Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ...

 

 

040.0103.110210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԱՌՄԱՄԲ)

(8-րդ մաս)

 

Նախագծային լուծումներ

 

Ջրամատակարարման ներկա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Վայոց Ձորի մարզի սպառողներին հասնող ջրաքանակի անբավարարությունը հիմնականում պայմանավորված է ջրի մեծաքանակ հոսակորուստներով, ինչն էլ իր հերթին հետևանք է ջրմուղի ցանցի մաշվածության: Որոշ համայնքներում պահանջվող ջրաքանակ չի ապահովվում ջրամատակարարման գոտիների և անհրաժեշտ ծավալով ՕԿՋ-ների բացակայության պատճառով: Չի պահպանվում խմելու ջրի համար պահանջվող անհրաժեշտ որակը` վարակազերծման կայանների և սանպահպանության գոտիների բացակայության պատճառով: Մաքրման կայանների բացակայության պատճառով կոյուղու կեղտաջրերը` առանց որևէ մաքրման, կոյուղատարով ուղղակի թափվում են գետը` ստեղծելով հակասանիտարական վիճակ և խախտելով մակերևութային ջրերն աղտոտումից պաշտպանելու պահանջները:

Հաշվի առնելով Վայոց Ձորի մարզում առկա աղբյուրների ելքերը, ինքնահոս ջրամատակարարում և ջրահեռացում կազմակերպելու համար բարենպաստ ռելիեֆային պայմանները, բնակչությանը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու, ջրմուղի ցանցում անհրաժեշտ թույլատրելի ճնշում, սանիտարական նորմերին համապատասխանող խմելու որակի ջրի պահանջվող քանակ ունենալու, կոյուղու ցանցերի աշխատունակությունը և ջրահեռացման հուսալիությունն ապահովելու համար առաջարկվում է.

. Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման կատարելագործում:

. Բոլոր համայնքներում ջրամատակարարման բաշխիչ ցանցերի հիմնանորոգում, վերակառուցում և արդիականացում:

. Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքային համայնքներում համապատասխան ծավալներով ՕԿՋ-ների կառուցում և ջրամատակարարման գոտիների կիրառում` համաձայն հաստատված գլխավոր հատակագծերի (Եղեգնաձոր`»Հայգյուղշիննախագիծ», 2005 թ., Վայք-»Հայգյուղշիննախագիծ» 2006 թ., Ջերմուկ` «Արխիտոն» 2004 թ.):

. Ջրամատակարարման բոլոր համակարգերում (գլխամասային կառույցներ, ՕԿՋ-ներ) սանիտարական 1-ին (30-50 մ շառավղով) և 2-րդ (սահմանները կախված են հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքներից և համաձայնեցվում են սանհիգիենիկ ծառայությունների հետ) գոտիների սահմանում:

. Այն բնակավայրերի համար, որտեղ ջրաղբյուրների համար հնարավոր չէ սահմանել սանիտարական առնվազն 2 գոտի (ջրաղբյուրները գտնվում են բնակավայրի տարածքում կամ ցածր նիշերի վրա), անհրաժեշտ է խմելու ջրի նոր ջրաղբյուրների նախատեսում:

. Մարզի ողջ տարածքում խմելու ջրի չուսումնասիրված աղբյուրների քանակական և որակական հետազոտությունների իրականացում (առնվազն մեկ տարվա կտրվածքով):

. Գյուղական բնակավայրերի համար գլխավոր հատակագծերի մշակում` ինժեներական ենթակառուցվածքների հնարավոր զարգացման ընդգրկմամբ:

. Ջրամատակարարման գլխամասային կառույցներում խմելու ջրի վարակազերծում և ամենօրյա լաբորատոր հսկողություն:

. Հոսակորուստների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված անընդհատ մեծածավալ աշխատանքների իրականացում:

. Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ:

. Մասամբ կոյուղացված և չկոյուղացված բնակավայրերի լրիվ կոյուղացում:

. Կոյուղու փողոցային ցանցերի և գլխավոր կոլեկտորների հիմնանորոգում և արդիականացում:

. Գործող կոյուղու վթարային հատվածների, դիտահորերի վերանորոգում:

- Մարզի 3 քաղաքային համայնքներում կոյուղու կենսաբանական մաքրման կայանների առաջնահերթ կառուցում (հզորությունները համաձայն Ջերմուկ (2004 թ.), Վայք (2006 թ.), Եղեգնաձոր (2005 թ.) քաղաքային համայնքների հաստատված գլխավոր հատակագծերի հաշվարկների): (Որպես կոյուղու մաքրման կայան երաշխավորվում է կիրառել Ռուսաստանի հանրապետությունում սերտիֆիկացված և լայն կիրառում ստացած «կոմունալ ջրամատակարարման և ջրի մաքրման ԳՀՀ»-ի կողմից մշակված, գործարանային պատրաստման «Նեպտուն» տիպի կոյուղաջրի խորը մաքրման կայանը, որը պետք է ունենա վթարային ավտոնոմ էլեկտրասնուցում):

. Գյուղական համայնքների համար փոքր հզորության գործարանային տիպի կոյուղու մաքրման կայանների նախատեսում` նախատեսված մեկ կամ մի քանի բնակավայրերի համար (հնարավոր խմբավորումները տես գծագրում):

. Կոյուղու կեղտաջրերի (նախքան Արփա գետը թափվելը) լրիվ մաքրում և վարակազերծում` հաշվի առնելով մակերևութային ջրերն աղտոտումից պաշտպանելու պահանջները: Ելնելով տարածքային առանձնահատկություններից և տարածաշրջանի համար Արփա գետի բնապահպանական նշանակությունից, ըստ ՇՆևԿ 2.04.02-85-ի 6.1 կետի պահանջների` կեղտաջրերը պետք է անցնեն լրիվ կենսաբանական մաքրում և ունենան հետևյալ ցուցանիշը` ԹԿՊլրիվ=6 մգ/լ:

 

II-10.2. Ոռոգում

 

Ներկա վիճակը

 

Վայոց Ձորի մարզի հիմնական ջրային արտերիան Արփա գետն է, որը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի լեռնաշղթաների լանջերի բազմաթիվ աղբյուրներից և, հոսելով Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններով` հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, թափվում է Արաքս գետը: Գետի ընդհանուր ջրհավաք մակերեսը կազմում է 2630 կմ2, երկարությունը` 126 կմ, որից Հայաստանի տարածքում` համապատասխանաբար 2080 կմ2 և 90 կմ:

Ընդհանուր առմամբ, մարզը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն բացարձակ բարձրությունները և ռելիեֆի խիստ կտրտվածությունը որոշակի բարդություններ են ստեղծում ջրային ռեսուրսները գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

Նախկինում հողատարածքների զգալի մասի ոռոգումն իրականացվում էր մեխանիկական եղանակով, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո, երկրում ստեղծված ծանր տնտեսական պայմաններից ելնելով` անհնարին դարձավ պոմպակայանների լրիվ հզորությամբ աշխատեցումը և տեխնիկական վիճակի պահպանումը: Արդյունքում ոռոգվող տարածությունների մակերեսը զգալիորեն կրճատվեց` խոչընդոտելով գյուղատնտեսության զարգացումը:

Համաշխարհային բանկի համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքների շրջանակներում 2002թ. -ին «Հայգյուղշիննախագիծ» ընկերության կողմից, նախնական մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա մշակվեց մարզի` նախկինում մեխանիկական եղանակով ոռոգվող, 1100-ից 1800 մ բարձրությունների վրա տեղակայված 4712 հա հողատարածքների ոռոգման ինքնահոս համակարգ: Ոռոգման համակարգի մշակման համար ուսումնասիրվել են Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս, Շատին, Աղավնաձոր, Չիվա, Արփի, Արենի, Ռինդ, Ելփին, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ գյուղական համայնքների, Եղեգնաձոր քաղաքային համայնքի տարածքները, ինչպես նաև Եղեգիս և Արփա գետերն` իրենց հեղեղատարներով, մեծ ու փոքր վտակներով:

ՈՒշագրավ է, որ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել` տարածքի բարդ երկրաբանությունն ու տեղագրությունը, ջրի ծրագծերի հնարավոր տարբերակների վիզուալ ուսումնասիրությունը, Եղեգիս գետի ռեսուրսներն ու հիդրոլոգիան, շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության գնահատականը, գոյություն ունեցող խողովակաշարերի վիճակի գնահատականը, ռեսուրսների և ոռոգման կարիքների համար պահանջվող ջրաքանակի հաշվեկշիռը, նախագծի ագրո-տնտեսությունը:

Ըստ նախագծի` նախատեսված հողատարածքները ինքնահոս համակարգով ոռոգելու համար պահանջվող ջրաքանակը տարեկան կազմում է 28.4 մլն. մ3, ինչը կարող է բավարարվել Արփա գետի աջակողմյան ամենամեծ վտակը հանդիսացող, 47 մ երկարություն և 516 կմ2 ընդհանուր ջրհավաք մակերես ունեցող Եղեգիս գետի հոսքով: Հաշվարկը կատարվել է երկու կլիմայական գոտու համար (չոր, խիստ մայրցամաքային և չափավոր տաք)` ըստ գյուղատնտեսական կուլտուրաների պահանջարկի:

2005 - 2008 թթ զգալի աշխատանքներ են կատարվել մեխանիկական ոռոգումից ինքնահոսի անցնելու ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում շահագործման են հանձնվել «Կեչուտ-Ազատեկ-Զեդեա» և «Եղեգիս-Աղավնաձոր-Ելփին» ինքնահոս ջրատարները, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է ոռոգվող հողատարածքների մակերեսը, բարձրացել է հողերի ջրապահովվածությունը, հնարավոր է դարձել տնտեսել զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա: «Կեչուտ-Ազատեկ-Զեդեա» ջրատարի շահագործման արդյունքում հնարավոր է դարձել շահագործումից հանել 9 պոմպակայան և ինքնահոս ոռոգման ջրով ապահովել Գնդեվազ, Զառիթափ, Փոռ, Ազատեկ, Զեդեա, Արին, Հեր-Հեր, Մալիշկա գյուղական և Վայք քաղաքային համայնքների շուրջ 2066 հա ընդհանուր մակերեսով հողատարածքները` տարեկան տնտեսելով 27 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա: «Եղեգիս-Աղավնաձոր-Ելփին» ինքնահոս ջրատարի միջոցով հնարավոր է դարձել ոռոգել Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս, Շատին, Աղավնաձոր, Չիվա, Արփի, Արենի, Ռինդ, Ելփին, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ գյուղական, և Եղեգնաձոր քաղաքային համայնքների 4712 հա ընդհանուր մակերեսով հողատարածքները` տարեկան տնտեսելով 34.16 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ներկայումս մարզում մեխանիկական եղանակով ոռոգվում է մոտ 360 հա հողատարածք, իսկ վերը նշված երկու ինքնահոս ջրատարների միջոցով ոռոգվող հողատարածքների մակերեսը կազմում է 6778 հա:

Մարզում գյուղատնտեսության զարգացման համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով նախատեսվում է շարունակել աշխատանքները` ինքնահոս ոռոգման համակարգով ոռոգվող հողատարածքների մակերեսը հնարավորինս ընդարձակելու, ինչպես նաև ոռոգման ցանցի ընդլայնման և բարելավման ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է.

 

Վայոց Ձորի մարզի ոռոգման համակարգում նախատեսվող աշխատանքները

 

._________________________________________________________.

|հհ|Համայնքի    |Կատարվող աշխատանքի անվանումը  |Կատարվող  |

|  |անվանումը   |                              |աշխատանքի |

|  |            |                              |ծավալը (մ)|

|__|____________|______________________________|__________|

| 1|Աղնջաձոր    |ջրագծի կառուցում              |   6000   |

|__|____________|______________________________|__________|

|  |            |ջրագծի կառուցում              |   4500   |

|  |            |______________________________|__________|

| 2|Վարդահովիտ  |ոռոգման ներքին ցանցի նորոգում |   4000   |

|__|____________|______________________________|__________|

| 3|Հորբատեղ    |մայր առվի վերանորոգում        |   5000   |

|__|____________|______________________________|__________|

| 4|Կարմրաշեն   |ջրագծի կառուցում              |   3500   |

|__|____________|______________________________|__________|

| 5|Քարագլուխ   |           - //-              |   5000   |

|__|____________|______________________________|__________|

| 6|Սալլի       |           - //-              |   3000   |

|__|____________|______________________________|__________|

| 7|Գնիշիկ      |          - //-               |   3000   |

|__|____________|______________________________|__________|

| 8|Մարտիրոս    |          - //-               |    820   |

|  |            |______________________________|__________|

|  |            |ոռոգման ներքին ցանցի կառուցում|   3500   |

|__|____________|______________________________|__________|

| 9|Նոր Ազնաբերդ|ջրագծի կառուցում              |   2500   |

|__|____________|______________________________|__________|

|10|Ելփին       |ներքին ցանցի նորոգում         |   5000   |

|__|____________|______________________________|__________|

|11|Խաչիկ       |ոռոգման ներքին ցանցի կառուցում|  11000   |

|__|____________|______________________________|__________|

|12|Չիվա        |              - //-           |   2500   |

|__|____________|______________________________|__________|

|13|Արփի        |              - //-           |   4000   |

|__|____________|______________________________|__________|

|14|Մալիշկա     |ոռոգման ներքին ցանցի նորոգում |   3000   |

|__|____________|______________________________|__________|

|15|Եղեգնաձոր   |ոռոգման ներքին ցանցի կառուցում|   5800   |

|  |            |______________________________|__________|

|  |            |ոռոգման ներքին ցանցի նորոգում |   3000   |

|__|____________|______________________________|__________|

|16|Ագարակաձոր  |ոռոգման ներքին ցանցի կառուցում|   1000   |

|__|____________|______________________________|__________|

|17|Ռինդ        |ոռոգման ներքին ցանցի նորոգում |   3000   |

|__|____________|______________________________|__________|

|18|Թառաթումբ   |               - //-          |   2000   |

|__|____________|______________________________|__________|

|19|Գլաձոր      |               - //-          |   5000   |

|__|____________|______________________________|__________|

|20|Վերնաշեն    |               - //-          |   5000   |

|__|____________|______________________________|__________|

|21|Գետափ       |               - //-          |   6000   |

|__|____________|______________________________|__________|

|22|Աղավնաձոր   |               - //-          |  13000   |

|__|____________|______________________________|__________|

|23|Եղեգիս      |               - //-          |   1000   |

|__|____________|______________________________|__________|

|24|ք. Վայք     |               - //-          |   3000   |

|__|____________|______________________________|__________|

|25|Արին        |ոռոգման ներքին ցանցի կառուցում|   4000   |

|__|____________|______________________________|__________|

|26|Հեր-Հեր     |               - //-          |   3000   |

|__|____________|______________________________|__________|

|27|Զեդեա       |               - //-          |  10000   |

|__|____________|______________________________|__________|

|28|Ելփին       |ոռոգման ներքին ցանցի նորոգում |   4500   |

|__|____________|______________________________|__________|

|29|Գնդեվազ     |Արխաշանի ջրանցքի նորոգում     |  10000   |

|__|____________|______________________________|__________|

|30|Արտավան     |ոռոգման ներքին ցանցի նորոգում |   5000   |

|  |            |                              |__________|

|  |            |                              |   1000   |

|__|____________|______________________________|__________|

|31|Գողթանիկ    |               - //-          |   4000   |

|  |            |______________________________|__________|

|  |            |ոռոգման ներքին ցանցի կառուցում|   7000   |

|__|____________|______________________________|__________|

|32|Շատին       |               - //-          |   4000   |

._________________________________________________________.

 

Վերը նշված համայնքներում ոռոգման ներքին ցանցերի կառուցման և վերանորոգման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի մարզում զգալիորեն կրճատել ոռոգման ջրի կորուստները` ջրօգտագործողներին ապահովելով կայուն ջրամատակարարմամբ, ինչն, անշուշտ, կնպաստի գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացմանը:

Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է նաև.

. իրականացնել Վայք-Մալիշկա ինքնահոս ջրատարի, ՀԷԿ-ի, Շատին-Գետափ, Ռինդի ջրանցքների նորոգում,

. իրականացնել Մալիշկա-Եղեգնաձոր ջրանցքի նորոգում, Արփիի («Հոպիկներ»), Չիվայի ջրատարների կառուցում,

. իրականացնել Խաչիկի II և III աստիճանի պոմպակայանների տանիքների նորոգում, Ռինդի և Արփիի ջրանցքների նորոգում:

Վերը նշված աշխատանքների իրականացման արդյունքում հնարավոր կդառնա ավելացնել ջրանցքների թողունակությունը և ոռոգվող տարածքները, պակասեցնել ջրի կորուստները, նախկինում անջրդի տարածքները դարձնել ոռոգելի, ապահովել պոմպակայանների նորմալ շահագործումը, մեքենա-մեխանիզմների համար անցանելի դարձնել շահագործման ճանապարհը:

Ներկայումս «Ջրային պրոբլեմների ինստիտուտ»-ի կողմից ընթանում են ստորև թվարկված երրորդ կարգի ջրանցքների վերականգնման նախագծերի մշակման աշխատանքները.

 

.___________________________________________________________________.

|N |Մարզերի և     |Ջրանցքի անվանումը         |Ջրանցքների մոտավոր    |

|  |բնակավայրերի  |                          |երկարությունը (մ)     |

|  |անվանումը     |                          |______________________|

|  |              |                          |ընդհանուր|վերականգնման|

|  |              |                          |         |ենթակա      |

|__|______________|__________________________|_________|____________|

| 1|գ. Աղավնաձոր  |«Քարի տակի ջրատար»        |   1500  |    1500    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 2|գ. Արենի      |«Դոլայի առու»             |   5500  |    1400    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Կոծիկների ջրատար»        |   1400  |     250    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 3|գ. Վերնաշեն   |«Մանկապարտեզի ջրանցք»     |   1200  |     700    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Բաբկենի առու»            |    780  |     500    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Աղասի ջրանցք»            |   1200  |     560    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 4|գ. Գլաձոր     |«Մուրադի առու»            |   3400  |    1500    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 5|ք. Եղեգնաձոր  |«ՃՇՇ ջրատար»              |    750  |     750    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Մալիշկա-Եղեգնաձոր» ջրանցք|   6200  |     600    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Գլաձոր-Հայտրանս»         |   1800  |    1800    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Մայր առու»               |   2200  |    1000    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Մեշա»                    |   2000  |    2000    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Փախստականների թաղ.ջր.    |   1700  |    1700    |

|  |              |__________________________|_________|____________|

|  |              |«Հոպիկներ»                |   5000  |    2000    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 6|գ. Ագարակաձոր |«Մալիշկա շրջանցող»        |   8200  |    5000    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 7|գ. Խաչիկ      |«Մայր առու»               |   4500  |     720    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 8|գ. Գետափ      |«Դեղձանոցի ջրանցք»        |   3500  |    2000    |

|__|______________|__________________________|_________|____________|

| 9|գ. Ռինդ       |Գյուղատեղ-կույրաղբյուր    |   1500  |    1500    |

|____________________________________________|_________|____________|

|              Ընդամենը                      |  52330  |   25480    |

.___________________________________________________________________.

 

Մարզում առկա ջրային ռեսուրսները ոռոգման համակարգում արդյունավետ կիրառելու, կառավարելու, ինչպես նաև ջրի անհրաժեշտ պաշար կուտակելու համար մեծ կարևորություն ունի ջրամբարների առկայությունը: Ներկայումս մարզում գործում է մոտ 55 մլն3 ընդհանուր տարողությամբ ինը ջրամբար.

 

.____________________________.

|N |Ջրամբարի   |Տարողությունը|

|  |անվանումը  |   մլն.մ3    |

|__|___________|_____________|

| 1|Հեր-Հերի   |     23.0    |

|__|___________|_____________|

| 2|Գնդևազի    |     0.10    |

|__|___________|_____________|

| 3|Բարձրունու |     0.09    |

|__|___________|_____________|

| 4|Արտավանի   |     0.40    |

|__|___________|_____________|

| 5|Մարտիրոսի  |     0.12    |

|__|___________|_____________|

| 6|Կեչուտի    |     30.0    |

|__|___________|_____________|

| 7|Աղավնաձորի |     0.45    |

|__|___________|_____________|

| 8|Հորսի      |     0.80    |

|__|___________|_____________|

| 9|Քարագլխի   |     0.18    |

|______________|_____________|

|   Ընդամենը   |     55.14   |

.____________________________.

 

Նախատեսվում է ևս 8 ջրամբարների կառուցում (տես ստորև բերված աղյուսակը):

 

.___________________________________.

|հհ|Համայնքի  |Տարողությունը|Ոռոգվող|

|  |անվանումը |   հազ.մ3    |տարածքը|

|  |          |             |հա     |

|__|__________|_____________|_______|

| 1|Աղնջաձոր  |     250     |   75  |

|__|__________|_____________|_______|

| 2|Մարտիրոս  |     200     |   60  |

|__|__________|_____________|_______|

| 3|Խնձորուտ  |     250     |   75  |

|__|__________|_____________|_______|

| 4|Սերս      |     250     |   75  |

|__|__________|_____________|_______|

| 5|Վերնաշեն  |     500     |  150  |

|  |Գլաձոր    |             |       |

|__|__________|_____________|_______|

| 6|Բարձրունի |     500     |  150  |

|__|__________|_____________|_______|

| 7|Խաչիկ     |     500     |  150  |

|__|__________|_____________|_______|

| 8|Ելփին     |    1500     |  450  |

|_____________|_____________|_______|

|   Ընդամենը  |    3950     | 1185  |

.___________________________________.

 

Ներկայումս մարզում գործող երկու խոշոր ինքնահոս ջրատարների միջոցով հնարավոր է դարձել ոռոգել 24 համայնքների մոտավորապես 7000 հա հողեր: Շուրջ 8000 հա վարելահողեր ներկայումս անջրդի են և չեն մշակվում: Ջրամբարների կառուցումը հնարավորություն կտա ոռոգելու ևս 1185 հա հողատարածքներ, ինչի արդյունքում այդ հողերի վրա կմշակվեն հացահատիկային և կերային մշակաբույսեր, կհիմնվեն պտղատու նոր այգիներ:

Նախագծային առաջարկություններ

Ոռոգման համակարգի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր կարող է հանդիսանալ ջրամատակարարման ծառայությունների բարելավումը, ոռոգման ցանցերի զարգացումը, հոսակորուստների նվազեցումը, ոռոգվող հողատարածքների մակերեսների ընդլայնումը, մշակվող կուլտուրաների համար պահանջվող համապատասխան ջրաքանակի ապահովումը:

 

II-10.3. Էներգամատակարարում

 

Էլեկտրամատակարարում

 

Վայոց Ձորի մարզի էլեկտրաէներգիայի շահագործումն իրականացվում է ՀՀ էներգահամակարգի հարավային մասնաճյուղի կողմից: Էլեկտրամատակարարման հիմնական հանգուցային ենթակայաններն են.

«Եղեգնաձոր» 220/110/35/10 կվ լարման, 2x63 Մվա հզորությամբ,

«Վայք»110/35/10 կվ լարման, 2 x 26.3 Մվա հզորությամբ,

«Որոտան-3»110/35/10 կվ լարման, 2x16.0 Մվա հզորությամբ,

Մարզում գործում են նաև 110/35/10 կվ լարման «Չայքենդ» (1x10 Մվա), «Գնդևազ» (2x10 Մվա), 110/35/6 կվ լարման «Ազատեկ» (2x10 Մվա), «Խաչիկ» (2x16 Մվա), 35/10 կվ լարման «Ջերմուկ», «Կեչուտ», «Եղեգնաձոր», «Շատին», «Վարդահովիտ», «Զառիթափ», «Հեր-Հեր», «Արին», «Ազատեկ» ենթակայանները:

Մարզի տարածքով անցնում են «Վարդենիս», «Գետափ», «Վայք» և «Շամբ» 220 կվ լարման օդային բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը:

Պետք է նշել, որ Վայք քաղաքային համայնքի, ինչպես նաև մի քանի գյուղական (Զառիթափ, Եղեգիս, Սարավան, Արին, Քարագլուխ, Սալլի, Շատին) համայնքների բնակավայրերի տարածքների որոշ հատվածներ գտնվում են 220 կվ օդային բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում:

Ելնելով գործող քաղաքաշինական նորմաների պահանջներից, առաջարկվում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի որոշ հատվածների (տես «Ինժեներական ենթակառուցվածքներ» գծագիրը) տեղափոխում` շրջանցելով անվտանգության գոտիներում տեղակայված բնակավայրերի տարածքները:

Մարզպետարանի կողմից արդեն կազմվել է այդ գոտիներում գտնվող շինությունների ցանկը, իսկ ՀՀ Կառավարության թիվ 1102-ն 03.06.2004 թ. որոշմամբ դասակարգվել են ապօրինի կառուցված շենքերի ու շինությունների խախտումները:

Մարզում գործում են յոթ փոքր հզորության ՀԷԿ-եր (Արենի, Ջերմուկ, Հեր-Հեր, Եղեգիս, Հերմոն, Վարդահովիտ /2 հատ/), որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է մոտ 16 Մվա, իսկ տարեկան արտադրվող ընդհանուր էլեկտրաէներգիայի քանակը` մոտ 44 մլն. կվտ ժ:

Մարզի հիդրոպոտենցիալի օգտագործման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում մասնավոր ներդրողների միջոցներով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն ներկայումս մարզում կառուցվում են 17 ՓՀԷԿ-եր` մոտ 26 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ, որոնց տարեկան արտադրանքը կկազմի մոտ 104 մլն կՎտ ժամ: Նշված ՓՀԷԿ-երի կառուցման համար նախատեսվում է ներգրավել ավելի քան 10 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ

 

Բեռնվածքների հաշվարկը

 

Էլեկտրաէներգիայի պահանջարկը հաշվարկված է` ելնելով մարզի բնակչության դեմոգրաֆիական տարողունակությունից, ըստ որի բնակչության քանակը` 217 հազ. մարդ է, որից քաղաքային բնակչությունը` 60 հազ. մարդ, գյուղական բնակչությունը` 157 հազ. մարդ: Համաձայն ՇՆՆԿ 2.07.01-89-ի քաղաքային բնակչության մեկ մարդու տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործման խոշորացված ցուցանիշը 1700 կվտ.ժամ է, իսկ գյուղական բնակչության համար` 950 կվտ.ժամ: Տարվա օգտագործվող ժամերի քանակը համապատասխանաբար` 5200 և 4100 ժամ: Խոշորացված գործակցի մեջ հաշվի է առնված բնակելի, հասարակական շենքերի, հանգստյան օբյեկտների, կոմունալ ձեռնարկությունների, արտաքին լուսավորության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համար ծախսված էլեկտրաէներգիայի պահանջարկը:

 

Մարզի բնակչության կոմունալ-կենցաղային էլեկտրաէներգիայի պահանջարկը

(ըստ դեմոգրաֆիական տարողունակության թվաքանակի)

 

._____________________________________________________________________.

|N |Տարածաշրջանները|Բնակչության |Մեկ մարդու|Ընդհանուր|Տարվա |Պահանջվող|

|  |               |քանակը (հազ.|էլեկտրա-  |էլեկտրա- |օգտա- |առավելա- |

|  |               |մարդ)       |էներգիայի |էներգիայի|գործ- |գույն    |

|  |               |            |տարեկան   |ծախսը    |վող   |հզորու-  |

|  |               |            |պահանջարկը|(հազ. կվտ|ժամերի|թյունը   |

|  |               |            |(կվտ ժամ/ |ժամ/տարի)|քանակը|կվտ      |

|  |               |            |տարի)     |         |(ժամ  |         |

|  |               |            |          |         |տարի) |         |

|__|__________________________________________________________________|

| 1|                     Եղեգնաձորի տարածաշրջան                       |

|__|__________________________________________________________________|

|ա |Քաղաքային      |    23      |   1700   |  39100  | 5200 |  7519   |

|  |բնակավայր      |            |          |         |      |         |

|__|_______________|____________|__________|_________|______|_________|

|բ |Գյուղական      |    94      |    950   |  89300  | 4100 |  21780  |

|  |բնակավայրեր    |            |          |         |      |         |

|__________________|____________|__________|_________|______|_________|

|Ընդամենը          |    117     |          | 128400  |      |  29299  |

|__________________|____________|__________|_________|______|_________|

|  |Չնախատեսված    |    25%     |          |  32100  |      |   7324  |

|  |ծախսեր և       |            |          |         |      |         |

|  |կորուստներ     |            |          |         |      |         |

|__________________|____________|__________|_________|______|_________|

|Ամբողջը           |            |          | 160500  |      |  36623  |

|_____________________________________________________________________|

|2 |                     Վայքի տարածաշրջան                            |

|__|__________________________________________________________________|

|ա |Քաղաքային      |    37      |   1700   |  62900  | 5200 |  12096  |

|  |բնակավայրեր    |            |          |         |      |         |

|__|_______________|____________|__________|_________|______|_________|

|բ |Գյուղական      |    63      |    950   |  59850  | 4100 |  14597  |

|  |բնակավայրեր    |            |          |         |      |         |

|__________________|____________|__________|_________|______|_________|

|Ընդամենը          |   100      |          | 122750  |      |  26693  |

|__________________|____________|__________|_________|______|_________|

|  |Չնախատեսված    |   25%      |          |  30687  |      |   6673  |

|  |ծախսեր և       |            |          |         |      |         |

|  |կորուստներ     |            |          |         |      |         |

|__________________|____________|__________|_________|______|_________|

|Ամբողջը           |            |          | 153437  |      |  33366  |

|__________________|____________|__________|_________|______|_________|

|Մարզի պահանջարկը  |            |          | 313937  |      |  69989  |

._____________________________________________________________________.

 

Վայոց Ձորի մարզի էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը

 

.____________________________________________________.

|N |Մարզի           |Էլեկտրաէներգիայի պահանջվող      |

|  |տարածաշրջանները |հզորությունը  Մվտ               |

|  |                |________________________________|

|  |                |Բնակչության|Արտադրական*|Ընդամենը|

|  |                |կոմունալ   |           |        |

|  |                |կենցաղային |           |        |

|__|________________|___________|___________|________|

| 1|Եղեգնաձորի      |   36.623  |   5.860   | 42.483 |

|__|________________|___________|___________|________|

| 2|Վայքի           |   33.366  |   5.339   | 38.705 |

|__|________________|___________|___________|________|

|  |Ընդամենը        |   69.989  |  11.199   | 81.188 |

.____________________________________________________.

 

* Արտադրական կարիքների համար պահանջվող էլեկտրաէներգիայի պահանջարկը հետագայում կարիք կլինի ճշտել:

 

Ըստ կատարված մոտավոր հաշվարկների` մարզի հեռանկարային զարգացման էլեկտրաէներգիայի պահանջարկը կազմում է մոտ 81 Մվտ:

 

Նախագծային առաջարկություններ

 

. Համակարգի արդիականացում, էլեկտրախնայողություն` կորուստները ցանցերում հասցնելով նորմատիվային պահանջներին:

. Բնակավայրերի կառուցապատված տարածքներով անցնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ապամոնտաժում և տեղափոխում ազատ գոտի` համաձայն ներկայացվող ուրվագծի:

. Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու համար երկտրանսֆորմատորային ենթակայանների նախատեսում:

. Նոր թաղամասերի (ինչպես նաև ռեկրեացիոն տարածքների) համար անհրաժեշտ 10/0.4 կվ ենթակայանների և 10 կվ, 0.4 կվ լարման ցանցերի նախատեսում:

. 35/10 կվ լարման ենթակայանի նախատեսում` նախկին օդանավակայանի տարածքի կառուցապատվող թաղամասում:

. Հաշվի առնելով, որ ՓՀԷԿ-երի շահագործումն առաջ է բերում որոշակի բնապահպանական խնդիրներ (խախտվում են գետերի ջրային և ջերմային ռեժիմները, խոչընդոտվում է ձկների բազմացումը), անհրաժեշտ է դրանց շահագործումն իրականացնել` վերացնելով շրջակա միջավայրի սպառնալիքներին առնչվող խնդիրները (օր.կենդանական աշխարհի բազմացման համար բավարար ջրային թողքերի ապահովում և այլն), իսկ նոր նախատեսվող ՓՀԷԿ-երի նախագծերի և ծրագրերի մշակման համար պարտադիր ապահովել լուրջ էկոլոգիական փորձաքննություն:

. Այլընտրանքային էներգետիկայի կայացում և զարգացում:

 

Գազամատակարարում

 

Ներկա վիճակը

 

Այսօրվա դրությամբ Վայոց Ձորի մարզի համար գազիֆիկացումը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր: Գյուղերը փոքր են և գտնվում են միմյանցից հեռու, ինչը բարդացնում և թանկացնում է գազիֆիկացումը:

Մարզում գազիֆիկացված են երեք քաղաքային (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ) և 9 գյուղական համայնքներ (Ազատեկ, Արին, Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Ագարակաձոր, Գնդևազ, Կեչուտ):

Մարզի վարչական տարածքում տեղակայված գազաբաշխիչ կայանները 5-ն են` տեղաբաշխված Ջերմուկ, Հեր-Հեր, Վայք, Մալիշկա և Եղեգնաձոր բնակավայրերում: Մարզի տարածքով անցնում են Ջերմուկ-Վայք-Եղեգնաձոր (d=325 մմ), Ջերմուկ-Արարատ (Իրան-Հայաստան, d=720 մմ) և Անգեղակոթ-Ջերմուկ (d=530 մմ) մայրուղային գազատարները:

Գազի տարեկան ծախսը մարզի կտրվածքով ներկայումս կազմում է մոտ 15237.2 հազ. մ3, որից կոմունալ-կենցաղային կարիքներինը` 7660.5 հազ. մ3, արտադրականը` 2210.4 հազ. մ3, բնակչությունը` 5366.3 հազ. մ3:

Մարզի բոլոր բնակավայրերի գազիֆիկացման սխեման և Իրան-Հայաստան գազատարին հարակից համայնքների գազիֆիկացման համար նախատեսված երեք նոր բաշխիչ կայանները տրված են գծագիր 8-ում:

 

Գազի հեռանկարային ծախսը

 

Խոշորացված հաշվարկներով գազի ժամային ծախսը հեռանկարային բնակչության համար կկազմի մոտ 104 հազ. մ3 (գազի ծախսը հաշվարկելիս հաշվի է առնվում ջեռուցման, տաք ջրամատակարարման և կենցաղային կարիքները):

 

Նախագծային առաջարկություններ

 

. Իրան-Հայաստան գազատարին հարակից համայնքների գազիֆիկացման համար նախատեսված երեք նոր բաշխիչ կայանների կառուցում:

. Մասնակի գազիֆիկացված և չգազիֆիկացված գյուղական բնակավայրերի լրիվ գազիֆիկացում (տես ուրվագիծը):

. Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների նոր թաղամասերի գազամատակարարման ցանցի իրականացում` ըստ դրանց հաստատված գլխավոր հատակագծերի:

 

Ջերմամատակարարում

 

Ներկայումս Վայոց Ձորի մարզի որևէ համայնքում գործող կենտրոնական կաթսայատուն չկա: Քաղաքային համայնքներում վարչական, հասարակական, ուսումնական, առողջապահական և արտադրական օբյեկտների ջերմամատակարարումն իրականացվում է լոկալ կաթսայատների կամ գազի վառարանների միջոցով: Անհատական շենքերի ջերմամատակարարումն իրականացվում է ինչպես գազի վառարանների, այնպես էլ փայտի, նավթի վառարանների կամ էլեկտրական տաքացուցիչների միջոցով:

 

Նախագծային լուծումներ

 

Վարչական, հասարակական շենքերի, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և արտադրական օբյեկտների ջեռուցումը կիրականացվի սեփական կաթսայատների միջոցով:

Անհատական շենքերի ջեռուցումը նախատեսվում է իրականացնել հիմնականում գազի բնակարանային կաթսաներով կամ վառարաններով:

Բազմաբնակարան շենքերում ջերմամատակարարումը նախատեսվում է իրականացնել ոչ մեծ, ժամանակակից կաթսայատներով` նախատեսված 1-3 շենքերի համար: Հնարավոր է նաև կոգեներատորների կիրառումը, որոնք օժտված են բարձր էֆեկտիվությամբ և կարող են բնակչությանն ապահովել երկու տիպի էներգիայով` ջերմային (տաք ջուր, գոլորշի) և էլեկտրական:

 

Այլընտրանքային էներգետիկայի առաջարկ

 

21-րդ դարի սկզբին ողջ աշխարհը գնում է հանքային ռեսուրսների խիստ տնտեսման և միաժամանակ այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ: Ընդ որում որոշ զարգացած երկրներ վաղուց են անցել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների օգտագործման պրակտիկային ոչ միայն տնտեսական, այլև` բնապահպանական դրդապատճառներով:

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներ համարվում են ատոմակայանը և ջերմային էլեկտրակայանները: Եթե հաշվի առնենք, որ ջերմակայանները աշխատում են գազով, ինչը ներկրվող էներգետիկ ռեսուրս է և կախվածություն է առաջացնում արտաքին աշխարհից, ապա Էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրի` ատոմակայանի, աշխատանքի դադարեցման արդյունքում ողջ հանրապետությունը կարող է կանգնել էներգետիկ սովի առջև:

Հարուստ ջրային ռեսուրսներով ապահովվածությունը հնարավորություն է տվել Վայոց Ձորի մարզում` էներգիայի արտադրության նպատակով գործարկել հիդրոէլեկտրակայաններ: Սակայն դրանց շահագործումը, ինչպես արդեն նշվել է, անվնաս չէ: Փոքր ՀԷԿ-երի կառուցումը, անկախ այն բանից, որ բոլոր նորմերը և չափանիշները խստորեն պահպանվում են, չեն երաշխավորում գետերի հոսանքներին հասցվող անխուսափելի վնասից:

Հաշվի առնելով մարզի կլիմայական պայմանները` որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր կարելի է դիտարկել նաև արևային էներգիան:

Վայոց Ձորի մարզի լանդշաֆտա-կլիմայական պայմանները խիստ բազմազան են, որը պայմանավորված է հիմնականում բացարձակ բարձրությունների մեծ տարբերությամբ: Սակայն մարզի ինչպես հովտային, այնպես էլ բարձրլեռնային շրջաններում ողջ տարվա ընթացքում գերակշռում է արևոտ եղանակը: Արևափայլի տևողությունը Արփա գետի միջին հոսանքի հովտում տարեկան 2600 ժամ է, իսկ բարձրլեռնային տարածքներում (Արփայի վերին հոսանքի և Եղեգիս վտակի հովտում)` 2409 ժամ: Նման երկարատև արևափայլն, անշուշտ, անհրաժեշտ և բավարար պայման է Վայոց Ձորի մարզում արեգակնային էներգահամակարգերի արդյունավետ կիրառման համար:

Արևային ճառագայթմամբ աշխատող համակարգերի անվնաս ու անաղմուկ տեխնոլոգիայի հուսալիությունը, բաղադրամասերի երկարակեցությունը հաստատվել են տարիների ընթացքում և սկզբնական մեծ ներդրումները, որոնք պահանջվում են արևային համակարգերի գործարկման համար, արդարացնում են իրենց, ինչն էլ հենց հիմնավորում է դրանց կիրառման արդյունավետությունն ու նպատակահարմարությունը (արևային կոլեկտորներ, արևային էլեկտրակայաններ):

Հայաստանի` ինտենսիվ երիտասարդ հրաբխականության լայնարձակ տարածքում գտնվելու հանգամանքը ենթադրում է այստեղ ստորգետնյա ջերմության զգալի պաշարի առկայությունը: Հետևաբար երկրի ընդերքը դիտվում է որպես` ողջ տարվա ընթացքում հաստատուն ջերմաստիճան ունեցող ջերմային աղբյուր, ինչի օգտագործումը ևս էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հուսալի տեխնոլոգիական պրոցես է, որը կարելի է իրականացնել ջերմային պոմպերի միջոցով:

Երկրի կեղևի վերին շերտում ամռան ընթացքում տեղի է ունենում ջերմության կուտակում, հետևաբար գրունտը ևս համարվում է մոտ տեղակայված ջերմության աղբյուր: Առավել հեռանկարային է համարվում երկրաէներգետիկ պաշարների օգտագործումը ջերմամատակարարման բնագավառում:

Հաշվի առնելով, որ ածխաջրածնային վառելիքը տարեցտարի թանկանում է, ուստի հանրապետությունում այլընտրանքային էներգետիկայի զարգացումն ավելի ձեռնտու է:

Արեգակնային էներգիան անսպառ աղբյուր է, որը տալիս է էներգետիկ անկախություն և չի աղտոտում շրջակա միջավայրը:

 

II-11. Ինժեներական պաշտպանության խնդիրներ

 

Վայոց Ձորի մարզի տարածքն ընդգրկում է Արփա գետի և նրա Ելփին, Եղեգիս, Հերհեր վտակների հովիտները:

Մարզի հյուսիս-արևելյան սահմանով ձգվում է Վարդենիսի, իսկ հարավ-արևելքից` Զանգեզուրի բարձրաբերձ լեռնաշղթաները: Դա է պատճառը, որ մարզի ամբողջ տարածքն ընկած է թեք լանջերի վրա, ինչի հետևանքով տեղանքը կտրտված է բազմաթիվ վտակներով, որոնցից մի քանիսն ունեն մշտական ջրահոսք, իսկ մնացածներով ջուրը հոսում է միայն տեղատարափների ու ձնհալի դեպքում: Մարզի բնակատեղիները, մեծամասամբ, տեղակայված են գետահովիտներում: Սակայն ջրին մոտ լինելը երբեմն ծանր հետևանքներով է հղի, որոնցից ամենավատթարը հեղեղումներն են: Այս երևույթը բնորոշ է նաև ՀՀ շատ բնակավայրերին: Յուրաքանչյուր տաս տարին տարին մեկ տեղի են ունենում աղետալի հեղեղումներ, երբեմն նաև մարդկային զոհերով:

Դատելով մարզում բնակավայրերի տեղադրումից, կարելի է առանձնացնել հինգ գյուղ, որոնք հատկապես ենթակա են հեղեղումների: Դրանք են` Զառիթափ, Ախտա, Արտավան, ՈՒղեձոր, Վարդահովիտ և Գետիկվանք գյուղերը: Ինժեներական նախապատրաստման միջոցառումների ուրվագծում պատկերված են դիտարկվող բնակավայրերը, դրանցով հոսող գետերը կամ գետակները, ջրհավաք ավազանների սահմանները: Հեղեղների ելքերը 1, 2 և 5% գերազանցման հավանականության համապատասխան հաշված և ջրային հիմնախնդիրների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից մշակված մեթոդով:

Հաշվարկի արդյունքները բերված են աղյուսակում.

 

Վայոց Ձորի մարզի Զառիթափ, Ախտա, Արտավան, ՈՒղեձոր, Վարդահովիտ և

Գետիկվանք գյուղերի ինժեներական պաշտպանության հիդրոլոգիական

հաշվարկները

.____________________________________________________________.

|Գետի (բնակավայրի)   |Ավազանի  |Հունի    |Հեղեղի ելքը, մ3/վրկ|

|անվանումը           |մակերեսը,|միջին    |___________________|

|                    |կմ2      |երկայնակ.| 100  | 50   |  20 |

|                    |         |թեք. %   |տարին |տարին |տարին|

|                    |         |         |մեկ   |մեկ   |մեկ  |

|____________________|_________|_________|______|______|_____|

|Զառիթափ             |   49.6  |   117   | 160.2| 129,8| 96,4|

|____________________|_________|_________|______|______|_____|

|Կապույտի (Ախտա)     |   44.6  |   111   | 151.5| 122,7| 91,1|

|____________________|_________|_________|______|______|_____|

|Արտավան (Արտավան)   |   31.5  |   113   | 134.3| 108,8| 80,8|

|____________________|_________|_________|______|______|_____|

|ՈՒղեձոր (Դարբի վտակ)|   4.75  |   160   | 53.9 | 43,7 | 32,4|

|____________________|_________|_________|______|______|_____|

|ՈՒղեձոր (Դարբի վտակ)|   10.8  |   127   | 82.2 | 66,6 | 49,5|

|____________________|_________|_________|______|______|_____|

|Վարդահովիտ          |   18.3  |   151   | 111.4| 90,3 | 67,0|

|____________________|_________|_________|______|______|_____|

|Գետիկվանք (Սոխուտ)  |   17.5  |    83   | 93.9 | 76,1 | 56,5|

.____________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից, նույնիսկ 20 տարին մեկ սպասվող ելքերը բավականաչափ մեծ են, իսկ բնակավայրերը բոլորովին պաշտպանված չեն հեղեղումներից: Կարելի է ներկայացնել պաշտպանության ակտիվ և պասիվ միջոցառումներ: Ակտիվ միջոցառումներն են.

. 1900 մետրից բարձր, մինչև 2300-2400 մ բարձրությամբ լանջերի անտառատնկումը, ինչը կնպաստի`

ա) կլիմայի մեղմացմանը,

բ) լանջերի կայունացմանը,

գ) կենդանական աշխարհի բազմացմանը,

դ) հեղեղների ելթերի փոքրացմանը, մոտ 20-30 %-ով,

ե) բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

. ջրամբարների կառուցումը:

Տարածքի ինժեներական նախապատրաստման միջոցառումներ գծագրի վրա նշված են այն հավանական տեղերը, որտեղ հնարավոր է ջրամբարներ ստեղծել, պատվարի մինչև 30 մ բարձրության պայմանով:

Հաշվի առնելով, որ մարզով հոսող հիմնական գետը` Արփան, ինչպես նաև Զանգեզուրի լեռնաշղթայից դեպի հարավ հոսող մի քանի գետակներ ուղղված են դեպի դուրս` Նախիջևանի հանրապետություն, ջրամբարների կառուցումը հնարավորություն կտա զգալի քանակությամբ ջրի պաշար կուտակել, ինչը ամռան ամիսներին կարելի է օգտագործել ոռոգման նպատակով:

Փոքր ջրամբարները կնպաստեն.

ա) ջրի ամրացմանը,

բ) կլիմայի մեղմացմանը,

գ) ձկնաբուծության զարգացմանը,

դ) էլեկտրաէներգիայի արտադրությանը,

ե) հեղեղների կարգավորմանը:

Որպես պասիվ միջոցառում կարելի է նշել հետևյալը.

Առանձին բնակավայրերի համար, ունենալով հեղեղների ելքերի մեծությունը, ելնելով գյուղի տարածքում հեղեղատարի բնութագրերից` երկայնական թեքություն, լանջերի թեքություն, հունի խորդուբորդություն, կարելի է հաշվել հեղեղի ժամանակ ջրի հոսքի զբաղեցրած տարածությունը և այստեղից դուրս բերել տներն ու այլ կառուցվածքները կամ ափային հենապատեր կառուցել դրանք պաշտպանելու համար:

 

ԳԼՈՒԽ III
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

III -1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

III-1.1. Քաղաքաշինական-էկոլոգիական հիմնակմախքների վերլուծություն

Մարզի տարածքային հատակագծման փուլում տարածքի քաղաքաշինական-տնտեսական և էկոլոգիական հիմնախնդիրները լուծվել են համատեղված` փոխկապակցված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթների հետ: Աշխատանքի հիմնական նպատակը տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորումն է` քաղաքաշինական-էկոլոգիական կայուն հիմնակմախքի ստեղծումով (ուրբաէկոլոգիական գոտևորում, առանձին գոտիների քաղաքաշինական-տնտեսական օգտագործման ռեժիմների սահմանում, էկոլոգիական ակտիվ հանգույցների և առանցքների, բնական գոտիների էկոլոգիական պոտենցիալի բացահայտում), որի առանձին դրույթները կարող են հանդիսանալ որպես հատակագծային սահմանափակումներ: Հատակագծային սահմանափակումները նպաստում են ամբողջ տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը, ապահովելով բնական միջավայրի այն դինամիկ զարգացումը, որի ընթացքում պահպանվում են մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողածածկույթի, կենսաբազմազանության ինքնավերականգնման, վերարտադրության, ինքնամաքրման հատկանիշները:

Վայոց Ձորի մարզի քաղաքաշինական-էկոլոգիական հիմնակմախքները ձևավորվել են խիստ անհավասարակշռված:

Տարաբնակեցման համար պիտանի տարածքը քաղաքաշինորեն-տնտեսապես յուրացվել է տարբեր աստիճանի (մանրամասն տես 2-րդ գլխում): Ինտենսիվ յուրացվել են Արփա գետի հովիտը, հովիտը շրջապատող լանջերը և սարահարթերը: Ինտենսիվ յուրացված գոտու բնակչության խտությունը գերազանցում է էկոլոգիական շեմային չափանիշը (200 մարդ/կմ2)` առաջացնելով բնապահպանական խնդիրներ:

Տարաբնակեցման համար պիտանի տարածքի մեծ մասը շատ թույլ է յուրացվել, թույլ են զարգացած բնակավայրային և ճանապարհային ցանցերը, բնական ռեսուրսները օգտագործվել են ոչ ռացիոնալ, բնակչության խտությունը չի գերազանցում 10-12 մարդ/կմ2 վրա: Բայց թույլ յուրացված գոտին օժտված է էկոլոգիական մեծ պոտենցիալով:

Մարզի գոյություն ունեցող էկոլոգիական հիմնակմախքը թույլ է զարգացած և իրենից ներկայանում է առանձին հանգույցների (Ջերմուկի հանքային ջրեր, Ջերմուկի, Հերհերի, Եղեգիսի արգելավայրերը, Կեչուտի, Հերհերի ջրամբարները):

 

III-1.1.1. ՈՒրբաէկոլոգիական գոտևորում

 

Սույն նախագծով կատարելագործվել է քաղաքաշինական-էկոլոգիական հիմնակմախքը: Նախատեսվել է ձևավորել էկոլոգիական հիմնակմախքի 2 առանցքներ` Արփա գետի վերին հոսանքի (Ջերմուկից մինչև Երևան-Սիսիան-Կապան Միջպետական ճանապարհ) և Եղեգիսի հովտի (Եղեգնաձոր-Եղեգիսի հովիտ) ռեկրեացիոն գոտիները:

Այսպիսով, ուրբաէկոլոգիական գոտևորման արդյունքում մարզի ինտենսիվ յուրացված գոտուն, որը զբաղեցնում է Արփա գետի հովիտը, հովիտը շրջապատող լանջերը, սարահարթերը, անմիջապես հարում են ռեկրեացիոն գոտիները: Այդ ռեկրեացիոն գոտիները կարող են ծառայել որպես «Բուֆերային փոխհատուցող» (կոմպենսացիոն) տարածքներ, որոնց աստիճանական զարգացումը պետք է ընթանա բնապահպանական միջոցառումների համալիրի կիրառումով:

«Բուֆերային» տարածքներ են համարվում նաև քաղաքների շրջակայքի պաշտպանիչ անտառները, գետերի, աղբյուրների, ճանապարհների սանիտարապաշտպանիչ գոտիների կանաչը, բնության պահպանվող հուշարձանները, պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիները, ջրավազանները և այլն:

Մարզի թույլ յուրացված գոտին, որտեղ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» սահմանված է առաջնահերթ զարգացման ռեժիմ, ընդգրկում է «բաց տարածքներ» (գյուղատնտեսական նշանակության հողեր): Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին ամբողջությամբ բաց տարածքներ են: Այդ «բաց տարածքները» օժտված են էկոլոգիական մեծ պոտենցիալով: Դրանք բիոլոգիական տարածքային համակարգեր են, որոնք կարող են ապահովել մարզի տնտեսական, հիմնականում արդյունաբերական համալիրի զարգացումը` միաժամանակ պահպանելով էկոլոգիական հավասարակշռությունը (թթվածնի, մակերևութային, խորքային ջրերի, կենսաբազմազանության վերարտադրություն, այսինքն` բնական միջավայրի բնականոն զարգացում): Այդ բաց տարածքներում պահանջվող բնապահպանական միջոցառումներն են` հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը, հակահեղեղային միջոցառումները, մակերևույթային հոսքի կանոնակարգումը:

Այսպիսով, Վայոց Ձորի մարզի էկոլոգիական հիմնակմախքի տարրերն են`

- Անտառները, հատուկ պահպանվող տարածքները:

- Ռեկրեացիոն գոտիները (գոյություն ունեցող և նախատեսվող):

- «Բուֆերային» գոտիները:

Այս գոտիները կազմում են տարածքի այն էկոլոգիական միջանցքը, որտեղ տնտեսական-քաղաքաշինական գործունեությունը` որպես համաէկոլոգիական միջոցառում, որոշակիորեն սահմանափակվում է տարբեր ռեժիմների պահպանումով:

 

III-1.2. Շրջակա միջավայրի պահպանություն

 

Շրջակա միջավայրի բարելավման վերը նշված համաէկոլոգիական միջոցառումներից բացի շրջակա միջավայրի պահպանության հիմնական սկզբունքները (բնակլիմայական սեյսմատեկտոնական պայմաններ, գեոդինամիկ պրոցեսներ, տարածքների բարենպաստության աստիճանը տնտեսական տարբեր գործունեության համար, լանդշաֆտների դասակարգում և գնահատում, պահանջվող ինժեներական նախապատրաստման միջոցառումները) դիտարկված են «Տարածքի համալիր գնահատականը» ենթագլխում:

Բացի դրանից, յուրաքանչյուր քաղաքաշինական հատակագծային լուծում իր մեջ ներառել է շրջակա միջավայրի բարելավման միջոցառումներ:

Այդ քաղաքաշինական-հատակագծային լուծումներն են`

- Բնակավայրերի աճի կամ սահմանափակման կանխատեսում,

- Բնական ռեսուրսների` հումքային, ռեկրեացիոն պոտենցիալ հնարավորությունների բացահայտում` ռեկրեացիայի և արդյունաբերական համալիրի զարգացման ռացիոնալ ուղիների մշակումով,

- Տրանսպորտային ռացիոնալ ուղիների մշակում` բարենպաստ մատչելիության գոտիներում բնական ռեսուրսների ընդգրկումով,

- Ինժեներական ենթակառուցվածքների զարգացում, կատարելագործում,

- Ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակում:

Սույն ենթագլխում տրված են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները` հաշվի առնելով.

- Տարածքի անհավասարակշռված տարաբնակեցման բնույթը,

- Անտրոպոգեն բեռնվածության չափը (մթնոլորտային օդի, հողածածկույթի մակերևութային և խորքային ջրերը, բնական այլ տարրերի աղտոտվածության աղբյուրներն ու բնութագիրը),

- Բնական միջավայրի ինքնամաքրման հատկանիշները,

- Մթնոլորտային օդի և մակերևութային ու խորքային ջրերի աղտոտվածության մեծ պոտենցիալ ունեցող քաղաքային բնակավայրերի բնապահպանական խնդիրները:

 

III-1.2.1. Ինտենսիվ յուրացված գոտու բնապահպանական հիմնախնդիրները

 

III-1.2.1.1. Մթնոլորտային օդի, մակերևութային, խորքային ջրերի

պահպանություն

 

Վայոց Ձորի մարզի անհավասարակշռված տարաբնակեցման պատճառով ինտենսիվ յուրացված գոտում (Արփա գետի հովիտը և ցածրադիր լանջերը) են տեղադրված քաղաքները և կենտրոնացված արդյունաբերական պոտենցիալը, տրանսպորտը, ինժեներական ենթակառուցվածքները, որոնք էլ հիմնականում բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա: Առաջնահերթ առանձնացված են քաղաքային տարածքների բնապահպանական խնդիրները (օգտագործված են նաև Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքների համար մշակված գլխավոր հատակագծերի տվյալները):

Նախկին սոցիալ-տնտեսական փուլում արդյունաբերական խոշոր օբյեկտները` մեքենաշինական, գործիքաշինական, քիմիական, արդյունաբերական ճյուղերով, որոնք տալիս էին արդյունաբերական արտադրանքի մոտ 52-53%-ը, տեղակայված էին հիմնականում Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Ներկա դրությամբ այդ ճյուղերի արդյունաբերական օբյեկտները գործում են իրենց հզորության 20-30%-ով, չեն աշխատում արդյունաբերական կաթսայատները, որի հետևանքով խիստ կրճատվել են արտանետումները դեպի մթնոլորտ:

Ընդհանուր առմամբ, ինտենսիվ յուրացված գոտին, որտեղ տեղակայված են քաղաքները, ունի մթնոլորտային օդի աղտոտվածության տարբեր պոտենցիալներ: Ջերմուկից մինչև Վայքը` ներառյալ, ընկած հատվածի օդի աղտոտվածության պոտենցիալը ամռանը 2-րդ կարգի է (ցածր` բարենպաստ), ձմռանը` 3-րդ կարգի (համեմատաբար ցածր), Եղեգնաձորից մինչև մարզի արևմտյան սահմանը` ամռանը 3 կարգի (համեմատաբար ցածր), իսկ ձմռանը` 4 կարգի (բարձր):

 

III-1.2.1.1.1. Քաղաք Վայք

 

Վայք քաղաքի մթնոլորտում աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում (ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալների):

 

.____________________________________________.

|  |Աղտոտող նյութերը|ՍԹԿ-ն  |ֆոնային         |

|  |                |բնակելի|կոնցենտրացիաների|

|  |                |գոտում |արժեքները մգ/մ3 |

|  |                |մգ/մ3  |                |

|__|________________|_______|________________|

| 1|փոշի            |  0.5  |       0.2      |

|__|________________|_______|________________|

| 2|ծծմբի երկօքսիդ  |  0.5  |      0.02      |

|__|________________|_______|________________|

| 3|ազոտի երկօքսիդ  | 0.085 |     0.008      |

|__|________________|_______|________________|

| 4|ածխածնի օքսիդ   |   5   |       0.4      |

.____________________________________________.

 

V=7 մ/վրկ

 

Ըստ բնապահպանության նախարարության տված տեղեկանքի (30.01.09 N9 04/28) Վայք քաղաքում մթնոլորտն աղտոտող աղբյուրներ ունեցող կազմակերպություններն են`

1. «Վարանցուկ և որդիներ» ՍՊԸ

2. Վայքի «Արփի» հանքային ջրերի գործարան

3. «Ռաֆ էլ Գրիգ» ՓԲԸ

4. Վայքի ՃՇՇ ՍՊԸ

Այս օբյեկտների վնասակարության դասը` IV-V է, սանիտարական-պաշտպանիչ գոտու շառավիղը` 50-100 մ:

Մթնոլորտն աղտոտող բոլոր աղբյուրներից մթնոլորտ է արտանետվում տարեկան 30 տ-ից ցածր (օրեկան 0.14 տ) համախառն արտանետումներ, որոնք չեն մեծացնում օդի խառնուրդների կոնցենտրացիան (ըստ գործող քաղաքաշինական-բնապահպանական նորմատիվային փաստաթղթերի):

Ներկայումս Վայք քաղաքի ջերմամատակարարումն իրականացվում է լոկալ (անհատական) կոմունալ և արդյունաբերական կաթսայատները չեն գործում: Քաղաքը 95%-ով գազաֆիկացված է:

. Մթնոլորտային օդի աղտոտման մեջ զգալի բաժինը (95%) ընկնում է ավտոտրանսպորտի վրա, ընդ որում օդը ավելի շատ աղտոտվում է Վայք քաղաքի տարածքով անցնող միջպետական նշանակության ճանապարհին (Մ-2) հարող տարածքներում, որտեղ ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետումները կազմում են 283 տ/տարի:

Աղմուկի մակարդակը գնահատվել է ճանապարհի երթևեկային մասի եզրից 7.5 մ հեռավորության վրա հետևյալ բանաձևով`

 

Lհամ = 47.5 + 8.8 logN

 

Աղմուկի մակարդակը միջպետական ճանապարհին հարող հատվածներում հասնում է 85-88 դԲԱ (նորման բնակելի թաղամասում 55 դԲԱ ցերեկը, 45 դԲԱ գիշերը):

Այսպիսով, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը Վայք քաղաքի տարածքում կարելի է գնահատել բարենպաստ ներկա տնտեսական փուլում:

. Մակերևութային և ստորերկրյա ջրերի պահպանության: Վայք քաղաքի տարածքով հոսում է Արփա գետը, ընդունելով իր մեջ Հերհեր, Զառիթափ, Կապույտ վտակները:

Մակերևութային ջրերի աղտոտման աղբյուր է հանդիսանում կենցաղային կեղտաջրերը և արդյունաբերական օբյեկտներից հեռացվող հոսքերը: Քաղաքը կոյուղացված է, բայց չունի մաքրման կայան: Ֆեկալ տնտեսական և արտադրական կեղտաջրերը փողոցային և թաղամասային ցանցով տարածքի թեքության պատճառով ինքնահոս հոսում է դեպի Արփա գետը, կեղտաջրերը վնասազերծվում են միայն քլորով, որը բավարար չէ: Խմելու ջրի ջրամբարները չունեն սանիտարապահպան գոտիներ:

Արտադրական օբյեկտների արտադրական հոսքաջրերը Արփա գետ են թափվում առանց նախնական մաքրման: Քաղաքի սանիտարական մաքրումը կատարվում է ոչ բավարար, որի հետևանքով անձրևաջրերի հետ գետ են թափվում օրգանական և անօրգանական վնասակար նյութեր:

Այսպիսով, մակերևութային և խորքային ջրերը Վայք քաղաքի տարածքում աղտոտումից պահպանելու նպատակով նախագծով նախատեսվում է.

- Կոյուղու մաքրման կայանի կառուցում,

- Կոյուղու ներքին ցանցի վերակառուցում, վերազինում,

- Արդյունաբերական օբյեկտների հոսքաջրերի նախնական մաքրման կայանների կառուցում և գործարկում,

- Ջրամատակարարման համակարգի կատարելագործում:

 

III-1.2.1.1.2. Քաղաք Եղեգնաձոր

 

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալների Եղեգնաձոր քաղաքի մթնոլորտ աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:

 

Մթնոլորտն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաները

 

.____________________________________________.

|  |Աղտոտող նյութերը|ՍԹԿ-ն  |Ֆոնային         |

|  |                |բնակելի|կոնցենտրացիաները|

|  |                |գոտում |                |

|  |                |(մգ/մ3)|                |

|__|________________|_______|________________|

| 1|Փոշի            |  0.5  |       0.3      |

|__|________________|_______|________________|

| 2|ԾԾմբի երկօքսիդ  |  0.5  |       0.05     |

|__|________________|_______|________________|

| 3|Ածխածնի օքսիդ   | 0.085 |       0.3      |

|__|________________|_______|________________|

| 4|Ազոտի երկօքսիդ  |   5   |       0.015    |

.____________________________________________.

 

V=7 մ/վրկ

 

Մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական օբյեկտները և ավտոտրանսպորտը: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկանքի մթնոլորտն աղտոտող աղբյուրներ ունեցող կազմակերպություններն են` «ԲԿՏ» ՍՊԸ, «Գետնատուն» ՍՊԸ, «Եղեգնաձորի Ճանշին» ՊՓԲԸ, «Ժայռ» ՍՊԸ, «Իզոգոն» ՍՊԸ: Նախկին փուլում գործող արդյունաբերական համալիրը աշխատում է իր հզորության 20-30%-ի չափով:

Եղեգնաձոր քաղաքի արդյունաբերական օբյեկտներից մթնոլորտ է արտանետվում տարեկան 38 տ վնասակար նյութեր (0.038 տ/օր), որոնք ազդեցություն չեն թողնում օդի խառնուրդների կոնցենտրացիաների վրա:

Մթնոլորտային օդի հիմնական աղտոտման աղբյուր է հանդիսանում ավտոտրանսպորտը, որի արտանետումները կազմում են քաղաքի ամբողջ արտանետումների 96-97%-ը (360 տ/տարի):

Ավտոտրանսպորտից աղմուկի մակարդակը կենտրոնական փողոցին և հանրապետական ճանապարհին հարող հատվածում կազմում է 60 դԲԱ (Նորմը` 55 դԲԱ ցերեկը, 45 դԲԱ գիշերը): Այսպիսով Եղեգնաձոր քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը Եղեգնաձոր քաղաքի տարածքում ներկա տնտեսական փուլում կարելի է գնահատել բարենպաստ:

. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն:

Եղեգնաձոր քաղաքում էկոլոգիական բարդ հիմնախնդիրներ են առաջացնում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը:

Եղեգնաձոր քաղաքի ջրամատակարարման գլխամասային կառույցների սանպահպանման գոտիները չեն համապատասխանում նորմերին: Ներքին ցանցերը ֆիզիկապես մաշված են և կարիք ունեն վերանորոգման:

Քաղաքը կոյուղացված է, բայց կոյուղու ներքին ցանցը ֆիզիկապես մաշված է, հաճախ են վթարները: Քաղաքը չունի կեղտաջրերի մաքրման կայան և կեղտաջրերն առանց մաքրման թափվում են գետը:

Արտադրական օբյեկտների հոսքաջրերը չունեն նախնական մաքրման կայաններ և հոսքաջրերը առանց մաքրման թափվում են գետը:

Քանի որ քաղաքի սանիտարական մաքրումը ոչ բավարար է, անձրևաջրերի հետ գետ են թափվում աղտոտող նյութերը:

Այսպիսով մակերևութային և ստորերկրյա ջրերը Եղեգնաձոր քաղաքի տարածքում աղտոտումից պահպանելու համար նախատեսված է.

- Կոյուղու մաքրման կայանի կառուցում,

- Կոյուղու ներքին ցանցի վերակառուցում, վերազինում

- Արդյունաբերական հոսքաջրերի նախնական մաքրում,

- Ջրամատակարարման ցանցի վերակառուցում, վերազինում

 

III-1.2.1.1.3. Քաղաք Ջերմուկ

 

Ջերմուկ քաղաքը առողջարա-ռեկրեացիոն կենտրոն է, որը պայմանավորված է հանքային աղբյուրների առկայությամբ, օդաբուժություն, արևաբուժության պայմաններով (լեռնային անտառապատ լանդշաֆտը, տարեկան արևափայլի 2409 ժամ տևողությամբ):

Քաղաքի մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը փոշու մասնիկներով, ածխածնի օքսիդով, ազոտիերկօքսիդով, ծծմբի երկօքսիդով գտնվում է բնակելի գոտու համար բարենպաստ սահմաններում: Արդյունաբերական օբյեկտները V կարգի են, որոնց արտանետումները ազդեցություն չեն թողնում օդի խառնուրդների կոնցենտրացիաների վրա: Հեռանկարում բացառվում է վտանգավոր նյութերի արտանետումներ ունեցող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը, քանի որ ամբողջ քաղաքային տարածքը ընդգրկված է հանքային ջրերի սանպահպանման I, II գոտում, որտեղ ըստ նորմերի միայն կարող են գործել ռեկրեացիոն ոլորտին սպասարկող արտադրական առաջավոր տեխնոլոգիաներով օբյեկտները: ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրով տարածքի բնական համալիրի կայուն զարգացումը ու օգտագործումը ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը` ներառելով Ջերմուկի հանքային ջրերի հիդրոերկրաբանական և «Ջերմուկ» արգելավայրերը և բնության հուշարձանները:

. Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տված տեղեկանքի Ջերմուկ քաղաքում մթնոլորտն աղտոտող աղբյուրներ ունեցող կազմակերպություններն են «Ջերմուկ-3»,»Ջերմուկ նոր կյանք» ՍՊԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ, «Ջերմուկ-1» ՓԲԸ, «Վայոց Ձոր» ՓԲԸ, «Մանուկյան Վան» ՍՊԸ, «Ջերմուկշին» ՍՊԸ:

Ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր գլխավոր հատակագծի տվյալների (մշակված 2007 թ. «Արխիտոն» ՍՊԸ-ում CORIVAIR-ի մեթոդներով) արտանետվող նյութերի հաշվարկային ցուցանիշները (կանխատեսվող) չեն գերազանցի ՍԹԿ-ն, իսկ ազոտի օքսիդինը չի գերազանցի 0.2-0.3 ՍԹԿ-ն:

. Մակերևութային ջրերը (Արփա գետը և վտակները) վերին հոսանքներում մաքուր են: Մակերևութային և խորքային ջրերին վնաս կարող են հասցնել Կեչուտ գյուղի տնտեսությունները, որոնք գտնվելով խորքային ջրերի սանպահպանման II գոտում, չունեն կոյուղու ցանց և մաքրման կայան:

Ջերմուկ քաղաքը չունի կոյուղու մաքրման կայան, կոյուղու ցանցը կարիք ունի վերանորոգման:

Ջրամատակարարումն իրականացվում է Սպիտակ ջուր, Դարայուրտ և Արենի աղբյուրներից ինքնահոս ձևով: Գոյություն ունի երկու ՕԿՋ: Ջերմուկի մակերևութային և խորքային ջրերի պահպանության նպատակով նախատեսվում է.

- Մաքրման կայանի կառուցում,

- Կոյուղու ցանցի վերանորոգում, վերազինում,

- Ջրամատակարարման ցանցի վերազինում:

. Աղմուկի մակարդակը օդանավակայանի գործելու ժամանակ հարևան բնակելի գոտում կազմում էր 65 դԲԱ (ցերեկը), 55 դԲԱ (գիշերը) (ըստ գործող քաղաքաշինական-բնապահպանական նորմերի), այժմ օդանավակայանի բացակայության պայմաններում աղմուկը գտնվում է թույլատրելի նորմերի սահմաններում:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 103-Ն
Որոշում