների հիմնումը` բրոնզի, լատունի, տպագրական ձուլվածքների արտադրության համար:

- Տրանսպորտային կուտակիչների արտադրություն և ավտոդողերի վուլկանացում` փոքր և միջին բիզնեսների ձևավորումով,

- Հրակայուն և երեսպատման նյութերի, կիսահաղորդիչների և գերհաղորդիչների արտադրությունները,

- Ապակու և հախճապակու արտադրությունները:

Ստեղծվող նոր սոցիալ-տնտեսական իրավիճակում, նորագույն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման շնորհիվ Վայոց Ձորի մարզում կստեղծվի նոր իրավիճակ, որը թույլ կտա Ելփին գյուղի շրջանում, Եղեգիս գետի ավազանում, Եղեգնաձորի մոտակայքում, վաղուց հայտնի, բայց արժանվույնս չգնահատված հանքերևակումների ուսումնասիրությունների նոր փուլ իրականացնել: Այդ հետազոտությունների արդյունքում կստեղծվի նոր, լրացուցիչ հանքահումքային բազա մարզի տարածքում կառուցվող լեռնահանքային ձեռնարկությունների համար:

Նոր տնտեսական իրավիճակում, ռազմավարական նշանակություն կունենան մերձսահմանային գոտիների զարգացումը` հատկապես բնակեցման տեսակետից: Այդ տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում Վայոց Ձորի մարզի արևելյան սահմանները` Սյունիքի մարզի հետ միասին: Այս տարածքում են գտնվում այնպիսի կարևոր հիդրոտեխնիկական կառույցներ, ինչպիսիք են Սիսիանի ջրանցքը, Սպանդարյանի, Տոլորսի և Շամբի ջրամբարները, Որոտան-Սևան ստորգետնյա ջրատարի Կեչուտի հատվածը: Հանրապետության այս տարածաշրջանը սահմանակից է Նախիջևանի ԻՀ և այստեղ հանրապետության ամենանեղ ցամաքային հատվածն է (27-30 կմ), նոսր է բնակեցված և ռազմավարական տեսակետից կարևոր նշանակություն ունի:

Մարզի հանքաբեր տարածքներից են նաև Խաչիկ և Արենի գյուղերի միջև, Գնիշիկ գետի ձախ ափին, ինչպես նաև Մարտիրոս գյուղի շրջակայքում հայտնի մի շարք հեռանկարային ոսկի-բազմամետաղային և բնական քարերի ու միներալային ներկերի հանքերևակումները, որոնք վերաուսումնասիրություններից հետո կարող են ընդգրկվել մարզի տնտեսական զարգացման հեռանկարներում:

Հզոր զարգացում կստանա նաև շինանյութերի արտադրությունը` տեղական հումքի վրա, քանի որ ԼՀՁ-ների, արտադրական և կենցաղային շինությունների, հասարակական կառույցների համար անհրաժեշտ կլինեն մեծ քանակությամբ շինանյութեր:

Անհրաժեշտ է նշել, որ Վայոց Ձորի մարզի տնտեսական ինտենսիվ զարգացումը բացասական ազդեցություն չի ունենա Ջերմուկի, Հեր-Հեր և Եղեգիս գետերի ավազանների հանքային ջրերի որակի և դեբիտի վրա:

Ստորև բերվում է Վայոց Ձորի մարզի օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների անվանացանկը.

Բազալտներ. Հեր-Հերի - 1

Տուֆեր. Մարտիրոսի (ֆելզիտային) - 2, Արփիի - 3

Գաբբրոներ, Գաբբրո-սիենիտներ. Վայքի - 4

Կրաքարեր. Ազատեկի - 5, Մոզի - 6, Եղեգնաձորի - 7, Վայքի - 8, Խնձորուտի - 9, Գետափինի - 10

Դիատոմիտներ. Գնդևազի - 11

Կավեր. Սերսի - 12, Եղեգնաձորի (Միկոյանի) - 13

Գիպսաբեր ապարներ. Ագարակաձորի - 14, Խնձորուտի - 15

Հրաբխային խարամ. Ջերմուկի - 16, Կարմրաշենի - 17

Քվարցիտներ (ալունիտներ, սիլիկատային հումք). Արփիի - 18, Գնիշիկի - 19,

Ջերմուկի - 21, Ելփինի (Զանգակատան) - 22

Ոսկեբեր քվարցիտներ. Ամուլսարի - 20

Միներալային ներկեր և կիսաթանկարժեք քարեր. Եղեգնաձորի (ներկեր) - 23, Ագարակաձորի (ներկեր) - 24, Մարտիրոսի (ներկեր) - 25, Մալիշկայի (ներկեր)-26, Խաչիկի (ներկեր) - 27, Կայատեղի (նռնաքարեր)-28, Գլաձորի (նռնաքարեր) - 29, Սարավանի (օբսիդիան) - 30, Գետափի (քաղքեդոն, օպալ)- 31, Հորադիսի (գագատ)- 32, Ամաղույի (մարմար)- 33, Կապուտսարի (ամետիստ)- 56 ա

Տուֆաավազաքարեր. Խաչիկի - 34

Ավազագլաքարային խառնուրդ (ԱԳԽ). Եղեգնաձորի - 35

Հանքային ջրեր. Ջերմուկի - 36, Օրբաթաղի - 74, Հեր-Հերի -75 Բազմամետաղային հանքավայրեր. Գլաձորի - 37, Ագարակաձորի - 38, Եղեգիսի - 39, Գոստունի - 40, Վերնաշենի - 41, Թեքսարի - 42, Արջիձորի - 43, Ջերմուկի - 44, Սարավանի - 45, Դարբի - 46, Առինջի - 47, Կայատեղի - 48, Արտավանի - 49, ՈՒղեձորի - 50, Արփիի - 51, Գետիկ-Վանքի - 52

Ոսկի-բազմամետաղային հանքավայրեր. Ազատեկի - 53, Կաքավասարի - 54, Արինի - 55, Կապուտսարի - 56

Պղինձ-մոլիբդենային հանքավայրեր. Վերնաշենի - 57, Գոստունի - 58, Կապույտի (Կայատեղի) - 59, Մուրադսարի - 60, Ելփինի - 61, Պռոշիբերդի - 62, Եղեգիսի - 63, Արտաբունի - 64

Սնդիկի հանքավայրեր. Մարտիրոսի - 65, Զանգակատան - 66, Սերսի - 67

Մանգանի հանքավայրեր. Խնձորուտի - 68, Հորադիսի - 69, Մարտիրոսի - 70, Կարմրաշենի - 71, Գողթանիկի - 72

Ալյումինի հումք (բոքսիտներ). Խաչիկի - 73

 

II-9. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

II-9.1. Ավտոմոբիլային տրանսպորտ

 

Վայոց Ձորի մարզով են անցնում երկու միջպետական նշանակության մայրուղային ճանապարհ` 1. Մ-2` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի, 2. Մ-10` Սևան-Մարտունի-Գետափ, և վեց հանրապետական նշանակության ճանապարհներ. 1. Հ-40` Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր, մոտեցում Նախիջևանի սահմանին, մոտեցում Նորավանքի հուշահամալիրին (70+4.6+8.1 կմ), Հ-41` Մ-2-Զառիթափ-Նախիջևանի սահման (26.6 կմ), Հ-42` Մ-2-Գնդևազ-Ջերմուկ-Ադրբեջանի սահման (49.1 կմ), Հ-43` Մ-2-Ջերմուկ (24.3 կմ), Հ-47` Մ-2-Վերնաշեն-Գլաձորի համալսարան (17.5 կմ) և Մ-2-Մալիշկա-Մ-2 (6.6 կմ):

Համաձայն ՀՀ Կառավարության ապրիլի 14-ի N 475-Ն «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» որոշման, Վայոց Ձորի մարզում գործում են 113 կմ միջպետական, 206.8 կմ հանրապետական և 293.6 կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհներ:

Մարզի տարածքով անցնող Մ-2 մայրուղին Արարատի սահմանից մինչև Վայք 2-րդ կարգի ճանապարհ է, իսկ Վայքից մինչև Սյունիքի մարզի սահման` 3-րդ: կարգի: Մ-10 մայրուղին ամբողջությամբ 3-րդ կարգի ճանապարհ է: Հանրապետական նշանակության ճանապարհներից միայն Հ-43-ն է 3-րդ կարգի, մնացածները 4-րդ և 5-րդ կարգի են:

Այսօրվա դրությամբ, միայն միջպետական նշանակության ճանապարհներն են բարվոք վիճակում, և Հ-43-ինը` դեպի Ջերմուկ տանող: Մնացած հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներն անխնամ վիճակում են, պատվածքը` փոսիկներով է, կողնակները` քանդված: Հատկապես եղանակային վատ պայմանների դեպքում ճանապարհների պատվածքն ու կողնակները ինտեսիվորեն շարքից դուրս են գալիս` ջրային կուտակումների պատճառով: Համապատասխան միջոցառումների կիրառման արդյունքում այս թերությունները կարելի է վերացնել:

Հարկ է նշել ռազմավարական նշանակություն ունեցող թերությունների մասին, որոնց ուղղումը կպահանջի մեծ ներդրումներ և շատ տարիների աշխատանք, դրանք են.

. Հյուսիս-Հարավ Մ-2 մայրուղին Վայոց Ձորի մարզում կրկնակված չէ: Զանգակատուն-Ելփին հատվածում, մոտ 1800 մ բարձրությամբ Թուխմանուկի լեռնանցքը Նախիջևանի սահմանից ընկած է ընդամենը 1.6 կմ հեռավորությամբ: Վերահաս վտանգի դեպքում, երբ ճանապարհը փակվի, ստիպված հաղորդակցությունը պետք է կազմակերպել Մ-10 Գետափ-Սելիմի լեռնանցք-Մարտունի ճանապարհով, որը ձմռան ամիսներին շաբաթներով փակվում է ձյան առատ տեղումների պատճառով: «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» (2002 թ.) դեպի հարավ երկրորդ կապը նախատեսվում է հետևյալ ուղղությամբ` Երևան-Արտաշատ մայրուղու 4-րդ կիլոմետրից-ՈՒրցաձոր-Ջերմանիս (ավերակներ)-Աղնջաձոր-Շատին-Գողթանիկ-Կարմրաշեն-Ջերմուկ-Գորայք: Վայոց Ձորի մարզի սահմաններում այդ ուղղության ուրվագիծը ցուցադրված է:

. Նախիջևանի սահմանի երկարությամբ միայն Արենի-Խաչիկ-Գնիշիկ ուղղությամբ է գործում սահմանամերձ ճանապարհ, իսկ մինչև Սյունիքի մարզ ճանապարհ չկա: Այդ կապն այս նախագծով լրացված է` գյուղից մինչև Սյունիքի մարզ սահմանի ամբողջ երկարությամբ տարված մի ճանապարհով, որը միացնում է սահմանամերձ Խաչիկ, Գնիշիկ, Խնձորուտ, Ազնաբերդ, Բարձրունի բնակավայրերը Որոտանի լեռնանցքի հետ: Այս ճանապարհը մեծ հաջողությամբ կարելի է օգտագործել նաև զբոսաշրջության համար: Այն բարձրլեռնային է և ճանապարհից կերևա Արփա գետի ողջ հովիտը: Քանի որ այս ուղղությամբ տրանսպորտի անցուդարձ առանձնապես չի սպասվում, ապա ճանապարհի երթևեկային մասի լայնությունը կարելի է նշանակել 4.5 մ, կողնակներինը` 1.5-ական մետր: Այսպիսով, հողային պաստառի լայնությունը կկազմի ընդամենը 7.5 մ: Որպեսզի ճանապարհի պատվածքն ու կողնակները չքայքայվեն ջրերի ազդեցությունից, նպատակահարմար կլինի դրանք պատել սալարկով, 16-18 սմ չափսի քարերով:

. Հանրապետական և տեղական նշանակության ճանապարհները մարզի բնակավայրերը միացնում են Մ-2 կամ Մ-10 մայրուղային ճանապարհների հետ, իսկ բնակավայրերի` միմյանց հետ կապերը տեղ-տեղ բացակայում են: Փոխադարձ կապերն ապահովելու նպատակով առաջարկվում է Կարմրաշենից ճանապարհ անցկացնել դեպի Ջերմուկ և Գորայք, Գլաձորից` Հեր-Հեր ու Կարմրաշեն, իսկ մարզի հարավում` Գնիշիկից դեպի Ազատեկ, Զառիթափ, Արտավան և ՈՒղեձոր: Այսպիսով կստացվի մի կուռ և աշխատունակ ճանապարհային ցանց, որը կապահովի մարզի պահանջները թե խաղաղ, և թե արտակարգ իրավիճակների պայմաններում:

. Մարզի տարածքում Հյուսիս-Հարավ Մ-2 ճանապարհն անցնում է Արփի, Եղեգնաձոր և Վայք բնակավայրերով, ինչն առաջացնում է որոշակի անհարմարավետություն թե տրանսպորտի և թե բնակիչների համար: Առաջարկվում է, Արփի չհասած, ճանապարհն անցկացնել Արփայի ձախ ափ, և գործող ճանապարհին միացնել ջերմուկի խաչմերուկից հետո: Դա կբերի նաև ուղու կարճեցմանը` մի քանի կիլոմետրով: Սյունիքի մարզի սահմանագլխին Մ-2-ը կտրում է Որոտանի լեռնանցքը 2344 մ բարձրությամբ: ճանապարհի` 2000 մետրից բարձր նիշերով հատվածի ձմեռային շահագործումը շատ դժվար է և ծախսատար: ՈՒստի առաջարկվում է լեռնանցքի հատվածում կառուցել 6.9 կմ երկարությամբ թունել, որի մուտքերը կունենան 2000 և 2100 մ բարձրություն: Նախնական գնահատմամբ, ուղին կկարճանա 3 կիլոմետրով, իսկ ժամանակի կորուստը կփոքրանա 15-20 րոպեով:

. Մ-10 մայրուղին Գեղարքունիքի մարզի սահմանը հատում է Վարդենիսի լեռնաշղթան 2410 մ բարձրությամբ` Վարդենյաց լեռնանցքում (նախկինում` Սելիմի): Քանի որ Մ-10-ի Մարտունի-Գետափ ճանապարհը վերջերս է կառուցվել (վերակառուցվել), ապա նպատակահարմար կլիներ Վարդենիսի լեռնաշղթան հատել 90 մետրով ավելի ցածր մի լեռնանցքով, որն ընկած է գործողից 3 կմ հարավ-արևելք:

Այսպիսով, նշված միջոցառումներն իրականացնելուց հետո Վայոց Ձորի հաղորդակցության ուղիների ցանցը կունենա այն տեսքը, որը ցուցադրված է ուրվագծում: Միջպետական նշանակության մայրուղիների երկարությունը կկազմի 95 կմ, հանրապետական նշանակության ճանապարհներինը` 356,8 կմ, իսկ տեղական նշանակության ճանապարհներինը` 448,6 կմ:

Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծով, ճանապարհային ցանցի կատարելագործման միջոցառումների շարքում նախատեսվում է 2 նոր կամուրջների իրականացում` ապահովելով կապը գետի երկու ափերի միջև: Նախատեսված է նաև զբոսաշրջային ճեմուղի և Արփա գետի զառիթափ աջ լանջով դեպի Ծոպքի ջրվեժ:

Տուրիզմի զարգացման համար պետք է վերակառուցել Մ-2-Ջերմուկ գործող ճանապարհը:

Ճանապարհի հատակագիծն ու երկայնական պրոֆիլը տարված են անհաջող հագեցած փոքր շառավղով հորիզոնական կապերով և մեծ երկայնական թեքություններով: Ճանապարհը վատ է ներգծված շրջակա միջավայրին, լի է անակնկալներով և վտանգավոր է: Զբոսաշրջային ճանապարհը պետք է սահուն լինի, գեղեցիկ, հնարավորություն տա ցուցադրել շրջապատի տեսարժան վայրերը: Գործող ճանապարհը զուրկ է այդ արժանիքներից:

Մ-2-Գնդևանք ճանապարհը գեղագիտական առումով առավել արժեքավոր է, քանի որ, անցնելով Արփա գետի կիրճով, թե աջ և թե ձախ հատվածներում ժայռերի ու քարանձավների, փոքր ջրվեժների իրար հաջորդող տեսարաններ են: Ճանապարհը ներկայումս գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, տեղ-տեղ քարահոսքերով, որի բարեկարգումը զգալի զգալի կնպաստեր Արփայի գեղատեսիլ հովտի բնության հանգստի համար բարենպաստ անկյունների մատչելիությանը և ապահովելով Ջերմուկ-Գնդևանք կապը: Առաջարկվում է կազմակերպել հեծանվային ուղի այս ճանապարհով դեպի Գնդևանք:

Գնիշիկ-Խնձորուտ-Նոր Ազնաբերդ սահմանամերձ ճանապարհն առաջարկվում է երկու տարբերակով.

1. Գոյություն ունեցող գրունտային ճանապարհի հիմքի վրա` գետի հովտով, որ արդյունավետ է տնտեսական կապերի իրականացման համար (երկարությունը` 12.6 կմ, 1600-2400 մ նիշերի վրա):

2. Սկսվելով 2400 մ-ից, հասնում է մինչև 1600 մ, ավելի բարձր նիշերով, երկարությունը` 35.6 կմ, առավել նպաստավոր է ռազմավարական առումով:

Այսպիսով, նշված միջոցառումներն իրականացնելուց հետո Վայոց Ձորի հաղորդակցության ուղիների ցանցը կունենա այն տեսքը, որը ցուցադրված է ուրվագծում: Միջպետական նշանակության մայրուղիների երկարությունը կկազմի 95 կմ, հանրապետական նշանակության ճանապարհներինը` 356,8 կմ, իսկ տեղական նշանակության ճանապարհներինը` 448,6 կմ:

Համաձայն ՀՀ Կառավարության ապրիլի 14-ի N 475-Ն «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» որոշման, Վայոց Ձորի մարզում գործում են 113 կմ միջպետական, 206.8 կմ հանրապետական և 293.6 կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհներ:

 

Աղմուկի թույլատրելի մակարդակի պաշտպանության միջոցառումներ

 

Ներկայումս Մ-2 միջպետական նշանակության մայրուղու Արփի-Եղեգնաձոր-Վայք հատվածում ավտոմոբիլների անցուդարձը կազմում է մոտ 1000 ավտ/ժամ, ինչը համազոր է երթևեկային մասի եզրից մինչև 7.5 մ հեռավորությամբ աղմուկի 76 դեցիբել մակարդակին: Բնակավայրերի տարածքներում` Արփի, Եղեգնաձոր, Վայք, աղմուկի թույլատրելի մակարդակը ցերեկային ժամերին կազմում է 55 դբ, ինչը պահանջ է դնում լուծել աղմուկի դիսկոմֆորտի խնդիրը: Արփի գյուղի հատվածում` հարթավայրային հատվածով պլանի ու պրոֆիլի լավ լինելու հանգամանքով սահմանվում են մեծ արագություններ, ինչն ավելացնում է նաև անվտանգության ապահովման խնդիր, ուստի մինչև նշված բնակավայրերը շրջանցող առաջարկվող ճանապարհների իրականացումը, առաջարկվում է բնակավայրի` աղմուկի թույլատրելի գոտին գերազանցող հատվածներում տեղադրել թափանցիկ աղմկապաշտպան էկրաններ, իսկ մանկական հաստատություններին կից` նաև վերգետնյա անցումներ:

 

II-9.2. Երկաթուղային տրանսպորտ

 

Վայոց Ձորի մարզով ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս երկաթուղի չի անցում: Խորհրդային տարիներին սկսված Գագարին-Կամո երկաթուղային գծի կառուցումը, որը նախատեսված էր հասցնել Վարդենիս, հետագա տարիներին դադարեցվեց: Մեկ այլ նախագծով երկաթուղին, հաղթահարելով Ղարաբաղյան բարձրավանդակը 2850 մ բարձրությամբ, Վարդենիսից պետք է հասցվեր Ջերմուկ` քաղաքից 150 մ բարձր մի հարթակ: Այս նախագիծը ևս չիրականացավ:

Ներկայումս նախատեսվում է Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցումը, որի ծրագիծն ընդունված է ամենադժվարին` Գագարին-Մարտունի-Ջերմուկ-Գորիս-Կապան-Մեղրի ուղղությամբ:

ՀՀ Կառավարության 2003 թ.-ի ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Տարաբնակեցման Գլխավոր Նախագծով» դեպի հարավ երկաթուղու հավանական ուղղությունն ընդունված է Երևան-ՈՒրցաձոր-Շաղափ-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան- Դաստակերտ-Քիրս-Գեղի-Կապան-Մինջևան-Մեղրի բնակավայրերով:

Վայոց Ձորի տարածքով երկաթուղու հավանական ուղղություններն ըստ վերոհիշյալ նախագծի, ցուցադրված է ուրվագծում: Երկաթուղու երկարությունը կկազմի 103 կմ:

 

II-9.3. Օդային տրանսպորտ

 

Վայոց Ձորի ներկայիս տարածքում մինչև Հայաստանի անկախության տարիները գործել է օդանավակայան` Ջերմուկ քաղաքում: Անցյալ դարի 90-ական թվականների սկզբից օդանավակայանի գործունեությունը դադարեցվեց և այն անգործության մատնվեց: Օդանավակայանն ընդունում էր միջին դասի ինքնաթիռներ, մասնավորապես շՍ-40 տիպի, որոնք ունեին 40 մարդ տարողություն: Ջերմուկից մինչև Երևան թռիչքը տևում էր 20 րոպե: Հատկապես ամռան ամիսներին օդային տրանսպորտն ուներ մեծ պահանջարկ, քանի որ Երևանից մինչև Ջերմուկ ավտոմոբիլով մեկնելու ժամանակը կազմում էր ոչ պակաս 3 ժամ, հոգնեցուցիչ էր և վտանգավոր: Հիմա էլ պատկերը չի փոխվել և ավտոմոբիլային տրանսպորտով զբոսաշրջիկներին մայրաքաղաքից Ջերմուկ և հակառակ ուղղությամբ փոխադրելն անհարմարավետ է և սպասարկման ցածր մակարդակի: Հիշատակման արժանի է հատկապես Մ-2-ից մինչև Ջերմուկ տանող Հ-43 ճանապարհի (24,3 կմ) անհարկի ոլորապտույտ լինելը, մեծ թեքությունների առկայությունն ու, առհասարակ, կոշտ ծրագիծը: Զբոսաշրջության ճանապարհը պետք է գեղեցիկ լինի և ներդաշնակորեն ներգծված շրջակա միջավայրին:

Խորհրդային Իշխանության տարիներին Վայոց Ձորի հարևանությամբ տեղակայված Սյունիքի մարզում գործում էին ևս երկու օդանավակայան, որոնցից կարող էին օգտվել նաև Վայոց Ձորի մարզի հարավային շրջանները: Դրանք Սիսիանի և Գորիսի օդանավակայաններն էին, որոնք այսօր ևս չեն գործում:

Ջերմուկի գլխավոր հատակագծով օդանավակայանը դուրս է բերված քաղաքի տարածքից: Առաջարկված է այն տեղադրել Գորհայքում կամ Կարմրաշենում: Սակայն ձմռան ամիսներին դրանց շահագործումը և ուղևորներին մինչև Ջերմուկ հասցնելը կդժվարանա` կլիմայական պայմաններից ելնելով:

 

Նախագծային առաջարկություններ

 

Օդանավակայանի և ուղղաթիռահարթակի համար նախատեսված տարածք առաջարկվում է.

I տարբերակ - Կեչուտից հարավ-արևմուտք ընկած հատվածը` մոտ 2070 մ ծովի մակարդակից բարձրության նիշի վրա, ե/գ կայարանի հարևանությամբ, որտեղ առկա է մոտ 10 հա միջինը 1% թեքությամբ տարածք: Տարածքը տեղակայված է Ջերմուկ քաղաքի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա, 3 կողմից շրջապատված է լեռնալանջերով, ինչը ստեղծում է քամիներից պաշտպանվածության ապահովում, իսկ դեպի Արփա գետի հովիտն ընկած տարածքը` բաց է: Նշված տարածքի համար աշխատանքային փուլում անհրաժեշտ է կատարել օդերևութաբանական լրացուցիչ հետազոտություններ: Տեղանքի հարմարավետությունն ամրապնդվում է նաև նրանով, որ գտնվում է Ջերմուկ քաղաքին հարակից, առաջարկվող ե/գ կայարանին մոտ, ինչը կապահովի կապը տրանսպորտային 2 միջոցների հավասարազոր օգտագործման` հնարավորություն տալով արդյունավետ և ժամանակի մեծ խնայողությամբ կազմակերպել անհրաժեշտ բազմաբնույթ օդային փոխադրումներ (ուղևորային, բեռնային, զբոսաշրջային, գործնական, անձնական, կոլեկտիվ), գյուղատնտեսական, վթարափրկարարական, օդային պարեկի և դիտարկումների, հետազոտական, քարտեզագրման և այլ աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպել օդային տաքսի ծառայություն և անձնական օգտագործման օդանավերի շահագործում: Արդյունքում կապահովվի մարզերի ներգրավումը նոր տեխնիկական միջոցների շահագործման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում, ինչը կնպաստի դրանց տնտեսական զարգացմանը և հնարավորություն կտա առավել լիարժեք և արդյունավետ օգտագործել զարգացման համար առկա հնարավորությունները: Կապահովվի մարզերի դինամիկ կապվածությունը և տնտեսական ինտեգրումը:

Առաջարկվում է նաև ավտոմոբիլային ճանապարհ, որը կծառայի ինչպես ե/գ-ի, այնպես էլ ուղղաթիռահարթակի սպասարկումներն իրականացնելու համար:

Տարածքի բնական, համեմատաբար փոքր թեքությունները հնարավորություն կընձեռեն որոշակի աշխատանքների իրականացմամբ (լրացուցիչ օդերևութաբանական ուսումնասիրություններից հետո) նույն տարածքում կառուցել մոտ 2000 մ երկարությամբ թռիչքով օդանավակայան` փոքր ավիացիայի օդանավերի սպասարկման համար (Քաղվածք Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստի արձանագրությունից, 8 հունվարի 2009 թ. N1 «Փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին»): Տարածքի տեղադրությունն ապահովում է նաև մինչև հարակից բնակավայրերը սանիտարապաշտպանիչ (աղմուկ) գոտիները, գտնվելով մոտակա Կեչուտ գյուղից 1 կմ հեռավորության վրա: Առաջարկվող տարածքն իր սպասարկման և օդագնացության պայմաններով համանման է Ջերմուկի նախկին օդանավակայանին, օդագնացության պայմաններով գտնվելով փոքր-ինչ բարենպաստ դիրքադրությամբ:

II տարբերակ - առաջարկվող տարածքը, որը գտնվում է 2240 մ բարձրության վրա, ունի մի փոքր սահմանափակվածություն: I տարբերակի նկատմամբ գտնվում է 170 մ ավելի բարձր նիշերի վրա, ինչը բարդացնում է վերջինիս շահագործման խնդիրները (անհրաժեշտ են լրացուցիչ օդերևութաբանական ուսումնասիրություններ): Օդագնացության պայմանները համանման են նախորդին:

III տարբերակ - Օդանավակայանի համար առաջարկվում է տարածք` Որոտան գետի ձախ ափին, հովտի լայնացած մասում, 2280 մ նիշի վրա, Ջերմուկ քաղաքի կենտրոնից 20 կմ հեռավորությամբ: Թռիչքուղու երկարությունը` 2.5 կմ: Տարածքի փոքր-ինչ հեռու լինելը քաղաքից կոմպենսացվում է այն հանգամանքով, որ այն գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից հավասար հեռավորության վրա, ինչը կնպաստի Սյունիքի մարզի քիչ յուրացված տարածքների զարգացմանը, ինչպես նաև Սպանդարյանի ջրամբարի հարևանությամբ` ռեկրեացիայի զարգացմանը (շուրջտարյա):

IV տարբերակ-Գորհայքի արևելյան հատվածում, 2150 մ բարձրության վրա, թռիչքուղու հնարավոր երկարությունը` 2.0 կմ, հեռավորությունը Ջերմուկ քաղաքի կենտրոնից` 29 կմ:

V տարբերակ - Կարմրաշենից հյուսիս-արևմտյան հատվածում, գետի հունի լայնացած հովտում, ծովի մակարդակից 2050 մ-ի վրա, հեռավորությունը Ջերմուկի կենտրոնից` 25 կմ: Թռիչքուղու երկարությունը` մոտ 2.5 կմ` տես ստորև ներկայացված տարբերակների տեղաբաշխման ուրվագիծը

Որպես սահմանափակող գործոն հարկ է նշել Կարմրաշեն-Ջերմուկ ճանապարհի լեռնանցքով անցնող 2510 մ բարձրությամբ հատվածի ձմեռային շահագործման դժվարությունը: Այլ տարբերակով լեռնանցքը կարելի է անցնել թունելով` 2200 մ բարձրության վրա, երկարությունը 3.3 կմ, որի կառուցման մոտավոր արժեքը կկազմի նվազագույնը 50 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով վերոնշյալ տարբերակների նկատմամբ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքներով տրված սահմանափակումները, նախագծով նպատակահարմար է համարվում II (Ջերմուկ քաղաքի հեռուստակայանին կից տարածքը) տարբերակի զարգացումը, որպես ուղղաթիռահարթակ, իսկ որպես տարածաշրջանային օդանավակայանի վերագործարկման հնարավորություն դիտարկել, ինչպես Գորիս քաղաքի, այնպես էլ Սիսիանի և Կապանի օդանավակայանները, որոնք կարող են օգտագործվել ցածր դասի ինքնաթիռների և ուղղաթիռների շահագործման համար (համաձայն Գլխավոր վարչության կողմից 2009 թվականին ուսումնասիրությունների):

 

Ընտրված տարածքների ուրվագիծ

 

------------------------------

ԻՐՏԵԿ - ուրվագիծը չի բերվում

 

II-10. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը

 

Ինժեներական ենթակառուցվածքների բաժինը մշակելիս որպես ելակետային տվյալներ օգտագործվել են.

1. ՀՀ Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը:

2. ՀՀ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տվյալները Վայոց Ձորի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման վերաբերյալ (N ՆԳ1-03/337, 06.03.2009 թ.):

3. ՀՀ Առողջապահության Նախարարության Վայոց Ձորի մարզի գլխավոր պետական սանիտարական բժշկի տվյալները` էկոլոգիական իրավիճակի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, հողի, օդի աղտոտվածության մասին, ինչպես նաև կենցաղային և արդյունաբերական թափոնների վնասազերծման վերաբերյալ տեղեկատվություն (N 7, 02.02.2009 թ.):

4. «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» ՊՀ-ի (17.10., 2008 թ.) ՀՀ Վայոց Ձորի մարզի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերի խմելու ջրամատակարարման խնդիրների լուծման համար առաջարկությունները:

5.»Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության տրամադրած ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2010-2012 թթ. ծրագիրը:

6. «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տրամադրած տվյալները (N13-01/75, 16.03.2009 թ.):

7. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի տվյալներն ու ներկայացված առաջարկությունները (N 525/09, 06.02.2009 թ.):

8. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի տվյալները Վայոց Ձորի մարզի գազիֆիկացման վերաբերյալ (ARG-02-20/611, 27.02.2009 թ.):

9. ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Ջերմուկ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը», մշակված «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից 2004 թ.:

10. ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Եղեգնաձոր համայնքի գլխավոր հատակագիծը», մշակված «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից 2005 թ.:

11. ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Վայքի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը», մշակված «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից 2006 թ.:

12. «Վայոց Ձորի մարզի հողերի ինքնահոս ոռոգման համակարգը», մշակված «Հայգյուղշիննախագիծ» ընկերության կողմից, 2002 թ

13. ՀՀ Կառավարության կողմից հաստատված «ՀՀ Տարաբնակեցման Գլխավոր նախագիծ» մշակված «Հայնախագիծ» ՓԲԸ-ի կողմից, 2002 թ.:

14. Վայոց Ձորի մարզպետարանի կողմից մշակված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը:

15. Վայոց Ձորի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի կողմից կատարված բնակավայրերի ենթակառուցվածքների ոլորտի իրավիճակի վերլուծությունը:

 

II-10.1.Ջրամատակարարում և ջրահեռացում

Գոյություն ունեցող վիճակը

 

Վայոց Ձորի մարզն ընդգրկում է 44 համայնք, որից 3-ը` քաղաքային: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվում են Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքային համայնքները և 3 գյուղական համայնք (Գետափ, Շատին և Արտաբույնք, վերջին երկուսը` մասնակի):

Վայոց Ձորի մարզի տարածքի գերակշռող մասը հարուստ է ստորերկրյա քաղցրահամ խմելու և հանքային ջրերով: Համաձայն Բնապահպանության նախարարության երկրաբանական վարչության ֆոնդի տվյալների` քաղցրահամ խմելու ջրերի միայն հաստատված պաշարները կազմում են 1352.3 լ/վրկ, իսկ հանքային ջրերինը` 28.0 լ/վրկ):

 

.____________________________________________.

|Հանքավայրի անվանումը              |հաստատված|

|                                  |պաշարները|

|                                  |լ/վրկ    |

|____________________________________________|

|       Քաղցրահամ ջրերի հանքավայրեր          |

|____________________________________________|

| 1 |Յոթաղբյուրի աղբյուրներ        |  797.0  |

|___|______________________________|_________|

| 2 |Արփա գետի ավազանի և  նրա      |  478.9  |

|   |վտակների միջին հոսանքների     |         |

|   |աջափնյա մասի (Հեր-Հեր ի և     |         |

|   |Մալիշկայի) աղբյուրներ         |         |

|___|______________________________|_________|

| ա |Հերհերի խմբի աղբյուրներ       |  375.7  |

|___|______________________________|_________|

| բ |Մալիշկայի խմբի աղբյուրներ     |  103.2  |

|___|______________________________|_________|

| 3 |Գոստունի աղբյուրներ (Շատին    |   76.4  |

|   |գյուղից 1.5 կմ դեպի           |         |

|   |հարավ-արևմուտք  և  Եղեգնաձորից|         |

|   |12.0 կմ դեպի հյուսիս)         |         |

|___|______________________________|_________|

|   |Ընդամենը                      |  1352.3 |

|____________________________________________|

|        Հանքային ջրերի հանքավայրեր          |

|____________________________________________|

| 1 |Արփիի                         |   5.0   |

|___|______________________________|_________|

| 2 |Սայաթ-Նովայի                  |   6.0   |

|___|______________________________|_________|

| 3 |Ջերմուկի                      |  17.0   |

|___|______________________________|_________|

|   |Ընդամենը                      |  28.0   |

.____________________________________________.

 

Վայոց Ձորի մարզի բոլոր համայնքների ջրամատակարարումն իրականացվում է աղբյուրների ջրերի հաշվին` ինքնահոս եղանակով: Ստորև բերված աղյուսակներում տրված են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարումն ապահովող համակարգերի` սնման աղբյուրների, ջրատարների և օրվա կարգավորիչ ջրամբարների տվյալները:

 

.________________________________________________________.

|N |Բնակավայրի |Սնման աղբյուրը    |Մատակարարվող|Մատուցման|

|  |անվանումը  |                  |ջրաքանակը   |եղանակը  |

|  |           |                  |լ/վրկ       |         |

|__|___________|__________________|____________|_________|

|1 |Ք Եղեգնաձոր|«Սառնաղբյուր»     |     48     |ինքնահոս |

|  |           |__________________|____________|_________|

|  |           |«40 Աղբյուր»      |     30     |ինքնահոս |

|  |           |__________________|____________|_________|

|  |           |«Ոստան»           |     35     |ինքնահոս |

|__|___________|__________________|____________|_________|

|2 |ք. Վայք    |Բազմաղբյուր N1, N2|    118     |ինքնահոս |

|__|___________|__________________|____________|_________|

|3 |ք. Ջերմուկ |Սպիտակ ջուր       |     65     |ինքնահոս |

|  |           |__________________|____________|_________|

|  |           |Դարա յուրտի       |      5     |ինքնահոս |

|  |           |__________________|____________|_________|

|  |           |Արենի ջրաղբյուր   |      7     |ինքնահոս |

|__|___________|__________________|____________|_________|

|4 |գ. Շատին   |«Ոստան» աղբ.      |     30     |ինքնահոս |

|__|___________|__________________|____________|_________|

|5 |գ. Գետափ   |«Ոստան» աղբ.      |     20     |ինքնահոս |

|__|___________|__________________|____________|_________|

|6 |Արտաբույնք |«40 աղբյուր» աղբ. |     15     |ինքնահոս |

.________________________________________________________.

 

._______________________________________________________________.

|N |Գլխավոր ջրատարի|Ջրատարի      |Ջրատարի  |Կառուցման|Տեխնիկական|

|  |անվանումը      |երկարությունը|տրամագիծը|տարեթիվը |վիճակը    |

|  |               |կմ           |մմ       |         |          |

|__|_______________|_____________|_________|_________|__________|

|1 |«Սառնաղբյուր»  |     22      | 450-300 | 1966 թ. |   լավ    |

|__|_______________|_____________|_________|_________|__________|

|2 |«40 Աղբյուր»   |    28.5     | 300-219 | 1988 թ. |  բավարար |

|__|_______________|_____________|_________|_________|__________|

|3 |«Ոստան»        |     17      | 450-325 | 1975 թ. | անբավարար|

|__|_______________|_____________|_________|_________|__________|

|4 |Բազմաղբյուր N1,|    15.03    | 400-250 | 1967 թ. |  բավարար |

|__|_______________|_____________|_________|_________|__________|

|5 |Բազմաղբյուր N2 |    15.5     |   530   | 1983 թ. |  բավարար |

|__|_______________|_____________|_________|_________|__________|

|6 |Սպիտակ ջուր    |     3.2     | 325-159 | 1981 թ. |  բավարար |

._______________________________________________________________.

 

._________________________________________.

|N |ՕԿՋ-ների |Ծավալը|Հատակի|տեղաբաշխվածու-|

|  |անվանումը|մ3    |նիշերը|թյունը        |

|  |         |      |մ     |              |

|__|_________|______|______|______________|

|1 | N 1 ՕԿՋ |2x500 | 1300 | ք. Եղեգնաձոր |

|__|_________|______|______|______________|

|2 | N 2 ՕԿՋ |2x500 | 1340 | ք. Եղեգնաձոր |

|__|_________|______|______|______________|

|3 | N 3 ՕԿՋ |1x1000| 1240 | ք. Եղեգնաձոր |

|__|_________|______|______|______________|

|4 |Բակ կայան|2x250 | 2130 | ք. Ջերմուկ   |

._________________________________________.

 

Եղեգնաձոր քաղաքային համայնքը խմելու ջուր ստանում է «Սառնաղբյուր», «Ոստան», «40 աչք աղբյուր» աղբյուրներից` 113 լ/վրկ ընդհանուր ջրաքանակով: Ջուրը նշված աղբյուրներից 3 ջրատարների միջոցով` «Սառնաղբյուր-Եղեգնաձոր», «40 աչք աղբյուր-Եղեգնաձոր», «Ոստան-Եղեգնաձոր» հասցվում է Եղեգնաձոր քաղաքի տարածքում գործող երեք օրվա կարգավորման ջրամբարներին, իսկ այնտեղից քաղաքի ջրագծերին: Գործող ՕԿՋ-ների ընդհանուր ծավալը 3000 մ3 է: Չնայած, որ Եղեգնաձոր համայնքը ստանում է բավարար քանակությամբ ջուր, սակայն չի բավարարում սպառողների պահանջները: Ջուրը սպառողներին տրվում է ընդհատումներով: Քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցն ունի 35-40 տարվա վաղեմություն, ենթակա է վերանորոգման և վերազինման: Հոսակորուստները զգալի են (մոտ 70%):

Վայք քաղաքային համայնքն ունի կենտրոնացված ջրամատակարարում: Քաղաքը ջուր ստանում է «Բազմաղբյուր»-ի աղբյուրներից` 118 լ/վրկ ընդհանուր ջրաքանակով` «Բազմաղբյուր-Վայք-I» և «Բազմաղբյուր-Վայք-II» ջրատարների միջոցով: Քաղաքի հյուսիսային մասում` 1350 մ նիշի վրա գտնվող, 500 մ3 ծավալով ՕԿՋ-ն, որը պետք է ջուր ստանար «Բազմաղբյուր-Վայք-I» ջրատարից, կիսավթարային վիճակում է, իսկ հարավ-արևելյան մասում նախկինում նախատեսված 2x1000 մ3 ծավալով ջրամբարների կառուցումը, որոնք պետք է ջուր ստանային «Բազմաղբյուր-Վայք-II» ջրատարից, մնացել է անավարտ: Բնակիչները ինքնակամ բազմաթիվ անցքեր են բացել ջրատարների վրա և անօրինական ձևով օգտագործում են ջուրը:

Վայք քաղաքի ջրամատակարարման համակարգը նախատեսված է եղել բաժանել գոտիների (հյուսիսային հատվածում` երկու, հարավայինում` մեկ), ինչը ևս չի իրականացվել: Բնակչությունը ապահովված չէ խմելու ջրով: Քաղաքի բաշխիչ ցանցն ունի 30-35 տարվա վաղեմություն: Վթարային վիճակում է գտնվում խողովակաշարերի և կառուցվածքների 80-90%-ը: Հոսակորուստները կազմում են 75-80%:

Ջերմուկ քաղաքին մատակարարվող ընդհանուր ջրաքանակը կազմում է 77 լ/վրկ, որն իրականացվում է «Սպիտակ ջուր», «Դարա յուրտի», «Արենի» աղբյուրներից:

Ջերմուկ քաղաքում ներկայումս գործող օրվա կարգավորիչ ջրամբարների ընդհանուր ծավալը 500 մ3 է, ինչը բավարար չէ անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու համար:

Ջրամատակարարման բաշխիչ ցանցերը կառուցվել են հիմնականում 40-50 տարի առաջ, գտնվում են տեխնիկապես վատ վիճակում, գոտիավորված չեն: Հոսակորուստները կազմում են շուրջ 60-70%:

Մարզի մյուս 39 գյուղական համայնքները ջուր ստանում են տեղական աղբյուրներից` ինքնահոս (50-150 մմ պողպատե, ասբեցեմենտե կամ թուջե խողովակներով): Ներքին ցանցերը հիմնականում մետաղական են, կառուցված են 40-60 տարի առաջ: Այս բնակավայրերի ջրմուղների շահագործումն իրականացվում է համայնքների կողմից, որոնք չունեն համապատասխան շահագործման ծառայություն և ջրի իրացման աշխատանքները կարգավորված չեն: Չի իրականացվում ջրի որակի հսկողություն:

Համաձայն ՀՀ Վայոց Ձորի մարզի գլխավոր պետական սանիտարական բժշկի N7 02.02.2009 թ.-ի նամակի` մարզի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում առկա են լուրջ հիմնախնդիրներ, որոնք կարող են նպաստավոր պայման հանդիսանալ հիվանդությունների տարածման համար:

Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների ջրմուղների ներքին ցանցերը ֆիզիկապես և տեխնիկապես մաշված են և արդիականացման կարիք ունեն:

Գրեթե բոլոր գյուղական ջրմուղների ներքին ցանցերը մաշված են և ենթակա են վերանորոգման: Գողթանիկի N2 գյուղական ջրմուղը չի շահագործվում` դրա ջրատարի 2.5 կմ-ոց հատվածը ենթակա է վերանորոգման: Թառաթումբ գյուղում ջրմուղի խափանման հետևանքով ջրազրկված է դպրոցը և դրա հարակից տարածքը:

Ջրամատակարարման համակարգերի գլխամասային կառույցները և օրվա կարգավորիչ ջրամբարները (ՕԿՋ-ները) չունեն սանիտարական պահպանման գոտիներ:

Մասնավորապես` խմելու ջրամատակարարման համակարգերի գլխամասային կառույցները չունեն աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ Ագարակաձորի, Աղավնաձորի, Արենիի, Գլաձորի, Եղեգիսի, Խաչիկի, Հերմոնի մեկ գյուղական ջրմուղի, Հորբատեղի, Հորսի, Մոզրովի, Չիվայի N2, N3 գյուղական ջրմուղներում, Վերնաշենի և Քարագլխի համայնքներում և Եղեգնաձորի ջրմուղի «40 աչք աղբյուր» գլխամասային կառույցում: Աղավնաձորի, Մալիշկայի, Արենիի, Ռինդի, Արփիի և Վերնաշենի գյուղական ջրմուղներում խմելու ջուրը կանխարգելիչ վարակազերծման է ենթարկվում քլորակրով լիցքավորված կերամիկական պարկուճներով, իսկ մնացած գյուղական բնակավայրերին մատակարարվող ջուրն ընդհանրապես չի վարակազերծվում:

Եղեգնաձոր քաղաքի 2 ջրմուղների գլխամասային կառույցները ցանկապատված չեն («40 աչք աղբյուր» և «Ոստան»), ցանկապատված չեն նաև գյուղական մի շարք ջրմուղների կապտաժները (Ագարակաձոր, Արենի, Գլաձոր, Գողթանիկի թիվ 2, Եղեգիսի թիվ 2 և 3, Խաչիկի, Հերմոնի թիվ 3, Հորբատեղի, Հորսի, Մոզրովի, Շատինի թիվ 2 և 3, Ռինդ, Վերնաշեն):

Օրվա կարգավորիչ ջրամբարները (ՕԿՋ-ները) չունեն սանիտարական պահպանման գոտիներ` Աղնջաձորի, Գլաձորի, Եղեգիսի, Վերնաշենի համայնքներում: Կան հերմետիկության խախտումներ Արտաբույնքի, Գլաձորի, Հորբատեղի, Քարագլխի և Վերնաշենի գյուղական ջրմուղների ՕԿՋ-ներում:

 

Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ջրապահանջը

 

Համաձայն ՀՀ Կառավարության կողմից հաստատված «ՀՀ Տարաբնակեցման Գլխավոր Նախագծի»` Վայոց Ձորի մարզի բնակչության թվաքանակն ըստ դեմոգրաֆիական տարողունակության կազմում է 217 հազար մարդ, որից քաղաքային` 60 հազար, գյուղական` 157 հազար մարդ:

Հաշվի առնելով ՇՆևԿ 2.04.02.84 նորմատիվային պահանջները, ըստ որի մեկ մարդու օրական ջրապահանջն ընդունված է 200 լ/օր քաղաքային, և 150 լ/օր գյուղական բնակչության համար, կարող ենք ստանալ հեռանկարային ջրապահանջը:

 

Մարզի խմելու որակի ջրի հեռանկարային պահանջարկը (բնակչության

հեռանկարային քանակն ընդունված է ըստ դեմոգրաֆիական տարողունակության

հաշվարկի)

 

.__________________________________________________________________.

|N |Ջրասպառողները |Բնակչության|Ջրապահանջի|Ջրապահանջը  |Ջրահեռացման |

|  |              |քանակը     |նորման    |            |քանակը      |

|  |              |հազ. մարդ  |լ/օր      |____________|____________|

|  |              |           |          |հազ.  |լ/վրկ|հազ.  |լ/վրկ|

|  |              |           |          |մ3/օր |     |մ3/օր |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|1 |Եղեգնաձորի    |    117    |     -    |  -   |  -  |   -  |  -  |

|  |տարածաշրջան   |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Քաղաքային     |    23     |    200   | 4.600| 53.2| 4.140| 47.9|

|  |բնակչություն  |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Գյուղական     |    94     |    150   |14.100|163.2|12.690|146.9|

|  |բնակչություն  |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Արտադրություն |     -     |    25%   |4.675 |54.1 | 4.605| 53.2|

|  |և  չնախատեսված|           |          |      |     |      |     |

|  |ծախսեր        |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Հոսակորուստներ|     -     |    30%   |5.610 |64.9 |  -   |  -  |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Ընդամենը      |           |          |      |     |      |     |

|  |տարածաշրջանում|           |          |28.985|335.4|21.435|248.0|

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|2 |Վայքի         |    100    |     -    |  -   |  -  |  -   |  -  |

|  |տարածաշրջան   |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Քաղաքային     |    37     |   200    |7.400 |85.6 |6.660 |77.0 |

|  |բնակչություն  |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Գյուղական     |    63     |   150    |9.450 |109.4| 8.505|98.5 |

|  |բնակչություն  |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Արտադրություն |     -     |    25%   | 4.213| 48.7|4.149 |47.9 |

|  |և             |           |          |      |     |      |     |

|  |չնախատեսված   |           |          |      |     |      |     |

|  |ծախսեր        |           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Հոսակորուստներ|     -     |    30%   | 5.055| 58.5|  -   |  -  |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|  |Ընդամենը      |           |          |26.118|302.3|19.314|223.4|

|  |տարածաշրջանում|           |          |      |     |      |     |

|__|______________|___________|__________|______|_____|______|_____|

|3 |Ընդամենը      |    217    |     -    |55.103|637.6|40.749|471.4|

|  |մարզում       |           |          |      |     |      |     |

.__________________________________________________________________.

 

Ըստ ՀՀ Կառավարության կողմից հաստատված 1) Եղեգնաձոր, 2) Վայք և 3) Ջերմուկ քաղաքների համար մշակված գլխավոր հատակագծերի` նշված քաղաքները սնող ջրաղբյուրների ելքերը համապատասխանաբար կազմում են 1) 175, 2) 125 և 3) 129 լ/վրկ: Ջրաղբյուրների նշված հզորությունները լիովին բավարար են քաղաքային համայնքների խմելու ջրի հեռանկարային պահանջարկը բավարարելու համար:

Վայոց Ձորի գյուղական բնակավայրերն ունեն իրենց լոկալ աղբյուրները, որոնց ելքերի արդյունավետ կառավարման դեպքում (ըստ մարզպետարանի ունեցած` գյուղական բնակավայրերին մատակարարվող ջրաքանակի տվյալների) հնարավոր կլինի անհրաժեշտ ջրաքանակով ապահովել այդ բնակավայրերի ոչ միայն առկա, այլև կրկնակի անգամ ավելի թվաքանակով բնակչության պահանջները:

Ստորև ներկայացվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերի խմելու ջրամատակարարման խնդիրների լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումների ցանկը.

 

._____________________________________________________________________.

|N |ՀՋԿ-ի      |    Ջրատար |Ներքին ցանց |   Կապտաժ  |    ՕԿՋ    |Սան. |

|  |կողմից     |           |            |           |           |գոտի |

|  |չսպասարկվող|           |            |           |           |     |

|  |բնակավայրեր|___________|____________|___________|___________|_____|

|  |           |տրամա-|երկա|տրամա-|երկա-|կառու|նորո-|կառու|նորո-|կառու|

|  |           |գիծը  |րութ|գիծը  |րութ.|ցում |գում.|ցում |գում.|ցում |

|  |           |(մմ)  |(կմ)|(մմ)  |(կմ) |(հատ)|(հատ)|(հատ)|(հատ)|(հատ)|

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|1 |     2     |   3  | 4  |  5   |  6  |  7  |  8  |  9  | 10  |  11 |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 1|Ագարակաձոր |      |    |50-100|  6  |     |     |     |     | 150 |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 2|Ազատեկ     |  100 |  2 |50-100| 8.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 3|Աղավնաձոր  |      |    |50-100| 4.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 4|Աղնջաձոր   |      |    |  100 |  1  |     |     |     |  1  |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 5|Արենի      |      |    |  50  | 1.5 |     |     |  1  |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 6|Արին       |      |    |50-100| 2.6 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 7|Արտավան    |  100 | 1.5|      |     |     |  4  |     |     | 250 |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 8|Արտաբույնք |      |    |50-100| 1.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

| 9|Արփի       |      |    |50-100| 1.3 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|10|Բարձրունի  |      |    |50-100| 2.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|11|Գլաձոր     |      |    |50-100|  7  |     |  2  |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|12|Գնդևազ     |      |    |50-100|  9  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|13|Գնիշիկ     |  76  | 2.5|      |     |  1  |     |     |  2  |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|14|Գոմք       |      |    |15-100| 1.2 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|15|Գողթանիկ   |      |    | 15-50| 2.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|16|Ելփին      |      |    |50-100|  7  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|17|Եղեգիս     |      |    |50-100|  3  |     |     |     |     | 150 |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|18|Զառիթափ    |80-150| 4.2| 25-50|  3  |     |  1  |     |  1  |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|19|Զեդեա      | 150  | 1.5|50-100|  2  |     |  2  |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|20|Թառաթումբ  | 100  | 2.8|  50  |  6  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|21|Խաչիկ      |      |    |  76  | 2.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|22|Խնձորուտ   |      |    | 25-50| 2.5 |     |  2  |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|23|Հեր-Հեր    | 100  |  1 |      |     |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|24|Հորբատեղ   |      |    |  50  | 0.85|     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|25|Հորս       |      |    |  50  | 3.5 |     |  4  |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|26|Հերմոն     |      |    | 25-76|  6  |     |  3  |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|27|Կարմրաշեն  | 50-76| 3.5| 50-76| 3.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|28|Մալիշկա    |  150 | 14 |50-100|  9  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|29|Մարտիրոս   |  100 | 3.2|50-100| 2.8 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|30|Նոր        |      |    |15-25 |  1  |     |  1  |     |     |     |

|  |Ազնաբերդ   |      |    |      |     |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|31|Չիվա       |      |    | 15-76|  4  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|32|Ռինդ       |      |    |50-100|  8  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|33|Սալլի      | 100  | 2.2| 15-40|  1  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|34|Սարավան    |      |    | 50-76|  1  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|35|Սերս       |      |    | 25-50|  1  |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|36|Վարդահովիտ |      |    |50-100| 1.2 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|37|Վերնաշեն   |      |    |50-100| 4.5 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|38|Փոռ        |      |    | 25-50| 0.7 |     |     |     |     |     |

|__|___________|______|____|______|_____|_____|_____|_____|_____|_____|

|39|Քարագլուխ  |      |    |50-100| 4.5 |     |     |     |     |     |

._____________________________________________________________________.

 

Հարկ է նշել, որ մարզի գրեթե բոլոր համայնքների հարակից տարածքներում առկա են խմելու ջրի բազմաթիվ չուսումնասիրված աղբյուրներ, որոնց քանակական և որակական հետազոտությունների, ինչպես նաև գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման արդյունքում` նշված աղբյուրները կարող են նախատեսվել որպես գյուղական բնակավայրերը սնող այլընտրանքային (շահագործման համար ավելի բարենպաստ տեղակայվածությամբ) կամ անհրաժեշտության դեպքում հավելյալ (ջրապահանջի աճին զուգընթաց) սնման աղբյուրներ:

 

Ջրահեռացում

 

Վայոց Ձորի մարզում խիստ անբավարար վիճակում է ջրահեռացման համակարգը: Կոյուղացված են հիմնականում քաղաքային համայնքները: Ընդ որում ամբողջությամբ կոյուղացված է միայն Ջերմուկ քաղաքը, իսկ Վայք և Եղեգնաձոր քաղաքները` մասնակի: Մասամբ կոյուղացված են նաև Գլաձոր, Մալիշկա, Ագարակաձոր, Արենի, Արփի, Գետափ գյուղական բնակավայրերը:

Պետք է նշել, որ երեք քաղաքային համայնքներում էլ կոյուղու ներքին ցանցերը և գլխավոր կոլեկտորները ֆիզիկապես և տեխնիկապես մաշված են: Դրանք կառուցվել են 40-50 տարի առաջ և կարիք ունեն հիմնանորոգման ու արդիականացման: Հատկապես անմխիթար վիճակում են գտնվում Վայք և Ջերմուկ քաղաքների կոյուղու գլխավոր կոլեկտորները, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի կոյուղու փողոցային ցանցը: Կան հատվածներ, որտեղ փողոցային ցանցերի և դիտահորերի մեծ մասը չի գործում, հաճախակի տեղի են ունենում խցանումներ` ստեղծելով հակասանիտարական վիճակ:

Մարզում կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով կոյուղու կեղտաջրերը` առանց նախնական մաքրման և վարակազերծման, թափվում են գետը` աղտոտելով բաց ջրամբարները:

Սևանա լճի բնապահպանական իրավիճակի բարելավման նկատառումներից ելնելով` Ասիական բանկի աջակցությամբ ներկայումս մշակման փուլում է Ջերմուկ քաղաքի կոյուղագծերի և գլխավոր կոլեկտորի նորոգման, վերափոխման նախագիծը, որը նկատառում է Կեչուտի ջրամաբարի շրջանցում (Ըստ Ջերմուկ քաղաքի հաստատված գլխավոր նախագծի` գլխավոր կոլեկտորը ջրամբարի պատվարից ներքև նախատեսված մաքրման կայան կհասնի` շրջանցելով Կեչուտի ջրամբարը):

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում